Վերջերս անընդհատ մտածում եմ շարժառիթների մասին: Երբ քննարկվում է որևէ արարք, ինձ ավելի շատ սկսել է հետաքրքրել ոչ թե այն, ինչ արվել է, այլ ինչու է արվել, ինչն է դրդել:
Կարծում եմ՝ կարևոր է հասկանալ յուրաքանչյուր արարքի շարժառիթ: Այդպիսով դու ավելի լավ կհասկանաս մարդուն, կճանաչես նրան, դատապարտելուց առաջ կփորձես քեզ նրա տեղը դնել:
Չգիտեմ՝ կարողացա մտքերս ճիշտ ձևակերպել, թե ոչ, բայց ինձ ձեր կարծիքներն էլ են հետաքրքրում այս թեմայի շուրջ:
Էջանիշներ