User Tag List

Էջ 675 684-ից ԱռաջինԱռաջին ... 175575625665671672673674675676677678679 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 10,111 համարից մինչև 10,125 համարի արդյունքները՝ ընդհանուր 10256 հատից

Թեմա: Անկապ օրագիր

  1. #10111
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,016
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Համընդհանուր ընկճվածության ֆոնի վրա գուցե էդքան էլ լավ չնայվի գրառումս, բայց ամեն դեպքում ուզում եմ վերհիշել էն ամեն լավը, ինչ եղել է էս տարի։

    Հա, շատ ծանր տարի էր՝ կովիդ, պատերազմ․․․ Էս կարգի տարիներ բարեբախտաբար հաճախ չեն լինում։ Այնուամենայնիվ ամեն ինչ մենակ գորշ ու մռայլ չէր։

    Բոլոր մտերիմներս՝ աշխարհի տարբեր մասերում, առողջ են ու լավ․ էսքանն արդեն հերիք է, որ մարդ էս պատուհաս տարվանից գոհ մնա։ Մամաս կարողացավ ապաքինվել․ սա ամենամեծ հոգսն էր, որն ի վերջո բարի ավարտ ունեցավ։
    Քույրիկիս հղիությունն էլ, որը Մադրիդի ծանր լոքդաունի պայմաններում էր անցնում, բարեհաջող ընթացավ, ու հիմա մի շատ պուպուշ տղուկ ունի, որին դեռ մենակ վիդեո-զանգերով եմ ճանաչում, բայց կարծում եմ, մյուս տարի կհաջողացնեմ նաև իրականում հանդիպել։

    Ինձ համար ճամփորդությունները շատ կարևոր են՝ լիցքաթափվելու ու վերակագնվելու համար, ու էս տարի էլ կարողացա երեք անգամ դուրս գալ երկրից և շատ հավես ճամփորդություններ ունենալ՝ մի անգամ աղջկաս, երկու անգամ՝ ընկերոջս հետ։ Արանքում էլ երեքով փոքրիկ ճամփորդություն ունեցանք Բավարիայի սահմաններում։

    Աշխատանքում սթրեսը ահավոր շատ էր՝ թե կովիդի, թե ընդհանուր ծանրաբեռնվածության, թե մի կոլեգայի հետ անձնական խնդիրների պատճառով, բայց եթե հուզականությունը մի կողմ թողնենք և ուրիշ կողմից նայենք, կարելի է նաև աշխատանքային տարին դրական գնահատել․ դիրքի ու աշխատավարձի բարձրացում (իսկ ես վախենում էի պանդեմիայի պատճառով գործազուրկ մնալ), լիքը գովասանք ու թիմային աշխատանքի շատ դրական պատկեր՝ նույնիսկ էս կովիդային պայմաններում, էլ չհաշված, թե ինչքան են գիտելիքներս ու փորձս աճել՝ նոր դիրքի հետ կապված գործառույթների շնորհիվ։ Բայց աշխատանքը փոխելու ցանկութունը դեռ տեղում է, որը հուսով եմ մյուս տարի կկարողանամ իրականացնել։

    Էս տարի 40 դարձա, մի քիչ վախենալու թիվ էր ինձ համար, բայց դե ոչինչ, ուտվում է Ամեն դեպքում, 30-ի համեմատ շատ ավելի հանգիստ, ներդաշնակ և երջանիկ է կյանքս։ Ու ինձ անհամեմատ ավելի լավ եմ զգում, քան տասը տարի առաջ։

    Անձնական կյանքս վերջին տարիներին կարգավորվեց, ու արդեն մի քանի տարի է՝ կայուն հարաբերությունների մեջ եմ, որոնք, հուսով եմ, երկարատև շարունակություն կունենան։ Առաջներում դեռ ոչ մի անգամ էսպիսի ամուր, ներդաշնակ ու սիրուն հարաբերություններ չեմ ունեցել, և էս տարին էլ էդ առումով բացառություն չէր։ Նույնիսկ միասին ապրելը, ինչից տարիներ առաջ դեռ սարսափում էի, իրականում կյանքիս լավագույն որոշումներից էր։

    Նախկին ամուսնուս հետ հարաբերություններն էլ շարունակում են մնալ ջերմ, մտերմիկ ու ընկերական։ Նաև իր նոր զուգընկերոջ հետ եմ ընկերական հարաբերությունների մեջ, և ուրախ եմ, որ իրենց շնորհիվ աղջիկս քույրիկ է դառնալու․ դա իր տասնամյակի լավագույն նվերն է լինելու։
    Հայաստանում գտնվող ընկերներիս հետ էլ փորձում եմ կապ պահպանել ու օգնել, ինչքան որ կարող եմ։ Հույս ունեմ, մոտ ապագայում կկարողանամ գրկել իրենց։

    Ինչքան էլ սարսափելի լիներ 2020-ը, միևնույն է ինձ շրջապատող դրական լիցքերը էնքան շատ են, որ հերիքում են թե ինձ ամուր մնալ, թե ուրիշներին սատար ու նեցուկ լինել։ 2020-ին էլ ներում եմ իր բոլոր տխմարությունները, թող վերջին օրերն էլ գլորի ու բարով հեռանա․ կփորձեմ միայն լավը հիշել իրենից։
    Վերջին խմբագրող՝ ivy: 07.12.2020, 14:51:

  2. Գրառմանը 15 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (15.01.2021), boooooooom (06.12.2020), Cassiopeia (06.12.2020), erexa (12.04.2021), Freeman (06.12.2020), John (06.12.2020), Quyr Qery (06.12.2020), Sambitbaba (06.12.2020), Աթեիստ (06.12.2020), Արէա (07.12.2020), Գաղթական (06.12.2020), մարդ եղած վախտ (06.12.2020), Նաիրուհի (07.12.2020), Շինարար (06.12.2020), Ուլուանա (06.12.2020)

  3. #10112
    Կատու Quyr Qery-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.06.2010
    Հասցե
    կինոներում
    Գրառումներ
    727
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Տրիբունին եմ կարոտում։
    Maybe that's what hell is, the entire rest of eternity spent in fucking Bruges.

  4. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    boooooooom (06.12.2020), Cassiopeia (06.12.2020), Freeman (07.12.2020), Sambitbaba (06.12.2020), Աթեիստ (06.12.2020), Ձայնալար (06.12.2020), Յոհաննես (07.12.2020), Նաիրուհի (07.12.2020)

  5. #10113
    Անմոռուկ
    Գաղթական-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.06.2007
    Հասցե
    Լեռնաղբյուր
    Գրառումներ
    5,264
    Mentioned
    27 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Անկապ օրագիր

    Ներկա քաշիցս մի 30կգ առաջ, հերթական անգամ, Հոլանդիայում մի քաղաքից մյուսն էի տեղափոխվել:

    Նոր էի հասցրել տեղավորվել ու մի հայի հետ ծանոթանալ, երբ պարզվեց, որ նույն երեկո՝ տեղի ամենաերևելի հայերից մեկի տանը, խնջույք է կազմակերպվում:
    Ինձ էլ հրավեր ուղարկեցին՝ միանգամից բոլորի հետ ծանոթանալու:

    Մեծ սեղանի շուրջ բոլորը հայեր էին հավաքված ու միայն դեմ-դիմացս նստած բամբ ձայնով բեղավորն էր ռուսերեն խոսում: 40-ն անց կլիներ:
    Նրան ինձ որպես լեզգին ներկայացրեցին:

    Արդեն կեսգիշերն անց էր ու կատարս բավական տաքացած, երբ լեզգինը վեր կացավ կենաց ասելու.
    - Ժամանակին ես պատերազմել եմ ձեր դեմ: Վիրավորվել եմ ձեր գնդակից ու ատել եմ ձեզ: Բայց էն ժամանակ ես ձեզ դեռ չէի ճանաչում: Գիտեի միայն էն, ինչ «ծելիկ»-ն էր պատմում: Դե իմ հայրենի ռայոնում հայեր չկային: Բայց էստեղ ես շատ հայերի ճանաչեցի ու ընկերացա հետները: Դուք մեծատառով ազգ եք: Ձեր կենացը:

    Ոմանք ծափ տվեցին, մնացածը՝ գովասանքի խոսքեր շռայլեցին:

    ՈՒ միայն ես՝ շանթահարված, կիսաձայն շուռ եկա կողքինիս, թե.
    - Բա ասում էիր լեզգին ա..
    - Դե հա.. էլի լեզգին ա.. բայց ադրբեջանից լեզգին ա..
    Քիչ էր մնում շունչս կտրվեր..
    - Բայց պատկերացնում ես, չէ՞, թե սա քանի հայի սպանած կլինի..
    Քթի տակ խնդաց.
    - Մենք էլ քիչ չենք իրանց կողմ կրակել, ախպերս..

    Ցինիզմի գերդոզայից ինձ թվաց, թե կուվալդով գլխիս տվին..
    Միանգամից չէի կողմնորոշվում՝ շիշը վերցնեմ ու տամ դիմացինի՞ս գլխին, թե՞ կողքինիս.. թե՞ ուղղակի վեր կենամ ու հեռանամ..

    Սառած նայում էի արդեն ատելի բեղավորին..
    Երևի շատ խոսուն էր հայացքս, քանի որ ինքը դա որսալով՝ ընդհատեց մեկ ուրիշի հետ զրույցը ու, թավ բեղերի տակից ոսկեզօծ ատամնաշարը պսպղացնելով, բաժակը դեպի ինձ պարզեց, թե.
    - Պատերազմ էր, բռատ: Ես էլ զինվոր էի: Հրամայել են՝ կռվել եմ...

    ՈՒղեղս եռում էր.
    շիշը գլխի՞ն, թե՞ հեռանալ..
    շիշը գլխի՞ն, թե՞ հեռանալ..

    Ակնթարթներ տևող էս հավերժության ընթացքում՝ օդում կախված գերլարումի ամպը մեզ հյուրընկալած երևելի տանտերն էլ զգաց՝ ով արդեն ոտքի էր կանգնել, ու ձեռքը հետևից ուսիս դրեց..
    Ողորմի իրեն, իմաստուն մարդ էր:
    Ասեց.
    - Տղա ջան, դու էլ ես իմ հյուրը, ինքն էլ:

    Մթագնած հայացքս մի քիչ պարզվեց..
    Գիտակցեցի, որ թե՛ շշով ու թե՛ հեռանալով տարբերակը խորը վիրավորանք կլինի, առաջին հերթին, հենց իր ու մնացածի հանդեպ..

    Բաժակս վերցնելով խփեցի դիմացինի բաժակին ու առանց խմելու նորից տեղը դրեցի:
    Տանտերն էլ՝ աչքով անելով լեզգինին, թեման փոխեց:


    Հետագա տարիների ընթացքում էլի շատ առիթներ ունեցա ազերիների հանդիպելու ու հետները շփվելու:
    Ամեն ինչ էլ եղել է՝ թե գիշատիչի աչքերով ու ատամները կռճտացնող դեմքեր ու թե քաղաքակիրթ ու քաղաքավարի մարդիկ:
    Անգամ միառժամանակ մի ազերի կնոջ հետ սիրավեպ եմ ունեցել ու մի երիտասարդի հետ մի քանի ամիս նույն սենյակը կիսել:
    Լարվածության չափաբաժին միշտ էլ եղել է, բայց ոչ առաջին անգամվա չափ:
    Դե, առաջին անգամվա պես, ուրիշ ոչ ոք էլ չի խոստովանել պատերազմին իր մասնակցությունը:


    Էսօր ազերի զինվորական հագուստով կենդանիների՝ հերթական մի գերեվարված հայ ծերունու վիզը կտրելն էի նայում ու էլի էդ պատմությունը հիշեցի..

    Նախկինում մենք հանդես էինք գալիս հաղթողի դիրքերից ու մեկը ինձ համար թերևս հենց դա էր բարի կամքի ամենամոտիվացնող հանգամանքը, երբ մարդուն դեռ լավ չես ճանաչում.
    հաղթողի առաքինի կեցվածքն ու պարտվողին քեզանից չստորադասելը,
    գերի ծերունուն գերագույն հրճվանքով մորթելու փոխարեն՝ թշնամու երբեմնի զինվորին հետդ սեղան նստեցնելը..

    Իսկ հիմա չգիտեմ, թե ոնց ա լինելու..
    Ինչ կեցվածք են իրենք ընդունելու ու ինչ կեցվածք՝ մենք..

    ..չնայած իրենցը կարծես արդեն սկսում է ուրվագծվել,
    էդ մենք ենք, որ չենք կողմնորոշվում ու ամբողջ ագրեսիան մեկմեկու դեմ ենք ուղղում...
    Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..

  6. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (15.01.2021), Cassiopeia (08.12.2020), Varzor (10.12.2020), Աթեիստ (08.12.2020), Նաիրուհի (11.12.2020)

  7. #10114
    Nowhere Man Smokie-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.02.2010
    Հասցե
    Nowhere Լand
    Տարիք
    33
    Գրառումներ
    4,879
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Սկսվում է որոշ հաջողությունների հասած մարդկանց գովեստի խոսքերով գրքի և հեղինակի հասցեին:
    Ես դեռ չեմ ավարտել, բայց ի սկզբանե մեղմ ասած հիացել եմ: Երեկ արդեն կողմնորոշվեցի թե ինքս ինչպես կբնութագրեի հնարավորինս կարճ:
    "Եթե ուզում ես աշխարհը ավելի լավը դարձնել` շաաատ ավելի լավը, խորհուրդ տուր բոլոր ծանոթներիդ, ընկերներիդ, հարազատներիդ կարդալ այս գիրքը: Այս գիրքը պետք է ողջ աշխարհը կարդա":
    Ու դրանից հետո իիինչ տեսա երկրորդ սովորույթի ամենավերջին կետին:
    "Սովորույթ 2-ի սկզբունքներով կիսվիր ընտանիքիդ կամ աշխատանքային խմբի հետ, առաջարկի'ր միասին սկսել ընտանեկան կամ խմբային առաքելություն ձևավորելու գործընթացը":
     •
    • 
     Սեղմել՝ ցույց տալու համար

    Երաժշտությունը բավական է կյանքի համար՝ բայց մի ամբողջ կյանքը բավական չէ երաժշտության համար:

    Սերգեյ Ռախմանինով

  8. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Ուլուանա (17.12.2020)

  9. #10115
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,016
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Երեկ վերջին օրն էր՝ ամբողջական լոքդաունից առաջ, հետն էլ՝ արձակուրդիս առաջին օրը։
    FFP2 դիմակը հագա ու ինձ գցեցի խանութները։ Լիքը սիրուն, գունավոր զրթիկներ առա։
    Հետո մի մեծ ստվարաթղթե արկղ վերցրեցի ու դրսից-ներսից գունավոր թղթերով լրիվ կոլաժապատեցի։ Էնքան հավես էր, ժամերով տարված սարքում էի։ Իսկ հետո բոլոր առած զրթիկները սկսեցի նույնչափ գունագեղ փաթեթավորել ու դնել արկղը՝ մինչև ամբողջությամբ կլցվեր։ Մի հատ էլ ձեռագիր նամակ գրեցի խայտաբղետ բացիկի վրա ու դա էլ դրեցի մեջը։ Ու արդեն տրամադրությունս էնքան էր բարձրացել, որ մտածում էի՝ ինչի հաճախ չեմ անում էսպիսի բաներ։
    Փոստում ընտրեցի ամենաարագ կապը, բայց հեչ մտքովս չէր անցնի, թե իրիկունն ուղարկելու եմ, առավոտն արդեն ուրիշ երկրում հասցեատիրոջը հասնի։ DHL-ն իհարկե թանկ է, բայց դե սա է իմ անհամբերության գինը։ Երբ էլ մեկին մի բան ուղարկեմ, պիտի ուզենամ, որ անմիջապես իրեն հասնի․ ես իմ էմոցիաներին երկար դիմանալ չեմ կարող, դրանք պիտի հնարավորինս արագ դուրս հորդան ուղարկածիս միջոցով։
    էդպես DHL-ով ուղարկում եմ ու նստում ստրատրոփ օնլայն հետևում, թե որ պահին որտեղ է փաթեթս ու ինչքան մնաց, որ հասնի տիրոջը։ Էս անգամ ընդամենը 18 ժամ տևեց․ կինոն կարճ էր, բայց ուրախ։ Մեկ էլ ճչացող ձայնային հաղորդագրություն ստացա՝ լիքը դրական էմոցիաներով։
    Դե մեկ-մեկ նույնիսկ ստացվում է, որ իմ ուղարկածից ոչ միայն ես եմ ուրախանում։

  10. Գրառմանը 10 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (15.01.2021), Cassiopeia (16.12.2020), Freeman (16.12.2020), Smokie (17.12.2020), Աթեիստ (17.12.2020), Բարեկամ (17.12.2020), Գաղթական (16.12.2020), Հայկօ (17.12.2020), Նաիրուհի (17.12.2020), Ուլուանա (17.12.2020)

  11. #10116
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    40
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    82 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մարդիկ կան, որ երեխեքին ուղղված անեծքներն են լայքում, իսկ հետո զարմանում, որ դժվար սիտուացիայում մարդիկ փորձում են դրականը, ելքը գտնե
    Վերջին խմբագրող՝ Chuk: 09.01.2021, 06:22:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  12. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Աթեիստ (09.01.2021), Արէա (09.01.2021)

  13. #10117
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,596
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Թող Ակումբը ներողավայր լինի: Նաև... հաշտադաշտ:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  14. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Arjo (09.01.2021), Chuk (10.01.2021)

  15. #10118
    Բարի ճանապարհ One_Way_Ticket-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.03.2009
    Հասցե
    Ուղևորի ծոցագրպան
    Տարիք
    38
    Գրառումներ
    3,573
    Բլոգի գրառումներ
    32
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ռիգայում մոդեռն ոճի (նույն ինքը՝ art noveau կամ jugendstil) արտակարգ գեղեցիկ շենքեր կան։ Ընդհանրապես, Յունեսկոյի կարծիքով Ռիգայի մոդեռնը աշխարհում զուգահեռը չունի։ Որոշների վրա գրված է տարեթիվը։ Օրերս զմայլվում էի մեկով, վրան գրած էր 1910: Չորս տարուց կսկսվի առաջին համաշխարհայինը, որից հետո ճարտարապետությունն էլ երբեք նախկին բարձունքներին չի վերադառնա։ Նման շոկային իրադարձություններից հետո որպես կանոն աշխարհն այլևս նախկինը չի լինում։ Մեր կյանքի որոշ բարձունքներ երևի մնացին 2019-ում։

  16. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Varzor (11.01.2021), Գաղթական (10.01.2021)

  17. #10119
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    06.05.2010
    Գրառումներ
    2,711
    Mentioned
    13 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեքենան մեր բակում կայանելը միշտ խնդիր ա, ու մեծ մասամբ ոչ թե որ տեղ չկա, այլ որովհետև մեքենաները կանգնում են ոնց պատահի, զբաղեցնելով 2 մեքենայի տեղ, ու ամեն անգամ բակ մտնելուց մի 10 րոպե պտտվում եմ մինչև տեղ գտնեմ կանգնելու։

    Էսօր տղայիս դպրոցից տուն բերելուց մեքենան կանգնացրեցի, իջանք, ու նկատեցի, որ եթե ավելի քիպ կանգնեմ դիմացի մեքենային, իմ ու հետևի մեքենայի արանքում մի մեքենա էլ կտեղավորվի, տղայիս ասեցի սպասի, մի քիչ առաջ տվեցի, իջա, տեսա որ հետևը դեռ տեղը չի հերիքի, իսկ առջևում մի քիչ էլ տեղ կար, նորից նստեցի, խոդ տվեցի, ու մի քիչ էլ առաջ գնացի։

    6 տարեկան տղաս, որ հետևում էր էս ամենին ու ընթացքում էլ սառում, հարցնում ա, թե ինչ եմ անում։
    Ասում եմ, փորձում եմ էնպես կանգնեմ, որ հետևում մի մեքենա էլ կարողանան կանգնացնել։
    Ասում ա, բայց եթե հետևը մեքենա կանգնի, հետո մեր համար դժվար կլինի դուրս գալը։
    Ասում եմ, հա, բայց մի հոգի չի տանջվի տեղ ման գալով։
    Ասում ա, մենք ամեն օր գալիս ենք, բոլորը իրարից հեռու են կանգնած լինում, ու մենք տեղ չենք գտնում կանգնելու, եթե ոչ ոք մեր մասին չի մտածում, դու ինչո՞ւ ես ուրիշների մասին մտածում։

    Սկսեցի բացատրել, որ եթե ուրիշները վատ են վարվում, չի նշանակում որ մենք էլ պիտի նույն կերպ վարվենք մարդկանց նկատմամբ։
    Որ եթե բոլորը մեր նման վարվեն, ավելի հեշտ կլինի բոլորի համար։

    Խոսում էի, ու ընթացքում կասկածում, արդյո՞ք ճիշտ եմ անում, ճի՞շտ գիտելիք եմ փոխանցում, օգնո՞ւմ եմ իրեն հարմարավետ ապրել հասարակությունում, թե՞ խանգարելու եմ ավելի շատ։

    Պատասխանը չգտա։

  18. Գրառմանը 14 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (15.01.2021), Cassiopeia (11.01.2021), Freeman (11.01.2021), ivy (11.01.2021), John (12.01.2021), One_Way_Ticket (11.01.2021), Sambitbaba (12.01.2021), Smokie (11.01.2021), Աթեիստ (11.01.2021), Գաղթական (11.01.2021), Հայկօ (11.01.2021), մարդ եղած վախտ (11.01.2021), Նաիրուհի (11.01.2021), Ներսես_AM (11.01.2021)

  19. #10120
    Nowhere Man Smokie-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.02.2010
    Հասցե
    Nowhere Լand
    Տարիք
    33
    Գրառումներ
    4,879
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ես շնորհակալ եմ քեզանից: Շնորհակալ եմ էս 11 տարիների համար: Ակումբ: Դու, քո ամբողջությամբ, քո ամեն մի անդամով ու մասնիկով ինձ պարգևել ես ոչ միայն հաճելի պահեր, այլև գիտակցաբար և անգիտակցաբար տվել ես գտակար խորհուրդներ ու հետաքրքիր գաղափարներ:Բա չիմացար` էսօր շնորհակալության օրն ա:

    Առավոտը լսում եմ էդ բառը մի երկու անգամ ու մտածում, "կարող ա՞ էսօր ա": Հիշեցի, որ ձմռանն ա, որոշեցի ստուգել ու պարզվեց, որ հա: Կյանքն ինքն ա ուղղորդում, որ էսպիսի ուրախալի փաստերի վրա ուշադրություն դարձնենք: Ընդ որում անգամ շնորհակալություն ասողն էլ տեղյակ չէր:
    Երաժշտությունը բավական է կյանքի համար՝ բայց մի ամբողջ կյանքը բավական չէ երաժշտության համար:

    Սերգեյ Ռախմանինով

  20. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    erexa (12.04.2021), Sambitbaba (12.01.2021), Նաիրուհի (11.01.2021)

  21. #10121
    Պատվավոր անդամ Adam-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.01.2007
    Տարիք
    33
    Գրառումներ
    2,034
    Mentioned
    14 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Էնքան են խաբել ու խաբում, որ սկի չեմ էլ հավատում արդեն, որ ցեղասպանություն ա եղել 15 թվին:

    Սիրտս ցավում ա ընդամենը մի բանի համար.
    5.000 անմեղ մարդու կյանքի: Ուրիշ ոչ մի բանի: Հող-մող սիկտիր արա: Անիծվի էդ հողը, որ պարբերաբար իրա երեխեքին հազարներով թաղում ա եռաբլուրում:
    Կյանքից թանկ էլ ի՞նչ կա: Ի՞նչ հող:
    Մասսայական պրոպագանդայի տակ ռուսը արդեն 30 տարի ա շռում ա վրեքները, սրանք էլ բա՝ ռուսը էկավ մեզ փրկեց:

    Դեբիլները մինչև հիմա չեն հասկանում, որ Հայաստանում իշխանություններին ռուսն ա նշանակում ու կոնտրոլ անում:
    Չեն հասկանում, որ Նիլոլը ոչ մի մեղավորություն չունի, որպես «անհատ ու անկախ» գործիչ ու պիտի ուղղակի անի նենց , ոնց ռուսը կասի: Ինչպես և բոլոր նախորդները:
    Էս հասարակ բանը դեբիլները չեն հասկանում ու հլը հերիք չի մի դեբիլների զանգված մեծարում էր Նիկոլին, հիմա էլ մի էդքան դեբիլների զանգված ցեխն ա մտցնում: Չեն հասկանում, որ Հայաստանի ղեկավարին նշանակում ա ԿՐԵՄԼԸ: Չեն կարողանում էդ պարզ բանը հասկանան, էլ ի՞նչ փոփոխության մասին ա խոսքը: Եթե դա հասկանային՝ հայ չէին լինի, ասա , էլ ինչ եմ դրել ներվ ծախսում:

    Մեկը Բոստոնի համալսարանն էր ընդունվել, պիտի գնար սովորեր, մյուսը համաշխարհային պատմություն էր ուսումնասիրում ու ուզում էր շրջագայեր, էն մյուսը նպատակներ ուներ գիտության ոլորտում աշխատելու... ախ-ախ-ախ... խաբված ջահելներ, որ պրոպագանդայի ալիքի տակ գնացիք ու ձեր թանկ կյանքը տվեցիք ՈՉՆՉԻ համար՝ դժբախտացնելով ձեր ընտանիքներին:
    Ինչի՞ համար ախր: Ախր ինչի: Որ Ալեն Սիմոնյանն իր կնոջ հետ հյուրանոցի համարում ավելի լա՜վ սեքս անի:
    Այ դրա համար:

    Մի՞թե էս ինֆորմացիայի դարում կարելի ա կյանքը տալ քաղաքական խաղերի համար…
    Ախր ե՞րբ պիտի հասկանան սա:
    Ե՞րբ պիտի հասկանան, որ մեռնելով ոչ ձեր ծնողներին եք որևէ բանից պաշտպանում, ոչ ձեր հողը ու առավելևս որ ձեզ մահվան տանողներից ոչ մեկն անգամ մի վայրկյան ձեզ չի հիշելու ու ձեր արածը չի գնահատելու ու ձեզ վերաբերվելու ա որպես ցիֆռ , ընդամենը թիվ ու գլխաքանակ: Չէ՞ որ «զինվորը մեռնելու համար ա»:
    Ափսոս: Հազար ափսոս ձեր կյանքը, ջահելներ: Ոչ մի հող ձեր եղունգն անգամ չարժեր:

  22. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Varzor (14.01.2021)

  23. #10122
    Պատվավոր անդամ Adam-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.01.2007
    Տարիք
    33
    Գրառումներ
    2,034
    Mentioned
    14 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Չէի ուզում ընդհանրապես գրառում անեի, բայց չեմ էլ կարա մտածածս մեջս պահեմ: Վերջիվերջո, ինչքան էլ ազգություն փոխած լինեմ, Հայաստանից դուրս ապրեմ, ազգի 90 տոկոսին արհամարհեմ, մեկ ա ՝ կատարվածը վրես ազդել ա: Վերջիվերջո ըտեղ եմ ծնվել ու պապերս ու տատերս էլ ըտեղ են թաղված: Ու էն մարդկանց ովքեր մտքներում մտածել են ու կմտածեն՝ «դրսից խոսալը հեշտ ա, արի ներսից փորձի փոխել», տենց բան մտածողներին կասեմ.

    « Էլի՜ գամ, պրոբլեմ չի: Գամ փորձեմ փոխել: Բայց ի՞նչը փոխեմ ու ո՞նց փոխեմ , որ համոզված եմ ուղղակի 100 տոկոսով , որ ամբողջ երկրով մեկ որ փնտրեմ ձևի համար 100 հոգի չեմ գտնի իմ պես մտածող ու իմ կարծիքներն ու արժեքները կիսող: Ես ըտեղ փոքրամասնություն էլ չեմ կազմում. ես ըտեղ 0,00001 տոկոս եմ: Փոխում ա նա, ով համախոհներ ունի ու որ գոնե իրա կարծիքներն ու արժեքները մի քանի հոգի կիսում են: Գամ կյանքս տամ մի ժողովրդի համար որից նույնիսկ 10 մարդ իմ կարծիքն ու համոզմունքները չի կիսի՞: Դա կլինի էշ նահատակություն: Էսքանը:

  24. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Cassiopeia (12.01.2021), Աթեիստ (12.01.2021)

  25. #10123
    Nowhere Man Smokie-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.02.2010
    Հասցե
    Nowhere Լand
    Տարիք
    33
    Գրառումներ
    4,879
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Էս ի՞նչ ա արդեն կատարվում: Դեռ ընդամենը մի թեմայի միջի տուրուդմփոցն եմ տեսել՝ էն էլ կիսատ-պռատ ու արդեն զգում եմ, ամբողջ ահ ու սարսափը: Իբր քիչ են մեր երկում մարդիկ իրար կոկորդ կրծում, մի կողմից էլ ակումբն ա՞ շարունակում: Սենց չի լինի՝ ախր լավ տեղ էր: Էս ձևով հարց չի լուծվում՝ մարդիկ պիտի համախմբված լինեն, ախր Չարենցը մի բան գիտեր է՞լի: Տեսնես իր օրո՞ք ինչ իրավիճակ էր, որ ասեց իր ամենահայտնի արտահայտություններից մեկը՝ մինչ էսօր ակտուալ:

    Ես էլ բանից-բեխաբար՝ ասես էշի ականջում քնած, դեռ երկու օր առաջ բռնել եսիմ ինչեր եմ պատմում՝ կարծելով թե ամեն ինչ նորմալ ա:

    Ամեն ինչ լավ կլինի: Ամեն ինչ լավ կլինի: Ամեն ինչ լավ կլինի: Ու էսպես կրկնում եմ ոչ հազվադեպ՝ գոնե ինքս իմ համար: Ինչ էլ անեն ու ինչ էլ տեսնեմ` կկրկնեմ:
    Վերջին խմբագրող՝ Smokie: 13.01.2021, 10:34:
    Երաժշտությունը բավական է կյանքի համար՝ բայց մի ամբողջ կյանքը բավական չէ երաժշտության համար:

    Սերգեյ Ռախմանինով

  26. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Arjo (13.01.2021), Sambitbaba (14.01.2021), Varzor (14.01.2021)

  27. #10124
    Անմոռուկ
    Գաղթական-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.06.2007
    Հասցե
    Լեռնաղբյուր
    Գրառումներ
    5,264
    Mentioned
    27 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հնդկաստանում ինչ-որ բեռնատար էր գլորվել ձորը՝ ասում են:
    Ինքս չեմ տեսել, կոլեգաս պատմեց:
    Հետո էլ մի 100-150 հոգով հավաքվել են, պարաններով կապել ու էդ բեռնատարը ձորից դուրս քաշել:

    Կոլեգայիս համար էդ ամենն էնքան զվարճալի էր:
    Նենց էնտուզիազմով էր պատմում ու քահ-քահ ծիծաղում:
    Հատկապես ուրախ ժեստիկուլյացիայով ու թռվռալով փորձում էր կրկնօրինակել բեռնատարը ձորից դուրս քաշած պըրծած մարդկանց ոգևորությունը:

    Կարծում եմ, եթե ինքս էլ դիտած լինեի էդ վիդեոն, ինձ էլ դա զվարճալի գուցե թվար:
    Բայց իր պատմելը մի տեսակ մոտս ծիծաղ չառաջացրեց..

    - Գիտե՞ս, թե ինչով է տարբերվում հարուստ երկրի քաղաքացին աղքատ երկրի քաղաքացուց:

    Անսպասելի հարցիցս ապշած դեմքիս նայեց:
    - Ինչո՞վ
    - Հարուստ երկրի քաղաքացու մոտ երբ խնդիր է առաջանում, նա գիտի, որ բոլոր ծառայությունները անխափան գործում են: Ինչ-որ տեղ կզանգի, մեկին կդիմի ու կգան էդ խնդիրը կլուծեն: Թե ինքն էլ հավաքած գումար էդ պահին չունենա, պետությունը կօգնի՝ կլուծեն խնդիրը:
    Իսկ աղքատ երկրի քաղաքացին տենց ծառայություններից օգտվելու արտոնությունը չունի: Շատ դեպքերում էդ ծառայություններից չկան էլ, որ օգտվի:
    Իր մոտ առաջացած բոլոր խնդիրները նա ինքնուրույն է լուծում: Դրա համար նա ավելի փորձառու է ու դիմացկուն: Նրա սոցիալական շրջանակը շատ ավելի մեծ է, որ, հարկ եղած դեպքում, ճիշտ մարդկանց դիմի ու իր խնդիրը լուծվի: ՈՒ նա միշտ իր հույսն ինքն իր վրա է դնում, ոչ թե վերացական պետության:

    Լրիվ լրջացած ուշադիր լսում էր..
    - Պատկերացրու, թե ինչ կանեին բելգիացիները, եթե իրենց մոտ նման խնդիր առաջանար: Պիտի զանգեին ինչ-որ տեղ ու նստեին սպասեին, թե երբ են գալու էդ բեռնատարը հանելու, չէ՞: Դեռ ճանապարհներն ու եղանակային պայմաններն էլ, եթե թույլ չտային, հայտնի չի, թե ինչքան պիտի սպասեին:
    Իսկ հնդիկները՝ համոզված եմ, որ մաքսիմում 2-3ժամում հավաքվել են էդ 100-150 հոգով ու խնդիրը տեղում լուծել են:
    Իսկ մտքովդ անցնում ա՞, որ գուցե դա լեռներում կորած ինչ-որ մի բնակավայր էր, որտեղ ամիսը մեկ հենց էդ բեռնատարն էր առաջին անհրաժեշտության ապրանքները հասցնում:

    Սառել էր..
    Հետո ներողություն խնդրեց..

    Հիմա մտածում եմ՝ իբր ի՞նչ էր արածս..
    Ինչի՞, էդ վիդեոն նայելուց, գուցե ինձ էլ այն զվարճալի թվար, բայց էս մարդու էդքան ուրախությունը հարամ արեցի..
    Երկակի ստանդնե՞ր, թե՞ սոլիդարություն..
    Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..

  28. Գրառմանը 9 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Cassiopeia (16.01.2021), erexa (12.04.2021), Freeman (16.01.2021), John (18.01.2021), One_Way_Ticket (16.01.2021), Sambitbaba (16.01.2021), Աթեիստ (16.01.2021), Նաիրուհի (19.01.2021), Ուլուանա (16.01.2021)

  29. #10125
    Անմոռուկ
    Գաղթական-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.06.2007
    Հասցե
    Լեռնաղբյուր
    Գրառումներ
    5,264
    Mentioned
    27 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Արտաքնոցային արկածներ.

    Մի էրիտրեացի աշխատող ունենք, որ, հավանաբար հումորով թվալու համար, «բարև»-ի փոխարեն անկապ բաներ ա ասում՝ մարդկանց հանդիպելիս:
    Ասենք՝ շնորհավոր ամանոր, բարի ախորժակ, ծնունդդ շնորհավոր ու տենց..
    Բոլորն էլ բարձր տրամադրությամբ են դիմավորում իրեն:

    Արտաքնոցի կաբինկից լսեցի, որ միջանցքում ինչ-որ մեկի հետ էր խոսում:
    Մինչ ես դուրս կգայի՝ ինքն արդեն տեղավորվել էր կողքի կաբինկում:

    Փոստի համար՝ իր դուռը ուժեղ ծեծեցի.
    - Աբդուլլա՞հ
    Ներսից լսվող ձեները մի պահ դադարեցին ու վախվորած՝
    - Հհաա՞ա..
    - Էետ սմակըլըկ (բարի ախորժակ)
    Ծիծաղեց.
    - Իսկականից համով ա..

    Դեպի դուրս շուռ գալով՝ դեմ առա հենց նոր ներս մտած ու անսպասելի դիալոգից քարացած շեֆին:
    Պետք էր տեսնել չռված աչքերը...
    Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..

  30. Գրառմանը 9 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Agni (24.01.2021), CactuSoul (01.02.2021), Cassiopeia (20.01.2021), Freeman (20.01.2021), John (23.01.2021), Sambitbaba (20.01.2021), Աթեիստ (20.01.2021), Նաիրուհի (20.01.2021), Ուլուանա (20.01.2021)

Էջ 675 684-ից ԱռաջինԱռաջին ... 175575625665671672673674675676677678679 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 5 հոգի. (0 անդամ և 5 հյուր)

Համանման թեմաներ

  1. Շատ անկապ օրագիր
    Հեղինակ՝ Աբելյան, բաժին` Անձնական օրագրեր
    Գրառումներ: 29
    Վերջինը: 14.11.2014, 14:59

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •