User Tag List

Էջ 671 684-ից ԱռաջինԱռաջին ... 171571621661667668669670671672673674675681 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 10,051 համարից մինչև 10,065 համարի արդյունքները՝ ընդհանուր 10256 հատից

Թեմա: Անկապ օրագիր

  1. #10051
    קהלת א:ב
    Գրանցման ամսաթիվ
    25.09.2009
    Հասցե
    Λήθη
    Գրառումներ
    1,936
    Mentioned
    8 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    - Շուտով նա մեխանիկա է տեսնում նույնիսկ այնպիսի անբիծ ու թանկարժեք երևույթում, ինչպիսին սիրելիի ժպիտն է։
    Պ․ Վ․ Ցապֆե, «Վերջին մեսիան»




    Սովորաբար մեջբերումներով սկսվող գրառումները շարքայինից տարբերվող բովանդակություն են ենթադրում կամ հավակնում են դրան։ Բայց սա էդ դեպքը չի։ Ի վերջո, ոնց ասել ա մի հանճարեղ մարդ, ինչքան խորն ես փոսդ փոսում, էնքան լռությունը ևս խորանում ա։
    Ուղղակի հայելու մեջ ինքս ինձ բաժակով կչխկացնեմ (հայտնի սովետահայ կինոհերոսի պես) ու պաթետիկ, անշուք բառերի փոխարեն համանման երաժշտություն կտեղադրեմ․





    Քանի որ թեմայի 15-րդ գրառումն ա, հուսամ շուտափույթ ու բարեհաջող կկորի, ինչպես արցուն․․․, չէ, էս ուրիշ կինոյից էր։ Իմ կինոյի վերջում լուսաբացին տանից արագ փախնում եմ կաղալով։

  2. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Cassiopeia (25.05.2020), Jarre (25.05.2020), LisBeth (26.05.2020), Sambitbaba (25.05.2020), Անվերնագիր (25.05.2020), Հայկօ (25.05.2020), Նաիրուհի (25.05.2020)

  3. #10052
    Պատվավոր անդամ Meme-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.01.2010
    Տարիք
    32
    Գրառումներ
    2,344
    Բլոգի գրառումներ
    9
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    ինչքան էլ դժվար լինի , ինչքան էլ չկարողանաս ընկած տեղից վեր կենալ, հույսդ չկորցնե՛ս, վերջում մի՜շտ լույս է բացվում․․․․․․․


    միշտ․․․․․․
    ասումա պետքա չ՛դժգոհես, որ լավ լինի ամեն ինչ!!!
    ....բլա, բլա, բլաաա՝

  4. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Varzor (29.05.2020)

  5. #10053
    Բարի ճանապարհ One_Way_Ticket-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.03.2009
    Հասցե
    Ուղևորի ծոցագրպան
    Տարիք
    38
    Գրառումներ
    3,573
    Բլոգի գրառումներ
    32
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Գրական հայերենն ինձ գնալով օտարանում է։ Ակումբում գրառումներ անելիս ավելի ու ավելի հաճախ եմ կանգ առնում, մտածում թե որ բառը կամ բառի ձևն այդտեղ ճիշտ կլինի։ Չեմ կողմնորոշվում, թե երկու տարբերակներից որն է ականջիս ավելի բնական հնչում։

    Իրականում զարմանալու բան չկա, քանի որ գրական հայերենն իմ մայրենի լեզուն չէ։ Իմ մայրենի լեզուս Լեննագանի բառբառն է։ Ու ստեղ հարծը մեննագ բաղաձայներն wուրիշ ձև արդասանելը չէ։ Քերագանուծյունն էլ ահակին տարբերվիգը։ Ըստ էուծյան գրագան կամ Էրևընի հայերենը դպռոծը սորված, տելեվիզըրից լսաձ լեզու է։ Բարեգամներիս հետ շպումը միշտ Լեննագանի բառբառով է։

  6. Գրառմանը 15 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Cassiopeia (11.06.2020), Freeman (04.06.2020), ivy (05.06.2020), LisBeth (05.06.2020), Meme (06.06.2020), Quyr Qery (30.06.2020), Varzor (05.06.2020), Աթեիստ (04.06.2020), Արամ (05.06.2020), Գաղթական (04.06.2020), Ծլնգ (04.06.2020), Հայկօ (04.06.2020), Շինարար (04.06.2020), Վիշապ (04.06.2020), Տրիբուն (04.06.2020)

  7. #10054
    Պատվավոր անդամ
    LisBeth-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.11.2012
    Գրառումներ
    2,446
    Mentioned
    22 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Էսօր մի հիսուն կմ քշեցի, որ հասնեմ մեր հին թաղեր ու իմ սիրած կանաչների վրա պառկեմ։ Սաղ պրոսպեկտները չափեցի, մինչև հասա։ Բայց դե ինչպես միշտ սաղ թարս ա․․․ հասնելուն պես անձրև բռնեց։ Բավական հաստակող եմ անձրևի տակ ու թաց տեղը պառկելու համար, բայց ցուրտ էր, ես էլ թեթև էի հագնվել։ Մոտակա ծառի կողքը կայանեցի հեծոս, բարձրացա ծառի վրա նստեցի, որ շատ չթրջվեմ։ Տենց քանի ես ներսումս ինձ Տարզան զգալով, սպասում էի ավարտին, մայթը լվացող մեքենաները հերթով կանգնում էին ու առաջարկում նստել իրանց տաք ու հարմարավետ կաբինկեն, որ չմրսեմ։ Ինչպիսի անձնազոհություն։ Մտածում էի, եթե խոսքի մի հիսունին մոտ տղամարդ լինեի գետնին ընկած, վրայովս ավլելով կանցնեին։ Լիքը մտքեր անշահախնդիր վերաբերմունքի մասին հոսեցին, մինչև հիշեցի մի դեպք, նույն տեղի հետ կապված։
    Մի տարի առաջ գործից վերադառնալուց հոգնած քնել էի, իմ սիրած կանաչների վրա։ Հեռվից դժվար թե նշմարելի լիներ, ո՞վ եմ, ի՞նչ եմ։ Մեկ էլ ուսիս ձեռք զգացի։ Աչքերս բացեցի տեսնեմ մի հատ աղջիկ ա, հարցնում էր լա՞վ ա ամեն ինչ, հո օգնության կարիք չունեմ։ Ասեցի, ընտիր ա սաղ, շնորհակալություն հայտնեցի։
    Վազեց թափով նստեց մեքենան, որ վթարայինները միացրել ու կայանել էր պրոսպեկտի վրա։
    Ժպտացի․․․ անձրևը պրծել էր։ Ծառից իջա ու շարունակեցի ճամփես։
    SWTS

  8. Գրառմանը 11 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Cassiopeia (11.06.2020), erexa (29.03.2021), Jarre (06.06.2020), Meme (06.06.2020), Quyr Qery (30.06.2020), Sambitbaba (24.07.2020), Skeptic (06.06.2020), Varzor (07.06.2020), Ծլնգ (06.06.2020), Ուլուանա (06.06.2020), Վիշապ (06.06.2020)

  9. #10055
    Պատվավոր անդամ Adam-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.01.2007
    Տարիք
    33
    Գրառումներ
    2,034
    Mentioned
    14 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Վերջը Myheritage.com -ից եկավ kit-ը: 89 եվրո նստեց վրաս: Թուքս ուղարկեցի: Հիմա սպասում եմ արդյունքներին:
    հետաքրքիր ա էն փաստը, որ account-դ ակտիվացնելու ժամանակ հարցնում ա ծնողներիդ ու իրանց ծնողների ծննդյան ամսաթվերն ու վայրը՝ անուն ազգանունների հետ մեկտեղ:
    Ոչ մի բան չեմ լրացրել:

    Էդ էր մնացել պակաս իրանց հուշումներ տամ ու մեկ էլ դրա վրա հիմնվելով կամայական արդյունք թողարկեն: Լավ ա էլի: Լավ փող աշխատելու ձև են գտել: Թե կարան՝ թող մենակ թքովս էլ որոշեն: Այ էդ ժամանակ կտեսնեմ ինչքանով էս ամեն ինչը գլուխ հարդուկոցի չի:
    Ընդհանրապես ուզում էի իրանց ստուգելու համար բռնեի իմ թքի փոխարեն շան թուք ուղարկեի տեսնեի detect կանեին թե չէ:

  10. #10056
    קהלת א:ב
    Գրանցման ամսաթիվ
    25.09.2009
    Հասցե
    Λήθη
    Գրառումներ
    1,936
    Mentioned
    8 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Գիշերային զառանցանք-մտքի գրառում

    Գրեթե միշտ afk եմ։ Այդ ընթացքում բազմաթիվ մարդիկ են ջանքեր գործադրում ինձ հետ տարբեր կերպերով փոխգործելու՝ խորին հոգատարությունից մինչև թեյապարկում, բայց afk լինելու պատճառով ոչինչ չեմ նկատում, և ի վերջո նրանք հոգնում են ու վերադառնում իրենց գործերին։ Այս վիճակից դուրս գալ չի ստացվում, փախուստի տարբերակ չկա։ Հսկման այլընտրանքը վերացնելով՝ փորձում եմ անելիքներս կառավարել. նախ պետք է հետազոտողին սպանել ու հարություն տալ։ Եթե չօգնի, ամեն ինչ սկսել նորից։ Եվ այդպես անվերջ, մինչև ինքս էլ հոգնեմ ու փոխարկմամբ ջնջվեմ։

  11. #10057
    Բարի ճանապարհ One_Way_Ticket-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.03.2009
    Հասցե
    Ուղևորի ծոցագրպան
    Տարիք
    38
    Գրառումներ
    3,573
    Բլոգի գրառումներ
    32
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Եթե քեզ թվում է, որ ձանձրալի աշխատանք ունես, հիշիր, որ մարդ կա, ով ինչ-որ տեղ էլեկտրոնային ջերմաչափը ձեռքը լռված անցնողների ջերմությունն է չափում։

  12. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (25.06.2020), Quyr Qery (30.06.2020), Sambitbaba (24.07.2020), Varzor (13.06.2020), Արշակ (14.06.2020), Վիշապ (12.06.2020), Տրիբուն (13.06.2020)

  13. #10058
    Անմոռուկ
    Գաղթական-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.06.2007
    Հասցե
    Լեռնաղբյուր
    Գրառումներ
    5,264
    Mentioned
    27 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Էն որ գարաժի մի փոշոտ անկյունում, անհիշելի ժամանակներից մնացած, 3000 կտորանոց փազըլ էր հայտնաբերվել:

    Երեխեքը սկզբից ահագին էնտուզիազմով կպան գործի, բայց, երբ տեսան ահագին ջանջալ բան ա, շուտով թողեցին մենակ իմ հույսին..

    Օրական 1-2 ժամով, հավեսով, աշխարհից կտրվելով ու ներվերը հանգստացնելով..
    3 շաբաթից քիչ ավել քաշեց:

    Էսօր պըրծանք (վերջերում էլի группа поддержки-ն եկավ միացավ):
    Ասի նայեմ տեսնեմ, թե էլ ինչ կա՝ մի հատ 48.000-անոց հանդիպեց.. բըլին.. ջանս ահավոր ցեց ընկավ, բայց դե էտի երևի մնա թոշակից հետո ))
    համ էլ դրա համար մի ամբողջ սենյակ պետք կլինի դատարկել..

    Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..

  14. Գրառմանը 11 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (03.07.2020), erexa (29.03.2021), Freeman (29.06.2020), John (02.07.2020), Quyr Qery (30.06.2020), Sambitbaba (01.07.2020), Varzor (30.06.2020), Աթեիստ (30.06.2020), Նաիրուհի (29.06.2020), Ներսես_AM (29.06.2020), Ուլուանա (30.06.2020)

  15. #10059
    Եսիմ
    Յոհաննես-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.02.2014
    Հասցե
    Սլոյի յատաղ
    Գրառումներ
    2,656
    Mentioned
    32 Post(s)
    Tagged
    2 Thread(s)
    Երեկ դիպլոմս ստացա ու ԵՊՀ-ն արդեն մնաց անցյալում․․․

    Հ․Գ երկու էջ գրառումից մնաց առաջին նախադասությունը

  16. Գրառմանը 11 հոգի շնորհակալություն են հայտնել.

    boooooooom (19.07.2020), CactuSoul (18.07.2020), Freeman (09.07.2020), Mr. Annoying (09.07.2020), Quyr Qery (14.07.2020), Sambitbaba (24.07.2020), Varzor (14.07.2020), Աթեիստ (08.07.2020), Հայկօ (09.07.2020), Նաիրուհի (08.07.2020), Ներսես_AM (08.07.2020)

  17. #10060
    Բարի ճանապարհ One_Way_Ticket-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.03.2009
    Հասցե
    Ուղևորի ծոցագրպան
    Տարիք
    38
    Գրառումներ
    3,573
    Բլոգի գրառումներ
    32
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հիշեցի 10 տարի առաջվա ինձ։ Մտովի կողքը նստեցի ու ասացի՝, այսինչն, այդինչն ու այնինչը իրականություն են դարձել։ Տեսնես, եթե 10 տարի հետոյի եսը հիմա կողքս նստեր, ինձ ինչ կպատմեր։

  18. Գրառմանը 9 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Lev (12.07.2020), Quyr Qery (14.07.2020), Sambitbaba (24.07.2020), Varzor (14.07.2020), Արէա (09.07.2020), Նաիրուհի (09.07.2020), Ուլուանա (09.07.2020), Վիշապ (09.07.2020), Տրիբուն (09.07.2020)

  19. #10061
    Acta est fabula! Անվերնագիր-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.03.2012
    Տարիք
    28
    Գրառումներ
    1,255
    Mentioned
    11 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Սահմանի լարված ֆոնին քո ցանկացած գործողություն անբարոյական է թվում: Կուզես՝ մնա տանը, կուզես՝ դուրս արի: Կուզես հարբի ինքնամոռացության աստիճան:

    Գարուշենց տանն էի: Վերջին անգամ իրար հետ խոսացել էինք հեռախոսով 2014թ-ի հունվարին,երբ ես եղնիկներում էի, իսկ ինքը Հադրութում: Մի քանի (իրեն ծանոթ) սպաների անուն ասեց, որ դիմեմ, եթե մոմենտ լինի)):Ես շնորհակալություն հայտնեցի, իրար բարի ծառություն մաղթեցինք... Ամեն դեպքում լավ ա որ, երբեմն, հրաժեշտները ընգծված չեն լինում:
    Նողկալի են հանգուցյալի շուրջը կատարվող ծիսակատարությունները. Անկյունում նստած կանայք՝ վշտի գեղեցիկ համոզչականության համար, մարմինը հսկող զինվորականները՝ թաքուն, զսպվող էն զգացումի համար՝ թէ որ ես չեմ, ուրիշն է մեռել: Տո լավ: Թքած:
    Եղբայր, անկեղծ ասած՝ ես չգիտեմ ինչ ասել: Չգիտեմ՝ ինչպե՞ս է արդարացվում քո հորիզոնական դիրքը:Ինչպիսի՞ խոսքերով են դիմում մայրերին: Կնոջդ՝ մի քանի տարեկան երեխան գրկում:
    Թվում էր, թե գիտեմ՝ ինչ է հայրենիքը,ու գիտեմ հանուն ինչի, բայց, մեկ-մեկ ինձ բռնեցնում եմ էն մտքի վրա որ,միրաժ է, ֆիկցիա, միֆ. ուղեղային մորմոք: Եղբայր, անկեղծ ասած, ես եղել եմ ՊՆ մսաղացում , ու վստահ չեմ, որ վատագույն ելքը քոնն էր:
    Իսկ վաղը ամեն ինչ կշարունակվի՝ կարծես ոչինչ չի եղել, կարծես ամեն ինչ կարգին է...

    Հ.Գ
    -Is this the end Gandalf?
    -End? No, the journey doesn't end here. Death is just another path, one that we all must take. The grey rain-curtain of this world rolls back, and all turns to silver glass, and then you see it.
    -What? Gandalf? See what?
    -White shores, and beyond, a far green country under a swift sunrise.
    A long time ago, in a galaxy far, far away...

  20. Գրառմանը 12 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (24.07.2020), CactuSoul (18.07.2020), Quyr Qery (16.07.2020), Sambitbaba (24.07.2020), Skeptic (16.07.2020), Varzor (17.07.2020), Աթեիստ (16.07.2020), Հարդ (20.07.2020), Յոհաննես (16.07.2020), Նաիրուհի (16.07.2020), Ուլուանա (17.07.2020), Վիշապ (16.07.2020)

  21. #10062
    Կատու Quyr Qery-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.06.2010
    Հասցե
    կինոներում
    Գրառումներ
    727
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեկ-մեկ ուզում եմ առաջվա նման քրքրեմ ինձ, խորանամ մեջս, տամ-առնեմ ինքս ինձ հետ, բայց զգում եմ, որ չեմ կարող: Ես արդեն շատ վաղուց էնքան կենցաղ եմ դարձել, էնքան մակերեսային, նույնիսկ շատ մեծ ցանկության դեպքում, մեկ ա, դրամա չեմ կարող ստեղծել: Կյանքն էնքան հասարակ ա ինձ համար ու էնքան բանական:
    Ու նույնիսկ եթե մի բան գրել եմ ուզում, անկապում եմ գրում, որտև անձնական չի, բաց տեղ ա:
    Ինձ իմ հին եսի հետ մենակ ակումբն է կապում ու Նաիրուհին: Նար, դու իմ մի մասն ես, իմ էն՝ մարդկության կողմից չընդունված օրերի, հիվանդ օրերի, մենակ օրերի: Շատ կուզեի միասին լինեինք:
    Maybe that's what hell is, the entire rest of eternity spent in fucking Bruges.

  22. Գրառմանը 12 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (24.07.2020), boooooooom (19.07.2020), CactuSoul (30.07.2020), Cassiopeia (21.07.2020), erexa (29.03.2021), Freeman (18.07.2020), John (24.07.2020), Sambitbaba (24.07.2020), Skeptic (18.07.2020), Հարդ (20.07.2020), Նաիրուհի (18.07.2020), Ներսես_AM (19.07.2020)

  23. #10063
    Պատվավոր անդամ Այբ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.02.2013
    Հասցե
    Իմ ստեղծած աշխարհում
    Գրառումներ
    1,572
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Չեմ հավատում, ես նորից վերադարձել եմ իմ սիրելի ակումբ❤️

  24. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    erexa (29.03.2021), Sambitbaba (24.07.2020), Աթեիստ (23.07.2020), Ուլուանա (23.07.2020)

  25. #10064
    Պատվավոր անդամ Այբ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.02.2013
    Հասցե
    Իմ ստեղծած աշխարհում
    Գրառումներ
    1,572
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Գրախանութում եմ աշխատում

    Իմ համար նստած էի, մեկ էլ բռնացնեմ` մի ճստո, 4-5 տարեկան, բաժինս է քչփորում։ Տեղիցս բարձրացա, որ ավերվածություններ թույլ չտամ... "տեսքիցս"ոնց որ մի քիչ վախեցավ(։Ճ), բայց արագ ավելացրեց.
    -Նայու'մ եմ:
    Ուզեցա ասել` նայի, բայց նորից չթողեց.
    -Մամաս հեսա կգա, ՓՈՂԵՐՍ ՄԱՄԱՅԻՍ ՄՈՏ ԵՆ։

    Երեխաներ❤️

  26. Գրառմանը 11 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (24.07.2020), CactuSoul (30.07.2020), erexa (29.03.2021), Sambitbaba (24.07.2020), Varzor (24.07.2020), Աթեիստ (23.07.2020), Արէա (25.07.2020), Գաղթական (23.07.2020), Հայկօ (23.07.2020), Նաիրուհի (24.07.2020), Ուլուանա (24.07.2020)

  27. #10065
    Պատվավոր անդամ Այբ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.02.2013
    Հասցե
    Իմ ստեղծած աշխարհում
    Գրառումներ
    1,572
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    #Մանկությունիցս_դեպք_եմ_հիշել։

    Չեմ հիշում, թե կոնկրետ քանի տարեկան երեխա էի, մայրական տատս ինձ իր հետ տարավ հարևանի տուն, նախապես զգուշացնելով, որ եթե բան տան, չվերցնեմ, չուտեմ։ Գնացինք, կոֆե-մոֆե դրեց հարևանը, ու վազով կոնֆետների միջից, ինչ տարբեր տեսակ կար, հանեց, լցրեց իմ ափսեի մեջ.
    -Սրանք սաղ պետք է ուտես։
    Ու բառացի ստիպում էր, էհ։ Ես էլ դե լսող երեխա, նայում էի տատիս (ու հա', ուզում էի ուտել։Ճ), տատիս ռեակցիան էի ուզում ստուգել, էլի... Մեկ էլ տատս`քնքուշ ձայնով` թե բա բալես, վերցրա, կեր, բայց այդ "մեղմության" տակ, չգիտես ինչի, մտածեցի, որ տատս զուտ հարևանի համար է ասում, բայց եթե ուտեմ` ինձ վրա հետո կջղայնանա։Ճ Շատ չերկարացնեմ, իրենք բամբասանք, խոսակցությունով էին տարված, ես գիտեք, թե ի՞նչ արեցի... բառացիորեն հիմար երեխա։Ճ Կոնֆետները բացեցի ու թաքուն դրանք մտցրեցի բարձի տակը, իսկ թղթերն էլ` ափսեիս մեջ դրեցի։Ճ Էդպես համ ստացվում էր, որ տատիս ասածն էի պահում` ոչ մի բան չվերցնել, չուտելը, համ էլ հարևանին "չէի նեղացնում". "Սրանցից մենակ թղթերը մնա":Ճ

    Տնից դուրս եկանք, սպասում էի, որ տատս հեսա կջղայնանա, որ կոնֆետները իբր կերել եմ, որովհետև ափսեիս մեջ դատարկ թղթերն էր մնացել։ Բայց տատս թարսի նման բան չէր ասում, այնինչ ես հպարտորեն պատկերացնում էի այն պահը, թե երբ եմ տատիս ասելու` "Տատ, մի' ջղայնացի, չեմ կերել, կանֆետները բացել (շոկոլադ ընդ որում), մտցրել եմ թախտի բարձերի տակ...":Ճ

    Վերջը, տատիս ասեցի...ուղղակի էն, որ երբեմն խոսքս եզրափակում եմ մի բառով` Վարագույր, հիմա էսպես եզրափակեմ`

    #Վարագույր, որը ընկավ տատիս գլխին։Ճ

  28. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (30.07.2020), Cassiopeia (25.07.2020), John (24.07.2020), Sambitbaba (24.07.2020), Աթեիստ (25.07.2020), Արէա (25.07.2020), Գաղթական (25.07.2020), Ուլուանա (26.07.2020)

Էջ 671 684-ից ԱռաջինԱռաջին ... 171571621661667668669670671672673674675681 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 2 հոգի. (0 անդամ և 2 հյուր)

Համանման թեմաներ

  1. Շատ անկապ օրագիր
    Հեղինակ՝ Աբելյան, բաժին` Անձնական օրագրեր
    Գրառումներ: 29
    Վերջինը: 14.11.2014, 14:59

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •