User Tag List

Էջ 676 684-ից ԱռաջինԱռաջին ... 176576626666672673674675676677678679680 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 10,126 համարից մինչև 10,140 համարի արդյունքները՝ ընդհանուր 10256 հատից

Թեմա: Անկապ օրագիր

  1. #10126
    Պատվավոր անդամ Agni-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.10.2009
    Գրառումներ
    594
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մի-քիչ դրականից...
    Ես առհասարակ չեմ դադարում զարմանալ երեխաների վրա, երբեմն էնպես են սովորեցնում կամ էլ հակադարձում ու արտացոլում, որ մնում ես ապշած։
    Ես տանը մի զվարթություն աղջիկ ունեմ, կամ կարելիա ասել քայլող տոն- ուրախություն, ով դեռ 3տ.ը չի բոլորել։ Վերջերս ինձ ասեց.
    - Մամ,արի մեր հետ թռվռա ձեր անկողնու վրա։
    - Չէ բալես։
    - Ինչիիի?
    Ես էլ օրվա վերջ, կիսահոգնած, մի հատ էլ պիտի ասեի մի արեք կընկնեք և այլն, էս անգամ մերժեցի ու ասեցի' չեմ կարող, ես մեծ եմ։
    Քիչ անց, թռվռալը ավարտելուց հետո, միացրեց մի ռոբոտ, որը լույսերը միացրած, ձայներ արձակելով ձեռքերը դեպի վեր կարծես պարումա։ Բարձրացավ աթոռին ու հրահանգեց հորն ու եղբորը.
    - Հիմա, բարձրացնում ենք ձեռքերը ու պարուուում ենք։
    Ես առաջինը սկսեցի պարել, մեկ էլ արագ դեպի ինձ ասումա.
    -Չէ', դու չես կարող պարել, մի արա։
    Շատ զարմացած հարցրեցի,թե ինչու.
    - Դու մեծ ես,դու չես կարող։
    Զարմացած մնացի մի պահ հակադարձումից, հետո համոզեցի, որ կատակել էի, թե չէ իսպառ կզրկվեի նրա կազմակերպած խնջույք- խրախճանքներից))
    Հետո հիշեցի էկզյուպերիին <<Փոքրիկ իշխան>> ու էլի զարմացա...
    ԱՄԵՆԱԿԱՐԵՎՈՐԸ ԱՉՔՈՎ ՉԵՍ ՏԵՍՆԻ, ԱՄԵՆԱԿԱՐԵՎՈՐԸ ԶԳՈՒՄ ԵՆ...

  2. Գրառմանը 10 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (01.02.2021), Cassiopeia (24.01.2021), Chilly (27.01.2021), erexa (02.03.2021), John (24.01.2021), Sambitbaba (25.01.2021), Աթեիստ (24.01.2021), Բարեկամ (26.01.2021), Գաղթական (25.01.2021), Ուլուանա (24.01.2021)

  3. #10127
    Հատուկ John-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.04.2006
    Տարիք
    32
    Գրառումներ
    5,748
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ֆիքսենք էս օրը․ հունվարի քսանչորս, երկու հազար քսանմեկ թիվ։

  4. #10128
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    42
    Գրառումներ
    12,713
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    30 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Երբ նոր էինք տեղափոխվել մեր ներկայիս տունը, մի օր պատուհանից նկատեցինք, որ մեր տանը մոտ գտնվող դպրոցին պատկանող մեծ դաշտում ինչ-որ կենդանի է երևում: Հեռավորությունը թույլ չէր տալիս հասկանալ, թե ինչ կենդանի է, միայն տեսնում էինք, որ մորթապատ է ու գորշ, դիրքն էլ (պրոֆիլից) մի տեսակ հարձակման պատրաստ: Էդպիսի կենդանի պիտի որ էս տարածքում չլիներ: Մի քիչ նայելուց հետո նկատեցինք, որ էդ ամբողջ ընթացքում չի շարժվել, էդ դիրքով էլ քնած չէր կարող լինել, մի պահ մտածեցինք` գուցե սատկել է, բայց սատկածի դիրք էլ չէր: Հետո նկատեցինք, որ քամուց տարուբերվում է, ինչն արդեն լուրջ կասկածներ առաջացրեց, որ մեր տեսածը գուցե կենդանի չի նույնիսկ: Վերջը չդիմացանք, գնացինք, հասանք դպրոցի տարածք, որ տեսնենք` էդ ինչ առեղծվածային արարած է էդ դաշտում տնավորվել ու տեղից չի շարժվում: Պարզվեց` գայլի նմանությամբ սարքած «խաղալիք» է` հողի մեջ խրած, որից դաշտում ընդհանուր չորս հատ կար` մեկը մյուսից բավական մեծ հեռավորությունների վրա: Նաև պարզեցինք, որ իսկապես հարձակման պատրաստվող դիրքով է, հոշոտելու պատրաստ, կատաղած ու վախենալու մռութով:

    Ավելի ուշ տղաս դպրոցից իմացավ, որ դրանք, այսպես ասած, «խրտվիլակի» դեր են կատարում էդտեղ. պարբերաբար տարածք այցելող սագերի խմբին վախեցնելու ու դաշտից հեռու պահելու համար են նախատեսված: Էստեղ ընդհանրապես սագերը շատ անցանկալի ու տհաճ այցելուներ են համարվում. ժամանակ առ ժամանակ մեծ խմբով գալիս են, ղառ-ղառ ձայնները գլուխները գցած` աղմուկ անում, ահագին արտաթորանք թողնում, գնում: Դաշտը պարբերաբար լցվում է սագերի արտաթորանքով, էնպիսի խտությամբ, որ անհնար է էդտեղով քայլել` առանց անընդհատ արտաթորանք տրորելու:
    Վերջերս էլ Արեգն ասում է. «Իմիջիայլոց, էս գայլերը լրիվ անիմաստ բաներ են, սագերը հեչ էլ չեն վախենում դրանցից, էն օրը տեսա` հարձակվել էին էս մեկի վրա, ահագին տրորեցին, խփեցին, շուռ տվեցին, վերջում էլ վրան քխիկ արեցին ու գնացին»:

    Փաստորեն, էս խեղճ գայլերը ոչ միայն չեն վախեցնում սագերին, այլև լրջորեն հալածվում են նրանց կողմից` ֆիզիկական ու հոգեբանական բռնության ենթարկվելով: Թե ինչի համար են պահում դրանց` մարդ չի հասկանում: Միայն կարող են փոքր երեխաներին վախեցնել իրենց զարհուրելի մռութներով: Չնայած որ խորանում ես, կարծես հենց իրենք վախեցած լինեն. համենայնդեպս, զարզանդած հայացք ունեն: Երևի, այնուամենայնիվ, էն սագերից լրջորեն վախեցած են խեղճերը:

    Էս էլ մեր զարզանդած զարզանդելիները.



    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  5. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Arjo (09.02.2021), CactuSoul (01.02.2021), Cassiopeia (27.01.2021), John (26.01.2021), Sambitbaba (28.01.2021), Աթեիստ (27.01.2021), Արէա (26.01.2021), Գաղթական (27.01.2021)

  6. #10129
    Պապա x3 Աթեիստ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.05.2007
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    45
    Գրառումներ
    8,706
    Mentioned
    49 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Հոկտեմբերյանում մի հեռու ազգական ունեմ, Արտաշը, որը հեղափոխությունից կարճ ժամանակ անց սկսեց ՖԲ-ում «քննադատել» Նիկոլին։ Ընդ որում, ես իմ ՖԲ ընկերների մեջ լիքը հականիկոլական ընկեր ունեմ, որոնք իսկականից քննադատում էին, իսկ էս Արտաշը շատ պրիմիտիվ կեղտ բռնող էր ու մանիպուլյատոր։
    Երկար ժամանակ իրան կոնկրետ օրինակներով ցույց էի տալիս, թե ինչ ա քննադատությունը։ Այդ թվում անձնական հանդիպումների ժամանակ։

    Վերջը էն ցածր մակարդակի իջավ, որ ՖԲ-ում բլոկ արեցի։
    Արտաշը որոշել ա, որ մարդկանց հետաքրքիր են ադրբեջանցիների կարծիքները Նիկոլի մասին, Լիոնն էլ որոշեց, որ մեզ էլ բոլորիս շատ հետաքրքիր ա Արտաշի էդ գրառումը (որն արվել ա ամիսուկես առաջ)։

    Ռիբակ ռիբակա ...
    artak.am De gustibus et coloribus non est disputandum.

  7. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Cassiopeia (28.01.2021), John (29.01.2021), One_Way_Ticket (28.01.2021), Sambitbaba (28.01.2021), Գաղթական (28.01.2021), Ներսես_AM (28.01.2021)

  8. #10130
    Հատուկ John-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.04.2006
    Տարիք
    32
    Գրառումներ
    5,748
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Սենց մի գրառում էի արել ժամանակին ծխելու - ծխելը թողնելու թեմայով։ Էս համարենք 2-րդ սերիա էդ գրառման։

    Ամեն օր, ամեն օր, ամեն օր կա ծխելու ցանկություն։ Էս պահին նույնիսկ, գրում եմ, ավատարս է աչքովս ընկնում․ Բոբը ծխո՜ւմ է, Բոբը ապրում է։ Թուքս կուլ եմ տալիս, էդ անտերը։

    Ու հլը փորձեիք մեկդ Բոբին համոզել, որ վնաս է ծխելը, որ 10 տարի ավել կապրի, եթե ծխելը թողնի։ Չէր ստացվի, ընկեր։ Բոբը էն տղեն է, որ մահացավ, քանզի ոտնաթաթի ամպուտացիան էր կյանքը փրկելու միակ տարբերակը, իսկ էդ դեպքում ֆուտբոլ չէր կարողանալու խաղալ։ Ու դե արի կողմնորոշվի․ ի վերջո Բո՞բը մեռավ, թե՞ մենք ենք վաղուց մեռած, իսկ Բոբն ապրում է։ Բոբը հավերժ է։

    Ծխողի օրագիր, վերջին անգամ ծխելուց 431 օր անց։

  9. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    boooooooom (30.01.2021), Cassiopeia (29.01.2021), laro (29.01.2021), Varzor (29.01.2021), Աթեիստ (29.01.2021), Նաիրուհի (29.01.2021), Ներսես_AM (29.01.2021), Ուլուանա (29.01.2021)

  10. #10131
    Եսիմ
    Յոհաննես-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.02.2014
    Հասցե
    Սլոյի յատաղ
    Գրառումներ
    2,656
    Mentioned
    32 Post(s)
    Tagged
    2 Thread(s)
    Վախտին մի խումբ մարդիկ պայքարում էին հայերենը ռուսական բառերից ազատելու համար, հիմա էդ մարդիկ անգլերեն բառեր են լցրել հայերենի մեջ։

  11. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Arjo (09.02.2021), Sambitbaba (02.02.2021), Varzor (02.02.2021), Աթեիստ (01.02.2021), Արամ (02.02.2021), Ուլուանա (01.02.2021)

  12. #10132
    Եսիմ
    Յոհաննես-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.02.2014
    Հասցե
    Սլոյի յատաղ
    Գրառումներ
    2,656
    Mentioned
    32 Post(s)
    Tagged
    2 Thread(s)
    Մեկ-մեկ մտածում եմ գնամ դրսներում դզված ապրեմ։ Խոսքի Տեներիֆում պլայժի բառերից մեկում նստած կոկտեյլ խմեմ ու հավեսով ծխեմ, դե ընթացքում էլ ոնց էլ չլնի հո ինետ կմտնեմ։ Կտեսնեմ Հայրենիքիս ու Ազգիս վիճակը, իրանց լիքը խորհուրդներ կտամ, թե ոնց ճիշտ ապրեն ու օգնեն պետությանը։ Դե ահագին էլ կփնովեմ, խոսքի. արա լավ, էդ մամուլը ազատ չի, փոքրամասնությունների իրավունքները ոտնահարված են, բա կնոջ դերը արա....
    Հետո հայերնասիրության դասեր կտամ, կներկայացնեմ Ազգիս ապագայի տեսլականը. ՀԶՈՐ, ՄԻԱՑՅԱԼ....
    Բայց հլը փորձվի մեկը ասի. Բա արի մի քար էլ դու վերցրա դիր պատի վրա....

  13. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (10.02.2021), Cassiopeia (09.02.2021), Freeman (10.02.2021), Sky (10.02.2021), Աթեիստ (09.02.2021)

  14. #10133
    Սկսնակ անդամ Fragile-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    23.09.2020
    Գրառումներ
    52
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Իմ մասին կարելի էր կինո նկարել։ Գիտեմ` գրեթե բոլորի մոտ ժամանակ առ ժամանակ էս համոզմունքը կա, բայց իմ մասով այն ոչ թե ինքնագոհության նոտա ունի, այլ որաշակի խարակտեր, որ ժամանակ առ ժամանակ դիտավորյալ հետաքրքրություն չի ցուցաբերում ոչինչի նկատմամբ։
    Մտնում ես կոճապղպեղով թեյ խմելու ու զուգահեռ աշխատելու։ Կողքի սեղանիկին նստած տղան լուրջ դեմքով նայում է էկրանին, դու էլ ես նայում իր էկրանին, իսկ ինքը գործ չի անում, կինո է նայում։ Դու գործ ես անում, լավ է։ Մտքում արդեն գիտես, որ շուտով քեզ ասելու են, որ քեզնից դժգոհ են։ Ու համակերպվում ես, որովհետև հակասություն չկա. ոչինչ չես էլ արել, որ գոհ լինեն։ Համբերատար խմում ես թեյը` մինչև նարնջին հասնելը։ Հետո ասում են, որ քեզանից դժգոհ են, որովհետև մի քիչ ուրիշ կերպ ես աշխատում ու մտածում։ Ասում ես լավ։ Դուրս ես գալիս մի տեղից, որ Օրուելին կոգեշնչեր, ու ուզում, որ էսօր լիներ ուրբաթ, որովհետև կա զգացողություն ուրբաթի, որ սազական է նաև աշնանը։ Էսօր ուրբաթ աշուն էր, որ կարելի է նշել գինիով ու Լինչի կինոյով։ Պետք է նշել այն, որ այսօր կյանքում առաջին անգամ է, որ քեզանից դժգոհ են, իսկ դա չի սպանել քեզ։ Թե չէ հոգնել էի մեռնելով։
    Jeez, here we go again!

  15. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (18.02.2021), Freeman (18.02.2021), Sambitbaba (17.02.2021), Աթեիստ (18.02.2021), Բարեկամ (18.02.2021), մարդ եղած վախտ (18.02.2021), Նաիրուհի (18.02.2021)

  16. #10134
    Պատվավոր անդամ Նարե-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.03.2008
    Տարիք
    34
    Գրառումներ
    512
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Բախվելով կյանքիս կարևորագույն մարդկանցից մեկի լուրջ հոգեկան խնդիրներ ունենալու փաստի հետ` հասկացա, որ միայն "the beautiful mind" կինոյում էտ ամենը ունի ռոմանտիկության որևէ նշույլ, իսկ իրական կյանքում այն տարատեսակ մեծուփոքր մղձավանջների շարան ու միացություն է. ամենաէգոիստական պարագայում դու գրեթե ֆիզիկական ցավ ես զգում, երբ ստիպված ես փոխել տվյալ անձի հետ կապված բոլոր կյանքիդ պռոյեկտները, ջնջել առողջ ժամանակ նրա անձի շուրջ պատկերացրած ամենահավանական-ստաբիլ-հասարակ-քոմֆըրթ զոն պատկերացումներդ։ Տեսնել, որ այդ փոփոխվող սցենարներն անմիջականորեն ազդում են շրջապատի ճակատագրերի վրա, որ մեծամասնության համար այդ սցենարի փոփոխությունը հավասար է կործանման ու դաժանագույն ավարտի։
    Անդադար պայքարը ինքդ քո մեջ ու չհասկանալը, թե որ մեկն է իրական հարազատդ. նախկին բացառիկ տեսակը` խարիզմատիկ-ինտելեկտը, սիրող նվիրյալը, որից ստանում էիր բացառիկ տրամաբանության դոզա, իսկ հիմա ամեն բառդ ու հայացքդ վախով ես արտահայտում, ստիպում ես քեզ մտնել զրույցի ու նրան ստիպել կառչել իրականությունից` դառնալով հոգնեցնող ու արհեստական քո այդ փորձի մեջ։
    Սա դեռ էգոիստական հատվածն էր, իսկ պատկերացնել, թե ինչերից է զրկվում հենց բուն հիվանդը, դեռ չափից շատ է։

    Sent from my POCOPHONE F1 using Tapatalk
    Անցյալը ճզմած քո լաթերի մեջ՝ կախում ես մեխից… ու՞ր պիտի փախչես ինքդ քեզանից:

  17. Գրառմանը 10 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Cassiopeia (20.02.2021), Freeman (20.02.2021), kitty (06.03.2021), Sambitbaba (20.02.2021), Աթեիստ (20.02.2021), Գաղթական (20.02.2021), մարդ եղած վախտ (20.02.2021), Նաիրուհի (20.02.2021), Շինարար (20.02.2021), Ուլուանա (20.02.2021)

  18. #10135
    Սկսնակ անդամ Fragile-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    23.09.2020
    Գրառումներ
    52
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Շաբաթ օրվա իրիկունս, ինչքան էլ ոչ շատ, բայց մեծանում եմ, նախընտրում եմ ինքս իմ հետ մնալ: Շաբաթ իրիկունը միայն ուրբաթ իրիկվանն է զիջում սիրելիությամբ:
    Էսօր որոշել էի ջահել Դե Նիրոյի հետ ընթրիք պատրաստել. Taxi Driver -ը միանգամից շատ նոստալգիաներ է առաջացնում, բայց ոչ ամերիկացի եմ, ոչ էլ, առավել ևս, 70-ականների: Նոստալգիաների մեղավորը Քամյուն էր՝ օտարով, Լինչը՝ Mulholland Drive-ով. Դե Նիրոն էլ, մենք էլ, երբեմն, լինելով օտար ամենին, մեր մտքում հեփփի էնդեր ենք սարքում՝ սիրուն, նայիվ, վանիլային, բայց ոնց նկարի մեջ, էդպես էլ կյանքում, ում ռեժիսորը եսիմ ով է, եթե ճակատագրին չեք հավատում, հեփի էնդը ապացուցվում է ինչպես տաղտալի ու սաղր իրադարձություն, որտեղ զարգացում չկա, զգացմունք չկա, դրա համար էլ end է:
    իմ հեփփի էնդն էլ շաբաթ իրիկունը թեթև ուտելու բան սարքելն է, Դե Նիրոյի հետ՝ ջահել, որ ոչ հարցեր է տալիս, ոչ էլ ուշադրություն պահանջում, որ, ասենք, թավային նայելու փոխարեն, ուշադիր լինեմ իրեն, այսինքն՝ էկրանին:
    Վերջին խմբագրող՝ Fragile: 20.02.2021, 23:02:
    Jeez, here we go again!

  19. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Freeman (21.02.2021), Sambitbaba (21.02.2021), Անվերնագիր (20.02.2021), Գաղթական (24.02.2021), Ուլուանա (21.02.2021)

  20. #10136
    alien
    Alphaone-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.11.2012
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    36
    Գրառումներ
    2,780
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Դպրոցականների հետ կամավորության վերաբերյալ թրեյնինգ էի անում։ Բարեգործությունից խոսք գնաց, էն կաս հավաքելու մասին էինք խոսում, հարցրեցի ով է հավաքում ու ինչի վրա է ծախսում։
    - Ես, - ասաց աշակերտներից մեկը։
    - Ի՞նչ արեցիր հետո գումարը, - հարցրեցի։
    - Մնաց Հադրութում։

    Թե կամքի ինչ գերլարում էր պետք, որ էդ պահին չլացեմ, հնարավոր չի նկարագրել։ Բայց ժպտում էի, մինչև վերջ ժպտացի։ Վերջում էդ պստոյին գրկել, լացում էի, ինքն էր ինձ սփոփում։ Ասաց, որ ոչ մի թողած առարկայի համար չի ցավում, բայց ցավ է ապրում, որ դասարանցիներով ցրվել են երկրով մեկ, էլ չեն հանդիպի։ Խոսում էր ու զգում էի, թե մյուսներից ինչքան հասուն է։
    Սկզբում հնարք էի կիրառել, ասել էի, որ ինձ հարկավոր է օգնեն թղթեր բաժանել։ Առաջին կամավորը ինքն էր, որ ասաց՝ կօգնի։ Կյանքը, երբ ինձ կոտրեց, նստել, նվնվում էի, էս պստոն ավելի լավն ու ավելի ուժեղ էր դարձել կյանքի հարվածներից։ Արդյոք մի բան ստացվե՞ց իրեն սովորեցնել, չգիտեմ, բայց ես շատ բան իրենից սովորեցի, շատ բան․․․

  21. Գրառմանը 16 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Cassiopeia (21.02.2021), Fragile (21.02.2021), John (25.02.2021), kitty (06.03.2021), laro (21.02.2021), Sambitbaba (21.02.2021), Varzor (25.02.2021), Աթեիստ (21.02.2021), Արէա (21.02.2021), Բարեկամ (22.02.2021), Գաղթական (24.02.2021), մարդ եղած վախտ (21.02.2021), Նաիրուհի (21.02.2021), Ներսես_AM (21.02.2021), Շինարար (21.02.2021), Ուլուանա (21.02.2021)

  22. #10137
    Անմոռուկ
    Գաղթական-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.06.2007
    Հասցե
    Լեռնաղբյուր
    Գրառումներ
    5,264
    Mentioned
    27 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Անկապ օրագիր

    Կոլեգայիս հետ զրույցից.
    Ասեց՝ ես ֆեյսբուք չունեմ ու չեմ ուզում ունենալ
    - Ինչի՞
    - Մարդիկ ինչ առնում են՝ էնտեղ ցույց են տալիս: Մեկն էլ կա՝ հետույքն ա ցույց տալիս, իսկ էն մյուսը՝ կրծքերը.. եթե կրծքեր ուզենամ տեսնել, հենա ընկերուհունս կնայեմ..
    - Ընկերուհիդ էլ չունի՞..
    ..իրականում ես ֆբ պրոֆիլ ի նկատի ունեի իհարկե..
    էն էլ՝ հոգոց հանեց ու տխուր տոնով՝ թե բա.
    - ՈՒնի, բայց փոքր են...
    Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..

  23. Գրառմանը 12 հոգի շնորհակալություն են հայտնել.

    boooooooom (03.03.2021), erexa (02.03.2021), Fragile (02.03.2021), Freeman (02.03.2021), John (06.03.2021), Sambitbaba (09.03.2021), Tiger29 (02.03.2021), Varzor (02.03.2021), Աթեիստ (02.03.2021), Հայկօ (11.03.2021), Նաիրուհի (04.03.2021), Ուլուանա (02.03.2021)

  24. #10138
    alien
    Alphaone-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.11.2012
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    36
    Գրառումներ
    2,780
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    1980 թվին Այզեկ Ազիմովը հեռուսատահաղորդումներից մեկի ժամանակ պատմում էր, որ իր գրական կանխատեսումները սկսել են իրականություն դառնալ դեռ իր կյանքի օրոք։ Մի քիչ տխրում էր, որ Աստղային պատերազմների նոր մասերը կնկարեն իր մահից հետո ու դա արդար չի։ Ու նոր կանխատեսումներ էր անում ապագայի, որ քայլ առ քայլ իրականանում են։ Ասում էր, որ քսան տարի հետո աշխարհի բոլոր պատերազմները կդադարեն, քանի որ մարդիկ արդեն իրենք իրենց կոչնչացնեն։ Այս մի կանխատեսումը սխալ էր, բայց երևի Ազիմովը իմ սիրած գրողը չլիներ, եթե այլ կանխատեսում աներ։ Ապագա քսան տարիների համար նույն կանխատեսումն եմ անում, ուզում եմ հավատալ․․․

  25. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Fragile (08.03.2021), Freeman (08.03.2021), Արէա (08.03.2021)

  26. #10139
    Սկսնակ անդամ Fragile-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    23.09.2020
    Գրառումներ
    52
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Պրոֆեսորներին գնահատելու մասով մի եզրահանգման եմ եկել. ես պարտավոր չեմ հասկանալ ինչ են ասում, բայց պարտավոր եմ հետաքրքրվել ասածով։

    Եվ հա, իմ վրա պարտավորություն վերցնելով` իրենց կարող եմ գնահատել։
    Jeez, here we go again!

  27. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Աթեիստ (09.03.2021)

  28. #10140
    alien
    Alphaone-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.11.2012
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    36
    Գրառումներ
    2,780
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Alphaone-ի խոսքերից Նայել գրառումը
    1980 թվին Այզեկ Ազիմովը հեռուսատահաղորդումներից մեկի ժամանակ պատմում էր, որ իր գրական կանխատեսումները սկսել են իրականություն դառնալ դեռ իր կյանքի օրոք։ Մի քիչ տխրում էր, որ Աստղային պատերազմների նոր մասերը կնկարեն իր մահից հետո ու դա արդար չի։ Ու նոր կանխատեսումներ էր անում ապագայի, որ քայլ առ քայլ իրականանում են։ Ասում էր, որ քսան տարի հետո աշխարհի բոլոր պատերազմները կդադարեն, քանի որ մարդիկ արդեն իրենք իրենց կոչնչացնեն։ Այս մի կանխատեսումը սխալ էր, բայց երևի Ազիմովը իմ սիրած գրողը չլիներ, եթե այլ կանխատեսում աներ։ Ապագա քսան տարիների համար նույն կանխատեսումն եմ անում, ուզում եմ հավատալ․․․
    եկա էլի Ազիմովի մասին փիլոյեմ, տեսա աններելի վրիպակը՝ պատերազմները կդադարեն, քանի որ ՊԱՏԵՐԱԶՄԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ մարդիկ իրենք իրենց կոչնչացնեն․․․
    Լավ, հիմա արդեն փիլոյեմ։
    Էն որ մենք մատրիցայում ենք գուցե, էս մարդը իր գործերում ասում էր։ Ու ես ուզում եմ մենք բոլորս կոդ լինենք, ինչ-որ արհեստական բանականություն, քանի որ հին կոդերը կարող են չջնջվել ու մեզ համար թանկ մարդիկ որպես ինչ-որ բաքգրաունդում գործող ծրագիր կմնան, մեր ուրվականները կլինեն կամ հնարովոր է մեր կոդը ավելի պուպուշ սերվեր տեղափոխեն, ուր մենք մեր սիրած մարդկանց հետ կլինենք նորից։ Ու էդ դեպքում արարիչ կլինի, ում կարող ես հայհոյել քո կոդն էդքան ապուշ կերպով խզբզելու համար ու սեփական անկարողության ու ոչնչության համար ոչ թե ինքնախարազանումների դիմես, այլ դեվելոփերիդ մեղադրես, որ կարգին կոդ գրել չգիտի։

Էջ 676 684-ից ԱռաջինԱռաջին ... 176576626666672673674675676677678679680 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 4 հոգի. (0 անդամ և 4 հյուր)

Համանման թեմաներ

  1. Շատ անկապ օրագիր
    Հեղինակ՝ Աբելյան, բաժին` Անձնական օրագրեր
    Գրառումներ: 29
    Վերջինը: 14.11.2014, 14:59

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •