User Tag List

Էջ 673 684-ից ԱռաջինԱռաջին ... 173573623663669670671672673674675676677683 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 10,081 համարից մինչև 10,095 համարի արդյունքները՝ ընդհանուր 10256 հատից

Թեմա: Անկապ օրագիր

  1. #10081
    Անմոռուկ
    Գաղթական-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.06.2007
    Հասցե
    Լեռնաղբյուր
    Գրառումներ
    5,264
    Mentioned
    27 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Անկապ օրագիր

    Էն որ աճուրդների ափփը վաղուց չէի մտել:

    Մի ժամանակ շուտ-շուտ էի օգտագործում:
    Մեջն ինչ ասես աճուրդի ա հանված..
    Աճուրդի տևողությունն էլ՝ կես ժամ, մի ժամ, 5 րոպե և այլն..

    Ասենք €300-անոց փոշեկուլ ա դրված.
    դու եկար տվեցիր €1, մեկ ուրիշն ավելացրեց €2, 3-րդը միանգամից՝ €25 ու տենց..
    մինչև ժամանակը վերջանա
    Բոլոր ապրանքները նոր ու խանութից իհարկե:

    Ես հիմնականում կենցաղային ապրանքներ էի էնտեղից առնում ու երեխեքի խաղալիքներ:
    Համ մեր համար, համ էլ՝ լիքը ավելորդ՝ ուղղակի գնի ու բրենդի խաթր..
    Դե ասենք մի €200-ով €1000-ի որակյալ աման-չամանի, գործիքների ու խաղալիքների մեծ-մեծ տուփերով հավաքածու ունես:
    Ո՞Ւմ տուն հյուր գնալուց հետդ տանես, որ ուրախ չլինի ))

    Մի խոսքով՝ երեկ դրա մասին էի հիշել, որ վաղուց չեմ մտել..
    Ասի՝ մտնեմ, տեսնեմ ինչ կա:

    Էսօր մտա..
    Մեջը լիքը դիմակ, զուգարանի թուղթ ու..
    տադա՜մ..
    վիբրատորներ...
    Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..

  2. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Freeman (02.09.2020), Varzor (02.09.2020), Աթեիստ (02.09.2020)

  3. #10082
    Պատվավոր անդամ
    LisBeth-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.11.2012
    Գրառումներ
    2,446
    Mentioned
    22 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    էնքան հեշտ ա չլինել․․․ 90-ի տակ սլացող մեքենայի հարվածը զգալու պահից միայն ձայնն ես հասցնում լսել, էլ ոչինչ չկա։ Եթե բախտդ բերի սաղ մնաս, մեքենայի վրայով գլորված մարմինդ գետնին հայտնվելու պահին կգիտակցես, կզգաս ցավը։ Կամ եթե բախտդ բերի այլևս ոչինչ չես զգա։ էնքան հեշտ ա չլինել ու չզգալ ցավը։ Ես դիտում էի, թե ինչպիսին կլիներ կյանքը առանց ինձ․․․ ոչինչ չէր փոխվել։ Հիմա ես դիտում եմ թե ինչպիսին ա կյանքը առանց քեզ․․․
    Չեմ կարողանում քնել։ Միացրել եմ անձրևի ու որոտի ձայնը, որ դու էիր ինձ ուղարկել, երբ ասեցի որ անձրևի տակ լավ եմ քնում։ Նայում եմ պարզկայի մեջ լողացող լուսնին։ Մտքումս պատկերացնում եմ քարանձավը, որի մեջ կրակ ա վառվում ու որ ես կողքը պառկած, ջերմությունը դեմքիս, քնում եմ։ Դու չէիր սիրում իմ քարանձավը, դու ծովափ ու ավազ էիր սիրում։
    Անսպասելի բան չկա, մենք գիտեինք։
    Մտածում եմ քո գոյության այլ հնարավորությունների մասին, որ այլոք են առաջարկում։ Դու ոչ օդի մեջ ես, ոչ էլ այլ գալակտիկայում։ Դու իմ մեջ ես․․․ փորձում ես հարմար նստել, երբ ես մտնում եմ սենյակ, բայց քեզ համար հարմար նստելու ձև չկա։ Ֆանտոմային ցավեր։ Մատներս տանում եմ պարանոցիդ, դու փակում ես աչքերդ ու ես զգում եմ ինչպես են թուլանում մկաններդ, գլխիդ ծանրությունն եմ զգում ափերիս մեջ։ Ու երբ հարցնում եմ հիմա ո՞նց ա, աչքերդ կիսաբացում ես ու ժպտում, ինչպես ժպտում ես, երբ ասում եմ, որ հիասթափված էի, որ փողերը չես առել ու թռել։ Ասում ես, որ մոքին սովորեցնեմ ինքըն էլ անի ու բողոքում ես, հետո, որ իրա մոտ չի ստացվում։
    Դու պատմում ես ինձ քո մասին, ու ես քեզ համար գնում եմ քո սիրած պիցցան։ Մենք ծիծաղում ենք քո կատակների վրա, մենք սիրում ենք խոսել Փիսո անուներով փիսոների մասին, ու լսել Էդ Շերընի պապսա երգերը։ Մենք երազում ենք գյուղի տան, փեջի վրա արած պլեճի մասին․․․ դու չես մտածում ինչո՞ւ, դու ուղղակի ուզում ես լինել, ապրել նենց ոնց որ ապրում էիր։ Դու ասում ես, որ ծխելը անիմաստ բան ա։ Ես քեզ ասում եմ, որ էս կյանքում մենք ենք ամեն ինչին իմաստ տալիս, հիմա, որ ես ամեն ծխելուց քո մասին մտածեմ, դա այլևս անիմաստ չի լինի ու դու համաձայնվում ես։
    Իմ մեջ ժամանակ չկա, որ դու չունես ու հեռավորություն չկա, որ ես չհասցնեմ․․․ քեզ համար ծովափներ կան լիքը, որ դու հանգիստ քնես, երբ հոգնես քայլելուց։
    Տխրության սահմանները աներևույթ են, չկա հաշվելու բանաձև, չկա խուսափելու ալգորիթմ։ Մենք ենք ամեն ինչին իմաստ տալիս․․․
    Գնամ ծխեմ․․․
    SWTS

  4. Գրառմանը 11 հոգի շնորհակալություն են հայտնել.

    boooooooom (20.09.2020), CactuSoul (04.09.2020), Cassiopeia (03.09.2020), ivy (03.09.2020), Jarre (04.09.2020), Sambitbaba (03.09.2020), Skeptic (06.09.2020), Աթեիստ (04.09.2020), Արէա (03.09.2020), Նաիրուհի (03.09.2020), Ուլուանա (03.09.2020)

  5. #10083
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    42
    Գրառումներ
    12,713
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    30 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ահավոր տխուր ու ցավոտ ա Վիստի անժամանակ մահը, ուղեղիդ մեջ չտեղավորվող... Բայց էսօր իր շնորհիվ`Ակումբում իր թեմայից ու հատկապես Ակումբի Ֆեյսբուքյան խմբի գրառումից ու դրա արձագանքներից, նաև էն ջերմ զգացողությունն ունեցա, որ չնայած ամեն ինչին` մենք բոլորս մի ընտանիք ենք... Վաղուց չէի ունեցել էդ զգացողությունը:
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  6. Գրառմանը 16 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Adam (03.09.2020), boooooooom (03.09.2020), CactuSoul (04.09.2020), Cassiopeia (03.09.2020), Enipra (08.09.2020), erexa (29.03.2021), ivy (03.09.2020), Rammstein (04.09.2020), Sambitbaba (03.09.2020), Skeptic (06.09.2020), Աթեիստ (04.09.2020), Արշակ (05.09.2020), Հայկօ (03.09.2020), Հարդ (04.09.2020), Վոլտերա (03.09.2020), Տրիբուն (03.09.2020)

  7. #10084
    Պատվավոր անդամ Adam-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.01.2007
    Տարիք
    33
    Գրառումներ
    2,034
    Mentioned
    14 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Երկու ամիս առաջ հետը գրվելուց մի քանի բան ասեց. մարմնովս դող անցավ:

    Համ անհանգստացնող բաներ էր ասում, բայց միաժամանակ նաև մտածում էի՝ ուղղակի երևի իրեն բնորոշ պարանորմալ անալիզների ու ենթադրությունների մեջ ա ու ոչ մի ճիշտ բան երևի թե չկա:

    - Կատուս, որ երբեք չէի տեսել կողքս քնելուց, արդեն 1 ամիս ա իրիկունները գալիս ա պառկում ա դոշիս ու էդպես դոշիս վրա քնում ա:
    - Ձեռքերիս ափերի միջի գծերը շատ կարճ ժամանակում փոփոխության են ենթարկվել ու նկատում եմ, որ կյանքի գիծը գնում ու հատվում ա ինչ-որ մի տեղ: Առաջ տենց չէր…
    - մտածում եմ՝ նախորդ կյանքումս երևի շատ մեղքեր եմ գործել , որ հիմա էս ամեն ինչի միջով եմ անցնում:

    էն ինչ կատարվում էր Վիստի հետ՝ բժիշկների ասելով միլլիոն դեպքից մեկն էր:
    Այսինքն միլիոն մարդուց ընդամենը մեկի մոտ ա հանդիպում: Ու էկել հենց իրան էր կպել:

  8. Գրառմանը 11 հոգի շնորհակալություն են հայտնել.

    boooooooom (03.09.2020), CactuSoul (04.09.2020), Cassiopeia (03.09.2020), ivy (03.09.2020), Sambitbaba (05.09.2020), Skeptic (06.09.2020), Smokie (19.09.2020), Աթեիստ (04.09.2020), Արշակ (05.09.2020), Նաիրուհի (03.09.2020), Ուլուանա (03.09.2020)

  9. #10085
    Երջանիկ մամա Cassiopeia-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    30.08.2006
    Հասցե
    Yerevan, Armenia, Armenia
    Տարիք
    44
    Գրառումներ
    3,756
    Բլոգի գրառումներ
    5
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ես սիրում եմ ակումբը, ինքը իմ համար ընտանիք ա։ Ու ակումբի ամեն անդամ իմ համար հարազատ ա։

    Հիշում եմ, սկզբում ի հայտ եկան ակումբի առաջին զույգերը, հետո ակումի առաջին ընտանիքները, ակումբի առաջին երեխաները։ Ամեն մեկի համար յուրովի ուրախանում էինք, բայց ուրախանում էինք։

    ... Իսկ հիմա ակումբի առաջին մահը։ Ինչքան կուզենամ, որ լինի նաև վերջինը, համենայն դեպս առաջիկա մի 40-50 տարվա մեջ։

    Շատ դաժան ա երիտասարդ ընկեր կորցնելը, տարիները անցնում են բայց չես մոռանում նույնիսկ կորցնելու պահն ու ցավը։
    16 տարեկան քրոջս մահից անցել ա գրեթե 25 տարի, 19 տարեկան ընկերուհուս մահից՝ 22 տարի, 13 տարի էլ անցել ա 20 տարեկան եղբորս ու իրա կնոջ մահից։ Բայց հիմա հատ հատ զգում եմ էդ պահի ցավը, որ իմացա, որ կորցրել եմ իրանց։ Չէ դրանք չեն անցնելու։ Իրանք միշտ լինելու են մեր հետ ու ամեն երիտասարդի մահից հետո էդ ամեն ինչը էլի թարմանա։


    Վիստի մահը ցույց տվեց, որ մեր ընտանիքը մեկ ա, ամուր ա, որ ինչքան էլ չմտնենք ստեղ, մեկ ա մենք ընտանիք ենք ու միշտ պատրաստ՝ օգնելու նրան, ով օգնության կարիք ունի։ (Ցավոք, Վիստի դեպքում միայն մեր օգնությունը շատ քիչ էր)

  10. Գրառմանը 22 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Adam (04.09.2020), Agni (04.09.2020), Alphaone (04.09.2020), Apsara (10.09.2020), boooooooom (20.09.2020), CactuSoul (05.09.2020), erexa (29.03.2021), Freeman (04.09.2020), Rammstein (04.09.2020), Sagittarius (04.09.2020), Sambitbaba (05.09.2020), Skeptic (06.09.2020), Smokie (19.09.2020), Yellow Raven (22.09.2020), Աթեիստ (04.09.2020), Արշակ (05.09.2020), Գաղթական (04.09.2020), Դեղին մուկիկ (04.09.2020), Հայկօ (06.09.2020), Յոհաննես (04.09.2020), Նաիրուհի (04.09.2020), Ուլուանա (04.09.2020)

  11. #10086
    լեռնադուստր
    Նաիրուհի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.06.2009
    Հասցե
    Ամստերդամսկ
    Տարիք
    35
    Գրառումներ
    3,488
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մտածում եմ, մտածում ու տեղս չեմ գտնում։ Վիստի գնալը հիշեցրեց, թե ինչ քիչ ա մեր ժամանակը։ Ինքնապարփակված ու սեփական հոգսերի մեջ միշտ մտածում ենք՝ դեռ կհասցնենք ասել էդ լավ բաները, փոխանցել էդ ջերմությունը։

    Ես չհասցրի։ Ու Վիստի համար էլ նշանակություն չունի էս ամենը։ Սեփական վախերս ու փոքրոգությունս համ ինձ զրկեցին էդ լույսի կտոր մարդու հետ մտերմանալուց, համ էլ գուցե իր կյանքում մի քիչ դրականություն պակասեցրին, որ կարող էի տալ, եթե մի քիչ պակաս մտածեի ու ավելի շատ խոսեի էն մասին, թե ինչքան շատ եմ սիրում իրեն, ու ինչքան լավն ա ինքը։

    Ես չեմ հավատում ուրիշ կյանքին կամ վերամարմնավորմանը, հետևաբար չեմ կարա ինձ մխիթարեմ, թե հիմա նա տեսնում ա էս ամենն ու մի քիչ ջերմանում։ Ու ահավոր ա գիտակցելը, որ ինքն էդպես էլ չիմացավ՝ ինչ յուրահատուկ քնքշանք էի զգում իր նկատմամբ։ Ու ոչ պակաս ծանր ա հասկանալը, որ մեր կյանքում միշտ կան էն մարդիկ, որոնց մենք չենք ասում մեր զգացած լավ բաները, չենք տալիս իրենց թեկուզ էդ մի հատիկ ավել ժպիտը, ու կարող ա մինչև հաջորդ կորուստն էդպես էլ չհասցնենք։

    Արդար չէր էս ամենն իր նկատմամբ։ Ամաչում եմ էս կյանքի փոխարեն։
    իսկ մարդը
    վախենում ա
    որ իրան
    չեն սիրի:

  12. Գրառմանը 17 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Adam (04.09.2020), Agni (04.09.2020), boooooooom (20.09.2020), CactuSoul (05.09.2020), Cassiopeia (04.09.2020), Freeman (04.09.2020), ivy (06.09.2020), Sambitbaba (05.09.2020), Skeptic (06.09.2020), Smokie (19.09.2020), Yellow Raven (22.09.2020), Աթեիստ (04.09.2020), Արշակ (05.09.2020), Դատարկություն (05.09.2020), Դեղին մուկիկ (04.09.2020), Հարդ (04.09.2020), Ուլուանա (04.09.2020)

  13. #10087
    alien
    Alphaone-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.11.2012
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    37
    Գրառումներ
    2,780
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Անկապում եմ գրում, քանի որ անկապը շատ են կարդում։ Սիրելի ակումբցիներ, անչափ շնորհակալ եմ օգնության համար, բայց խնդրում եմ գրեք, ասեք, թե ով է ինձ օգնել, որ գումարը վերադարձնեմ։ Հիմա ինձ համար իրականում ծանր շրջան է, բայց աղետ չի պատահել, կհաղթահարեմ ու հաղթահարելուց հետո չեմ ուզում պարտքի ճնշող զգացումով ապրել։ Համ էլ եթե իրականում լուրջ փորձանքի գամ, երես ունենամ՝ օգնություն խնդրելու։ Ձեզ շատ սիրում եմ ու չեք պատկերացնում ինչքան կարևոր էր ինձ համար ձեր օգնությունը։ Վեռ, քեզ մի հատ էլ էստեղ եմ ամուր գրկում։

  14. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (05.09.2020), Cassiopeia (04.09.2020), Sambitbaba (05.09.2020), Smokie (19.09.2020), Աթեիստ (04.09.2020), Նաիրուհի (05.09.2020), Ուլուանա (04.09.2020)

  15. #10088
    alien
    Alphaone-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.11.2012
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    37
    Գրառումներ
    2,780
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    կարդում եմ նախորդ գրառումներն ու միայն հիմա իմանում, որ իմ հարզատ ակումբցիներից մեկին էլ երբեք չեմ կարող գրել, էլ երբեք չենք կարող փոխադարձ թեթև խայթոցներ փոխանակել, որոնց մեջ էնքան շատ սեր ու հարազատություն կար․․․ արցունքների միջից գրում եմ ու էնքան բան կա ասելու, բայց էլ ո՞ւմ ասեմ․․․ Վիստ, քեզ համար ամենածանր շրջանում սեփական դրամաների մեջ կորա, կողքիդ չեղա, էլ չեմ կարող գրել, կողքիդ լինել, էլ երբեք էս չես կարդա, իմաստ ունի՞ գրելը․․․

  16. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (05.09.2020), Cassiopeia (04.09.2020), Sambitbaba (05.09.2020), Skeptic (06.09.2020), Smokie (23.09.2020), Նաիրուհի (04.09.2020)

  17. #10089
    Պատվավոր անդամ Adam-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.01.2007
    Տարիք
    33
    Գրառումներ
    2,034
    Mentioned
    14 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հիշեցի՝ երբ եմ Վիստին հանդիպել առաջին անգամ. 2009-ի նոյեմբեր կամ դեկտեմբեր ամիսն էր, ակումբով գնացել էինք կինոմոսկվա՝ Ավատարը նայելու: Ինքն էլ առաջին անգամ ամաչկոտությունը հաղթահարել էր ու հանդիպման էր եկել:
    Իրա մանկական անմեղ անսահման բարի հայացքով:
    Հիշում եմ՝ շատ ամաչկոտ էր, համարյա ոչինչ չէր խոսում: Դրանից առաջ էլ վիրտուալով գրում էր թե բա »արժի՞ գամ հանդիպման … մի տեսակ քաշվում եմ»:

    Ինչ անմեղ ու գրեթե նախադեպը չունեցող բարի հոգի ուներ Վիստը:

  18. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (05.09.2020), Cassiopeia (04.09.2020), Sambitbaba (05.09.2020), Skeptic (06.09.2020), Yellow Raven (22.09.2020), Դատարկություն (05.09.2020), Նաիրուհի (05.09.2020), Ուլուանա (05.09.2020)

  19. #10090
    թիթեռնիկի թևերով աղջիկ… Երկնային-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2008
    Հասցե
    փերիների մասին հեքիաթում…
    Տարիք
    35
    Գրառումներ
    2,989
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ես շատ վաղուց ակումբում գրառում չեմ արել․ ու էսօր ուզում եմ անել, քանի որ էլ ոչ մի տեղ չեմ կարող էս գրառումն անել (նաև գիտեմ․ որ էսօրվա ակումբցիներից շատերն ինձ չեն ճանաչում, երևի նաև դրա համար) ։
    Վիստի հետ կատարվածը իմ համար չափազանց շոկային էր, նախ նրա համար, որ էսքան տարի ակումբ չեմ մտել, ու շատ քիչ ակումբցիների հետ եմ կապ պահել, ռեալ հանդիպել, ու շատերն ինձ համար մնացել էն էն երիտասարդ ու փոքր տարիքում, որում որ վերջին անգամ իրանց մասին կարդացել եմ ստեղ, կամ հանդիպել։ Ինչպես ես եմ շատերի համար մնացել 18-20 տարեկան Երկնայինը, Նյուտիկը)
    Վիստը իմ համար էն 14-15 տարեկան երեխան ա մնացել, ով մեր աչքի առաջ էր մեծանում, ու ոչ մի կերպ չեմ կարողանում պատկերացնել, թե ոնց ինքը էլ չկա։

    Հաջորդ պատճառը նրանում ա, որ քաղցկեղով հիվանդ շատ մտերիմ մարդ ունեմ, ում ապրելուն արդեն, ցավոք, հույս չկա։ Երկու օր առաջ իր քույրը գրեց ինձ, որ՝ շատ ա վատ ա, ու եթե ուզում եմ տեսնել իրան, կարճ ժամանակով կարող եմ իրանց տուն գնալ։ Էս երկու տարիների ընթացքում, ինչ ինքը պայքարում ա, մենք շատ-շատ անգամներ ենք հանդիպել, ու ինքը միշտ շատ պոզիտիվ տրամադրված ա եղել, հումորներ ա արել, միասին պլաններ էինք կազմում, թե ոնց ա ամեն ինչ լինելու, երբ ամեն ինչ հաղթահարի․․․ ինչպես Վիստն ա եղել պոզիտիվ (կարդացել եմ իր թեման) ։ Ու երկու օր առաջ ես տեսա իմ ընկերուհուն հյուծված, գունատ, կիսագիտակից պառկած էր, դեղերի տակ էր, ինձ տեսավ՝ ժպտաց, բայց ինձ թվում ա՝ չճանաչեց։ Իմ կյանքի ընթացքում ես ոչ միայն իրան, այլ երբեք ոչ մեկին էդ վիճակում չեմ տեսել, ու երբեք չեմ կորցրել մարդ, ում չափազանց մտերիմ եմ համարել։ Ու իմ հետ եղավ դա․․․ էս օրերի ընթացքում շատ վատ եմ ինձ զգում, գիտեմ, որ էլ երբեք իրան ուրախ չեմ տեսնի, հնարավոր ա, որ էլ երբեք իմ հետ չի խոսի, չի նայի ինձ ու ժպտա, ու չգիտեմ ինչ անեմ․․․ ոնց պետք ա նման բանի հետ համակերպվեմ․․․

    P.S թեք չեմ սարքում տեքստս, որովհետև ես վաղուց արդեն Երկնայինը չեմ․․․
    …և այդպես էլ չհասկացա՝ ով եմ ես…
    մի Աղջիկ, որը երազում է մի օր Թիթեռ դառնալ, թե՞ Թիթեռ, որը երազում է Աղջիկ լինել…

  20. Գրառմանը 25 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Adam (06.09.2020), Agni (06.09.2020), Alphaone (06.09.2020), boooooooom (20.09.2020), CactuSoul (06.09.2020), Cassiopeia (06.09.2020), Enipra (08.09.2020), ivy (06.09.2020), Jarre (06.09.2020), laro (10.09.2020), Moonwalker (07.09.2020), Rammstein (07.09.2020), Sambitbaba (06.09.2020), Skeptic (06.09.2020), Smokie (19.09.2020), unknown (22.09.2020), Varzor (08.09.2020), Աթեիստ (06.09.2020), Անվերնագիր (09.09.2020), Գաղթական (06.09.2020), Դեղին մուկիկ (06.09.2020), Հայկօ (06.09.2020), Հարդ (26.09.2020), Նաիրուհի (06.09.2020), Ուլուանա (06.09.2020)

  21. #10091
    Երջանիկ մամա Cassiopeia-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    30.08.2006
    Հասցե
    Yerevan, Armenia, Armenia
    Տարիք
    44
    Գրառումներ
    3,756
    Բլոգի գրառումներ
    5
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Երևի 5-6-րդ դասարան էի։ Մեր ներքևի հարևանի տունը, ավելի շուտ ավտոտնակը հրդեհվեց։ Գետնին բենզին էր թափվել, 8-րդ դասարանցի տղեն մորը կանչել էր՝ թե արի մաքրի, հետո էլ մտածել էր, օգնի ու կրակի էր տվել բենզինը։ Կինը տեղը տեղին վառվեց։ Ահավոր սև ծուխն ու կրակը հենց մեր տուն էր գալիս։ Մաման արագ իջավ՝ օգնելու։ Տարածքում մարդ չկար ու ես վախից դողալով ու հիստերիայի մեջ շտապօգնություն կանչեցի։ (Կինը տեղը տեղին այրված ապրեց, օգնությունը ժամանակին հասավ, ու տարիներ հետո մահացավ իր մահով)։ Դրանից մի երկու տարի հետո, երբ ես էլի տակավի երեխա, խանութ գնացի, տեսա ինձնից մի 5-7 տարի փոքր երեխա ընկել ա ու քիթ-մռութից արյունը չռում ա։ Չնայեցի իրա ծանրությանը, գրկեցի ու վազացրի տուն (մեր թաղերը լրիվ աստիճան էր ու դիք. թե ոնց եմ կարողացել էդ երեխուն տենց գրկած վազել, չեմ պատկերացնում հիմա)... Ընթացքում էլի դեպքեր են եղել մանր-մունր։ Էսօր էլ երեխեք էին մնացել վերելակի մեջ։ Իրանց համար «փրկարար դարձա»։ Ու մինչև կգար էդ վերելակի հսկիչը, ես իրանց էի զբաղացնում, վրաները ջղայնանում ու ասում ինչ անեն, էս ամեն ինչը հիշեցի, որոշեցի թղթին հանձնել

  22. Գրառմանը 13 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (09.09.2020), boooooooom (08.09.2020), Sambitbaba (09.09.2020), Smokie (19.09.2020), Varzor (09.09.2020), _Հրաչ_ (09.09.2020), Բարեկամ (09.09.2020), Գաղթական (09.09.2020), Դեղին մուկիկ (09.09.2020), Հայկօ (09.09.2020), Յոհաննես (08.09.2020), Նաիրուհի (08.09.2020), Ուլուանա (09.09.2020)

  23. #10092
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,258
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Շատ զգացված եմ, որ 9 օր չեմ երևում, մարդիկ անհանգստանում են, ես էլ ձեզ չեմ մոռացել…
    Վերջին ամիսները գերհոգնած ամիսներ էին, երկու օր առաջ վերջապես պրծա, անցա տանս դիմացի ավերակների հարցը լուծելուն (Տրիբուն ախպորը ցույց տվի), էն էլ մեզ մոտ ապոկալիպսիս է՝ մոխիրը ծածկել է արևն, ու ցրտում է։
    Համարյա «The Day After Tomorrow» վիճակ է, լուրերով նայած կլինեք, էրեկ սենց էր մեքենայիս վրա`
     •
    • 
     Սեղմել՝ ցույց տալու համար


    Էսօր ցուրտը խփեց տան դռանը, ու սկսինք գրքերը վառել․․․ Չէ, տենց խայտառակ չէր, լավ ։Ճ

    Ես ասում եմ՝ խորոված ու խաշլամա ենք լինելու, իսկ դուք՝ կորոնավիրուս, հա կորոնավիրուս․․․

    ***

    Վիստոլոգի համար տխրեցի ահագին, պատկերացնում եմ խեղճն ինչքան տանջվեց․․․ Մի հատ տականք մտքով կիսվեմ, որովհետև, որ մեջս պահում եմ, ինձ անընդհատ ապտակում ա՝ վերջին անգամ, որ իր բաժնում գրվեց, ես դադարեցի օգնելը․․․
    Ու ճիշտն ասած հենց ամենասկզբից պրոբլեմը ուսումնասիրեցի, հասկացա, որ տղայի շանսերը քիչ են, ու նման է, որ ոչ թե պրոբլեմը սխալ վիրահատությունից է սկսվել, այլ վիրահատությունը ուղղակի բացահայտել է պրոբլեմը, բայց դե ես ինձ բժշկի, կամ պրոֆեսորի տեղ չդնեմ։
    Հոգուն խաղաղություն։
    Ընդհանրապես չգիտեմ, թե որն է ճիշտը, մեռնելն հանգիստ ընդունել ու փորձել խաղաղվել, թե՝ չհամակերպված պայքարել ու տառապել, բոլորի մոտ չի, որ խաղաղվելը կստացվի։
    Խոշոր հաշվով հենց հիմա մենք բոլորս մեռնում ենք ու երկնային կյանքն ակնթարթ է, կարելի է տագնապների մեջ ապրել, կարելի է թքած ունենալ, կարելի է և ոչ էն, ոչ էն, առանց ավելորդ էմոցիաների ու տագնապների։
    Հա Տրիբուն ախպորն ասում էի, որ Ակումբում անիմաստ պիտի գրեմ, մարդկանց տրամադրությունն ընկնի ։Ճ
    Ինչ որա է, շատ չխորանամ, ինչպես տատիս եղբայրն է ամեն անգամ մեր գերդաստանային (վերջերս՝ ցավոք ոչ դրական առիթներով) հավաքների ժամանակ ասում՝ ո՛ղջ լինեք, սիրելի՛ բարեկամներ։
    Համբուրում եմ։
    Si vis pacem, para bellum

  24. Գրառմանը 16 հոգի շնորհակալություն են հայտնել.

    boooooooom (20.09.2020), CactuSoul (14.09.2020), Cassiopeia (11.09.2020), Freeman (11.09.2020), ivy (11.09.2020), Jarre (20.09.2020), LisBeth (11.09.2020), Moonwalker (11.09.2020), Varzor (12.09.2020), Աթեիստ (11.09.2020), Արէա (11.09.2020), Բարեկամ (11.09.2020), Գաղթական (11.09.2020), Հայկօ (11.09.2020), Ուլուանա (11.09.2020), Տրիբուն (11.09.2020)

  25. #10093
    Nowhere Man Smokie-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.02.2010
    Հասցե
    Nowhere Լand
    Տարիք
    33
    Գրառումներ
    4,879
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Վերջ, ինձ թվում ա էս արդեն վերադարձ ա: Ինձ թվում ա վերջացավ ժամանակահատվածը, երբ երկար ժամանակ չէի ուսումնասիրում ակումբը, ինչ ա թե ցանկություն չէր լինում:
    Բոլորովին ինքնաբերաբար վերականգնվեց, չգիտեմ թե ինչից հետո: Վերջին դեպքերի մասին իմանալու՞ց: Դե, երևի դրանից մի, կամ երկու օր առաջ էլ էի սկսել ամեն օր բզբզալ: Ուրեմն էդ իմանալը էլ ավելի ամրապնդեց վերադարձս, թե չէ կարող ա էլի կտրվեի` հետ մնայի:
    Ես հիմա գիտակցում եմ, որ երևի միշտ էլ եսակենտրոն եմ եղել` ֆիքսվել եմ իմ վրա: Խորացել եմ թե արդյո՞ք ես ուզում եմ անել էս ինչ, կամ էն ինչ բանը: Կամ ձգտել եմ դեպի էն` ինչ հենց ես եմ ուզում` անգամ ամենաչնչին մանրուքների հարցում: Ու գուցե շատ դեպքերում դա ա իմ խնդիրը ու դրա համար ա, որ հաջողության չեմ հասել լիքը բաներում: Որ համառ եմ եղել հաճախ:

    Նապատն էր: Ղափանի կողմերն էին: Ուղղակի ուզում էի ևս մի անգամ ուսումնասիրել շրջակայքը, զբոսնել: Ու մենակ էի էդ պահին: Քայլում էի եկեղեցու երկայնքով, հենց թեքվեցի դեպի մյուս կողմը` զգացի, որ արահետը նեղանում ա, ներքևում անդունդն ա: Էս կողմում երևի չէինք եղել: Բայց կարծես շատ նեղ չէր: Մինչ դեպի ավելի նեղ ճանապարհը ու բուն անդունդը` երևի թե մի դիք էր: Ու կարծես դա էլ էր տանում դեպի անդունդը: Ուզեցի փորձեմ արահետով առաջ գնալ` կարծես ոչ դժվար էր, ոչ էլ վախենալու: Հասա արահետի սկզբին... "չէ, դժվար թե կարողանամ` կվախենամ ճանապարհին: Ավելի լավ ա հետ գնամ": Ընդամենը մի քանի քայլ էր: Չգիտեմ, թե ոնց սայթաքեցի, ձեռքերով հենվեցի հատակին, հաստատուն մնացի դիքի վրա: Սայթաքելուս արդյունքում եկեղեցու մի փոքր քար ընկավ , հարվածեց գլխիս ու թռավ ձորը: Հասարակ քերծվածք էր: Ենթադրում էի, որ արյուն ա գալիս` երբ արդեն ապահով էի, շոշափեցի: Հա, մի թեթև կա: Հենց ինձ տեսան, իսկույն ասեցին, որ ճակատիցս արյուն ա գալիս: Բացատրեցի, որ մի քիչ վերև ա ու կամաց-կամաց, հեռվից գալով պատմեցի:
    Տոկոսների մեծամասնությամբ հենց սրա նախավերևի (վրիպակ չի) պարբերության պատճառով ա, որ հիմա ես է'լ կարող էի չլինել:
    Թվում ա, թե չեմ վախեցել, որովհետև ոչ մի լուրջ բան իրականում չեղավ ու անգամ սայթաքելուց հետո երբ վեր կացա, էլի կարծես թե վախ չէի զգում: Ուղղակի աստիճանաբար աճող գիտակցումն էր, որ կարար ավելի վատ լիներ: Ու մանավանդ Վիսթի մասին իմանալուց հետո պարբերաբար էդ մասին եմ մտածում:
    Կարող ա՞ իրականում դա վախ էր: Կարող ա՞ ես ինքս նորմալ չեմ կողմնորոշվում զգացմունքներիս մեջ ու չեմ կարողանում կոնկրետ հասկանալ, թե ինչից հետո ինչ եմ զգում: Երբեմն երևի մոտս եղել ա նման զգացողություն:
    Ու ոչ միայն զգացմունքների առումով: Դրա համար էլ երևի միշտ երևիներով եմ խոսում:
    Բայց դե էդ ամեն դեպքերում արկածն էլ սիրեցի: Նորություն էր, ադրենալին, փորձություն: Կուզեի էլի հնարավորություններ լինեին նման բաներ հաղթահարելու: Բայց հաստատ չէի ուզի ճակատագրական հետևանք: Էդ արդեն շատ թանկ ա նստելու ոչ միայն իմ վրա:
    Երաժշտությունը բավական է կյանքի համար՝ բայց մի ամբողջ կյանքը բավական չէ երաժշտության համար:

    Սերգեյ Ռախմանինով

  26. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Cassiopeia (19.09.2020), unknown (22.09.2020), Varzor (19.09.2020), Աթեիստ (21.09.2020), Արէա (19.09.2020), Դեղին մուկիկ (19.09.2020), Նաիրուհի (19.09.2020), Ուլուանա (19.09.2020)

  27. #10094
    Լիարժեք անդամ Դեղին մուկիկ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.03.2017
    Գրառումներ
    99
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեր թաղամասում մի կիսաօթևան մարդ կա՝ միջինից բարձր տարիքի։ Ոչ ոք չունի, այնքան մեծ էլ չի, որ ծերանոց գնա։ Ապրում է խիստ վատ պայմաններում՝ առանց գազի, մշտական ջրի ու հոսանքի, գրեթե ավերակ տան տանիքից հաճախ անձրևաջրեր են հոսում։ Հագուստը՝ հնամաշ և կեղտոտ, սնունդ մի կերպ հայթայթում է, , հարևաններն էլ սոված չեն թողնում։ Երբեմն նաև թեթև գործ են տալիս անելու (մեկի բակը մաքրել, հին կահույքը հանել)՝ որոշակի գումարի դիմաց։ Հա, մոռացա ասել, որ նաև հոգեկան խնդիրներ ունի։
    Մի խոսքով՝ երեկ էս մարդուն երկու ցմփոր ոստիկան տուգանում էին՝ դիմակը ճիշտ չկրելու պատրվակով (պատկերացնում եք ՝ ճիշտ չկրելու, երբ որ շատ այլ ճիշտ չկրողների անտեսում են, իսկ էս մարդուն հեշտ էր ճնշելը)՝ շատ լավ տեսնելով, որ իրենց պահանջածը չի կարողանում նույնիսկ հասկանալ...

  28. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Freeman (19.09.2020), Smokie (19.09.2020), Varzor (19.09.2020), Բարեկամ (20.09.2020), Գաղթական (20.09.2020)

  29. #10095
    Պատվավոր անդամ Adam-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.01.2007
    Տարիք
    33
    Գրառումներ
    2,034
    Mentioned
    14 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Էն, որ մի կյանք ես ապրում, ուր վրեդ սիրահարվողները հիմնականում աղջկեք են ու որ դա քո համար ահավոր դժբախտություն ա: Ու որ երբ էդ վրեդ սիրահարված աղջկեքին ասում ես, որ դու տղեքի ես նախընտրում՝ երբեմն սկսում են քեզ ատել ու չհավատալ՝ մտածելով թե զուտ ուզում ես էդ ձևով ցրած լինես իրանց:

    հ.գ. «Չէ, ինչ-որ մի կարևոր բան էս աշխարհում փչացել ա, չի աշխատում» (c) Խաթաբալադա

  30. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Cassiopeia (23.09.2020), Freeman (23.09.2020), Նաիրուհի (23.09.2020), Ուլուանա (24.09.2020)

Էջ 673 684-ից ԱռաջինԱռաջին ... 173573623663669670671672673674675676677683 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Շատ անկապ օրագիր
    Հեղինակ՝ Աբելյան, բաժին` Անձնական օրագրեր
    Գրառումներ: 29
    Վերջինը: 14.11.2014, 14:59

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •