Եվ կրկին Ակումբը քնարկումների հարթակից նորից վերածվել է ընթերցասրահի ․․․
Եվ կրկին Ակումբը քնարկումների հարթակից նորից վերածվել է ընթերցասրահի ․․․
Լոխ մունք ենք, մնացածը` լոխ են...
Cassiopeia (20.10.2021), Sambitbaba (21.10.2021), Աթեիստ (20.10.2021), Գաղթական (21.10.2021), Դեղին մուկիկ (21.10.2021)
Որոշեցի թաղել էդ սատկած շանը։ Ամեն օր կողքով անցնում էի, տեղի բնակիչներին հանդիպեցի, ասի հոտը բերաաններդ ա լցվելու, ասեցին թող էն մարդը թաղի ում տան կողքը սատկել ա։ Ասի լապտկա տվեք, ես կթաղեմ։ Ասին՝ դե էն սիրուն դարպասով տնից գնա ուզի։ Պարզվեց էդ մարդկանց մենակ դարպասն ա սիրուն․․․
Մի հատ շիֆեռի կտորով սկսեցի փորել, քարքարոտ հող էր, հիշացրեց թե ինչ անիմաստ բան ա, ազգով փորում ու մեջը նստում ենք։ Ձեռքերս քրքրվեցին, գնացի լապատկա ման գալու, ճամփին հանդիպեցի երկու մարդկանց, որ հաց էին ուտում երեխաներին փրկած մարդու արձանի մոտ։ Ասին ոչ լոմ ունեն, ոչ էլ լապատկա, բայց կարան խանութից շոկոլադ առնեն ինձ համար։ Ասի՝ ձեզ պահեք։ Հիշեցի, որ զորամասում կար։ Բայց հեռու էր։ Եթե որոշում ես սատկած շանը թաղել, քեզ ոչինչ չի կարա կանգնեցնի։ Լապատկեն ուսիս դրած վերև էի բարձրանում արդեն, երբ էլի էդ մարդկանց տեսա։
- Ճարեցի՞ր։
- Իհարկե՛։
Թաղելուց լացում էի․․․ սաղ օրը բոլորը վիդեո էին ուղարկում, օրը մի տարի առաջ անունով։ Ես էլ մեջը կայի։ Հիշեցի թե ինչու չեմ սիրում նկարվել։ Պահ ա․․․ որ ժպտում ես, կամ ինչ-որ բան անում, կարճ, ոչինչ չասող, դու տենց չես հիշում․․․
Լապատկեն հետ տանելուց մեկը կանգնում ա, ասում ա՝ արի տանեմ։ Ասում եմ լապատկես մաշնիդ մեջ տեղ չի անի։ Ասում ա կարո՞ղ ա գիշերն էլ գամ։ Ասում եմ, եթե սեքս ես ուզում, լինելու բան չի։ Ասում ա որ շատ լավ ա սեքս անում։ Ասում եմ, որ շատ ասի կարող ա ինքն էլ սկսի հավատալ, մի հատ սիգարետ եմ վերցնում ու սիկտիր եմ անում։ Ասում ա էնքան լավն եմ որ սենց իրան թողեմ ժ** տալուց սիրտը կպայթի։ Մտածում եմ, որ մինչև հիմա չի պայթել․․․ ինչի՞ ես դու ողջ։
Մի տարի ես ամեն օր իջնում եմ Ուազից, ստուգում եմ անանուն տղայի զարկերակը՝ չկա։ Ես բացում եմ նրա բերանը, մաքրում հողը, գլուխը կողքի տանելով, քանի դեռ վերևից կախում են մեր վրա։ Ես տեսնում եմ մերկ, ոտքերը կտրած մարմին, մեզնից քիչ հեռու։ Մեկ, երկու, ներփչում եմ, մեկ երկու երեք․․․ տաս, կրծքավանդակին, բայց էլ ոչ մեկ թևիցս չի քաշում։ Ես պառկում եմ նրա կողքին, գլուխս դնում եմ կրծքին ու փակում եմ աչքերս․․․հավերժ․․․ ես նրանց կփրկեի, բայց ո՞նց․․․
Վերջին խմբագրող՝ LisBeth: 06.11.2021, 05:59:
SWTS
boooooooom (08.11.2021), CactuSoul (22.12.2021), Sambitbaba (07.11.2021), Skeptic (07.11.2021), Աթեիստ (06.11.2021), Յոհաննես (06.11.2021)
Վերայի հետ Lost սերիալն ենք նայում, ու սերիան պրծավ մի շատ կարևոր, ու Հայաստանի համար շատ արդիական (ռուսերեն злободневный-ն ավելի տեղին ա) հարցի վրա.
- За какой срок можно создать армию?
Վաղը շարունակությունը նայենք, որ հասկանանք, թե ինչ հույսերն արժի փայփայել։
Ով չգիտի, ասեմ։
1. Մենք բանակ չունենք։
2. Սուրեն Պապիկյանին էսօր նշանակել են ՊՆ։
artak.am De gustibus et coloribus non est disputandum.
boooooooom (15.11.2021), Cassiopeia (16.11.2021), Sambitbaba (17.11.2021)
Երկու օր առաջ, երբ երեխաներիս հայերենի պահպանման մասին գրառումն էի արել, Արեգին ասեցի.
- Գիտե՞ս, էսօր Ֆեյսբուքում մի գրառում եմ արել, որի մեջ քո մասին էլ եմ գրել:
Միանգամից հետաքրքրվեց.
- Հա՞, ի՞նչ ես գրել, հլը ասա:
- Կարդա, կիմանաս:
- Չես կարո՞ղ մի երկու բառով ասել:
- Չէ, եթե ուզում ես իմանալ, պիտի ինքդ կարդաս:
Վերջը հեռախոսս տվեցի, խելոք-խելոք կարդաց ամբողջ գրառումը:
Այ, էսպես ցանկացած առիթ օգտագործում ենք հայերեն լրացուցիչ կարդալ ու գրել տալու համար :
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
Agni (10.12.2021), Cassiopeia (10.12.2021), ivy (08.12.2021), Sambitbaba (07.12.2021), Աթեիստ (07.12.2021), Արևածագ (02.03.2022), Գաղթական (09.12.2021)
Շարունակելով երեխաների թեման, ուզում եմ պատմեմ նախադպրոցական տարիքի երեխաների /5տ․/ սեռային փոխհարաբերությունների զարգացման մասին, ինչը շատ տիպիկ էր։
Երեկ պարտեզից երեխաներին վերցնելու ժամանակ, միջանցքում հանդիպում եմ մի մայրիկի, ով ասումա, որ իմացել եմ տղադ երեկ ամուսնացելա Ադելի հետ, իսկ Վիկան նեղվելա, էսօր իրա մամային պնդել, որ պետքա սիրուն շորիկ հագնի, որ Հայկը իրեն ընտրի ։ Ես բացարձակ անտեղյակ էի, որովհետև իմ տղան ուղղակի տղա է, ես հարցրել էի ոնցա անցել օրը, ինչ կար չկար, ինքը ինձ իրեն հետաքրքրող այլ թեմաներից էր պատմել։ Վազելով հերոսը գալիս ա ինձ մոտ, հարցնում եմ հանգիստ․
- Բալե՞ս, երեկ ամուսնացե՞լ ես, չեմ իմացել։
- Աաա՜ մամ, էտ Ադելնա ինձ հետ ամուսնացել։
- Բա ասում են էսօր էլ Վիկայի՞ն ես ընտրել։
Արդեն բարկաված պատասխանումա․
- Վա՛յ մամ, էտ իրանք են ինձ ընտրում, ուզում ամուսնան, իսկ ես ուզում էի ուղղակի տղերքի հետ խաղայի։
Էնքան էի ծիծաղել․ աղջիկներն ուզում են ամուսնանալ, իսկ ինքը ուզում էր ուղղակի տղերքի հետ խաղալ․․․․
ԱՄԵՆԱԿԱՐԵՎՈՐԸ ԱՉՔՈՎ ՉԵՍ ՏԵՍՆԻ, ԱՄԵՆԱԿԱՐԵՎՈՐԸ ԶԳՈՒՄ ԵՆ...
Cassiopeia (10.12.2021), Sambitbaba (11.12.2021), Աթեիստ (10.12.2021), Գաղթական (10.12.2021), Դեղին մուկիկ (10.12.2021), Ուլուանա (12.12.2021)
Վիշապի էս գրառումը մտքիցս դուրս չի գալիս։ Ոնց էր դեռ 2020-ի մարտին կանխատեսել, թե ինչ դիկտատուրայի տակ ենք ընկնելու։ Լատվիայում այլևս սահմանադրություն չկա։ Ավելի ճիշտ, կա մի կետի տեսքով․ հանրության առողջությունը պետք է պաշտպանել։ Դրա խաթր բոլոր մնացած կետերի վրա կարելի է թքել, այդ թվում աշխատանքից ազատել ժողովրդի կողմից ընտրված պատգամավորներին։
Հուսով եմ, քթներից գալու կանխատեսումն էլ ճիշտ դուրս կգա։
Sambitbaba (11.12.2021), Tiger29 (10.12.2021), Գաղթական (10.12.2021), Դեղին մուկիկ (10.12.2021)
2021-ը
- Առաջին տարին էր կյանքումս, որ ոչ մի կապ չեմ զգացել Հայաստանի հետ, ոչ էլ տեղյակ եմ եղել, թե ինչեր են կատարվում: Լրիվ կտրվել եմ էդ երկրից, ու հնարավոր է՝ վերջնականապես: Ափսոսանք չկա:
- Աշխատանքս փոխեցի ու շատ գոհ եմ: Մնացել եմ խորհդատվական ոլորտում, բայց արդեն ոչ միայն միգրանտների հետ. կլիենտներիս 80%-ը գերմանացիներ են, ու սա նոր փորձ է ինձ համար: Բացի դրանից, ճիշտ որոշում էր ղեկավար օղակից դուրս գալը ու ամբողջովին խորհրդատվության անցնելը՝ առանց սոցիալ-քաղաքական ակտիվ գործունեության, անվերջ ժողովների ու աշխատանքայի խմբերի, պրոյեկտի ֆինանսական ու թղթաբանական հարցերի զբաղվածության, կադրերի ու աշխատողների ղեկավարման և մնացած էն ամենով, ինչն ինձ ընդհանրապես հետաքրքիր չէր:
- Աշխատանքս փոխելու հետ կապված՝ շատ սիրուն ու ջերմ հրաժեշտ ունեցա նախկին կոլեգաներից. էնքան անսպասելի լավ էին ամենը կազմակերպել, շատ հուզիչ էր: Բայց հրաժեշտի անհրաժեշտություն, պարզվեց, իրականում չկար. համարյա բոլորի հետ ժամանակ առ ժամանակ հանդիպում եմ կամ ակտիվ գրվում: Կարելի է ասել, հեռանալով՝ լավ ընկերներ ձեռք բերեցի:
- Մի քանի հավես ճամփորդություններ ունեցա ու քույրիկիս հետ երկու անգամ հանդիպել կարողացա: Ինքն իմ կյանքի ամենասիրելի, ամենամտերիմ ու ամենակարևոր մարդկանցից մեկն է, և միշտ էլ շատ լավ ընկերություն ենք արել՝ մոտիկ լինենք, թե հեռու: Կարծում եմ, սա երբևէ չի փոխվի:
- Աղջիկս տարրական դպրոցն ավարտեց ու տեղափոխվեց գիմնազիա. ահագին զբաղեցնող թեմաներ էին: Բացի դրանից, էս տարի զգացի, որ տանն այլևս պստիկ երեխա չի ապրում, այլ դեռահաս՝ դրա հետ կապված բոլոր փոփոխություններով: Հեշտ չի Հատկապես, երբ ընկերների հետ ավելի հետաքրքիր է դարձել, քան մամայի: Ու որ իր սենյակից ժամերով դուրս չի գալիս
- Իմ կյանքում մի շատ երկար (թվում էր՝ անվերջանալի) պատմություն իր հուզական ավարտին հասավ ու բնականորեն հանգավ: Զարմանալի էր իրականում. կարծես, արդեն հաշտվել էի դրա հավերժության հետ: Սրա հետ կապցած էլ ոչ ափսոսանք է առաջացել, ոչ ուրախություն, ոչ դատարկություն, ոչ մի բան, ոչ էլ նույնիսկ հետք է մնացել, որ սիրուն սպիով հիանամ: Հանգիստ իր համար վերացավ. երևի ժամանակն էր:
- Ինձ ահագին լավ եմ զգում իմ կյանքում, ու հուսով եմ՝ սա երկարատև կլինի:
boooooooom (25.12.2021), Cassiopeia (23.12.2021), Chilly (24.12.2021), Freeman (24.12.2021), John (28.12.2021), Sambitbaba (24.12.2021), Skeptic (25.12.2021), Varzor (05.01.2022), Աթեիստ (23.12.2021), Հայկօ (29.12.2021)
Մի պահ աչքս ընկավ Ակումբի շապիկին ու մտածեցի` բայց ինչ էլ սազում ա ներկայիս Ակումբին. մի տեսակ ուրվականային ա : Մտածում եմ` կարելի ա նույնիսկ սարդոստայններ ավելացնել տեղ-տեղ, ավելի համապատասխան կլինի :
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
boooooooom (02.03.2022), laro (28.04.2022), Sambitbaba (06.03.2022), Աթեիստ (01.03.2022), Մուշու (22.04.2022), Նաիրուհի (02.03.2022)
Մտածում եմ՝ էս թեմաներ քննարկելու այս հոյակապ հարթակը վայթե չէր վրիպի թարմ ուղեղով մատղաշ սերնդի որոնումների ցուցակներից, և «լայքերի» ու «սրտիկների» փոխարեն ոմանք կնախընտրեին հարցերն ու քննարկումները, և քյավթառիս բացակայությունը առանձնապես չէր նկատվի սույն էջերում, բայց ավաղ սերնդի դեֆորմացիաները թվում են անշրջելի, իսկ ներկան՝ հիասթափեցնող։ Բայց հնարավոր է, որ իրականությունն այլ է, և կամ՝ չկա իրականություն։ Ինչևէ, ով որ կարդաց՝ հուսով եմ, հարմար եք, հաշտ և ամենակարևորը՝ խաղաղ։
Si vis pacem, para bellum
boooooooom (02.03.2022), Sambitbaba (06.03.2022), Tiger29 (02.03.2022), Աթեիստ (02.03.2022), Բարեկամ (18.03.2022), Ներսես_AM (02.03.2022)
Ստեղ էլ հենց գրեմ. շնորհավոր ծնունդդ Դար ակումբ։ Ափսոս դու սա չես կարդա, որտև փաստացի էլ չկաս, բսյց կմնաս մեր մտքերում ու սրտերում։
Երբեք մի խանգարեք մարդկանց կործանվել, եթե նրանք արդեն հասել են կյանքի այդ փուլին, ապա նրանց խանգարելն արդեն անմտություն ա։
Նախ մի ախմախ էլ կպակասի ասպարեզից, հետո, միգուցե դա իր համար ունեցածն արժևորելու կամ գնահատելու առիթ դառնա, վերջապես կործանվելուն խանգարելով դուք երբեք գնահատված չեք լինի և հերիք ա մի պահ ձեր կյանքի հոգսերին թեքվեք՝ կդառնաք կործանումից փրկվածի համար 1 թշնամին։
Ու հիշեք՝ աշխարհում ոչ մի լավություն անպատիժ չի մնում։
Ի՞նչ անել երբ դասախոսդ անասուն ա, ոչ մի գրող։ Չեմ պատկերացնում ո՞նց կարան տենց երևույթներ գոյություն ունենալ։ Ես շատ դասախոս եմ ունեցել, բայց սենցը դեռ չէր պատահել։ Բռի չոբանը
Աթեիստ (22.04.2022)
Վերջերս Լերմոնտովի "Մեր ժամանակների հերոսն" էի կարդում։ Սկզբում անհետաքրքիր էր, նույնիսկ մտածում էի թողնել, բայց հետո․․․
1. Հասկանում ես, որ կանանց հոգեբանությունը 200 տարում պրակտիկորեն չի փոխվել։ Համենայն դեպս, ռուս կանանց։
2. Ապշում ես, որ Լերմոնտովը այդ ամենը գրել է 25 տարեկան հասակում։
Ամենահիշվող ցիտատը․ "женщины любят только тех, которых не знают":
Մի երկու օր առաջ ընկերոջս հետ Արցախի խնդիր ենք զրուցում, ու թեև ինքն արձանագրեց, որ եթե 98-ին Արցախի հարցը լուծվեր, երկիրը զգալիորեն ավելի զարգացած կլիներ, բայց վերջում հավելեց, որ եթե վստահ լինի, որ ինչ որ պահի նենց ղեկավար հայտվնի, որը կկարողանա Արցախը հետ բերել, ինքը պատրաստ ա ևս 30 տարի զոռով ծերը ծերին հասցնելով ապրել։
Ու զրույցի ընթացքում պարզվեց, որ իմը մինչև էդ պահը համոզված էր, որ Արտևմտյան Հայաստանը 15 թվին եղել ա Հայաստանի մաս, ու Եղեռնի նպատակն ու արդյունքը եղել ա էն, որ Թուրքիան էդ տարածքներ ԳՐԱՎԵԼ Ա։
Այ սենց գիտելիքներով են հայերը Թուրքիայից պահանջում «հողերի վերադարձ», ու սենց գիտելիքներով են պնդում, որ Արցախը եղել ա Հայաստանի մաս։ Ու աշխարհից էլ ակնկալում են, որ պտի ընդունի էդ իրողությունները։
Հիշեցնեմ, որ ես ինքս շատ քիչ եմ ծանոթ պատմությանը։ Բայց գոնե գիտեմ, որ Եղեռնն եղել ա Թուրքիայի տարածքում։
artak.am De gustibus et coloribus non est disputandum.
boooooooom (28.04.2022), Freeman (25.04.2022), Sambitbaba (26.04.2022), Վիշապ (25.04.2022)
Էրեկ փոստարկղը ստուգելիս ակամայից կանգնեցի զմայլվելու լիալուսնի յուղալի շողշողուն դեմքով, ու էդ ընթացքում
ծղրիդների նվագը մերթընդմերթ ընդհատվում էր հարևանիս լուսամուտից դուրս պրծող գեյմինգ անող գերժամանակակից պատանու ազարտային բղավոցներով, որոնցից ամեն անգամ լուսնի դեմքը կարծես ծամածռվում էր։
***
Մեկումեջ անբացատրելի կարոտ եմ զգում ինչ–որ խորհրդավոր աշխարհի նկատմամբ, որտեղ մի տեսակ
թաց ու ջերմ երանելիություն կա` համեմված բալենու ծաղիկների բույրով ու զեփյուռի հետ խառնված անձրևի կաթիլներով։
***
Ամեն անգամ Հայաստան գալիս մեր հին թաղն է մտքովս անցնում, որտեղ իմ պատանեկան հորմոններն էին երակներումս խլրտում։
Թաղի թարմ շունչը վաղ անցյալում է, ու երևի այլևս չի կրկնվի, արդեն հաշտվել եմ։
Si vis pacem, para bellum
boooooooom (15.06.2022), ivy (15.06.2022), Աթեիստ (15.06.2022), Բարեկամ (15.06.2022), Ուլուանա (15.06.2022)
Այս պահին թեմայում են 4 հոգի. (0 անդամ և 4 հյուր)
Էջանիշներ