User Tag List

Էջ 596 686-ից ԱռաջինԱռաջին ... 96496546586592593594595596597598599600606646 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 8,926 համարից մինչև 8,940 համարի արդյունքները՝ ընդհանուր 10286 հատից

Թեմա: Անկապ օրագիր

  1. #8926
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,583
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեր բարեկամներից մեկը գրում ա ինձ, խոսում ա դեսից-դենից, թե էսինչը նշանվեց, էնինչն ամուսնացավ, մեկ էլ բա՝ դու չե՞ս պսակվում: Ասում եմ՝ ուզող չունեմ, բան-ման: Մեկ էլ ասում ա, թե՝ իրա տղան էլ ա տունը մնացած, սենց-նենց: Ես էլ բանից բեխաբար խոսում եմ: Հետո սկսում եմ մանրից ջոկել, թե ինչ նամյոկ ա: Փրկեք ինձ

  2. Գրառմանը 12 հոգի շնորհակալություն են հայտնել.

    enna (21.07.2014), Freeman (15.07.2014), Nihil (15.07.2014), Smokie (14.07.2014), Vardik! (14.07.2014), Աթեիստ (14.07.2014), Այբ (14.07.2014), մարդագայլուկ (14.07.2014), մարիօ (14.07.2014), Մինա (15.07.2014), Նաիրուհի (14.07.2014), Նիկեա (15.07.2014)

  3. #8927
    Պատվավոր անդամ Այբ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.02.2013
    Հասցե
    Իմ ստեղծած աշխարհում
    Գրառումներ
    1,572
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ծանոթներիցս (տարեց) մեկը ժամանակակից տեխնիկան աղետ է համարում.
    -Էս ինչ են անտեր ժամանակակից անտերները...բճճային (բջջային հեռախոսին էդպես է ասում), կոմպ...տո եսիմինչ...
    Ու նաև ասում է.
    -Բայց բճճայինը՝ էդ անտերը լավ բան է հա՜: Խոպանից, երբ զանգում եմ կնկաս բճճայինին, կնիկս միշտ տանն է, թե չէ առաջ ...
    Վերջին խմբագրող՝ Այբ: 14.07.2014, 20:50:

  4. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Lusina (14.07.2014), Smokie (15.07.2014), Vardik! (15.07.2014), Մինա (15.07.2014), Նիկեա (15.07.2014)

  5. #8928
    Պատվավոր անդամ Claudia Mori-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.02.2011
    Հասցե
    Անհայտ է...
    Տարիք
    38
    Գրառումներ
    1,355
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Միջազգային տնտեսագիտություն եմ պարապում: Մի հատ կաշմառ է, քանի որ ռուսերենով է ամեն ինչ ու անգլերենով, մեջն էլ լիքը գծագրեր ու խնդիրներ: Զանգել եմ այսօր դասախոսիս Հայաստան, ասում, որ բաց տեղերը բացատրի: Նախ ուղարկեց, բոլոր բացակայող գրքերս, մի քանի պրինցիպ հուշեց, որ ինձ շատ պետք էր: Ինձ ասում է, թե էս ինչ է, որ դու չկարողանաս ու դա բավական էր, որ ես թեւեր առնեմ:

    Հետո դե խոսեցինք, թե ինչ ֆակուլտետ է, ասացի պատկառելի վարձի մասին, քանի որ միակ ֆակուլտետն է, որտեղ արտասահմանցի մասնագետներ կան ու որ իրոք արժեք ունի միջազգային դաշտում էլ: Ասեցի, որ արդեն մեկ տարվա գումարը իմ աշխատելով հավաքել եմ, մյուս տարին էլ սովորելով կհավաքեմ, բայց եթե բախտս բերի 2 անվճար տեղերից մեկը իմը կլինի, ու ես վերջապես պրոֆեսիոնալ ապարատ կառնեմ: Զարմացած ասում է՝

    -Այ աղջիկ, բա ամուսինդ գումար չի տալու?

    - Դե ասում է կտա, բայց ես իմ հետ կապված հարցերը սովոր եմ ինքս լուծել

    - Ո՜նց եմ սիրում քո ինքնուրույնությունը:

    Բա ես ոնց եմ սիրում իր նման մարդկանց, որ հեռվից հեռու էներգիայի տարափ են ուղարկում ու ասում, դե գնա առաջ՝ քեզ մոտ ամեն ինչ ստացվելու է:
    Վերջին խմբագրող՝ Claudia Mori: 15.07.2014, 10:00:
    Եթե ուզում ես հրաշք տեսնել, փորձիր ինքդ հրաշք լինել…

  6. Գրառմանը 12 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (08.07.2015), AniwaR (15.07.2014), CactuSoul (15.07.2014), enna (21.07.2014), Smokie (15.07.2014), Այբ (15.07.2014), Արևհատիկ (20.07.2014), Մ Մ (15.07.2014), մարիօ (15.07.2014), Մինա (15.07.2014), Նաիրուհի (15.07.2014), Նիկեա (15.07.2014)

  7. #8929
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,583
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Արյա լավ էլի... զոռով նենց են անում, որ մարդ չուզենա գրական մրցույթների մասնակցել Արյա դե մի քիչ մարդ էղեք էլի, չի կարելի տենց բան անել:

  8. #8930
    Nowhere Man Smokie-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.02.2010
    Հասցե
    Nowhere Լand
    Տարիք
    34
    Գրառումներ
    4,880
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Երկաա՜ր սպասում ես մի օրվա, ընդամենը մի օրվա՝ թեկուզ գիտակցելով, որ ոչ մի նորություն չի լինի: Միշտ օրվա վերջում մի քիչ ափսոսանքով մտածում ես, որ ամեն ինչ այնքա՜ն սովորական էր՝ այնպիսինն էր ինչպիսին սովորաբար է լինում: Բայց էլի՝ դեռ դրանից մի քանի ամիս առաջ արդեն սկսում ես սպասել՝ այս անգամ, որևէ հետաքրքիր բան ակնկալելով: Ու ոչ էլ այդ ամենը սխալ ես համարում:
    Երաժշտությունը բավական է կյանքի համար՝ բայց մի ամբողջ կյանքը բավական չէ երաժշտության համար:

    Սերգեյ Ռախմանինով

  9. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Այբ (15.07.2014), Մինա (15.07.2014), Նիկեա (15.07.2014), Նոյեմ (16.07.2014)

  10. #8931
    Մշտական անդամ Գորտուկ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.05.2014
    Հասցե
    Մութ անտառի ճահիճում
    Գրառումներ
    386
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Երջանկություն դու ինձ կրնկակոխ հետապնդում ես ու ամենալավն էլ այն է , որ դա ինձ չի բարկացնում:
    Ես չեմ խենթացել, ես իրոք երջանիկ եմ , ու երջանիկ եմ որ դու կաս: Սիրում եմ :
    Գեղեցկությունը պետք չէ վերլուծել, տարրալուծել, պետք է ամբողջի մեջ առնել, որովհետև ամբողջն է գեղեցիկ. մանրամասները դավաճանում են:

  11. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (16.07.2014), Cassiopeia (15.07.2014), Smokie (16.07.2014), Vardik! (29.07.2014), Այբ (16.07.2014), Մինա (20.07.2014), Նիկեա (15.07.2014)

  12. #8932
    Պատվավոր անդամ Claudia Mori-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.02.2011
    Հասցե
    Անհայտ է...
    Տարիք
    38
    Գրառումներ
    1,355
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Այստեղ տրամվայով երթեւեկելը ամենահանգիստ ու հավես բանն է, հետն էլ հետաքրքիր է, քանի որ բոլոր վարորդները կանայք են, ովքեր դուռը փակում են ու նստում իրենց խցում: Այսօր տրամվայի հետ մի բան եղավ՝ խցի դուռը բացվեց, դուրս եկավ կարճ յուբկայով ու սիրուն մակիաժով մի ծիտ, գնաց ինչ-որ բան արեց, հետ եկավ ու դուռը շխկացրեց նորից: Այ էսպիսի բաներ
    Եթե ուզում ես հրաշք տեսնել, փորձիր ինքդ հրաշք լինել…

  13. Գրառմանը 11 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (16.07.2014), enna (21.07.2014), John (17.07.2014), Smokie (16.07.2014), Աթեիստ (16.07.2014), Արամ (16.07.2014), Արևհատիկ (20.07.2014), Մ Մ (17.07.2014), մարդագայլուկ (16.07.2014), Մինա (20.07.2014), Նաիրուհի (17.07.2014)

  14. #8933
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,583
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Յոգայի դաս: Դահլիճը լիքն ա: Դասատուն չկա: Ամեն նոր մտնողը թվում ա՝ պիտի դասատուն լինի, բայց զարմացած շուրջն են նայում, թե՝ ինչու դասը դեռ չի սկսվել, գորգիկ քաշում, տեղավորվում: Մտնում ա մի հղի կին: Հղի ասեմ, դուք հասկացեք նենց բաբաթին փորիկով՝ յոթ-ութ ամսական: Մտածում եմ՝ ոնց ա ինքը յոգա անելու: Իհարկե գիտեմ, որ հղիները գալիս են դասերի, հաճախ դասատուները զգուշացնում են որոշ դիրքերի ժամանակ, որ հղիները չանեն: Մի քանի վայրկյան ա անցնում, մինչև հասկանում եմ, որ ինքը ոչ ավել-ոչ պակաս, հենց յոգայի դասատուն ա, որ կա: Մտածում եմ՝ քաշվանք, ախմախ դաս ա լինելու: Էս դասատուների մեջ կան էլի նենցները, որ ոչ մի բան ցույց չեն տալիս, մենակ հրահանքներ են տալիս ու քայլում շարքերով: Ու մեկ-մեկ անտանելի դժվար դիրքեր են հրահանգում, անըդնհատ հարցնում ես ինքդ քեզ՝ տեսնես ինքը կարա՞ անի:

    Բայց չէ: Էս աղջիկը սաղիս հավասար, հլը մի բան էլ ավել անում ա: Մենակ որոշ դիրքերում ոտքերը սովորականից լայն ա բացում, որովհետև փորիկը խանգարում ա: Ու էնպիսի՜ մի ճկունություն ունի: Դա դեռ հերիք չի... միացրել ա Լորինա ՄաքՔենիթ: Ի տարբերություն մնացած դասատուների, իրա համար երաժշտությունը հենցընենց ֆոն չի: Ինքը շատ հստակ նույնիսկ էդ դանդաղ ռիթմի տակ սաղիս շարժվել ա տալիս, դեռ իրա ձայնն էլ երաժշտության ռիթմին ա հարմարացնում: Տեղ-տեղ էլ ինքը չի անում դիրքերը, քայլում ա շարքերով, բայց հրահանգները ոչ միայն խոսքով, այլև միմիկայով ու ժեստերով անում: Նենց, որ սաղ ջոկում ես:

    Մի խոսքով, գժանոց դաս էր: Էս մի ամիս ա՝ նորմալ դասատու էի ման գալիս, մեկը մեկից բեթար էր: Իսկ էս եքա փորիկով աղջիկը սենց հավես դաս անցկացրեց: Դա էլ հերիք չի, էկել եմ փորփրում եմ, որ գտնեմ իրա մյուս դասերը: Տեսնեմ՝ օրը մի հինգ-վեց դաս ունի, ընդ որում՝ flow yoga 2 էլ ա տալիս (դասի տեսակ, որին դեռ չեմ համարձակվում գնալ):

  15. Գրառմանը 15 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Claudia Mori (17.07.2014), enna (21.07.2014), erexa (16.07.2014), John (17.07.2014), Nihil (17.07.2014), Smokie (17.07.2014), Vardik! (29.07.2014), Այբ (17.07.2014), Արևհատիկ (20.07.2014), Գորտուկ (19.07.2014), մարիօ (17.07.2014), Մինա (20.07.2014), Նաիրուհի (17.07.2014), Նիկեա (16.07.2014), Ուլուանա (17.07.2014)

  16. #8934
    լեռնադուստր
    Նաիրուհի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.06.2009
    Հասցե
    Ամստերդամսկ
    Տարիք
    36
    Գրառումներ
    3,489
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Սովետը չեմ տեսել։ Դե չէ, տեսել եմ, բայց բան չեմ հիշում։ Բայց սիրում եմ։

    Մի կողմ թողնենք նոստալգիան, էն, որ կալբասն ու պոնչիկն ուրիշ համ ունեին, յուգասլավսկի կամբինացյաներն ու չեխական խռուստալները մինչև էսօր օգտագործվում են, որ խոտն ավելի կանաչ էր, իսկ պոմիդորն՝ ավելի կարմիր։

    Մի կողմ թողնենք նաև էն, որ սովետը տականք երկիր էր, որովհետև բոլորն իրար տակ էին փորում, ժողովուրդը սոված էր, որովհետև փողը գնում էր սառը ու տաք պատերազմների վրա, որ նացիոնալիստի անվան տակ ում ասես հնարավոր էր գնդակահարել տալ, որ կաշառակերությունը ծաղկում էր, ԽԾԲ-ն էլ հետը, ու մենք էլ էն ժամանակ անկախություն չունեինք։ Որովհետև էս ամենը սովետը չէր ստեղծել։

    Ես սովետը սիրում եմ, որովհետև էն ժամանակ մարդիկ թեկուզ մի քիչ կասկածելի, բայց իդեալներ ունեին, որոնց արժեր նմանվել։ Որովհետև սովետի ժամանակ երեխեքի անունները Համլետ, Ռոմեո, Ջուլիետ ու Օֆելյա էին դնում։ Որովհետև երբ ուզում էին տունը լավ գնով վաճառել, ասում էին՝ բժշկի կամ գիտնականի տուն է եղել։ Որովհետև տեխնիկում գնալն ամոթ չէր, ոնց որ ամոթ չէր չորս տարի փորձելուց հետո նոր համալսարան ընդունվելը։

    Որովհետև դասախոսը կարող էր կուրսի համոզելով պատերազմի ժամանակ հաշմանդամ դարձած ուսանողին հենց էնպես նշանակել քննությունը, հետո խիղճը տանջեր ու գնահատականը նորից անբավարար սարքեր, որովհետև կռված լինելը ապագա մասնագիտության հետ կապ չունի։

    Որովհետև անգրագետ մեծահասակների համար լիկկայաններ կային, ուր նրանք տառաճանաչ էին դառնում։ Որովհետև երեխեքը երազում էին գիտնական, տիեզերագնաց կամ ուսուցիչ դառնալ, փոքրուց սովորում էին աշխատել համայնքի համար, հասկանում էին, որ էս աշխարհում իրենք մենակ չեն ու տիեզերքի կենտրոնը չեն։

    Որովհետև էն ժամանակ Ցոյս հնոցապան էր աշխատում ու հանրակացարանում էր ապրում։ Որովհետև Երևանը կանաչ էր, մեքենաները քիչ էին, երկիրը մեծ էր։ Դա շատ կարևոր բան է, շատ։ Հատկապես երբ փոքր ազգի ներկայացուցիչ ես։ «Մարդու սիրտը կարող է պայթել էն գիտակցումից, որ իր երկրի մի ծայրից մյուսը կարելի է մեքենայով մի քանի ժամում անցնել»։

    Ու ընդհանրապես, որպես գաղափար՝ սովետը, սոցիալիզմը երևի ամենակատարյալ բաներն են, ուրիշ բան, որ իրականացնողները լրիվ ք*քմեջ էին արել։ Մեկ-մեկ սկսում եմ կասկածել, որ ես էդ թվերին մի ամբողջական կյանք ապրել եմ։
    իսկ մարդը
    վախենում ա
    որ իրան
    չեն սիրի:

  17. Գրառմանը 17 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Claudia Mori (17.07.2014), enna (21.07.2014), Jarre (17.07.2014), John (17.07.2014), laro (17.07.2014), Smokie (17.07.2014), Vardik! (29.07.2014), Աբելյան (17.07.2014), Աթեիստ (17.07.2014), Այբ (17.07.2014), Արէա (17.07.2014), Արևհատիկ (20.07.2014), Դատարկություն (17.07.2014), Մ Մ (17.07.2014), Մինա (20.07.2014), Նիկեա (18.07.2014), Ուլուանա (17.07.2014)

  18. #8935
    Պատվավոր անդամ Այբ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.02.2013
    Հասցե
    Իմ ստեղծած աշխարհում
    Գրառումներ
    1,572
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Գյումրի գնացող մարշուտկեն դեռ տեղից չէր շարժվում. ժամը չէր լրացել: Մարշուտկա է բարձրանում տարիքով մեծ մարդ՝ 3-4 տարեկան թոռան հետ:
    Նստեցին, տեղավորվեցին, մեկ էլ թոռը բա.
    -Մարս ու կիտ-կատ եմ ուզում...ու քաղցր ձողիկ:
    -Կհասենք տեղ՝ կառնեմ, բալա ջան,-պապն է ասում:
    -Չէ՛, հիմա եմ ուզում:
    Պապը ստիպված իջավ մարշուտկից, գնաց թոռան ուզածը բերեց: Մի քիչ չէր անցել՝ թոռը նորից սկսեց.
    -Մառոժնի էլ եմ ուզում:
    -Էդ էլ բալա ջան, հասնենք տեղ...
    Երեխան դարձավ ավելի կամակոր.
    -Չէ՛, հիմա, հիմա, թե չէ կլացեմ...
    Պապը էդ էլ բերեց: Թոռը էլի չբավարարվեց.
    -Սոկ էլ եմ ուզում:
    Պապը ստեղ արդեն պիտի բարկանար, մեկ էլ թոռը.
    -Էսքան քաղցր բաները առար, հետո էլ մառոժնին, չֆայմար մի հատ էլ սոկ առնեիր:

    Վա՜յ, էս էրեխեքը:
    Վերջին խմբագրող՝ Այբ: 17.07.2014, 14:21:

  19. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    laro (17.07.2014), Smokie (17.07.2014), Vardik! (29.07.2014), Գորտուկ (19.07.2014), Մ Մ (18.07.2014), Նիկեա (18.07.2014)

  20. #8936
    Պատվավոր անդամ Freeman-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.05.2010
    Գրառումներ
    4,197
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Խաբարբզիկություն անեմ)

    Հետաքրքիր ա, թե ինչ անկապ հիշողություններ ա պահում մեր ուղեղը, հետո, առանց պատճառի, դուրս հանում: Ու թե ինչ փոքր ա աշխարհը

    Երեք տարի առաջ, մտավորապես էս նույն ժամանակ Բյուրը գրառում էր արել, չեմ հիշում ֆեյսու՞մ, թե՞ ակումբում: Ինքը գրել էր երկու աղջկա մասին, որոնց տեսել էր գազելի մեջ: Աղջիկներից մեկը իր բոյին արջուկ էր գրկել, նստել, իսկ մյուսը գնահատականից էր բողոքում՝ կենսաքիմիայի քննությունը 1 հարցի պատճառով 9 էր փակել, ոչ թե 10:
    Բյուրն էլ ասում էր՝ ի՞նչ տարբերություն, մեկ ա գերազանց ա:

    Էդ աղջիկները հիմա ակումբում գրանցված են, արջուկովը ակումբի Mushu-ն ա, իսկ բողոքողը՝ Ռեյ չանը)

  21. Գրառմանը 16 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (17.07.2014), CactuSoul (19.07.2014), Chuk (18.07.2014), enna (21.07.2014), Jarre (17.07.2014), laro (17.07.2014), Smokie (17.07.2014), Vardik! (29.07.2014), Արևհատիկ (20.07.2014), Գորտուկ (18.07.2014), Մինա (20.07.2014), Մուշու (17.07.2014), Նաիրուհի (17.07.2014), Նիկեա (18.07.2014), Ուլուանա (17.07.2014), Ռեյ սամա (18.07.2014)

  22. #8937
    Մշտական անդամ Մինա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    21.08.2010
    Հասցե
    Thessalonike, Thessaloniki, Greece, Greece
    Տարիք
    55
    Գրառումներ
    367
    Բլոգի գրառումներ
    14
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Գիտե՞ս ինչն է կարևորը կյանքիդ 45 տարին ապրելուց ու հետադարձ հայացք գցելուց հետո , լիարժեքության, հագեցվածության զգացումն է: Կարևորը կյանքդ հնարավորին չափ լիակատար ապրելու գիտակցությունն է, чтобы не было мучительно больно за бесцельно прожитые годы. ՈՒ բոլորովին էական չի կուշտ ես ապրել, թե` սոված: Հա,բոլորովին էլ կապ չունի որակը առատության ու շքեղության իմաստով:Կարևորը բուռն, հախուռն ապրումներն են`ուրախության, երջանկության, վշտի, ցավի, սիրված ու, ինչու չէ, մերժված լինելու, կյանքդ ամբողջ ուժով ապրելու գիտակցությունն է:ՈՒ գուցեև ապրել եմ կյանքիս ամենալավ օրերը, գուցե առջևում ոչ մի սպասելիք էլ չունեմ, բայց գոնե , փառք աստծո, գոհ եմ ապրածս տարիներից:Այսքանը:
    Քո աչքերն ինձ կանչեցին, ու ես հլու վեր կացա…

  23. Գրառմանը 15 հոգի շնորհակալություն են հայտնել.

    AniwaR (18.07.2014), CactuSoul (19.07.2014), erexa (18.07.2014), Freeman (18.07.2014), laro (18.07.2014), Smokie (18.07.2014), Vardik! (29.07.2014), Աթեիստ (18.07.2014), Այբ (18.07.2014), Մ Մ (20.07.2014), Մուշու (18.07.2014), Նաիրուհի (18.07.2014), Նիկեա (18.07.2014), Նոյեմ (18.07.2014), Փոքրիկ շրջմոլիկ (19.07.2014)

  24. #8938
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,583
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Լիֆտ եմ նստում: Մեր ամբիոնի հայագետ տատիկը վազելով գալիս, հասցնում ա: Պայծառ ա դեմքը: Ասում ա՝ հենց նոր որոշեցի, որ օգոստոսին գնալու եմ Հայաստան, տասներեք տարի ա՝ չեմ եղել այնտեղ: Ժպտում եմ, ասում եմ՝ լիքը բան ա փոխվել: Ասում ա՝ հա, լսել եմ, ուզում եմ աչքովս տեսնել: Երջանկությունից շողում էր:

  25. Գրառմանը 15 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (08.07.2015), Ambrosine (20.07.2014), CactuSoul (19.07.2014), Chilly (18.07.2014), Jarre (18.07.2014), laro (18.07.2014), Smokie (18.07.2014), Vardik! (29.07.2014), Աթեիստ (18.07.2014), Արևհատիկ (20.07.2014), Մ Մ (20.07.2014), Մինա (18.07.2014), Նաիրուհի (18.07.2014), Նիկեա (18.07.2014), Ռուֆուս (18.07.2014)

  26. #8939
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    10 րոպե ժամանակ ունեի: Հետևիցս պետք է մեքենայով գային ու գործով տեղ գնայինք:

    Որոշեցի արագ խանութ իջնել. գյուղական մեղրը պրծել է, մինչ նորից գյուղից ստանալը խանութից մի բան կառնեմ: Մինչ այդ մտա ուրիշ խանութ. լուծվող սուրճն էլ էր պրծել, իսկ այդ խանութում մի քանի շատ լավ տեսակի լուծվող սուրճ են ծախում՝ կիլոյով: Առա, դուրս եկա խանութից ու խաչմերուկում սպասում եմ, որ հետիոտների համար կանաչ լույսը վառվի, անցնեմ:

    Դիմացի մայթից ուշադիր ինձ են նայում երկու ոստիկան: Փողոցն անցա թե չէ, մոտեցան:

    - Սերժանտ Էսինչյան, - ներկայացավ մեկը: - Ձեզ մի րոպեով կարելի է:
    - Լսում եմ, - պատասխանեցի:
    - Ձեզ պետք է խուզարկենք:
    - Այսի՞նքն, ինչի՞ համար:
    - Քիչ առաջ հանցագործություն է եղել, Ձեր արտաքին տեսքը համապատասխանում է մեր որոնած հանցագործի նկարագրությանը:
    - Ներեցեք, իսկ ինչո՞վ է համապատասխանում:
    - Կառիչնըվի կոշիկներ, - պատասխանում է, նայելով կոշիկներիս, - կանաչ շալվար, կապույտ մայկա, թրաշով, ակնոցներով, սեռի կեպկայով, - յուրաքանչյուր նկարագրությունը ասում է հայացքը մարմնիս համապատասխան հատվածի վրա սահեցնելուց, տեսնելուց հետո: - Անցնենք շենքի հետևը, որ ձեր գրպանները ստուգենք:
    - Չէ, էդպես չեղավ, - ասում եմ: - Նախ ես ինքս իմ գրպանները ձեզ ցույց կտամ...
    - Խնդիր չկա, ախպերս:
    - Երկրորդ, ես շենքի հետև չեմ գա, ամեն ինչը կանեմ հրապարակային վայրում, և վերջապես ես հենց հիմա կանչում եմ ինձ մտերիմ մարդու ու միայն իր ներկայությամբ ամեն ինչ կանեմ:

    Առանց իրենց արձագանքին սպասելու զանգում եմ մորս, ամենամոտն ու հարմարն այդ պահին ինքն էր ու ասում, թե որտեղ գա:

    - Ախպերս, ցավդ տանեմ, բարդացնելու բան չկա, հիմա արագ քեզ շենքի հետևը կխուզարկենք ու բաց կթողնենք, պրոբլեմ վափշե չկա:
    - Պրոբլեմ կա, ներեցեք, բայց ես Ձեզ չեմ վստահում:

    Որոշ ժամանակ փորձում է համոզել, ապարդյուն: Գալիս է մայրս: Փողոցում, անցորդների ներկայությամբ սկսում ենք «խուզարկությունը»: Դատարկում եմ գրպաններս ու ցուցադրում պարունակությունը: Թաշկինակը, բացում ու թափ եմ տալիս, բանալիները, հեռախոսս, դրամապանակս:
    - Բացի բումաժնիկդ, - հրահանգում է:

    Բացում եմ բումաժնիկս ու ցույց տալիս.
    - Էս փողերս են, հաշվե՞նք: Չէ՞: Պետք չի՞: Էս քարտերս են: Էս չեկ ա, ասե՞մ, թե ի՞նչ եմ առել ու ինչքանով:
    - Հերիք ա, շալվարիդ փողքերը բարձրացրու... նասկիներդ իջացրու... մայկադ բարձրացրու.. օձիքը բացի:
    - Գլխարկս էլ հանե՞մ:
    - Չէ, պետք չի:
    - Բա ցելոֆանի մեջ չե՞ք նայում, նայե՞ք, սուրճ ա:
    - Էդ մեզ չի հետաքրքրում:
    - Ինչի՞ չի հետաքրքրում, եթե նենց բան եք փնտրում, որ կարող ա բումաժնիկիս մեջ տեղավորվեր, կարող ա պահած լինեի գլխարկիս տակ կամ տոպրակի մեջ:
    - Չէ, էդ մեզ չի հետաքրքրում: Լավ, ազատ եք:

    Բաժանվում ենք ու քայլում խանութի ուղղությամբ: Մեկ էլ վազում է հետևներիցս:
    - Հրահանգ ենք ստացել Ձեր տվյալները լրացնել:
    Մի քիչ բանավեճից հետո տվյալներս տալիս եմ, լուսանկարում է. նկարվելուց, մի փոքր ուշացումով, ձեռքով վիկտորիայի նշանն եմ անում:
    - Էս չլինի՞ մի հատ էլ ակտիվիստ ես, - հարցնում է:
    - Անշուշտ, պատասխանում եմ:

    Նորից բաժանվում ենք:
    Մտնում ենք խանութ, մեղրն առնում ու դուրս գալիս: Դրսում մեզ են սպասում:

    - Հրահանգ ունենք ձեզ բերման ենթարկելու:
    - Խնդրեմ, հիմքը ցույց տվեք ու բերման ենթարկեք:
    - Հես ա հիմքը, - ցույց է տալիս հեռախոսը:
    - Էդ հեռախոս ա, հիմք չի, ես գնացի տուն: Հասցես գիտեք, հիմք ունենաք, կգաք:

    Դիմացս փակում են:
    - Ոչ մի տեղ չես գնա, հակառակ դեպքում ուժով բերման կենթարկենք: Հիմա հիմքը կբերեն:

    Սպասում ենք: Գալիս են նոր ոստիկաններ:
    Մի խոսքով, գլուխներդ շատ չցավեցնեմ: Ստիպված էինք մի քանի զանգ անել: Եկածների գլխավորն ի վերջո ներողություն խնդրեց «նոր աշխատողի խամության» համար, ասեց, որ իրականում նկարագրին այնքան էլ չեմ համապատասխանում, որ ինքը տեսնում է, որ իր առաջ լավ ընտանիք ու լավ մարդիկ են ու թյուրիմացություն է եղել:

    Հանդիպումից ուշացա մոտ 30-40 րոպե:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  27. Գրառմանը 19 հոգի շնորհակալություն են հայտնել.

    boooooooom (18.07.2014), CactuSoul (19.07.2014), enna (21.07.2014), insider (18.07.2014), Rammstein (21.07.2014), Sagittarius (18.07.2014), Smokie (18.07.2014), Vardik! (29.07.2014), Աթեիստ (18.07.2014), Այբ (19.07.2014), Մ Մ (20.07.2014), մարդագայլուկ (18.07.2014), մարիօ (18.07.2014), Մինա (18.07.2014), Նաիրուհի (18.07.2014), Նիկեա (18.07.2014), Ուլուանա (19.07.2014), Ռեյ սամա (19.07.2014), Ռուֆուս (18.07.2014)

  28. #8940
    Մշտական անդամ Գորտուկ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.05.2014
    Հասցե
    Մութ անտառի ճահիճում
    Գրառումներ
    386
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Այսօր ամբողջ Երևանը ոտքի տակ տվեցինք: Ինչ հրաշք օր էր , երբեք չեմ մոռանա: Հիանալի էր Թոխմախի այգում հաճելի երաժշտություն վայելելը:
    Անչափ շնորհակալ եմ , որ թույլ ես տալիս զգալ ու ապրել այս պահերը:
    Գեղեցկությունը պետք չէ վերլուծել, տարրալուծել, պետք է ամբողջի մեջ առնել, որովհետև ամբողջն է գեղեցիկ. մանրամասները դավաճանում են:

  29. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Smokie (20.07.2014), Vardik! (29.07.2014), Մինա (18.07.2014), Նիկեա (19.07.2014)

Էջ 596 686-ից ԱռաջինԱռաջին ... 96496546586592593594595596597598599600606646 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 7 հոգի. (0 անդամ և 7 հյուր)

Համանման թեմաներ

  1. Շատ անկապ օրագիր
    Հեղինակ՝ Աբելյան, բաժին` Անձնական օրագրեր
    Գրառումներ: 29
    Վերջինը: 14.11.2014, 14:59

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •