Մեջբերում Chuk-ի խոսքերից
Ես էլ եմ լավատես ու հենց այդ պատճառով հուսով եմ, որ այնպիսի օր չի գա, որ Եվրոտեսիլում աջակցենք մեր հարևաններին մենակ նրա համար, որ նրանք մեր հարևաններն են: Ես հուսով եմ, որ մենք այնքան կքաղաքակրթվենք, որ միավորներ կտանք այն երգերին, որոնք ամենից ավելի ենք հավանել: Ու եթե այդ հավանած երգերի մեջ մեր հարևան երկրների երգերը լինեն, ապա շատ բարի: Ու եթե ենթադրենք Թուրքիայի ներկայացուցչի երգը հավանենք, ապա հենց նրան էլ ձայն տանք:

Ու հուսով եմ, որ նույն կերպ կվարվեն նաև մյուս երկրները, այդ թվում Սկանդինավյան, Մերձբալթյան ու Հարավսլավիական երկրները, որովհետև սա վերջապես երաժշտական մրցույթ է, ոչ թե հարևանական հարաբերությունների ամրապնդմանն ուղղված, չնայած եթե դրան էլ օգնի, ապա լավ կլինի:
Շատ լավ ես ասում
Հարևանների իրար աջակցելը լավ բան է, մենք էլ ընդհանրապես պետք է այդպիսի հարաբերությունների ձգտենք։ Բայց տվյալ դեպքում բարեկամական կապերից ելնելով քվեարկելն իմ կարծիքով սխալ է ու ոչ մի լավ բանի չի բերի։ Պետք է օբյեկտիվ գնահատել երգն ու կատարումն անկախ նրանից, թե որ երկրի ներկայացուցիչն է երգողը։ Հենց այդ պատճառով էլ չեմ սիրում Եվրատեսիլը։ Մյուս կողմից էլ, այն ինչ-որ առումով արտահայտում է հասարակության կուլտուրայի մակարդակը։
Ի դեպ, նկատենք, որ բարեկամական կապերն այնուամենայնիվ չազդեցին 1-ին տեղի վրա։ Ֆինների օգտին քվեարկողները հիմնականում բարեկամական կապերից ելնելով չէր, որ ընտրել էին։