Կոլեգա՞, վերջը դու էլ ծնվեցիր, հա՞:
Հայկ ջան, ապրես, որ ծնվել ես:Երկար-բարակ գրել չեմ ուզում: Դու ինքդ էլ գիտես, թե քեզ ինչքան եմ գնահատում թե՛ որպես Ակումբի փիլիսոփա անդամի, թե՛ որպես ավագ մոդերատորի և թե՛ որպես ընկերոջ, որի հետ կարող եմ հանգիստ կիսել պահի տակ գլխումս ծագած ամենաօֆֆտոպային մտքերը՝ առանց վախենալու չհասկացվելուց կամ սխալ հասկացվելուց
, ժամերով զրուցել կյանքի, մարդկանց ու ընդհանրապես ամեն-ամեն ինչի մասին:
Մաղթում եմ, որ միշտ մնաս սկզբունքներիդ հավատարիմ, մնաս Ակումբից չհեռացող, Ակումբին փիլիսոփայական սթափ հայացքով ու օբյեկտիվությամբ մշտապես հետևող, խորաթափանց ու լայնամիտ Հայկ-Philosopher-ը:Իսկ ամենակարևորը՝ իրականություն դառնան երազանքներդ ու նպատակներդ, միշտ շրջապատված լինես քեզ համար հոգեհարազատ, քեզ սիրող ու գնահատող մարդկանցով: Դե, իսկ Անիի պես պուպուշ էակն էլ միշտ կողքիդ լինի, որ ջերմացնի ու մեկ-մեկ էլ մեղմացնի քեզ:
![]()
![]()
Ծնունդդ շնորհավոր:
(Վերջը երկար-բարակ ստացվեց...)
Էջանիշներ