Նախ սկսեմ նրանից որ այս թեման երբ բացում էի չեի էլ կասկածում որ լսելու եմ իրարամերժ ու ոչ այնքան հասկանալի կարծիքներ:Ու ճիշտն ասած որոշեցի մի քանի բան ասել:Նախ սկսենք նրանից որ անցյալ տարի երբ Անդրեն էր գնում Եվրատեսիլին մասնակցելու նրա շուրջ բարձրացած աժիոտաժը այնպիսին էր որ անգամ երևի Մադոննան նման բան չեր տեսել,բայց արդյունքը բոլորիս է հայտնի,Անդրեն շատ լավ ներկայացրեց Հայաստանը:Ինչ վերաբերվում է երգին,ապա ուզում եմ ասել անցած տարի Դիմա Բիլանի երգը մենք հայերս(մեր բնավորությանը համաձայն),կամ գոնե մեծ մասը համարում էին ոչինչ չասող երգ:Իսկ Բիլանը 2-րդն էր:Երգի մելամաղձիկ լինելու մասին ասեմ որ,անցած տարի 3-րդ տեղը զբաղեցրած Հարի Մատա Հարին(Բոսնիա-Հերցոգովինա) ներկայացնում էր ավելի մելամաղձոտ երգ:Կխնդրեի ինձ ճիշտ հասկանալ,ես երգը չեմ գովում կամ հակառակը,ուղղակի միայն մի բան եմ ուզում ասել որ երգի վատ լինելու պատճառով չի կարելի վիրավորել երգչին կամ նրա արտաքինը,նամանավանդ որ նա ներկայացնելու է մեր երկիրը: