User Tag List

Էջ 688 688-ից ԱռաջինԱռաջին ... 188588638678684685686687688
Ցույց են տրվում 10,306 համարից մինչև 10,307 համարի արդյունքները՝ ընդհանուր 10307 հատից

Թեմա: Անկապ օրագիր

  1. #10306
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,065
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ամռանը՝ արձակուրդի ժամանակ, մի թեթև գիրք էի կարդում գերմանացի ժամանակակից գրողներից մեկից, կոչվում էր՝ "Horror-Date", ինչ-որ պահից սկսեց լրիվ աբսուրդային ու չափազանցված թվալ․ լավ, հա, ո՞նց կարող է դեյթը էսքան թարս գնալ։
    Իմ պատանեկան հիշողություններում դեյթերը մնացել էին՝ որպես հավես, ֆլիրտային ժամանց, որտեղ քեզ լավ ես զգում՝ անկախ նրանից, որ ուղղությամբ դա կզարգանա։

    Ու էդ հիշողություններով տարված՝ մի քանի օր առաջ մտածեցի՝ գուցե արժի մի երկու թեթև դեյթի գնալ, տեսնել՝ հիմա դա ոնց կլինի, էս տարիքում։ Իրականում, քիչ հետաքրքրված էի նոր ծանոթություններով, ավելի շատ ինչ-որ թեթև ժամանցի կարիք ունեի երևի։ Կամ գուցե դրա կարիքն էլ չունեի, ավելի շատ երևի հետաքրքրությունն էր, դե ինչ-որ նոր փորձ պիտի լիներ։

    Առաջին դեյթը
    Մի վառվռուն բրազիլուհի էր՝ ընդգծված ֆորմաներով ու աչքի ընկնող տեմպերամենտով։ Ինչ-որ հավես երջանիկ վայբ ուներ, վարակիչ ժպիտ ու փայլփլող աչքեր։ Զբոսնեցինք լիքը, խոսեցինք, ընդհանուր թեմաներ շատ չէի կարողանում գտնել։ Մտածեցի՝ երևի "Bridgerton" նայողներից կլինի։ Ճիշտ էի․ դրանից խոսեցինք, գոնե մի ընդհանուր թեմա էր։ Ընթացքում հա հարցնում էր՝ ես ոնց եմ սենց լավ գերմաներեն խոսում․ ինքը ինչ-որ իր հորինած ունիկալ խոսքն ուներ՝ մի քանի լեզուների խառնուրդով, բայց հասկանում էի՝ ինչ էր ասում։
    Հետո նստեցինք մի տեղ՝ թեյ խմելու։ Ու ես ինչ-որ թեթև խոսակցություն եմ վարում, ինքն էլ իր փայփլող աչքերով վրաս է նայում։ Մեկ էլ թե․
    - Ես penetration չեմ սիրում։
    Քիչ էր մնում թեյը շնչափողս թռներ։
    Նայում եմ վրան, թե ես էս ինֆորմացիայի հետ հիմա ի՞նչ անեմ։
    Ու ինքը շարունակում է պատմել, թե ինչ է սիրում։
    Թե ոնց փախա էդ դեյթից, մենակ ես գիտեմ։ Լավ, horror չէր, բայց լրիվ դիսկոմֆորտ էր․ հեչ պատրաստ չէի անծանոթ մարդու հետ սեռական թեմաների մեջ մտնելուն։ Չնայած «մեջը մտնելն» էս դեպքում բառերի սխալ ընտրություն էր․ ինքը դա չի սիրում։

    Երկրորդ դեյթը
    Գերմանուհի էր, որ մանկությունը բախտի բերմամբ Ղազախստանում էր անցկացրել։ Մինչև հանդիպելն արդեն մոտս ինչ-որ զգացում էր, որ չարժի հետը դուրս գալ, քանի որ խոսելիս զգում էի, որ ոչ մի ձգող բան չկա իր մեջ։ Բայց դե չլսեցի ինտուիցիայիս։
    Էս մի դեյթը մի քիչ ավելի մոտ էր horror-ի, որովհետև հանդիպելու պահից սկսած՝ մտածում էի, թե ոնց փախչեմ։ Հակակրանք՝ առաջին հայացքից։
    Ահագին խելոք մարդ էր, բայց իր անձը շատ վանող էր։ Ինչ-որ պասիվ-ագրեսիվ ու մեծամիտ բան կար մեջը։ Ու դե ինչ թեմաներից էր խոսում ու ոնց էր խոսում, ամբողջ պատկերը չէր լավացնում։
    Ահավոր վատ նստվածք մնաց էդ հանդիպումից, մի ձև լրիվ քամված էի։ Ես իրեն նույնիսկ որպես կլիենտ չէի ուզենա ունենալ, իսկ դա ես շատ հազվադեպ եմ ինչ-որ մեկի մասին ասում։

    Երրորդը, որ դեյթ չդարձավ
    Մի հավես տիպ էր երևում, բայց երբ սկսեցինք ավելի շատ շփվել, իր էներգայի հոսքին սկսեցի չդիմանալ։ Էն երկարության մեսիջներ էին գալիս, որ պիտի ահագին սքրոլ անեի, որ ամբողջ հաղորդագրությունը՝ իր լիքը սմայլերով ու էմոցիաներով, կարդայի։ Իր ամբողջ օրը մանրամասն նկարագրում էր՝ դրա հետ կապված իր բոլոր մտքերով ու հույզերով հանդերձ։ Մեկ-մեկ էնքան երկար էին էդ տեքստերը, որ ուղղակի ի վիճակի չէի էդ ամբողջին արձագանքելու։ Հետն էլ լիքը նկարներ իր առօրյայից, իր անցյալից, իր ներկայից։
    Բացի դրանից, Taylor Swift-ի թեժ երկրպագուներից էր, մի իսկական «սվիֆթի» ու հեղեղում էր ինձ էդ աշխարհի մասին նկարագրություններով։
    Եթե արդեն մինչև հանդիպումն էի իր էներեգայի հոսքից խեղդվում, մտածեցի, որ հանդիպելուց լրիվ կխորտակվեմ։ Էս անգամ լսեցի ինտուիցիայիս ու չհանդիպեցի, կապն էլ դադարեցրեցի։

    Ինձ թվում է, մի շաբաթվա «արկածները» լրիվ հերիք էին ինձ․ էլ ոչ ես եմ առաջվանը, ոչ դեյթերը։ Փակեցինք էջը, անցանք առաջ։

  2. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    impression (11.04.2026), StrangeLittleGirl (31.03.2026), Արէա (22.03.2026), Ուլուանա (05.04.2026)

  3. #10307
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,065
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հունվարից ահագին ծանր բաժանման միջով եմ անցնում, ինչքան էլ որ դա քիչ եմ ցույց տալիս։ Ու էս ընթացքում ինձ լրիվ պատասխանատու եմ զգում մյուս կողմի համար, ոչ թե որովհետև ես եմ որոշել առանձնանալ, այլ որովհետև ինձ համար հարաբերություններում մի շեմ կա, որը եթե անցնում ես, էդ մարդն ընդմիշտ քո մի մասն է դառնում, ու պիտի հոգ տանես իր մասին, ինչ էլ լինի։

    Եթե ուզում է խոսել, խոսում ենք, ուզում է հանդիպել, հանդիպում ենք: Էնքան կարևոր չի՝ ես ինքս դրան ոնց եմ վերաբերվում, ինչքան էն, որ ես ինձ պատասխանատու ու հոգատար եմ զգում մարդու հանդեպ, որն ինձ վստահել է ու իր կյանք է ներս թողել։
    Բաժանումը ծանր է, ինչպիսին էլ լինի, ու լավագույնը, որ մարդիկ կարող են անել իրար համար էդ ընթացքում, իրար հանդեպ գոնե մարդկություն, հանդուրժողականություն ու հնարավոր հոգատարություն ցուցաբերելն է։
    Փորձում եմ դրանով առաջնորդվել, ու երևի սրա շնորհիվ է, որ նաև նախկին ամուսնուս հետ մինչև հիմա՝ բաժանումից 12 տարի անց, դեռ լավ հարաբերությունների մեջ ենք։

    Ցանկացած խորը կապի մեջ մյուս կողմի համար պատասխանատու զգալը նաև աշխատանքում է երևում․ ես հասանելի եմ իմ անցյալ և ներկա կլիենտների ու պացիենտների համար ու օրվա մի մասը մենակ նամակներին և հաղորդագրություններին պատասխանելու վրա եմ անցկացնում։
    Դու չես կարող հեռու մնալ մարդուց, ով բացվել է քո առաջ, ով քեզ մոտ է թողել։ Ամեն դեպքում, իմ մարդկային կողմը դա չի կարող։ Ու ոչ էլ ունենում եմ էն զգացումը, որ դա չարաշահվում է, կամ դրանով իմ «սահմաններն» եմ անցնում․ ես անսահման giver եմ ու ապրում եմ դրանով։

    Բայց նաև գիտեմ, որ մարդկանց մեծ մասն էսպես չի ապրում․ հատկապես վերջին տարիներին թե սոցիալական հարթակները, թե ժամանակակից թերապիան սովորեցնում է մարդուն կենտրոնանալ իր սեփական սահմանների, իր պահանջների, իր մնացած ամեն ինչի վրա։ Ուրիշների հանդեպ վերաբերմունքն ու պահվածքն էս ֆոնի վրա, հասկանալի է, որ դառնում է պակաս կարևոր։

    Ինչ վերաբերում է իմ հանդեպ վերաբերմունքին, ես ինքս շատ հազվադեպ եմ ինչ-որ մարդկանց իսկապես ինձ մոտ թողել․ երևի մի ձեռքի մատներս հերիք կլինեն, դեռ ավելցուկով՝ հաշվելու համար, թե քանի անգամ է դա եղել։ Ու իհարկե ոչ ամեն անգամ, բայց դրանցից գոնե մի երկու դեպքում եղել է, որ մարդիկ ինձ ինչ-որ պահի ամբողջովին հետ են հրել՝ երկարատև զրկելով իրենց ներկայությունից, իրենց իմացած պատճառներով, էն դեպքում, երբ իմ զգացմունքները դեռ թեժ են եղել։
    Ես ինքս դա չեմ անում մարդու հանդեպ, որն ինձ իրեն մոտ է թողել, ու երբ իր սիրային հույզերը դեռ եռում են։
    Հատկապես որ գիտեմ, թե ինչ խորությամբ դա կարող է վնասել. թերապիայիս ընթացքում հաճախ եմ տեսնում էդպիսի վնասված մարդկանց։ Սա ինձ համար ամենավերջին բանն է, որ մարդ կարող է անել մեկի հանդեպ, ով իրեն վստահել է ու ով իր հանդեպ դեռ վառ զգացմունքներ ունի։ Էդքան մոտ գալուց հետո՝ էդքան հեռու հրել։

    Ու ցավոք սրտի, ես չունեմ կախարդական գունդ, որ մեջը տեսնեմ, թե արդյոք էն մարդը, որին ինձ մոտ եմ թողնելու, էն կատեգորիայից է, ում համար իր անձնական սահմաններն ու ներքին վիճակներն ավելի կարևոր են, քան դիմացինի հանդեպ մարդ մնալը, բայց ուրախ կլինեմ, որ այսուհետև էդպիսի մարդիկ իմ թերապիայում հայտնվեն, իմ կյանք մտնելու փոխարեն։

    Ամբողջ զավեշտն էն է, որ էդ մարդիկ էլ (որովհետև ինձ էդքան մոտ են եկել, ու անցել ենք մտերմության «շեմը»), արդեն հավերժ իմ մի մասն են, ու ինչ էլ լինի, ես երբևէ չեմ զրկի իրենց՝ իմ հետ կապ հաստատելու հնարավորությունից։ Իմ կյանքի մնացած ամբողջ ժամանակահատվածում ես միշտ էլ արձագանքելու եմ, և անելու եմ դա էնպես, որ իրենց հիմար վիճակում չզգան, անկախ նրանից՝ ունեմ հավես, հետաքրքրություն, ժամանակ, թե ուժ։
    Որովհետև դա իմ արժեքային համակարգի հստակ ու կայուն մասն է։
    Վերջին խմբագրող՝ ivy: 28.04.2026, 17:30:

  4. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    impression (21.05.2026), Ուլուանա (28.04.2026)

Էջ 688 688-ից ԱռաջինԱռաջին ... 188588638678684685686687688

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 6 հոգի. (0 անդամ և 6 հյուր)

Համանման թեմաներ

  1. Շատ անկապ օրագիր
    Հեղինակ՝ Աբելյան, բաժին` Անձնական օրագրեր
    Գրառումներ: 29
    Վերջինը: 14.11.2014, 14:59

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •