Չե, եկեք համենայն դեպս , շատ չվրդովվենք…![]()
Ուրեմն, ինչ տեղեկացա թերթերից, հիմա կետերով նշեմ, որ հեշտ լինի.![]()
1. հայկական սփյուռքն է արդեն ոտքի կանգնել ու ամենուր իր բողոքի ձայնն է բարձրացնում այդ երգի դեմ,
2. դեմ են նաեւ ՀՀ մշակույթի գործիչները, իսկ հայտնի արվեստաբան Հենրիկ Հովհաննիսյանը ուղակի շատ խիստ խոսքեր է ասել օրեր առաջ իր մի ելույթի ժամանակ /բառացի չեմ ուզում հիմա մեջբերել/,
3. ՀՀ մշակույթի նախարարը նույնպես հրապարակայնորեն դեմ է արտահայտվում, որ այդ երգը գնա Երվրատեսիլ,
4. այս երգը եւ հատկապես Անդրեին “քրտնաջանորեն” պաշտպանում է ՀՀ հեռուստատեսության ղեկավար Ալեքսան Հարությունյանը , անգամ ուղղակի որոշ վիրավորական արտահայտություններ անելով մշակույթի նախարարի հասցեին, /այստեղ ոնց չհիշես այն հայտնի արտահայտությունը, թե "ով վճարում է, նա էլ պատվիրում է երաժշտությունը"/,
Ավելացնեմ նաեւ, որ բոլորի համար հիմա արդեն պարզ է, որ Անդրեի անգլերեն առոգանությունը ուղղակի շատ վատն է, որից երգն էլ ավելի է “արեւելյան” դարձել, բայց չե որ կարելի էր ընտրել գոնե լավ /չեմ ասում գերազանց/ անգլերեն արտասանություն ունեցող մեկ այլ երգչի, հիշենք, որ անցյալ տարիներին հաղթաց հույն եւ ուկրաինացի երգչուհիները ուղղակի փայլուն անգլերենով կատարեցին իրենց ազգային ոճերին հարիր երգերը:




Մեջբերել
Էջանիշներ