User Tag List

Էջ 583 686-ից ԱռաջինԱռաջին ... 83483533573579580581582583584585586587593633683 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 8,731 համարից մինչև 8,745 համարի արդյունքները՝ ընդհանուր 10286 հատից

Թեմա: Անկապ օրագիր

  1. #8731
    արևելքից Արևածագ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2010
    Հասցե
    Սարատով
    Գրառումներ
    1,327
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Էն որ հարյուր հոգի գրեցին, թե երեխաներին ո՞նց բացատրեն, թե Կոնչիտան ով է, մեր տանը երկու-երեք նախադասությամբ թեման փակվեց.
    Աղջիկս.
    -Մամ, ինքը մի տեսակ անհասկանալի է, ինչու՞ է այսպիսին:
    -Սա իր բեմական կերպարն է:
    Տղաս.
    -Հետաքրքիր կլիներ՝ սա գար Դաղստան հյուրախաղերի:
    Վերջ:

  2. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Jarre (21.05.2014), Sambitbaba (22.05.2014), Աթեիստ (21.05.2014), Արևհատիկ (21.05.2014), Ռուֆուս (21.05.2014)

  3. #8732
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    41
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Իսկական սարսափ երազ եմ տեսել։ Բրդուջ էի ուտում, նոր թխած տաք լավաշով, աղի պանրով ու թարմ կանաչիով։ Համն ու հոտը դեռ զգում եմ
    I may be paranoid but no android!

  4. Գրառմանը 10 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ambrosine (22.05.2014), Lílium (21.05.2014), Ruby Rue (21.05.2014), Sambitbaba (22.05.2014), Smokie (02.06.2014), Yellow Raven (21.05.2014), Աթեիստ (21.05.2014), Յոհաննես (21.05.2014), Նաիրուհի (21.05.2014), Նարե91 (21.05.2014)

  5. #8733
    Հատուկ John-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.04.2006
    Տարիք
    33
    Գրառումներ
    5,754
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    ֆսյո, ապեր, էս էր էղածը, դե հիմա տես ինչ զբաղմունք ես մոգոնում, ցանկալի է եկամտաբեր ու հաճելի

  6. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Նաիրուհի (21.05.2014)

  7. #8734
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,583
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Նոր մամաս ասեց, որ մեր փիսոն սկսել ա ընկեր բերել տուն: Ասեմ, որ երկուսն էլ տղաներ են: Ուֆ, այ փիսո, հազար անգամ ասեցին՝ Կոնչիտային մի նայի: Էս ի՞նչ օրինակ ես վերցրել

  8. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (06.07.2015), Smokie (02.06.2014), Աթեիստ (21.05.2014), Նաիրուհի (21.05.2014), Նարե91 (21.05.2014)

  9. #8735
    Արևային Արևհատիկ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.04.2009
    Գրառումներ
    875
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Եղբայրս արդեն 10 տարի է մեզ հետ չի ապրում: Դպրոցն ավարտելուց հետո տեղափոխվել է Երևան: Ուսումը ավարտելուց հետո սկսել է աշխատել, ամուսնացել է ու մշտական բնակվում է Երևանում: Տարվա մեջ 2-4 անգամ, մի քանի օրով, գալիս է մեզ մոտ, երբեմն երեխաներին է ուղարկում, մի քանի անգամ էլ ես եմ գնում Երևանում իրենց այցելության: Իր հետ հիմնականում սկայպով ենք շփվում, հեռախոսով էլ հազարից մեկ՝ թե շտապ հարց լինի կզանգեմ կամ ինքը կզանգի /աշխատանքային ժամերին ձգտում ենք իրար չխանգարել/: Ինձ համար արդեն սովորական է, որ մենք իրարից հեռու ենք:
    Մայիսի 10-ից եղբայրս մեկնել է ԱՄՆ՝ գործուղման: Էս մի քանի օրվա ընթացքում նենց մի տեսակ անբացատրելի կարոտ եմ զգում , ոնց որ էս 10 տարիների ընթացքում միշտ էլ իրար կողքի ենք եղել:

  10. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ambrosine (22.05.2014), Smokie (02.06.2014), Vardik! (27.05.2014)

  11. #8736
    Պատվաբեր անդամ Նարե91-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.01.2011
    Հասցե
    Երևան
    Տարիք
    33
    Գրառումներ
    1,048
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Առավոտյան մետրոյով աշխատանքի եմ գնում:
    Վագոնն ինչպես միշտ հազիվ առաջ է շարժվում:
    Ես ինչպես միշտ, մտքերիս լաբիրինթում խճճված, ականջակալներս ականջներիս, նստած եմ:
    Ամեն բան առաջին հայացքից խիստ սովորական է: Դա միայն առաջին հայացքից:
    Մի հայացք գցեցի ու շատ պատահական նկատեցի, որ վագոնի ընթանալուն զուգընթաց ու գրեթե նույն հաճախականությամբ առջևս նստած վեց ուղևորներից հինգի ծնոտները շատ ռիթմիկ ու միաժամանակ բարձրանում են վեր ու իջնում են ցած:
    Այդքա՞ն հավասար:
    Այդքա՞ն միահամուռ կերպով:
    Նույնիսկ ականջներումս հնչող Զազն էր այդ շարժումների հետ համաձայնության եկել:
    Մի տարօրինակ ու զվարճալի պատկեր: Սկսեցի անկախ ինձնից ժպտալ: Հետո զգացի, որ կողքիս աղջիկն էլ ա ժպտում: Ինքն էլ էր նկատել:

    Լա՛վ, էս նկարագրածս տեսարանն էնքան կարևոր չի, ինչքան մի հարց ա ինձ տանջում: Խի՞...
    Խի՞ են էս մարդիկ առավոտ գիշերով իրանց դիմածնոտային համակարգը травма-յի ենթարկում:
    Մի՞թե կարելի է օրգանիզմին այդքան ստորաբար խաբել. ծնոտի ռիթմիկ շարժումների ու ատամների միմյանց հպվելու արդյունքում ստամոքսից ստամոքսահյութ կորզել, բայց դրա փոխարեն այնտեղ ոչինչ չուղարկել:

    Հ.Գ. չմտածեք, որ ես մաստակաֆոբ եմ, պարզապես ինձ փոքրուց սովորեցրել են, որ մաստակը ուտելուց հետո մոտ 5 րոպե պիտի ծամել՝ մարսողությունը լավացնելու համար: Իսկ էս մեր հայերն ի՞նչ են անում: Առավոտից երեկո՝ լվացք
    Why is the truth always being raped?...because its naked and beautiful.

  12. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    0david0 (22.05.2014), John (22.05.2014), Sambitbaba (22.05.2014), Smokie (02.06.2014), Արևհատիկ (22.05.2014), Ուլուանա (22.05.2014)

  13. #8737
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,583
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Գոմիկ եվրոպական արժեքներ շարքից

    Մյուս շաբաթ մի հատ մեծ հանդիպում ունենք, որի ժամանակ շեֆս (=դոցենտ մարդ, ծրագրի ղեկավար) ներկայացնելու է մեր ամբողջ տարվա ծրագիրը: Էսօր պրեզենտացիան ուղարկել էր սաղիս, որ ինչ նկատողություն ունենք, ուղարկենք: Մեր պոստոկդերից մեկը (=նոր պաշտպանած դեղնակտուց) մի տոննա դիտողություն էր ուղարկել.

  14. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ruby Rue (22.05.2014), Yellow Raven (22.05.2014), Աթեիստ (22.05.2014), Նաիրուհի (22.05.2014), Ներսես_AM (22.05.2014), Ռուֆուս (22.05.2014)

  15. #8738
    ազատ ռադիկալ
    Ruby Rue-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.07.2012
    Գրառումներ
    970
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Համալսարանի ընթերցասրահում նստած կարդում եմ, մեկ էլ լսեմ.
    -Աղջիկ, մի հատ էդ մայկեդ իջացրու, սաղ մեջքդ բաց ա։
    Ու մինչ ես շրջվում եմ, գրադարանի աշխատողն արդեն շապիկս ներքև էր քաշում։

    #քարանձավ


  16. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Freeman (22.05.2014), Smokie (02.06.2014), VisTolog (22.05.2014), Yellow Raven (22.05.2014), Յոհաննես (22.05.2014), Նարե91 (22.05.2014), Ուլուանա (22.05.2014), Ռուֆուս (22.05.2014)

  17. #8739
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,583
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Դանիայում մի քանի պարտադիր բան կա, որ պիտի անես PhD-իդ երեք տարիների ընթացքում: Դրանցից մեկը զանազան դասընթացներով 30 կրեդիտ հավաքելն է: Քանի որ ես ուշ սկսեցի, այս կիսամյակի բոլոր դասընթացներին դիմելու դեդլայններն անցել էին: Մենակ մեկն էր մնացել՝ creative writing workshop-ը: Մի կողմից, իմ ստեղծագործական կողմն ուզում էր մասնակցել, մյուս կողմից, իմ գիտական կողմը հասկանում էր, որ դա հեչ պետք չէ: Էդպես երկար գցեցի-բռնեցի ու վերջը ղեկավարիս գրեցի, հարցրեցի, թե ինչ կարծիքի է: Ինքն էլ ասեց՝ մասնակցի, պարտադիր չի ամեն ինչ քառակուսի կերպով թեմայիս հետ կապ ունենա:

    Էսօր վորքշոփի առաջին օրն էր: Դասախոսն Անգլիայից էր եկել (այսինքն՝ դեմք է համարվում): Հենց սկզբից, երբ մտա դասասենյակ, ինչ-որ վանող բան զգացի: Ոնց որ հեչ իմ միջավայրում չլինեի: Շատ օտար էր ամեն ինչ: Դասախոսն ինքն էլ շատ տարօրինակ հագուկապով, երկու երկար հյուսերով ու ռեզինից սապոգներով ինձնից մի քանի տարով մեծ կին էր: Երբ դասը սկսվեց, միանգամից հասկացա, թե ինչն է ինձ խանգարում: Հավաքվածների մեծ մասն արվեստագետներ էին, մի քանիսն էլ արվեստաբան: Արվեստագետները, էսպես կոչված, practice based PhD էին անում, ու ստեղծագործելիս չէին կարողանում ակադեմիական տեքստեր գրել, հեռանալ իրենց Եսից: Մեջներից համեմատաբար գիտական դիսցիպլինայից ես էի, ու նրանց բոլոր անհանգստությունները շատ խորթ էին թվում ինձ: Հետո երկար քննարկում ծավալվեց գրականության հետ աշխատելու մասին, թե ոնց կարելի է դա շրջանցել կամ ոնց ստեղծագործաբար մոտենալ դրան: Ուղեղս կախում էր էդ ստեղծագործ միջավայրից:

    Ընդմիջմանը մոտեցա կուրսի կազմակերպիչին և ասացի, որ ուզում եմ դադարեցնել մասնակցությունս, որովհետև դա ինձ հետ հեչ կապ չունի: Դասախոսին էլ նույնն ասացի ու հեռացա: Հենց դուրս եկա շենքից, մի անասելի թեթևություն իջավ վրաս:

    Եկա իմ գրասենյակը: Փորձեցի հոդված կարդալ: Նորից լարվեցի: Մի կողմից մտածում եմ՝ էշություն արեցի, որ գոնե առաջին օրը մինչև վերջ չմնացի: Մյուս կողմից, հպարտանում եմ ինքս ինձնով, որ ռիսկ արեցի ու որոշեցի չմասնակցել մի բանի, որն ինձ հետ կապ չուներ: Ու էդ կոնֆլիկտից չեմ կարողանում աշխատել:

  18. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ձայնալար (24.05.2014), Նաիրուհի (22.05.2014)

  19. #8740
    լեռնադուստր
    Նաիրուհի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.06.2009
    Հասցե
    Ամստերդամսկ
    Տարիք
    36
    Գրառումներ
    3,489
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Թուրքերի գալու առաջին օրն էր, դեռ իրար անուններն էլ նորմալ չէինք հիշում։ Երեկոյան Սինամի հետ զրուցում էինք։ Քազըմի մասին հարցրի, զարմացավ, որ հերիք չի՝ ծանոթ եմ, մի բան էլ սիրում եմ։ Ասաց՝ Թուրքիայում էլ ամեն մարդ չի, որ հասկանում ու սիրում է նրա երաժշտությունը։ Հետո Գյուրքանին կանչեց.

    -Պատկերացնո՞ւմ ես, Լիլիթը Քոյունջուին գիտի։

    Գյուրքանը չզարմացավ. արդեն պատմել էի։ Զրույցը շարունակեցինք երեքով։

    Երբ սկսեցինք մեր հասարակությունների տարօրինակություններից խոսել, Սինամը, ասես հանկարծ հիշելով, սկսեց Գյուրքանին պատմել իր հայ ընկերուհիներից մեկի մասին։

    -Իմ ընկերուհին 28 տարեկան է, բայց դեռ ընտանիքի հետ է ապրում, ու, պատկերացնո՞ւմ ես, մինչև հիմա կույս է։

    Մինչ ես անակնկալի էի գալիս էն մտքից, որ դա ասում է մահմեդական Թուրքիայից եկած մի աղջիկ, Գյուրքանը շշմած նայեց մեկ Սինամին, մեկ ինձ՝ ասես համոզված, որ լսածը հումոր էր, ու ես պիտի հերքեի։
    Ստիպված եղա բացատրել, որ չէ, եղբայր, Հայաստանում աղջիկը եթե ամուսնացած չէ, ընտանիքից առանձին է ապրում ու կույս չէ, ապա, ամենայն հավանականությամբ, դժվար թե երբևէ ամուսնանա, քանի որ հասարակության մեծ մասի համար նա անբարոյական է։

    Ու տենց էլ չկարողացա էդ պիղծ թուրքերին հասկացնել, որ աղջիկը պտի մինչև ամուսնանալը կույս լինի, եթե անգամ քառասունհինգ տարեկանում է ամուսնանում։

    Իսկ արդեն մի քիչ ավելի ուշ, երբ ՖԲ-ում մի «վառեմ, փշրեմ, թրաշեմ» (© Ջոն) մեր Ռիկին գեյ-պրոպագանդայի համար առաջարկել էր իրերը հավաքել ու գնալ իր Հայաստանից, ես էլ կատաղել էի, ձեռի հետ էլ Գյուրքանին պատմեցի էդ մասին, սա առանց այլևայլության ասաց, որ իր եղբայրը գեյ է։ Նենց հեշտ ու բնական ասաց, որ մի պահ կարծեցի, թե սխալ եմ լսել։ Հետո, երբ պատմեց եղբոր ընկերոջ հետ կենցաղային հողի վրա ունեցած կոնֆլիկտի մասին, նոր կարողացա մարսել, որ մարդը հեշտ-հանգիստ ընդունում է եղբոր սեռական կողմնորոշումն ու դրա մասին խոսելու մեջ ամոթ բան չի տեսնում։

    Ոնց Ռուբին ասաց՝ իսկ մեզ մոտ չեմ պատկերացնում, թե ինչ կաներ բոյֆրենդ ունեցող տղայի եղբայրը։

    Հա, էս ամիս ես լիքը տեսական մտքերիս գործնականում հանդիպեցի։ Պարզվում է՝ ես լիքը կոմպլեքսներ ունեմ էդ մակարդակում, ինչքան էլ մտքերս ազատ լինեն։ Այսինքն՝ ես էլ կարծրատիպեր ունեմ ուրիշների մասին, որոնց հիմնական մասն ավելի վատն է, քան իրականությունը։
    Ահագին մեծացել եմ էս երկու շաբաթում, ավելի, քան ամբողջ անցյալ տարվա ընթացքում։ Լավ է։
    Վերջին խմբագրող՝ Նաիրուհի: 22.05.2014, 22:37:
    իսկ մարդը
    վախենում ա
    որ իրան
    չեն սիրի:

  20. Գրառմանը 14 հոգի շնորհակալություն են հայտնել.

    boooooooom (22.05.2014), E-la Via (23.05.2014), Jarre (22.05.2014), John (22.05.2014), Moonwalker (27.05.2014), Ruby Rue (22.05.2014), Smokie (02.06.2014), Աթեիստ (23.05.2014), Արևհատիկ (23.05.2014), Գորտուկ (29.05.2014), Ձայնալար (24.05.2014), Նարե91 (22.05.2014), Ուլուանա (23.05.2014), Ռուֆուս (22.05.2014)

  21. #8741
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,059
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Նելլին ասում է՝ հենց աշխատանքն ավարտեցիր ու դուռը փակեցիր քո հետևից, պիտի ամեն ինչ թողնես ներսում ու գնաս:
    Բայց էդպես չի ստացվում:
    Սրանք էն պատմությունները չեն, որ հանգիստ թողնես շենքում ու դուրս գաս՝ հետդ ոչինչ չտանելով:
    Ամինատան Սիերա Լեոնեի Հանրապետությունից է (Աֆրիկա): Երբևէ դպրոց չի գնացել, ոչ մի լեզվով գրել չգիտի: Ստորագրության տեղը երկու գիծ է դնում: Իր բոլոր թղթերը (իսկ Գերմանիան թղթի երկիր է) միշտ բերում է, միասին ենք լրացնում: Այսինքն՝ ես լրացում եմ, ինքը նայում: Փորձում եմ՝ բացատրել՝ որը ինչի մասին է, ինչի է էդ թղթերը ստացել, որտեղից, ուր պիտի ուղարկի:
    -Ես դա չեմ հասկանում,-պատասխանում է տխուր:
    Ինքը միշտ է տխուր:
    Գերմաներեն շատ վատ է խոսում: Բայց անգլերենի հետ խառնած՝ կարողանում է շփվել: Մոտ ութ տարի առաջ է եկել՝ որպես փախստական: Մի պստիկ աշխատանք է գտել՝ քիչ ժամերով ու վատ վարձատրվող: Ամաններ է լվանում:
    Գիտեմ, որ երեխաներ ունի, բայց գիտեմ նաև, որ մենակ է ապրում:
    -Երեխաներդ որտեղ ե՞ն,- հարցնում եմ:
    -Աֆրիկայում:
    -Երբ ե՞ս վերջին անգամ տեսել:
    -Ութ տարի առաջ:
    -Տեղյակ ե՞ս իրենցից:
    -Հա, զանգում եմ, միշտ ասում են՝ մամ, երբ ե՞ս գալու: Հետո գիշերը լացում եմ:
    Էդ աշխատած մի թիքա փողի մի մասն ուղարկում է տուն, որ էրեխեքը ուտելու բան ունենան:
    Մինչև շատ ժամերով, կայուն աշխատանք չունենա, պետությունը չի թողնում երեխաներին բերի էստեղ: Ինքն էլ որ հետ գնա, չեն կարողանա ապրել: Գոյատևելու միջոց չունեն:
    Աշխատանք գտնելու համար պիտի ռեզյումեն գրեմ, իսկ ռեզյումեում գրելու բան չկա:
    Շորս կամաց քաշում է ու ասում.
    -Օգնիր ինձ, քույր:
    Ո՞նց թողնես էս պատմությունները դռան հետևում:

  22. Գրառմանը 24 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (24.05.2014), boooooooom (26.05.2014), CactuSoul (24.05.2014), Chilly (24.05.2014), E-la Via (24.05.2014), enna (25.05.2014), impression (24.05.2014), Jarre (24.05.2014), John (24.05.2014), murmushka (26.05.2014), Ruby Rue (24.05.2014), Sambitbaba (24.05.2014), Smokie (02.06.2014), SSS (05.06.2014), Vardik! (27.05.2014), Աթեիստ (24.05.2014), Արէա (24.05.2014), Արևհատիկ (24.05.2014), Գորտուկ (29.05.2014), Ձայնալար (24.05.2014), Նաիրուհի (24.05.2014), Ուլուանա (24.05.2014), Ռուֆուս (24.05.2014), Տրիբուն (25.05.2014)

  23. #8742
    Ձայ Ձայնալար-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.04.2007
    Տարիք
    42
    Գրառումներ
    5,289
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Գիտեմ, որ հին ու քննարկված թեմա ա, բայց ես չէի խորանում, իսկ էս վերջերս գնալով ավելի շատ եմ ֆիքսվում տենց մտքերի վրա, վախենամ վերջը համաշխարհային կոմունիզմի գաղափարին հանգեմ էղնիմ խայտառակ Վերևի գրառումն էլի մեջս իրար խառնեց ամեն ինչ: Էս մոլորակի վրա ինչ որ բան սխալ ա: Երկու օր առաջ էլ հերթական դեբիլ հաղորդումն էի նայում արբանյակային ալիքներից մեկով՝ ընտանի կենդանիների վերահսկողություն էին անում: Միհար սանէպիտահարկայինոտ դեմքով ծյոծյա ման էր գալի տներով, եթե ընտանի կենդանու պայմանները ստանդարտին չէին բավարարում, ձեռից առնում էին կենդանուն, կամ ժամանակ տալիս, որ շտկի: Ու էդ հաղորդման մեջ ձեռի հետ ասեցին, որ մի ընտանի կենդանի պահելը մեծ բրիտանիայում տարեկան միջինը արժենում ա 10000 ֆունտ: Էդ գումարով երևի մի ընտանիք Սիերա Լեոնեում կապրեր մի 3 տարի ու էն աղջիկն էլ երեխեքից չէր կտրվի:

  24. Գրառմանը 18 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (24.05.2014), boooooooom (26.05.2014), CactuSoul (24.05.2014), Chilly (24.05.2014), E-la Via (24.05.2014), erexa (25.05.2014), impression (25.05.2014), ivy (24.05.2014), Jarre (25.05.2014), murmushka (26.05.2014), SSS (05.06.2014), Vardik! (27.05.2014), Աթեիստ (24.05.2014), Նաիրուհի (24.05.2014), Նարե91 (25.05.2014), Ներսես_AM (25.05.2014), Ռուֆուս (24.05.2014), Տրիբուն (25.05.2014)

  25. #8743
    լեռնադուստր
    Նաիրուհի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.06.2009
    Հասցե
    Ամստերդամսկ
    Տարիք
    36
    Գրառումներ
    3,489
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Երեկ Ջոնի հետ Հաղթանակի զբոսայգի գնացինք՝ Չեմպիոնների լիգայի եզրափակիչը նայելու։ Մինչև էդ մնացել էինք անձրևի տակ, լավ թրջվել, կոշիկներս լրիվ ջուր էին։ Բարակ էինք հագնված, ցուրտ էր, լա՜վ մրսում էինք։ Ես ոտքերս չէի զգում։

    Հիմա ուշադրություն.
    Ընդմիջմանը գնացինք Անհայտ զինվորի հուշարձանի մոտ, ու ես անմար կրակի կողքին տաքացրի ոտքերս ու մի քիչ չորացրի կոշիկներս, ինչի շնորհիվ հիմա ջերմություն չունեմ ու հիվանդ պառկած չեմ։

    Սպասում եմ յախքերի, ամոթանքի ու բացասական վարկանիշների այդ սրբապղծության համար։

    Հ.Գ. Որպես թիրախ միայն ինձ ընտրեք, զի Հովսեփը էդ ամենին կողքից էր նայում՝ առանց մասնակցելու։
    իսկ մարդը
    վախենում ա
    որ իրան
    չեն սիրի:

  26. Գրառմանը 11 հոգի շնորհակալություն են հայտնել.

    boooooooom (26.05.2014), Chuk (25.05.2014), Jarre (25.05.2014), Lílium (25.05.2014), Skeptic (25.05.2014), Smokie (02.06.2014), VisTolog (25.05.2014), Արևհատիկ (25.05.2014), մարիօ (25.05.2014), Նարե91 (25.05.2014), Ռուֆուս (25.05.2014)

  27. #8744
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,583
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Կոլեգաս ֆեյսբուքի պրոֆիլի նկարը Կոնչիտայի ֆիրմային միրուքով ա դրել: Ես վախենամ՝ էս հայ ֆաշիստները եթե իմանան, որ էդ տեսակ մարդու հետ նույն օֆիսում եմ աշխատում, էլ ինձ բարև չտան
    ...չնայած մեկ ա արդեն գեյ պրոպագանդիստ եմ

  28. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (29.05.2014), Smokie (02.06.2014), Աթեիստ (25.05.2014), Նաիրուհի (25.05.2014)

  29. #8745
    . keyboard-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.12.2007
    Գրառումներ
    4,771
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ասըմ եմ, տեսնես, որ մեր էս պաշտոնյաները մի ուրիշ երգիր են գնում, սրանց համար էլ են ճամփեք փակում, ժողովրդի վրա չբավարարված կնանիքնաց պես գոռգռում մլիցեքը, սաղ քաղաքը պարալիզացնում, ինչ ա թե մի 2 համբալ պտի էդ փողոցով անցնեն:
    Անցյալ օրը, Բաղրամյանի վրա փարքինգ եմ եղել, նստած ենք, մեկ էլ մեկը զանգեց.
    -Բարև Ձեզ, ճանապարհային ոստիկանությունից տեսուչ եսիմինչյանն ա անհանգստացնում:
    Ես.
    -Լսում եմ, ինչ ա պատահել:
    -Ձեր մեքենան կայանվածա Բաղրամյան պողոտայում, պետք է դուրս բերեք:
    -Ու՞մ է պետք:
    -Դե պողոտան ազատում ենք, նախագահների Օլանդ ու Սարգսյան տեղաշարժի համար:
    -Ես քաղաքում չեմ, մեքենան էս պահին դուրս բերել չեմ կարող:
    -Մենք մեքենան կէվակուացնենք տուգանային հրապարակ:
    -Ես որևէ խախտու՞մ եմ արել, որ մեքենան էվակուացնում եք, խոչնդոտու՞մ եմ որևէ մեկի տեղաշարժը իմ կայանված մեքենայով:
    -Ոչ, բայց էս պահին էդպես է պետք:
    -Էս պահին ես էլ հանգստանում եմ ու թքած ունեմ, թե ձեզ ինչ է պետք:
    -Ծանոթ, բարեկամ չունե՞ք, որ մեքենան կկարողանա դուրս բերել:
    -Ոչ, չունեմ, բլոր ծանոթ-բարեկամներով հանգստանում ենք:
    -Մնում է էվակուացիան:
    -Եթե իմ մեքենան էվակուացվի, ինձ պատճառած անհարմարության համար պատասխան են տալու՝ սկսած տեսուճից, վերջացրարծ իրա ղեկավարով ու հայտարարություն եմ տալու, որ մեքենաս գողացել են:
    -Լավ, ես Ձեզ կզանգեմ:
    Կողքիս նստածները սառել են, աչքները չռած նայում են դեմքիս, իսկ ես վայելում եմ իմ տոմատի հյութը, մմմմմ....
    Անցավ 10-15 րոպե, զանգ:
    -Բարև Ձեզ, ճանապարհային ոստիկանության եսիմինչի եսիմինչ պետ եսիմինչյանն ա Ձեզ անհանգստացնում:
    -Այո պարոն եսիմինչյան, դուք ինձ արդեն իսկապես անհանգստանցում եք ու դա ինձ արդեն նյարդայնացնում ա:
    -Հարգելի քաղաքացի, ախպերս, մեռնեմ ջանիդ, խնդրում եմ էլի, մեր գործն էլ էս ա, ինչ անեմ ցավդ տանեմ, գաս ավտոն հանես, մեզնից կախված ամեն ինչ կանենք:
    -Լավ, հարգելով դիմացինիս գործը, մի 20 րոպից կմոտենամ:
    -Բռատ, որտե՞ղ ես, ասա ես գամ, բանալին վերցնեմ, մեքենան տեղափոխեմ բանալին բերեմ տամ քեզ:
    -Ես կմոտենամ:
    Գնացի մեքենայի մոտ, մեքենան դուրս բերեցի ուղեկցությամբ, հատուկ իմ համար ճանապարհ բացեցին, լրիվ դերիս մեջ էի: Գնացինք կանգնեցինք, խոսեցինք դես դեն, ասեցի, որ իմ նման մի քանի հոգի լինեն, իրանց բանը բուրդ կլինի , ասեցինք, խոսացինք, խնդացինք, ծանոթացանք, քշեցին գնացին:
    Անցյալ օրը, լկտիաբար, Բաղրամյան պողոտայում երկակի հոծ գծի վրայով շրջադարձ եմ անում ու հոպ՝ հաֆ-հաֆ-հաֆ աջ մասում կանգնեցրեք մեքենան:
    Նստած եմ մեքենայում, մեկ էլ եկավ՝ ՃՈ տեսուչ եսիմինչյան, Ձեր փաստաթղթերը:
    Ես ասում եմ.
    - 1:1, էլ ինչ փաստաթուղթ
    Էս փուշ կերած օշխարը աչքերը չռած վրես ա նայում:
    -Հա, անցյալ օրը դուք ինձ նեղություն տվեցիք, էսօր՝ ես ձեզ: Դե բնականաբար, էս մեր ախպերը չջոգոց ինչ եմ ասում, մի խոսքով բացատրեցի դես դեն, բա կապնվեմ եսիմում հետ: Խոսում ա, լսում եմ, որ մեքենայիս համարներն ա ասում, մոտեցա ասում եմ՝ հը, խնդիր կա՞, փաստաթղթերս մեկնեց:
    -Չէ բռատ ջան, զգուշ եղի, էն ավտոն հայ-հայ խփում էր թեքվելուցդ:
    Շնորհակալություն հայտնեցի ու քշեցի գնացի:
    Հիմա մտածում եմ. 2:1 անեմ, թե հավասար հաշիվը լավա, չէ բայց ոնց չոգում եմ պտի անեմ...

  30. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chilly (27.05.2014), John (25.05.2014), Smokie (02.06.2014), Աթեիստ (25.05.2014), Արամ (28.05.2014), Արևհատիկ (26.05.2014), Մ Մ (26.05.2014), Նաիրուհի (25.05.2014)

Էջ 583 686-ից ԱռաջինԱռաջին ... 83483533573579580581582583584585586587593633683 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 5 հոգի. (0 անդամ և 5 հյուր)

Համանման թեմաներ

  1. Շատ անկապ օրագիր
    Հեղինակ՝ Աբելյան, բաժին` Անձնական օրագրեր
    Գրառումներ: 29
    Վերջինը: 14.11.2014, 14:59

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •