User Tag List

Էջ 668 684-ից ԱռաջինԱռաջին ... 168568618658664665666667668669670671672678 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 10,006 համարից մինչև 10,020 համարի արդյունքները՝ ընդհանուր 10256 հատից

Թեմա: Անկապ օրագիր

  1. #10006
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Անցյալ տարի Բերգեն (Նորվեգիա) գործուղվելուց հետս պիտի մեր ամբողջ տեխնիկան տանեի՝ երկու հսկայական լեփթոփ իրենց լիցքավորիչներով ու ականջակալներ։ Ահագին նվնվացի, թե շեֆս էս ինչ եքա առաջադրանք ա տվել ինձ, թե ոնց եմ էս սաղ հետս Օրհուսից Կոպենհագեն հասցնելու, հետո՝ Բերգեն, էնտեղից՝ նորից նույն հերթականությամբ հետ։ Բայց սուսուփուս արեցի։ Հիմա նորից ինձ ուղարկում են Բերգեն։ Փորձեցի մի քիչ բանակցել, որ մենակ մի կոմպ տանեմ, չստացվեց։ Էսօր առավոտը պիտի գնայի լաբից կոմպերը վերցնելու։ Քարտուղարուհին չկար, ինձ լաբի տնօրենը դիմավորեց։ Նայեց կոմպերին, նայեց ինձ, ասեց՝ էսքանը ո՞նց ես տանելու։ Ասեցի՝ ուսապարկով։ Ու սկսեցի հերթով ուսապարկիս մեջ տեղավորել իրերը։ Ասեց՝ մեքենայո՞վ ես։ Ասեցի՝ չէ, հեծանիվով։ Ասեց՝ ծանր ա, ո՞նց ես տանելու։ Ասեցի՝ էլի եմ տարել։ Ու ուսապարկս մոտ տասներկու կիլո տեխնիկայով բեռնված սուսուփուս քշեցի բլուրն ի վեր, կոմպերը տեղավորեցի գրասենյակումս, որ ուրբաթ Կոպենհագեն տանեմ հետս։

    Հիմա մտածում եմ՝ ո՞րն էր լավ. որ շեֆս չէ՞ր հասկանում, որ էս կոմպերը ծանր են ու դժվար տեղափոխելի, թե՞ որ լաբի տնօրենը թերահավատորեն էր մոտենում, որ ծանր ու դժվար տեղափոխելի կոմպերը կարամ տեղափոխեմ։

  2. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Alphaone (21.01.2020)

  3. #10007
    alien
    Alphaone-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.11.2012
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    36
    Գրառումներ
    2,780
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    ինչքան փորձում եմ ինձ համոզել, որ մոտս մրսածություն ա, դեպրեսիայի նախանշաններ անգամ չկան, արդեն քանի օր պառկած եմ ու արդեն քանի օր ոչինչ անելս չի գալիս, ոչ մի բան չեմ ուզում, ոչ մի լավ բանի հույս չունեմ․․․

  4. #10008
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Երկար մտածելուց ու գնալ-գալուց հետո անում եմ էս գրառումը։ Ամիսներով փորձարկեցի ակումբը բլոկելու հնարավորությունը՝ հեռախոսիցս արդեն մոտ մի տարի ջնջած լինելով, հունիսից սկսած ամսվա կեսն ակումբը բլոկած պահելով, իսկ հոկտեմբերից՝ մինչև տարվա վերջ։ Ամեն դեպքում, նորից հետ եկա։ Սկզբում լավ էր, բայց հիմա նորից ակումբը սկսեց վատ ազդել վրաս։ Ու սկսեցի որոշակի հարցեր տալ ինքս ինձ․ ակումբն ինձ ի՞նչ ա տալիս, որ ուրիշ ոչ մի տեղ չի տալիս։ Եզրակացության եկա, որ ոչ մի բան։ Հարցին՝ ինչու՞ եմ ակումբ մտնում պատասխանեցի՝ չգիտեմ կամ հայերեն հաղորդակցվելու համար։

    Իսկ ընդհանրապես, ակտիվ անդամների մեծ մասն ինձ տանել չի կարողանում (ես էլ իրենց, փոխադարձաբար) ու առողջ միջավայրում պիտի որ խուսափեի իրենցից։ Ինձ հարազատ մարդիկ էլ կա՛մ ընդհանրապես չեն մտնում, կա՛մ շատ պասիվ են (ու ընդհանրապես իրենց հետ ուրիշ հարթակներում էլ եմ շփվում)։ Քանի որ ակումբն անցանկալի մարդկանցից խուսափելու հնարավորությունը չի տալիս, ու գնալով ավելի դժվար ա լինում ակումբում մնալ ու միաժամանակ շրջանցել էդ մարդկանց, կարծում եմ՝ ինձ համար ավելի լավ ա ուղղակի այլևս ակումբ չմտնել։ Էս գրառումն անում եմ զուտ խոսքիս հավատարիմ մնալու համար։ Հուսամ՝ էս անգամ կստացվի։ Լավ մնացեք։

  5. #10009
    Պատվավոր անդամ Katka-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.07.2008
    Գրառումներ
    2,119
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Բյուրի գրառումը հույս ա ներշնչում, որ դեռ կան մարդիկ ում համար կարևոր է այլ մարդկանց ցանկալի կամ անցանկալի լինելը, հատկապես օնլայն հարթակում։

  6. #10010
    Կատու Quyr Qery-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.06.2010
    Հասցե
    կինոներում
    Գրառումներ
    727
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ահավոր զգացում է, երբ մահանում է մեկը, ով մոտիվացիա էր աշխարհում շատերի համար, ով ուներ սիրունագույն ընտանիք, որոշակի արժեքների կրող էր, օրինակ էր մենակ դրական վարքով, լեգենդ էր սպորտում:
    Առհասարակ մի բանում եմ վստահ, էս աշխարհում ամենաշատը դրական էմոցիա տվող մարդկանց ֆանատն եմ ես (թեկուզ կողքիս ժպտացող հարևանի): Ու սարսափելի տխուր է, երբ իրենք պակասում են:
    Maybe that's what hell is, the entire rest of eternity spent in fucking Bruges.

  7. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Sambitbaba (28.04.2020), Varzor (28.01.2020), Մուշու (11.04.2020), Նիկեա (04.05.2020)

  8. #10011
    Եսիմ
    Յոհաննես-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.02.2014
    Հասցե
    Սլոյի յատաղ
    Գրառումներ
    2,656
    Mentioned
    32 Post(s)
    Tagged
    2 Thread(s)
    Լիքը բան կտայի, մենակ թե աբիժնիկ դառնայի ու մարդկանց ********

  9. #10012
    קהלת א:ב
    Գրանցման ամսաթիվ
    25.09.2009
    Հասցե
    Λήθη
    Գրառումներ
    1,936
    Mentioned
    8 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հետաքրքիր երեկո էր։

    Վերջին մի ամիսը ինչ-ինչ պատճառներով բացառապես մի ուղղվածությամբ գրականություն եմ կարդում ու խուսափում ընկերներիս հետ թե ռեալ, թե վիրտուալ շփումներից, չնայած հաճախ եմ մտածում իրանց մասին ու կարոտում, հատկապես մի հոգու։

    Ծառայության տարիներից մնացած մի ընկեր ունեմ (իրա մասին չէր խոսքը), որ համարյա ամեն շաբաթ փորձում էր ինձ համոզեր՝ տաներ, պատիվ տար, իսկ դրա տակ ուտել-խմելը ի նկատի չուներ։ Անընդհատ ինչ-որ պատրվակ էի հորինում մերժելու, բայց վերջը էրեկ ասեցի՝ ֆաք իթ, արի գնանք։ Կարճ ասած (pun intended), պարզեցի, որ անտինատալիստական աշխարհայացքիս արդեն գումարվել ա ֆիզիոլոգիական հիմք։ Ու հետաքրքիր ա, որ շատ այլոց պարագայում համարյա ողբերգություն համարվող փաստը իմ դեպքում տրամադրության բարձրացման պատճառ դարձավ (էստեղ էլի pun կարելի էր անել, բայց պետք չի): Երբեք ինքս իմ վրա սենց սրտանց չեմ չարախնդել։ Գնամ Չորանի գիրքը շարունակեմ։

  10. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (21.02.2020), Freeman (09.02.2020), ivy (09.02.2020), Quyr Qery (15.02.2020), Արէա (09.02.2020), Արշակ (09.02.2020), Հայկօ (09.02.2020), Նաիրուհի (16.02.2020)

  11. #10013
    Եսիմ
    Յոհաննես-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.02.2014
    Հասցե
    Սլոյի յատաղ
    Գրառումներ
    2,656
    Mentioned
    32 Post(s)
    Tagged
    2 Thread(s)
    Ես միշտ մտածել եմ,որ հասարակության կողմից նեղվածները անշառ,նորմալ,ցիվիլ մարդիկ են ու իրանց հետ պետքա լավ ու ջերմ լինել,ես անասուն եմ

  12. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    CactuSoul (21.02.2020)

  13. #10014
    alien
    Alphaone-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.11.2012
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    36
    Գրառումներ
    2,780
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Թե բա՝ բալիկ ջան, եթե ես քո տարիքում ինձ քո նման պահեի, հիմա քո թայ էրեխա կունենայի։

  14. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Varzor (20.02.2020)

  15. #10015
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,258
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Էն պահին, որ մայրս մահացավ, հանկարծ երկինքը մթնեց ու խոշոր փաթիլներով ձյուն եկավ, ու ինձ թվաց, թե երկնքից ոմանք եկան ու տարան մորս, իսկ ամպերն ու ձյունը քողարկում էին, որ մենք չտեսնենք։

    Հիշում եմ գարնանային տաք երեկոներից մեկը, որ արդեն մթնշաղ էր ու գուցե մի փոքր քամի էր բարձրանում, ես ու մայրս մեր տան մեծ բակը արդեն մաքրտել, ծառերն էտել, հողը փխրացրել, վարդի նոր շիվեր տնկել ու ջրել էինք, ու ես ինքնագոհ, դեռ թարմ հողի հոտը շնչելով, գործիքները հավաքում տանում էի իրենց տեղը՝ մառանի մի անկյունում շարելու, որ հետո վայելեմ կիսամթնած երկնքի գորովը մորս տված ընթրիքի հետ։

    Մայրս մի տարի է էլ չկա, ու ես հին ու բարի հիշողությունների պատառիկները թանկարժեք մագաղաթի կտորների պես փորձում եմ իրար կպցնել,
    սակայն հաճախ ամենը մշուշվում ու ամփոփվում է լոկ մայր մտնող արևից եկող խաղաղ երաժշտությամբ․․․

    Si vis pacem, para bellum

  16. Գրառմանը 15 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (16.02.2020), CactuSoul (21.02.2020), Freeman (16.02.2020), Sambitbaba (28.04.2020), Skeptic (26.02.2020), Varzor (20.02.2020), Աթեիստ (16.02.2020), Անվերնագիր (26.02.2020), Բարեկամ (17.02.2020), Գաղթական (16.02.2020), Հայկօ (16.02.2020), Յոհաննես (16.02.2020), Նաիրուհի (16.02.2020), Ուլուանա (16.02.2020), Տրիբուն (16.02.2020)

  17. #10016
    קהלת א:ב
    Գրանցման ամսաթիվ
    25.09.2009
    Հասցե
    Λήθη
    Գրառումներ
    1,936
    Mentioned
    8 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Իրականում այլ թեմայում էլ վաղուց գրառում ունեմ անելու, բայց հաշվի առնելով փաստը, որ իմ դեպքում դա միշտ նույն ձև ա ավարտվում, մենակ սա կգրեմ։

    Վերահաստատում եմ Այվիի այ էս գրառումը․ արդեն մի քանի տարի ա, ինչ Ակումբը միակ հանգրվանս ա դարձել։ Առանձնապես էլ բան չունեմ ասելու, ուղղակի մտնում, օֆլայն կարդում եմ, համարյա ամեն օր: Yearning բառի հայերեն համարժեքն էի ման գալիս, որ ստեղ գրեմ էդ մասին, չգտա, ու ոնց որ թե մտքերս չի ստացվում շարադրել իմ ուզածի պես, հիշողությանս մեջ էլ գլիտչերն ու բագերը երկրաչափական պրոգրեսիայով աճում են։ Բայց դե որոշ դրվագներ չեմ մոռանա՝ Անգլիական այգում առաջին ակումբային հանդիպումները, աջակցությունը ու ամենակարևորը՝ մարդիկ, ում բախտ եմ ունեցել հանդիպել էս տասը տարիների ընթացքում։

    Վերջերս ֆայլերիս արխիվներն էի փորփրում, որ համոզվեմ՝ բոլոր նկարները, որոնցում ռոժս երևում ա, բարեհաջող ոչնչացված են։ Երկու հատ կա, որոնք չեմ ջնջել/չեմ ջնջելու։ Սպասում էի, որ ութամյակը լրանա, տեղադրեմ ։)

     •
    • 
     Սեղմել՝ ցույց տալու համար



     •
    • 
     Սեղմել՝ ցույց տալու համար

    Վերջին խմբագրող՝ Skeptic: 26.02.2020, 09:17:

  18. Գրառմանը 11 հոգի շնորհակալություն են հայտնել.

    boooooooom (26.02.2020), Cassiopeia (28.02.2020), ivy (26.02.2020), Աթեիստ (27.02.2020), Անվերնագիր (26.02.2020), Արշակ (26.02.2020), Բարեկամ (28.02.2020), Հայկօ (26.02.2020), Յոհաննես (26.02.2020), Ներսես_AM (26.02.2020), Ուլուանա (27.02.2020)

  19. #10017
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,016
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Կոլեգաս մի մեծ ճամպրուկ էր հետը բերել, ասում է՝ առավոտվանից խանութներով ու դեղատներով շրջել էր, ինչքան դեզինֆեկցիոն միջոցներ ճարել էր, բոլորն առել էր: Ասում է՝ շուտով հնարավոր չի լինի ոչինչ ճարել: Հիմա էլ պատրաստվում է ամբողջ շաբաթ-կիրակի ուտելիքներ սարքել ու սառեցնել՝ մոտակա մի քանի ամսվա համար: Բան չեմ ասում, իմաստ չունի: Համ էլ՝ ով գիտի, թե որն է ճիշտը: Մարդը պատրաստվում է մոտակա վատ ժամանակներին, երբ մահացու էպիդեմիայի պատճառով բոլորս ամիսներով փակվելու ենք տանը։ Շեֆիս հետ էլ կռիվ է տալիս, որ բոլոր կլիենտներին շենք մտնելուց առաջ ջերմաչափով ստուգեն:

    Կարծում եմ՝ շատ հնարավոր է, որ բնությունը վերջն ինչ-որ վիրուսով է մարդկությունը վերացնելու, բայց էդ թափով վիրուսը ոնց որ թե էս մեկը չի։
    Էնպես որ, շարունակելու ենք ապրել: Ուզենք, թե չուզենք: Ու թե ինչի է կոլեգաս էդքան դողում իր կյանքի վրա, էդ էլ մենակ ինքը կիմանա:

    Էսօր ձմռան վերջին օրն է: Բայց դեռ միայն մետեորոլոգիական օրացույցով:
    Առողջ մնացեք:

    Թարմացում․
    Դու մի ասա՝ էս տարվա փետրվարը 29 օր ունի, էհ, դեռ մի օր էլ կա
    Վերջին խմբագրող՝ ivy: 28.02.2020, 21:10:

  20. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    erexa (29.02.2020), Skeptic (29.02.2020), Ուլուանա (29.02.2020)

  21. #10018
    Անմոռուկ
    Գաղթական-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.06.2007
    Հասցե
    Լեռնաղբյուր
    Գրառումներ
    5,264
    Mentioned
    27 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Էն որ բոլոր հիվանդասենյակների մոտ առնվազն մի տուփ դիմակ կար դրված:
    Ցանկացած ելումուտ անող պետք է դրանցից հագներ՝ հատկապես, եթե խոսքը գնում էր ցածր իմունիտետով հիվանդների մասին, ինչպիսիք բաժանմունքում մեծ մասն են:
    ՈՒ, բացի հաճախորդներից, դա պարտադիր պայման էր բուժանձնակազմի համար, որոնք մի հիվանդասենյակից մյուսն են մտնում ու հանգիստ կարող են մեկի ինֆեկցիան ամենուր տարածել:

    Բանը..
    Էսօրվանից սկսած՝ դիմակներով բոլոր տուփերը բոլոր տեղերից հավաքվել են՝ տնօրինության պահանջով:
    Խնայում են կորոնավիրուսի այցին ընդառաջ..


    Էս մեր ծանոթի քույրն էլ Իտալիայում ա՝ էդ համաճարակի տարածման կիզակետում:
    Ասում ա՝ ժողովուրդը, երկրորդ համաշխարհայինից հետո, սենց բան չէր տեսել..
    Քաղաքում զինված զորքեր, խանութների դռներից էլ դուրս եկող անվերջանալի հերթեր, փողոցում գոռգռացող ու վազող մարդիկ...
    Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..

  22. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Cassiopeia (28.02.2020), Freeman (28.02.2020), Skeptic (29.02.2020), Varzor (28.02.2020), Բարեկամ (02.03.2020), Ուլուանա (29.02.2020)

  23. #10019
    Անմոռուկ
    Գաղթական-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.06.2007
    Հասցե
    Լեռնաղբյուր
    Գրառումներ
    5,264
    Mentioned
    27 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Լվացք:
    Պատուհանից կախված լվացք:
    Շենքի համարյա բոլոր պատուհաններից կախված լվացք:

    Գեղագիտական տեսանկյունից սա գուցե էդքան էլ հաճելի տեսարան չի:
    Բայց իմ աչքին էնքան ջերմություն կա դրա մեջ, էնքան տնական ա..
    Դե փոքր վախտվանից, հայաթում խաղալուց, միշտ վերև էինք նայում ու լվացքով լի պարաններ տեսնում:
    Էն վախտ գեղագիտական ու քաղքագիտական չկար՝ էդ էր նորմալն ու հարազատն ու վերջ:


    Բայց հա՝ ինչ էի ասում..
    ՈՒրեմն բելգիացիք էս վերջերս սկսել են պատուհաններից սպիտակեղեն կախել..
    Չիդեմ, թե սկզբում ով ա էս հանճարեղ մտահղացումը ծնել, բայց պարզվում ա՝ նման կերպ մարդիկ իրենց պաձեռժկան են հայտնում բուժաշխատողներին..

    Ասենք օրինակ իտալացիք սաղով միասին երգելով են իրենց պաձեռժկեն հայտնում, հոլանդացիք՝ կաստռուլկեքն իրար խփելով, մեկ ուրիշները՝ ծափերով...
    Սենց էլի՝ խառնիխուռը միասնական աղմուկ:
    Բայց էս ամենն իրար կապող գոնե մի ընդհանուր գիծ կա՝ լսելիությունը:

    Դե իսկ բելգիացիք էլ՝ որոշել են պատուհաններից սպիտակեղեն կախել...
    Հավանաբար կգտնվեն նաև էնպիսի բուժաշխատողներ, ովքեր օրվա ընթացքում ժամանակ կգտնեն քայլել մարդաքիչ փողոցներով, նայել պատուհներից կախված սպիտակեղենին ու հոգով գգվել, որ էսքան մարդուց պաձեռժկա ունեն...

    Բայց հարցն էդ չի..
    Հիմա թագավորն իմացել ա էս կայֆերի մասին ու որոշել ա ինքն էլ անմասն չմնալ իր ժողովրդից..
    Կարծում եմ երկար են գցել-բռնել, թե թագավորական պալատի որ պատուհաննեից սպիտակեղեն կախեն ու հատկապես ում սպիտակեղենը..
    Վերջում էլ հանգել են բելգիական հանճարի երևելի գագաթնակետին:

    Էլի սպիտակ սավան են ցուցադրել, էլի թագավորական պալատից, բայց...
    ...
    ...
    պալատի գլխին տնկցրած սպիտակ դրոշի տեսքով...

    Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..

  24. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (30.03.2020), Cassiopeia (25.03.2020), Varzor (25.03.2020), Անվերնագիր (25.03.2020), Հայկօ (24.03.2020), Ուլուանա (28.03.2020), Վիշապ (24.03.2020)

  25. #10020
    Պատվավոր անդամ Adam-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.01.2007
    Տարիք
    33
    Գրառումներ
    2,034
    Mentioned
    14 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեր ծնողների ու ընդհանրապես իրանց հասակակիցների աշխարհահայացքը դեպի սոց. ցանցեր ինձ մի այլ տիպի ուրախացնում ա: Մամաս բա. «էս ընկերուհիս ինձ արդեն քանի ամիս ա հոդվածներ ա ուղարկում անկապ տեղը ինչ-որ ջիֆեր ա ուղարկում մեկ էլ տեսնես… թե ասա չի կարա՞ մի հատ բարև գրի: Առանց բարևելու մեկ էլ ինչ-որ բան ա ուղարկում ... իբր ի՞նչ: Եթե բարև չի գրելու, թող ոչինչ չուղարկի. կոպիտ անշնորհքություն ա»
    Ես էլ բա ՝ դա սոց. ցանցի հոգեբանություն ա մամ: Դրանից կարող ա ինքն իրա բոլոր ընկերներին ուղարկել ա. անպայման չի արձագանքես կամ էլ իրա բարևին սպասես ամեն անգամ: Ռեալ կյանքի արժեքները մի բեր մտցրու վիրտուալ կյանք: Դժվար ա՞ մի քիչ սնոբ լինես:

    Հ.Գ. մամայիս պիտի սովորացնեմ սնոբ լինել: Հլը որ չի ստացվում:
    Բա մեր ջանը քարա՞ … սնոբել ու սնոբվել շատերս հենց էդ ա սոց. ցանցերից ենք սովորել ))))

  26. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Աթեիստ (28.03.2020)

Էջ 668 684-ից ԱռաջինԱռաջին ... 168568618658664665666667668669670671672678 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 3 հոգի. (0 անդամ և 3 հյուր)

Համանման թեմաներ

  1. Շատ անկապ օրագիր
    Հեղինակ՝ Աբելյան, բաժին` Անձնական օրագրեր
    Գրառումներ: 29
    Վերջինը: 14.11.2014, 14:59

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •