Եվրոտեսիլում Անդրեի երգը կարող եք Download անել այստեղից http://users.freenet.am/~ten/without_your_love.mp3
Շատ լավ է
Ընդհանրապես չէի ուզի
Ինչ արած, մեր դրոշն է ներկայացնելու
Ինձ համար տարբերություն չկա
Ոչ մի կերպ չեմ համակերպվում
Եվրոտեսիլում Անդրեի երգը կարող եք Download անել այստեղից http://users.freenet.am/~ten/without_your_love.mp3
Եթե չես կարող սիրել մեկին, ուրեմն սիրիր երկուսին, կամ երեք անց կես...![]()
Իսկ տեսահոլովակը այստեղիցRaMeSsEs-ll-ի խոսքերից
http://artgeo.im.am/Movie.wmv
Զգուշացում: Գրառումը ջնջված է: Պատճառը կարդացեք նամակների մեջ:
Վերջին խմբագրող՝ Artgeo: 22.06.2006, 19:22:
Հարգելիներս, սա երգի մրցույթ է, և ընտրել պետք է ոչ թե երգչին, այլ հենց երգը: Կարևոր չէ ով է գնում...Հայերը սովորաբար լավ կրկնօրինակում են բոլորին , այդ թվում նաև Ռուսաստանին, բայց չգիտես ինչու այս անգամ որոշեցին ինքնատիպ մոտեցում ցուցաբերել և ինչպես միշտ ոչ ճիշտ...նախ, պետք էր հայտարարել երգերի ընդունում, ապա քվեարկություն, այլ ոչ թե ելույթ ունենալ "Անդրեն արդեն 2 տարի է ընդունվում է ժողովրդ կողմից որպես լավագույն երգիչ ազգային մրցանակաբաշխության ժամանակ..." և նման անհեթեթ հայտահայտություններով...
ինչ ընտրության մասին է խոսքը...??? ես ինքս խիստ կասկածում եմ այդ մրցանակաբաշխություն կոչվածի արդարության վրա...մեկը լիներ հասկացներ կամակերպիչներին, որ նրանք ոչ թե կատարողի, այլ երգ պիտի ուղարկեն...
հարգելիս, ինչ կապ ունի առոգանությունը...???ասեմ, որ առոգանությունը տվյալ պահին հազար անգամ ավելի լավն է քան առանժիռովկան...Koms-ի խոսքերից
Հովիկ, երգի վրա աշխատել է ոչ միայն երգիչը...երաժիշտն ու ձևավորողն ավելի մեծ ներդրում ունեն ստեղծման մեջ, այնպես որ անվանել նրան թրքահպատակ, այն էլ առանց հիմնավորման չափազանց է...
Հարգելիներս համաժողովրդական քվեարկությունը այսօրվա Հայասըանում աբսուրդ է։ Կհաղթեր կամ Բղդոն կամ Սպիտակցի Հայկոն կամ Արսեն Սաֆարյանը։
Հ.Գ. Ընդ որում ես բացարձակապես ոչ մի տարբերություն նրանց միջև չեմ տեսնում։
այ, այստեղ է հենց այս ամենի "բուն իմաստը", քանի որ , իմ կարծիքով, ընտրվել է հենց երգիչը, այլ ոչ թե երգը ` ելնելով ինչ-ինչ "ենթատեքստերից", որը , կարծում եմ, պետք չէր ...kiki-ի խոսքերից
Վերջին խմբագրող՝ Koms: 31.03.2006, 22:30:

Գիտեք, պարտադիր չէր համաժողովրդական քվեարկությունը: Գոնե թող մի խումբ մասնագետներ հավաքվեին և որոշեին:
Երեկ Շուշան Պետրոսյանը (չնայած իմ ահցքի լույսը չի) շատ ճիշտ բան ասաց ուսանողների հետ հանդիպման ժամանակ: Տվյալ դեպքում յուրաքանչյուր հայ կատարող կարող է ասել. «Իսկ ինչու՞ ոչ ես»:
Չէ՞ որ ինչ-որ անհայտ անձ որոշել է, որ Անդրեն պիտի գնա, իսկ թե ինչու ոչ մյուսները, ոչ ոք չգիտի:
Շուշանը դա ու ոչ միայն, մարտի 1-ի ասուլիսի ժամանակ էլ ասաց: Ու ասեմ, որ ճիշտ մտքեր արտահայտում է: Չնայած իր ասելով, եթե անգամ իրեն ընտրեին, չէր գնա, որովհետև ոչ մի լավ բան չի տալիս մրցույթը կատարողին և մշակույթային առումով կարևորություն չունի:
Աթեիստ (08.10.2013)
կարծում եմ, Շուշանը համենայնդեպս այսօր` լավագաույններից է...

Եթե հաշվի առնենք, որ ի տարբերություն մյուս կատարողների, կարողանում է կապակցված նախադասություններ ասել, իրոք լավագույններից է: Բայց նրան Եվրատեսիլն ուղարկելն անիմաստ է: Վերջիվերջո, այդ մրցույթը երիտասարդ կատարողների համար է:
հիմա հեռուստատեսությամբ քննարկում են երգը...ամեն մեկը իր հերթին փիլիսփայում է![]()
Մի քիչ էլ ես փիլիսոփայեմ էլի:
Իմ կարծիքով էտ մեր ներկայացուցիչը անտաղանդ է, և ընդհանրապես EuroVision-ում տաղանդավոր մարդիկ քիչ են հանդիպում: Դատելով անցյալ տարվա ելույթներից և մեր ներկայացուցչի այս տարվա ներկայացնելիքից, կարելի է ասել որ այս տարի ևս ծիծաղելով եմ անց կացնելու այդ երեկոն:
Չգիտեմ դուք ոնց, բայց իմ համար լրիվ մեկ է թե ով կհաղթի:

վերջին տարիներին չեմ հետևել, բայց ասում են իրոք շատ անհաջող են եղել
իսկ դրանից առաջ լավ կատարումներ լինում էին
Նայեցի այդ թոք-շոուն Հ1-ով, փաստորեն բալորը նախապես արդեն պայմանավորված գովում էին Անդրեին ու մատ թափ տալիս նրանց վրա, ով "համարձակվել, հանդգնել" է քննադատել նրան` պատկերն, ասեմ ձեզ, ուղղակի ծիծաղելի էր, չէ, իրոք որ մեզ մոտ դեռ չի ձեւավորվել բազմակարծության ինստիտուտը,
(Բարև հայեր)
Գիտե՞ք, շատ եմ լսել այդ երգը, հիմա պատմեմ, թե ինչպես օր-օրի փոխվեց վերաբերմունքս.
1. Վա՜յ, էս ինչ թուրքական երգ էր...Ամոթ է, մի ուղարկեք...
2.Չե, բայց սիրվպղ երգ է, ափսւս, ւր թուրքական ելևէջներ ունի...
3.Հաստատ եվրոպացիներին դուր կգա...ախր քործիքները հայկական են, բայց թուրքական երանգ են տագել...Ամեն դեպքում էլ ոչինչ փոխել հնարավոր թէ...Մենակ թե թող գոնե մորուքի ձևը փոխի![]()
Ու ոչ մի անգամ չհասկացա, թե ինչպես են ռոսները հայկական պարելու...հայ պարային խումբ չկա՞ր![]()
Վերջին խմբագրող՝ Sunny Stream: 06.04.2006, 23:22:
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ