User Tag List

Էջ 640 686-ից ԱռաջինԱռաջին ... 140540590630636637638639640641642643644650 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 9,586 համարից մինչև 9,600 համարի արդյունքները՝ ընդհանուր 10286 հատից

Թեմա: Անկապ օրագիր

  1. #9586
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,581
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Էսօր կոլեգաս պատմում էր, թե ոնց իր տղան չի սիրում բասկետբոլի գնալ։
    - Երևի գեյ ա,- ասեց,- ինքը վազելու, մրցելու ձգտում չունի, ուզում ա աղջիկների հետ խաղալ։
    Հետո պատմեց, որ վերջերս coming out-ի ելույթ ունեցավ, որ աղջիկներն իրեն չեն հետաքրքրում, ուզում է տղայի հետ համբուրվել:
    Էս բոլորը պատմեց լրիվ իմիջիայլոց, առանց անհանգստության որևէ նշույլի, որպես լրացում մնացածների՝ իրենց երեխաների սպորտային հակումների մասին: Իսկ հայկական սոց. մեդիայում հարցնում են՝ բա որ քո տղան գա, քեզ ասի՝ գեյ եմ... Ուֆ:

  2. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (05.06.2017), Cassiopeia (30.05.2017), erexa (30.05.2017), Աթեիստ (30.05.2017), մարդագայլուկ (30.05.2017), Մուշու (31.05.2017), Նաիրուհի (30.05.2017)

  3. #9587
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,059
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեզ մոտ ամառ է. լճերի սեզոնը բացել ենք, ու արդեն երկուսս էլ շոկոլադի գույնի ենք: Հավես է, երբ նստում է գոգիս, իր ձեռքը դնում եմ իմին ու տեսնում, որ լրիվ նույն գույնի ենք՝ էս կողմերի համար շատ մուգ: Երկուսս էլ երբևէ չենք կարմրում արևի տակ, այլ միանգամից մգանում ենք՝ քիչ-քիչ մոտենալով «սևին»: Պապան մեզնից մի քիչ ավելի բաց է՝ թե մաշկով, թե աչքերի գույնով, ու մեր «գունային թիմին» չի պատկանում, հա, դե հետն էլ վառվում է արևի տակ:
    Լճեր գնում ենք սովորաբար երկուսով: Բայց անգամ երբ մենակ չենք, այլ մտերիմ ընկերների հետ, միևնույն է մենք «երկուսով» ենք: Ամենուր միասին ենք քայլում՝ իրար ձեռք բռնած ու անվերջ խոսելով: Ամեն ինչ երկուսով ենք անում:

    Ինչքան մեծանում է, էնքան ավելի հավես է հետը ժամանակ անցկացնելը: Լիքը բաներից ենք խոսում, ու ամեն անգամ ավելի ընդլայնվում և խորանում են թեմաները: Բացի դրանից, շատ լավ ենք միմյանց հասկանում. ոնց որ իսկականից իրար մի մաս լինենք: Միմյանց հայացքներն ենք միշտ կարդում. երբեմն առանց ոչ մի բան ասելու՝ սկսում ենք միասին ծիծաղել: Կամ առանց ոչինչ հարցնելու՝ հասկանում, թե ով ինչ է էդ պահին զգում: Որ ես եմ իր էմոցիաները լավ հասկանում, դա բնական է, բայց հետաքրքիր է, որ ինքն էլ իմ դեմքն է լրիվ «կարդում», անգամ երբ ինչ-որ մտքեր կամ ապրումներ ունեմ, որոնք էդ պահին ամենևին իր հետ կապված չեն:

    Ինձ էնքան կարևոր է իր հետ ամուր կապը: Դե լեզուն էլ էդ կապի միջոցներից է: Մեր երկուսի հայերենը, որ միշտ խոսում ենք իրար հետ՝ անկախ նրանից, թե ով կա մեր կողքին: Երևի իրեն նույնիսկ դուր է գալիս էն, որ մեզ կողքից ոչ ոք չի հասկանում. դա միայն իր ու մամայի աշխարհն է:
    Մարդկանց հետ ամուր հուզական/հոգևոր կապերն ինձ միշտ էլ շատ կարևոր են եղել: Բայց դե քիչ-քիչ հասկանում ես, որ էդ կապերը չեն կարող էնքան երկարատև կամ էնքան խորը լինել, որքան դու ես ուզում: Որ կյանքը հոսում է, ու ամեն մարդ էլ իր կյանքով է ապրում... Եվ հնարավոր է մի օր իմ ու իր կապն էլ թուլանա, մեծանալով պոկվի ինձնից և էլ հետաքրքիր չլինի իրեն իմ ու իր աշխարհը:
    Ամեն դեպքում մեզ հիմա շատ լավ է միասին, ու արժի վայելել ամեն պահը, իսկ հետոն էլ կբերի էն, ինչ կբերի՝ անկախ բոլոր կանխատեսումներից:

  4. Գրառմանը 25 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Arpine (18.06.2017), boooooooom (31.05.2017), CactuSoul (31.05.2017), Cassiopeia (31.05.2017), John (01.06.2017), kitty (31.05.2017), laro (31.05.2017), Mr. Annoying (31.05.2017), Ruby Rue (01.06.2017), Smokie (23.07.2017), Tiger29 (31.05.2017), Աթեիստ (31.05.2017), Անվերնագիր (01.06.2017), Գաղթական (31.05.2017), Դեղին մուկիկ (31.05.2017), Հայկօ (31.05.2017), Հարդ (31.05.2017), մարդագայլուկ (31.05.2017), Մուշու (31.05.2017), Նաիրուհի (31.05.2017), Ներսես_AM (31.05.2017), Շինարար (31.05.2017), Ուլուանա (01.06.2017), Ռուֆուս (31.05.2017), Տրիբուն (03.06.2017)

  5. #9588
    Պատվավոր անդամ
    Բարեկամ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.09.2006
    Գրառումներ
    3,668
    Բլոգի գրառումներ
    6
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Վերևի գրառումը մի բան հիշեցրեց։

    Տղաս /16 տ․/ վերջերս պատմում էր․

    Երբ փոքր էի և առաջին անգամ լսեցի ընկերոջս՝ իր ծնողների հետ տանը անգլերեն խոսելիս, շատ տարօրինակ թվաց։ Իմ մեջ այնպիսի մի պինդ հասկացողություն էր նստած, որ դրսի, ընկերների հետ խոսելու լեզուն պիտի տարբեր լինի ընտանիքում խոսելու լեզվից։ Ոչ ոք, իհարկե, նման բան ինձ չէր ասել կամ հուշել, բայց ինքնըստինքյան դա ինձ մի տեսակ բնական ու տրամաբանական էր թվում․ ընտանիքը, որպես մարդու կյանքում ամենակարևոր մաս, իր հատուկ կարգավիճակը պիտի բնորոշի նաև իր առանձին, ինչ-որ տեղ՝ գաղտնի լեզվով, որը դրսի աշխարհը չի հասկանում, միայն ընտանիքի անդամները՝ միմյանց հետ հաղորդակցվելիս։
    Հետաքրքիրն այն է, որ այդ մոդելը այնքան ճիշտ ու վավերական է ինձ թվում, որ մինչև հիմա էլ ամեն անգամ ցնցվում եմ մի թեթև, երբ լսում եմ ընկերներիս՝ իրենց ընտանիքների հետ նույն լեզվով խոսելիս, ինչ մեզ հետ։

  6. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Arpine (18.06.2017), CactuSoul (06.06.2017), Smokie (23.07.2017), Մուշու (03.06.2017), Նաիրուհի (02.06.2017), Նիկեա (04.06.2017), Ուլուանա (02.06.2017)

  7. #9589
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    43
    Գրառումներ
    12,735
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    31 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Տեսնես՝ կգա՞ ժամանակ, երբ առողջ ապրելակերպը Հայաստանում էլ մոդա ընկնի։ Մոդա եմ ասում, որովհետև ոնց նայում եմ, Հայաստանի դեպքում միակ հույսը (եթե կա ընդհանրապես էդպիսի հույս) մոդան է։ Իսկ քանի դեռ մոդա չի, ոչ միայն հարգի չի, այլև ծաղրի առարկա է մարդկանց մեծ մասի համար։ Քանի դեռ նույնիսկ իբր կիրթ կանանց շրջանում մեծամասնություն են կազմում «տղամարդու վրայից պիտի ծխախոտի ու ալկոհոլի հոտ փչի», «վարսակի փաթիլներ ուտող տղամա՞րդ. ինչպիսի՜ ղզիկություն. իսկական տղամարդը պիտի չալաղաջ ուտի», կամ՝ «ինչի էդպիսի (վարսակ ուտող) տղամարդիկ էլ գոյություն ունե՞ն (տնից–տեղից հեռու)» մտածելակերպի կանայք, դժվար թե առողջ ապրելակերպը Հայաստանում ընդունելի դառնա։ Կամ՝ «Յա՜խք, մի օր չէի ապրի վարսակի փաթիլներ ուտող ու կալորիաներ հաշվող տղամարդու հետ»։ Ճիշտ է, ինչպե՞ս կարող է իսկական տղամարդը կալորիաներ հաշվել. չէ՞ որ դա կանանց մենաշնորհն է ու զուտ կանացի մանրախնդրություն, իսկ իսկական տղամարդը պիտի վեր լինի նման ճղճիմ բաներից ու պիտի թքած ունենա իր կերած բոլոր կալորիաների ու դրանց հետևանքով վաստակած հղիի փորի վրա։ Նա պիտի տղամարդկային արժանապատվությամբ կրի իր յոթամսական հղիի փորն ու մի երկու մետր շառավղով ծխախոտի ու ալկոհոլի հոտ բուրի (դա կոչվում է տղամարդկային հոտ, գիտեի՞ք)։ Ահա շատ հայ կանանց տղամարդու իդեալը։
    Տխուր է ու զզվելի...

    Էն որ ուզում ես գլուխդ առնել ու արտագաղթել Հայաստանից, մեկ էլ հիշում ես, որ դու դա արդեն արել ես, ու թեթևացած շունչ ես քաշում։ Էսպիսի դեպքերում է, երբ ինձ լավ եմ զգում Հայաստանում չապրելու գիտակցումից։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  8. Գրառմանը 9 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Arpine (18.06.2017), erexa (03.07.2017), Glück (04.06.2017), Ruby Rue (02.06.2017), Srtik (03.06.2017), StrangeLittleGirl (02.06.2017), մարդագայլուկ (02.06.2017), Մուշու (03.06.2017), Նիկեա (04.06.2017)

  9. #9590
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,581
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Դանիան մի հատ գարշելի ինտեգրացիայի նախարար ունի՝ Ինգեր Ստոյբերգ։ Պաշտոնավարության ընթացքում ինչ անասուն օրենք ու որոշում ասես անցկացնել չի տվել։ Դրանցից մեկն էլ էն ա էղել, որ եթե փախստական ամուսնական զույգում մեկն անչափահաս ա էղել, առանձնացրել են իրարից փախստականների կենտրոններում։ Ու ասենք էդ զույգերի մեջ եղել են մարդիկ, որոնք երեխա են ունեցել։ Բայց մեկ ա, նախարարի որոշումը որոշում ա, կնոջն ու ամուսնուն առանձնացրել են։

    Էս վերջերս լիքը բաներ սկսեցին ջրի երես դուրս գալ։ Պարզվեց՝ իրավական խորհրդատուներն ու օմբուդսմենը զգուշացրել են նախարարին, որ էդ որոշումն ապօրինի ա, բայց չի լսել։ Ու հիմա հսկայական սկանդալ ա պայթել, թե՝ նախարարն իմանալով ապօրինի որոշում ա կայացրել։

    Իրա ռասիստ աջակիցները ֆեյսբուքում էջ են բացել ի պաշտպանություն իրա։ Էդ էջում թե՛ պոստերը, թե՛ քոմենթները լրիվ մեծատառերով են։ Ու գրում են, որ Ինգեր Ստոյբերգը փախստականներին պեդոֆիլներից ա փրկում, իսկ մութ ուժերն իրան դեմ են։

    Ծանո՞թ ա։

  10. Գրառմանը 9 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (07.06.2017), Cassiopeia (05.06.2017), Smokie (23.07.2017), Աթեիստ (04.06.2017), Ծլնգ (06.06.2017), Մուշու (05.06.2017), Նաիրուհի (05.06.2017), Շինարար (05.06.2017), Տրիբուն (04.06.2017)

  11. #9591
    Անմոռուկ
    Գաղթական-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.06.2007
    Հասցե
    Լեռնաղբյուր
    Գրառումներ
    5,264
    Mentioned
    27 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Անկապ օրագիր - 5

    մեր խմբի անմիջական ղեկավարն ասումա՝ ես քո ակցենտը չեմ հասկանում:
    բոլորը հասկանում են, իսկ ինքը, չգիտես ինչի, չի հասկանում..

    կամ էլ՝ կայֆա դոդ ձևանալը..
    միայն ես չեմ, որ իր մոտ նացիստական հակումներ եմ նկատել:

    հիմա ինձ կցված տեղամասում հրդեհ եմ հայտնաբերում:
    շտապում եմ դեպի պատը ու պոկում ագնետուշիծելը՝ ճամփին հեռախոսը հանելով..
    чп-ի ժամանակ, ըստ կանոնակարգի, պիտի անպայման ահազանգես, որ օգնություն գա..

    - տարածքում հրդեհ կա (brand): շտապ մարդ ուղարկեք..
    - ո՞ւմ անիվնա (band)
    - Ռուբեն, բանդ չի՝ բռանդա..
    զգում եմ, որ գոռում եմ..
    իսկ ինքը՝ նույն հանդարտ տոնով շարունակումա.
    - էդտեղ թերթ (krant) կարդալու ժամանակ էլ ունե՞ք..

    ի.. ձեռ ե՞ս առնում այ դուռակ՝ կրակը հեսա ինձա հասնում...

    շպրտում եմ հեռախոսը..

    բայց մի 5-10 րոպեյվա ընթացքում հարայհրոցով վազելով տեղ հասան օգնականները ու հրդեհը բարեհաջող պարտություն կրեց ))


    Verzonden vanaf mijn iPhone met Tapatalk
    Վերջին խմբագրող՝ Գաղթական: 06.06.2017, 01:52:
    Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..

  12. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (07.06.2017), CactuSoul (06.06.2017), Cassiopeia (06.06.2017), Smokie (23.07.2017), Ծլնգ (06.06.2017), Մուշու (07.06.2017), Նաիրուհի (06.06.2017)

  13. #9592
    Պատվավոր անդամ
    Բարեկամ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.09.2006
    Գրառումներ
    3,668
    Բլոգի գրառումներ
    6
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Կիրակի երեկոյան գնացել էի Տիգրան Համասյանի համերգին։ Անշլագ էր, դահլիճում ազատ տեղ չկար։ Միգուցե մասամբ հայերն էին դրա մեղավորը, բայց ոչ հայեր էլ շատ կային, ու նրանց մեջ մի կին նկատեցի՝ աներևակայելի ծեր։ Այնքան գունատ, անզգացմունք ու անկենդան էր դեմքը, որ ասես ոչ մի առնչություն չուներ այս աշխարհի հետ, ուր ասես սխալմամբ դեռ մնացել էր։ Ծերությունն այդ կարծես անցել էր իր հնարավոր խորության սահմանները, և ինչպես գին չունեցող արվեստի գլուխգործոցն է, հնարավոր չէր այլևս թվով գնահատել։
    Երբ դռները բացեցին, մինչ խմբված ամբոխին մուտքի իրավունք տալը, այդ կնոջն ուղեկցեցին դահլիճ։
    Համերգին նա նստած էր առաջին շարքում, ես՝ երկրորդում էի։ Մի քանի անգամ հայացքս ընկավ պրոֆիլին․ համակ ուշադրություն էր։ Դժվար էր կռահել՝ զրուցում էր ջազի հետ, թե պարզապես ապրում պահը, միայն ծերունական աննկուն պրոֆիլն էր, որ թեթևակի ցնցվում էր ռիթմով, և ով գիտե՝ գուցե ջազը միակն էր ու վերջինը /ենթադրում եմ՝ առաջինը երբևէ/, որ նա դեռ ուներ ապրելու այս աշխարհում․․․

    Լավն էր Համասյանի երաժշտությունը, պայծառ ու լուսավոր, ասես Սարյանի կտավներից պոկված մոտիվներ լինեին՝ տարբեր տրամադրություններով սահող մատների ու ստեղնաշարի արանքով։

  14. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (07.06.2017), John (07.06.2017), Smokie (23.07.2017), Մուշու (07.06.2017), Ուլուանա (06.06.2017)

  15. #9593
    alien
    Alphaone-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.11.2012
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    38
    Գրառումներ
    2,780
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Էսօր շուխուր ա դրել, թե էսինչ հայկական գինուց կառնես ու անպայման յասաման կքաղես:
    Հետո էլ կապրիզա ա անում, թե գինի լցրու, յասամանն առ, արի, սկայպվենք:
    Արդեն ութ տարի ա ամեն ամիս ամենաքիչը մի անգամ իրար երկար-բարակ գրում ենք կամ ժամերով սկայպով խոսում, բայց դեռ ոչ մի անգամ կենդանի չենք հանդիպել. ոչ իմ Ամերիկա գնալը ստացվեց, ոչ իր Հայաստան գալը: Ու անընդհատ թեման բարձրացնում էինք, որ կենդանի շփումն ավելին ա, քան օնլայն էսպես սկայպվելը, քանի որ դեմառդեմ երբ խոսում ենք, նույն օդն ենք շնչում, նույն բույրը, նույն սուրճն ենք խմում ու ինչ-որ բան ավելի է մոտեցնում մեզ:
    Հիմա դրել, հայկական գինի էր ճարել, երեկ էլ որ յասամաններ էր դրել տանը, գլուխ էր գովում, տվեց ինձ էլ նույն «լաբորատոր պայմաններն» ապահովել ու էսօր արդեն 7d էֆֆեկտով էինք շփվում... բայց համաձայնեցինք, որ էլի էն չի:

  16. Գրառմանը 9 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (07.06.2017), ivy (06.06.2017), John (07.06.2017), Smokie (23.07.2017), _Հրաչ_ (07.06.2017), մարդագայլուկ (06.06.2017), Մուշու (07.06.2017), Նաիրուհի (06.06.2017), Տրիբուն (07.06.2017)

  17. #9594
    Պատվավոր անդամ _Հրաչ_-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.10.2007
    Հասցե
    Վանաձոր
    Տարիք
    37
    Գրառումներ
    2,047
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    —Գալիս եմ, քեզ որտեղի՞ց վերցնեմ:
    —Փղի մոտ եմ:
    —Ի՞նչ փիղ:
    —Ի՞նչ փիղ, հացի փուղ, հացի փղի մոտ եմ:

  18. Գրառմանը 17 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (08.06.2017), Arpine (18.06.2017), CactuSoul (08.06.2017), Cassiopeia (07.06.2017), Gayl (07.06.2017), ivy (08.06.2017), John (08.06.2017), My World My Space (08.06.2017), Smokie (23.07.2017), Tiger29 (07.06.2017), Աթեիստ (07.06.2017), Անվերնագիր (08.06.2017), Արէա (07.06.2017), Գաղթական (07.06.2017), Հայկօ (08.06.2017), մարդագայլուկ (07.06.2017), Մուշու (09.06.2017)

  19. #9595
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,059
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Երբ անընդհատ ուրիշ մարդկանց կյանքի մասին ես լսում, էն էլ էն մարդկանց, որոնք աշխարհի լուսավոր կողմերից ահագին հեռու են, ինչ-որ ժամանակ սկսում ես բթանալ, էլ ոչ մի հուզական վիճակ չի առաջանում, սկսում ես ամեն ինչ ընդունել էնպես, ինչպես կա: Ու կարծես բնական է թվում թե՛ մարդկանց դարդը, թե՛ նրանց տեսած ամբողջ վիշտը, թե՛ որևէ բան փոխելու անհնարինությունը:

    Բացի դրանից ինչ-որ պաշտպանական շերտ է վրադ գոյանում, որը քեզ պահում է քո ապահով կետում, քո մի բուռ անիմաստ խնդիրները մնում են քեզ համար աշխարհի կենտրոնը, իսկ մնացածի հոգսը՝ զուտ ֆորմալ աշխատանք:
    Ու մի բան էլ է փոխվում. անձնական սահմանները կարծրանում են նաև աշխատանքից դուրս, որ ոչ մի օտար տխրություն հանկարծ ներս չսողոսկի: Դու մնաս քո գտած արևի լույսի տակ՝ անհոգ ու երջանիկ:

    Խելոք մարդիկ սա փսիխոհիգիենա են անվանում, շատ կարևոր մի բան: Կարողանալ սեփական տարածքը միշտ մաքուր պահել, ինչ էլ կողքից կատարվի:
    Բայց ոնց նայում եմ, սա ուղիղ կապ ունի բթանալու ու անտարբերության հետ:

    Ես ինչ էլ գրեմ, գունավոր ու անդարդ է լինելու, ինչպիսին էլ ամենօրյա տրամադրությունս է:
    Չափազանց մաքուր եմ պահել տարածքս: Հպարտանալու ոչինչ չկա: Մտածելու՝ լիքը բան:

  20. Գրառմանը 14 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (11.06.2017), Arpine (18.06.2017), CactuSoul (09.06.2017), Cassiopeia (09.06.2017), John (09.06.2017), Katka (09.06.2017), Sambitbaba (11.06.2017), Smokie (23.07.2017), _Հրաչ_ (09.06.2017), Բարեկամ (09.06.2017), Գաղթական (09.06.2017), Դեղին մուկիկ (11.06.2017), Նաիրուհի (09.06.2017), Շինարար (10.06.2017)

  21. #9596
    Անմոռուկ
    Գաղթական-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.06.2007
    Հասցե
    Լեռնաղբյուր
    Գրառումներ
    5,264
    Mentioned
    27 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Անկապ օրագիր - 5

    Անցած տարի էինք միասին նույն աշխատանքային խմբում ու վաղուցա, որ չէինք հանդիպել:
    Մեկ էլ եկավ:
    Եկավ, որ ասի.
    - 12 օրով Հայաստան եմ գնում: ՈՒ, եթե էդպես լավը լինի, ոնց դու էիր պատմում, սրանից հետո միայն էնտեղ եմ գնալու..

    Ականջդ կանչի ժնևցի Գևոր:
    ո՜նց էր երեխայի պես հրճվում սենց պահերին, երբ մի նոր այլազգի էր մոտը ստացվում «ուղարկել» Հայաստան..
    ու ամեն անգամ՝ կարծես ավելի շատ ինքն իր համար քան ուրիշների, արձանագրում էր.
    - Մեզնից յուրաքանչյուրը մեր երկրի այցեքարտն ենք...


    Verzonden vanaf mijn iPhone met Tapatalk
    Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..

  22. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Arpine (18.06.2017), CactuSoul (12.06.2017), Cassiopeia (11.06.2017), John (11.06.2017), Sambitbaba (11.06.2017), Smokie (23.07.2017), _Հրաչ_ (11.06.2017), Մուշու (11.06.2017)

  23. #9597
    Պատվավոր անդամ _Հրաչ_-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.10.2007
    Հասցե
    Վանաձոր
    Տարիք
    37
    Գրառումներ
    2,047
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    —Ապե, որ ընձի ասին՝ քեզի ուղարկում ենք լողի, կարող ա՞ սրտովդ չի: Ես էլ ասեցի՝ չէ, նորմալ ա:
    —...Լողի՞:
    —Դե Լողու մարզ էլի, Լողի էին գործուղում:

    Փուղ - 2:

  24. Գրառմանը 16 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Arpine (18.06.2017), CactuSoul (12.06.2017), Cassiopeia (11.06.2017), ivy (11.06.2017), John (11.06.2017), keyboard (03.07.2017), laro (12.06.2017), Lílium (06.07.2017), My World My Space (12.06.2017), Smokie (23.07.2017), Tiger29 (11.06.2017), Աթեիստ (11.06.2017), Գաղթական (11.06.2017), Հայկօ (11.06.2017), Մուշու (13.06.2017), Նաիրուհի (12.06.2017)

  25. #9598
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մտա սենյակ, գործի տեղի աղջիկներից մեկը մյուսին բացատրում ա.

    - Մեծերին ավելի հեշտ են խփում, քան ջահելներին: Օրինակ մամային միանգամից խփեցին, իսկ պապային մի ամիս հետո: Ինձ ոչ մի կերպ չեն խփում:

    Զարմացած, կասեի՝ պլշած, հայացքս որսալուց հետո բացատրեց.

    - Վիզա, Արտակ, Ամերիկայի վիզա:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  26. Գրառմանը 15 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Arpine (18.06.2017), CactuSoul (14.06.2017), Cassiopeia (14.06.2017), John (13.06.2017), Lílium (06.07.2017), Smokie (23.07.2017), Tiger29 (13.06.2017), _Հրաչ_ (13.06.2017), Աթեիստ (13.06.2017), Արշակ (16.06.2017), Դեղին մուկիկ (06.07.2017), Հայկօ (14.06.2017), Մուշու (14.06.2017), Նաիրուհի (09.07.2017), Ուլուանա (14.06.2017)

  27. #9599
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ասում եմ, քանի Չուկը չկա, կարող ա մի հատ օրգիա կազմակերպենք ? Լակելով, կռիվ ղալմաղալով, քֆուրով, հետտալով պատերի տակ, լացելով ու պաչպռոշտիով ... նենց որ Ակումբի սերվերը գլոբալ բլոկ ընկնի ...

  28. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    boooooooom (21.06.2017), CactuSoul (22.06.2017), GriFFin (20.06.2017), ivy (20.06.2017), Աթեիստ (20.06.2017), Հայկօ (20.06.2017), Նաիրուհի (20.06.2017), Ռուֆուս (20.06.2017)

  29. #9600
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Տրիբուն-ի խոսքերից Նայել գրառումը
    Ասում եմ, քանի Չուկը չկա, կարող ա մի հատ օրգիա կազմակերպենք ? Լակելով, կռիվ ղալմաղալով, քֆուրով, հետտալով պատերի տակ, լացելով ու պաչպռոշտիով ... նենց որ Ակումբի սերվերը գլոբալ բլոկ ընկնի ...
    Ոնց ա ինքնաբացահայտվում Ակումբի պոշլի ու կայֆարիկ մասան Ձեր պատվին մի հատ գեղեցիկ երգ ․․․


  30. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (22.06.2017), ivy (21.06.2017), Անվերնագիր (22.06.2017), Հայկօ (21.06.2017)

Էջ 640 686-ից ԱռաջինԱռաջին ... 140540590630636637638639640641642643644650 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Շատ անկապ օրագիր
    Հեղինակ՝ Աբելյան, բաժին` Անձնական օրագրեր
    Գրառումներ: 29
    Վերջինը: 14.11.2014, 14:59

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •