User Tag List

Էջ 682 684-ից ԱռաջինԱռաջին ... 182582632672678679680681682683684 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 10,216 համարից մինչև 10,230 համարի արդյունքները՝ ընդհանուր 10257 հատից

Թեմա: Անկապ օրագիր

  1. #10216
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,258
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Եթե մեռնեի, ու հոգի կոչված սուբստանցիան իրականություն լիներ և մի երկնային ժուռնալիստ հարցներ, թե ի՞նչ էական, կամ հոգու մեջ դրոշմված ատրիբուտ կար հողեղեն կյանքում, ապա սույն հարիֆս կպատսխաներ` երաժշտությունը։ Երաժշտությունը եթե ոչ մագի դինամիկներից դեպի ականջներ, ապա առնվազն մտքիս մեջ հնչել է գրեթե բոլոր նյութական ու հուզական դրվագներում, և առանց դրա էպիզոդները վայթե կլինեին դատարկ` առանձ ձկների ու բույսերի ակվարիումի պես։

    ***

    Չորս տարի առաջ այս օրերին մահամերձ մորս համար ջազ էի դնում, հուսալով, որ մի փոքր կթեթևանա և կճախրի հոգին ամպերով, չնայած միևնույն ժամանակ իմ սեփականը ծանր զնդանի պես ընկղմվել էր բոլոր հնարավոր իջվացքներից ամենախորում, որտեղ հնչյուններն ինձ համար որսալի չէին։

    Ջազը, ասում են` աֆրոամերիկացիների հոգու ճիչն էր իբր, կապանքների մեջ տխրություն փարատելու դարման ու մխիթարանք։

     •
    • 
     Սեղմել՝ ցույց տալու համար

    Si vis pacem, para bellum

  2. Գրառմանը 10 հոգի շնորհակալություն են հայտնել.

    boooooooom (24.02.2023), Cassiopeia (17.02.2023), Freeman (15.02.2023), ivy (15.02.2023), Sambitbaba (24.04.2023), Բարեկամ (16.02.2023), Ծլնգ (20.02.2023), մարդ եղած վախտ (15.02.2023), Յոհաննես (15.02.2023), Ուլուանա (15.02.2023)

  3. #10217
    . Ծլնգ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2016
    Գրառումներ
    3,041
    Mentioned
    51 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Վերջին մի 8-9 ամսվա մեջ առաջին անգամ ազատ ժամանակ ունեմ․․․ անցած ամառվանից գործ էի փոխում՝ մի քանի ամիս ֆորմալ մեկուկես, բայց իրականում երկուսին ահագին մոտ գործ/դրույք էի անում։ Ու նենց չէր, որ տեղերից որևէ մեկում կարայի թերանալ գործում՝ ահագին բան իմ վրա էր, ու չանելս բերելու էր նախագծերի ու իրադարձությունների տապալման։ Լիքը անքուն գիշերներ․ նոր տեղում հիմնական գործից բացի՝ իրավիճակը լիովին հասկանալու ու ճիշտ ռելսերի վրա դնելու չարչարանքներ, հին տեղում էլ հիմնական գործից բացի՝ թե՛ անմիջապես, ու թե՛ հետագայում փոխարինողներիս համար պրոցեսների ճշգրտում ու փաստաթղթերի ստեղծում․․․ էդ ամենի հետ մեկտեղ անձնական կյանքում ավելացված պահանջվածություն։ Մի խոքսով՝ մարմնի դողով եմ հիշում վերջին այդ ժամանակները։ Հիմա էլ որ ազատ ժամանակ ունեմ, մտածում եմ․ հազիվ ազատ ժամանակ ունեմ, չնստեմ մի քիչ գործ անեմ․․․ աչքիս ինչ-որ բան ինչ-որ տեղ նենց չի գնացել։

  4. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    boooooooom (24.02.2023), ivy (20.02.2023), John (21.02.2023), Sambitbaba (21.02.2023), StrangeLittleGirl (21.02.2023), մարդ եղած վախտ (20.02.2023)

  5. #10218
    Բարի ճանապարհ One_Way_Ticket-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.03.2009
    Հասցե
    Ուղևորի ծոցագրպան
    Տարիք
    38
    Գրառումներ
    3,574
    Բլոգի գրառումներ
    32
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Լատվիերենի պրակտիկա ձեռք բերելուն խանգարող հանգամանքներից մեկն այն է, որ լատվիացիները երկու ռեժիմ ունեն։ Կամ հետդ լատվիերեն չեն խոսում, կամ խոսում են այնպես, ոնց որ ուրիշ լատվիացու հետ կխոսեին։ Մի քիչ դանդաղ ու հստակ խոսել գոյություն չունի։ Նույնիսկ այն դեպքում, երբ մարդն արդեն գիտի, որ հազիվ ես էշը ցեխից հանում։

    Երևույթը ափսոսանք է առաջացնում, բայց այդուհանդերձ լրիվ հասկանալի է, քանի որ ես այն իմ վրա գիտեմ։ Մի երիտասարդ մատուցողուհի կա, ում հետ այնպես է ստացվել, որ ռուսերեն եմ խոսում (էական չէ, թե ինչպես է ստացվել)։ Լավ չի խոսում, ստանդարտ հարց ու պատասխանները գիտի, բայց մնացածի վրա կախվում է, առաջին անգամից չի հասկանում։ Դժկամության նշույլ չի հայտնում, ինձ տեսնելիս միշտ միանգամից ռուսերեն է բարևում, ես էլ չեմ փորձում ուրիշ լեզվի անցնել։ Կարող է մարդը ռուսերենի պրակտիկա է ուզում ձեռք բերել, ինչու ապամոտիվացնեմ։ Ամեն անգամ տրամադրվում եմ, որ հետը դանդաղ խոսեմ, ու միևնույնն է, չի ստացվում։

  6. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Sambitbaba (24.04.2023), Աթեիստ (26.02.2023), մարդ եղած վախտ (25.02.2023), Ուլուանա (25.02.2023)

  7. #10219
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,258
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մարդիկս անբավարարված խոզեր ենք․․․ Չէ լավ, պարզապես մտորում էի, թե ի՞նչն է դրդում մարդկանց անվերջ "զարգացումների" մասին մտածել ու լուծումներ մոգոնել։
    Ասենք ինքնակառավարվող մեքենաներն են հիմա թրենդի մեջ, ու էլեկտրոնային արդյունաբերության մեծ մասը բզբզում է այս ավտոմատիզացիայի շուրջ՝ սենսորներ, օպտիմիզացիա, անվտանգություն, չիպերի կյանքի վերահսկողություն, ֆլան-բեֆան․․․

    Մեքենան մեզ կբերի տուն ու կգնա լիցքավորվելու, տնական ռոբոտը արդեն արհեստական սթեյքը պատրաստած կլինի արհեստական գինու հետ, կամ էլ որպեսզի շատ ծամելու վրա չչարչարվենք, գերխիտ համալիր սնունդը վայրկենապես կսրսկի մեր կերակրափողի մեջ,
    աղիներից կհեռացնի կկղանքի մնացորդները, մեզ կմնա մտնել վիրտուալ աշխարհ, կամ Ալեքսային խնդրել մարստուրբացիա անի, կամ՝ երկուսն իրար հետ։

    ***

    Մի շրջան կար, որ քոռ կոպեկ չունեի, մայրս հիվանդ էր, հերս՝ կորած, ես՝ ուսանող, պետք էր չգիտեմինչից ուտելիք սարքել տանել հիվանդանոց, դեղեր ճարել, այգին մշակել, դասերն անել, դասի գնալ, դե լվացք-հարդուկ էդ հեչ, շատ բան չկար։
    Բայց ուրախության պահեր էլ ունեի, ասենք հիշում եմ՝ Ջանգլ ոճի երաժշտություն էր հայտնվել, մեկումեջ ռադիոյից ականջներս թռցնում էին, ու ինքս ինձ խոստանում էի, որ ժամանակ լինի, ման կգամ դիսկերը․․․ կամ կասետները, էդ ժամանակ երկուսն էլ կային։
    Էդ ոնց որ՝ պոռնո ամսագրից կտրած նկար, որ կուզենայիր դրա վիդեոն ունենայիր, բայց ոչ մագ ունես, ոչ կասետ։
    Հիմիկվա Սպոթիֆայը՝ ոնց որ ստրիպտիզ կլուբի առանձնասենյակում իրար հետևից եկող լյուքս պարուհիներ, բայց էլ ոչ առաջվա ոգևորությունը կա, ոչ էրեկցիան։

     •
    • 
     Սեղմել՝ ցույց տալու համար

    Վերջին խմբագրող՝ Վիշապ: 05.03.2023, 10:35:
    Si vis pacem, para bellum

  8. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    One_Way_Ticket (05.03.2023), Sambitbaba (24.04.2023)

  9. #10220
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,017
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Առաջին բաներից մեկը, որ սովորում ես աշխատանքումդ, էն է, որ քո գործն իրականությունն ու ճշմարտությունը պարզելը չի։

    Արդյո՞ք էս կատեգորիաներն ընդհանրապես կարող են օբյեկտիվ լինել։

    Քո գործն ամեն մեկին իր իրականության ու իր ճշմարտության մեջ ընդունելն ու ուղեկցելն է։

    Երբ նույն ընտանիքի մի քանի անդամի հետ ես միաժամանակ աշխատում, պատահում է հաճախ, որ ամեն մեկն իր տան իրավիճակը լրիվ ուրիշ աշխարհ է ներկայացնում, ու ամեն մեկը կպած է իր իրականությանը։ Հարցն էն չի, թե ով է «ճիշտ», հարցն էն է, թե կարո՞ղ են արդյոք (և ուզո՞ւմ են ընդհանրապես) տեսնել միմյանց աշխարհները։

    Ու ինչքան էլ գայթակղիչ թվա բառերում ճշմարտության որոնումը, էս մտքից պիտի միանգամից հրաժարվես։ Հնարավոր է՝ ժամանակի հետ մարդն ինքնուրույն սկսի իրերն այլ կերպ տեսնել, բայց դա իր սեփական ճանապարհն է, որ պիտի անցնի՝ հասնելով նոր իրականությանը։

    Մյուս բանը, որ սովորում ես՝ նարատիվն ամեն ինչ է։

    Մարդիկ կարիք ունեն պատմելու՝ իրենց ապրածի, տեսածի, հասկացածի, իրենք իրենց և ուրիշների մասին, որովհետև պատմություններն ամրագրում են իրենց իրականությունն ու իրենց ինքնությունը։ Սա համ հող է ստեղծում ոտքերի տակ, համ ոտքեր՝ հողի վրա։

    Սա նաև Ակումբում ենք անում (ես որ տարիներով անում եմ, ներառյալ էս պահը)։

    Պատմելը կարող է լինել թե գրավոր, թե բանավոր, թե ուրիշների համար, թե միայն ինքդ քո (կամ էլ երևակայական ընկերոջդ հետ)։

    Նարատիվը դու ես, քո իրականությունը։ Պատմություններով դու կերտում ես թե քեզ, թե քո աշխարհը։ Դարձնում այն տեսանելի ու ռեալ։ Ու դա անում ես նախ և առաջ ինքդ քեզ համար։

    Երբեմն մարդիկ են լինում մոտս, որ մտածում եմ՝ եթե մի ամբողջ ժամ միայն լուռ նստեմ ու լսեմ իրենց պատմածը՝ առանց մի բառ ասելու, սա արդեն իսկ թերապևտիկ ազդեցություն է ունենալու իրենց համար։

    ․․․ու եթե անգամ չլսեմ։

    Թեև մարդիկ սովորաբար ուզում են լսված լինել։

    Եվ սա ծնում է հաջորդ միտքը։ Մարդ ուզում է գոնե մի տեղ, գոնե մեկի մոտ ցույց տալ իր բոլոր սիրուն ու տգեղ (ու նաև խոցելի) կողմերը և զգալ, որ իրեն ոչ միայն նայում են, այլև տեսնում ու հասկանում։ Լավագույն դեպքում՝ նաև ընդունում (սիրում) էնպիսին, ինչպիսին որ կա։ Սա հաճախ (զուգ)ընկերներից է ակնկալվում ու երբեմն վերածվում հիասթափության կամ անգամ հուսահատության, երբ չի առաջանում «հասկացված լինելու» զգացողությունը։

    Արդյո՞ք ընդհանրապես հնարավոր է որևէ մեկին ամբողջովին հասկանալ ու տալ նրան դրա զգացողությունը, թե սա միայն պատրանք է, չէ որ ամեն մարդ ի վերջո միայնակ է (հավետ միայնակ) աշխարհն ընկալելու իր ձևի մեջ։

  10. Գրառմանը 14 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Agni (07.03.2023), enna (23.04.2023), erexa (04.09.2023), Freeman (06.03.2023), Jarre (09.06.2023), One_Way_Ticket (06.03.2023), Sambitbaba (24.04.2023), StrangeLittleGirl (09.03.2023), _Հրաչ_ (07.03.2023), Աթեիստ (06.03.2023), Բարեկամ (06.03.2023), մարդ եղած վախտ (06.03.2023), Նաիրուհի (06.03.2023), Վիշապ (08.03.2023)

  11. #10221
    Բարի ճանապարհ One_Way_Ticket-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.03.2009
    Հասցե
    Ուղևորի ծոցագրպան
    Տարիք
    38
    Գրառումներ
    3,574
    Բլոգի գրառումներ
    32
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Սրճարան/ռեստորան/բար այցելելու երկրորդ լեվել կա, երբ պատվիրում ես "ինչպես միշտ"։ Մի տեղ կա, ուր ես երրորդ լեվելի եմ հասել։ Դա այն է, երբ իմ կապուչինոն բերում են առանց հարցնելու։

  12. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    enna (23.04.2023), Jarre (07.07.2023), Sambitbaba (24.04.2023), StrangeLittleGirl (24.04.2023), Աթեիստ (24.04.2023), Նաիրուհի (26.04.2023)

  13. #10222
    Բարի ճանապարհ One_Way_Ticket-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.03.2009
    Հասցե
    Ուղևորի ծոցագրպան
    Տարիք
    38
    Գրառումներ
    3,574
    Բլոգի գրառումներ
    32
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Էսօր մտածում էի աղջիկների հետ ընկերություն անելու մասին։
    Տարածված կարծիք կա, որ իսկական ընկերությունն աղջկա ու տղայի միջև անհնար է, քանի որ մեկը մյուսին անպայման ուզելու է։ Իմ փորձը հակառակն է ցույց տալիս։
    Տղաների հետ հեշտ էր ընկերություն անել փոքր տարիքում։ Մեծանալուց հետո շատ ավելի դժվար է։ Անընդհատ զգացվում է մրցակցություն՝ ով է ավելի շատ փող աշխատում, ով է աղջիկներին ավելի շատ դուր գալիս, և այլն։ Աղջկա հետ ընկերություն անելիս այդ խնդիրները չկան։
    Հայաստանից գնալուց հետո լավագույն ընկերներս հենց աղջիկներ են եղել։ Ես իրենց նկատմամբ սեռական ցանկություն համարյա չունեմ։ Նենց չի որ գեշ են, լավ էլ սիրուն են։ Պարզապես եթե աղջիկը հետդ ֆլիրտ չի անում, իրեն դժվար է ուզել։ Տակը մնում է համարյա մաքուր ընկերություն, միմյանց հասկանալով ու աջակցելով, առանց մրցակցության։

  14. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    erexa (04.09.2023), մարդ եղած վախտ (26.04.2023), Ուլուանա (26.04.2023)

  15. #10223
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,258
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Վերջերս սկսել է դատարկվելը դուրս գալ: Այդ ո՞րն է, կհարցնեք դուք: Այն, որ պահ է լինում, որ ոչ միտք ունես, ոչ ցանկություն, ու բացի մարմինդ զգալուց այլ ինֆորմացիա ուղեղդ չի մշակում, ու կա՜յֆ…
    Մտածել ե՞ք, որ տառապանքը դա ընդամենը կոդ է մնացած եղած չեղածի նման, ու շատերը բազմաթիվ բարդ ալգորիթմներով, էներգիա ու ժամանակ ծախսելով փորձում են հասնել կոդային փոփոխությունների այնպես, որ ասենք տառապանքը փոխարինեն օրինակ բավականությամբ, այնինչ հնարավոր է կարճ ճանապարհ կա այդ կոդը ջնջելու, այսինքն առանց անիմաստ քաշքշուկների։
    Հիմա ասենք ուղեղումս բազմաթիվ հարցականներով նախադասություններ կային, ջնջում եմ նախադասությունները, բայց չգիտես ինչու հարցականները մնում են:
    Դատարկ հարցականները պարապությունից ու անզորությունից սկսում են ցկցկալ, հաճելի, ամայացնող ցկցկոցով․․․

     •
    • 
     Սեղմել՝ ցույց տալու համար

    Si vis pacem, para bellum

  16. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    enna (31.05.2023), Fragile (01.06.2023), Jarre (07.07.2023), մարդ եղած վախտ (01.06.2023)

  17. #10224
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,258
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Էս ֆորումի ծրագիրը վաղուց թարմացնել է պետք: Անհրաժեշտ է հնարավորություն, կարճ ռեակցիա տալու ամեն մի նախադասությանն ու բառին, ասենք՝
    - Ախխխխ, սրտովս ա
    - Էս մեկը թույն/բոմբ/սբանող էր
    - Յախկ, մենակ քեզնից սենց մտքեր կարելի էր սպասել, անաաասուուուն
    - Էս մոմենտը ուզում եմ քննարկել, կլնի՞ կյանք
    - Պաչում եմ ազիզ, չդնես, լավ կլինի
    - Զզզվում եմ քեզնից, օձ
    - Աաաաաա՜հ, աաաաա՜հ, օօօօօօօ՜հ... ըմմմմմմ․․․

    Օրինակ ես իմ յուրաքանչյուր գրառմանը կուզենայի նախ բոլոր ակտիվ մասնակիցները (դե բոլոր 6 հոգիդ) շնորհակալություն ու վարկանիշ տային, ու մեկը մյուսին հերթ չտալով քննարկեին, թե ոնց են ստացվել էսքան հոյակապ մտքերը, ու ինչի հնարավոր չի ավելի թույն մտքեր արտահայտել։
    Ու ես օրվա ընթացքում մի 426 անգամ կբացեի գրառումս նորից կկարդայի ու կնայեի ռեակցիաներին ու հերթական անգամ ակումբազմի գալարումների մեջ կընկնեի մի երկու րոպե։
    Հետո մի երկու չաշխատող տող կավելացնեի պռոյեկտիս կոդերին, մի երկու տուֆտա նամակի կպատասխանեի, իբր գործ եմ անում, հետո մաստուրբացիա ըստ պահանջի, հետո մի հատ կոֆե, ու նորից կգայի ու՝ աաաաա՜հ, աաաաա՜հ, աաաաա՜հ․․․

    Հ․Գ․ Էսօր վիսկու զահլա չունեմ։
    Վերջին խմբագրող՝ Վիշապ: 10.06.2023, 03:55:
    Si vis pacem, para bellum

  18. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Freeman (10.06.2023), Jarre (10.06.2023), _Հրաչ_ (12.06.2023), Աթեիստ (12.06.2023), մարդ եղած վախտ (10.06.2023)

  19. #10225
    Պատվավոր անդամ Adam-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.01.2007
    Տարիք
    33
    Գրառումներ
    2,035
    Mentioned
    14 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Երկու շաբաթ առաջ վերջապես եղա Ամստերդամում՝ կյանքումս առաջին անգամ: Էդ որ տենց ասում էին «Հոլանդիա-հոլանդիա՜՜՜ … գեյեր … ազատություններ … իրար ձեռք բռնած զբոսնող հոմոսեքսուալ զույգեր …» … դրանցից ոչ մեկը չտեսա:

    Ֆրանսիայի խուլ պրովինցիաներից մեկում երևի թե ավելի շատ գեյ կամ տրանս կտեսնես, քան Ամստերդամում:

    Այսինքն՝ իմ համար Ամստերդամի և ընդհանրապես՝ Հոլանդիայի տարիներ շարունակ ծեծված էդ էլգեբետյան միֆը լրիվ հոդս ցնդեց:

    Փոխարենը՝ տպավորվեցի հեծանիվների տարափով …
    Էն, որ ավելի շուտ կարող ես հեծանվորդի՛ կողմից վրաերթի ենթարկվես, քան մեքենայի: Ու ոչ մեկ սիգնալ չի տալիս: Պատրաստ են բոլորը քեզ իրանց հեծոյով վրաերթ անելու՝ ամեն կողմից:

    «Մարմնավաճառության տուն» թանգարանն էր հետաքրքիր …

    Կարմիր բուլվարը՝ իր վիտրինաների մեջ մեկումեջ կանգնող պոռնիկներով …

    Տուրիստներին քամելու համար, ամեն քայլափոխին տեղակայված սուվինիրների խանութները՝ սեռական օրգանների տեսքերով բրիլոկներով ու բացիչներով …

    Ուտելիքը վատը չէր, բայց եսիմ ինչ էլ չէր:

    Թեթև ոգի ունեցող քաղաք ա շատ: Մարդիկ՝ թեթև, անցուդարձը՝ թեթև …

    Մտանք հերթական сoffee shop պլանքյաշնոցներից մեկը:

    Կանեփով թխվածք փորձեցի առաջին անգամ. էն ամենաուժեղներից: Բան չասեց: Ո՛չ ինձ, ո՛չ էլ երեք ընկերներիս, որոնցից երկուսն աղջիկ էին ու մտածում էին՝ հեսա լավ ուռելու են: Մանթո մնացինք: Մեզ երևի կրկնակի դոզա էր հարկավոր …

    Հաջորդ օրը լրիվ նվիրեցինք Ան Ֆրանկին:

    Տուն-թանգարանն այցելեցինք:
    Տպավորիչ էր …
    Ցանկություն առաջացրեց՝ օրագիրն առնելու ու նորից ամբողջը կարդալու:

    Տան միջի պահարանը, որի շնորհիվ թաքնվել էին ողջ ընտանիքով՝ ետևի սենյակում, պահպանվել ա նենց, ոնց կար:

    Շատ տպավորված էի:

    Հետո, getyourguide-ով ընկերներիցս մեկը հրեական թաղամասն այցելելու тур վերցրեց: Մի երկու ժամ էլ էնտեղ ման եկանք՝ գիդի հետ՝ լսելով Ան Ֆրանկի ընտանիքի պատմության շարունակությունն ու էլի լիքը մանրամասներ՝ Հոլանդիայի հրեաների կյանքի մասին՝ Հոլոքոստի ժամանակ:

    Հետաքրքիր ուղևորություն էր: Չեմ մոռանա:

  20. Գրառմանը 9 հոգի շնորհակալություն են հայտնել.

    erexa (04.09.2023), Freeman (21.06.2023), John (21.06.2023), Աթեիստ (21.06.2023), Բարեկամ (21.06.2023), մարդ եղած վախտ (21.06.2023), Նաիրուհի (28.06.2023), Ուլուանա (21.06.2023), Վիշապ (21.06.2023)

  21. #10226
    Պատվավոր անդամ Adam-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.01.2007
    Տարիք
    33
    Գրառումներ
    2,035
    Mentioned
    14 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    2005 թիվ, Նոյեմբեր, Երևան:

    14 տարեկան եմ:

    Ակումբի ստեղծմանը հլը դեռ կես տարի կա:

    Անահիտ (Uluana), lightsonshore (Բյուր), Արտակ (Chuk), Արթուր (Artgeo), Վահե (Poet), Բայանդուր (SongofFall) և այլոք …

    Ճանաչում էինք իրար ուրիշ ֆորումից:

    Ես ամաչում էի ու ոչինչ չէի խոսում:

    Սաղին հրավիրել էի «տատիկիս թատրոն»(Պատանի Հանդիսատես)՝ Հրեշը Լուսնի Վրա-ն նայելու:

    Ձյուն էր գալիս …

    Արթուրի-ի sony ericsson 910 -ի լույսն եմ հիշում՝ մթության մեջ, փողոցում, ներկայացումից հետո:

    բջջայինները նոր-նոր էին գալիս Հայաստան: Քչերն էին կարողանում թույլ տալ իրանց:

    2 ամսից 15 ամյակս ա: Մեծանում եմ …
    Չափահաս դառնալուս մնաց 3 տարի: Ի՞նչ եմ անելու հետո՝ անհայտ ա …

    Կարևորը՝ դեմը Նոր Տարի ա, դրսում հեքիաթային ձյուն ա, ես էլ ինձ կարևոր եմ զգում. սաղին հրավիրել եմ թատրոն:

  22. Գրառմանը 9 հոգի շնորհակալություն են հայտնել.

    erexa (04.09.2023), ivy (02.07.2023), Jarre (27.06.2023), John (28.06.2023), Աթեիստ (27.06.2023), Հայկօ (27.06.2023), մարդ եղած վախտ (02.07.2023), Յոհաննես (27.06.2023), Ուլուանա (27.06.2023)

  23. #10227
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,017
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Երկու երիտասարդ աղջիկներ էին եկել մոտս՝ 19 ու 22 տարեկան։ Ուզում էին իրենց հոր հետ զրույց ունենալ՝ նեյտրալ տարածքում, հոգեբանի ուղեկցությամբ։
    Նախապատմությունը հետևյալն էր (իրենց ներկայացնելով)։

    13 տարի առաջ հայրն ու մայրը բաժանվել էին՝ հոր նոր սիրային կապի արդյունքում։ Ծանր բաժանում էր եղել՝ լիքը աղմուկով։ Մեծ քույրը, որն էդ ժամանակ մոտ 9 տարեկան երեխա էր եղել, բաժանման ժամանակ երկու տարի հոգեթերապիա էր անցել՝ կատարվածի միջով անցնել կարողանալու համար։ Երեխաները՝ երկու քույրերը և իրենց կրտսեր եղբայրը, մնացել էին մոր մոտ։
    Հայրն իր նոր սիրային կապից չորրորդ անգամ էր հայրացել, թեև էդ կապը աղետալի ընթացք էր ունեցել՝ լիքը տոքսիկ վերուվարներով և ի վերջո իրարից առանձնանալով։ Արդյունքում երեխան էր մնացել։

    Հիմա հայրը, որ 56 տարեկան առաջադեմ և հաջողակ բիզնեսմեն է, նորից ամուսնացած է, և 1,5 ամիս առաջ հինգերորդ երեխան է ունեցել (երրորդ զուգընկերուհուց)։
    Աղջիկների ներկայացնելով՝ նարցիստիկ ու «ես վճարում եմ ձեր կյանքը, անշնորհակալներ» կեցվածքով մեկն է, որի հետ իրենք հաղորդակցման խնդիրներ ունեն։
    Օրինակ՝ էս պահին հայրը չի հասկանում, թե ինչու իր մեծ երեխաները չեն ուզում իր թանկանոց մալեդիվյան արձակուրդի մասը լինել։ Ու ինչու են վերջին րոպեին հրաժարվել «ընտանեկան հանգստից»։
    Աղջիկների ասելով՝ իրենք իրենց չլսված ու չհասկացված են զգում։ Եվ ուզում են խոսել դրա մասին հոր հետ։ Խնդրում են «ուղեկցել» զրույցը։

    Նման կոնֆլիկտային զրույցների դեպքերում մենք սովորաբար վերցնում ենք «մեդիատորի» դերը։ Եթե կոնֆլիկտը բարձրաստիճան լարված է, ասենք՝ բաժանված/բաժանվող զույգերի միջև, ապա մեդիատորի դերը ավելի խիստ սահմանների մեջ է լինում․ օրինակ՝ կողմերը խոսելիս պիտի մեդիատորին դիմեն, այլ ոչ թե մեկը մյուսին (որ իրար տեղում չհոշոտեն՝ ընդհուպ մինչև վիրավորական գոռոց-ճչոցները), միայն «ես-ուղերձներն են» թույլատրելի, միմյանց ընդհատել չի կարելի և այլն։
    Բայց քանի որ սա կարծես թե ավելի մեղմ դեպք էր (էն էլ՝ ոչ զույգային), որոշեցինք, որ զրույցի ժամանակ հենց իրար հետ են խոսելու, ոչ թե «մեդիատորի», ես միայն ուղորդելու եմ կողքից։

    Զրույցն ուրբաթ օրն էր։
    Սկզբում եկավ հայրը։ Արտաքինից՝ ընտիր տեսքի։ Խնամված, սիրուն հագնված, մոտ 40 տարեկան թվացող տղամարդ (56՞, ձե՞ռ եք առնում)։ Էդ տիպի դեմքեր տղամարդկանց հագուստի գովազդային պաստառներին է կարելի տեսնել։
    Հետո եկան աղջիկները, ու տեսնեմ՝ իրենց 16 տարեկան եղբորն էլ հետն են բերել։

    Ու էդպես հինգով անցանք սենյակ։
    Ջուր էի դրել սեղանին ու կոսմետիկ-անձեռոցիկներ (դա միշտ ունենք ձեռքի տակ՝ արցունքոտ կլիենտների դեպքում)։
    Անձեռոցիկները լրիվ տեղին էին, իսկ ջուրը կարող էի երեք անգամ ավելի շատ դնել։
    Հանդիպման նախաբանն անելուց հետո խնդրեցի ամեն մեկին ասել, թե ինչ նպատակ ու սպասումներ ունեն զրույցից ու ինչու են էսօր էստեղ։
    Ու էդ պահից սկսած՝ ես կարող էի հանգիստ դուրս գալ սենյակից․ իրենք իրար հետ լիքը խոսելու բան ունեին։
    Մոտ երկու ժամում էնքան ծալքեր բացվեցին։
    Լիքը անկեղծ խոստովանություններ, լիքը էմոցիաներ ու հեկեկոցներ։

    Պարզվեց՝ մինչև հիմա միմյանց հետ «իրենց թեմաներով» խոսացած չկային։
    Ու նաև պարզվեց՝ բոլոր կողմերը նույն բանն են ուզում իրարից՝ ուշադրություն, ջերմություն, միմյանցով հետաքրքրվածություն, միասնական ժամանակ, բայց տարբեր լեզուներով են խոսում։
    Հայրը փորձում էր մեծ ու թանկանոց ժեստերով դա արտահայել, մինչդեռ երեխաները սովորական շփման կարիք ունեին, ու մոտակայքի մի պստիկ արշավն իրենց ավելի հավես կլիներ, քան Մալեդիվները։ Ու որ ամեն նոր երեխայի ծնվելուց հետո, առաջին երեքն իրենց ավելի հեռացված են զգացել հորից, իսկ ամեն նոր երեխայի ծնվելով՝ հոր ռեսուրսերն ավելի են սահմանափակվել՝ ամեն մեկի հետ առանձին-առանձին ժամանակ անցկացնելու համար, ու փորձել է բոլորին իրար գլխի հավաքել՝ ընդհանուր ընտանեկան ճամփորդություններով։
    Հետո հայրը դեռ պատմեց, թե ոնց է բաժանվելուց հետո դատական պրոցեսնով լիքը պայքարել իր երեխաների համար, ինչքան կարևոր են իրենք իր համար։ Ու գիտի, թե ինչքան վնաս է ինքը հասցրել երեխաներին՝ մոր ու դրան հաջորդող տոքսիկ հարաբերություններով։
    Եվ էլի լիքը ուրիշ բաներ։
    Էն որ աչքիդ առաջ երեք երիտասարդ մարդ սկսում են իրենց «նարցիստիկ» հորը առաջին անգամ ուրիշ հայացքով նայել։

    Զարմանալի էր, թե ինչքան հստակ էին արտահայտում իրենց մտքերը, ու ոնց էր ամեն նախադասությունից հետո նոր դուռ բացվում դեպի մեկը մյուսի աշխարհը։ Ասենք՝ մի կոնկրետ դեպք էին քննարկում անցյալից, ու թե ոնց էր դա ամեն մեկը ուրիշ ձևով ընկալել, ու ինչքան կարևոր էր իրենց համար լսել ամեն մեկի ընկալումը։

    Նաև զարմանալի էր, որ էդքան հստակ հաղորդակցման կարողություններ ունենալու դեպքում, ոնց էր եղել, որ մինչև հիմա՝ էսքան տարվա մեջ, էս թեմաներով չէին խոսել իրար հետ։ Ու ոնց էր, որ դա կարող էին անել (կամ սկսել դա անել) միայն «չեզոք գոտում»՝ մեկ ուրիշի ուղեկցությամբ։

    Հանդիպումից հետո հայրը գնաց լվացվելու, իսկ երեխաները դուրս եկան, ու երբ գնում էի դուռը փակելու, տեսա, որ երեքով կանգնած են մուտքի մոտ և սպասում են հորը (թեև առանձին էին եկել)։
    Երևի աշխատանքային շաբաթն ավելի լավ ավարտ ունենալ չէր կարող։ Թե իրենց, թե ինձ համար։

  24. Գրառմանը 14 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Adam (03.07.2023), Chilly (03.07.2023), enna (02.07.2023), Freeman (02.07.2023), Jarre (07.07.2023), John (02.07.2023), One_Way_Ticket (02.07.2023), Sambitbaba (08.07.2023), Աթեիստ (04.07.2023), Արամ (02.07.2023), Բարեկամ (03.07.2023), մարդ եղած վախտ (02.07.2023), Նաիրուհի (03.07.2023), Ուլուանա (03.07.2023)

  25. #10228
    Պատվավոր անդամ Adam-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.01.2007
    Տարիք
    33
    Գրառումներ
    2,035
    Mentioned
    14 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Լինել «ուրիշ տեղ» …

    Լինել ուրիշ տեղը դա հոգեվիճակ ա, որով ես միշտ ապրում եմ: Դա կախարդանք ա, դա իմ ներսի հեքիաթն ա, դա իմ թթվածինն ա:

    Ինչ հրաշալի ա դառնում կյանքը, երբ ուր էլ լինես կյանքում, ինչ նյութական վիճակի մեջ էլ լինես, ինչ տարիքում էլ լինես՝ միշտ երազելու ես էդ փափուկ ու եթերային ուրիշ տեղի մասին:

    Ինքն անպայման չի, որ իրականանա: Ինքը որ իրականացավ՝ հեքիաթը կփլվի ու ապրելու իմաստը կկորի:

    Ինքը միշտ պիտի լինի հեռվում, անհասանելի …
    Դա էն տեղն ա, որի մասին մտածելուց՝ թեյն ավելի ա քաղցրանում, պիցցան՝ ավելի համեղանում, մարդիկ ավելի հարազատ ու բարի են դառնում, շփումները՝ ավելի հաճելի:

    Ուրիշ տեղն ինձ ուղեկցում ա ծնվածս օրվանից:

    Կլինեմ Սոչիում, Երևանում, Փարիզում, թե Լոնդոնում՝ ես հլը մի տեղ կա, որտեղ չեմ եղել, ու դա հենց էդ տեղն ա: Էդ ուրիշ տեղը:

    Ուրիշ լեզու, ուրիշ մշակույթ, ուրիշ ժամանակային զոնա, ուրիշ մարդիկ, ուրիշ էպոխա …

    Ուրիշ տեղի զգացողությունը նույնը չի, ինչ «այնտեղ է միշտ լավ, ուր մենք չկանք»-ը, չէ:

    Դա էյֆորիկ զգացում ա:
    Դա, երբ գնացքով մի տեղ եմ գնում, պատուհանից լանդշաֆտների արագ սլանալու ֆոնի վրա ինձ ուղեկցող վիճակն ա: Ուրիշ տեղը զգացում էլ չի: Դա վիճակ ա:

    Ցանկություն ա, որ հեքիաթը մնա հեքիաթ ու երբեք չավարտվի:

    Օրինակ՝ նոր մտածում էի՝ տարվա վերջին գնալ Կոպենհագեն՝ Բյուրին տեսնել: Չգիտեմ՝ կստացվի, թե չէ, բայց հենց հիմա իմ ուրիշ տեղը Կոպենհագենն ա … , որին նայում եմ հեռվից ու հեքիաթային զգում:

    Կապ չունի, որ եղել եմ:

    Լինելու հանգամանքներն են կարևոր:

    Խորը աշուն, ձմեռվա սկիզբ, ամպոտ Կոպենհագեն, հետաքրքիր ֆիլմ՝ կինոթատրոնում՝ ինձ անհասկանալի դանիերենով, Բյուրի հետ զրուցել սրճարանում, զբոսնել …

    Ու հա՛մ վայելել էդ պահը, հա՛մ էլ էդ ընթացքում մտածել մի ուրիշ «ուրիշ տեղի մասին» ու նորից էյֆորիա զգալ:

    Օդի պես բան ա ինձ համար ուրիշ տեղը …
    Վերջին խմբագրող՝ Adam: 15.07.2023, 18:39:

  26. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    erexa (04.09.2023), ivy (15.07.2023), Աթեիստ (21.07.2023), Նաիրուհի (17.07.2023)

  27. #10229
    Պատվավոր անդամ Adam-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.01.2007
    Տարիք
    33
    Գրառումներ
    2,035
    Mentioned
    14 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մարդկանց մոտ փորձել ինչ-որ համոզմունքներ փոխել՝ աշխարհի ամենաապուշագույն բաներից մեկն ա: Բան, որով երբեմն գայթակղվում եմ, ազարտի մեջ եմ ընկնում: Բայց դա փակուղի ա տանում ու էգո-ների պատերազմի:

    Ամեն մարդ իր ճիշտն ա առաջ տանում մինչև գերեզման: «Կուզիկին միայն գերեզմանը կուղղի»:

    Իմ համար լիքը մարդ կուզիկ ա: Ու համոզված եմ, որ մի էդքան էլ ե՛ս եմ կուզիկ ՝ լիքը մարդկանց համար:

    Ճշմարտությունը մի հատ ա: (արտահայտություն՝ զատ քյարթ էթիմոլոգիայից)

    Ու ինչպես մենք ենք միլիարդավոր ձյան փաթիլների պես իրարից տարբերվող՝ սեփական յուրօրինակ ինդիվիդումներով, էնպես էլ մեր «միակ» ճշմարտությունը:

    Հա, ճշմարտությունը էլի՛ մի հատ ա:

    Բոլորիս համար մեր անձնական ճշմարտությունները միակն են, ու հիմարագույն բան ա էդ ճշմարտությունները բերել ու իրար հետ ինտերակցել:

    Ոնց որ հիմա ասենք՝ 200 լուսատարի հեռավորության վրա գտնվող Kepler-186 f մոլորակի վրա կատարվող իրադարձությունները՝ իրանց մարդկանցով, ժողովուրդներով, ազգերով ու իրանց գեոգրաֆիկ-պոլիտիկ վիճակներով բերես համեմատես մեզ ու մեր երկիր մոլորակի հետ ու բռնես իրանց ինչ-որ բան համոզես:

    Իրանք ունեն իրանց իրականությունը, ու իրանց ճշմարտությունը:

    Նույնն էլ ստեղ ա:

    Ոչ մեկին ոչնչում չպետք ա համոզել:

    Եթե ինքը համոզվող եղավ՝ մանրից կհամոզվի՝ էդ ամեն ինչը իրա մեջ խմորելով: Եթե չէ՝ ուզում ես հետույքովդ բոմբ տրաքացրու՝ ոչինչ չի ստացվի:

    Էս աշխարհում ջանալը անիմաստ բան ա:

    Էն մարդը, ով ջանում ա՝ իլյուզիայի մեջ ա: Էդ ջանքն ու եռանդը ու ուրիշին «հասկանալը» որոշակի պահից սկսած, տիեզերքի կողմից տրվող կանաչ լույսեր են՝ էս կամ էն իրագործելու:

    Ապրել ա պետք սեփական կյանքը՝ առանց որևէ մեկին համոզել փորձելու՝ հասկանալ ինչ-որ բան դրա վերաբերյալ: Քանզի եթե «ուզեց»՝ կհասկանա, եթե «չուզեց»՝ Աստված էլ վերևից իջնի՝ չի հասկանա, ու Աստծուն կտանի կխաչի:

    Ամեն մեկս ծնվում ենք միսիայով: Մենք էդ միսիան չենք վաստակում կամ՝ ջանում ու հասնում էդ միսիային:

    Ոնց որ էս կամ էն հոգեբանն ու հոգեթերապևտը, ով անշահախնդիր պատրաստ ա օգնել: Ինքը էդ օգնելու պատրաստակամությանը ու հիվանդին անվերապահորեն հասկանալուն չի հասել ջանքեր ու եռանդ ծախսելու շնորհիվ: Դա իր միսիան ա, որն իր ներսում կանաչ լույսի պես սկսել ա моргать անել ինչ-որ պահի:

    Նույն բանն ա նաև «ընկերներ փնտրել» հասկացողությունը:

    Ես կյանքիս ողջ ընթացքում երբեք ընկերներ չեմ փնտրել: Երբեք չեմ ջանացել իրենց գտնելու ու «մենությունից դուրս գալու համար»:

    Էդ մարդիկ իրենք են եկել մտել իմ կյանք (տիեզերքի կանաչ լույսի օգնությամբ) ու նենց ա ստացվել, որ իրենց շատ եմ սիրում ու առանց իրենց չեմ պատկերացնում կյանքս:

    Բայց դա ես չեմ փնտրել:
    Ես թքած եմ ունեցել՝ կունենամ ընկերներ, թե չէ:

    Ինքն ա էդ ընկերներին մտցրել իմ կյանք ու ասել՝ էս մարդիկ քոնն են, դու էլ իրանցը:

  28. #10230
    Պատվավոր անդամ Adam-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.01.2007
    Տարիք
    33
    Գրառումներ
    2,035
    Mentioned
    14 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հա, մեկ էլ՝ էս կյանքը (իմկ) լրիվ The Truman show -ա:

    Որոշակի պահից սկսած, պիտի կոնսերվատիվից վերածվես open-minded -ի՞ ՝ ինքը էդ կնոպկեն կսխմի, ներսիդ կանաչ լույսը моргать կսկսի անել, քո մեջ որոշակի ժամանակ (հնարավոր ա նույնիսկ տարիներ) կսկսեն ներսում ինչ-որ բաներ խմորվել (կհանդիպես իր կողմից հատուկ որոշված массовка-ի մասնակիցների, որոնք չգիտեն էլ նույնիսկ, որ իրենք ընդամենը քո կյանքի ֆիլմում extra -ի դեր ունեն ու պիտի ճամփեդ ընդամենը կտրեն՝ քեզ մի բան սովորացնեն կամ մի experience ապրել տան ու գնան) որոնց արդյունքում դու կդառնաս open-minded, ու ետ նայելով քո կոնսերվատիվ անցյալին՝ կմտածես կասես՝ «էս ինչ աճել աճեցի, ինքս իմ վրա աշխատեցի ու հասա woke վիճակի»:

Էջ 682 684-ից ԱռաջինԱռաջին ... 182582632672678679680681682683684 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 7 հոգի. (0 անդամ և 7 հյուր)

Համանման թեմաներ

  1. Շատ անկապ օրագիր
    Հեղինակ՝ Աբելյան, բաժին` Անձնական օրագրեր
    Գրառումներ: 29
    Վերջինը: 14.11.2014, 14:59

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •