Երեկ կամ երեկ չէ առաջին օրը Ստամբուլում ԼԳԲՏ շքերթ է եղել, որին, բնականաբար, մասնակցել է նաև իմ նատուրալ ընկեր Գյուրքանը՝ որպես երդվյալ արմատական դեմոկրատԳիշերն ինձ մի նկար է ուղարկել ու գրել, որ հենց էդ պլակատը տեսել է, ինձ է հիշել։ Դե էդ ժամին, քնատ, մենակ առաջին պլանի պաստառի վրա գրածը տեսա, մի բոլ ծիծաղեցի, տրամադրությունս բարձրացավ ։Ճ էսօր որ մի հատ էլ նայեցի, տեսա, որ տարօրինակ զուգադիպությամբ կողքին ավելի փոքր, բայց ինձ համար ոչ պակաս հետաքրքիր պլակատ էլ կար։
Հիմա էս տղան դեռ ՖԲ չի մտել, որ հարցնեմ՝ էդ կողքինը նկատե՞լ է, թե՞ ուղղակի Կոնչիտայի պատճառով է ինձ հիշել
Զգուշացում. սփոյլերը 18+ պարունակություն ունի
••Սեղմել՝ ցույց տալու համար



Գիշերն ինձ մի նկար է ուղարկել ու գրել, որ հենց էդ պլակատը տեսել է, ինձ է հիշել։ Դե էդ ժամին, քնատ, մենակ առաջին պլանի պաստառի վրա գրածը տեսա, մի բոլ ծիծաղեցի, տրամադրությունս բարձրացավ ։Ճ էսօր որ մի հատ էլ նայեցի, տեսա, որ տարօրինակ զուգադիպությամբ կողքին ավելի փոքր, բայց ինձ համար ոչ պակաս հետաքրքիր պլակատ էլ կար։

Մեջբերել




Ստացել եմ, ուրախ-ուրախ հետ եմ գալիս, մեկ էլ հանկարծ, երբ համարյա հասել եմ, մի տեղ թեքվելուց չգիտեմ էլ թե ո՞նց` ամբողջ մարմնով փռվում եմ հատակին, մռութս էլ խփում: Հիշում եմ` էնպիսի տպավորություն էր, որ բերանիս մեջ փոշի ա լցվել,
մեկ էլ հասկացա, որ ատամներս են:
Ախր ո՞նց, սովորաբար ես որ ընկնում եմ, հասցնում եմ ձեռքերով հենվել, պահել: Ճիշտ են ասում է՛լի՝ դժբախտությունը մի անգամ ա գալիս ու կարող ա շատ բան փոխի, պետք ա զգույշ լինել: Թե ո՞նց ստացվեց որ ընկա, ի՞նչ էի մտածում էդ պահին ու ինչի՞ց հավասարակշռությունս կորցրի, ոչ էդ ժամանակ էի հիշում, ոչ էլ հիմա:
Ու որքանո՞վ ա հավանական, որ եթե աշխատավարձ չստանայի, չէր լինի հենց էդ նույն տեղում:
Գուցե աշխատավարձիս հենց դա՞ էր սահմանված, որ ատամներս սարքի: Գուցե էդպե՞ս էր պետք ու ճակատագրից չե՞ս փախչի: Այ քեզ բան, թքած փողի վրա՝ դա չի խնդիրը: Ընդհանրապես չեմ սիրում, երբ փողի համար լացուկոծ են դնում, կամ կռիվ են անում: Ուղղակի դրա փոխարեն կարող էի ուրի՛շ բան լինել՝ ուրի՛շ գործողության հետևանքով ուրի՛շ բան ձեռք բերեի ու կորցնեի մեկ այլ էնպիսի բան, որի վերականգնմանը կփրկեր ձեռք բերածս: Էս ամենը պատահականություն չի, զուգադիպություն չի՝ կյանքի թելադրանք լինի ոնց որ:

Էջանիշներ