User Tag List

Էջ 669 684-ից ԱռաջինԱռաջին ... 169569619659665666667668669670671672673679 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 10,021 համարից մինչև 10,035 համարի արդյունքները՝ ընդհանուր 10256 հատից

Թեմա: Անկապ օրագիր

  1. #10021
    Բարի ճանապարհ One_Way_Ticket-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.03.2009
    Հասցե
    Ուղևորի ծոցագրպան
    Տարիք
    38
    Գրառումներ
    3,573
    Բլոգի գրառումներ
    32
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Էս պանդեմիան մոտս հետաքրքրություն առաջացրեց վիրուսների նկատմամբ։ Առաջ մի տեսակ թերագնահատում էի իրենց։ Բնական ծաղկի մասին նենց թեթևակի լսել էի։ Էս երկու օր է կարդում եմ ու սարսափում։ Այ թե արարած է եղել։ Նենց էլ սիրուն անուն են դրել հայերենում՝ ծաղիկ։ Ռուսերեն օսպան ավելի սարսափազդու է հնչում։ Ամեն երրորդ զոհին սպանել է, ևս մեկ երրորդին կուրացրել։ Ու նենց վարակիչ է եղել, որ ԽՍՀՄ-ում չնայած 1936 թվականից վերացվել էր, 1959 թվականին մեկը Հնդկաստանից բերել է, ամբողջ Մոսկվային նորից պատվաստել են, որ հանկարծ outbreak տեղի չունենա։ Մեկը պարզապես հիվանդի պալատի կողքով անցնելիս է վարակվել, մեկ այլ հոգի՝ մի հարկ ցածր պառկած (վենտիլյացիոն ուղիով)։ Էդ Հնդկաստանից եկածի բոլոր կոնտակտներն ուսումնասիրել են։ Կոնտակտներից մեկը արդեն օդում Փարիզ էր թռնում, ինքնաթիռը հետ են դարձրել, բոլոր ուղևորներին կարանտինի ուղարկել։
    Ացտեկների ու ինկաների հերն ավելի շատ ծաղիկն է անիծել, քան իսպանացիները։
    Համատարած պատվաստման միջոցով վերջապես կարողացել են բնաջնջել վիրուսը 1978 թվականին։ Բայց երկու լաբարատորիայում դեռ պահվում է։ Մեկը ԱՄՆ-նում, մյուսը Ռուսաստանում։ Ու մեկ էլ տեսար, մի օր վերակենդանացավ։ Դուք էլ ասում եք կորոնավիրուս։

  2. Գրառմանը 13 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Freeman (31.03.2020), Quyr Qery (09.04.2020), Sambitbaba (31.03.2020), Varzor (31.03.2020), Աթեիստ (30.03.2020), Անվերնագիր (31.03.2020), Գաղթական (31.03.2020), Հայկօ (31.03.2020), Նաիրուհի (08.04.2020), Ներսես_AM (31.03.2020), Ուլուանա (31.03.2020), Վիշապ (31.03.2020), Տրիբուն (30.03.2020)

  3. #10022
    Անմոռուկ
    Գաղթական-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.06.2007
    Հասցե
    Լեռնաղբյուր
    Գրառումներ
    5,264
    Mentioned
    27 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Էն որ միշտ ներվերիս վրա ազդել ա մահմեդականների ինձ իրանց սվոյ համարելու սովորությունը:
    Ասենք խի՞ էլի:
    Հա, մենք էլ ենք, ծանոթ դիմագծեր տեսնելով, մտածում, թե սա հայ կլինի:
    Բայց գոնե մոտենում հարցնում ենք՝ հայ ե՞ս:

    Իսկ իրանք՝ սենց ափաշքյարա՝ սալամ..
    Բայց խի՞ սալամ, այ ընկեր:
    Մարդ ենք՝ կանգնած ենք: ՈՒրեմն եթե մահմեդական չենք՝ հալլօյի արժանի չե՞նք..

    Վաղուց ա, որ սենց բան չէր եղել..
    Կանգնած ծխում եմ, եկել ա կողքովս անցնի, թե բա՝ սալամ..
    Ես էլ՝ վաղեմի սովորությանս համաձայն՝ «ԲԱՐԵՒ»!

    Մոլորված գառի հայացքով դեմքիս ա նայում..
    Նորից.
    - Սալամ
    - «Ասինք՝ բարև»
    - Էդ ի՞նչ ա
    - Դե դու քո ձևով ես բարևում, ես էլ՝ իմ..

    Էլի տենց մոլորված տեսքով շուռ եկավ գնաց:
    - Մի հատ էլ՝ հաջող վրից...
    Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..

  4. Գրառմանը 11 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chilly (07.04.2020), erexa (29.03.2021), John (02.04.2020), Meme (28.05.2020), Tiger29 (01.04.2020), Varzor (02.04.2020), Արշակ (01.04.2020), Հայկօ (01.04.2020), Նաիրուհի (08.04.2020), Ներսես_AM (01.04.2020), Ուլուանա (01.04.2020)

  5. #10023
    Հատուկ John-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.04.2006
    Տարիք
    32
    Գրառումներ
    5,748
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Վերջին ամիսներին ահագին գրականություն կարդացի ծխելը թողնելու տարբերակների արդյունավետության մասին ու էկա էն եզրակացության, որ սաղ տուֆտում են։ Ու տենց էլ չէի հասկանում, թե վերջը ո՞նց բնութագրել էն իրավիճակը, երբ 11 տարի ծխելուց հետո որոշում ես թողնել, բայց ամեն օր, օրը մի քանի անգամ ցանկություն ես ունենում ծխելու։ Երբ եզակի երազներդ որ հիշում ես՝ էն մասին են, թե ոնց թաքուն ծխեցիր։

    Ու, որպես բազմաթիվ անհաջող փորձեր ունեցող՝ ամենաշատը նեղում էր էն հարցը, թե ինչո՞ւ որոշ մարդիկ կարող են առիթից առիթ ծխել (ասենք միայն ուիքենդին, 4-5 հատիկ), իսկ ես հենց մի հատիկ ծխում եմ՝ էլի դառնում եմ սիստեմատիկ ծխող։

    Երկար մտորումների արդյունքը կարելի է ամփոփել այսպես․
    Ֆիզիկական կախվածության մեծությունը չափազանցված է․ ամենամեծ խնդիրը ուղեղում է և/կամ ենթագիտակցության մեջ։ Արդյունքում՝ էն մարդը, որ երբևէ սիստեմատիկ ծխող չի էղել, այլ, օրինակ՝ գարեջուր խմելուց միայն մեկ-երկու հատիկ «փստցրել է»՝ էդ մարդը ջանք չի թափում չծխելու համար, որտև ո՛չ առավոտյան սուրճը, ո՛չ հետլանչյա զբոսանքը ոչ էլ որևէ այլ ռիտուալ չեն ասոցացվում ծխելու հետ, բացի գարեջուր խմելը։ Էհ, գարեջուր խմելուց էլ ծխում է մարդը։ Ու երբ զուգահեռ դիտարկում ենք էն մարդուն, ով օրը մի տուփ (20 հատիկ) ծխել է տարիներով՝ պատկերացնո՞ւմ եք ինչքան ասոցիացիաներ ունի էդ մարդը ծխելու հետ։ Մոտավոր սենց․ «Զարթնեցի, հը՜մ, կարելի ա մի հատ ծխել։ Սու՞րճ, հը՜մ, մի հատ ծխեմ, մինչև պատրաստ լինի։ Մի հատ ընթացքում»։ Մի հատ տանից դուրս գալիս, մի հատ գործի հասնելիս, մի հատ էլ կոֆե ընդեղ․․․ Ու սենց օրը 20 տարբեր «առիթ ու պատճառ» ծխելու։ Երբեմն 30։

    Ու հիմա պատկերացրեք էդ երկու անձնավորությանը ուրբաթ երեկոյան գարեջրվելիս։ Առաջինը ինչպես միշտ ամբողջ շաբաթ չի ծխել ու չի էլ նեղվել էդ առիթով, երկրորդը՝ դեպրեսիայի շեմին է, քանզի 5րդ օրն է որ չի ծխում։ Ու մեկ էլ առաջինը սիգարետ կպցրեց։ Երկրորդի ուղեղում լույսից մեծ արագությամբ ինչ-որ պրոցեսներ են տեղի ունենում, որի արդյունքում ծնվում է հետևյալ կործանարար միտքը․ «Արա դե ի՞նչ պտի ըլնի որ, բեր ես էլ մի հատիկ ծխեմ։ Էդ մի հատիկը, կծխեմ ու վերջ։ Ո՞նց ա Առաջինի մոտ ստացվում միայն ուրբաթ օրերը ծխել, ես էլ տենց կանեմ»։ Էս մտքի կործանարարությունը կայանում է նրանում, որ հեշտ է ինքդ քեզ դրա ճշմարտացիության մեջ համոզել․ էդ տարբերակում համ վնասը մինիմալ կլնի, համ էլ հաճույքից չես զրկվի։ Ծուղակ է, ախպերո։ Առաջինը վաղը առավոտ զարթնելու է ու ոչ էլ հիշի, որ երեկ ծխել է։ Դու զարթնելու ես ու մտքերդ կրծեն քեզ։ Կրծեն էնքան, որ վերջը տեղի տաս ու առնես էդ անիծված Էլեմը։ Բաց կապույտ, հաստ։ Առնես ու ծխես, ծխես ու նեղվես, նեղվես ու ծխես։ Հետո ամաչելով նայես էն մարդկանց աչքերին, ում մոտ գլուխ էիր գովացել, որ քանի օր ա չես ծխում։ Իրենք էլ գովել էին որոշումդ։ Դու էլ հավատացել էիր, որ չես վերսկսելու։

    Հետևություն․ սիստեմատիկ չծխած մարդը բնույթով չծխող է։ Սիստեմատիկ ծխած մարդը բնույթով ծխող է, եթե նույնիսկ երկու տարի առաջ է ծխել վերջին անգամ։ Ու էն, ինչ աշխատում է առաջինի դեպքում՝ երկրորդի դեպքում չի աշխատում։ ՉԻ ԱՇԽԱՏՈՒՄ։
    Դրա համար, հարգելի՛ ծխող, բեր չծխողների հետ նույն արշինով մի չափի քեզ, ու, մի հավեսի ընկի - ծխի էդ անտերը, երբ չծխողը հերթական ուիքենդն է վայելում գարեջրասիգարետախառը։

    Ծխողի օրագիր, վերջին անգամ ծխելուց 129 օր անց։

  6. Գրառմանը 17 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (02.04.2020), boooooooom (02.04.2020), CactuSoul (01.02.2021), Freeman (02.04.2020), Skeptic (11.04.2020), Varzor (02.04.2020), Անվերնագիր (02.04.2020), Արշակ (11.04.2020), Բարեկամ (04.04.2020), Գաղթական (02.04.2020), Հայկօ (02.04.2020), Մուշու (11.04.2020), Յոհաննես (02.04.2020), Նաիրուհի (08.04.2020), Ներսես_AM (02.04.2020), Ուլուանա (29.01.2021), Վիշապ (03.04.2020)

  7. #10024
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,258
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մի քիչ էլ ամբարտավան մտքեր թախտային էքսպեռտի կողմից :Ճ
    Մեզ մեկումեջ թվում է, թե մենք արդեն կարող ենք համարվել զարգացած քաղաքակրթություն, որ իբր ունենք սուպերկոմպյուտերներ ու վիրտուալ ռեալիթի, ինքնաթիռներ ու ամենագնացների Մարս հասցնող փոխադրամիջոցներ, իբր ԱԲ ու ՄՈՒ, ինստիտուտներ ու կառավարման համակարգեր, առողջապահություն ու վակցինացիա․․․
    Բայց զուտ էս կորոնավիրուսային իրավիճակը հիշեցնում է, թե դեռ ինչքան հեռու ենք մենք մեր շրջապատն ու բնական երևույթները օբյեկտիվորեն հասկանալուց, ու վայթե սուպեր-հեռու ենք դրանք կառավարելուց։
    Մենք ընդամենը օգտագործող (user) մակարդակի ենք, էն որ օգտագործողի ձեռնարկ չունեն ու ստիպված սովորում են փորձ հավաքելով։
    Ու ըստ այդմ էլ, ասենք չգիտենք ոնց կառավարել մեր երևակայությունը, որ HD որակի խաղ խաղանք մեր երևակայության կամ երազների մեջ, ստիպված սարքել ենք VR, չգիտենք, թե ոնց մեր ԴՆԹ-ներն ու ՌՆԹ-ները ծրագրավորենք նոր չոռերի դեմ, փորձնական եղանակներով վերցնում ենք վարակված բջիջը, մի քիչ աղքատ միջավայրում թողնում ենք, որ վիրուսը թուլանա, ու դրան օգտագործենք որպես վակցինա (չնայած օքեյ workaround ա ։Ճ) ու ընդհանրապես դեռևս չգիտենք, թե ինչի ենք բազմացել ու ցեմենտբետոնապատել էն, ինչ որ կարելի է ցեմենտբետոնապատել (երևի բնազդով ստացվել ա)։
    Չմտածեք, թե հեգնում եմ, կամ ինձ խելոքի տեղ եմ դրել, ուղղակի հետաքրքիր ա գիտակցել սեփական ողորմելիությունը (կարելի է մի կասյակ ծխել էս առթիվ), ասեցի կիսվեմ, տեսնեմ ձեր մոտ ոնց ա ։Ճ #ԴանինգԿրյուգերիՀիմարությանՊիկիցԴեպիՀուսահատությանՀովիտ
    Si vis pacem, para bellum

  8. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (12.04.2020), boooooooom (11.04.2020), Chilly (07.04.2020), John (04.04.2020), Արշակ (11.04.2020), Տրիբուն (04.04.2020)

  9. #10025
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,016
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Վերջին օրերին երկու անգամ հանդիպեցի Ուվեի հետ։ Օնլայն չէ, այլ անձնապես։

    Շենքում մենակ է լինում, իջնում է չորրորդ հարկից, կողպած դուռը բացում, որ ներս գամ, նորից կողպում, ու միասին բարձրանում ենք իր աշխատասենյակ՝ անցնելով մութ միջանցքներով ու դատարկ օֆիսների կողքով։
    ―Տարօրինակ է, չէ՞,―ասում է ճանապարհին։
    Երկուսս էլ գիտենք, թե սովորաբար ինչ աժեոտաժ է էստեղ տիրում։
    Փորձում եմ ինչ-որ սրամիտ պատասխան տալ։
    ―Լավ է, որ հումորի զգացումդ էս օրերին չես կորցրել,―ասում է ծիծաղելով։

    Երկու տարուց թոշակի է անցնում Ուվեն։ Չեմ էլ կարող պատկերացնել խորհրդատվական ծառայությունները՝ իր տասնքանի բաժանմունքով, ուրիշ ղեկավարի կառավարման ներքո։ Ասում են՝ անփոխարինելի մարդիկ չկան, բայց Ուվեն ինձ հենց էդպիսին է թվում։ Էդքան կոմպետենտ իր գործում ու էդքան լավ մարդ։ Իմ համակրանքն իր հանդեպ անսպառ է, անգամ երբ աշխատանքային բախումներ ենք ունենում։
    Միշտ գրկում ենք իրար հանդիպելիս և բաժանվելիս։ Միայն թե ոչ էս հիմար ժամանակաշրջանում, երբ մարդուն կպնելն ու նույնիսկ մոտենալն անպատասխանատվության նշան է։ Էնպես չի, որ աշխատանքային հարաբերություններում ուրիշներին էլ եմ գրկում, բայց Ուվեն ուրիշ չի։ Ոնց որ հայր լինի ինձ համար։ Կամ մտերիմ ուսուցիչ։ Գիտեմ, որ ինքն էլ իմ հանդեպ է ջերմությամբ լցված, ու երկուսս էլ դրական լիցքեր ենք ստանում հանդիպելիս։

    Ինքն էն պատճառներից մեկն է, որ դեռ էստեղ եմ, թեև ահագին հիմքեր ունեմ գնալու։
    Ամեն անգամ, երբ նկատում է, որ ինչ-որ բանից գոհ չեմ, կանչում է մոտը, որ խոսենք ինձ անհանգստացնող հարցերի մասին ու լուծում գտնենք․
    ―Էնպես չպիտի լինի, որ մտքովդ անցնի հեռանալ։
    Խոսելիս միշտ ուշադիր հետևում է դեմքիս արտահայտությանը։ Կարծես փորձում է միմիկաները և դրա տակ թաքնված էմոցիաները կարդալ։
    Գուցե կարող էի ինձ նեղություն պատճառող ուրիշ թեմաների մասին էլ խոսել իր հետ, չգիտեմ։

    Գնացել էի, որ մեր բաժանմունքի ֆինանսական հաշվետվություններն ու եկող տարվա ֆինանսավորման դիմումները ստուգի և ստորագրի՝ մինչև դրանք քաղաքապետարան ուղարկելը։
    Գիտի, որ ինչ էս «փոխտնօրեն» կոչվածը դրել են վրաս՝ ֆինանսների ու ադմինիստրատիվ հարցերի հետ միասին, լիքը անհանգստություններ ունեմ, որ սխալներ թույլ կտամ։ Միշտ փորձում է խրախուսել ու գովել, որ ամեն ինչ ստացվում է մոտս, անգամ երբ ուղղում է սխալներս։

    Ամբողջը ստուգելուց ու ստորագրելուց հետո, կամաց-կամաց անցանք ուրիշ թեմաների․ լիքը հետաքրքիր բաներ պատմեց իր ղեկավարման տարիներից, որոնց մասին գաղափար չունեի։ Հիմա, երբ մեր ընդհանուր հանդիպումները տարբեր աշխատանքային խմբերում սառույցին են գրվել, մեր միջև շփումը շատ պակասել է, ու էս վերջին երկու հանդիպումը առիթ էր, որ մի լավ խոսենք իրար հետ։ Դրա համար էլ նախատեսածից ավելի երկար մնացի մոտը։
    Վերջին հանդիպումից հետո, երբ արդեն դռան մոտ էինք, մի քանի քայլ հեռավորության վրա ձեռքերը բացեց ու լայն ժպտաց․
    ―Զգա քեզ գրկված։
    Ես էլ բացեցի ձեռքերս։ Երևի ահագին ծիծաղելի տեսք ունեինք կողքից։
    Երբ հասա օֆիս, մի սիրուն նամակ ստացա իրենից՝ ինձ ուղղված բարեմաղթանքներով, կարծես մի կես ժամ առաջ չէինք հանդիպել։ Շատ ջերմացնող էր։

    Ինչ լավ է, որ էսպիսի մարդիկ կան իմ կյանքում։ Պիտի անընդհատ հիշել դրա մասին։

  10. Գրառմանը 15 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (12.04.2020), boooooooom (11.04.2020), Freeman (28.08.2021), impression (09.04.2020), John (08.04.2020), Quyr Qery (09.04.2020), Sambitbaba (09.04.2020), Skeptic (11.04.2020), Աթեիստ (09.04.2020), Արշակ (11.04.2020), Գաղթական (09.04.2020), Նաիրուհի (08.04.2020), Ուլուանա (08.04.2020), Վիշապ (09.04.2020), Տրիբուն (08.04.2020)

  11. #10026
    Կատու Quyr Qery-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.06.2010
    Հասցե
    կինոներում
    Գրառումներ
    727
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Երբեք չէի պատկերացնի, որ կարող է գա մի օր ու ես թողնեմ ծխելը (8 ամիս արդեն, ու առողջությունս լավացել է): Ծխելը նիկոտինի հետ կապ չուներ ընդհանրապես, այլ իմ առօրյան էր: Առավոտ սուրճի հետ սկսած՝ մինչ քնելս:
    Մի օրում թողեցի ու հետո նույնիսկ մի վայրկյան չեմ ուզել նորից ծխել, սենց ուղղակի շպրտեցի մի կողմ ու վերջ: Լիքը բան փոխվեց կյանքումս ծխելուց հետո:
    Լուրջ եմ ասում, ես ինքս երբեք էսքան չէի փոխվել. մի տեսակ սիգարետի հետ աշխարհից էլ կտրվեցի:
    Երբեք սենց չշփվող, փակված, վախեցած (ամեն ինչից) չեմ եղել, ոնց-որ էդ ներքին ազատությունս էլ սիգարետի հետ մի կողմ գցած լինեմ:
    Maybe that's what hell is, the entire rest of eternity spent in fucking Bruges.

  12. Գրառմանը 14 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (12.04.2020), boooooooom (11.04.2020), Cassiopeia (09.04.2020), ivy (09.04.2020), Meme (28.05.2020), Sambitbaba (09.04.2020), Skeptic (11.04.2020), Արշակ (11.04.2020), Մուշու (11.04.2020), Յոհաննես (09.04.2020), Նաիրուհի (10.04.2020), Շինարար (09.04.2020), Վիշապ (09.04.2020), Տրիբուն (09.04.2020)

  13. #10027
    קהלת א:ב
    Գրանցման ամսաթիվ
    25.09.2009
    Հասցե
    Λήθη
    Գրառումներ
    1,936
    Mentioned
    8 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Էստեղ պետք ա լիներ իմ հերթական, եեերկաաաաար, հնարավոր ա՝ վերջին, նեգատիվ-պեսիմիստական գրառումը, բայց փոխարենը կիսվում եմ էս բանանի պիտակով.

     •
    • 
     Սեղմել՝ ցույց տալու համար


  14. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    boooooooom (23.04.2020), ivy (11.04.2020), Meme (28.05.2020), Varzor (12.04.2020), Անվերնագիր (11.04.2020), Արշակ (11.04.2020), Ծլնգ (11.04.2020), Ուլուանա (12.04.2020)

  15. #10028
    alien
    Alphaone-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.11.2012
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    37
    Գրառումներ
    2,780
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Չեմ կողմնորոշվում գլխիցս ծուխ ա գնում, թե բոց։ Արցախում մի մարդանման բայց անհայտ ծագման կենդանի կար։ Էրեխեն մի օր դուռը թակեց, թե բա ծնողներս տանը չեն, կօգնե՞ք, էսօրվա դասս անեմ։ Դե ես սրտիկ ուսուցիչ էի, բայց հիվանդ մեռնում էի, մի ժամից կանչեցի։ Ուղիղ երեք րոպե հետո էլի եկավ, մոտը ժամացույց տվեցի, ցույց տվեցի որ սլաքը որի վրա պիտի լինի, անցա դեղերս կուլ տալուն, որ գոնե գլխացավս անցնի։ Մի ժամի փոխարեն եկավ, երբ արդեն համարյա մթնել էր։ Բայց էրեխա էր, խոստացել էի, նստեցի, անգամ մյուս դասերն օգնեցի սովորել իմ առարկայից դուրս։ Հետո եկավ խմած հայրիկը։ Թե էրեխուն ամեն օր էս ժամին կբերեմ պարապմունքի, եթե ավելի ուշ էլ լինի, ոչինչ, հետո իրար հետ սուրճ կխմենք, բան․․․ what the դեմքով լսում էի, ուրախացա, որ դռնից առաջ չեմ թողել, հայտարարեցի, որ մասնավոր ոչ ոքի չեմ պարապում, թող գա դպրոցի խմբակին ու ճամփու դրեցի, թեև էդ լակած վիճակը, կիսամուննաթն ու անհարկի մտերիմ տոնը վրաս ազդել էին լիքը բացասական։
    Արցախից գալուց հետո դեկտեմներին գնացի, ինտերնետի մի ամսվա վարձը տվեցի ու դիմում գրեցի, որ հրաժարվում եմ, հունվարի վերջ անջատեն։
    Հիմա էս երկուսի կապը։ Քիչ առաջ էդ անդուր տիպը սատանան գիտի որտեղից համարս ճարել, զանգում ա, թե ՔՈ ինտերնետը հիմա ես եմ օգտագործում, որ վարձը չտալու համար ՔԵԶ չտուգանեն, Ղ-տելեկոմի ընկերոջս ասել եմ, տվել են ինձ։ Պառոլդ կասես, անջատվել ա, չենք կարում մտնենք։
    Երևի ուրիշը վերցներ, անգամ ուրախանայի, որ Ղ-տելեկոմի անասուն խալատնստից հետո, ասենք դիմումս կորցնելուց հետո, որ ոչ մի կերպ չէի կարող ապացուցել, որ գրել եմ, մեկնումեկն ինձ փրկել ա տուգանք տալուց, բայց որ կոնկրետ էդ անդուրի մոտ ա ինտերնետս, դրանից բզիկներս մեղվապահի բակի բզզոցն են դրել։

  16. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    boooooooom (23.04.2020), Meme (28.05.2020), Varzor (12.04.2020), Աթեիստ (12.04.2020), Նաիրուհի (12.04.2020), Ուլուանա (12.04.2020)

  17. #10029
    Պատվավոր անդամ Adam-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.01.2007
    Տարիք
    33
    Գրառումներ
    2,034
    Mentioned
    14 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    1 ամիս ա արդեն ինչ աշխարհը կարանտինի մեջ ա ու ինչքան էլ ես իմ հիմար ու երբեմն անհիմն ու հիվանդագին կասկածամտությունն ուզում եմ մի կողմ դնեմ ու լինեմ ռացիոնալ՝ մեկ ա փաստը մնում ա փաստ, որ.
    - Շրջապատումս ոչ մեկ չի լսել ոչ մեկի կովիդով հիվանդանալու մասին (նույնիսկ իրանց ու իրանց շրջապատների շրջապատներում)
    - Էն քաղաքում որտեղ որ ապրում եմ՝ շտապ օգնության հիվանդանոցները փակ են ու ներսում մարդ չկա:

  18. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Meme (28.05.2020)

  19. #10030
    alien
    Alphaone-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.11.2012
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    37
    Գրառումներ
    2,780
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Տարածաշրջանի համար ֆեյսբուքյան խումբ էի բացել։ Ահռելի ժամանակատար ու ջանքատար է, իրականում։ Կանոններն ինձանից չէի հորինել, քվեարկությամբ ընտրվեցին։ Հետո նորից ու նորից վերաքվեարկում էինք, նոր կետեր ավելացնում։ Անընդհատ հետևում էի, խմբագրում, մի պահ որ Արցախում ինտերնետ չունեի, նոր մոդերատոր ավելացրեցի։ Յուրաքանչյուր խմբագրված կամ հեռացված գրառման համար գրառումը կատարողին նամակ էինք ուղարկում, բացատրում որ կանոններին է հակասում, տեխնիկական խնդիրներ ունեցող մարդկանց համար լատինատառը թույլատրել էինք, բայց բոլորը ջանում են հայատառ գրել։ Օրը գոնե երկու հոգի խմբից գրում, հայատառ տեքստ է ուղարկում, որ խմբագրեմ, «խայտառակ չլինի»։ Լիքը թյուրըմբռնումներ ու կոնֆլիկտներ են լինում, հետո կուլիսների հետևում բանակցություններ եմ վարում, համարյա կոնֆլիկտաբան եմ դառել խելքիցս դուրս։ Բայց խումբը նաև խնդիրներ է լուծում, ժամանակին կոմունալ ծառայությունների անջատումներից սկսած մինչև բնակարանների վարձակալոթյուն, տեղական բրենդների գովազդ տեղի էր ունենում։ Այսօր սոցիալական հեռավորության հրաշալի վերահսկողության հարթակ է դարձել ու էլի տարածաշրջանին վերաբերող լիքը մանր հարցեր լուծում է։

    Այսօր խմբի ինձ լրիվ անծանոթ անդամ գրել էր, որ կուզեր ինձ ու մեր մյուս մոդերի նման կառավարություն ունենալ։ Ինձ համար անգամ մի խումբ վարելն ու դրա ներքին խժդժը համակարգելն է գլխացավանք, մի ամբողջ երկրի կամ ոլորտի մակարդակով պատասխանատվություն ես չէի ստանձնի։ Ես կյանքում քաղաքական կարիերայի չեմ ձգտել, ինքնագնահատականի առումով ինքնաբավ եմ, ինչ սկսեցի գրածներիցս մի քանիսն իրականում ստացված համարել, բայց տարօրինակորեն հաճելի էր դա կարդալը։

  20. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Tiger29 (15.04.2020), Աթեիստ (15.04.2020), Նաիրուհի (16.04.2020), Ուլուանա (16.04.2020)

  21. #10031
    Պատվավոր անդամ Adam-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.01.2007
    Տարիք
    33
    Գրառումներ
    2,034
    Mentioned
    14 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մարդ արարածը էնքան տարօրինակ ու անկապ երևույթ ա իրա հոգեբանությամբ ու ամեն ինչով , որ հակում ունի իրա քաքի մեջ էղած սիտուացիան կարոտելու մեկ-մեկ:
    Ես համոզված եմ, որ մոտ 1 տարի հետո եթե Աստված տվեց ամեն ինչ լավ եղավ՝ սկսելու ենք մեկ-մեկ էս կառանծինից ինչ-որ բաներ կարոտել…

  22. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Meme (28.05.2020)

  23. #10032
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,258
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հանկարծ հիշեցի, որ ինչ-որ ընդունելության քննության ժամանակ հայոց լեզվի տեստի խնդիրներից մեկում պահանջվում էր տեքստի մեջ բաց թողնված տառերը լրացնել, ու «աղջկա դեմքն ան.ացած էր»-ի տառի վրա ահագին տանջվեցի, հերթով տեղադրելով այբուբենի տառերը, հետո սրտնեղել էի, որ ուղղագրության հարցը համատեղել են ոչ հաճախ հանդիպող փոխաբերական արտահայտության հետ, դասական ստորություն։
    Ընդունիչիս վրա «Cafe del mar»-ը, որը արդեն ամենօրյա «ԼռվիՏանըԳործԱրա» իրավիճակի ուղեկիցն է, պահի տակ հիշեցնում է հին ու ջերմ օրերը Վրաստանի ծովափներում, հայացքս թեքում եմ լուսամուտից դուրս քամուց օրորվող թխկենու ճյուղերին ու մի քիչ ավելի էս կողմ ծաղկած խնձորենուն, ու մի տեսակ համ լարվում, համ ամայանում, գալիս են հիմար մտքեր կյանքի կարճության ու սեփական մարմնիս աստիճանաբար խորթանալու ու էլի չգիտեմ ինչի վերաբերյալ։ Հետո շատ ծանոթ մեղեդի է սկսվում, սովորությանս համաձայն յութուբով բացում եմ, տեսնեմ, ինձնից բացի քանի հոգու է թրեքը դուր եկել ու նայելով ոչ էդքան տպավորիչ քանակությունը, տարակուսած նորից թաղվում եմ աշխատանքի մեջ, հիշելով որ խոստումներ ունեմ։

    Si vis pacem, para bellum

  24. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    boooooooom (23.04.2020), Բարեկամ (16.04.2020)

  25. #10033
    Պատվավոր անդամ Adam-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.01.2007
    Տարիք
    33
    Գրառումներ
    2,034
    Mentioned
    14 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Էն օրը խոսք գնաց կառավարությունների ժողովուրդներից գաղտնիքներ պահելուն ու դրան հավատացողներին և կամ ոչ:
    Ըհը, Ջիմի Քիմելից մի ինտերվյու դնեմ Բուշ կրտսերի հետ (նայեք ընդամենը 8:50 - 10:00) , որտեղ Բուշն ինքը խոստովանում ա, որ նախագահները մեծ գաղտնիքների են տիրապետում ու որ մասսաներին չհաղորդելու էսպես ասած «երդում» ունեն:
    Ես չեմ կարծում, որ խոսքն էստեղ ինչ-որ ռազմական գաղտնիքների մասին լինի: Եվ կամ հասարակ պետական գաղտնիքներ՝ ուրիշ երկրներին չհաղորդակցելու:

    https://m.youtube.com/watch?v=5ir1hhpkwbo&t=657s

  26. #10034
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,258
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Դիմակը արագորեն դառնում է մեր հագուկապի անբաժանելի մասնիկը, փողկապից, կամ վզկապից ավելի կարևոր, քանի որ արդեն մոլորակի վրա կամ հրդեհներ են (օրինակ հիմա Չեռնոբիլի չոլերն ա վառվում), կամ համաճարակներ, դե որ չլինի էլ փոշին ու աղտոտվածությունը կան ու կան։ Այնպես որ հարմարվեք ու տեսեք դրականը՝ դիմակի տակ արդեն մի քիչ ավելի դժվար կլինի տեսնելը տգեղությունը, կնճիռները, պզուկներն ու դեղնած ատամները, դիսկրիմինացիան գուցե պակասի, և սա լրացուցիչ առիթ է մոդայիկ երևալու, և ինչու չէ՝ սեքսուալ։
    Լուի Վիտոն, երբ ապահովությունը դառնում է գայթակղիչ։
    (Ոնց որ նոր մասնագիտություն եմ սովորում)
    Si vis pacem, para bellum

  27. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    boooooooom (19.04.2020), Meme (28.05.2020), Գաղթական (18.04.2020), Տրիբուն (18.04.2020)

  28. #10035
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,258
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Էս Տրիբունի գրածին եմ պատասխանում, բայց ոնց որ օրագրային ա ստացվում։

    Մեր խանութներում երևի մի 15-20% ապրանքներ բացակայում են, հիմնականում լոկալ արտադրության կաթնամթերքներն են անհետացել, կանաչեղենն ու բանջարեղենը։
    Էսօր գնացել էի մանր-մունր հաց-մաց առնելու, ինձնից գոհ տան բազմակի օգտագործման տոպրակներն էի վերցրել, մեկ էլ խանութի մուտքի մոտ ասին՝ չի թույլատրվում տոպրակներով ներս մտնելը, բայց սայլակից ու զամբյուղից օգտվել կարելի է (նախապես խնամքով ու հոգատարորեն վարակազերծում էին, տալիս ձեռքդ, ապրեք, շատ զգացված եմ)։
    Ու փաստորեն սկսել են նորից պոլիէթիլենային տոպրակներ դնել խանութներում, թե իմաստն ինչ է, չեմ, հասկանում, մտածում եմ, յանի հազիվ սկսել էինք էկոլոգիական վնասը պակասեցնել, էն էլ ոչ մի ձև էֆեկտիվորեն չի ստացվում։
    Էս ընթացքում երևի միլիոնավոր միանգամյա օգտագործման դիմակներ, ձեռնոցներ, տոպրակներ, խալաթներ ու աստված գիտի էլ ինչ նորից համալրեցին աղբանոցները։ Բա․․․ Հուսանք, որ իսկապես մարդկային կյանքեր են երկարացվել դրա հաշվին, ու էդ կյաքերը նպատակ ունեն, իմ նմանի պես կիսանպատակ-աննպատակ չեն, որ ապրում ա մենակ մյուսների ներվերն ուտելու համար։
    Հա, առաջին անգամ ֆիննական կարագ եմ առել։ Կալիֆոռնիան սենց կոտրված երբեք չէր եղել ։Ճ
    Si vis pacem, para bellum

  29. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    One_Way_Ticket (23.04.2020), Varzor (20.04.2020), Աթեիստ (20.04.2020), Ուլուանա (21.04.2020), Տրիբուն (20.04.2020)

Էջ 669 684-ից ԱռաջինԱռաջին ... 169569619659665666667668669670671672673679 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 4 հոգի. (0 անդամ և 4 հյուր)

Համանման թեմաներ

  1. Շատ անկապ օրագիր
    Հեղինակ՝ Աբելյան, բաժին` Անձնական օրագրեր
    Գրառումներ: 29
    Վերջինը: 14.11.2014, 14:59

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •