Մի փոքր ուղղում Բյուրակն ջան,
Այս տարի Թուրքիան երկու երգով է մասնակցում Եւրատեսիլին:

Ինչ-խօսք՝ եւրոպացիներին դա դուր կգայ որպէս էկզոտիկ արեւելեան երաժշտութիւն:

Ըստ իս՝ աւելի լաւ էր որ վերջին տեղը զբաղեցնէինք բայց հայ երգով ներկայանայինք:

Ջարդերի ժամանակից կամ վերջերս սփիւռքի շարքերը համալրած մեր եղբայրներին կոչ անէինք որ Երկիրը ոտքի է կանգնում:

Հաւաստիացնում եմ Ձեզ, այդպէս վարուելով հենց եւրոպացիների հարգանքը պիտի վաստակէինք:

Երբեւիցէ տեսե՞լ էք մէկին, ով ինքն իրեն չի հարգում, բայց մնացածը իրեն հարգում են:

Այ կարո՞ղ է Ձեզանից մէկը պնդել, որ օրինակ՝ Շուշան Պետրոսյանը կհամաձայնուէր նման «թյուրքյու»-ով հանդես գալ:

Անդրեն երեւի դեռ չի կողմնորոշուել ու չկարողացաւ կշռադատել այս բոլորը:

Երգը դա միայն ձայներ, երաժշտական ֆրազաներ, ռիթմ ու հարմոնիա չէ:
Երգը նախ հոգի է ու ինքնութիւն:

Նման երգով Հայ Մշակոյթ ներկայացնելը, ըստ իս, մեղմ-ասած, դավաճանութիւն է:
Չեմ չափազանցում, բնաւ: