╲╭━━━━╮╲╲╭━━━━━━━━━━━━━━╮
╲┃╭╮╭╮┃╲╲ | ախ բանակ, բանա՜կ |
┗┫┏━━┓┣┛╲╰┳━━━━━━━━━━━━━╯
╲┃╰━━╯┃━━━╯
╲╰┳━━┳╯╲╲
╲╭━━━━╮╲╲╭━━━━━━━━━━━━━━╮
╲┃╭╮╭╮┃╲╲ | ախ բանակ, բանա՜կ |
┗┫┏━━┓┣┛╲╰┳━━━━━━━━━━━━━╯
╲┃╰━━╯┃━━━╯
╲╰┳━━┳╯╲╲
A long time ago, in a galaxy far, far away...
Նարե´, դու էդ չափից դուրս հասուն ու վստահ մարդու կերպարը ստեղծել ես, որ քողարկես ներսումդ ապրող միամիտ ու հարիֆ երեխային: Քո վստահությունը ոչ այլ ինչ ա, քան ինքնապաշտպանական ռեակցիա:
Ոչ ոք էս 22 տարվա մեջ ճշմարտությունը էս ձևով չէր շպրտել երեսիս: Անբացատրելի զգացում ա, հակասական մի բան, տհաճ ա, ինչ խոսք, բայց ես էս ամենի մեջ ինչ-որ լուսավոր բան եմ տեսնում: Չգիտեմ:![]()
Ոնց եմ ես քեզանից զզվում
Ատում եմ, ատում![]()
Why is the truth always being raped?...because its naked and beautiful.
Ակումբի հին ստեղծագործական մրցույթներն էի քչփորում ու թեմաներից մեկում ստեղծագործություններից մեկն աչքովս ընկավ: Գերագույն հաճույքով վերընթերցեցի, մի քիչ հուզվեցի, հին ու լավ օրերը հիշեցի...
Ուզում եմ, որ ով էս գործը չի կարդացել, թող անպայման կարդա, իսկ ով որ արդեն կարդացել է, թող մի անգամ էլ վերընթերցի: Վերջիվերջո էս ստեղծագործության պատճառով էր, որ Ivy-ն ստացավ իր ստեղծագործական փետուր մրցանակը (որը ներկա պահին անհասանելի է)
317 - հեղինակ՝ Ivy
I may be paranoid but no android!
Նեղ անձնական made on։
Փայտից վառարանը հենց նոր կպցրի, կատուս՝ բոցը տեսնելով, միանգամից գնաց վառարանի տակ: Թեյն էլ եռաց, բայց էսօր գիրք չկա, էսօր՝ բանակ ա, ավելի շուտ՝ 2 օրից: Վաղը չէ մյուսը օրը բանակ եմ գնում․ էսքան խորհուրդներ որ ես լսեցի, երևի չէր լսել ոչ մի ցիտաներ կարդացող ֆեյսբուքցի, նույնիսկ՝ Քամյուն: Լավ: Թքած: Միքիչ գլուխ գովամ․ էս տարի՝ ըստ գուդրիդսի տվյալների, կարդացել եմ 29 գիրք: Ամառը 2 ամիս շարունակ առավոտվա ժամը 7-ին ես ընկերս վազել ենք 12 կմ: Ինչպիսի հրաշալի օրեր էին: Էտ ընթացքում էս հասկացա, որ վազնելու մեջ կարևորը տարածությունը չի, այլ՝ անընդատությունը: Ու հասկացա որ, եթե օրդ վազքով ես սկսում, ուրմեն օրվա ձախողվելու շանսերը ձկտում են զրոյի: Սևանում էս տարի խորը գնալու ռեկորդներս թարմացրի: Էնքան խորն էի գնում, որ ափը գրեթե չէր երևում, մենակ ալիքների ու ճայերի ձայն էր լսվում, կարծես սևանն ամբողջ իմը լիներ, իսկ ես Պոսեյդոնը: Ու էտ ժամանակ ինձ թվաց, թե իսկական ազատությունը դրանում ա: Իհարկե, առանց տհաճ միջադեպերի չանցան․ մի անգամ խորը գնալուց ոտքիս մկանը բռնվեց ու ես ասեցի ֆսյո՝ կապեց, բայց մի քանի վայրկյան ոտքս ծալելու հետո դզվեց՝ չնայած ոչ մարդկային ցավերին: 4 գնդակ եմ փրկել խեղդվելուց ) ու մի մատրաս: Ցավոք, էս տարի ոչ մի գեղեցկուհի չէր ցանկանում խորքերում լողանալ ու խեղդվել: Հպարտանալու ա նաև սարերում անցակացրած օրերս: Սարերում տաժանակիր աշխատանքից հետո մի կտոր հաց ու պանիրը կենաց ծառի խնձորներից ավելի համեղ, դյութեղ տո մի բան էլ հմայիչ ա: Իսկ մի բաժակ ջուրը անմահություն ա երևի շնորհում: Ու էտ ժամանակ ես հասկացա որ երջանկությունը դա է, ու ընդհանրապես պարզության մեջ է: Հպարատանալու ա նաև գիշերվա հազարին շախտյորի բատարեյկով 13ՀԱ հողատարածք կարտոֆիլը մենակով ջրելը: Հիմա կհարցնեք՝ ««ինչո՞ւ գիշերվա հազարին»»: Որովհետև, սիրելիներս, կեսօրվա ժամերին ԳԵՍ-ին ավելի մոտ գտնվող մարդիկ են ջրում, իսկ գիշերը ջրի նոպան ուժեղ է և կարողանում ես մոտ 5-6 ժամում պրծնել:Գիշերով ջրելու առավելությունը նաև այն է, որ ոչ մեկ փայ չի մտնում քո ջրին: Ջրելուց հետո մի քանի օր չես կարողանում նորմալ քայլել, բայց հետո ամեն ինչ իր տեղն է ընկնում, կարծես ոչինչ չի եղել, կարծես՝ ամեն ինչ կարգին է:Երևի էսքանը:
Հա, ինչ էի ասում, վաղը չէ մյուս օրը բանակ եմ գնում: Թազա դիմակով: Բորխեսի չգիտեմ որ հերոսի նման: Ափսոսում եմ, որ Դեքստերի վերջին սեզոնը չտեսա: Ափսոսում եմ, որ աշխարհի առաջնությունը չեմ տեսնի: Ափսոսում եմ(ավելի շուտ չհամարձակվեցի), որ սքանչելի Պարմանուհուն չասեցի այն, ինչ-որ վաղուց արդեն պետք է ասած լինեի: Ափսոսում եմ: Թքած․․․
Նեղ անձնական made off:
Սաշիկին եմ խղճում, միքիչ: Սաշիկը իր օրագրում ամեն օր գրառումներ ա անում ու ջնջում, բայց Սաշիկը չի կարող հրապարակել, որովհետև Սաշիկը միայն կարող է փայ մտնել: Սաշիկն իր փայն է կորցրել Երևանի գիշերներում․․․
Հ․Գ․ Rayader made on: Եթե ձեզ բարետես լրագրողուհի հարցնի՝««թե, արդյո՞ք ճանաչում եք մի զինվորի ով խելացի է, կարդացած , սեքսի, ինչպես նաև քյառթու չէ,»» հարցազրույց վերցնելու համար, ապա խնդրում եմ, խնդրելը որն ա․ պահանջում ե՛մ իմ անունը տալ: Rayader made off:
Հ․Գ․Գ․ Շնորհակալություն Yann Tiersen. Comptine D'un Autre-ին այս ամբողջ ընթացքում ինձ ուղղեկցելու համար:Լավ մնացեք:
A long time ago, in a galaxy far, far away...
Alphaone (15.01.2014), CactuSoul (21.01.2014), E-la Via (15.01.2014), enna (16.01.2014), John (15.01.2014), Lílium (15.01.2014), My World My Space (15.01.2014), Ruby Rue (15.01.2014), Skeptic (15.01.2014), Smokie (15.01.2014), Two-Face (16.01.2014), Vardik! (16.01.2014), Աթեիստ (15.01.2014), Արէա (15.01.2014), Հայկօ (15.01.2014), Ձայնալար (22.01.2014), մարիօ (15.01.2014), Նաիրուհի (15.01.2014), Նարե91 (15.01.2014), Շինարար (15.01.2014), Ռուֆուս (15.01.2014), Վիշապ (16.01.2014), Վոլտերա (15.01.2014), Փոքրիկ շրջմոլիկ (17.01.2014)
Oրվա անհաջողակությունները.
1. Կանգնեցնում եմ դատարկ երթուղայինը, իմ համար նստում ու սկսում գիրք կարդալ, մեկ էլ նկատում եմ, որ մի քանի էջ արդեն կարդացել եմ, իսկ երթուղայինն էդպես էլ չի շարժվել: Վարորդն իմ պատճառով խրվել մնացել էր ձյան մեջ ու չէր կարողանում հանել մեքենան:
2. Նույն երթուղայինից թռնելով իջնում եմ ու ուղիղ ջրափոսի մեջ: Ոչինչ, որ մինչև ծնկներս ցեխոտվում եմ, բայց ցեխաշաղաղ եմ անում նաև բարձրանալ փորձող տիկիններին, որոնք հետևիցս անեծքակույտ են ուղարկում: Հուսանք՝ տարոնին են ընտրել:
3. Գնում եմ համալսարան, դասախոսներիս հանդիպելու ու սարսափում եմ. երկու շա՜տ ծեր պապիկ պառկած են բազկաթոռների վրա ու երբ սկսում եմ խոսել, մեկը կամա՜ց, զոմբիավարի գլուխը վեր է բարձրացնում ու մի քանի րոպե անթարթ ինձ նայում: Հետո գլուխը մեխանիկորեն դեպի մյուսն է թեքում ու մյուսն է աչքերը բացում:
4. Երթուղայինն էնպես է արգելակում, որ տեղիցս վեր եմ թռնում ու քիթ-բերանով երկաթի բախվում:
5. Տան ճանապարհին էլ ընկնում եմ ձյուների մեջ, գլորվում ու ՁնաՌուբիագնդիկ դարձած տուն հասնում:
6. Էս խաղում լռվել եմ, չեմ կարողանում առաջ գնալ ու մինչև լուսադեմ ապարդյուն տառապել եմ:
Ու սա էլ հերիք չի, բոլորն ինձ հիստերիկ են անվանում...
Օրվա միտքը.
Ես հասկացա, թե ինչ եմ ուզում. գոնե մի շաբաթով ուզում եմ երթուղայինի կամ տաքսու վարորդ դառնալ: Լավ երաժշտություն կմիացնեմ, կասեն՝ քուր ջան, կանգառում պահի, ուղևորներին կպատմեմ, թե ամերիկաները ի՜նչ գործի էի ու տաքսու վարորդներն ինչքա՜ն էին ստանում: Մանրը վերադարձնելուց բոլորին կժպտամ ու բարի օր կմաղթեմ:
Վարորդ էլ չէ, գոնե որոշ ժամանակով շինարար լինեի, սևագործ բանվոր:
Օրվա եզրակացությունը.
Ինձ ոչ ոք չի սիրում, գնում եմ կորեմ:![]()
Վերջին խմբագրող՝ Ruby Rue: 15.01.2014, 17:46:
Alphaone (16.01.2014), CactuSoul (21.01.2014), enna (18.01.2014), erexa (16.01.2014), John (15.01.2014), Smokie (15.01.2014), Two-Face (16.01.2014), Vardik! (16.01.2014), Անվերնագիր (15.01.2014), Հայկօ (15.01.2014), մարիօ (15.01.2014), Ուլուանա (16.01.2014), Ռուֆուս (15.01.2014), Վոլտերա (15.01.2014)
Մեկ մեկ Ֆեյսբուքի նյուզֆիդումս դասընկերներիս նկարներն են հայտնվում՝ բոլոր աղջիկներն անխտիր ամուսնացած, պարտադիր չաղացած կամ կլորիկացած, ներկած մազերով, գրեթե իմ թայ երեխեքով տնային տնտեսուհիներ, իսկ բոլոր տղերքն անխտիր ամուսնացած, պարտադիր մեծ փոր գցած, գրեթե իմ թայ երեխեքով:
Հա, նայում եմ իրենց նկարները, հետո իմ պրոֆիլի նկարն եմ նայում ու ապշում եմ, մենք իրո՞ք նույն տարիքի ենք, ե՞ս եմ, որ դեռ դուրս չեմ եկել թինեյջերական տարիքից, թե՞ իրենք են չափից դուրս շուտ ծերացել...
I may be paranoid but no android!
Alphaone (16.01.2014), E-la Via (15.01.2014), enna (16.01.2014), erexa (16.01.2014), ivy (16.01.2014), Lílium (15.01.2014), Ruby Rue (15.01.2014), Sagittarius (15.01.2014), Two-Face (16.01.2014), Vardik! (16.01.2014), Անվերնագիր (15.01.2014), Արէա (16.01.2014), Արևհատիկ (15.01.2014), Մինա (15.01.2014), Նաիրուհի (17.01.2014), Նարե91 (15.01.2014), Շինարար (15.01.2014), Ուլուանա (16.01.2014), Վոլտերա (15.01.2014)
Նկատում էի, որ ինչ-որ տեքստ արագ հավաքելիս՝ հարցականս սխալ տեղում եմ դնում: Ու խնդիրն այն չի, որ հարցականի կետարդրությունը չգիտեմ (թե չէ ոչ էլ կնակտեի սխալս) խնդիրն այն չի, որ խոսելիս եմ սխալ արտասանում (դիտավորյալ խոսքիս հետևում էի, որ հասկանայի նման սխալ անում եմ, թե ոչ): Հետո սկսեցի նկատել, որ լիքը կիրթ մարդիկ, ովքեր միանշանակ գիտեն ինչպես կետադրել իրենց տեքստն, էլի հարցականը սխալ տեղ են տանում, դնում: Հիմա էսպես հարցականավորված նստել եմ ու չեմ կարողանում հասկանալ, թե որտեղից են գալիս այդ սխալի արմատները...
Տաքսիստ. բա հիմա ի՞նչ ենք անելու, որ գազը սենց թանկացավ:
Ես. դե անձամբ ես փորձում եմ բողոքի ալիքներին մասնակցել, բայց դե տու՞նը պիտի տաքացնեմ, էնպես որ թանկ գնով վճարում եմ: Կամ էլ պետք ա այլընտրանքային էներգիա գտնենք, օգտագործենք:
Տաքսիստ. հենց էդ եմ ասում էլի, դու հասկանու՞մ ես՝ Հայաստանն ինչի՞ արևային էներգիայի չի անցնում:
Ես. Դու կարող ես տանը քո համար դնես տենց սարքեր:
Տաքսիստ. ես հա, բայց ասում եմ՝ ինչի՞ պետական ձևով չենք անցնում դրան, ախր թասիբի հարց էլ ա, ի վերջո արևային էներգիան Հերունին ա հայտնագործել:
![]()
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Էսպես որ շարունակվի, ես շուտով կիմանամ խորհդային բոլոր տերմիններն ու հապավումները: Նոտարական թարգմանություններ եմ ձեռքի հետ մեկ-մեկ անում կոլխոզների, սովխոզների ու նման զրթուզիբիլների մասին ու տեսնում եմ, թե ինչ աստիճանի անգրագետներ են աշխատել ու շարունակում աշխատել փաստաթղթերը սաքողի դերում Հայաստանում: Բայց դա հեչ, մոտս հավաքվում են էստեղ ապրող հայերի տվյալները, որից պարզ երեւում է, որ էստեղ գալիս են միայն Մարտունեցիները: Վերջերս մի հատ Աշտարակ տեսա զարմացել էի: Դե էլ փաստաթղթերի թվի մասին չասեմ:
Հ.Գ. Փաստորեն եկա էստեղ, որ հայերի համար էլի աշխատեմ![]()
Եթե ուզում ես հրաշք տեսնել, փորձիր ինքդ հրաշք լինել…
USB վինչիս միջի լիքը ֆայլեր ու folder-ներ լատինատառ հայերեն են, որոշներն էլ ռուսերեն լատինատառ, դրանցից մի քանիսն էլ կիրիլատառ: Իսկ ինչու՞ չուղղել էս սխալը, թող ջանջալ լինի ու սկզբի պահին անսովոր, բայց հետո ի՜նչ հավեսով կնայեմ էդ ամենին![]()
Վերջին խմբագրող՝ Smokie: 17.01.2014, 16:51:
Երաժշտությունը բավական է կյանքի համար՝ բայց մի ամբողջ կյանքը բավական չէ երաժշտության համար:
Սերգեյ Ռախմանինով
Էսօր սնդուսափայլ, նույն ինքը գլամուր կուրսեցիներիցս մեկն ինձ ասում ա.
-Նա´ր, բայց դու ինչ հին ես... դու պետք ա մի քանի դար առաջ ծնված լինեիր
Հիմա բացատրեմ, թե ըստ իր չափանիշների, ինչո՞ւ եմ հին:
Հին եմ, որովհետև instagram-ում ցայսօր պրոֆիլ չունեմ /տենց էլ դրա իմաստը չհասկացա/ :
Հին եմ, որովհետև ձևի համար հայելու առջև մի հատ ինքնանկար, որտեղ շուրթերս հավաքած են կամ լեզուս դուրս է հանած, չունեցա:
Հին եմ, որովհետև դասախոսության ժամանակ առջևում նստած լսում եմ և ոչ թե ամենավերջում նստած` շպարվում:
Հին եմ, որովհետև վայրկյանը մեկ ֆբ-ով չեմ հրապարակում գործողություններս /ուտելիքս չեմ լուսանկարում ու ի ցույց դնում աշխարհին/:
Հին եմ, որովհետև շորերս փոխելու հաճախականությամբ ընկեր չեմ փոխում /ես կասեի` առհասարակ չեմ փոխում/:
Հին եմ, որովհետև չեմ էլ իմանում, թե հագուստս ինչ բրենդի աամոթ ինձ:
Եվ ի վերջո հին եմ, վասնզի թանգարանի գիտաշխատող եմ
Վերջում էլ էդ նույն գլամուրկան ասում ա.
-Լսի´, բայց քո համար ինչ դժվար ա լինելու: Չգիտեմ`ինչ նկատի ուներ, բայց ճիշտ էր, հիմա էլ դժվար ա: Մանավանդ երբ կողքս իրա նմանները շատ են լինում:
Why is the truth always being raped?...because its naked and beautiful.
Agni (18.01.2014), Alphaone (17.01.2014), Ambrosine (31.01.2014), Arpine (21.01.2014), CactuSoul (21.01.2014), E-la Via (18.01.2014), enna (18.01.2014), erexa (17.01.2014), Freeman (17.01.2014), John (17.01.2014), Ruby Rue (18.01.2014), Smokie (17.01.2014), Vardik! (17.01.2014), VisTolog (21.01.2014), _Հրաչ_ (17.01.2014), Այբ (20.07.2016), ԱնԱիդա (18.01.2014), Արևածագ (23.01.2014), Արևհատիկ (17.01.2014), Գալաթեա (17.01.2014), Հայկօ (17.01.2014), մարիօ (16.04.2015), Մինա (22.01.2014), Նաիրուհի (18.01.2014), Շինարար (17.01.2014), Ուլուանա (17.01.2014), Ռուֆուս (17.01.2014), Տրիբուն (19.01.2014)
Հետո էլ ասում են՝ հրաշքներ չեն լինում։
Ակումբում փոստարկղիս լցվելու մասին տարբեր առիթներով փնթփնթացել եմ էստեղ։ Քանի որ ես ահավոր չեմ սիրում նամակներս ջնջել (դրանց մեծ մասն ինձ համար կարևոր է այս կամ այն առումով), իսկ փոստարկղի տարողունակությունը, բնականաբար, անսահմանափակ չէ, ու քանի որ մշտապես ընդամենը մի քանի նամակի տեղ է լինում, շատ հաճախակի ստիպված եմ լինում ընկնել փորփրել փոստարկղիս հեռավոր խորխորատները՝ անպիտան նամակներ գտնելու հույսով, որ ջնջեմ, տեղ ազատվի։ Ու ամեն անգամ էդպիսի նամակ գտնելն ինձ համար լուրջ խնդիր է ու ժամանակի կորուստ։ Մի քանի օր առաջ, երբ հերթական նամակը ստացա, փոստարկղս էլի լցվեց, մի կերպ մի նամակ գտա, ջնջեցի, որ պատասխան նամակիս տեղ լինի։ Նամակը գրելուց հետո էլ գիտեմ, որ պատասխան պիտի գա, իսկ ես արդեն տեղ չունեմ։ Մինչ կհասցնեի ևս մի նամակ գտնել, որ ջնջեմ, գալիք նամակի համար տեղ ազատեմ, մեկ էլ տեսնեմ՝ նամակն արդեն եկել է...Այսինքն՝ փոխանակ մեյլիս տեղեկացում գար էն մասին, որ իմ փոստարկղը լցվել է, ու էսինչի նամակն ինձ չի հասել, նամակը խելոք–խելոք տեղ էր հասել։ Ապշած նայում եմ էջի ներքևում գտնվող էն մասին, որտեղ երևում են թույլատրված նամակների և ունեցածս նամակների քանակները, և ի՞նչ տեսնեմ. «Դուք ունեք 2,503 նամակ՝ թույլատրված 2,500-ից
: Նամակներիս քանակն արդեն թքած ունի դրված սահմանների վրա
։ Աչքիս՝ համակարգը, տեսնելով իմ տանջանքները, ի վերջո, խղճացել ինձ ու ինքնագլուխ ազատագրել իմ փոստարկղը սահմանափակումներից։ Բա հրաշքն ուրիշ ո՞նց է լինում։ Նույնիսկ Chuk–ը գլուխ չի հանում, թե ինչ է կատարվում...
Ճիշտ է, ես գիտեմ, որ մի օր էս առեղծվածն էլ կբացահայտվի, ու իմ կախարդական փոստարկղիկը կրկին կվերածվի կոտրած տաշտակի, բայց քանի դեռ դա տեղի չի ունեցել, վայելում եմ առանց ջնջելու անսահմանափակ նամակներ ստանալու և ուղարկելու հաճույքը։
Մենակ թե աչքով չտա՛ք, հա՜։
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
Այն պատկերները, որոնք տեսնում ես գիտակցությանդ մեջ, ժամանակի ընթացքում դառնում են քո կյանքը:
Բարությունը միակ զգեստն է, որը երբեք չի հնանում:
Հենրի Թորո
einnA (18.01.2014), enna (18.01.2014), Sambitbaba (20.01.2014), Smokie (21.01.2014), Փոքրիկ շրջմոլիկ (18.01.2014)
Դպրոցական ժամանակներից անկեղծորեն զարմանում էի, երբ հասակակից աղջիկները, եթե ֆուտբոլ քչից֊շատից նայում էին, ապա երկրպագում էին այն թիմին, որի ֆուտբոլիստները ավելի սիրուն էին։ Մի՞թե դա ավելի կարևոր էր, քան թիմային խաղը, անհատական տեխնիկան ու գեղեցիկ գոլերը։ Իսկ հիմա կանանց թենիս եմ դիտում, ու ո՜նց եմ իրենց հասկանում![]()
Alphaone (18.01.2014), einnA (18.01.2014), enna (18.01.2014), My World My Space (18.01.2014), Sambitbaba (20.01.2014), Smokie (21.01.2014), Vardik! (19.01.2014), VisTolog (20.01.2014), Աթեիստ (19.01.2014), ԱնԱիդա (18.01.2014), Արէա (18.01.2014), Մինա (22.01.2014), Նաիրուհի (18.01.2014), Ռուֆուս (18.01.2014)
կարոտ...
հ.գ. ուֆ, չգիտեմ![]()
փոփոխություն,,,,
Այս պահին թեմայում են 2 հոգի. (0 անդամ և 2 հյուր)
Էջանիշներ