Շնորհավոր ձմռան առաջին օրը ակումբ![]()
Շնորհավոր ձմռան առաջին օրը ակումբ![]()
А ведь зима - это и есть сказка.... Главное верить в чудеса...и я верю
Մի տեսակ հավես ա, որ ուսանողներս բանավեճի պատրաստվելիս «Դար» ակումբից մեջբերումներ են անում, ակումբի կարծիքներից օգտվում:![]()
CactuSoul (02.12.2016), Cassiopeia (02.12.2016), John (02.12.2016), kitty (02.12.2016), Mr. Annoying (02.12.2016), Quyr Qery (02.12.2016), unknown (02.12.2016), Աթեիստ (02.12.2016), Գաղթական (02.12.2016), Հայկօ (02.12.2016), Մուշու (02.12.2016), Նաիրուհի (07.12.2016), Նիկեա (02.12.2016), Ուլուանա (02.12.2016)
Մարդկանց վերաբերյալ ինֆորմացիան ուժեղ զենք ա, եթե ունես բավարար սառնասրտություն այն օգտագործելու մարդկանց դեմ։
Եթե չունես էդ սառնասրտությունը՝ ավելորդ գլխացավանք է այն, ներվայնանալու թեմա։
Դժվար ա տարբերել, թե ով ինչքան նվիրվածության է արժանի։ Ավելի ռացիոնալ է իհարկե չնվիրվելը։ Եթե չի ստացվում՝ հա էլ քաշելու են։ Հա էլ հիասթափվելու ես, հա էլ նեղվելու ես։
Չի ստեղծվել դեռ այնպիսի վիրտուալ հարթակ, որտեղ լիովին անկաշկանդ զգամ ինձ։
Վռոձե ոչ մեկից ոչ մի բան չունեմ թաքցնելու։
Բայց փորձը ցույց ա տալիս, որ պետք չի։
Քանի ամիս ա բանակային հուշերի մասին թեմատիկ օրագիր եմ ուզում բացեմ․ հավես չկա։
Մի հատ թույն նախագիծ էի պլանավորել, Ակումբում բում էր անելու, հայ-հայ էր կյանքի էի կոչում․ հավես չկա։ Իմաստ էլ չկա։
Մեկ-մեկ որ մտածում եմ ովքեր են իրենց սպանելու ցանկություն առաջացրել երբևէ՝ գիտակցում եմ, որ իրանց գոյությունն էնքան արժեք չունի, որ հանուն այն կասեցնելու թեկուզ մեկ-երկու տարով արժի բանտ ընկնել։ Բայց լոմկում ա գիտակցությունը, որ իրանց բացասական գծերն ավելի գրավիչ են մարդկության համար, քան իմ դրականը։ Բա էդ դեպքումը կակօվը սեռժա լավն ըլնես։
Նյարդայ-նայ-նայ-նայ-նայ․․․
Հիշում եմ՝ փոքր ժամանակ ինչը սիրում էի ամպերի չափ էի սիրում, ամպերից շատ ու մեծ ոչ մի բան չէի պատկերացնում: Մի անգամ, կլինեի մի 6 տարեկան, մեկն ինձ ասեց, որ բոլոր ամպերը միասին իրականում փոքր են ու կտեղավորվեն մի թեյնիկի մեջ: Էդ մասին իմանալուց հետո տանը թաքուն լացում էի:
Maybe that's what hell is, the entire rest of eternity spent in fucking Bruges.
CactuSoul (05.12.2016), Cassiopeia (04.12.2016), einnA (06.12.2016), John (06.12.2016), Mr. Annoying (04.12.2016), unknown (04.12.2016), Մուշու (04.12.2016), Նաիրուհի (07.12.2016), Նիկեա (04.12.2016)
Մեր տանը կա ծաղիկ, որին ասում են "փողի ծաղիկ": Ես շատ անտարբեր եմ ծաղիկների նկատմամբ, ու պետք է չորանալուց լինի, ու ես նկատեմ, որ գոնե ջրեմ: Նման մի օր ծաղիկը ջրելուց, չորացած տերևները որոշեցի հավաքել: Ուրեմ էս ծաղիկի տերևները որ չորանում են, դառնում են արծաթագույն ու փայլում են մի ուրիշ ձևի: Իրոք շատ սիրուն են լինում:
Մտածում եմ, որ դրա համար էլ իրան փողի ծաղիկ են ասում:
Ինձ-ինձ բացահայտում եմ արել![]()
վիճակն իմ խիստ անորոշ է. պարտության մեջ եմ `կամովի...
Նախանցյալ ուրբաթ Զը Քլաբի մինի հանդիպման մասնակցեցի, ու նենց կայֆ էր...
Մի տեսակ չէի պատկերացնում, որ էդքան կարոտել էի...![]()
Ասում եմ, ոնց անեմ ռոմանտիկ տրամադրությունս սպանեմ։ Սերը էս, սերը էն, տո սերը զահր․․․ սենց գլխիկոր մութ անցումներով տուն շտապելուց, սերը անակնկալի եկած հանկարծամահ ա լինում, քանզի մի երիտասարդ էքսհիբիցիոնիստ որոշում ա - 20 ցելսիուսի տակ ինձ անսպասելիորեն ցուցադրել իր գոյության ընթացքում ոչ ամենապատշաճ տեսքում գտնվող սեռական պատկանելիության գործիքը։ Թափահարելով մոտենում ա, ասում եմ․
- Ինչ ես խեղճին տանջում, շատ կսեղմես, արյան շրջանառությունը կդադարի, բժիշկներն էլ հիմա ահագին զբաղված են, ալկոհոլիկների վերջույթները կտրելով։ Բերեգիծե սվոյ վերջույթ։
Ինքը շշկռված հետ ա գնում ցախերի մեջ, որ ամռանը թփեր էին։ Իսկ օղորմած սիրուս առարկան, իմ ելույթը ունկնդրելուց հետո երազկոտ ասում ա․
-Կռուտը, ինձ հետ հեչ նման բան չի եղել։
Ինձ թվում ա թափով ափսոսում ա։
Գնամ քարփի ծերին սպասեմ, Կալլասի հետ, ուն բել դի վեդրեմօ․․․
SWTS
Ինձ միշտ վախեցնում է մեծ մարդկանց վերաբերմունքը մահվան նկատմամբ, ավելի կոնկրետ` ամուսիններից մեկի վերաբերմունքը սեփական ու զուգընկերոջ մահվանը:
Պապս շատ ամուր մարդ էր, դեռ մի քանի տարի առաջ հունձ էր անում, գյուղի ծանր գործեր: Ինքն է ինձ առաջինը պատմել բնության, տիեզերքի մասին, քարտեզ բացատրել, համաստեղությունները ցույց տվել... Թեթև վիրահատություն տարավ ու կոտրվեց կարծես, միանգամից սարի պես մարդուց վերածվեց ծեր ու հիվանդ մարդու: Հիմա գրեթե չի խոսում, չի շարժվում, առավոտյան հասնում է մինչև իր բազկաթոռը, գիրքը ձեռքին նստում մինչև հաց կտան, հետո շարունակում կարդալ, քնել նստած տեղը, ամառները նստում է բակում` արևի տակ...
Տատս շատ ծանր կյանք է ունեցել պապիս ձեռքին: Հիմա խնամում է, բայց արդեն ինքն է որոշումներ կայացնողը, «ասողը»: Վերջերս հաճախ եմ լսում, թե ոնց է հենց պապիս ներկայությամբ խոսելիս ասում, թե լավ կլինի` իրենից շուտ մեռնի, հարսի ու թոռների հույսին չմնա: Պապս չի արձագանքում երբեք, սովորաբար իրեն պահում է էնպես, ասես գոյություն չունի, կողքից էլ են սկսել իրեն էդպես ընկալել:
Տատիս էլ եմ հասկանում, բայց մեկ-մեկ փորձում եմ պատկերացնել` ինչ է զգում մարդը, երբ իր մահվան մասին էդպես են խոսում` սառը, տրամաբանված, հաշվարկով: Տատս սեփական մահվանն էլ է նույն կերպ վերաբերվում: Վախենալու է:
իսկ մարդը
վախենում ա
որ իրան
չեն սիրի:
Երբե՛ք, երբե՛ք պետք չի ուրախանալ, որ 50 էջանոց հոդվածի 15 էջը հղումներ են։ Դա չի նշանակում, որ դու 1.38889 անգամ քիչ բան ունես կարդալու. էդ աշխարհի ամենամեծ խաբկանքներից մեկն ա, քանզի վասնզի ամեն երկրորդ նախադասության կամ բանաձևի վախտ ասվում ա՝ դե գնացեք, սրա ապացույցն էն ինչ հղումով կարդացեք։ Հղումում նշված հոդվածը գտնում ես, որպես կանոն մի 10-15 էջանոց, խունջիկ-մունջիկ մաթեմով բան ա լինում։ Բայց սա էլ դեռ ամենը չէ, որովհետևդիտեք ապացույցը հաջորդ սերիայումէդտեղ մի ուրիշ հղում ա տալիս, հետո մի ուրիշ, ու էս ցիկլն էնքան ա շարունակվում, մինչև գլուխս ցավում ա, գնում եմ քնելու կամ բողոքելու՝ դեռ մի էջ չկարդացած։
Մի օր պատահական հոդված եմ վերցնելու, սկսելու եմ հղումներում էնքան գնալ, մինչև կհասնեմ մի հոդվածի, որն էլ հղումներ չի ունենա։ Տեսնես տենց բան հնարավո՞ր ա։ Իսկ կարո՞ղ ա օպտիկային վերաբերող բոլոր հոդվածները տանեն մեկ ընդհանուր սկզբնաղբյուրի, խայտառակ լինենք։ Ասենք՝ բոլոր ճանապարհները տանում են դեպի Նյուտոն, կամ Մաքսվել։ Իսկ կարո՞ղ ա ճիշտը Աստվածաշունչն ա. եվ աստված բաժանեց լույսը խավարից ու լույսին տվեց երկակի՝ ալիքային ու մասնիկային բնույթ։ Հետո Աստված չհասկացավ, թե ընդհանրապես ինչ ա կատարվում, ու սկսեց գիտական հոդվածներ կարդալ, որ հասկանա, թե իր ստեղծածը ոնց ա աշխատում։ Բայց ի տարբերություն ինձ, Աստված ավելի բարվոք վիճակում ա, որովհետև ինքը հոդվածները ճիշտ ժամանակագրությամբ ա կարդացել, ոչ թե իմ պես՝ վերջից առաջ։ Ենթադրենք՝ շատ փոքր հավանականություն կա, որ Աստված գոյություն ունի, իսկ ինչքա՞ն կլինի հավանականությունը, որ նա գիտի բոլոր մոլեկուլների ատոմներում էլեկտրոնների բաշխման հավանակային խտությունը։
Ցնդել եմ, սենց գիտահոդվածակրեացինիզմ եմ անում, փոխանակ հասկանամ, թե այս մածուցիկ ու դիֆուզված սերիալում որ պարամետրն ում բարեկամն ա։ Եվ ի վերջո` ինչպե՞ս է գրադիենտ ուժը հաղթահարում մյուս ուժերին և մասնիկին գցում օպտիկական թակարդը։ Արդյո՞ք այս գիշեր կբանտարկեն ԴՆԹ-ին, թե՞ էնքան շահամոլ կգտնվեն, որ ոսկու նանոմասնիկներ կմանիպուլացնեն։ Հաջող Ռուբի, գնա դաս արա, Ռուբի։![]()
Վերջին խմբագրող՝ Ruby Rue: 14.12.2016, 05:20:
Զզվելի ա, երբ մոտդ ինչ-որ ուսուցիչ, ուսմասվար կամ տնօրեն ա գալիս, զուտ գործով, բայց դեռ սովետիկոս մտածողությամբ բամբանեռկա և/կամ կոնյակ ա բերում: Ձանձրալի ա, ամեն անգամ ձեռը տալն ու հետ ճամփելը:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Երեկ աշխատանքային հարցազրույցի էի քաղաքապետարանում. փորձում եմ «վեր բարձրանալ», բայց երևի էնքան էլ լավ միտք չի:
Քաղաքապետարանի գլխավոր շենքը գտնվում է Մյունխենի կենտրոնական հրապարակում, տեսքից ոնց որ դղյակ լինի, մտնում ես ներս, սառը թանգարան կամ գուցե անգամ դամբարան է հիշեցնում՝ վաղեմի ժամանակներից մնացած: Երեկ առաջին անգամ էի ներսում:
Առաջին տպավորությունն արդեն իսկ ահագին մռայլ ու ճնշող էր: Իսկ թե ինչ եղավ հետո, ոնց որ գերմանացիների մասին անեկդոտ լիներ: Ճիշտն ասած, ինչքան էլ լավ եմ ճանաչում գերմանացիների սառնությունը, այնուամենայնիվ տասը տարում էս կարգի «կատարյալ գերմանական» փորձ չէի ունեցել: Ու եթե նախապես իմանայի գլխիս գալիքը, հնարավոր է միանգամից հրաժարվեի հարցազրույցից, հենց թեկուզ էն պատճառով, որ էս տիպի մարդկանց հետ աշխատելու ցանկություն առանձնապես չունեմ:
Նախ, հրավեր-նամակում գրել էին, որ «հարցազրույցը» սկսվելու է իմ պրեզենտացիայով էն մասին, թե ինչ մտքեր ունեմ տվյալ աշխատանքի վերաբերյալ (միգրացիա և հոգեկան առողջություն) և ինչ կարող եմ իրենց առաջարկել՝ որպես հոգեբան: Չեն ակնկալում զրույց, այլ հենց պրեզենտացիա՝ իմ կողմից նախապես պատրաստած, որը պիտի հենց 7 րոպե տևի: Օքեյ: Պատրաստեցի պրեզենտացիաս, հետն էլ լավ հիշվող գունավոր քարտեր, որ իրենց առաջ էի դնելու խոսելու ժամանակ: Ու մտածեցի, որ զրույցն էլ հենց պրեզենտացիայի ընթացքում կծնվի, հարցեր կտան, ինտերակտիվ կլինի:
Պրեզենտացիաս վերցրած՝ գնացի քաղաքապետարան: Մռայլ ու ոտքերի տակ ճռճռացող միջանցքներով ինձ ուղեկցեցին մի սենյակ, որտեղ նստած էր հինգ հոգի: Ներկայացան ովքեր են, ու քանի դեռ ես շնորհակալություն էի հայտնում հրավերի համար, խնդրեցին ինձ անցնել պրեզենտացիային: Բոլորի առաջ թղթերի մի կույտ ու գրիչ էր դրված: Նայեցին ժամացույցին՝ ֆիքսելով ժամանակը, ու ես սկսեցի պատրաստածս ներկայացնել: Վրաս ոչ ոք չէր նայում, բոլորը գլուխները կախ գրի էին առնում ասածներս. ոչ մի հարց, ոչ մի քոմենթ, ընդհանրապես ոչ մի ծպտուն: Երբ քարտերս շարեցի սեղանին, հայացքները մի պահ կտրեցին թղթերից ու ուշադիր զննեցին դրածս նյութ, հետո հետ դարձան իրենց թղթերին ու սկսեցին ավելի ինտենսիվ գրել:
Յոթերորդ րոպեին նորից նայեցին ժամացույցին, ինչն ազդակ էր, որ ձայնս արդեն կտրեմ: Ես էլ սիրուն ամփոփեցի ու սպասում էի, որ հիմա մի բան կասեն: Սրանք էլ թե.
-Այժմ առաջին փուլն աավարտված է, անցնում ենք երկրորդին: Մեզնից ամեն մեկը նախապես հարցեր է գրել, որոնք տրվելու են բոլոր թեկնածուներին. հերթով կկարդանք դրանք, խնդրում ենք յուրաքանչյուրին երկու րոպեանոց պատասխան տալ:
Ու անցան հարցերին՝ հերթով կարդալով: Սահմանեք այս դրույթը: Ներկայացրեք այս ինչ կոնցեպտը: Ինչ եք հասկանում այսինչ տերմինի տակ: Հերթով պատասխանում էի, իրենք էլ նորից գրի էին առնում՝ առանց որևէ բան ասելու: Բացարձակ ոչ մի ձայն, գոնե վրաս նայեին, հասկանայի՝ ինչ ռեակցիա ունեն: Բայց չէ, գլուխները կախ արագ-արագ գրում էին:
Երբ հարցերը վերջացան, մտածեցի գոնե հիմա ինչ-որ բան իմ մասին կհարցնեն: Կամ ինչ-որ զրույց կլինի: Չէ, ոչ մի բան: Իհարկե իրենք նախապես ստացել էին իմ բոլոր թղթերը. դե էստեղ մենակ մոտիվացիոն նամակ ու սիվի չես ներկայացնում գործի դիմելիս: Քո ամեն տողը, որը գրված է սիվիում, պիտի համապատասխան փաստաթղթով ամրագրված լինի: Օրինակ եթե ինչ-որ աշխատանքային փորձ է գրված, որը հաստատող փաստատուղթ չես ներկայացրել, ապա այդ տողը դիտվում է անվավեր: Մի խոսքով, մի դափոն թուղթ ես ուղարկում գործի դիմելիս: Բայց դե ինչքան էլ ամեն ինչ մանրակրկիտ ներկայացրած լինես, սովորաբար հարցազրույցներին հարցեր են տալիս քո մասին: Էս էդ դեպքը չէր. իրենք իմ մասին ամեն ինչը երևի իմ պրեզենտացիայից ու դրան հետևող «քննությունից» էին քաղում:
Ոչ մի բան էդպես էլ չասեցին՝ «սցենարից դուրս»: Մի կատարյալ ռոբոտային վիճակ էր: Քննությունից հետո տեղեկացրեցին ինձ, որ բացի ինձնից ևս 6 հոգու են կանչել նույն տեղի համար, և երեք շաբաթից կստանամ պատասխան՝ ինձ են վերցնում, թե ուրիշ մեկին:
Ու ասեցին, որ հիմա անցնում ենք երրորդ փուլին, որի ժամանակ ես իրենց կարող եմ հարցեր տալ: Երեք-չորս հարց տվեցի՝ գործի հետ կապված, որոնց պատասխանելու ժամանակ առաջին անգամ նորմալ վրաս նայեցին, քանի որ չէին գրում: Երևի էս դեպքում ես պիտի գրեի իրենց պատասխանները, բայց ես նախընտրեցի վրաները նայել, որ աչքերի մեջ գոնե ինչ-որ մարդկային հույզ գտնեմ: Իզուր, լրիվ քարացած վիճակ:
Մենակ ամենավերջում երբ արդեն պատրաստվում էի գնալ, հարցրեցին, թե կարո՞ղ են արդյոք գունավոր քարտերս իրենց պահել: Ես էլ ժպտալով ասեցի.
-Իհարկե, սա հենց ամանորյա նվեր էր Ձեզ համար:
Որից իրենք ծիծաղեցին, ու դա էդ հանդիպման լավագույն ակնթարթն էր:
Երեկվանից դեռ լավ ուշքի չեմ եկել: Մտածում եմ՝ գուցե հեչ էլ վատ չէր էսպիսի մի փորձ ձեռք բերելը: Չգիտեմ՝ կուզենան ինձ վերցնել, թե չէ, բայց ինձ մոտ իրենց նորից տեսնելու ցանկությունը էնքան չնչին է, որ դժվար թե դարդ անեմ մերժման դեպքում: Իսկ եթե հանկարծ ու ընդունեն, դեռ երկար մտածելու եմ՝ նորից ոտք դնել էնտեղ, թե չէ:
Alphaone (18.12.2016), CactuSoul (21.12.2016), Cassiopeia (16.12.2016), insider (17.12.2016), John (17.12.2016), kitty (17.12.2016), Lílium (19.01.2017), LisBeth (19.12.2016), Mr. Annoying (17.12.2016), Rammstein (12.01.2017), Ruby Rue (21.12.2016), Sambitbaba (16.12.2016), Tiger29 (16.12.2016), Աթեիստ (16.12.2016), Անվերնագիր (18.12.2016), Արշակ (16.12.2016), Գաղթական (16.12.2016), Հայկօ (18.12.2016), մարդագայլուկ (16.12.2016), Մուշու (17.12.2016), Նաիրուհի (17.12.2016), Նիկեա (16.12.2016), Ուլուանա (16.12.2016), Ռուֆուս (16.12.2016)
Քանի որ ընկերոջս ծնողներն էս տարի քաղաքում չեն լինելու տոներին, Քրիսմըսը էրեկ էին անում։ Ավանդույթի համաձայն, խոհանոցում գլխավոր դերակատարն ընկերս էր (մենյուն որոշելը, հետևելը, որ ամեն ինչ ճիշտ ա արվում և այլն): Դրա արդյունքում ես էլ ավտոմատ ուղղորդվեցի խոհանոց՝ իրեն օգնելու: Էդպես մոտ վեց-յոթ ժամ տեսակ-տեսակ ուտեստներ սարքեցինք տոնական ընթրիքի համար: Ընկերոջս եղբայրն էլ մեկումեջ օգնեց մեզ, վերջում ծնողներն էլ միացան ուտելիքները մատուցելի դարձնելու ու սեղանին դնելու գործընթացին: Հավաքել-մաքրելիս էլ հիմնականում ընկերս ու մայրն էին գործը անում, ես կողքից օգնում էի: Մաքրելն էլ մի մաքրել ասա. աման լվանալու մեքենայի մեջ էինք շարում ափսեները, մենակ որոշ բաներ ձեռքով լվանում: Բայց օրվա վերջում մի այլ կարգի սատկած էի: Ճիշտ ա՝ մի կողմից հոգնածությանս վերագրում եմ նաև էն, որ մի ամբողջ օր անգլերենի փոխարեն դանիերեն եմ խոսել ու լսել, իսկ դա, լինելով ո՛չ իմ առաջին, ո՛չ երկրորդ լեզուն, ահագին էներգիա ա խլում, բայց ամեն դեպքում վրաս հալ չկար, երբ տուն հասանք: Ու էսպես նստած մտածում եմ՝ հայ կնանիք ոնց են հասցնում Նոր տարվա տեսակ-տեսակ ուտեստները, որ մի քանի օր շարունակ էփում են, հետո էլ մի քանի օր շարունակ մատուցում ամեն պահի ժամանող հյուրին ու մաքրում: Ու էդ ամենը հաճախ անում են առանց օգնության կամ ամենաշատը մեկ այլ կին արմատի օգնությամբ: Ո՞նց են դիմանում: Ես չգիտեմ: Մենակ էն գիտեմ, որ էրեկվանից հետո ինձ մի ամբողջ օր ա պետք վերականգնվելու համար:
Կարծեմ Հայկօն էր ակումբում մի անգամ գրել, որ մենակ հոլիվուդյան ֆիլմերում է, որ միջուկային ֆիզիկոսը միշտ շիկահեր, մեծ կրծքերով, բարձրահասակ, 25 տարեկան ծիտ է: Էս վերջերս էլ ինձ ոմն մեկն է ՖԲ-ում ավելացրել, մասնագիտությամբ բջջային կենսաբան, ով հիմա PhD ա անում ու պոստերի մի կեսը իր նկարած տարբեր տեսակի քաղցկեղային բջիջներն են, մյուս կեսն էլ՝ սեփական կիսատկլոր մարմինը՝ տարբեր պոզաներով: Ինչքան փորձում եմ պատկերացնել, որ էս նույն մարդն ա, չի ստացվում:
I may be paranoid but no android!
Alphaone (19.12.2016), CactuSoul (21.12.2016), Freeman (22.12.2016), kitty (22.12.2016), LisBeth (19.12.2016), Mr. Annoying (18.12.2016), Quyr Qery (21.12.2016), Աթեիստ (18.12.2016), Անվերնագիր (18.12.2016), Հայկօ (18.12.2016), մարդագայլուկ (18.12.2016), Մուշու (19.12.2016), Նաիրուհի (19.12.2016), Նիկեա (18.12.2016)
Այցեքարտը.
Հայաստան լսելիս՝
տենց էլա պատահել, որ ասեն.
հա, ոնց չէ՝ մեր հավաքարարը..
մի քանի անգամ պատահելա,
որ կոկիկ հագնված ու, հիմնականում, պատկառելի տարիքով մարդիկ
երազկոտ տոնով ասեն՝ Արամ Խաչատուրյան..
ավելի քիչա պատահել՝ Արթուր Աբրահամ..
ու ընդամենը մի անգամ՝ Սերգեյ Փարաջանով..
երևի շատ ջահել պիտի լինի կամ կյանքից վաբշե բեխաբար,
որ չասի՝ Շառլ Ազնավուր..
դե իսկ ջահելների մեծ մասն էլ՝ ընդամենը Եվրոտեսիլ...
բայց էն օրը մի ստաժոր ուսանող էին մոտներս բերել,
աչքերի մեջ փայլ հայտնվեց բացականչելուց.
wow, իմ ֆավորիտնա Հենրիկ Մխիթարյանը...
Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..
Վաղուց չէի նայել, բարեկամուհուս հանած բլոգը:
Բարությունը միակ զգեստն է, որը երբեք չի հնանում:
Հենրի Թորո
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ