User Tag List

Էջ 633 686-ից ԱռաջինԱռաջին ... 133533583623629630631632633634635636637643683 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 9,481 համարից մինչև 9,495 համարի արդյունքները՝ ընդհանուր 10286 հատից

Թեմա: Անկապ օրագիր

  1. #9481
    ձյան սիրահար unknown-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.04.2008
    Հասցե
    այնտեղ ուր ձյունն է
    Տարիք
    34
    Գրառումներ
    1,131
    Բլոգի գրառումներ
    8
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Շնորհավոր ձմռան առաջին օրը ակումբ
    А ведь зима - это и есть сказка.... Главное верить в чудеса...и я верю

  2. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    John (01.12.2016), Գաղթական (01.12.2016), Նիկեա (02.12.2016)

  3. #9482
    alien
    Alphaone-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.11.2012
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    38
    Գրառումներ
    2,780
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մի տեսակ հավես ա, որ ուսանողներս բանավեճի պատրաստվելիս «Դար» ակումբից մեջբերումներ են անում, ակումբի կարծիքներից օգտվում:

  4. Գրառմանը 14 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (02.12.2016), Cassiopeia (02.12.2016), John (02.12.2016), kitty (02.12.2016), Mr. Annoying (02.12.2016), Quyr Qery (02.12.2016), unknown (02.12.2016), Աթեիստ (02.12.2016), Գաղթական (02.12.2016), Հայկօ (02.12.2016), Մուշու (02.12.2016), Նաիրուհի (07.12.2016), Նիկեա (02.12.2016), Ուլուանա (02.12.2016)

  5. #9483
    Հատուկ John-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.04.2006
    Տարիք
    33
    Գրառումներ
    5,753
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մարդկանց վերաբերյալ ինֆորմացիան ուժեղ զենք ա, եթե ունես բավարար սառնասրտություն այն օգտագործելու մարդկանց դեմ։
    Եթե չունես էդ սառնասրտությունը՝ ավելորդ գլխացավանք է այն, ներվայնանալու թեմա։

    Դժվար ա տարբերել, թե ով ինչքան նվիրվածության է արժանի։ Ավելի ռացիոնալ է իհարկե չնվիրվելը։ Եթե չի ստացվում՝ հա էլ քաշելու են։ Հա էլ հիասթափվելու ես, հա էլ նեղվելու ես։

    Չի ստեղծվել դեռ այնպիսի վիրտուալ հարթակ, որտեղ լիովին անկաշկանդ զգամ ինձ։
    Վռոձե ոչ մեկից ոչ մի բան չունեմ թաքցնելու։

    Բայց փորձը ցույց ա տալիս, որ պետք չի։

    Քանի ամիս ա բանակային հուշերի մասին թեմատիկ օրագիր եմ ուզում բացեմ․ հավես չկա։

    Մի հատ թույն նախագիծ էի պլանավորել, Ակումբում բում էր անելու, հայ-հայ էր կյանքի էի կոչում․ հավես չկա։ Իմաստ էլ չկա։

    Մեկ-մեկ որ մտածում եմ ովքեր են իրենց սպանելու ցանկություն առաջացրել երբևէ՝ գիտակցում եմ, որ իրանց գոյությունն էնքան արժեք չունի, որ հանուն այն կասեցնելու թեկուզ մեկ-երկու տարով արժի բանտ ընկնել։ Բայց լոմկում ա գիտակցությունը, որ իրանց բացասական գծերն ավելի գրավիչ են մարդկության համար, քան իմ դրականը։ Բա էդ դեպքումը կակօվը սեռժա լավն ըլնես։

    Նյարդայ-նայ-նայ-նայ-նայ․․․

  6. Գրառմանը 13 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (03.12.2016), boooooooom (03.12.2016), CactuSoul (05.12.2016), Chilly (03.12.2016), einnA (06.12.2016), Mr. Annoying (03.12.2016), Quyr Qery (04.12.2016), unknown (03.12.2016), Մուշու (03.12.2016), Յոհաննես (03.12.2016), Նաիրուհի (07.12.2016), Նիկեա (03.12.2016), Ուլուանա (03.12.2016)

  7. #9484
    Կատու Quyr Qery-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.06.2010
    Հասցե
    կինոներում
    Գրառումներ
    728
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հիշում եմ՝ փոքր ժամանակ ինչը սիրում էի ամպերի չափ էի սիրում, ամպերից շատ ու մեծ ոչ մի բան չէի պատկերացնում: Մի անգամ, կլինեի մի 6 տարեկան, մեկն ինձ ասեց, որ բոլոր ամպերը միասին իրականում փոքր են ու կտեղավորվեն մի թեյնիկի մեջ: Էդ մասին իմանալուց հետո տանը թաքուն լացում էի:
    Maybe that's what hell is, the entire rest of eternity spent in fucking Bruges.

  8. Գրառմանը 9 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (05.12.2016), Cassiopeia (04.12.2016), einnA (06.12.2016), John (06.12.2016), Mr. Annoying (04.12.2016), unknown (04.12.2016), Մուշու (04.12.2016), Նաիրուհի (07.12.2016), Նիկեա (04.12.2016)

  9. #9485
    . einnA-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    31.03.2010
    Տարիք
    39
    Գրառումներ
    1,235
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեր տանը կա ծաղիկ, որին ասում են "փողի ծաղիկ": Ես շատ անտարբեր եմ ծաղիկների նկատմամբ, ու պետք է չորանալուց լինի, ու ես նկատեմ, որ գոնե ջրեմ: Նման մի օր ծաղիկը ջրելուց, չորացած տերևները որոշեցի հավաքել: Ուրեմ էս ծաղիկի տերևները որ չորանում են, դառնում են արծաթագույն ու փայլում են մի ուրիշ ձևի: Իրոք շատ սիրուն են լինում:
    Մտածում եմ, որ դրա համար էլ իրան փողի ծաղիկ են ասում:

    Ինձ-ինձ բացահայտում եմ արել
    վիճակն իմ խիստ անորոշ է. պարտության մեջ եմ `կամովի...

  10. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (06.12.2016), John (06.12.2016), Quyr Qery (06.12.2016), Sambitbaba (06.12.2016), unknown (06.12.2016), Մուշու (06.12.2016), Նաիրուհի (07.12.2016), Նիկեա (06.12.2016)

  11. #9486
    Ամենքս մեր տեղն ունենք... My World My Space-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.03.2009
    Հասցե
    Իմ տեղում....
    Գրառումներ
    3,640
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Նախանցյալ ուրբաթ Զը Քլաբի մինի հանդիպման մասնակցեցի, ու նենց կայֆ էր...
    Մի տեսակ չէի պատկերացնում, որ էդքան կարոտել էի...
    Շուն գնեք, դա փողով անկեղծ սեր գնելու միակ միջոցն է...

    Իմ քաղաքում....

  12. Գրառմանը 11 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (13.12.2016), CactuSoul (12.12.2016), Cassiopeia (12.12.2016), Chuk (12.12.2016), John (11.12.2016), Աթեիստ (12.12.2016), Հայկօ (14.12.2016), Մուշու (11.12.2016), Յոհաննես (11.12.2016), Նաիրուհի (12.12.2016), Նիկեա (11.12.2016)

  13. #9487
    Պատվավոր անդամ
    LisBeth-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.11.2012
    Գրառումներ
    2,446
    Mentioned
    22 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ասում եմ, ոնց անեմ ռոմանտիկ տրամադրությունս սպանեմ։ Սերը էս, սերը էն, տո սերը զահր․․․ սենց գլխիկոր մութ անցումներով տուն շտապելուց, սերը անակնկալի եկած հանկարծամահ ա լինում, քանզի մի երիտասարդ էքսհիբիցիոնիստ որոշում ա - 20 ցելսիուսի տակ ինձ անսպասելիորեն ցուցադրել իր գոյության ընթացքում ոչ ամենապատշաճ տեսքում գտնվող սեռական պատկանելիության գործիքը։ Թափահարելով մոտենում ա, ասում եմ․
    - Ինչ ես խեղճին տանջում, շատ կսեղմես, արյան շրջանառությունը կդադարի, բժիշկներն էլ հիմա ահագին զբաղված են, ալկոհոլիկների վերջույթները կտրելով։ Բերեգիծե սվոյ վերջույթ։
    Ինքը շշկռված հետ ա գնում ցախերի մեջ, որ ամռանը թփեր էին։ Իսկ օղորմած սիրուս առարկան, իմ ելույթը ունկնդրելուց հետո երազկոտ ասում ա․
    -Կռուտը, ինձ հետ հեչ նման բան չի եղել։
    Ինձ թվում ա թափով ափսոսում ա։
    Գնամ քարփի ծերին սպասեմ, Կալլասի հետ, ուն բել դի վեդրեմօ․․․
    SWTS

  14. Գրառմանը 11 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (13.12.2016), CactuSoul (14.12.2016), Cassiopeia (13.12.2016), Quyr Qery (14.12.2016), Ruby Rue (13.12.2016), Աթեիստ (13.12.2016), Գաղթական (14.12.2016), Մուշու (14.12.2016), Նաիրուհի (13.12.2016), Նիկեա (13.12.2016), Ռուֆուս (13.12.2016)

  15. #9488
    լեռնադուստր
    Նաիրուհի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.06.2009
    Հասցե
    Ամստերդամսկ
    Տարիք
    36
    Գրառումներ
    3,489
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ինձ միշտ վախեցնում է մեծ մարդկանց վերաբերմունքը մահվան նկատմամբ, ավելի կոնկրետ` ամուսիններից մեկի վերաբերմունքը սեփական ու զուգընկերոջ մահվանը:

    Պապս շատ ամուր մարդ էր, դեռ մի քանի տարի առաջ հունձ էր անում, գյուղի ծանր գործեր: Ինքն է ինձ առաջինը պատմել բնության, տիեզերքի մասին, քարտեզ բացատրել, համաստեղությունները ցույց տվել... Թեթև վիրահատություն տարավ ու կոտրվեց կարծես, միանգամից սարի պես մարդուց վերածվեց ծեր ու հիվանդ մարդու: Հիմա գրեթե չի խոսում, չի շարժվում, առավոտյան հասնում է մինչև իր բազկաթոռը, գիրքը ձեռքին նստում մինչև հաց կտան, հետո շարունակում կարդալ, քնել նստած տեղը, ամառները նստում է բակում` արևի տակ...

    Տատս շատ ծանր կյանք է ունեցել պապիս ձեռքին: Հիմա խնամում է, բայց արդեն ինքն է որոշումներ կայացնողը, «ասողը»: Վերջերս հաճախ եմ լսում, թե ոնց է հենց պապիս ներկայությամբ խոսելիս ասում, թե լավ կլինի` իրենից շուտ մեռնի, հարսի ու թոռների հույսին չմնա: Պապս չի արձագանքում երբեք, սովորաբար իրեն պահում է էնպես, ասես գոյություն չունի, կողքից էլ են սկսել իրեն էդպես ընկալել:

    Տատիս էլ եմ հասկանում, բայց մեկ-մեկ փորձում եմ պատկերացնել` ինչ է զգում մարդը, երբ իր մահվան մասին էդպես են խոսում` սառը, տրամաբանված, հաշվարկով: Տատս սեփական մահվանն էլ է նույն կերպ վերաբերվում: Վախենալու է:
    իսկ մարդը
    վախենում ա
    որ իրան
    չեն սիրի:

  16. Գրառմանը 11 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (14.12.2016), John (13.12.2016), Mr. Annoying (13.12.2016), Quyr Qery (14.12.2016), Ruby Rue (13.12.2016), Գաղթական (14.12.2016), Հայկօ (14.12.2016), Մուշու (14.12.2016), Նիկեա (13.12.2016), Ուլուանա (14.12.2016), Ռուֆուս (13.12.2016)

  17. #9489
    ազատ ռադիկալ
    Ruby Rue-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.07.2012
    Գրառումներ
    970
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Երբե՛ք, երբե՛ք պետք չի ուրախանալ, որ 50 էջանոց հոդվածի 15 էջը հղումներ են։ Դա չի նշանակում, որ դու 1.38889 անգամ քիչ բան ունես կարդալու. էդ աշխարհի ամենամեծ խաբկանքներից մեկն ա, քանզի վասնզի ամեն երկրորդ նախադասության կամ բանաձևի վախտ ասվում ա՝ դե գնացեք, սրա ապացույցն էն ինչ հղումով կարդացեք։ Հղումում նշված հոդվածը գտնում ես, որպես կանոն մի 10-15 էջանոց, խունջիկ-մունջիկ մաթեմով բան ա լինում։ Բայց սա էլ դեռ ամենը չէ, որովհետև դիտեք ապացույցը հաջորդ սերիայում էդտեղ մի ուրիշ հղում ա տալիս, հետո մի ուրիշ, ու էս ցիկլն էնքան ա շարունակվում, մինչև գլուխս ցավում ա, գնում եմ քնելու կամ բողոքելու՝ դեռ մի էջ չկարդացած։
    Մի օր պատահական հոդված եմ վերցնելու, սկսելու եմ հղումներում էնքան գնալ, մինչև կհասնեմ մի հոդվածի, որն էլ հղումներ չի ունենա։ Տեսնես տենց բան հնարավո՞ր ա։ Իսկ կարո՞ղ ա օպտիկային վերաբերող բոլոր հոդվածները տանեն մեկ ընդհանուր սկզբնաղբյուրի, խայտառակ լինենք։ Ասենք՝ բոլոր ճանապարհները տանում են դեպի Նյուտոն, կամ Մաքսվել։ Իսկ կարո՞ղ ա ճիշտը Աստվածաշունչն ա. եվ աստված բաժանեց լույսը խավարից ու լույսին տվեց երկակի՝ ալիքային ու մասնիկային բնույթ։ Հետո Աստված չհասկացավ, թե ընդհանրապես ինչ ա կատարվում, ու սկսեց գիտական հոդվածներ կարդալ, որ հասկանա, թե իր ստեղծածը ոնց ա աշխատում։ Բայց ի տարբերություն ինձ, Աստված ավելի բարվոք վիճակում ա, որովհետև ինքը հոդվածները ճիշտ ժամանակագրությամբ ա կարդացել, ոչ թե իմ պես՝ վերջից առաջ։ Ենթադրենք՝ շատ փոքր հավանականություն կա, որ Աստված գոյություն ունի, իսկ ինչքա՞ն կլինի հավանականությունը, որ նա գիտի բոլոր մոլեկուլների ատոմներում էլեկտրոնների բաշխման հավանակային խտությունը։

    Ցնդել եմ, սենց գիտահոդվածակրեացինիզմ եմ անում, փոխանակ հասկանամ, թե այս մածուցիկ ու դիֆուզված սերիալում որ պարամետրն ում բարեկամն ա։ Եվ ի վերջո` ինչպե՞ս է գրադիենտ ուժը հաղթահարում մյուս ուժերին և մասնիկին գցում օպտիկական թակարդը։ Արդյո՞ք այս գիշեր կբանտարկեն ԴՆԹ-ին, թե՞ էնքան շահամոլ կգտնվեն, որ ոսկու նանոմասնիկներ կմանիպուլացնեն։ Հաջող Ռուբի, գնա դաս արա, Ռուբի։
    Վերջին խմբագրող՝ Ruby Rue: 14.12.2016, 05:20:


  18. Գրառմանը 11 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (14.12.2016), CactuSoul (14.12.2016), Cassiopeia (14.12.2016), Chuk (14.12.2016), John (14.12.2016), Mr. Annoying (14.12.2016), Գաղթական (14.12.2016), Հայկօ (14.12.2016), Մուշու (14.12.2016), Նաիրուհի (14.12.2016), Ռուֆուս (14.12.2016)

  19. #9490
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Զզվելի ա, երբ մոտդ ինչ-որ ուսուցիչ, ուսմասվար կամ տնօրեն ա գալիս, զուտ գործով, բայց դեռ սովետիկոս մտածողությամբ բամբանեռկա և/կամ կոնյակ ա բերում: Ձանձրալի ա, ամեն անգամ ձեռը տալն ու հետ ճամփելը:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  20. Գրառմանը 9 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (14.12.2016), CactuSoul (14.12.2016), ivy (16.12.2016), John (16.12.2016), kitty (17.12.2016), murmushka (16.12.2016), Ներսես_AM (14.12.2016), Նիկեա (14.12.2016), Ուլուանա (14.12.2016)

  21. #9491
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,059
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Երեկ աշխատանքային հարցազրույցի էի քաղաքապետարանում. փորձում եմ «վեր բարձրանալ», բայց երևի էնքան էլ լավ միտք չի:

    Քաղաքապետարանի գլխավոր շենքը գտնվում է Մյունխենի կենտրոնական հրապարակում, տեսքից ոնց որ դղյակ լինի, մտնում ես ներս, սառը թանգարան կամ գուցե անգամ դամբարան է հիշեցնում՝ վաղեմի ժամանակներից մնացած: Երեկ առաջին անգամ էի ներսում:

    Առաջին տպավորությունն արդեն իսկ ահագին մռայլ ու ճնշող էր: Իսկ թե ինչ եղավ հետո, ոնց որ գերմանացիների մասին անեկդոտ լիներ: Ճիշտն ասած, ինչքան էլ լավ եմ ճանաչում գերմանացիների սառնությունը, այնուամենայնիվ տասը տարում էս կարգի «կատարյալ գերմանական» փորձ չէի ունեցել: Ու եթե նախապես իմանայի գլխիս գալիքը, հնարավոր է միանգամից հրաժարվեի հարցազրույցից, հենց թեկուզ էն պատճառով, որ էս տիպի մարդկանց հետ աշխատելու ցանկություն առանձնապես չունեմ:

    Նախ, հրավեր-նամակում գրել էին, որ «հարցազրույցը» սկսվելու է իմ պրեզենտացիայով էն մասին, թե ինչ մտքեր ունեմ տվյալ աշխատանքի վերաբերյալ (միգրացիա և հոգեկան առողջություն) և ինչ կարող եմ իրենց առաջարկել՝ որպես հոգեբան: Չեն ակնկալում զրույց, այլ հենց պրեզենտացիա՝ իմ կողմից նախապես պատրաստած, որը պիտի հենց 7 րոպե տևի: Օքեյ: Պատրաստեցի պրեզենտացիաս, հետն էլ լավ հիշվող գունավոր քարտեր, որ իրենց առաջ էի դնելու խոսելու ժամանակ: Ու մտածեցի, որ զրույցն էլ հենց պրեզենտացիայի ընթացքում կծնվի, հարցեր կտան, ինտերակտիվ կլինի:

    Պրեզենտացիաս վերցրած՝ գնացի քաղաքապետարան: Մռայլ ու ոտքերի տակ ճռճռացող միջանցքներով ինձ ուղեկցեցին մի սենյակ, որտեղ նստած էր հինգ հոգի: Ներկայացան ովքեր են, ու քանի դեռ ես շնորհակալություն էի հայտնում հրավերի համար, խնդրեցին ինձ անցնել պրեզենտացիային: Բոլորի առաջ թղթերի մի կույտ ու գրիչ էր դրված: Նայեցին ժամացույցին՝ ֆիքսելով ժամանակը, ու ես սկսեցի պատրաստածս ներկայացնել: Վրաս ոչ ոք չէր նայում, բոլորը գլուխները կախ գրի էին առնում ասածներս. ոչ մի հարց, ոչ մի քոմենթ, ընդհանրապես ոչ մի ծպտուն: Երբ քարտերս շարեցի սեղանին, հայացքները մի պահ կտրեցին թղթերից ու ուշադիր զննեցին դրածս նյութ, հետո հետ դարձան իրենց թղթերին ու սկսեցին ավելի ինտենսիվ գրել:

    Յոթերորդ րոպեին նորից նայեցին ժամացույցին, ինչն ազդակ էր, որ ձայնս արդեն կտրեմ: Ես էլ սիրուն ամփոփեցի ու սպասում էի, որ հիմա մի բան կասեն: Սրանք էլ թե.
    -Այժմ առաջին փուլն աավարտված է, անցնում ենք երկրորդին: Մեզնից ամեն մեկը նախապես հարցեր է գրել, որոնք տրվելու են բոլոր թեկնածուներին. հերթով կկարդանք դրանք, խնդրում ենք յուրաքանչյուրին երկու րոպեանոց պատասխան տալ:
    Ու անցան հարցերին՝ հերթով կարդալով: Սահմանեք այս դրույթը: Ներկայացրեք այս ինչ կոնցեպտը: Ինչ եք հասկանում այսինչ տերմինի տակ: Հերթով պատասխանում էի, իրենք էլ նորից գրի էին առնում՝ առանց որևէ բան ասելու: Բացարձակ ոչ մի ձայն, գոնե վրաս նայեին, հասկանայի՝ ինչ ռեակցիա ունեն: Բայց չէ, գլուխները կախ արագ-արագ գրում էին:

    Երբ հարցերը վերջացան, մտածեցի գոնե հիմա ինչ-որ բան իմ մասին կհարցնեն: Կամ ինչ-որ զրույց կլինի: Չէ, ոչ մի բան: Իհարկե իրենք նախապես ստացել էին իմ բոլոր թղթերը. դե էստեղ մենակ մոտիվացիոն նամակ ու սիվի չես ներկայացնում գործի դիմելիս: Քո ամեն տողը, որը գրված է սիվիում, պիտի համապատասխան փաստաթղթով ամրագրված լինի: Օրինակ եթե ինչ-որ աշխատանքային փորձ է գրված, որը հաստատող փաստատուղթ չես ներկայացրել, ապա այդ տողը դիտվում է անվավեր: Մի խոսքով, մի դափոն թուղթ ես ուղարկում գործի դիմելիս: Բայց դե ինչքան էլ ամեն ինչ մանրակրկիտ ներկայացրած լինես, սովորաբար հարցազրույցներին հարցեր են տալիս քո մասին: Էս էդ դեպքը չէր. իրենք իմ մասին ամեն ինչը երևի իմ պրեզենտացիայից ու դրան հետևող «քննությունից» էին քաղում:

    Ոչ մի բան էդպես էլ չասեցին՝ «սցենարից դուրս»: Մի կատարյալ ռոբոտային վիճակ էր: Քննությունից հետո տեղեկացրեցին ինձ, որ բացի ինձնից ևս 6 հոգու են կանչել նույն տեղի համար, և երեք շաբաթից կստանամ պատասխան՝ ինձ են վերցնում, թե ուրիշ մեկին:
    Ու ասեցին, որ հիմա անցնում ենք երրորդ փուլին, որի ժամանակ ես իրենց կարող եմ հարցեր տալ: Երեք-չորս հարց տվեցի՝ գործի հետ կապված, որոնց պատասխանելու ժամանակ առաջին անգամ նորմալ վրաս նայեցին, քանի որ չէին գրում: Երևի էս դեպքում ես պիտի գրեի իրենց պատասխանները, բայց ես նախընտրեցի վրաները նայել, որ աչքերի մեջ գոնե ինչ-որ մարդկային հույզ գտնեմ: Իզուր, լրիվ քարացած վիճակ:

    Մենակ ամենավերջում երբ արդեն պատրաստվում էի գնալ, հարցրեցին, թե կարո՞ղ են արդյոք գունավոր քարտերս իրենց պահել: Ես էլ ժպտալով ասեցի.
    -Իհարկե, սա հենց ամանորյա նվեր էր Ձեզ համար:
    Որից իրենք ծիծաղեցին, ու դա էդ հանդիպման լավագույն ակնթարթն էր:

    Երեկվանից դեռ լավ ուշքի չեմ եկել: Մտածում եմ՝ գուցե հեչ էլ վատ չէր էսպիսի մի փորձ ձեռք բերելը: Չգիտեմ՝ կուզենան ինձ վերցնել, թե չէ, բայց ինձ մոտ իրենց նորից տեսնելու ցանկությունը էնքան չնչին է, որ դժվար թե դարդ անեմ մերժման դեպքում: Իսկ եթե հանկարծ ու ընդունեն, դեռ երկար մտածելու եմ՝ նորից ոտք դնել էնտեղ, թե չէ:

  22. Գրառմանը 24 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (18.12.2016), CactuSoul (21.12.2016), Cassiopeia (16.12.2016), insider (17.12.2016), John (17.12.2016), kitty (17.12.2016), Lílium (19.01.2017), LisBeth (19.12.2016), Mr. Annoying (17.12.2016), Rammstein (12.01.2017), Ruby Rue (21.12.2016), Sambitbaba (16.12.2016), Tiger29 (16.12.2016), Աթեիստ (16.12.2016), Անվերնագիր (18.12.2016), Արշակ (16.12.2016), Գաղթական (16.12.2016), Հայկօ (18.12.2016), մարդագայլուկ (16.12.2016), Մուշու (17.12.2016), Նաիրուհի (17.12.2016), Նիկեա (16.12.2016), Ուլուանա (16.12.2016), Ռուֆուս (16.12.2016)

  23. #9492
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,583
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Քանի որ ընկերոջս ծնողներն էս տարի քաղաքում չեն լինելու տոներին, Քրիսմըսը էրեկ էին անում։ Ավանդույթի համաձայն, խոհանոցում գլխավոր դերակատարն ընկերս էր (մենյուն որոշելը, հետևելը, որ ամեն ինչ ճիշտ ա արվում և այլն): Դրա արդյունքում ես էլ ավտոմատ ուղղորդվեցի խոհանոց՝ իրեն օգնելու: Էդպես մոտ վեց-յոթ ժամ տեսակ-տեսակ ուտեստներ սարքեցինք տոնական ընթրիքի համար: Ընկերոջս եղբայրն էլ մեկումեջ օգնեց մեզ, վերջում ծնողներն էլ միացան ուտելիքները մատուցելի դարձնելու ու սեղանին դնելու գործընթացին: Հավաքել-մաքրելիս էլ հիմնականում ընկերս ու մայրն էին գործը անում, ես կողքից օգնում էի: Մաքրելն էլ մի մաքրել ասա. աման լվանալու մեքենայի մեջ էինք շարում ափսեները, մենակ որոշ բաներ ձեռքով լվանում: Բայց օրվա վերջում մի այլ կարգի սատկած էի: Ճիշտ ա՝ մի կողմից հոգնածությանս վերագրում եմ նաև էն, որ մի ամբողջ օր անգլերենի փոխարեն դանիերեն եմ խոսել ու լսել, իսկ դա, լինելով ո՛չ իմ առաջին, ո՛չ երկրորդ լեզուն, ահագին էներգիա ա խլում, բայց ամեն դեպքում վրաս հալ չկար, երբ տուն հասանք: Ու էսպես նստած մտածում եմ՝ հայ կնանիք ոնց են հասցնում Նոր տարվա տեսակ-տեսակ ուտեստները, որ մի քանի օր շարունակ էփում են, հետո էլ մի քանի օր շարունակ մատուցում ամեն պահի ժամանող հյուրին ու մաքրում: Ու էդ ամենը հաճախ անում են առանց օգնության կամ ամենաշատը մեկ այլ կին արմատի օգնությամբ: Ո՞նց են դիմանում: Ես չգիտեմ: Մենակ էն գիտեմ, որ էրեկվանից հետո ինձ մի ամբողջ օր ա պետք վերականգնվելու համար:

  24. Գրառմանը 9 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (18.12.2016), CactuSoul (21.12.2016), Cassiopeia (19.12.2016), Quyr Qery (21.12.2016), Արշակ (18.12.2016), Նաիրուհի (19.12.2016), Նիկեա (18.12.2016), Ուլուանա (18.12.2016), Ռուֆուս (19.12.2016)

  25. #9493
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    41
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Կարծեմ Հայկօն էր ակումբում մի անգամ գրել, որ մենակ հոլիվուդյան ֆիլմերում է, որ միջուկային ֆիզիկոսը միշտ շիկահեր, մեծ կրծքերով, բարձրահասակ, 25 տարեկան ծիտ է: Էս վերջերս էլ ինձ ոմն մեկն է ՖԲ-ում ավելացրել, մասնագիտությամբ բջջային կենսաբան, ով հիմա PhD ա անում ու պոստերի մի կեսը իր նկարած տարբեր տեսակի քաղցկեղային բջիջներն են, մյուս կեսն էլ՝ սեփական կիսատկլոր մարմինը՝ տարբեր պոզաներով: Ինչքան փորձում եմ պատկերացնել, որ էս նույն մարդն ա, չի ստացվում:
    I may be paranoid but no android!

  26. Գրառմանը 14 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (19.12.2016), CactuSoul (21.12.2016), Freeman (22.12.2016), kitty (22.12.2016), LisBeth (19.12.2016), Mr. Annoying (18.12.2016), Quyr Qery (21.12.2016), Աթեիստ (18.12.2016), Անվերնագիր (18.12.2016), Հայկօ (18.12.2016), մարդագայլուկ (18.12.2016), Մուշու (19.12.2016), Նաիրուհի (19.12.2016), Նիկեա (18.12.2016)

  27. #9494
    Անմոռուկ
    Գաղթական-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.06.2007
    Հասցե
    Լեռնաղբյուր
    Գրառումներ
    5,264
    Mentioned
    27 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Այցեքարտը.

    Հայաստան լսելիս՝
    տենց էլա պատահել, որ ասեն.
    հա, ոնց չէ՝ մեր հավաքարարը..
    մի քանի անգամ պատահելա,
    որ կոկիկ հագնված ու, հիմնականում, պատկառելի տարիքով մարդիկ
    երազկոտ տոնով ասեն՝ Արամ Խաչատուրյան..
    ավելի քիչա պատահել՝ Արթուր Աբրահամ..
    ու ընդամենը մի անգամ՝ Սերգեյ Փարաջանով..
    երևի շատ ջահել պիտի լինի կամ կյանքից վաբշե բեխաբար,
    որ չասի՝ Շառլ Ազնավուր..
    դե իսկ ջահելների մեծ մասն էլ՝ ընդամենը Եվրոտեսիլ...

    բայց էն օրը մի ստաժոր ուսանող էին մոտներս բերել,
    աչքերի մեջ փայլ հայտնվեց բացականչելուց.
    wow, իմ ֆավորիտնա Հենրիկ Մխիթարյանը...
    Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..

  28. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (21.12.2016), John (19.12.2016), kitty (22.12.2016), Մուշու (19.12.2016), Նաիրուհի (20.12.2016), Նիկեա (19.12.2016)

  29. #9495
    ուրիշ! erexa-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    07.09.2010
    Հասցե
    Տիեզերքից դուրս!
    Գրառումներ
    1,149
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Վաղուց չէի նայել, բարեկամուհուս հանած բլոգը:

    Բարությունը միակ զգեստն է, որը երբեք չի հնանում:

    Հենրի Թորո

Էջ 633 686-ից ԱռաջինԱռաջին ... 133533583623629630631632633634635636637643683 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Շատ անկապ օրագիր
    Հեղինակ՝ Աբելյան, բաժին` Անձնական օրագրեր
    Գրառումներ: 29
    Վերջինը: 14.11.2014, 14:59

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •