User Tag List

Էջ 33 686-ից ԱռաջինԱռաջին ... 232930313233343536374383133533 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 481 համարից մինչև 495 համարի արդյունքները՝ ընդհանուր 10286 հատից

Թեմա: Անկապ օրագիր

  1. #481
    Պատվավոր անդամ Goga-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.11.2006
    Հասցե
    Երեւան
    Տարիք
    39
    Գրառումներ
    661
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Անկապ օրագիր

    Արդեն տուն գնալու ժամանակն է, թեպետ մի քիչ հոգնած եմ, բայց կքայլեմ երևանյան փողոցներով, շատ եմ սիրում…Անձրևը համառորեն ուզում է փոխեմ որոշումս, բայց սիրում եմ քայլել անձրևի տակ, առանց անձրևանոց(այդպես էլ չսիրեցի անձրևանոց), հետո էլ նրա ձայնը չի թողնի ինձ միայնակ զգալ…
    Գուցե քեզ թվաց գիժ եմ, գուցե փնտրում եմ ինչ որ կարևոր մեկին, որ այս անձրևին տուն չեմ շտապում… ու գուցե դու չես սխալվում, ես ժպիտներ եմ փնտրում…անձրևից ծնված, առեղծվածային սիրո ժպիտներ
    Մի ժպիտ էլ քեզ եմ ուղարկում, որ առաջացավ իմ ու անձրևի համբույրից հետո
    Մենք փոխանակվեցինք մեր ժպիտներով... մինչ նոր հանդիպում

  2. #482
    չկամ ... Empty`Tears-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.02.2008
    Գրառումներ
    888
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Անկապ օրագիր

    Մենակություն..
    Մենակ եմ.. սակայն չգիտեմ ինչի կամ ում պակասն եմ զգում...
    Գուցե քո...?
    Ոչ..
    Լինում են պահեր երբ ուզում եմ խոսել, պատմել, սակայն նայում եմ շուրջս և ոչ մի շունչ...
    Արդիոք կգաս մի օր...?
    Միգուցե...
    Սակայն գալուց այնպես արի, որ իսկապես զգամ կողքիս կա այն մեկը ով շնչում է...
    Եկար...
    Գրկիր և ամուր ամուր սեխմիր կրծքիդ...
    Շատ շատ երկար եմ սպասել..սիրում եմ քեզ...
    Sometimes one pays most for the things one gets for nothing ...

  3. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Լուսաստվեր (22.07.2013)

  4. #483
    Պատվավոր անդամ impression-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.03.2007
    Գրառումներ
    3,732
    Բլոգի գրառումներ
    7
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Անկապ օրագիր

    Ինչի՞ եմ էսքան հասկանալի քեզ համար:
    Մնայի էն նույնը` մի քիչ միստիկ, մի քիչ մեծամիտ: Շուրջս պատնեշ կառուցեի, որ էդ պատնեշը ջարդելով առաջ գայիր, քեզ դա դուր է գալիս: Ու ամեն անգամ, երբ քիթ մռութդ արյունոտեիր պատերս ջարդելուց, հայտարարեի, որ բան չի ստացվում: Դու էլ հավատայիր, բայց մոռանալով, որ թույլ ես, էլի հարձակվեիր պատերիս վրա: Ու արդեն ինքդ կսկսեիր գնահատել էն, ինչ ունես, քանի որ դժվարությամբ կհասնեիր: Էն էլ, էդ անտեր մնացած պատերն ինձ մոտ կամ ի սկզբանե չկային կամ ապակուց էին կամ էլ շատ ցածր: Դռներս միշտ բաց են, ես` կազմ ու պատրաստ քո ամեն կանչին: Անինքնասիրության մեկը մյուսից պերճախոս դրսևորումներիցս արդեն սիրտս խառնում է: Չէ, դու մի մտածի, չեմ բողոքում, ուղղակի կյանքս եմ պատմում, թե չէ մի մեծ բան չի, ես հարմարվող եմ:
    Դե լավ, գնամ հանգստանամ, ուժերս հավաքեմ, քիթ մռութս էլ սրբեմ, լրիվ արյունլվիկ եմ եղել, պատերիդ հեչ պետքն էլ չի: Դու էլ, ներսում թաքնված, մեկ-մեկ ժպտա, դրանից ոգևորվում եմ ու նոր թափով ճակատս տալիս բետոնե պատնեշիդ:

  5. #484
    թիթեռնիկի թևերով աղջիկ… Երկնային-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2008
    Հասցե
    փերիների մասին հեքիաթում…
    Տարիք
    36
    Գրառումներ
    2,989
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Անկապ օրագիր

    Մարմնովս սարսուռ անցավ… ցուրտ ա սենց պահերին լինում… ահավոր ցուրտ…

    գիտեմ, որ ինչ-որ բան պետք ա ասել, բայց չի ստացվում…
    էնքան բանա լինում, որ ուզում ես ասել… բայց զգում ես, որ ավելորդ են էդ խոսքերը…
    ուզում ես ասել, որ հասկանում ես… որ լավ ա լինելու… բայց դա էլ պետք չի…

    ցավում եմ… կյանքն ա էսպիսին…
    …և այդպես էլ չհասկացա՝ ով եմ ես…
    մի Աղջիկ, որը երազում է մի օր Թիթեռ դառնալ, թե՞ Թիթեռ, որը երազում է Աղջիկ լինել…

  6. #485
    Պատվավոր անդամ Աբելյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    36
    Գրառումներ
    5,055
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Անկապ օրագիր

    Մեջբերում H.a.y.k.o.-ի խոսքերից Նայել գրառումը
    -Աչքով չտանք: Մեկ էլ տեսար՝ վաղը մի վատ բան պատահեց:
    -Իսկ ի՞նչ կոնկրետ:
    -Եսի՞մ : Մի բան կպատահի էլի, կյանք ա: Ո՞նց ա միշտ պատահում ա:
    -Իսկ ի՞նչ ա պատահում:
    -Եսի՞մ:
    -Դե քո համար ապրի էլի: Սպանիր, թողիր: Արդեն ինձ էլ ես զզվցնում...
    -Մոտակա 25 օրը միջանկյալ-զաչոտներ են:
    -Հա ի՞նչ: Չես պարապու՞մ:
    -Պարապում եմ:
    Տեսա՞ր որ ասում էի:
    Քարտս մտցրի բանկոմատի մեջ, փողը վեկալա, քարտը մոռացա վեկալեմ: Դու էլ՝ "քո համար ապրի էլի "… Լավ ա ծանոթ մարդ կար, ես էլ հանկարծ որոշել էի տուն գնալու երթուղիս փոխեի ու հետ դառնայի Համլսարանի հակառակ կողմից գնայի, ու էտ ծանոթ մարդը ինձ ըտեղ գտավ, քարտը տվեց: Թե չէ՝ մի ուրիշը ըլներ, կոդ-մոդ կփորձեր (ու ինչ իմանար էտ ոչխարը, որ մեջը սաղ-սաղ 150 դրամ ա մնացել) ու երրորդ փորձից քարտդ կվառեր: Էհ, դու քո համար ապրի, տենամ մինչև ուր ես հասնելու...
    Պարապելուց էլ զզվել եմ...
    Все люди - евреи, просто не все нашли смелость признаться.

  7. #486
    Պատվավոր անդամ Belle-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.06.2007
    Գրառումներ
    736
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Անկապ օրագիր – 2

    Ապրում ես հագիստ, ուրախ, ունենում ես փոքր ու մեծ խնդիրենր, որոնց դիմակայում ես ամբողջ ուժով, լինում են անկման պահեր, բայց էլի ոտքի ես կանգնում
    ինչի՞ համար են էս հիվանդությունները՝ անբուժելի ու սարսափելի,ինչի՞ համար է պատահականությունը, դժբախտ պատահարները
    ինչու՞ չկա հերթթթթթ
    ատում եմ անհերթությունը, ատում եմմմմմ
    Եկել եմ ձեզ գարուն բերեմ

  8. #487
    չկամ ... Empty`Tears-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.02.2008
    Գրառումներ
    888
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Անկապ օրագիր – 2

    Արժեր ասել~~...?
    Երևի թե այո,
    Ապրես..
    Այս ամենից հետո մի փոքր ապասիր, կանգ առ և մտածիր…Աշխարհը նույնն է, ոչինչ չի փոխվել…
    Դու էլ կանգնած ես երկու ոտքով նույն հողի վրա, սակայն այլ աշխարհով, այլ մտածելակերպով, այլ հույզերով և այլ սկուղբունքներով...
    Եթե այս ամենից հետո շատ չմտածեմ, սակայն շատ աշխատեմ...
    Երևի թե պետք է սեփական արժանիքներն ու թերությունները գնահատել է պետք և ուղղակի աշխատել ինքդ քեզ վրա...

    Կյանքը հեքիաթ է,
    Աշխարհը սուտ...
    Sometimes one pays most for the things one gets for nothing ...

  9. #488
    չկամ ... Empty`Tears-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.02.2008
    Գրառումներ
    888
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Անկապ օրագիր – 2

    Հավատա արդեն հոգնել եմ սպասելուց...
    Գիտեմ դու էլ կանցնես, այնպես ինչպես մյուսները..
    Բայց հավատա չեմ ուզում, որ հենց այսպես վերջանա...
    Ինչու?.., ինչու? չես տեսնում այն ինչ կարելի է գնահատել...
    Անցել էր, ինչի նորից վերադարձա և ասեցի՝կարոտում եմ...?
    Երևի թե ոչ միշտ պետք է ասել այն ինչ զգում ես...
    Սակայն ինչ անեմ...?
    Այդպիսին եմ ես...
    Ուղղակի ժպտա...
    Վերջին խմբագրող՝ Empty`Tears: 16.05.2008, 13:16:
    Sometimes one pays most for the things one gets for nothing ...

  10. #489
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,059
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Անկապ օրագիր – 2

    Հսկա կահույքը՝ տուփերի մեջ փակված, բերել դրել են խոհանոցում: Ախր ես նոր կահույք չէի ուզում: Այ հնից որ ազատվեցինք, շատ երջանիկ էի. ամբողջ խոհանոցը դատարկվել, դարձել էր անգյալի դրախտ: Ոչ ճաշ ես եփում, ոչ ուտելիք առնում, ոչ աման լվանում. ո՞նց անես. կահույք չկա: Միայն ռադիոն ես դնում գետնին, միացնում քո սիրած «Շարի-վարի» ալիքը, դու էլ հարմարվում ես մյուս անկյունում, կոմպը դնում ես գոգիդ, շոկոլադը՝ կողքիդ, ու էլ ի՜նչ դարդ:
    Իսկ էսօր բերեցին նոր կահույքը... Պայծառ անգյալանոցս նորից կդառնա խոհանոց՝ տխուր ու անպետք:
    Չեն թողնում մարդ կարգին ապրի...
    Բայց աչքս միջանցքի վրա է:

  11. #490
    ... Selene-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.11.2006
    Տարիք
    40
    Գրառումներ
    1,453
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Անկապ օրագիր – 2

    ՄԻնչև էջը բացվում է, որ գրառում անեմ, փորձում եմ մտաբերել, թե ունեմ արդյոք ուրախ գրառում քո էջերին հանձնած, արդեն հույսս կորցրել էի, բայց.. ձյուն էր գալիս, էնքան էի ուրախացել, տրամադրությունս էնքան էր բարձրացել, որ մանկան պես հրճվանքս կիսեցի քեզ հետ, նույնիսկ մեկին էլ օգնեցինք ես ու դու

    Իսկ էսօր էլի..չէ, տխուր չեմ, բայց... ուղղակի երբ ամբողջ էությամբ ուզում ես ավելի ուժեղ երևալ, անվախ, այնքան ես ուզում, որ սկսում ես հավատալ, թե հենց էտպես է, որ կա, բայց հետո գիտակցում ես, որ ցանկությունը դեռ նույն կարգավիճակում էլ մնում է... իսկ արդյոք էն, որ ինքս ինձ խոստովանում եմ, որ էտքան էլ քաջ չեմ, արդեն անվախություն չի թե սա էլ հերթական ինքնամխիթարանք է
    Դեռ լողալ չեմ սովորել, բայց նորից ոտքերս ջուրն եմ մտցնում հարազատներս կողքիս են, գիտեմ... գնամ, կարգավիճակս փոխեմ…
    True wisdom comes to each of us when we realize how little we understand about life, ourselves, and the world around us
    Socrates

  12. #491
    անծանոթուհի murmushka-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    10.02.2007
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    1,168
    Բլոգի գրառումներ
    20
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Անկապ օրագիր – 2

    երկար ժամանակ է չեմ գրել օրագրում,
    չեմ հասցնում, երբևէ չէի պատկերացնի, որ այսքան դժվար է համատեղել ամեն ինչ աշխատանք, ուսում, ընկերներ, պայքար և ......
    վաղուց այսքան հոգնած , միաժամանակ այսքան եռանդով լիչեմ եղել, միթե այս ամենն միշտ իմ կողքին է եղել, իսկ ես չեմ նկատել, ինչու չէի նկատում, ինչու???????
    համենայնդեպս ուրախ ե, որ հիմա եմ նկատել, հիմա եմ գնահատել, շնորհակալ եմ, որ դեռ կողքիս է
    Մի՛ փորձիր թաքցնել սխալդ, ընդունի՛ր այն, պատասխա՛ն տուր և շարժվի՛ր առաջ

  13. #492
    Բունտավշիկ Kuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.03.2008
    Գրառումներ
    8,349
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Անկապ օրագիր – 2

    Որքա՜ն ցավալի է, երբ սահմանափակվում է խոսքի ազատությունը...
    Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…

  14. #493
    մեծացա, ահա քայլում եմ... Janita Hero-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.08.2007
    Հասցե
    Այնտեղ ուր Նա է....
    Գրառումներ
    339
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Անկապ օրագիր – 2

    Փաստորեն շատ ծանր է զգացմունքային մարդու համար տեսնել արտասվող տղայի աչքերը: Էլ թույլ չեմ տա նման բան: Չեմ թույլ տա որ ասեն «ինձ երբեք չթողնես»……: Կախվածություն, սեր, կապվածություն, սովորություն,ապագայի անորոշությունից վախ…………Ո՞ր մեկն է ստիպում վարվել էդպես: Դե եկեք հանգիստ ապրենք էլի՜՜՜:

    Համ էլ կինը շատ դաժան էակ ա, կամ էլ ուժեղ ա՞: Ում համար ոնց………
    Համ էլ աշխարհի դժբախտությունների ու անհաջողությունների մեծ մասը ժամանակին «ոչ» չասելու հետևանք է………
    ընկա՞ր. ոչինչ, դա դեռ վերջը չէ...

  15. #494
    Պատվավոր անդամ impression-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.03.2007
    Գրառումներ
    3,732
    Բլոգի գրառումներ
    7
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Անկապ օրագիր – 2

    Վրադ գծեր են, մազերիդ ծայրից մինչև կոշիկներիդ քիթը:
    Սանրի թողած ուղիղ գծերն են գխիդ, ասես ակոսած լինեն մազերդ, հետո` հոնքերիդ մեջտեղի գիծը, երբ խոժոռվում ես: Վերնաշապիկդ` մաքուր, ճեփ-ճերմակ, բարակ սև գծերով: Կոշիկներիդ վրայի գծերը` դիտմա՞մբ ես էդպես գծավորվել: Ու, ինչն ամենաշատն ինձ նյարդայնացրեց` շալվարիդ վրայի արդուկի գծերն էին: Մի քանի ժամ անխոնջ արդուկել են շալվարդ, որ այդպես անթերի լինեն գծերը, գիտե՞ս… Ու գիտե՞ս, որ ես դա երբեք չէի անի քեզ համար: Ոչ թե որովհետև քեզ այդքան չէի սիրի ու նվիրվի, չէ, ճիշտ հակառակը`ես չէի թողնի, որ դու էսքան “ճիշտը” դառնաս, որ մանրակրկիտ մշակես օրվա պլաններդ` ըստ վայրկյանների, որ անգամ սեր անելը նախօրոք կանխորոշված գործողություն դառնա քեզ համար, որը պիտի սկսվի ու ավարտվի` ըստ քո գրաֆիկի: Ու եթե աստված մի արասցե, մի քանի րոպե երկար տևի, վերջում էլ չես ծխի, քանի որ արդեն կգա գրաֆիկիդ հաջորդ կետի իրագործման րոպեն: Չէ… ես քեզ կնվիրեի իմ սեփական գրաֆիկը` որն ունի միայն մի կետ` ԺՊՏԱ: Ու դու կապրեիր այնպես, որ այդ կետն ամեն վայրկյան հնարավոր լիներ իրագործել: Առավոտից իրիկուն քիթդ չէիր խոթի փաստաթղթերի մեջ, մեջքդ չէր կորանա կոմպյուտերի դիմաց ժամերով նստելուց, դե իսկ երեկոներն էլ հաստատ չէիր սպանի հեռուստացույցի ալիքներն անվերջ շրջելով: Ու էսպես չէիր գծավորվի: Կմնայիր էն մաշված ջինսերով տղան, ով չէր վախենում նստել խոտերին ու կիթառ նվագել, ով ծխում էր` առանց մտածելու, որ դա վնասակար է, ով հեռախոս էր պահում միայն ծնողների խնդրանքով, այն էլ` միշտ անջատած էր, ում մազերը միշտ խռիվ էին, ով չուներ ոչ մի “լուրջ” հագուստ, բայց ուներ լիքը ընկերներ …
    Դե լավ, գնա արդեն, ինձ հատկացրած ժամանակ չկար քո գրաֆիկում, քեզ համար փողոցն էիր անցնում, ես էլ անամոթի նման խցկվեցի ժամկետներիդ մեջ, կներես: Հա, երբ տաքսի նստես, զգույշ, շալվարդ չճմրթվի…
    Վերջին խմբագրող՝ impression: 18.05.2008, 21:42:

  16. #495
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,059
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Անկապ օրագիր – 2

    Խոհանոցի կահույքը նորից հետ տարան՝ դեռ անգամ չտեղավորած. դեֆեկտավոր էր անտերը:
    Էլի ոչ գազօջախ կա, ոչ սառնարան, ոչ լվացարան...
    Անհգյալանոցս ու սովածությունս էլ տալիս են իրենց ստեղծագործական պտուղները: Օրինակ՝ էսօր նոր բան եմ գյուտել: Դու մի ասա, էլեկտարական թեյնիկի մեջ կարելի է ձու խաշել, լուրջ եմ ասում, ով գազօջախ չունի, ինձ կհասկանա: Ու էդ նույն էլեկտրական թեյնիկի մեջ մեծ հաջողությամբ նաև բրինձ է եփվում, մի հոյակապ բան է ստացվում՝ համ արագ, համ հատիկ-հատիկ:
    Շուտով կարող եմ գիրք գրել՝ ինչպես ապրել առանց խոհանոցի:

Էջ 33 686-ից ԱռաջինԱռաջին ... 232930313233343536374383133533 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Շատ անկապ օրագիր
    Հեղինակ՝ Աբելյան, բաժին` Անձնական օրագրեր
    Գրառումներ: 29
    Վերջինը: 14.11.2014, 14:59

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •