User Tag List

Էջ 10 686-ից ԱռաջինԱռաջին ... 678910111213142060110510 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 136 համարից մինչև 150 համարի արդյունքները՝ ընդհանուր 10286 հատից

Թեմա: Անկապ օրագիր

  1. #136
    + Alizée + Ծով-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2006
    Հասցե
    Montpellier, France
    Տարիք
    35
    Գրառումներ
    2,093
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Անկապ օրագիր

    Է, հեսա մի տարի կլինի Նոր տարվան եմ սպասում..հույսս քիչ-քիչ մեռնում ա...
    ու..տեսա՞ք, որ հույսը մեկ-մեկ մեռնում ա, երբ հասնում ա իր նպատակին...
    մեռնում ա..չի մեռել..Նոր տարվան կհասնեմ...
    Փաստորեն նոր տարի չէր լինի, եթե նպատակս չլիներ
    Իսկ մյուս Հույսը կապված է Ձմեռ պապիկիս հետ
    Ու խնդրում եմ իմ պապիկին հանգիստ թողեք

  2. #137
    Պատվավոր անդամ impression-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.03.2007
    Գրառումներ
    3,732
    Բլոգի գրառումներ
    7
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Անկապ օրագիր

    Մրսում եմ... չգիտեմ՝ անիմաստ ու սպառնալի փաստաթղթերի կույտն է դրա պատճառը, իմ մի քիչ գրիպային վիճակը, մենակությունս, բարակ հագուստս, ոչ գրասենյակային տրամադրությունս, սառը ստեղնաշարը, թե պարզապես այն, որ ինչ-որ մի անա... ապ.... ավա... ներողություն, ինչ-որ մեկն անջատել էր գեռուցիչը... Մրսում եմ:
    Find what you love and let it kill you. (c) Bukowski

  3. #138
    Արգելափակված
    Գրանցման ամսաթիվ
    14.11.2007
    Հասցե
    Հուսով եմ, որ նրա սրտում
    Գրառումներ
    6
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Անկապ օրագիր

    Այսօր հաճույքով արթնացա, չնայած չկար քո քաղցր բառերով համեմված բարեմաղթանքներով հաղորդագրություն...
    Արթնաց ու ժպտացի, հետո սովորականի պես շտապեցի աշխատանքի այսօր մի քիչ ավել քայլեցի, քան ընդհանրապես ու ինքս ինձ զարմանում է, ինչու շատ տխուր չեմ, ինչու?
    Մի թե ցավն արթեն բթացել է?
    Կամ հնարավոր է, որ հոգնել եմ հավերժ թաղումային տրամադրությունից, հիշում ես մի անգամ ասացիր, որ դեռ չես մեռել...
    Բայց ցավոք այդ մի տեսակ հանգիստ պահը շատ կարճ տևեց, ու նորից հարցեր, հարցեր, հարցեր...անպատասխան ու շատ...
    դեպի ուր ենք գնում...
    ուր է տանում այս ուղին...
    մի թե ճիշտ է նորից շարունակել այս ամենը
    ես քեզ կարոտում եմ, շատ-շատ

  4. #139
    ... Selene-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.11.2006
    Տարիք
    40
    Գրառումներ
    1,453
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Անկապ օրագիր

    Նայում եմ դրսում կանգնած մարդկանց, ովքեր աշնանային արևից ջերմության վերջին փշուրներն են ուզում պոկել ու հանուն դրա դեռ երկար կկանգնեն այդպես դրսում…Ոնց որ թե ժպտում եմ. չէ, էտ ժպիտ չի, մեջը տխրության համեմունք կա Ինչո՞ւ է մարդը ավելի շատ ուզում ստանալ… մինչ դու կանգնած «գողություն» ես անում արևից, քիչ հեռու մեկը գուցե հենց քո ջերմության կարիքն ունի…գուցե շտապես, ախր հետո-ն կուշանա ու նրան հասնել չես կարողանա…
    True wisdom comes to each of us when we realize how little we understand about life, ourselves, and the world around us
    Socrates

  5. #140
    Պատվավոր անդամ Աբելյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    36
    Գրառումներ
    5,055
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Անկապ օրագիր

    է՜ աշխարհ, աշխարհ...
    ռեֆերատի համար սկի մի քանի տող ինքնուրույն գրել էլ չեմ ուզում, copy-paste եմ անում
    ոչ մի բանի հավես չունեմ ու ինչ-որ բանի հավես ունենալու հավես էլ չունեմ
    Իմ հետ մի բան էն չի: Մի տեսակ դատարկություն եմ զգում իմ ներսում: Կարող ա՞ սոված եմ: Կարող ա: Բայց թե ուտելու հավես էլ չունեմ: Կարող ա՞ լավ չեմ քնել, հոգնած եմ մնացել: Բայց թե քնելու հավես էլ չունեմ: Քնեմ էլ՝ բա միջանկյալներ-զաչոտները... Մի ամիս էլ չի մնացել: Պարապել ա պետք: Օրը 4-5 ժամ... Արա դե լավ էլի...
    Все люди - евреи, просто не все нашли смелость признаться.

  6. #141
    Պատվավոր անդամ Taurus-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.09.2006
    Հասցե
    սատկած շան տնակ
    Գրառումներ
    2,264
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Անկապ օրագիր

    Չգիտեմ ինչ անեմ, էտ աղջիմը մտքիցս դուրս չի գալիս, բոլորին համեմատում եմ նրա հետ, կարող ա սիրահարվել եմ?, չէէէէ, դժվար, չնայած կարող ա, չէ է , հաստատ չէ, ես կիմանայի որ սիրահարվել եմ, աչքիս էս ուրիշ բան ա, պետք ա շտապ իրան գտնել, կարող ա ինքը իմանա?, կարող ա: Բայց որտեղից գտնեմ, կցկտուր տեղեկություններ ունեմ, բայց դե ես էլ հո կգտնեմ!!!
    Մի տեսակ չեմ ուզում պարզել, էս վիճակը դզում ա, այ հիմա հասկանում եմ նարկոմաններին
    ինչ անեմ, գնամ քնեմ կարող ա օգնի մոռանամ, բա որ երազում էլ տեեսնեմ, առավոտյան համալսարան, գործ, սաղ վարի կտամ:
    Ժոոոոողովուուոուրդ, ձեր իմացած Taurus-ը կրած մարդ ա, էն կայուն, ուժեղ հաստատուն մարդուց մնացել ա մի հատ T, էն էլ փոքրաtառ, լացս գալիս ա, ուզում եմ լացել, բայց չեմ կարում, ուզում եմ քնել, բայց վախենում եմ:
    ՕՖՖՖՖՖՖՖՖՖՖՖ Օֆ

    Ավելացվել է 1 րոպե անց
    Այ ըտենց էլ գիտեի, գրեցի՝ թողեց, հանգիստ գնամ քնեմ:
    Վերջին խմբագրող՝ Taurus: 20.11.2007, 00:43: Պատճառ: Գրառման ավելացում

  7. #142
    Անդամության թեկնածու
    Գրանցման ամսաթիվ
    09.11.2007
    Գրառումներ
    5
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Անկապ օրագիր

    Առնետն ու «ես»
    Ինձ հետ վերելակ մտավ նույնիսկ մի առնետ՝ այլևվս մտնելու տեղ չգտնելու պատճառով, կամ սեփական կամքով, ո՞վ գիտե, առնետին մինչև հիմա ո՞վ է հասկացել։ Ես էլ չեմ փորձի։ Հետո մինչև վերելակի դռների փակվելը, վազեվազ դուրս պրծավ։ Ես փորձեցի չթողնել նրան՝ երևի թե սեփական կյանքս ճակատագրին բարդելու նպատակով, բայց չկարողացա։ Դա էլ դժվար էր։ Գուցե և ավելի քան կլիներ անկարողությանս գիտակցումը։

  8. #143
    Պատվավոր անդամ impression-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.03.2007
    Գրառումներ
    3,732
    Բլոգի գրառումներ
    7
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Անկապ օրագիր

    Էսօր իմ մոտ լավ օր է: Իսկ քո մո՞տ: Հիվանդացե՞լ ես.... է՜հհհ, վերջ տուր, ինչ հիվանդանալ, ինչ բան: Ես Երևանից զգում եմ, որ դու հիվանդ ես: Դա կոչվում է.... ի՞նչ է կոչվում: Ինտուիցիա՞: Չգիտեմ: Դա ոչ մի խելացի IQ տեստով չես պարզի.... Ես քեզ դրսում տեսնեմ՝ չեմ ճանաչի, բայց զգում եմ, որ հիվանդ ես.... Դա ի՞նչ է կոչվում: Չգիտե՜մ...
    Find what you love and let it kill you. (c) Bukowski

  9. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    CactuSoul (13.06.2011)

  10. #144
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    27.05.2006
    Գրառումներ
    990
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Անկապ օրագիր

    Զզվել եմ նման հողաթափային հարաբերությունից,կարծես դու մի անշնորք աղջկա տիկնիկ ես,ինչ ուզում,երբ ուզում, հագցնում և տկլորացնում է,սառում ես ջերմությունից անգամ,դողում ես մատների հպումից անգամ:Ապրում ես նողկանքի չգրված ցուցանիշներից ամենավերջին թվի քառապատիկը ու նորից սկսում խաղդ.
    -Ասում ես`ի՞նչ նկատի ունես, ստի դրական ասելո՞վ ...

    շատ եմ զզվել

  11. #145
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,059
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Անկապ օրագիր

    Մեջբերում impression-ի խոսքերից Նայել գրառումը
    Էսօր իմ մոտ լավ օր է: Իսկ քո մո՞տ: Հիվանդացե՞լ ես.... է՜հհհ, վերջ տուր, ինչ հիվանդանալ, ինչ բան: Ես Երևանից զգում եմ, որ դու հիվանդ ես: Դա կոչվում է.... ի՞նչ է կոչվում: Ինտուիցիա՞: Չգիտեմ: Դա ոչ մի խելացի IQ տեստով չես պարզի.... Ես քեզ դրսում տեսնեմ՝ չեմ ճանաչի, բայց զգում եմ, որ հիվանդ ես.... Դա ի՞նչ է կոչվում: Չգիտե՜մ...
    Ինձ զգալը դժվար չի. ես բոլորինն եմ, նաև քոնը: Չմոռանաս զգալ ինձ, երբ առողջ եմ...

  12. #146
    Մշտական անդամ Mari-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.03.2007
    Հասցե
    Yerevan
    Տարիք
    38
    Գրառումներ
    288
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Անկապ օրագիր

    Լուսացավ, մթնեց, խավարեց կրկին,
    Ու ամեն բան, ոչինչ, չունի արդեն գին,
    Սառեց, ջերմացավ, ու փոխվեց նորից
    Նույնն էր մնացել գրեթե ոչինչ:
    Ժպտաց, խոժոռվեց, ծիծաղեց անգույն,
    Մանուկ էր, ծեր էր, մեղմ էր, խստագույն...
    Ծնվեց, մահացավ, ոչինչ չիմացավ
    Ամեն բան նորովի ամեն օր տեսավ:
    Տեսա՞վ... Չէր տեսնում ու պետք էլ չէր՝ տեսներ,
    Կյանք էր, տրվել էր, ու պիտի ապրեր,
    Դառնացած հոգու անփայլ մի մասնիկ
    Հեռվից ժպտում էր մարդկանց երեսին...


    Ասում են՝ այն թույնը, որի բաղադրությունը հայտնի է, ունի հակաթույն: Ինչու՞ չեն ուսումնասիրում արցունքի բաղադրությունը...
    Սակայն այնքան միեւնույն է...

  13. #147
    Երջանիկ մամա Cassiopeia-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    30.08.2006
    Հասցե
    Yerevan, Armenia, Armenia
    Տարիք
    45
    Գրառումներ
    3,756
    Բլոգի գրառումներ
    5
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Անկապ օրագիր

    Տեսնես կգտնվի արդյոք մեկը, ով իր համակարգչի դիմաց իմ նման ծունր է դնում ու խնդրում աշխատել: Թարսի պես, էսօր ծրագրային դիսկերս էլ տանն եմ մոռացել: Համակարգչիս ապաքինումը մնաց վաղվան…
    Իսկ մինչ այդ - գարունը միանգամից փոխվեց ձմռան: Ինձ համար այս տարի ոչ ամառ եղավ, ոչ էլ աշուն… Բայց ձմեռը չի վախեցնում: Սպասում եմ, թե երբ եմ պարելու փաթիլների բյուրեղային գեղեցկության տակ, երբ գիշերային լույսերի ներքո նրանք անվերջ դյութում են անհոգ մարդկանց աչքերը…
    Առաջվա նման ձմեռը էլ չի վախեցնում: Հիմա գիտեմ, որ ի վիճակի եմ սիրել ու հիանալ ձմեռով, քանի որ հոգումս այնքան ջերմություն կա, որը թույլ չի տա ձմեռային սառնությանը ներթափանցել այնտեղ ու ստիպել դողալ՝ անհայտությունից: Հիմա վստահ եմ, որ հայտնությունն իմ ձեռքերում է: Սակայն երբեմն դառնում եմ անձեռ ու անօգ: Դեռ անցյալի տխուր սովորույթները համառորեն չեն ուզում լքել ինձ: Բայց ոչինչ, հուսով եմ, որ այս ձմեռը կստիպի նրանց ևս հեռանալ: Կստիպի հասկանալ, որ չքնաղ է այն ամենը ինչ տեսողության սահմաններում է, սակայն ավելի խորը տեղ ունի՝ հոգում…
    Էլ չեմ ուզում թույլ տալ տեսողական պատրանքներին տիրել ինձ: Արդեն բավ է: Կապրե՛մ ու կապրեմ հոգով: Դեն կշպրտեմ նյութը ու միայն հոգին կպահեմ ինձ:

    Կարծես թե նորից ընկա երազների գիրկը… Արթնացի՛ր վերջապես: Բավ է խաբես ինքդ քեզ: Ժամն է հասկանալու, որ այս կյանքում նյութն ավելի է հարգվում քան հոգևորը…
    Արթնացի՛ր…

  14. #148
    Պատվավոր անդամ impression-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.03.2007
    Գրառումներ
    3,732
    Բլոգի գրառումներ
    7
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Անկապ օրագիր

    Հիմարագույն թարգմանություն եմ անում: Հիմարագու՜յն....
    Համ էլ՝ համոզում են, որ Կոելիո կարդամ: Իսկ ես Սելինջեր եմ փնտրում, շատ-շատ եմ ուզում կարդալ The Catcher in the Rye-ը: Կրկին: Մեկ էլ՝ առաջին կուրսում եմ կարդացել:
    Համ էլ՝ անիմաստ օրեր են անցնում՝ ձմռան ակնկալիքով:
    Համ էլ՝ ձմեռը չեմ սիրում:
    Ջազ կլսեի հավեսո՜վ....
    Find what you love and let it kill you. (c) Bukowski

  15. #149
    Հատուկ Guest-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.09.2006
    Հասցե
    Այգեստան
    Տարիք
    39
    Գրառումներ
    1,512
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Անկապ օրագիր

    Մարդկանց միամտությանը չափ ու սահման չկա… Ու մարդկաց թվում ա, թե ինչ-որ գերծողություններ կատարվում են առանց պատճառ…
    Հոգնել եմ զարմանալուց

  16. #150
    Լիարժեք անդամ Էդուարդ_man-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.11.2007
    Հասցե
    անհասցե
    Գրառումներ
    137
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Անկապ օրագիր

    Շատ բան կա անելու, հասցնելու այսօր արդեն 21ն է ձմռանը մնաց 9 թե 10 օր
    Կուզեի ձմեռը մի քիչ ուշանար , գոնե մի քիչ մի քանի բան ավարտին հասցնեի
    Պետք է հասցնել մինչև մայրամուտ...

Էջ 10 686-ից ԱռաջինԱռաջին ... 678910111213142060110510 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Շատ անկապ օրագիր
    Հեղինակ՝ Աբելյան, բաժին` Անձնական օրագրեր
    Գրառումներ: 29
    Վերջինը: 14.11.2014, 14:59

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •