Շատ լավ է
Ընդհանրապես չէի ուզի
Ինչ արած, մեր դրոշն է ներկայացնելու
Ինձ համար տարբերություն չկա
Ոչ մի կերպ չեմ համակերպվում
Իսկ ինձ դուր եկավ, հետաքրքիր երաժշտություն էր: Եթե երգչի իմիջը հաշվի չառնենք, բավականին լավ տպավորություն է թողնում![]()
I may be paranoid but no android!
Kita (10.11.2009), urartu (10.11.2009), Yellow Raven (10.11.2009)
Ամենից անհեթեթ որոշումը ԵՀՄ ողջ պատմության ընթացքում
Այսօր հրապարակվել է Եվրոպայի Հեռահաղորդակցողների Միության որոշումը այն աղմկոտ միջադեպի շուրջ, որ Ադրբեջանի ազգային անվտանգության նախարարություն էր կանչվել «Եվրատեսիլ-2009»-ին Հայաստանի համար քվեարկած անձը:
Հրապարակված հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է.
«ԵՀՄ կոմիտեն, որը պատասխանատու է Եվրատեսիլ մրցույթի կազմակերպան համար, անդրադառնալով այս հարցին 2009 թվականի սեպտեմբերի 11-ին Օսլոյում տեղի ունեցած քննարկման ժամանակ առաջարկել է փոփոխություններ կատարել «Եվրատեսիլ» երգի մրցույթի կազմակերպման մեջ` նախատեսելով բարձր պատասխանատվություն մրցույթին մասնակցող այն բոլոր հեռուստաընկերությունների համար, որոնք կհրապարակեն ցանկացած տեղեկատվություն, որ կարող է օգտագործվել քվեարկողների անձը պարզելու համար»:
Նոր կարգը միտված է ապահովել ընտրողների գաղտնիությունը, և եթե այս կարգը չպահպանվի հեռուստաընկերությունների կողմից ԵՀՄ-ն իրավունք ունի պատժամիջոցներ կիրառել օրինախախտ հեռուստաընկերության նկատմամբ:
Նախորդ եվրատեսիլի մրցույթների ժամանակ ևս հեռուստաընկերությունները պարտավոր էին պահպանել ընտրողների գաղտնիությունը, սակայն ԵՀՄ-ն իրավունք չուներ նրանց նկատմամբ պատժամիջոցներ կիրառել, դրա համար ընդունվեցին նոր օրենքներ:
Միանգամից առաջանում են մի շարք հարցեր այսքան անմիտ որոշման դեպքում.
1.Եթե ԵՀՄ-ն ստիպված է ընդունել նոր օրենք ընտրողների գաղտնիությունն ապահովելու համար, դա ապացուցում է , որ Ադրբեջանի կողմից օրենքը խախտելու այդ փաստը գոյություն ունենալու իրավունք ունի:
2.Ինչու՞ ընտրողների գաղտնիության իրավունքի խախտման համար պետք է պատասխանատվություն կրի հեռուստատեսությունը:
3.Ինչու՞ ԵՀՄ-ն, որ խոստանում է բոլոր մասնակից-երկրների համար ապահովել ազնիվ քվեարկություն, մինչև հիմա չէր մտահոգվել այդ իրավունքի խախտման համար պատժամիջոցներ կիրառելու մեխանիզմների մշակմամբ:
4. ԵՀՄ-ն ի՞նչ հիմքերով է համագործակցում Digame mobile մասնավոր ընկերության հետ, որն իրականացնում է ձայների հաշվարկը, սակայն չունի հնարավորություն` կանխարգելել օրինախախտությունները քվեարկող շարքային քաղաքացիների նկատմամբ:
Այս բոլոր հարցերը հավանաբար կմնան առանց պատասխանի: Սակայն նման անհեթեթ որոշումը նոր պարզաբանումների շրջապտույտ կստեղծի, և կառաջանա մի նոր վրդովմունքի ալիք ամբողջ Եվրոպայում:
էս էլ, հո ժողովրդավարական Եվրոպան է![]()
У человека в жизни может быть два основных поведения: он либо катится, либо карабкается.
Владимир Солоухин
Միհրանի և Էմմիի պաշտոնական վիդեոն Եվրատեսիլ 2010-ի համար - վատ չի![]()
Վերջին խմբագրող՝ Ռուֆուս: 04.12.2009, 23:31:
У человека в жизни может быть два основных поведения: он либо катится, либо карабкается.
Владимир Солоухин
_DEATH_ (05.12.2009), Դատարկություն (04.12.2009)
Կուզեի էլի Սիրուշոն գնար!!!!!!!!!!![]()
արդեն որոշվածա, որ Հայաստանը Էմմին ու Միհրանն են ներկայացնելու?
Тихо, не слышно ни часов, ни чаек...
Լուսինան թեկնածու չի Եվրատեսիլ գնալու համար?![]()
Հայաստանը սպասում է Ադրբեջանի վերաբերյալ Եվրոպական հեռարձակողների միության վերջնական խոսքին. Դ Մնացականյան
«Քանի դեռ Ադրբեջանի վերաբերյալ մեզ պաշտոնապես որոշում չեն հայտնել, մենք մեր որոշումը չենք ասում: Սպասում ենք Ադրբեջանի վերաբերյալ Եվրոպական հեռարձակողների միության վերջնական խոսքին: Եթե այդ խոսքը մեզ գոհացնի, կվարվենք մի կերպ, եթե չգոհացնի` այլ կերպ»,- այս մասին ասուլիսում ասաց Հայաստանի Հանրային հեռուստաընկերության հատուկ նախագծերի մասով խորհրդական Դիանա Մնացականյանը` պատասխանելով այն հարցին, թե Հայաստանը պատրաստվո՞ւմ է «Եվրատեսիլ-2010» երգի միջազգային մրցույթին:
Հիշեցնենք, որ Եվրոպական հեռարձակողների միությունը քննարկում է «Եվրատեսիլ -2009» մրցույթի ժամանակ հայաստանցի կատարողների օգտին քվեարկած Ադրբեջանի քաղաքացիներին երկրի ազգային անվտանգության նախարարություն կանչելու հարցը, որոնց թիվը հասնում է 43-ի: Եվրոպական հեռարձակողների միությունը հնարավոր է Ադրբեջանի նկատմամբ կիրառի պատժամիջոցներ, որոնք ենթադրում են դրամական տուգանքից մինչև երեք տարով մրցույթին մասնակցելու իրավունքից զրկում:
Այն հարցին, թե հնարավո՞ր է, որ Հայաստանն ընդհանրապես հրաժարվի մասնակցել «Եվրատեսիլ-2010-ին», Դ. Մնացականյանը նախ ասաց` «Այս լուսնի տակ ամեն ինչ հնարավոր է», բայցևայնպես, չցանկացավ մանրամասնել:
«Աշխատանքը շարունակվում է ու ամեն ինչ անում ենք, որ աշխատանքի արդյունքները բոլորիս գոհացնի: Անում ենք այնպես, որ մրցույթի կանոնները գործեն բոլոր երկրների համար, անկախ նրանից` նրանք նավթի գումար ունեն, թե չունեն: Անում ենք ամեն ինչ, որպեսզի Հայաստանին վերաբերեն խաղի լիարժեք կողմի ու մասնակցի, հավասար իրավունքներ ունեցող երկրի»,- ասաց նա:
У человека в жизни может быть два основных поведения: он либо катится, либо карабкается.
Владимир Солоухин
դէ ասեք թէ Լուսինան թեկնածու չի Եվրատեսիլ գնալու համար?
Գրիգոր (12.12.2010)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ