User Tag List

Էջ 680 684-ից ԱռաջինԱռաջին ... 180580630670676677678679680681682683684 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 10,186 համարից մինչև 10,200 համարի արդյունքները՝ ընդհանուր 10256 հատից

Թեմա: Անկապ օրագիր

  1. #10186
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,016
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Լիլի ծնունդը հիշում եմ մենակ էն օրերին, երբ իր ծնունդը չի, իսկ հունիսի 25-ին ոչ մի կերպ չեմ ֆիքսվում ամսաթվի վրա, որ մտաբերեմ։ Ու երեկոյան մեսիջ է գալիս իրենից՝ «հիշեցնում եմ» Որ մինչև հաջորդ օրվա առավոտ սպասի, մեկ էլ տեսար՝ ինքս կհիշեմ։ Օրացույցում հիշեցումներ դնելու սովորություն չունեմ, ու էդպես հենց Լիլն է ինձ հիշեցումն ուղարկում։
    Երկուսս էլ նույն տարուն ենք ծնվել՝ հունիսին։ Ինձ առաջ կատակով ասում էր՝ «դու ո՞նց ես երկու շաբաթ առանց ինձ ապրել»
    Երևի շատ ծանր շաբաթներ են եղել․ լավ է, որ հիշողություն չի մնացել էդ անլիլ աշխարհից։

    Իմ ամենամեծ անհանգստություններից մեկն էն է, որ իր հետ մի վատ բան կպատահի, ու ինքը շատ ուշ կհասկանա, որ դա պատահում է (հայերեն ասած՝ տեղի է ունենում)։ Հեռավորության վրա շատ չեմ հասկանում՝ ոնց է։ Իրականության իր ընկալումը հաճախ շա՜տ տարբերվում է օբյեկտիվ իրականությունից։ Դրա համա՞ր էի էս անգամ պատմում իրեն շիզոֆրենիայի ու շիզոտիպ խանգարումների տարբերության մասին։ Հետաքրքրված լսում էր դասախոսությունս։

    Լիլն իմ ընկերն է, իմ ամենամոտ մարդկանցից մեկը, եթե անգամ ամիսներով չենք շփվում։ Վստահության էդպիսի խորք ու ամրություն և երկկողմանի անվերապահ հոգատարություն հազվադեպ եմ որևէ մեկի հետ ունեցել։ Երկուսս էլ գիտենք, որ ինչ էլ լինի, ցանկացած պահի կարող ենք ապավինել միմյանց, անգամ եթե երկար ժամանակ կապ չենք ունեցել։ Էդպես եղել է 15 տարի (ասում է՝ «հիշո՞ւմ ես 27 տարեկան ինչ ջահել լակոտներ էինք») ու էդպես կլինի միշտ։

    Մեր տանն էլ բոլորը սիրում են իրեն։ Շուշանի հետ դե տարիներով են մտերմություն անում՝ ինձնից անկախ։ Պապաս էլ է հա փորձում հետը ընկերություն անել, էն էլ չգիտի՝ դա ոնց գլուխ բերել, երբ ես մոտակայքում չեմ։ Ու էդպես իմ երևանյան այցելությունները կրկնակի ուրախություն են դառնում, որովհետև իմ գալու հետ միասին Լիլն էլ է հայտնվում մեր տանը։ Ու շարունակվում են պապայիս հետ ընդհատված խոսակցություններն ու կատակները․ ոնց էլ ամեն անգամ հիշում են՝ որտեղ էին կանգ առել։

    Երևանյան էս տարվա այցելության ամենալավ հիշողություններն էլ իր հետ են կապված։

    Ոնց տարավ ինձ Բումի արհեստանոց էն անհասկանալի, խճճված բակերով։ Ես հո մենակ դա գտնողը չէի։ Արագ-արագ գնում էր առջևիցս՝ «արի, Ռիպոշկա»։ Ու ճանապարհին լիքը լավ բաներ էր ասում Բումի մասին։ Էդ րոպեների մեջ էնքան դրական լիցքեր կային, որ հանդիպման վերջում չգտեմ էլ ով էր ավելի լիցքավորված՝ ես, Վարդանը, թե Լիլը։ Մի ձև ուրախ էինք երեքս էլ

    Ու ոնց էինք Կասկադում ջրիկացել երեքով՝ Լիլը, Ռուֆն ու ես։ Ասել է թե՝ «ինչ կա-չկան» հանել էինք մանրակրկիտ քննարկման։ Թե ոնց է հնարավոր գոտկատեղից ներքև կատակները էդքան կրեատիվ, անվուլգար ու ծիծաղելի ձևով ներկայացնել։ Դա մենակ Լիլը գիտի։

    Ոնց Սարյանի վրա անձրևի տակ մնացինք՝ թե ճանապարհին, թե էն դարպասին "Home-Place" գրված, կորած-մորած, փակ համայնք հիշեցնող, կաֆե-հոսթել դարձած բակում, որը հետո հասկացա՝ թարգմանաբար «տուն-տեղ» էր նշանակում։ Լիլի ասած՝ «LGBTQ փախստականների» հավաքատեղի։ Ու էդ սրճարան-բակում պատերազմին մասնակցած միականջանի ու երեքոտանի շուն կար, հերոս շուն, որը կարծես էդ բակի տերն էր։ Ջահել և ոչ էնքան ջահել մարդիկ էին ներս ու դուրս անում, որոնք հավանաբար բոլորն էլ իրար ճանաչում էին, գրխակառնվում էին, մտերիմ զրուցում ու ծխում էին, ծխո՜ւմ։ Լիլն էլ էր հա ծխում՝ ավելացնելով անհանգստությունս, որ էդ մի բուռ մարմնում մի օր մեծ, շատ մեծ դարդեր են առաջանալու։
    Մեզ վրա տարբեր տեղերից անձրև էր կաթկթում, ու ես պատմում էի իրեն բաներ, որոնք ոչ մեկին չէի պատմել։ Ինքն էլ նայում էր վրաս ու թե՝ «սա մեջդ պահած ապրել ես էսքան ժամանակ»։ Հետո էնպիսի թեթևության զգացում էր մոտս, որ մտածում էի՝ կարո՞ղ է ես աշխատանքումս սխալ կողմում եմ նստած․ կլիենտ լինելն էս ի՜նչ լավ բան է։

    Տարիների ընթացքում էստեղ ու էնտեղ արդեն էնքան եմ գրել Լիլի մասին, որ եթե բոլորն իրար կպցնեմ, երևի մի վիպակ կդառնա։
    Ժամանակը հոսում է, ես էլի գրում եմ ու դեռ լիքը գրելու եմ իր մասին՝ ամեն անգամ տարբեր կամ իրար շատ նման, ու միշտ սիրելով՝ անսահման ու խորը։
    Վերջին խմբագրող՝ ivy: 28.06.2022, 15:18:

  2. Գրառմանը 12 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (09.07.2022), boooooooom (28.06.2022), Cassiopeia (28.06.2022), Freeman (29.06.2022), John (05.07.2022), Sambitbaba (19.07.2022), Tiger29 (29.06.2022), Աթեիստ (28.06.2022), Մուշու (18.07.2022), Նաիրուհի (28.06.2022), Ներսես_AM (28.06.2022), Ուլուանա (14.07.2022)

  3. #10187
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    42
    Գրառումներ
    12,713
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    30 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Էսօր համ ժենգյալով հաց եմ կերել, համ մի 25 հատ համով ծիրան, համ էլ մոտ 8 ժամ լույս չենք ունեցել։
    Մեր առաջին օրը հայրենիքում շատ ավելի հայաստանոտ ստացվեց, քան կարող էինք պատկերացնել։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  4. Գրառմանը 9 հոգի շնորհակալություն են հայտնել.

    boooooooom (15.07.2022), Cassiopeia (15.07.2022), Freeman (14.07.2022), ivy (15.07.2022), Sambitbaba (31.10.2022), Varzor (17.07.2022), _Հրաչ_ (15.07.2022), Աթեիստ (15.07.2022), Նաիրուհի (19.07.2022)

  5. #10188
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,016
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Սրա մասին

    Մեջբերում ivy-ի խոսքերից Նայել գրառումը
    Բայց սրանով չբավարարվեցի․ գիտեի, որ կրթության հետ կապված գնացող-եկող ուրիշ մտքեր էլ ունեի։ Դրանք էլ ջրի երես հանեցի, ու նստեցինք իրար դեմ-դիմաց՝ լուրջ խոսակցության
    Գիտեմ, որ երբևէ չեմ ուզել որպես հոգեթերապևտ աշխատել, բայց հոգեթերապիա սովորելու մտքից հա էլ փսլինքներս գնացել են։
    Արժի՞ զուտ սովորելու (ու հնարավոր է՝ երբևէ դրանով չզբաղվելու համար) լիքը ժամանակ (3-6 տարի), ջանք ու մի տոննա փող ծախսել։ Ու էդ կասկածների հետևանքով միշտ էլ մի կողմ էի թողել թեման, բայց հիմա վերջապես երկար մտածեցի սրա մասին, ու հասկացա, որ անելու եմ։
    Վարքային ու սիստեմիկ թերապիայի մեջ էի տատանվում, ինֆորմացիոն երեկոների գնացի, տարբեր մարդկանց հետ խոսեցի, ու կարծում եմ՝ գտա ինձ հարմար թերապևտիկ ուսումը։ Գործերս հանձնեցի (էն բակալավրն էլ հետը, հո արդեն հանել էի արխիվից), մարտի 17-ին հարցազրույցի են կանչել, ու եթե ամեն ինչ բարեհաջող անցնի, հոկտեմբերից էլ դա եմ սկսում։
    Հոկտեմբերից սկսում եմ սիստեմիկ թերապիա սովորել, ու նույն ժամանակից էլ արդեն աշխատանք ունեմ՝ որպես հոգեբան սիստեմիկ-ընտանեկան թերապիայում․ երկար տատանվելուց հետո մտածեցի, որ սովորածը արժի նաև կիրառել, եթե չհավանեմ, էլի հետ կգնամ սոցիալական աշխատանքի

    Մի քիչ անսպասելի էր, որ արդեն իսկ էս ոլորտում աշխատանք կարողացա գտնել՝ մենակ ցույց տալով, որ սկսում եմ թերապևտի վերապատրաստումը, դե նաև էն, որ 8 տարի հոգեբանություն եմ սովորել, ու դե վերջին մի 10 տարում էլ լիքը խորհրդատվական փորձ եմ հավաքել սոցիալական տարբեր խմբերի մարդկանց հետ։ Պլյուս՝ ռուսերենի իմացությունը էս նոր իրականության մեջ դարձել է մի հսկայական առավելություն։
    Ու էդպես ստացա էս գործը․ հիմա աշխատանքումս առաջին անգամ ոչ թե «խորհրդատու», «սոցիալական աշխատող», այլ հենց «հոգեբան» եմ կոչվելու։
    Մի ձև ոգևորված եմ, թե ինչ կստացվի էս ամենից։

    Զարմանալի էր, որ առաջին անգամ էս տարի մոտս ցանկություն առաջացավ ամբողջովին վերադառնալ իմ սկզբնական մասնագիտությանը ու խորանալ դրանում։ Ու որ ամեն ինչ էսքան արագ զարգացավ։

  6. Գրառմանը 12 հոգի շնորհակալություն են հայտնել.

    boooooooom (19.07.2022), Cassiopeia (17.07.2022), Freeman (15.07.2022), Sambitbaba (08.10.2022), Tiger29 (15.07.2022), Աթեիստ (17.07.2022), Բարեկամ (18.10.2022), Մուշու (18.07.2022), Նաիրուհի (19.07.2022), Ներսես_AM (16.07.2022), Շինարար (16.07.2022), Ուլուանա (16.07.2022)

  7. #10189
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,258
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ըստ ամենայնի, մարդիկս այս պահին մեծ հույս ունենք, որ Պուտինի նման ապուշը, որը շատերի կուռն էր երկար ժամանակ, կամ գուցե դեռ է, չի գնա միջուկային էսկալյացիայի սանձազերծմանը։ Բայց Ուկրաինայի վրա հարձակվելն էր էր անտրամաբանական ապուշություն, և առհասարակ` տվյալ սուբյեկտի երկարաժամկետ իշխանության գտնվելու փաստն ինքնին մարդկային գլոբալ ապուշությունների շարքից է, ուստի հարց է, թե այս անգամ ինչու պիտի ապուշս հանկարծ ու բռնի ու աննախադեպ մարդասիրություն, կամ ասենք խոհեմություն դրսևորի։
    Մերֆին ասում էր, չէ`եթե ինչ–որ բան կարող է լավ չգնալ, ապա լավ չի գնալու, ուստի առնվազն գոնե հոգեպես կարելի է նախապատրաստվել հետույքային իրավիճակներին։
    Իսկ եթե մազոխիստական հավես կա քաոսի մեջ խլվլալու` ապա դեղատոմսս նույնն է, զենք ու զինամթերք հայթայթել ու մարզվել, մի քանի արկղ պահածո, ջուր ու արաղն էլ չի խանգարի, եթե Պուտինի արմագեդոնը չեղավ, ապա գոնե տեղական բաշիբոզուկներից կարելի է պաշտպանվել, Աստված տա` դրա կարիքն էլ չլինի, էդ դեպքում կրակադաշտում կուտեք խնայած պահածոն, իսկ տուփերն էլ որպես թիրախ կան ու կան...
    Si vis pacem, para bellum

  8. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Cassiopeia (07.10.2022), Freeman (07.10.2022), Աթեիստ (09.10.2022)

  9. #10190
    Եսիմ
    Յոհաննես-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.02.2014
    Հասցե
    Սլոյի յատաղ
    Գրառումներ
    2,656
    Mentioned
    32 Post(s)
    Tagged
    2 Thread(s)
    Հարևանս Հայաստանից բանակի համար թռավ, գնաց Ռուսաստան կամավոր ծառայելու)

  10. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Sambitbaba (31.10.2022), Աթեիստ (09.10.2022)

  11. #10191
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    42
    Գրառումներ
    12,713
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    30 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Արեգն էս տարի փոխադրվել է միջին դպրոց: Վերջերս պատմեց, որ իրենց դպրոցը շուն ունի, որին «թերապևտիկ շուն» (therapy dog) են անվանում: Շունն իր «նստավայրն» ունի` իր համար նախատեսված սենյակ, բայց շրջում է դպրոցով մեկ, ու աշակերտները կարող են շոյել, սիրել, այլ կերպ ասած` շփվել հետը: )))
    Պարզվում է` ներկայումս էստեղ էդպիսի պրակտիկա կա` դպրոցներում հատուկ շուն պահելու, որն, ըստ հետազոտությունների, հետևյալ դրական ազդեցություններն է ունենում աշակերտների վրա.
    . Բարձրացնում է աշակերտների հաճախելիության ցուցանիշը
    . Նպաստում է ավելի լավ սովորելուն և բարձրացնում մոտիվացիան
    . Նպաստում է աշակերտների ինքնավստահության աճին
    . Ամրացնում ու բարելավում է աշակերտների միջև, ինչպես նաև աշակերտ-ուսուցիչ կապը` թերապևտիկ շների հետ վստահության ու սիրո միջավայրի շնորհիվ: Աշակերտները սովորում են արտահայտել իրենց զգացմունքները և ավելի շատ վստահության վրա հիմնված հարաբերություններ զարգացնել
    . Նվազեցնում է սովորելիս հուզմունքի, անհանգստության մակարդակը` դրանով իսկ նպաստելով առաջադիմությանը, այդ թվում` գրելու և ընթերցանական հմտությունների զարգացմանը:
    Վերջին խմբագրող՝ Ուլուանա: 10.10.2022, 06:01:
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  12. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Cassiopeia (09.10.2022), John (16.10.2022), Sambitbaba (31.10.2022), Աթեիստ (09.10.2022), մարդ եղած վախտ (11.10.2022)

  13. #10192
    Եսիմ
    Յոհաննես-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.02.2014
    Հասցե
    Սլոյի յատաղ
    Գրառումներ
    2,656
    Mentioned
    32 Post(s)
    Tagged
    2 Thread(s)
    Կարայի երկար գրեի, թե ինչքան վատա ամեն ինչ, բայց գիտեմ, որ հլը ավելիա վատանալու։
    Ոռիա ախպեր, ոռի ու բոլոր մակարդակներում։
    Մի ժամանակ թվում է, թե պատերազմը հեռու ու ուրիշների հետ է, հիմա տենց երջանկությունն է թվում։

  14. #10193
    Պատվավոր անդամ Adam-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.01.2007
    Տարիք
    33
    Գրառումներ
    2,034
    Mentioned
    14 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեկ-մեկ նենց եմ ուզում գնամ՝ էս իմ ծանոթ բոլոր մորմոններին իրար կողք-կողք շարեմ հատ-հատ ու սաղի դեմքին շփփացնեմ էն, ինչ մտածում եմ իրանց ռասիստ եկեղեցու մասին:

    Ասեմ, որ «Տիկնայք և պարոնայք, դուք դավանում եք մի եկեղեցու ու պսևդո քրիստոնեական հավատքի մի ճյուղի, որը մինչև 1950-ական թվականները սևամորթներին մերժել ա քահանայություն շնորհել, որտև իրենց վերին դոկտրինայում գրված ա, որ սևամորթներն Աստծո կողմից նզովված հոգիներ են ու Աստված պատժել ա էդ հոգիներին ու հատուկ փորձության ենթարկելու համար ուղարկել ա երկիր մոլորակ, որպես սևամորթ: Դա իրանց դոկտրինայում ա գրված ու վերին հիերարխիայում իրանք բոլորը դրան հավատում են …

    Մինչդեռ՝ լիքը սևամորթներ կնքվում ու դառնում են մորմոն՝ չիմանալով դրա մասին: Կամ էլ՝ աչք են փակում, կամ էլ էնքան դեբիլ են, որ բանից բեխաբար են …

    Մեկ-մեկ ուզում եմ գնամ ու տենց պրավակացիոն բաներ անեմ … սաղին խառնեմ իրար, մի երկու հատ տենց ճշմարտություն շփցնեմ դրանց մեծամիտ, աղվես, կարիերայի ու փողի համար ըտեղ մտած դրանց «պաշտելիներին», էն էլ՝ վերջին վայրկյանին լուրջ մեջս ինչ-որ վախի զգացում ա մտնում …

    Չգիտես ինչի՝ մտածում եմ, որ դրանք հաստատ ավելի շու՛տ կարան հետևիցս մարդ ուղարկեն՝ դռանս ռուչկի վրա նավիչոկ-մավիչոկ քսելու, քան ասենք եթե բացեիբաց Պուտին քֆրտեմ, օրինակ: Մեկը մեկից հեռու բաներ են, բայց եկեղեցիներից ավելի շատ ա կարելի վախենալ էսօր, քան որևէ երկրի սպեցսլուժբայից:

    Քրիստոնեական եկեղեցի ա անունով, բայց պատերն ամբողջությամբ մասոնական սիմվոլիկա ա …
    Տաճարային րիտուալներն ամբողջությամբ մասոններից թխած …

    Էդ վախտ իրանց հարց ես տալիս, ասում ես՝ կա մի ճշմարտություն, որն անհերքելի ա. Ձեր մարգարեն՝ Ձոզեֆ Սմիթը, 33-րդ աստիճանի մասոն ա եղել: Ո՞նց կբացատրեք էդ փաստը: Ինքը ստեղծել ա քրիստոնեական մի եկեղեցի, որի կենտրոնական ֆիգուրան Հիսուս Քրիստոսն ա: Ինքը պնդում ա, որ տեսել ա թե՛ Հիսուսին և թե՛ հորը՝ Աստծուն:

    Էդ ամեն ինչի հետ մեկտեղ՝ ինքը պատկանում ա մի օրդենի (ամենաբարձր աստիճանին, պրիտոմ), որի գլխավոր ֆիգուրան հենց ինքը լույս բերողն ա՝ Լյուցիֆերը: Ու որի հիմնական նպատակը սև մագիայի միջոցով հոգու անմահության հասնելն ա:

    Ո՞նց ա էդ ամեն ինչը համատեղելի իրար հետ: Ո՞նց կարա 33-րդ աստիճանի մասոնը քրիստոնեական եկեղեցի հիմնադրի:

    Հենց էս ամեն ինչը ասում ես դրանց մի քանի թեթևակի/միջին կարգի IQ ունեցող պաշտելիներին, իրանք միանգամից զարմանում են, որ դու նմանատիպ ինֆորմացիաների ես տիրապետում, մինչդեռ իրենք ակնկալում էին քեզնից լինել կույր մի գառ՝ ամսեկան կուրորեն վճարելով քո տասանորդը՝ չհետաքրքրվելով նույնիսկ, թե ուր ա գնում քո տված փողը: Լեզուները կուլ ա գնում ու սկսում են կակազել:

  15. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Աթեիստ (01.11.2022)

  16. #10194
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    42
    Գրառումներ
    12,713
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    30 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հայաստանում մարդիկ անձրևանոցները հիմնականում տարիներով օգտագործում են, իսկ ԱՄՆ-ում, առնվազն Նյու Յորքում ու դրա մոտակայքում, անձրևանոցները շատ դեպքերում մեկանգամյա օգտագործման են ստացվում: Ոչ թե որովհետև անձրևանոցներն են անորակ, այլ որովհետև էստեղ անձրևները, որպես կանոն, ուղեկցվում են ահավոր ուժեղ քամիներով, որոնք միանգամից էնպես են խեղում անձրևանոցները, որ այլևս հնարավոր չի լինում օգտագործել: Դրա համար էստեղ անձրևոտ օրերին փողոցում ամեն քայլափոխի կարելի է տեսնել գետնին գցած, շարքից դուրս եկած անձրևանոցներ, որոնք մարդկանց ձեռքում տեղնուտեղն անպիտան են դարձել, մարդիկ էլ տեղում գցել են ու գնացել: Ու սա էն դեպքերից է, երբ գցողին չես էլ կարող մեղադրել, որովհետև այսուայնկողմ ցցված մետաղյա ձողերով անձրևանոցը ուժեղ քամու ժամանակ ձեռքդ բռնած քայլելը կարող է վտանգավոր լինել: Բազմիցս եղել է, որ նոր գնած անձրևանոցը միայն մեկ օր ենք օգտագործել, հետո ստիպված նորն ենք գնել: Իհարկե, կան անձրևանոցներ, որ համեմատաբար ավելի դիմացկուն են ու համապատասխանաբար` ավելի թանկ, բայց նույնիսկ վերջիններս ապահովագրված չեն էդպիսի աղետներից: Օրինակ, էսօր դրանցից մեկը շատ տարօրինակ կերպով դավաճանեց ինձ:

    Ուժեղ անձրև էր ու ուժեղ քամի: Գնացել էի Դավթին դպրոցից բերելու: Դավթի անձրևանոցն էլ էի հետս վերցրել, որ ինքն էլ իրենը բռնի: Միասին հազիվ մի 10 մետր էինք քայլել, մեկ էլ քամին էնպես անսպասելի խփեց, որ նույնիսկ չհասցրի նկատել, թե ոնց մի ակնթարթում անձրևանոցիս փայտե կոթը բռնակից մի 3 սմ վերևից ջարդվեց, ու վերնամասը` լրիվ անվնաս, բացված վիճակում թռավ-գնաց: Մինչ ես շոկի մեջ, խղճուկ կոթը ձեռքումս պահած, նայում էի, թե ոնց է անձրևանոցիս գլխիկը (չնայած գլխիկը ո՞րն է, լավ էլ մեծ, կարգին անձրևանոց էր) պարաշյուտի պես թռչելով ինձնից հեռանում, Դավիթն էլ իր հերթին շփոթված նայում էր իր անձրևանոցի ջախջախված, «գզգզված» գլխիկին ու չէր հասկանում, թե ինչ կատարվեց... Դա նրա առաջին անձրևանոցն էր ու առաջին անձրևանոցային ջախջախումը, ընդ որում` դեռ ընդամենը մի քանի անգամ էր բռնել: Դավթի անձրևանոցն էնպիսի վախենալու տեսք ուներ իր տարբեր կողմեր ցցված սուր մետաղաձողերով, որ ձեռքում պահելը վտանգավոր էր: Խրեցի մոտակա ծառերից մեկի մոտ ու անձրևի տակ թրջվելով գնացինք տուն: Ամենաափսոսն այն էր, որ անձրևանոցից գլխամասը լրիվ անվնաս էր, իսկ սովորաբար հենց գլխամասն է վնասվում:

    Էնպես որ, երբ ուզենաք Երևանի եղանակից բողոքել, հիշեք մեր անտանելի քամիներն ու անձրևանոցային վթարները:
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  17. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Աթեիստ (02.12.2022), մարդ եղած վախտ (02.12.2022)

  18. #10195
    Պատվավոր անդամ Adam-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.01.2007
    Տարիք
    33
    Գրառումներ
    2,034
    Mentioned
    14 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Էն օրը մտածում եմ՝ «ինչ տխմար բառ ա ''արվեստագետ''»-ը …

    Իմիջիայլոց, մենակ հայերեն լեզուն ա, որ ունի էդ տխմար բառը:

    Ի՞նչ ա նշանակում արվեստագետ ??
    Նա, ով արվեստ գիտի՞ ??

    Արվեստը սուբյեկտիվ բան ա, ու ոչ մեկ դա չի կարա ''իմանա'':

    Դու Պիկասսոյի նկարները հավանում ես, իսկ իմ համար իրանք ոչինչ չներկայացնող ապուշություններ են:

    Ես Տիտանիկ ֆիլմը շատ եմ սիրում, իսկ դու ինձ պիտի դնես ու ժամերով ապացուցես, որ դա Կեմերոնի ամենավատագույն ֆիլմն ա: Ինչ ա թե՝ դու ավելի շա՛տ արվեստագետ ես, քան ե՞ս: Ինձ Տիտանիկը հուզում ա: Ես դա չեմ ''իմանում'' ինչ ա …

    Դա արվեստ ա: Արվեստ նշանակում ա «հուզել»: Դա ո՞նց կարելի ա իմանալ … գիտություն հո չի՞ …

    Մարդ կա՝ Թաթուլ Ավոյանից ու Վիգեն Չալդրանյանից ա հուզվում, մարդ էլ կա՝ Լարս Ֆոն Տրիերից կամ Ուես Անդերսոնից:

    Ես ու՞մ կարամ մեղադրեմ ու հլը մի հատ էլ՝ համարձակություն ունենամ ասելու՝ «դու ավելի քի՛չ ''արվեստագետ'' ես, քան ես»:

    Նշածս չորսն էլ կոնտենտ ստեղծողներ են:

    Արվեստագետս ո՞րն ա … ?
    Վերջին խմբագրող՝ Adam: 07.12.2022, 19:53:

  19. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Varzor (19.12.2022), Աթեիստ (08.12.2022), մարդ եղած վախտ (08.12.2022), Վիշապ (08.12.2022)

  20. #10196
    Բարի ճանապարհ One_Way_Ticket-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.03.2009
    Հասցե
    Ուղևորի ծոցագրպան
    Տարիք
    38
    Գրառումներ
    3,574
    Բլոգի գրառումներ
    32
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ոչ մի կերպ չեմ կարող համակերպվել, որ որոշ մարդկանց համար հ-ն ու խ-ն նույն հնչյունն է։ Մի քանի անգամ լատվիերենի լեզվակիրների, ռուսերենին ու անգլերենին գերազանց տիրապետող, հարցրել եմ․ լատվիերենում H-ն ո՞նց է արտասանվում, հը՞, թե խը՞։ Զարմացած նայում են դեմքիս, կարծես երկու անգամ նույն բանն ասացի ու հարցնում եմ՝ դրանցից որն է։ Լավ, ասում եմ, փորձենք սենց․ хлеб-ի х-ն, թե՞ hello-ի h-ն։ Էէէ ,- ասում են ,- եսիմ, դժվար հարց ես տալիս։

    Ես հասկանում եմ՝ տ-ն ու թ-ն չտարբերել։ Բայց ուր հ-ն, ուր խ-ն։

  21. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Աթեիստ (22.12.2022), Վիշապ (26.12.2022)

  22. #10197
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,016
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    2022-ին ուշադրությունս առավելապես գրաված մտքերն ու թեմաները․

    - Խնդիրն ունեցողն ու դրա հետևանքով առավելապես տանջվողը հաճախ նույն մարդը չի։

    - Երկարակյաց խնդրին վերաբերող ամենակարևոր թեմաներից մեկն էն է, թե ինչ դրական ֆունկցիա է դա մինչ այժմ ունեցել (պրոբլեմներից էլ կարելի է շահ ունենալ), որ էդքան ժամանակ պահպանվել է․ արդյո՞ք իսկապես ուզում են ազատվել դրանից։

    - Էն, ինչ մեր մանկության վերաբերյալ քրոջս ընկալման մեջ ինձ հա թվում էր «չափազանցրած», իրականում չափի մեջ է․ էդ ես էի տարիներ շարունակ մեր մանկության խնդիրներն ինքս ինձ համար «փոքրացրել», որ կարողանամ միջով անցնել, ու լրիվ կորցրել էի դրանց իրական չափի զգացողությունը։

    - Էն ամենը, ինչ ինձ դուր չի գալիս, բարձրաձայնում եմ ու հաճախ ոչ ամենաբարեհամբույր ձևով (աշխատանքում լինի, թե ուրիշ տեղ), ու հետո մտածում եմ, թե արդյոք ես չափազանց քննադատական եմ և կտրուկ (գերմանացիներից ավելի գերմանացի՞), ու ինչու է գնալով սրվում մոտս էդ գիծը։

    - Մեր թիմի ղեկավարը վերջերս ասեց, որ թիմային հանդիպումների ժամանակ իմ դեմքի արտահայտությունը երբեմն անհանգստացնում է իրեն (հա, հեշտ չի, երբ թե ղեկավարդ, թե կոլեգաներդ հոգեբաններ են), ու որ իրեն թվում է, թե ձանձրացած եմ։ Ասեցի, որ էդպես էլ կա։ Ու երբ ինչ-որ բան ինձ հետաքրքիր չի, ուղեղս ինքնիրեն անջատվում է, դադարում եմ լսել ու կենտրոնանում եմ սեփական մտքերի վրա։ Ու որ իմ ներքին դիալոգն ինձ սովորաբար ավելի է հետաքրքրում։ Հարցրեց, թե երբևէ անցել եմ IQ-թեսթ, իր կարծիքով "hochbegabt" եմ։ Ըհն, հաստատ, ամեն եսակենտրոն խփնվածի որ "hochbegabt" կոչենք, շատ հեռու կգնանք։

    - Վերաբերմունքս կլիենտներիս / պացիենտներիս հանդեպ գնալով ավելի է տարբերվում էդ համակարգից դուրս գտնվող մարդկանց հանդեպ վերաբերմունքից․ մնացած բոլորի հանդեպ հանդուրժողականության սահմաններս խիստ նեղ են։

    - Սոցիալական կապերս վերջին տարում նկատելիորեն ինտենսիվացել են․ ինձ դուր է գալիս մարդկանց հետ ժամանակ անցկացնել որոշակի սահմաններում՝ առանց շատ մոտ թողնելու։ Սահմանված դիստանցիան համ ինձ է պաշտպանում, համ իրենց՝ ինձնից (եթե նույնիսկ չգիտեն դրա մասին)։

    - Մարդիկ ինձ անվերջ հետաքրքիր են, եթե անգամ մեծ սիրով լցված չեմ իրենց հանդեպ․ մարդկանց վերաբերող մանրամասները, անգամ փոքր դետալները միանգամից նկատելի են ու արագ ամրապնդվում են հիշողությանս մեջ։ Հետո սկսվում են պտտվել մտքում, հունցվել ու հունցվել, բայց երբեք էլ վերջնական ձև չեն ընդունում, որովհետև հունցվելը ավարտին չի հասնում։

    - Ինձ մտահոգում է մանիպուլյատիվ լինելս․ գիտեմ, որ հաճախ դիտմամբ ինչ-որ կոճակի եմ սեղմում՝ մարդկանց մոտ ուզածս ռեակցիան կամ անգամ բացասական զգացմունքներ առաջացնելու համար (սա կլինետներիս չի վերաբերվում), ու որ դա ինձ ներքին բավականություն է պատճառում։ Ինձ թվում է, որ մեկ-մեկ արժի մարդկանց «պատժել», ու դա անում եմ՝ իրենց զգալու ունակությունս չարաշահելով։
    Մանիպուլյատիվ լինելս օգնում է նաև առանց մեծ բարդությունների առաջ գնալ կյանքում․ օրինակ՝ ինձ ահագին հեշտ է նոր աշխատանք գտնելը կամ ցանկացած այլ հարցազրույց անցնելը, արագ «տեսնում եմ» դիմացինիս ու զգում՝ ինչ է ուզում լսել, ու դա տալիս եմ մեծ պորցիաներով։
    Դա իմ ունեցած ամենաատելի ու ամենասիրելի գիծն է, որից երևի երբեք էլ չկարողանամ հրաժարվել, ինչքան էլ որ անհանգստացնի, թե «ազնիվ ու բարոյական չի»։

    - Ֆլորիանի հետ երբ խոսում ենք կլիշեների ու ստերեոտիպերի մասին, ասում է, որ դրանք անհրաժեշտ են, որովհետև հնարավոր չի 8 միլիարդ մարդուն ամեն մեկին առանձին ընկալել՝ առանց դարակների դասակարգելու, ու որ բոլորս էլ ունենք մեր դարակները, այլապես դա չափազանց մեծ բեռ կլիներ մարդու համար։
    Հմմ․․․ իսկապես էդպե՞ս է։

  23. Գրառմանը 9 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Adam (22.12.2022), Freeman (22.12.2022), Sambitbaba (23.12.2022), Աթեիստ (22.12.2022), մարդ եղած վախտ (22.12.2022), Նաիրուհի (23.12.2022), Ներսես_AM (23.12.2022), Ուլուանա (28.12.2022), Վիշապ (26.12.2022)

  24. #10198
    Հատուկ John-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.04.2006
    Տարիք
    32
    Գրառումներ
    5,748
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ո՜նց ես ժամանակին չեմ գնահատել էն հաճույքը, որ կարելի է վայելել աշխատանքային օրվանից հետո, հանգստի տեսքով:
    2022թ. նշանավորվեց նոր ոլորտ ներխուժելով: Հա, հենց ներխուժելով, որտև իրականում որևէ ռացիոնալ մարդ ինձնից բացի հազիվ թե էդ քայլին գնար. տոտալ անորոշության ու գնաճի ֆոնին գնալ աշխատավարձի նվազման ու համատեղել երկու գործ. հին գործը շարունակել անել ողջ ծավալով, զուգահեռ սովորել - աշխատել լրիվ նոր մի ոլորտում, որը մեղմ ասած մութ անտառ է (նույնիսկ հիմա, 11,5 ամիս անց):

    Հա, ասածս ինչ էր. գործից գալիս եմ, մի թեթև հաց ուտել-բան, մի քիչ Կեպայի (հա, մի 5 տարի առաջ որ ասեիք փիսո եմ պահելու՝ «տարվա սուտ» մրցանակին կհավակնեիք) ու Հենրիի հետ մի թեթև լկստվում, մինչև երկուսն էլ քնեն, որ կարողանամ... բլին, ոչ թե գնալ խմելու, ոչ թե ֆուտբոլ նայել, ոչ թե Ֆարգոյախառը Թրու Դետեկտիվ վերանայել, այլ ըըը գործ անել: Գործ անել: Գործ, որ ժամանակին շատ էր թվում, չնայած 8 ժամ ունեի օրական հասցնելու համար: Հիմա ստիպված 4-5 ժամում փորձում եմ տեղավորվել, որ հասցնեմ քնել մինչև հաջորդ գործին գնալու ժամը:

    Էնքան խառն է ամեն ինչ, որ չգիտեմ ինչքան կձգեմ: Անկապ օրագրում գրառում անելը երևի լավ ցուցիչ է, թե ինչ տիպի խառն եմ ու չեմ ջոգում ինչը ոնց անեմ, որ համ ժամանակային առումով հասցնեմ, համ ֆինանսապես, համ էլ հասցնեմ ապրել մի քիչ էլ ձեռի հետ:

    Հախվերդյան Ռուբոն ընտանեկան երջանկության մասին մի երգ ունի. ավելի քան ակտուալ )

  25. Գրառմանը 11 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Cassiopeia (25.12.2022), enna (28.12.2022), Freeman (23.12.2022), _Հրաչ_ (23.12.2022), Աթեիստ (23.12.2022), Անվերնագիր (27.12.2022), Հայկօ (27.12.2022), մարդ եղած վախտ (23.12.2022), Յոհաննես (24.12.2022), Նաիրուհի (26.12.2022), Վիշապ (26.12.2022)

  26. #10199
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,258
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ուզում եմ Ակումբից ներողություն խնդրել... բազմաթիվ տառասխալներիս համար։ Վայթե ծերանում եմ, աչքերս լավ չեն տեսնում, ակնոցներս էլ (երկու հատ ունեմ), եսիմ որ ջհանդամն եմ հաճախ շպրտած լինում։ Հուսով եմ, լավ եք։ Պաչեր։
    Si vis pacem, para bellum

  27. #10200
    խշշշ... enna-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.04.2013
    Հասցե
    Tardis
    Գրառումներ
    1,535
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Բարև ակումբ, Ջոնի գրածը ոգեշնչեց էսքան դադարից հետո գրել. երևի ներկա կյանքի զգացողությունների մեջ նմանություն կար։
    Ես էլ նոր էտապ եմ սկսում, որ բացի վերջին տարուց ինքս ինձ համար երբեք չէի նախատեսել։ Ընդհանրապես հետ նայելիս զգում եմ, թե ինչքան անկանխատեսելի ու միաժամանակ կանխատեսելի ընթացք ա ստացել կյանքը։ Սովորության համաձայն հեռախոսիս նկարների ժամանակացույցով փորձում էի վերհիշել ներկա տարին ու ռետրոսպեկտիվ գրում էի տարվա մասին։ Արդեն հասել էի մայիսի անցուդարձին, երբ ամբողջ գրածս ջնջվեց։ Մի պահ շոկի մեջ էի, որովհետև ցավոտ էր էդքան պատմությունը կորցնել, երբ անհամբեր սպասում էի կարդալ կիսվելուն։ Հետո փորձեցի հուսադրվել, որ ավելի ուրիշ տեսանկյունից նորից կգրեմ, ավելի քիչ կենցաղային։
    Մի քանի շաբաթ էդ միտքը գլխիս մեջ ունենալուց հետո, հիշեցի, որ նկարներ ունեմ հին հեռախոսիս մեջ, փորփրեցի ու ոչ մի կարևոր մոռացված բան չգտա, հիշեցի մյուս խառը տեղերի արխիվների մասին, որ երկար տարիներ չէի էլ բացել։ Մոտավորապես 2014-ից սկսած ունեի, թերթում էի ու ինքս ինձ համար համ օտար էի, համ հարազատ։
    Զգացի, թե ինչքան կարևոր ա չկառչել, բաց թողնել ու գնալ էնտեղ, որտեղ ուզում ես, փոխել ու դառնալ նենց, ոնց ինքդ ես քեզ պատկերացնում, ոչ թե նենց ոնց ստացվել ես։
    Երկար ժամանակ նենց զգացողություն էր կողքիս, որ լիքը մարդկանց ու դեպքեր ուղեղս որոշել ա մոռանա, հիմա էդ ամենը վեր եմ հիշում ու հասկանում, որ էն ժամանակ անհնար էր էդ ամենը վերլուծել ու հասկանալ։ Առանց «մոռանալու» չէի կարողանա նորից սկսել։ Հիմա՝ երբ էդ ամենը համ գլխիս մեջ, համ իրականում հեռու անցյալ ա, կարամ վերհիշեմ առանց ցավեցնելու, առանց կցելու ու էդ ամենով ինքս ինձ սահմանելու։ Միաժամանակ չեմ մտածում, թե դրվագները ինձ հետ կապ չունեն, ընդհակառակ՝ ճանապարհի մի մաս էին ու ամեն դրվագ կպնում էր իրար, դառնում ինքս իմ ու աշխարհաճանաչողության մաս։
    Առաջին մարդուց, ով խորությամբ հավատաց ու օգնեց կծիկը բացելու համար բավականաչափ ուժեղ զգամ, սպիտակ թռչունիս տված գիտակցումներից, մարդկանցից, ովքեր սեղմում էին վերքերը, մինչև մոտիկ անցյալ, երբ ուրիշի մեջ ինքս ինձ կորցրի ու վերագտա նենց ամբողջական, ինչքան մինչև հիմա չէի զգացել։
    Անհամբեր սպասում եմ Արիայի ծնվելուն։ Մի քանի ամիս առաջ ապագայի էդ հատվածի մասին մտածելիս տագնապում էի, հիմա մտածում եմ, որ ամեն ինչ հենց նենց ա, ոնց ուզում եմ։
    Գիտեմ, որ տարիներ անց հետ նայելիս էս էտապն էլ ներկայի համեմատ ոչ ամբողջական կթվա, ու երևի թե էս զարթնելու ճամփորդությունը մենակ մեռնելուց ա ավարտվում ։))
    Վերջին խմբագրող՝ enna: 28.12.2022, 01:02:

  28. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Cassiopeia (01.01.2023), ivy (28.12.2022), John (02.01.2023), Աթեիստ (28.12.2022), Նաիրուհի (10.01.2023), Ուլուանա (28.12.2022)

Էջ 680 684-ից ԱռաջինԱռաջին ... 180580630670676677678679680681682683684 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Շատ անկապ օրագիր
    Հեղինակ՝ Աբելյան, բաժին` Անձնական օրագրեր
    Գրառումներ: 29
    Վերջինը: 14.11.2014, 14:59

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •