User Tag List

Էջ 666 684-ից ԱռաջինԱռաջին ... 166566616656662663664665666667668669670676 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 9,976 համարից մինչև 9,990 համարի արդյունքները՝ ընդհանուր 10256 հատից

Թեմա: Անկապ օրագիր

  1. #9976
    Պատվավոր անդամ Meme-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.01.2010
    Տարիք
    32
    Գրառումներ
    2,344
    Բլոգի գրառումներ
    9
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մարդուն չափում են իր սրտում եղած բարության չափաբաժնով....
    ասումա պետքա չ՛դժգոհես, որ լավ լինի ամեն ինչ!!!
    ....բլա, բլա, բլաաա՝

  2. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Smokie (14.08.2020), unknown (28.11.2019)

  3. #9977
    Պատվավոր անդամ Adam-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.01.2007
    Տարիք
    33
    Գրառումներ
    2,034
    Mentioned
    14 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ուրեմն ինչ ավտոս վարի գնաց ամռանը ու ինչ մահից պրծա՝ հիմա չեմ քշում ավտո: Ստեղ-ընդեղ վարձեցի մի քանի անգամ թեթևակի… բայց ներկայումս ավտո չունեմ: Ու նենց կայֆ ա՜՜… ոչ պառկինգ, ոչ տուգանք, ոչ բենզին ու ինշուրանս … !! Ոչ մի նման բան !!! Լրիվ էն կովի պատմությունն ա. էն որ ասում ա՝ երբ դեպրեսիայի մեջ ես, ուզում ե՞ս քեզ երջանիկ զգաս նորի՞ց: Բեր սենյակումդ մի հատ կով պահի ու իրա ներկայությամբ ապրի տենց 10 քառակուսի մետրի մեջ: Քնի, վեր կաց, հաց կեր: Մինչդեռ ինքը մի 10 օր սենյակումդ ա՝ իրա հոտով, թրիքով և ամեն մի թաշախուստով: Հետո 10 օր հետո տենց ապրելուց հետո էդ կովին հանի սենյակիցդ ու տես թե ինչ երջանիկ ես քեզ զգում ու գնահատում ես կյանքի ամեն մի բարիքը:

    Մի խոսքով, հիմա առանց ավտո էնքան լավ ա:
    Տրամվա՜յ, մետրո՜… ավտոբուս, զբոսանք … մարդկանց երես տեսնել …
    Ապրե՛լ !!! իզոլացված կաբինկայի մեջ հա՛ լռված լինելու փոխարեն:

  4. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    ivy (01.12.2019), Sambitbaba (10.12.2019), Smokie (20.09.2020), Աթեիստ (29.11.2019), Ծլնգ (30.11.2019), Ուլուանա (29.11.2019)

  5. #9978
    Բարի ճանապարհ One_Way_Ticket-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.03.2009
    Հասցե
    Ուղևորի ծոցագրպան
    Տարիք
    38
    Գրառումներ
    3,573
    Բլոգի գրառումներ
    32
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    1995թ․ հունվարին ես 9 տարեկան էի։ Էդ մութ ու ցուրտ տարիներին (որոնք երևանցիները լիովոին չեն կարող պատկերացնել, եթե երկրաշարժից ավերակված տարածքներում չեն եղել) ես հնարավորություն ստացա մի ամիս Հոլանդիայում անցկանցնել։ Ինձ ու մի շարք այլ երեխաների ընտանիքներ էին հյուրընկալել։ Անմոռանալի ամիս էր։ Էնքան բան եմ այդտեղ առաջին անգամ տեսել։ Տո բանան, տո լույսով աշխատող կալկուլյատոր, տո էլ ես շատ գիտեմ ինչ։

    Տարիներ անցան։ 2011 թիվն էր։ Այդ ընտանիքի անդամների անուն-ազգանուններն ունեի։ Չորս հոգի էին․ հայր, մայր, որդի, դուստր։ Որդին ինձնից մի տարի էր փոքր, դուստրը՝ երեք։ Փորձեցի գտնել ՖԲ-ում։ Քանի որ տարածված անուն-ազգանուններ էին, բավական դժվար թվաց խնդիրը, բայց գործին միացավ եղբայրս, ու չգիտեմ ոնց, կարողացավ գտնել աղջկան։ Ինքը այդ ժամանակ, համապատասխանաբար, 23 տարեկան էր։ Գրվեցինք, հաստատեց որ ինքն է, միանգամից ինձ հիշեց։ Ասացի, որ կուզենայի մի օր էլի հանդիպել իրենց, բայց հետո մոտ ժամանակները էլ չստացվեց։

    Վերջերս երբ արդեն կոնկրետ տոմս ունեի Հոլանդիայի, էլի գրեցի։ Իրենք էլ ուրախացան, երկու շաբաթից այնտեղ եմ, հանդիպելու ենք։ Այն նույն տանն են ապրում, որտեղ 25 տարի առաջ մի ամիս մնացել եմ։ Շատ հետաքրքիր կլինի։

    P.S. Եթե գիտեք, թե Ամստերդամում որտեղ կարելի է հայկական կոնյակ ճարել, ձեն հանեք։ Ռիգայում իհարկե գիտեմ, բայց մտադիր եմ միայն ձեռքի ուղեբեռով թռնել։
    P.P.S. Ով ասում է, որ սոց․ ցանցերը չարիք են, անշուշտ ճշմարտության մասնաբաժինը ունի, բայց եկեք հակառակ կողմն էլ ընդունենք, որ առանց սոց․ ցանցերի սենց հանդիպումները պրակտիկորեն անհնար կլինեին։

  6. Գրառմանը 17 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (01.12.2019), Cassiopeia (10.12.2019), Chuk (01.12.2019), ivy (01.12.2019), John (01.12.2019), Life (01.12.2019), Sambitbaba (10.12.2019), Smokie (20.09.2020), Varzor (01.12.2019), Աթեիստ (01.12.2019), Անվերնագիր (15.12.2019), Բարեկամ (02.12.2019), Հայկօ (01.12.2019), Յոհաննես (01.12.2019), Նաիրուհի (01.12.2019), Ներսես_AM (02.12.2019), Ուլուանա (01.12.2019)

  7. #9979
    Պատվավոր անդամ Meme-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.01.2010
    Տարիք
    32
    Գրառումներ
    2,344
    Բլոգի գրառումներ
    9
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Այսօր ինձ համար ծնվել է իմ ամենաընկերուհի, ամենահարազատ , քուր ու ընկեր իմ Անուշոկը
    ես 9 տարի է ինչ ունեմ քեզ, ու զգացողություն է, որ մանկուց գիտենք իրար

    մերսի քեզ Ակումբ, որ տվել էս հնարավորություն ունենալ բոլորից թանկ իմ ընկերուհուն

    Շնորհավոր թանկս :bux
    ասումա պետքա չ՛դժգոհես, որ լավ լինի ամեն ինչ!!!
    ....բլա, բլա, բլաաա՝

  8. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (08.12.2019), Cassiopeia (10.12.2019), Smokie (20.09.2020), unknown (23.12.2019), Varzor (08.12.2019)

  9. #9980
    Պատվավոր անդամ impression-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.03.2007
    Գրառումներ
    3,724
    Բլոգի գրառումներ
    7
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    բժիշկների հանդեպ հատուկ վերաբերմունք ունեմ, հարգում եմ մենակ էն բժիշկներին, ովքեր նեղ մասնագիտություն ունեն, սրտաբան են, անոթաբան, նյարդաբան կամ ինչ-որ մի ուրիշ "բան"
    մնացած բոլորը՝ սանիտարներ, քույրեր, եղբայրներ, թուղթ լրացնողներ, անկապ տեղը վրեդ մուննաթ էկողներ, փող պոկողներ և այլն, էդ բոլորն իմ կարծիքով նախկին ծուլիկներ են, որոնց մի կերպ տեղավորել են գործի․ ինչ-որ ճ կլասի պարտականություններ են դրել իրենց վրա ու աշխատավարձ են տալիս, որ գլուխները պահեն
    ու կան էդ ժողովրդի մեջ մարդիկ, ում միակ ՄԻԱԿ Մ Ի Ա Կ գործը ուղղակի տեղները վեր ընկնելն ա, ու իրանք նույնիսկ դա չեն կարողանում անել
    պիտի ընկնես սաղ հիվանդանոցով իրանց ման գաս կամ իրանց սպասես, որ իրանք իրանց կարևոր զգան
    էսօր գնացել էի անալիզներ հանձնելու, վաղը աչքս վիրահատում են, 15 րոպեի գործը դարձրին 3,5 ժամ
    3,5 ժամ, Խուանիտա, գժվե՞լ եք ինչ է
    կարճ ասած, պետքա լավ սովորել
    Find what you love and let it kill you. (c) Bukowski

  10. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (09.12.2019), Cassiopeia (10.12.2019), Smokie (20.09.2020), Varzor (10.12.2019)

  11. #9981
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,016
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Նստած էի եկեղեցում՝ մանկական երգչախմբի Advent-յան համերգին. Սոնյայի երգչախումբն էլ որ չլինի, ոչ էլ ոտք կդնեմ եկեղեցի: Բայց էս անգամ նստած մտածում էի, որ արժի մեկ-մեկ գալ էստեղ՝ զուտ հանգստության համար: Մի տեսակ խաղաղություն է իջնում վրադ, չգիտեմ էլ ինչի հետ է կապված. ոնց որ կտրվես իրականությունից, լավ իմաստով: Համերգից առաջ Ադվենթի մասին էին խոսում ու ասում, որ Ադվենթը՝ նախասուրբծննդյան չորս շաբաթը, ուրախ սպասումի ու հանգստության ժամանակաշրջան է:
    Բայց դուրս ես նայում ու տեսնում, որ մարդիկ էս օրերին ավելի նյարդային են, քան սովորաբար. բոլորը նախատոնական սթրեսի մեջ են, թե ուղղակի հոգնած են ամբողջ տարվա հոգսերից ու երևի մի քիչ էլ լույսի պակասից: Ես ինքս էլ անուժ եմ ու նյարդային, զգում եմ, որ արձակուրդի կարիք ունեմ, էլ չեմ դիմանում մարդկանց:

    Կիրակի օրը ուզում էի մենակ մնալ ու նստեցի գնացք՝ առանց որևէ կոնկրետ տեղ իջնելու մտադրության: Ինչ-որ կիսաանջատված տրանսի մեջ էի, երբ ստիպված էի իրականություն վերադառնալ՝ դիմացս նստած ծեր կնոջ հայհոյանքից: Սկզբում չհասկացա՝ ինչից է էդպես չարացած, հետո նկատեցի, որ հայացքը գցում է վագոնում նստած մի կնոջ, որը հեռախոսով ուրախ-ուրախ խոսում էր գերմաներենից շատ տարբերվող մի լեզվով: Էնպիսի ատելության ալիք բարձրացավ մեջս, նենց ուզեցի գոռալ հայհոյող կնոջ վրա կամ նույնիսկ խփել: Ու ինչո՞վ էի էդ պահին տարբերվում էդ չարացած կնոջից:
    Էսպիսի ատելության նոպաներ վերջերս հաճախ եմ ունենում՝ տարբեր պատճառներով, ու զգում եմ, որ սահմաններիս եմ հասնում: Իսկ սեղանիս վրա Բուդդայի նկարով բացիկ է դրված, որը կոլեգաներիցս եմ ստացել՝ իբրև իմ հավասարակշության ու հանգստության խորհրդանիշ. ուր էր թե...

    Փորձում եմ կյանքն ու էս տարօրինակ աշխարհը դարակներում դասավորել, որ հասկանամ՝ որն ինչ է, որի տեղը որն է, բայց ոչ դարակներս են հերիքում, ոչ դասակարգելու շնորհքս: Ու երբեմն հասնում եմ էն կետին, որ ուզում եմ ինձ անջատել կյանքից, էլ ոչ հալ կա, ոչ հավես՝ ամեն օր էս քաոսի միջով անցնելու: Չեմ տեսնում իմաստ:
    Կիրակի օրը, երբ անճամփա ուղևորությունից հետո տուն վերադարձա, աղջիկս լաց էր եղել՝ մտածելով, որ ինձ մի բան է պատահել, ու ասեց, որ նկարս վերցրել և շոյել էր՝ մտքում հետս խոսելով, որ հետ գամ (չնայած տանը մենակ չէր): Էդպիսի պահերի զգում եմ, որ պիտի մնամ կյանքին կպած, որովհետև ինքը կա ու կվնասվի, եթե կորցնի ինձ:

    Երևի արժի նոր տարվա առաջին օրերին մի տեղ պոկվել մեն-մենակ, մի քիչ մաքրվել ամեն ինչից ու մի քիչ էլ արևային թերապիա ստանալ:
    Սիրում եմ օդանավակայանները դեկտեմբերի 31-ի իրիկուններն ու հունվարի 1-ի առավոտները. սովորաբար լրիվ դատարկ են լինում: Բայց էս բոլոր էկո-ակցիաների շնորհիվ արդեն մեղքի զգացում է մոտս առաջանում՝ տարվա մեջ էսքան թռչելու պատճառով...
    Ամեն դեպքում, դեռ թռչում եմ: Գուցե մի օր դա էլ թարգեմ: Ինչպես և մնացած ամեն ինչը:

  12. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (14.12.2019), Cassiopeia (10.12.2019), Quyr Qery (19.12.2019), Sambitbaba (10.12.2019), Smokie (20.09.2020), Աթեիստ (10.12.2019)

  13. #9982
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    666 էջի վրա ենք, մեղայասու ․․․

  14. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Meme (13.12.2019), Quyr Qery (19.12.2019), Varzor (11.12.2019), Վիշապ (26.12.2019)

  15. #9983
    Պատվավոր անդամ Adam-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.01.2007
    Տարիք
    33
    Գրառումներ
    2,034
    Mentioned
    14 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ներող էն մարդկանց ովքեր սիրում են ու խոսում են էդ լեզուներով, բայց էդ սկանդինավյան երկրների լեզուների պես անշուք ու տհաճ հնչողություն ունեցող լեզուներ երևի թե չկան:
    Նույնիսկ գերմաներենն ավելի խարիզմատիկ ու հետաքրքիր ա հնչում դրանց կողքը:
    Շատ ինչ-որ անկապ ու անշուք լեզուներ են է…
    Տհաճ ականջի համար:

  16. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Meme (14.12.2019)

  17. #9984
    Պատվավոր անդամ Meme-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.01.2010
    Տարիք
    32
    Գրառումներ
    2,344
    Բլոգի գրառումներ
    9
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    երանի մի օր ասեն վերջ............... հիմա կարող ես հանգիստ վայելել կյանքդ քո ընտանիքի հետ ....
    ասումա պետքա չ՛դժգոհես, որ լավ լինի ամեն ինչ!!!
    ....բլա, բլա, բլաաա՝

  18. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Smokie (20.09.2020), unknown (23.12.2019)

  19. #9985
    Պատվավոր անդամ impression-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.03.2007
    Գրառումներ
    3,724
    Բլոգի գրառումներ
    7
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    էս վերջերս ավտոմեքենա ենք գնել համատեղ ուժերով ես ու ընկերներիցս մեկը։ Էդ մեքենան կանգնած ա մեր գրասենյակի պարկինգում, քանի որ դեռևս ավտոտնակ չունենք։ Էրեկ զանգել են, բա թե՝ ձեր մեքենայի ազդանշանը (սիգնալիզացիա) ամբողջ գիշեր միանում էր։ Ասում եմ՝ մեր մեքենան չունի ազդանշանային համակարգ, մի բան շփոթել եք։ Ասում ա՝ ոնց, ձեր մեքենան էն չի՞, որ մի 12-13 տարեկան էրեխա ա նստում:

    ես 39 եմ, դուք հաստատ շփոթում եք, շատ էլ որ լավ եմ պահպանվել։
    Find what you love and let it kill you. (c) Bukowski

  20. Գրառմանը 16 հոգի շնորհակալություն են հայտնել.

    boooooooom (19.12.2019), CactuSoul (21.12.2019), Cassiopeia (19.12.2019), John (18.12.2019), Peace (21.12.2019), Quyr Qery (19.12.2019), Skeptic (21.12.2019), Smokie (20.09.2020), Varzor (18.12.2019), Աթեիստ (18.12.2019), Արամ (18.12.2019), Հայկօ (18.12.2019), Յոհաննես (18.12.2019), Նաիրուհի (18.12.2019), Վիշապ (26.12.2019), Տրիբուն (18.12.2019)

  21. #9986
    קהלת א:ב
    Գրանցման ամսաթիվ
    25.09.2009
    Հասցե
    Λήθη
    Գրառումներ
    1,936
    Mentioned
    8 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Էս երգը ակտուալ ա իմ համար առավել, քան երբևե։ Թե երաժշտությունը, թե բառերը, թե նույնիսկ նկարը որոշ չափով։



    ...Rabbit hole never to be found.



    Հերթական անգամ համոզվում եմ, որ ոչ մի նոր բան չկա արևի ներքո։ Ու ուզում եմ շնորհակալություն հայտնել ակումբցիներին, ովքեր վերջին 10 տարում կամա կամ ակամա (խնդալու ա հնչում) փորձեցին ինձ օգնել հողմաղացներիս դեմ պայքարում։ Սիրում եմ ձեզ ։)

  22. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    ivy (23.12.2019), Անվերնագիր (22.12.2019)

  23. #9987
    Բարի ճանապարհ One_Way_Ticket-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.03.2009
    Հասցե
    Ուղևորի ծոցագրպան
    Տարիք
    38
    Գրառումներ
    3,573
    Բլոգի գրառումներ
    32
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Լատվիայում ամառային արևադարձը բավական խոշոր տոն է։ Ես դրա իմաստը չեմ հասկանում, իբր ինչ։ Վարսավիրս էլ էր ասում, որ չի հասկանում։ Ինձ մնար, ես ձմեռային արևադարձը կտոնեի, այսինքն՝ այսօր։ Որովհետև օրերի կարճանալը վերջապես ավարտվեց, ու հակառակ պրոցեսն է սկսվում։ Սկզբում ոչ այնքան նկատելի, հետո նկատելի, հետո՝ ագրեսսիվ։ Օրահավասարի կողմերը Ռիգան համարյա հինգ րոպե օրական հավաքում է։ Այդ մասին միայն մտածելիս արդեն մարդու տրամադրությունը բարձրանում է։

  24. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    ivy (23.12.2019), Quyr Qery (25.12.2019), Smokie (20.09.2020), Varzor (23.12.2019), Յոհաննես (21.12.2019), Ուլուանա (24.12.2019), Վիշապ (26.12.2019)

  25. #9988
    Պատվավոր անդամ Meme-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.01.2010
    Տարիք
    32
    Գրառումներ
    2,344
    Բլոգի գրառումներ
    9
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մի բան , որ ուզում եմ տանել մյուս տարի հետս՝ էդ ինձ սիրող մարդիկ են .....
    ասումա պետքա չ՛դժգոհես, որ լավ լինի ամեն ինչ!!!
    ....բլա, բլա, բլաաա՝

  26. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Smokie (20.09.2020), unknown (24.12.2019), Varzor (24.12.2019)

  27. #9989
    Կատու Quyr Qery-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.06.2010
    Հասցե
    կինոներում
    Գրառումներ
    727
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ատամները լվալուց հետո հեչ նարինջ կերե՞լ եք:
    Չուտե՜ք :
    Maybe that's what hell is, the entire rest of eternity spent in fucking Bruges.

  28. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    unknown (25.12.2019)

  29. #9990
    ձյան սիրահար unknown-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.04.2008
    Հասցե
    այնտեղ ուր ձյունն է
    Տարիք
    33
    Գրառումներ
    1,131
    Բլոգի գրառումներ
    8
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Նոր տարին էլ արդեն նույնը չի ... եղանակների անոմալիան էլ մի կողմից ... հարցումներից պարզվեց, որ ընկերներիս մեծամասնությունը նույնպես նախատոնական տրամադրություն այլևս չի ունենում...
    А ведь зима - это и есть сказка.... Главное верить в чудеса...и я верю

  30. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Meme (26.12.2019)

Էջ 666 684-ից ԱռաջինԱռաջին ... 166566616656662663664665666667668669670676 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Շատ անկապ օրագիր
    Հեղինակ՝ Աբելյան, բաժին` Անձնական օրագրեր
    Գրառումներ: 29
    Վերջինը: 14.11.2014, 14:59

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •