User Tag List

Էջ 674 684-ից ԱռաջինԱռաջին ... 174574624664670671672673674675676677678 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 10,096 համարից մինչև 10,110 համարի արդյունքները՝ ընդհանուր 10256 հատից

Թեմա: Անկապ օրագիր

  1. #10096
    Բարի ճանապարհ One_Way_Ticket-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.03.2009
    Հասցե
    Ուղևորի ծոցագրպան
    Տարիք
    38
    Գրառումներ
    3,573
    Բլոգի գրառումներ
    32
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Կարոտել եմ ոչ այնքան ճանապարհորդություններին, ինչքան ճանապարհորդություններ պլանավորելուն։

  2. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Jarre (26.09.2020), Varzor (26.09.2020), Յոհաննես (26.09.2020), Տրիբուն (26.09.2020)

  3. #10097
    Պատվավոր անդամ Adam-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.01.2007
    Տարիք
    33
    Գրառումներ
    2,034
    Mentioned
    14 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Կյանքը ֆեյսբուքից հետո

    Էն, որ ֆիլմերում երբեմն տեսնում ենք է … որ ջրհեղեղից, կամ որևէ կատակլիզմից հետո աշխարհը կործանվում ա ու հաջորդ օրը նոր էտապ ա սկսվում՝ արևի նոր շողերով…
    Նոյի տապանի պես:
    Այ էդպես ա իմ համար կյանքը ֆեյսբուքից հետո:

    2 ամիս ա ինչ հավերժ ջնջել եմ հաշիվս:
    Էլ ոչ մի լայք, ոչ մի չլայք, ոչ մի պրոֆիլդ գաղտնի հետևող աչքեր, ոչ մի անկապ ստատուսներ ու նկարներ, ոչ մի իրանց ծնունդը չշնորհավորած լինելու կամ իրանց բալիկի նկարը լայքած չլինելու պատճառով նեղացած մարդիկ, ոչ մի անընդհատ օնլայն ու բոլորի համար հասանելի լինել ու ոչ մի կեղծ շփումներ:

    Վախ էս ինչ լավն ու հանգիստ ա կյանքը ֆեյսբուքից հետո: Էդ ամբողջ փոթորիկից հետո ոնց որ էդ ամենը էն Ջումանջիի պես 2 րոպեանոց ֆլեշբեք քամու տեսքով մտած լինի տախտակի մեջտեղի էն սև ծակը:

    Ու հեչ էլ դժվար բան չի, ասեմ:
    Ընդամենը ջնջել ա պետք:

  4. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Jarre (27.09.2020), Sambitbaba (25.11.2020), Աթեիստ (27.09.2020), Արշակ (27.09.2020), Բարեկամ (27.09.2020), Ուլուանա (27.09.2020)

  5. #10098
    Պատվավոր անդամ Այբ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.02.2013
    Հասցե
    Իմ ստեղծած աշխարհում
    Գրառումներ
    1,572
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Տատս ժամանակին իր իլիկն է մանել ու սպասել լուրերի. պատերազմ էր։ Լուրերը տարբեր էին, ժամանակը դժվար, բայց պետք էր ապրել. պետք է իլիկը մանել ու գործել։
    Չէ', ես բան չեմ հիշում, որովհետև շատ փոքր եմ եղել։ Ինչ էլ, որ գիտեմ 90-ականներից, մամայիս հիշողություններից հավաքած պատառիկներն են, որովհետև մի տեսակ այդ շրջանի մասին շատ չեն խոսել, չգիտես ինչի։ "Դե պատերազմ էր, էլի" ,- ասել են ու անցել առաջ, ոնց որ դրանով անցյալը հետևում թողնելուց զատ, այդ անցյալը մոռացման տալու փորձ էր։ Հա', վատ բաները հիշելը տհաճ է, համ էլ դրանից բերանումդ միշտ դառնահամ ես զգում ու "կյանքը հիասքանչ"-ն մի տեսակ ձևափոխվում է, որ ցույց տա հակառակը։ Ու հա', էդպես էլ մենք մեծացանք, իսկ մեծերից մեզ հասածը լոկ մնաց այն, որ դե պատերազմ էր 90-ականներին, ճիշտ է, դժվար էր, բայց ապրում էինք....
    Տատս էլ չկա, բայց իլիկը կա... բայց իլիկի հետ նաև պատերազմը կա` նորից։ Ու ես էլ երեխա չեմ։ Մամայիս պատմած 90-ականների դեպքերն էլ, եթե կարող եմ թափ տալ իմ մտքերից. դե ի վերջո, իմ հիշողությունները չեն, սա չեմ կարողանա երբեք, երբեք, երբեք... էլ երեխա չեմ։

  6. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Sambitbaba (25.11.2020), Varzor (29.10.2020), Նաիրուհի (30.10.2020), Ներսես_AM (30.10.2020), Նիկեա (02.11.2020)

  7. #10099
    Պատվավոր անդամ Այբ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.02.2013
    Հասցե
    Իմ ստեղծած աշխարհում
    Գրառումներ
    1,572
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մամաս կյանք է ❤️ (հեռախոսազրույց).
    -Արփուշ․... (շատ խորհրդավոր ու անհանգիստ ձայնով)։
    -Հա, մամ։
    -Երազ եմ տեսել․․․
    Ու ստեղ ես չեմ թողնում, որ շարունակի.
    -Լավ, էլի, մամ, էլի վատ երազ ես տեսե՞լ։
    -Հա': Տան դոշակը հին էր դարձել ու սև, կեղտո~տ.... դա լավ նշան չէ։
    Հոգոց եմ հանում, բայց մամաս շտապում է "հանգստացնել".
    -Բայց լավ է` ես էդ դոշակը վերցրեցի, տարա սրբի դուռը դրեցի, ուրեմն՝ #պատերազմը_կհաղթենք։
    Վայ, մամ ❤️

    Վարագույր

  8. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Sambitbaba (25.11.2020)

  9. #10100
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,016
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մարդու կյանքից ավելի կարևոր ի՞նչ կա:
    Գիտեմ, որ հայրենիքի ու տան հասկացություններից հեռու մեկը դատելու բան չունի էս հարցում: Ու չեմ էլ դատում, բայց միևնույն է մնում եմ էն կարծիքին, որ մարդու կյանքն ավելի կարևոր է, քան մի կտոր հող, ինչ անուն էլ չտաս դրան: Ավելի կարևոր է, քան ցանկացած ամեն ինչ:
    Բայց նաև գիտեմ, որ ամեն մեկն իր կյանքը տնօրինելու իրավունք ունի, ու եթե գտնում է, որ արժի կյանքը տալ հողի, հայրենիքի, տան, ազգային ինքնության պահպանման կամ ուրիշ մի բանի համար, ուրեմն թող էդպես էլ լինի: Պատերազմում հաղթողներ չեն լինում, երբ հետևում մարդկային զոհեր են: Ու պատերազմը սարսափելի է՝ ոչ թե տարածքներ կորցնելու վտանգի պատճառով, այլ իր հետ բերած մահերով։
    «Հաղթելու ենք» կոչերը ոչնչություն են, երբ օրական մահացածների ցուցակներն են թարմացվում: Երկու կողմն էլ արդեն իսկ պարտված է:
    Ամեն մեկն իր կողմից իր տան համար է պայքարում՝ մեկը ազատագրելու, մյուսը չհանձնելու համար։ Ճիշտ ու սխալի հարցը փակ է, քանի դեռ ամեն մեկն անվերապահորեն միայն իր ճշմարտությանն է հավատում։ Համառ, ելք չենթադրող ու հավերժության ձգտող կոնֆլիկտ, որի արդյունքում մարդիկ են մեռնում։
    Իսկ հողն իրականում չպիտի որևէ մեկին պատկանի․ մարդիկ պիտի ազատ լինեն՝ ապրելու էնտեղ, որտեղ ուզում են՝ փորձելով լեզու գտնել նույն տարածքում ապրող այլ մարդկանց հետ։ Ուտոպիա․ ինչ արած, ես էլ սրան եմ հավատում։

    Ուզում եմ կյանքի մասին մտածել ու ոչ թե մահերի։
    Գարնանն աղջկաս կյանքում նոր մարդ է հայտնվելու՝ իր քույրիկը, ու բոլորս անհամբեր սպասում ենք իր ծնունդին։ Ոգևորված եմ ու ուզում եմ ճանաչել էդ փոքրիկ մարդուն, որը երևի ինչ-որ ձևով աղջկաս նման է լինելու։ Հետաքրքիր է լինելու իրենց կապը՝ մեկը կիսով չափ հայ, մյուսը՝ մեկ քառորդով թուրք, ու հարազատ քույրեր, թեկուզ միայն պապայի կողմից։

  10. Գրառմանը 12 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (05.11.2020), Cassiopeia (03.11.2020), erexa (29.03.2021), Freeman (04.11.2020), Jarre (13.11.2020), laro (09.11.2020), Sambitbaba (25.11.2020), Skeptic (06.11.2020), Աթեիստ (04.11.2020), Արէա (04.11.2020), մարդ եղած վախտ (06.11.2020), Նիկեա (09.11.2020)

  11. #10101
    Պատվավոր անդամ Նարե-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.03.2008
    Տարիք
    34
    Գրառումներ
    512
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    էսօր քրոջս ձագին առաջարկեցի կիսվել մղձավանջներով, որոնք չեն թողնում քնել ու մի քիչ գոնե էտպես թեթևանալ, իսկ ձագը պատասխանեց, որ խղճում է ինձ ու իմ ներաշխարհը, ավելի լավ է' ոչ մի բան էլ չասի։
    Էս ամենի սցենարի'ստ, լա՞վ ես, ջոկում ես ինչքան դերեր ու տեղեր ես խառնել։

    Sent from my POCOPHONE F1 using Tapatalk
    Անցյալը ճզմած քո լաթերի մեջ՝ կախում ես մեխից… ու՞ր պիտի փախչես ինքդ քեզանից:

  12. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (09.11.2020), Sambitbaba (25.11.2020), Աթեիստ (06.11.2020), Նիկեա (09.11.2020)

  13. #10102
    Acta est fabula! Անվերնագիր-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.03.2012
    Տարիք
    28
    Գրառումներ
    1,255
    Mentioned
    11 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    93-ի նոյեմբերին հերս ու պապս Օմարի ձորերում հորեղբորս տղու դին էին փորձում գտնել:Չգտան: Օմարից որ իջա, հարևաններս էկան իրանց զինվոր տղայից հարցուփորձ անելու:Էլի Քելբաջարում էր: Տեղյակ չէի:Չէի տեսել:Ուզում էի մի հատ քար տայի ձեռքը ասեի` առ էս քարով գլուխս ջարդի, բայց ձեր տղայից տեղյակ չեմ... Էս քանի օր ա հեր ու տղա գնացել են նույն ձորերում իրենց զինվորին գտնելու..
    Dark-ի սցենարիստները կհավանեն էս պատմությունը:

    «Պատերազմը կանանց պես, փորձում է տղամարդու տղամարդկությունը և որ ոչ ոք չգիտի ճակատամարտ մտնելուց առաջ իր ով լինելը» ասում էր Բորխեսի չգիտեմ որ հերոսը...Մեր պոստեր բարձրանալը կինո էր: 26 հոգու նախապատրաստեցին դիրքեր բարձրանալու համար, բարձրացանք 5-ս: Ինչ եղան մնացածները՞:Թռան:Մեզ թողեցին ուռալի մեջ ու թռան ախպերները...Ողբի՜ հայրենիք, Որբի՜ հայրենիք։
    Պոստերում կինո չէր՝ կանցերտ էր: Մեզանից 2 դիրք էն կողմ թուրքերն էին: Ամսի 27-ի առավոտյան դիրքը վերցրել նստել էին: Մեր գնալու օրը բավականին հանգիստ անցավ, իսկ այն ինչ եղավ հետո շատ հուզիչ էր: ՀրթիռահրետանաԱԹՍատեռոռիստափունջ: Պոստի ապարանցի հոպարն ասում էր, որ ժամանակակից զինվորը 2 պալաժենի պտի ունենա՝
    1.Մեսսի 2.Ռեմբո
    Երբ հրետակոծում են՝ միացնում ես Մեսսի ռեժիմը ու ուխոդվում ես սնարյադից, խաբսեր ես տալիս ԱԹՍ-ին,իսկ երբ սկսում ա թուրքը առաջ գալ միացնում ես Ռեմբո ռեժիմը ու սկսում ես հնձել:
    Ամսի 29-ին ներքևից կապ տվեցին, որ նոր խումբ ա գալիս կամավորների: Դուխներս լավ բարձրացավ: Բայց ուռալի բարձրանալուն զուգընթաց ԱԹՍ-ի ձայնն էր լսվում: Ու մեռանք գոռալով ու ճղվելով որ ուռալը չմոտենա բլինդաժին..Դեռ չէր հասցրել կանգնել՝ կամիկաձե ԱԹՍ-ն մտավ մեջը: 6 զոհ, 10-ից ավել վիրավոր: Ինչո՞ւ այդպես եղավ: Ինչո՞ւ կապի միջոց չկար վարորդի մոտ: Չունե՞ր բանակը: Վարո՞րդն էր ոչխար: Ուղարկող սպա՞ն էր աննասուն: Ո՞վ էր մեղավոր:Նախկիննե՞ր: Ներկանե՞ր: Չգիտեմ: Թքած:
    Ամսի 3-ին չգիտեմ ինչ գնով կարողացանք հետ բերել էտ թուրքերի կողմից զավթած պոստը: Թուրքերի դիակները մեր մոտով իջացրին, մի հոկտեմբերյանցի ախպրո շտիկի թարս մասով դրանց դիակների գլուխներն էր ջնջխում: Եղբայրը 90-ականների կռվում մահացել էր: Մարդը վրեժ էր լուծում: Ի՞նչ ասես: Հետաքրքիր ա՝ ի՞նչ են ասում նման դեպքերում...

    Ամսի 8-ին կամ 9-ին պոստերից իջա: Ցրտահարվել էի: Կացարանը կամիկաձեն ոչնչացրել էր:Խի՞: Որովհետև կացարանի ծածկը փայտ էր, վրեն էլ ժեշտ:Խի՞ էր տենց: Խի՞ ցեմենտ-բետոն չէին արել: Խի՞: Ո՞վ էր մեղավորը:Նախկիննե՞ր: Ներկանե՞ր: Չգիտեմ: Թքած:
    Ցրտահարվելու ամենասարսափելի զգացողությունն էն ա, որ ոտքդ բածինգից հանելուց քեզ թվում ա, որ ոտքիդ վերջույթները մնալու են մեջը: Իմ բախտը բերեց.փրկել էի, մի քանի ասեղ սրսկեցին: Չնայած մինչև հիմա բութ մատերս չեմ զգում:

    Վերջին օրերը հիվանդանոցում եմ անցկացնում: Տիկոյի մոտ:Ընկերս ա: Մեր թիմի լավագույն ֆուտբոլիստը, մեկ - մեկ ինձ թվում ա էս աշխարհի ամբողջ ծանրությունը Տիկոյի ուսերին ա: Չի ծառայել՝ ծառայությանը ոչ պիտանի լինելու պատճառով: Սեպտեմբերի 28-ին հետս եկավ կամավորագրվելու. թույլ չտվեցին: Բիլետը նիգոդնի ա: 29-ին զանգեց, թե բա՝ Հայկո ձեր թիկունքում եմ, հրետանու մոտ: Եսիմ ում բիլետը գողացել էկել էր եսիմ ոնց:
    Դիմացը ական էր պայթել, ծունկն ա վնասվել: Հուսամ կկարողանա ֆուտբոլ խաղալ:
    Էրեկ մյուս ընկերոջս էլ պոստերից իջացրին: Զանգել ասում ա՝ Հայկո 2 հատ թուրք եմ սպանել, մեկի վիզն էլ անձամբ եմ կտրել:
    Կարկամել եմ:Ի՞նչ ասեմ: Ի՞նչ են ասում նման դեպքերում:

    Մի խոսքով լավ ա լինելու: Աստծո փառքը Նրան, ով չի մեռնում:
    A long time ago, in a galaxy far, far away...

  14. Գրառմանը 24 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Agni (16.11.2020), Alphaone (15.11.2020), CactuSoul (20.11.2020), Cassiopeia (15.11.2020), Freeman (15.11.2020), ivy (15.11.2020), Jarre (05.12.2020), John (15.11.2020), Life (15.11.2020), Overdose (03.12.2020), Sambitbaba (25.11.2020), Skeptic (15.11.2020), Sky (15.11.2020), Աթեիստ (15.11.2020), Արշակ (19.11.2020), Բարեկամ (16.11.2020), Գաղթական (15.11.2020), Ձայնալար (16.11.2020), մարդ եղած վախտ (15.11.2020), Մուշու (04.05.2021), Յոհաննես (15.11.2020), Ներսես_AM (15.11.2020), Ուլուանա (15.11.2020), Վիշապ (15.11.2020)

  15. #10103
    Պատվավոր անդամ Նարե-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.03.2008
    Տարիք
    34
    Գրառումներ
    512
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    7 տարի առաջ Մեսչյանի «Բարով Մնաք»-ն ինձ ուղեկցեց, երբ հավաքեցի ճամպրուկներս ու մշտական բնակությանս վայրը տեղափոխեցի Նիդերլանդներ, երեկ Մեսչյանի «Ու՞ր էիր, Աստված»-ն առաջնորդեց ինձ հասկանալու, որ ես այստեղ, այս հողով երջանիկ չեմ ու ժամանակն է ճամպրուկներս նորից կապելու' թեկուզ շատ դանդաղ' ոչ մեկ օրում կամ անգամ մեկ տարում։ Վերջիվերջո, մարդ պիտի ապրի այնտեղ, որտեղ իր հոգին ինչ-որ բան արարել է ուզում, ես դադարել եմ այստեղ արարել։

    Sent from my POCOPHONE F1 using Tapatalk
    Անցյալը ճզմած քո լաթերի մեջ՝ կախում ես մեխից… ու՞ր պիտի փախչես ինքդ քեզանից:

  16. Գրառմանը 10 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Cassiopeia (15.11.2020), erexa (29.03.2021), ivy (15.11.2020), John (17.11.2020), Sambitbaba (25.11.2020), Աթեիստ (16.11.2020), Արշակ (19.11.2020), մարդ եղած վախտ (15.11.2020), Յոհաննես (15.11.2020), Ուլուանա (15.11.2020)

  17. #10104
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,016
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Աշխատավայրիս մոտակա փողոցներից մեկում արդեն մի երկու շաբաթ կլինի՝ մի բարձրահարկ շենք են քանդում։ Հատուկ մեքենաներով, սարքերով, կողքից փոշու դեմ օգտագործվող ջրցան մեքենաներով էդ շենքը մանր-մանր քանդում են։
    Ինչքան անցնում եմ էդ մասով, միշտ տեսնում եմ, որ լիքը մարդ հավաքված հետևում է քանդվելու պրոցեսին։ Ու էնպիսի հետաքրքրությամբ է հետևում, որ ակամայից զարմանում ես, թե ինչ ձգող բան կա քանդելու մեջ, որ էդպես հավեսով ունկնդրում են։
    Էսօր էդպես մտքերով էի ընկել, մինչև հասկացա, որ ինքս արդեն մի քանի րոպե կանգնած նայում եմ։

    Տեսնես կառուցվող շենքի մոտ է՞լ է էդ քանակության «պոպքորնով» մարդ հավաքվում։

  18. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (19.11.2020), CactuSoul (21.11.2020), Sambitbaba (25.11.2020), Varzor (22.11.2020), Աթեիստ (19.11.2020), Արշակ (19.11.2020), մարդ եղած վախտ (19.11.2020)

  19. #10105
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ես չեմ դիմանում, հիմա ավելի շատ չեմ դիմանում, քան պատերազմի օրերին էր, որովհետև էն ժամանակ գոնե հույսը չէր մեռել։
    Ո՞նց դիմանաս, երբ հազարավոր մարդիկ են զոհվել, ուղղակի զոհվել, երբ հարյուրավորներ անհետ կորած են, ու նրանց հարազատները դռնեդուռ ընկած փորձում են որևէ տեղեկություն ստանալ, երբ հարյուր հազարավորներ անտուն են մնացել, երբ տասնյակ գերիների նվաստացնում են, երբ ադրբեջանցու ձեռքն ընկած ցանկացած հայ դաժանաբար սպանվում է, ու վիդեոները շրջում են ինտերնետով, երբ Արցախից մնացած կտորը չորս կողմից շրջափակված է, ու Ադրբեջանի համար բարդ խնդիր չի լինելու էդ մի կտորն էլ պոկելը, երբ ամեն օր մի նոր բնակավայրի մասին ենք իմանում, որ անցնում է Ադրբեջանին, երբ Թուրքիան Հայաստանի սահմանի մոտ զորքեր է կուտակում, երբ էս ամեն ինչի պատասխանատուն դեռ նստած է իր աթոռին ու որևէ տեսակի պատասխանատվության ոչ միայն չի ենթարկվում, այլև եղած հետևանքներով էլ պատշաճ զբաղվելու մտադրություն կարծես չունի, մինչդեռ հաջորդ պատերազմը սարի հետևում չէ։

    Ո՞նց դիմանաս, երբ էս ամեն ինչի ֆոնին մարդիկ կան, որ դեռ մի բան էլ ուրախացել են, որ «խնդիրը լուծվել է», իսկ խնդիրը չի լուծվել, խնդիրը նոր է սկսվել՝ իր բոլոր սարսափելի հետևանքներով։ Ո՞նց դիմանաս, երբ մարդիկ հույս ունեն, որ վերջապես, կսկսենք խաղաղ ապրել հարևանների հետ, մինչդեռ ցանկացած կենդանի հայ, որ ընկնում է ադրբեջանցիների ձեռքն էս օրերին, դաժանաբար խոշտանգումներով սպանվում է կամ ենթարկվում ծայրահեղ նվաստացումների։ Ո՞նց դիմանաս, երբ գիտես, տեսնում ես, որ էդ ամենը սպառնում է նաև ՀՀ տարածքին, որովհետև տեսնում ես՝ ինչ է կատարվում, լսում ես նրանց, ովքեր այս պատերազմն ամիսներ ու տարիներ առաջ էին կանխատեսել ու անընդհատ զգուշացնում էին իշխանություններին, որ պատրաստվեն, հիմա էլ զգուշացնում, իսկ իշխանությունները դեռ ներկա-նախկին են խաղում։

    Էս ամենը դիմանալու չի, ուղղակի դիմանալու չի։

  20. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    erexa (30.03.2021), Jarre (05.12.2020), Overdose (03.12.2020), Sambitbaba (28.11.2020), Varzor (27.11.2020)

  21. #10106
    Բարի ճանապարհ One_Way_Ticket-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.03.2009
    Հասցե
    Ուղևորի ծոցագրպան
    Տարիք
    38
    Գրառումներ
    3,573
    Բլոգի գրառումներ
    32
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Չմեռա, անօրինական party-ի էլ մասնակցեցի։ Լրիվ ոնց որ Стиляги կինոն լիներ։ Էն, որ սաղ զվարճանքի տեղերը փակ են, խանութ մենակ դիմակով, ռեստորանները մենակ take away, գումարած էս ամենին նոյեմբերյան դեպրեսսիվ եղանակ։ Ու գալիս ես նախորոք պայմանավորված տեղը, համոզվում, որ ոստիկանություն չկա, մտնում ներս, ու էնտեղ ուտելիք, խմիչք, առանց դիմակի մարդիկ։ Հեռախոսներիս մեջ գեոլոկացիան անջատում ենք, որ մարդ ես, մեկ էլ տեսար չբռնվենք։ Վերջում հեռանալիս էլ մանր խմբերով, որ ուշադրություն չգրավենք։ Եվրամիություն, 21-րդ դար։

  22. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Freeman (26.11.2020), Աթեիստ (26.11.2020), Արշակ (30.11.2020), Գաղթական (27.11.2020)

  23. #10107
    alien
    Alphaone-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.11.2012
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    36
    Գրառումներ
    2,780
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    - Ֆեյսում նորից ընկեր ավելացնեմ, որ էլի իրար տանք, երեխայություն անեմ, ջնջեմ, - ասացի գնալու նախորդ գիշերը։
    Որոշել էինք ամբողջ գիշեր քայլել։ Մրսեցինք, առաջին պատահած էժանագին մոթելը գնացինք։ Կամավոր վիրակապեր էի պատրաստում, մի փաթեթ իր համար տարել էի, հետո դասակի համար էլ տվեցինք՝ դասակի հրամանատար էր։ Ամբողջ գիշեր վիրակապ կապել էի սովորեցնում, կասինկաները, եռաթև պարսատիկները տաս վայրկյանում կապելու հնարքները, ինչպես են դուրս թափված աղիքները վիրակապում, բեկորներն անշարժացնում, ինչպես են գլխի վիրակապ դնում։ Անիծյալ գլխի վիրակապ։
    - Չէ, սպասի հաղթած գամ, ես ընկերության հայտն ուղարկեմ, որ մերժելու բարոյական իրավունք չունենաս, - կատակեց։
    Չէի զանգում, գիտեի որ ԱԹՍ-ների համար կարող եմ թիրախ դարձնել դրանով։ Ինքս ինձ հուզվում էի, զանգից զանգ ապրում՝ դիրքերից հաճախ էին ընկերներս, ուսանողներս զանգում, ինքը չէ։ Հետո էի իմանալու իր կոմայի մասին՝ քրոջ ֆեյսբուքյան էջի գրառումից։
    Մի օրով հետ էր եկել։
    - Ինչի՞ ես տենց տխուր նայում։
    - Եսիմ, երևի ուզում եմ քեզ էսպես հիշել՝ զինվորական համազգեստով, լուրջ, մեծացած։
    - Հեսա հաշմանդամ հետ եմ գալու՝ անոտ, անձեռ, էսպես որ հիշես, հետո տեղը չես բերի, - նման մի բան ասաց, ավելի ցինիկ ու ավելի լավ ձևակերպած, քան ես եմ հիշում։
    - Մի վախեցի, տիրություն կանեմ, - ասացի։
    - Ցինիկ էր, - ասաց։
    Մեր ընկերությունը փոխադարձ հեգնանքից սկսվեց։ Չեմ կարծում, որ ընկերությունը սիրավեպի էր վերաճել, ուղղակի էնքան ներդաշնակ էին հարաբերությունները, էնքան լավ էինք իրար հասկանում, որ նախքան Արցախ գնալս պայմանավորվեցինք, որ գալու եմ, ամուսնանանք։ Բայց տարածությունն իր դերը խաղաց, մնացինք ոնց կայինք ընկերներ, իրար ձախողված սիրային պատմություններ էինք պատմում, իրար հեգնում։ Ու անգամ ամենացավոտ պահերին միասին մենք ցինիկ էինք դառնում, անգամ ամենադառը թեմաների շուրջ զրուցում ցինիկ հեգնանքով։
    - Ինչ ուզում է լինի, թող ոտուձեռ կտրվի, բայց բանականությունս տեղը մնա, - գրել էր։
    - Մեր դասակից ոչ մի զոհ չկա, - գրել էր։
    - Մտածում եմ՝ հետ չեմ գա, - գրեց ավելի ուշ։
    - Բախտդ փորձի, հետ մի արի, - պատասխանեցի, - կգամ ուր որ ես, սևդ կտամ։
    Հետո իմ կյանքը կիսվեց երկու իրականության։ Մի իրականությունում ես աշխատանք էի փնտրում, այստեղ այնտեղ ինձ պատեպատ տալիս, վերապատրաստումներ անցնում, տան վարձի համար ընկնում խուճապի մեջ, կոմունալների համար, ամեն ինչի համար։ Մյուս իրականությունում ես նստած էի հիվանդասենյակում մահի հետ բանակցող տղայի կողքին։ Գլխի վնասվածք էր, չգիտեինք, եթե անգամ ապրի, գիտակցությունը տեղը կլինի, թե ոչ։
    Քրոջ համարը դժվարությամբ գտա։ Զանգեցի, ոչ մի լավ լուր։ Վերակենդանացման բաժանմունքում է։
    Հետո ձեռքն էր շարժել։
    Հետո աչքերը բացել։
    Մի քանի օր անց ճանաչել էր հորը։
    Իմ կյանքը կանգ էր առել, ու միլիմետր առ միլիմետր շարժվում էր իր շարժումների ռիթմով։
    Բայց կան ընկերներ, որ էլ հետ չեն գալու։
    Կան ընկերներ, որ հազար անգամ կգերադասեի երկար տարիներ կոմայի մեջ լինեին, կգերադասեի դիակը սեփական ձեռքերով հողին հանձնել, բայց չապրել էս անորոշության մեջ։ Ես առաջ չէի գիտակցում «անհետ կորած» բառերի սարսափը։
    Ես մինչև հիմա չեմ կարողանում համակերպվել այս բառերի հետ։
    Մի շաբաթ առաջ առաջին բառն ասաց, կխոսի։
    Երեկ, երբ ասել էին, որ իրենից եմ հարցրել, մի կերպ բառերն արտաբերելով ասել էր՝
    - Մոտս չթողեք, ինձ էս վիճակում տեսավ, կմորթի։
    Առաջին կատակն էր ուշքի գալուց հետո։
    Գիտակցությունը չի վնասվել։
    Ու հիմա կարծես ինքս էլ կոմայից դուրս եկա, կարողանում եմ ապրել, աշխատել, երեկ առաջին անգամ ժպտացի, ոչ թե ձևացա, որ ժպտում եմ։
    Իսկ ներսում դեռ անիծյալ զուգահեռ իրականությունն է բոլոր գերիների, անորոշ ճակատագրով տղաների կողքին, զուգահեռ իրականությունը, որ սկսվեց Արցախից հեռանալուս պահին, երբ շարունակ կրկնվող երազում մայրիկս դեռ կար ու մենք միասին ապրում էինք Արցախի Հերիկ գյուղի իմ խոնավ ու քարուքանդ տանը․․․

  24. Գրառմանը 9 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Cassiopeia (27.11.2020), ivy (27.11.2020), Sambitbaba (28.11.2020), Srtik (28.11.2020), Արէա (27.11.2020), Գաղթական (28.11.2020), Նաիրուհի (05.12.2020), Նարե (02.12.2020), Ուլուանա (28.11.2020)

  25. #10108
    Երջանիկ մամա Cassiopeia-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    30.08.2006
    Հասցե
    Yerevan, Armenia, Armenia
    Տարիք
    44
    Գրառումներ
    3,756
    Բլոգի գրառումներ
    5
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Էդ մարդու հետ իմ համակարգչային կարիերան սկսեց։ Մի քիչ էլ ինքն էր մեղավոր, որ ես ակումբի մասին իմացա։ 7 տարուց ավել իրան ավելի շատ էի տեսնում, քան տնեցիքիս։ Հետո Կորյունը ծնվեց ու ինքը երևի «ինձնից լավին գտավ» (էնքան լավին, որ ես ծննդատան պաթոլոգիայում պառկած էդ աղջկան օրերով մի բանը հազար անգամ էի բացատրում)։ Նեղվեցի ու դադարեցի հետը շփվել, չնայած որ շատ էի սիրում էդ աշխատանքս, հարգում էի իրան մինչև դա։ Ու կապը կտրվեց։ Էսօր Կիևյան փողոցով իջնելուց սև passat տեսա, հիշեցի իրա մեքենան, մտածեցի ինքն ա (ըտեղ խանութ էին բացել)։ Իսկ մի երկու ժամ առաջ իմացա, որ կովիդից մահացել ա։ Ինձնից մի քանի տարի էր մեծ։ Հաստատ 50 չկար։
    Ինչքան էլ նեղված լինեի, ահավոր ծանր եմ տանում էդ փաստը։
    Էհ, հանգչիր խաղաղությամբ։

  26. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (05.12.2020), Quyr Qery (06.12.2020), Sambitbaba (03.12.2020), Գաղթական (03.12.2020), մարդ եղած վախտ (03.12.2020), Նաիրուհի (05.12.2020)

  27. #10109
    Անմոռուկ
    Գաղթական-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.06.2007
    Հասցե
    Լեռնաղբյուր
    Գրառումներ
    5,264
    Mentioned
    27 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Անկապ օրագիր

    Ընկերս ա ԱՄՆ-ից.
    Ասում ա՝ էս օգոստոսին արդեն պիտի տեղափոխվեինք Հայաստան:
    Հետո տան ռեմոնտը մի քիչ ձգձգվեց ու տեղափոխվելը հետաձգեցինք մինչև ձմեռ:
    Բայց հիմա շվարած վիճակ ա..
    սաղ քէնսըլ եմ արել ու չգիտեմ ինչ անեմ..
    հոգեբանորեն պատրաստ չեմ գնալու ու Հայաստանի քայլ-քայլ ռուսականացմանը ականատես լինելու..

    *
    Նենց եմ հասկանում իր զգացմունքները, որ էլ ասելու չի..
    Մենք անցած տարի էինք զբաղված էս ամառ տեղափոխվելու համար ամեն ինչ նախապատրաստելով:
    Հետո՝ երեխու հանկարծակի դիագնոզով պայմանավորված, բոլոր պլանները փուլ եկան:
    Ճիշտա՝ մշտական տեղափոխվելն անորոշ ժամանակով հետաձգվեց, բայց էդ մտքից չէինք հրաժարվել:
    Քիմիան կվերջանա, սիստեմատիկ պրոցեդուրաները կվերջանան, կանենք:

    Իսկ հիմա շատ հակասական զգացմունքներ են..
    Էսքան նեգատիվը, որ վերջին շաբաթներում թաքստոցներից դուրս ժայթքեց..
    Էսքան ատելությունն ու միմյանց հանդեպ ծայր աստիճան սրված անհանդուրժողականությունը..
    Էդ ամենը շատ ու շատ հետ ա պահում..

    Լիահույս եմ իհարկե, որ, ինչ-որ պահից սկսած, էս սթրեսային վիճակը կսկսի մարել ու մի մարդու պես մեծամասնությունը կլծվի վերականգնվելուն:
    ՈՒ մենք էլ էդ ընթացքում կփորձենք մեր ավանդը գումարել ընդհանուրին:
    Բայց ե՞րբ դա կլինի..
    Կլինի՞ արդյոք..
    Թե՞ ճգնաժամն ու փոխադարձ անհանդուրժողականությունը գնալով կխորանա..
    Չգիտեմ...
    Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..

  28. Գրառմանը 11 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Cassiopeia (03.12.2020), ivy (03.12.2020), Quyr Qery (06.12.2020), Sambitbaba (03.12.2020), Sky (03.12.2020), Բարեկամ (03.12.2020), մարդ եղած վախտ (03.12.2020), Նաիրուհի (05.12.2020), Ներսես_AM (03.12.2020), Շինարար (03.12.2020), Ուլուանա (03.12.2020)

  29. #10110
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,258
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Կիսադեպրեսիա է։ Մոտավորապես էնպիսի զգացողություն է, կարծես երկար տարիների ծանր հիվանդ ունեինք, մեռավ, այսինքն սպասելի էր։ Ահագին տհաճ է դիտարկելը, թե ինչպես են «յուրայիններից» ոմանք իրենց տգիտությունը ցուցադրելու առիթ գտել ու ինքնադրսևորվում են առանց գիտակցելու, որ վերահաստատում են իրենց կարճամիտ ոչնչություն լինելը։ Իրենց մտքով չի էլ անցնում, որ պարտության պատճառներից գլխավորը հենց մեր ոչնչություն լինելն է՝ տգետ, պրոբլեմների խորությունը տեսնելու անընդունակ, անճար, էմոցիոնալ, անքթիծակ։
    Ու սրանք իրենց հիսթերիկ աղմուկով ու ժխորով խլացնում են միտքը, երկրում դեռևս առկա խելացի ու բանիմաց մարդիկ զուտ իրենց համեստության պատճառով մղվում են հետին պլան, նորից հաղթում է զոռբայությունն ու տգիտությունը։ Մյուս կողմից էլ, երևի սխալ է մեղադրելը մարդկանց, որ այդպիսին են ծնվել վայթե ինչ-ինչ օբյեկտիվ հանգամանքների ու պատահականության խաչասերման արդյունքում։
    Ընդհանուր աառմամբ մոլորակը ինչքան էլ ահագին լցվել է մարդկանցով, բայց վերջերս ավելի դատարկ ա թվում։ Մարդկանց զգալի մասը ոնց որ սահմանափակ ֆունկցիոնալությամբ տիկնիկ լինեն, այնքան կանխատեսելի, սովորական ու ձանձրալի են։ Ու չիգտեմ դա է պատճառը, որ տանձենու աշնանաձմեռային վառվռուն տերևներն էլ նախկին բերկրանքը չեն պատճառում։

    ***

    Էսօր նամակ եկավ, որ Բերետան հասել է խանութ ու կարելի է գնալ ու վերցնել։ Չգիտեմ ոնց ընկա տեղի հայության քարոզչության ալիքի տակ, որ պետք է զինվել։ Թե ինչս պիտի պաշտպանեմ, կամ ումն եմ պետք ես։
    Զինվել պետք էր Հայաստանում ու շատ վաղուց, ա՛յ․․․ իմ սիրելի բարեկամներ։
    Si vis pacem, para bellum

  30. Գրառմանը 10 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (05.12.2020), boooooooom (06.12.2020), ivy (05.12.2020), Quyr Qery (06.12.2020), Sky (04.12.2020), Աթեիստ (06.12.2020), Արէա (05.12.2020), Բարեկամ (05.12.2020), Գաղթական (05.12.2020), մարդ եղած վախտ (04.12.2020)

Էջ 674 684-ից ԱռաջինԱռաջին ... 174574624664670671672673674675676677678 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Շատ անկապ օրագիր
    Հեղինակ՝ Աբելյան, բաժին` Անձնական օրագրեր
    Գրառումներ: 29
    Վերջինը: 14.11.2014, 14:59

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •