Հարցաշարը ահավոր էր... Բայց դրանից վատ բաներ էլ են լինում...Հենց նոր նայեցի Անդրեի ելույթը...
Այ մարդ էդ որտեղից էդ Դրուժինին կապեցին խեղճ տղայի գլխին!!!! Լրիվ էն թուրք երգչուհու համարի մակետային պատճենն էր... Էդ ի՞նչ կուբիկի վրա էին դրել Անդեին, հերիք չի արաջինը լինելուց էր լարվում, մի բան էլ մտածում էր, որ ոտքը ճիշտ դնի, կուբիկից չընկնի, արդյունքում կատարումը բավականին տուժեց... Դե էն, որ քոչարի չկար և համապատասխխան երաժշտության տակ ինքը ինչ-որ անկապ շարժումներ էր անում, դեռ լավ չեմ ընկալում... Շատ եմ ցավում Անդրեի համար. չէ, կապ չունի կանցնի, թե չէ (Աստված տա անցնի), բայց իմ կարծիքով, որ հետ գա, քննադատությունը բավականին ակտիվ կգտնվի ու ամբողջը կջարդվի Անդրեի գլխին, ինչը ես ճիշտ չեմ համարում! Առաջին հերթին պետք ա երգի պրոդյուսերից իմանալ, թե ինչ էր էլի մտածում, երբ համաձայնում էր էդ "պարային" համարի հետ...Լսել եմ, որ երգի պրոդյուսերը ողջ "Հ1"-ն է...Վատ չի, տեսնես ո՞վ կպատասխանի....