Ժող, էս ոչ մեկիդ մտքով լավ բաներ չեն անցնու՞մ (բացի Փիլոյից):
Լավ, մի քիչ էլ ես իմ կարոտախառն-ինքնաքրքրիչ մտքերից խառնեմ էս թեմային...
Երբեք չէի մտածի, որ երբևէ կարող եմ կարոտել հայերին...
Այսինքն՝ ոչ թե ուղղակի կոնկրետ հայերի, այլ հենց հայ տեսակը՝ իր բոլոր թերություններով հանդերձ, որոնցից ես ամբողջ կյանքում խորշել եմ ու ամեն հարմար առիթով խստորեն քննադատել...
«Վերջը դու էլ դարձար սփյուռք
»,- լսում եմ տարբեր ընկերներից ու ներքուստ մի տեսակ մռայլվում՝ սարսռալով այն անախորժ տտքից, որ կարող եմ իրոք այդպես էլ մնալ ԱՄՆ-ում ու ձուլվել սփյուռք կոչվող մարդկային ահռելի զանգվածին...
Տեսնես ինչու՞ պիտի հայտնվեի ԱՄՆ-ի հենց այն անկյուններից մեկում, որտեղ հայեր գրեթե չկան և որտեղ ամուսնուցս բացի, ուրիշ ոչ մի հարազատ մարդ չունեմ: Ո՞վ իմանա, գուցե հենց նրա համար, որ հասկանայի, թե ինչքան եմ սիրում իմ ազգը՝ չնայած իր բոլոր թերություններին:
Չէ՞ որ եթե չգայի, այդպես էլ երբեք չէի իմանա, որ այդպես է: Թեև նախկինում երբեք չեմ երազել արտասահմանում բնակություն հաստատելու մասին, բայց միշտ համարել եմ, որ Հայաստանի պես երկիրն ինձ նմանների տեղը չէ: Թե ինչ եմ հասկանում՝ «ինձ նմաններ» ասելով, թող միայն ես իմանամ, մեկ էլ ինձ լավ ճանաչողները: Համենայնդեպս, նկատի չունեմ բարեկեցիկ կյանք փնտրող:
Ակումբցիներին էլ եմ շատ կարոտում, բոլորին, նույնիսկ նրանց, ում այնքան էլ չէի սիրում կամ, համենայնդեպս, ինձ այդպես էր թվում...
Հավատացեք, որ ձեզնից ցանկացածը եթե մեզ հիմա այստեղ այցելեր, ուրախությանս չափ չէր լինի:
Էհ, ի՞նչ էի անելու առանց ինտերնետի, հատկապես՝ առանց Ակումբի...
Երանի ձեզ, որ ամեն օր հանդիպում ու շփվում եք ձեր լեզվով խոսող, արտաքինով ձեզ քիչ թե շատ նման, դեմքի արտահայտությամբ որքան էլ տարբեր, բայց էլի ձեզ անչափ նման (դուք դա ուղղակի կարող եք չգիտակցել, բայց, հավատացեք, այդպես է
) ու այդպիսով հարազատ մարդկանց:
Հ. Գ. Ո՜նց եմ զզվում էստեղի հացից...
Էջանիշներ