Այս տարի Հայաստանն էլ է մասնակցելու: Կարծիքնե՞ր
Շատ լավ է
Ընդհանրապես չէի ուզի
Ինչ արած, մեր դրոշն է ներկայացնելու
Ինձ համար տարբերություն չկա
Ոչ մի կերպ չեմ համակերպվում
Այս տարի Հայաստանն էլ է մասնակցելու: Կարծիքնե՞ր
Հենց հիմա գլխումս ա Անդրեի էդ երգը, սենց բաներ եմ մենակ հիշում էդ երգից ուլե ա ուլե ա ուլե օ ա: Կուզեի, որ Անդրեն խայտառակ լիներ, բայց ախր եթե ինքը խայտառակ եղավ, Հայաստանն ա խայտառակ լինելու:
Հայկական երգ չէր մնացել... Հետո էլ բողոքում են, թե սրանք են մեզանից երգ գողացել, նրանք են մեզանից երգ գողացել:
Բայց մեղք է: Թող հաղթի. շուն-գել մեր հայն է: (-:
Հեռու ես, մոռանա՛լ մի
Եկեք տխուր բաներից չխոսենք![]()
Ես դեռ չեմ լսել այդ երգը, բայց էսօր երևի կլսեմ ու կարծիքս կհայտնեմ։
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
Ես նոր վերջապես լսեցի:
Անկեղծ ասած շատ ավելի վատ բան էի սպասում, այնքան կարծիքներ էի լսել:
Կարճ կասեմ, իմ ճաշակով չէ, բայց գնահատական չեմ տա:
Ամեն դեպքում շատ կուրախանամ եթե Եվրատեսիլից Անդրեն հաղթանակով վերադառնա: Հաջողություն եմ ցանկանում նրան![]()
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Երեկ լսեցի Անդրեի երգը...![]()
Հենց սկզբից լրիվ թուրքական երգ էր հիշեցնում, իսկ ընթացքում երբեմն Տարկանի երգերն էի հիշում։ Ո՞նց ասեմ... ոնց որ մի աջափսանդալ... Տարբեր ոճերի համադրությունը, մեղմ ասած, այնքան էլ հաջող չէր ստացվել. նախ, իմ կարծիքով, հեչ չէր սազում, որ էդ երգի բառերը անգլերեն լինեին, չգիտեմ, դա իմ կարծիքն է... Հետո հայկական մոտիվները, որ տեղ-տեղ խցկած էին մեջը, ոնց որ մի տեսակ արհեստականորեն ներմուծված լինեին... Իսկ կրկներգը՝ "Should I ...", չափազանց պրիմիտիվ մեղեդի ուներ, ուղղակի նյարդայնացնելու աստիճանի պրիմիտիվ, համենայնդեպս, ինձ համար... Ընդհանուր առմամբ, երգը թուրքականի էր նման...![]()
Բայց, ինչպես շատերն ասեցին, իհարկե, ուրախ կլինեի, եթե Անդրեն հաղթեր, չնայած որ հույսը քիչ է...![]()
Վերջին խմբագրող՝ Ուլուանա: 23.03.2006, 10:44:
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
Երգի մեկնաբանության հետ լրիվ համաձայն եմUluana-ի խոսքերից
Չեմ ուզում, որ խայտառակ լինի, որովհետև այնուամենայնիվ Հայաստանն է ներկայացնում, բայց նաև չեմ ուզում որ հաղթի, քանի որ այդ դեպքում ավելի մեծ ուշադրության կարժանանա, ու արտասահմանում շատերը հայկական երաժշտության մասին սխալ կարծիք կարող է կազմեն. կմտածեն, որ հայկական երաժշտությունը թուրքականի նման է։
Բացի դրանից եթե Անդրեն հաղթանակով վերադառնա, հայերն էլ կսկսեն անընդհատ այդ երգը լսել։ Շատ ուրիշ երգիչներ էլ, Անդրեից օրինակ վերցնելով, կսկսեն դրա նման երգեր երգել… Այդ ամենը հայկական էստրադայի զարգացման վրա վատ ազդեցություն կունենա։
Այնպես որ, ուզում եմ, որ Անդրեի երգը ոչ մի բանով աչքի չընկնի։
Добро победило зло, поставило его на колени и зверски убило
Գրածներդ կարդալուց հետո մտափոխվեցի. չեմ ուզում որ հաղթիԱրշակ-ի խոսքերից
![]()
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Օրինակ ես կուզեմ որ Անդրեն հաղթի (առանց մեկնաբանության)
Ժողովուրդ ջան, ախր սենց չի ստացվի եթե մենք մենակք վատ բաներ ասենք Անդրեի մասին:
Պետք է իհարկե սկսել որ նա ՊՈՓ աստղ է "շատ եմ ծիծաղել այդ բառի վրա"
Բայց դա նշանակություն չունի, եթե ՀԱՅ գնում է ներկայացնելու մեզ ուրեմն մենք պետք է կարողանանք գոնե подержка անենք մե հայրենակցին, չնայած այն հանգամանքի որ նա ՀՀ քաղաքացի չԷ:
Մարդկաց կյանքի միակ շքեղությունը` դա մարդկային շփման հաճույքն է:
Սկսեմ նրանից, որ եվրոտեսիլ կոչվածը իրականում ոչ թե երգի, այլ շոուի ու քաղաքական մրցույթ է: ու բոլորովին չի պահանջում լուրջ ու որակյալ կատարում: Իրականում պրիմիտիվ ու հնարավորինս պարզ էստրադային երգը հենց այն է ինչ պետք է, այդ առումով երգը ճիշտ է գրված, հաշվի առնելով նաև այն, որ հիմա շատ տարածված ու սիրված է այդ ոձը: Ուրիշ հարց է թե սազական է արդյոք մեզ այդ երգի ոճը...այս առումով լիովին համաձայն եմ... թուրքական չասեմ, արևելյան մոտիվները ամեն սլելուց ավելի են նյարդայնացնում...![]()
Անդրեի հաղթանակի մասին, որպես իրատես, չեմ խոսի, որովհետև գտնում եմ անիմաստ: Բացատրությունը ` վերը նշված պատճառներով:
Համենայն դեպս այն, որ արդեն մասնակցելու ենք, բավականին լավ է![]()
ճիշտ մեկնաբանություն է տվել այս ամենին Արշակը,
իսկ երգը անհասկանալի, արաբա-թուրքական պատճենահանված ելեւեջներ է պարունակում, որն իրոք հայկական չի...
Անշուշտ, գնահատումը քաղաքական բնույթ ունի, բայց համաձայն չեմ, որ բոլոր երկրներն էլ անորակ կատարումներ են այնտեղ ուղարկում: Դրա վառ օրինակ է իմ սիրած խմբերից մեկը՝ Brainstorm-ը: Բազմաթիվ այլ որակյալ ևրոպական փոփ խմբեր հենց Եվրատեսիլով են հայտնի դարձել: Ինչ խոսք, շատ երկրներ անորակ կատարումներ են ուղարկում: Եթե ուզում եք, որ Հայաստանը դրանցից մեկը լինի, դեմ չեմ:
Ինչպես տեղեկացա թերթերից, Անդրեի երգը արդեն քննադատում են Ազգային Ժողովի պատգամավորները /եւ բավականին խիստ/, բառացի անվանելով այն "թաթարա-մոնղոլական", ինչպես նաեւ այդ նույն երգը խիստ քննադատության են ենթարկել Հայաստանի մշակույթի հայտնի գործիչները… Ասեմ, որ այս ամենը սպասելի էր, ելնելով ինչ-ինչ հանգամանքներից…
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ