User Tag List

Նայել հարցման արդյունքները: Ինչ եք կարծում Էմմիի` Հայաստանը 2011-ին Եվրատեսիլում ներկայացնելու վերաբերյալ...

Քվեարկողներ
38. Դուք չեք կարող մասնակցել այս հարցմանը
  • Շատ լավ է

    4 10.53%
  • Ընդհանրապես չէի ուզի

    12 31.58%
  • Ինչ արած, մեր դրոշն է ներկայացնելու

    3 7.89%
  • Ինձ համար տարբերություն չկա

    16 42.11%
  • Ոչ մի կերպ չեմ համակերպվում

    3 7.89%
Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 402 հատից

Թեմա: Եվրատեսիլ

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    43
    Գրառումներ
    12,735
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    31 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Երեկ լսեցի Անդրեի երգը...
    Հենց սկզբից լրիվ թուրքական երգ էր հիշեցնում, իսկ ընթացքում երբեմն Տարկանի երգերն էի հիշում։ Ո՞նց ասեմ... ոնց որ մի աջափսանդալ... Տարբեր ոճերի համադրությունը, մեղմ ասած, այնքան էլ հաջող չէր ստացվել. նախ, իմ կարծիքով, հեչ չէր սազում, որ էդ երգի բառերը անգլերեն լինեին, չգիտեմ, դա իմ կարծիքն է... Հետո հայկական մոտիվները, որ տեղ-տեղ խցկած էին մեջը, ոնց որ մի տեսակ արհեստականորեն ներմուծված լինեին... Իսկ կրկներգը՝ "Should I ...", չափազանց պրիմիտիվ մեղեդի ուներ, ուղղակի նյարդայնացնելու աստիճանի պրիմիտիվ, համենայնդեպս, ինձ համար... Ընդհանուր առմամբ, երգը թուրքականի էր նման...
    Բայց, ինչպես շատերն ասեցին, իհարկե, ուրախ կլինեի, եթե Անդրեն հաղթեր, չնայած որ հույսը քիչ է...
    Վերջին խմբագրող՝ Ուլուանա: 23.03.2006, 10:44:
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  2. #2
    ալոգիկ Արշակ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2006
    Հասցե
    Շվեդիա
    Տարիք
    40
    Գրառումներ
    3,408
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Uluana-ի խոսքերից
    Երեկ լսեցի Անդրեի երգը...
    Հենց սկզբից լրիվ թուրքական երգ էր հիշեցնում, իսկ ընթացքում երբեմն Տարկանի երգերն էի հիշում։ Ո՞նց ասեմ... ոնց որ մի աջափսանդալ... Տարբեր ոճերի համադրությունը, մեղմ ասած, այնքան էլ հաջող չէր ստացվել. նախ, իմ կարծիքով, հեչ չէր սազում, որ էդ երգի բառերը անգլերեն լինեին, չգիտեմ, դա իմ կարծիքն է... Հետո հայկական մոտիվները, որ տեղ-տեղ խցկած էին մեջը, ոնց որ մի տեսակ արհեստականորեն ներմուծված լինեին... Իսկ կրկներգը՝ "Should I ...", չափազանց պրիմիտիվ մեղեդի ուներ, ուղղակի նյարդայնացնելու աստիճանի պրիմիտիվ, համենայնդեպս, ինձ համար... Ընդհանուր առմամբ, երգը թուրքականի էր նման...
    Երգի մեկնաբանության հետ լրիվ համաձայն եմ
    Չեմ ուզում, որ խայտառակ լինի, որովհետև այնուամենայնիվ Հայաստանն է ներկայացնում, բայց նաև չեմ ուզում որ հաղթի, քանի որ այդ դեպքում ավելի մեծ ուշադրության կարժանանա, ու արտասահմանում շատերը հայկական երաժշտության մասին սխալ կարծիք կարող է կազմեն. կմտածեն, որ հայկական երաժշտությունը թուրքականի նման է ։
    Բացի դրանից եթե Անդրեն հաղթանակով վերադառնա, հայերն էլ կսկսեն անընդհատ այդ երգը լսել։ Շատ ուրիշ երգիչներ էլ, Անդրեից օրինակ վերցնելով, կսկսեն դրա նման երգեր երգել… Այդ ամենը հայկական էստրադայի զարգացման վրա վատ ազդեցություն կունենա։
    Այնպես որ, ուզում եմ, որ Անդրեի երգը ոչ մի բանով աչքի չընկնի։
    Добро победило зло, поставило его на колени и зверски убило

  3. #3
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում Արշակ-ի խոսքերից
    Երգի մեկնաբանության հետ լրիվ համաձայն եմ
    Չեմ ուզում, որ խայտառակ լինի, որովհետև այնուամենայնիվ Հայաստանն է ներկայացնում, բայց նաև չեմ ուզում որ հաղթի, քանի որ այդ դեպքում ավելի մեծ ուշադրության կարժանանա, ու արտասահմանում շատերը հայկական երաժշտության մասին սխալ կարծիք կարող է կազմեն. կմտածեն, որ հայկական երաժշտությունը թուրքականի նման է ։
    Բացի դրանից եթե Անդրեն հաղթանակով վերադառնա, հայերն էլ կսկսեն անընդհատ այդ երգը լսել։ Շատ ուրիշ երգիչներ էլ, Անդրեից օրինակ վերցնելով, կսկսեն դրա նման երգեր երգել… Այդ ամենը հայկական էստրադայի զարգացման վրա վատ ազդեցություն կունենա։
    Այնպես որ, ուզում եմ, որ Անդրեի երգը ոչ մի բանով աչքի չընկնի։
    Գրածներդ կարդալուց հետո մտափոխվեցի. չեմ ուզում որ հաղթի

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  4. #4
    Պատվավոր անդամ Հենո-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    23.03.2006
    Գրառումներ
    532
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Օրինակ ես կուզեմ որ Անդրեն հաղթի (առանց մեկնաբանության)

  5. #5
    Լիարժեք անդամ Hovulik-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    44
    Գրառումներ
    116
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ժողովուրդ ջան, ախր սենց չի ստացվի եթե մենք մենակք վատ բաներ ասենք Անդրեի մասին:
    Պետք է իհարկե սկսել որ նա ՊՈՓ աստղ է "շատ եմ ծիծաղել այդ բառի վրա"

    Բայց դա նշանակություն չունի, եթե ՀԱՅ գնում է ներկայացնելու մեզ ուրեմն մենք պետք է կարողանանք գոնե подержка անենք մե հայրենակցին, չնայած այն հանգամանքի որ նա ՀՀ քաղաքացի չԷ:
    Մարդկաց կյանքի միակ շքեղությունը` դա մարդկային շփման հաճույքն է:

  6. #6
    Պատվավոր անդամ kiki-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    42
    Գրառումներ
    1,217
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Սկսեմ նրանից, որ եվրոտեսիլ կոչվածը իրականում ոչ թե երգի, այլ շոուի ու քաղաքական մրցույթ է: ու բոլորովին չի պահանջում լուրջ ու որակյալ կատարում: Իրականում պրիմիտիվ ու հնարավորինս պարզ էստրադային երգը հենց այն է ինչ պետք է, այդ առումով երգը ճիշտ է գրված, հաշվի առնելով նաև այն, որ հիմա շատ տարածված ու սիրված է այդ ոձը: Ուրիշ հարց է թե սազական է արդյոք մեզ այդ երգի ոճը...այս առումով լիովին համաձայն եմ... թուրքական չասեմ, արևելյան մոտիվները ամեն սլելուց ավելի են նյարդայնացնում...
    Անդրեի հաղթանակի մասին, որպես իրատես, չեմ խոսի, որովհետև գտնում եմ անիմաստ: Բացատրությունը ` վերը նշված պատճառներով:
    Համենայն դեպս այն, որ արդեն մասնակցելու ենք, բավականին լավ է

  7. #7
    Մշտական անդամ Koms-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.03.2006
    Գրառումներ
    492
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    ճիշտ մեկնաբանություն է տվել այս ամենին Արշակը,
    իսկ երգը անհասկանալի, արաբա-թուրքական պատճենահանված ելեւեջներ է պարունակում, որն իրոք հայկական չի...

  8. #8
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,581
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Անշուշտ, գնահատումը քաղաքական բնույթ ունի, բայց համաձայն չեմ, որ բոլոր երկրներն էլ անորակ կատարումներ են այնտեղ ուղարկում: Դրա վառ օրինակ է իմ սիրած խմբերից մեկը՝ Brainstorm-ը: Բազմաթիվ այլ որակյալ ևրոպական փոփ խմբեր հենց Եվրատեսիլով են հայտնի դարձել: Ինչ խոսք, շատ երկրներ անորակ կատարումներ են ուղարկում: Եթե ուզում եք, որ Հայաստանը դրանցից մեկը լինի, դեմ չեմ:

  9. #9
    Մշտական անդամ Koms-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.03.2006
    Գրառումներ
    492
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ինչպես տեղեկացա թերթերից, Անդրեի երգը արդեն քննադատում են Ազգային Ժողովի պատգամավորները /եւ բավականին խիստ/, բառացի անվանելով այն "թաթարա-մոնղոլական", ինչպես նաեւ այդ նույն երգը խիստ քննադատության են ենթարկել Հայաստանի մշակույթի հայտնի գործիչները… Ասեմ, որ այս ամենը սպասելի էր, ելնելով ինչ-ինչ հանգամանքներից…

  10. #10
    Սկսնակ անդամ NINOK-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.03.2006
    Հասցե
    Երեվան,
    Տարիք
    34
    Գրառումներ
    63
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Եվրատեսիլ

    Իսկ ես կարծում ,որ շատ սխալ է իրան ուղարկել ԵՎՐԱՏԵՍԻԼ. Իրանից լավերն էլ կան.Կոնկրետ ես իրան տանել չեմ կարողանում.

  11. #11
    Մշտական անդամ Koms-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.03.2006
    Գրառումներ
    492
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Եվրատեսիլ

    դե, իրեն կամայական ընտրել են, բայց իհարկե արժեր գոնե ձեւի համար մրցույթ անցկացնել,

  12. #12
    Ադմինիստրատոր Artgeo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Թբիլիսի, Վրաստան
    Տարիք
    39
    Գրառումներ
    8,377
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Եվրատեսիլ

    Մեջբերում NINOK-ի խոսքերից
    Իսկ ես կարծում ,որ շատ սխալ է իրան ուղարկել ԵՎՐԱՏԵՍԻԼ. Իրանից լավերն էլ կան.Կոնկրետ ես իրան տանել չեմ կարողանում.
    Եթե դու տանել չես կարողանում դա չի նշանակում, որ վատն է
    Լավ եթե ոչ իրեն, ու՞մ

  13. #13
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Եվրատեսիլ

    Մեջբերում Artgeo-ի խոսքերից
    Եթե դու տանել չես կարողանում դա չի նշանակում, որ վատն է
    Ճիշտ նույն կերպ, եթե դու հավանում ես, դա չի նշանակում, որ լավն է
    Լավ եթե ոչ իրեն, ու՞մ
    Ում անունն էլ տրվի, լինելու են կողմեր և դեմեր: Բայց ասեմ, որ տղամարդ երգիչների մեջ պոտենցիալ թեկնածու անձամբ ես չեմ տեսնում: Գուցե սխալվու՞մ եմ

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  14. #14
    Պատվավոր անդամ kiki-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    42
    Գրառումներ
    1,217
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Եվրատեսիլ

    Իսկ ես ասացի թե բոլոր երկրները անորակ կատարումնե՞ր են ուղարկում...ոչ մի նման բան: Առավել ևս , որ ուզում եմ Հայաստանը դրանցից մեկը լինի. Պարզապես ուզում էի ասել, որ Եվրոտեսիլը չի պահանջում բարդ և շատ որակյալ կատարում. ինչքան թեթև, պարզ ու հասարակ, երբեմն ավելի լավ: Ինչ վերաբեում է ճանաչվածությանը, ապա անշուշտ, ինչ - որ առումով մասնակցին կարող է ճանաչում բերել, բայց իմ կարծիքով ըստ էության իսկապես փառք ու ծանաչում մրցույթը տվել է միայն Դիոնին ու Աբբա խմբին: Եթե կհիշեցնեք այլ անուններ, միայն ուրախ կլինեմ...
    չնայած չեմ ուզում, բայց ինչքան լսում եմ երգը, այնքան ավելի են նյարդայնացնում այդ արևելյան մոտիվները...

  15. #15
    tranquility otar-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.03.2006
    Տարիք
    35
    Գրառումներ
    464
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Եվրատեսիլ

    Անդրեն շատ լավ էր երգում R.Kelly - "I believe i can fly" երգը ես չեմ հասկանում չէր կարելի էդ մարդուն սազական մի երգ ընտրել

Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Եվրատեսիլ 2018
    Հեղինակ՝ Շինարար, բաժին` Երաժշտություն
    Գրառումներ: 41
    Վերջինը: 26.03.2019, 14:52
  2. Եվրատեսիլ 2013
    Հեղինակ՝ StrangeLittleGirl, բաժին` Համերգներ, տեսահոլովակներ
    Գրառումներ: 177
    Վերջինը: 21.05.2013, 23:40
  3. Եվրատեսիլ 2010
    Հեղինակ՝ A.M., բաժին` Համերգներ, տեսահոլովակներ
    Գրառումներ: 1635
    Վերջինը: 11.09.2010, 15:08
  4. Եվրատեսիլ 2010
    Հեղինակ՝ I love love, բաժին` Հեռուստատեսություն, Ռադիո, Տպագիր մամուլ
    Գրառումներ: 2
    Վերջինը: 15.02.2010, 00:04

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •