Ատամներ ցույց եմ տվել ու ցույց կտամ ամենուր ու ամեն ինչին, ինչը ինձ դուր չի գալիս։ Իսկ ֆորումը կարծիք արտահայտելու տեղ է։
Ինքս անեծքներ չեմ սիրում ու կարծում իմ գրածում անեծք չի եղել։ Ընդամենը դառը ճշմարտություն։
Ի դեպ կարծում եմ, որ ոչ մեկին չեմ վիրավորել։ Շատ հնարավոր է, որ Հայկոն լավ թենիսիստ լիներ։ Եթե մարդուն թենիսիստի ես առաջարկում ու դա համարվում է վիրավորանք... Չգիտեմ, ինձ համար թենիսիստությունը բավականին լավ ու հարգելի աշխատանք է։
Հիշում եմ, անցած տարի, երբ Անդրեն էր մասնակցում, Վրաստանի հանրային հեռուստատեսությունը ցույց էր տալիս Եվրոտեսիլը ու բավականին ջերմ էր խոսում Անդրեի մասին։ Մեծ հետաքրքությամբ, սպասում եմ, թե ինչ են խոսելու Հ1-ով վրացուհու մասին։ Վրաստանից մասնակցում է «Սլավյանսկի բազար»-ում երկրորդ տեղը գրաված Սոփիկո Խալվաշին։ «GeoStar»-ի (վրացական «Սուպերսթար») հաղթող է: Նրան ընտրել է ժողովուրդը: Իսկ Հայկոյի՞ն: Սա է հարցը:Ի դեպ, այս տարի առաջին անգամ մասնակցում է Վրաստանը: Որևէ մեկը լսել է նրանց երգը՞…
Էջանիշներ