Անդրեի ելույթը` վատ ելույթ էր եւ դրանում երկրորդ կարծիք չկա էլ, այսօր առավոտվանից բոլորն էն դա ասում` ձայնը չեր լսվում, շփոթվել էր, ռիթմից դուրս էր թռնում, անվերջ միկրոֆոնն էր ուղղում, իսկ բեմական մասը /կարծեմ ռուսներն են "խոպան" արել/` ուղղակի զրո, անճաշակություն ու խալտուռա:

Դրականը նա է, որ Հայաստանը ներկայացավ ընդհանուր Եւրոպայի դրոշի ներքո, ու ինչքան շատ լինի այսպիսի մասնակցություններ` այնքան լավ մեզ, հայաստանցիներիս համար, ու վերջապես կամաց-կամաց կփոխենք մեր "փակ, խռոված, նեղացած, կոմպլեքսավորված" մենթալիտետը, կսովորենք հարգել մեր հարեվաններին, ուրախանալ իրար հետ ու սատար կանգնել իրար, որովհետեւ սրանք ենք Ընդհանուր Եւրոպայի խաղի կանոնները, եւ ահա մենք կրկին անգամ երեկ բոլորս ականատես դարձանք այդ մեծ եւրոպական ընտանիքի գալա-համերգին: Մարդիկ ուղղակի ուրախանում էին` առանց այլեվայլությունների, առանց քաղաքականության, առանց կրոնական խտրականության, եւ իրոք տխուր էր, երբ տեսնում ու զգում ես, թե մենք ինչքան ենք ետ մնացել այդ ամենից...