ուֆֆֆ, չգիտեմ չգիտեմ...
մարդ մտածումա, չբռնեմ ու չծնվեմ....
ինչ անեմ բա՜, որ հետաքրքիր լինի՜...
ուֆֆֆ, չգիտեմ չգիտեմ...
մարդ մտածումա, չբռնեմ ու չծնվեմ....
ինչ անեմ բա՜, որ հետաքրքիր լինի՜...
ասումա պետքա չ՛դժգոհես, որ լավ լինի ամեն ինչ!!!
....բլա, բլա, բլաաա՝
Այբ (10.12.2013)
...մեկ-մեկ ինձ թվում է, որ ես ահավոր միամիտ եմ և ոչ մի բան չեմ հասկանում, ու որ բոլորը ինձ մատների վրա պարացնում են...եսի՞մ
հ.գ. գիշերային խելագառված մտքեր
Alphaone (10.12.2013), CactuSoul (10.12.2013), erexa (10.12.2013), My World My Space (10.12.2013), unknown (11.12.2013), Այբ (10.12.2013), Անվերնագիր (10.12.2013), Արևհատիկ (10.12.2013), Նաիրուհի (10.12.2013), Նուշություն (10.12.2013), Փոքրիկ շրջմոլիկ (10.12.2013)
Չեմ սիրում էս բառը օգտագործել և առհասարակ, չեմ օգտագործում, բայց էսօր, երբ շատ բարձր տրամադրություն ունեմ, պիտի ասեմ, որ ԿԱՅՖ է, երբ դու քեզանից գոհ ես: Էնքան հանգիստ եմ, էնքան գոհ ինձանից...մնում է միայն բարձր գնահատականներ ստանամ...![]()
Meme (12.12.2013), Smokie (11.12.2013), Փոքրիկ շրջմոլիկ (10.12.2013)
Այս միայնակ օրն
Ինձ է պատկանում,
Ամենամիայնակ
Օրը իմ կյանքում:
Այս միայնակ օրը
Պետք է արգելել.
Այսպիսի օր ես
Չեմ կարող տանել:
Այս միայնակ օրը
Չպիտի լինի,
Այս օրը երբեք
Ես չեմ կարոտի:
Ու թե դու գնաս,
Ուզում եմ գալ քեզ հետ,
Թե մեռնես, ուզում եմ
Ես մեռնել քեզ հետ,
Բռնել քո ձեռքը,
Հեռանալ հավետ:
![]()
Թող ներեն ինձ բոլոր նրանք, ովքեր կվիրավորվեն, բայց պետքա ասեմ, որ ակումբն էսօրվա Ազգային Ժողովի պես մի օբյեկտ ա: Մենք ստեղ լրիվ ուրիշ մարդկանցով ենք հավաքվել ու լրիվ ուրիշ թեմաներ ենք քննարկում, ուրիշ հարցեր ենք որակում որպես օրակարգային, առաջնահերթ լուծում պահանջող, քան իրականում կա: Չեմ ասում՝ գնացեք մարզեր ու տեսեք, թե ինչ պայմաններում են ապրում մարդիկ, էդ արդեն էնքան ա ասվել ու էնքան չի գնացվել, չի տրվել էդ հարցին լուծում, որ հիմա կարողա արդեն ուշ ա: Բայց գնացեք մայրաքաղաքի ծայրամասեր ու տեսեք, թե ովքեր են բեսեդկում նստած: Էդ ոչինչ, որ լիքը բեսեդկեքում լիքը անասուններ են նստած, վատն էն ա, որ էդ անասուններն են որոշում էդ թաղամասի բնակիչների ճակատագիրը: Բեսեդկա եմ ասում, բայց դա կարա լինի էդ թաղի ցանկացած օբյեկտ՝ բակի խանութից մինչև թաղի կլուբ կամ սթրիփ քլաբ:լօլ
Միջին վիճակագրական քաղաքացուն ճանաչելն ամենակարևոր, առաջնային բանն ա, որ պետք ա անել: Մենք դա չենք անում. կամ չենք կարում, կամ չենք ուզում պրիզնատ գանք, որ էս ա մեր միջին վիճակագրական քաղաքացին: Հինգ-տասը հազար դրամանոց «ադիդաս սպառտիվկով» ստրիպտիզ կլուբում հայկական պարող (չգիտեմ՝ ինչ էին պարում, հայերեն պարողները կիմանան) գյադեքն են քաղաքացիները մեր: Ու հենց դա ա պատճառը, որ մենք չենք կարում հասկանանք՝ մեր ընդդիմությունն ա՞ ավելի համբալ, թե՞ իշխանությունը: Այ հենց դա հասկանանք, մի դեպքում իշխանափոխություն կանենք, մյուս դեպքում ընդդիմությանը կլարենք ու կգա մեկ այլ ընդդիմություն, որ կկանգնենք էս նույն հարցի առաջ՝ իշխանությունն ա՞ ավելի համբալ, թե՞ ընդդիմությոնը: Ու քանի դեռ մեր քաղաքացիները քոնթի լրբերի առաջ սպարտիվկով հայերեն պարողներն են, մենք նույնիսկ իշխանության ու ընդդիմության համբալ լինելու աստիճանը չենք կարա ազգովի որոշենք:
Այսինքն՝ ակումբը ԱԺ-ի պես մի բան ա, ոչ մի կապ չունի իրականության հետ, իրական խնդիրներն անտեսող, ամեն հարցի իրան հարմար տեսանկյունից նայող, իրան հարմար տեսանկյունից քննարկող ու քննադատող մի օբյեկտ ա:
Ամենակարևորը ճիշտ տեղ նայելն ա, ոչ թե ճիշտ բան տեսնելը:
Հ.Գ. Պարապ մարդու գրառում՝ քնելուց առաջ. բարի գիշեր..
Վերջին խմբագրող՝ Kuk: 11.12.2013, 02:43:
Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…
Chilly (11.12.2013), E-la Via (11.12.2013), Lílium (11.12.2013), My World My Space (11.12.2013), Skeptic (11.12.2013), Անվերնագիր (11.12.2013), Արամ (11.12.2013), Արէա (11.12.2013), Արևհատիկ (11.12.2013), Նաիրուհի (11.12.2013), Ջուզեպե Բալզամո (11.12.2013)
...հիմա չեմ հասկանում դամբուլը ես եմ թե սա`
հա լավ հասկացա, էսի ցոգոլա, ես` դամբուլ:
Վերջին խմբագրող՝ Արամ: 11.12.2013, 05:49:
My World My Space (11.12.2013), unknown (11.12.2013), Նաիրուհի (11.12.2013)
Հոգնեցի տանը հոդվածներ ու թարգմանություններ պատրաստելուց, ասացի գնամ ցուցահանդես ու սկսեմ ծանոթանալ տեղի բոհեմի հետ: Նկարները հիմնականում բնապատկերներ էին ներկայացնում: Նայում եմ նայում, ոնց որ թե հետաքրքիր են, բայց ինչ-որ բան պակասում է: Մեկ էլ զգացի, որ նկարների մեջ միայն սպիտակ, մոխրագույն ու սեւ երանգներն էին ու այդ պահին հիշեցի, որ այ մարդ ես ախր Սիբիրում եմ, որտեղ տարվա մեծ մասը ձյուն է գալիս, ցուրտ է ու մռայլ: Հենց այդ պահին հասկացա, որ սիրում եմ Սարյանին շատ...
Եթե ուզում ես հրաշք տեսնել, փորձիր ինքդ հրաշք լինել…
Բան չունեմ ասելու, լավ է, երբ շուն ես պահում ու սիրում ես շանդ, բայց նաև պիտի հետևես, չէ՞, որ էդ շունդ ուրիշներին չվնասի:
Մեր հարևաններից մեկը շուն է պահում: Շանը միշտ կապած ման է տալիս: Էսօր անցնում եմ, (ասեմ՝ դիտավորյալ կապը բաց չթողեց) շունը՝ մեծ, վայրի աչքերով, բերանը բաց գալիս է իմ վրա...Հիմա ես վախից չեմ կարող փախչել...ոտքերս էլ ահավոր սղում են...կանգնած գամվել եմ տեղում, ձեռքերով ինքնապաշտպանական բնազդով փակել դեմքս ու փրկություն չսպասող դատապարտյալի նման սպասում հարձակման...
Լավ է՝ տերը ժամանակին հասավ և փոխանակ ներողություն խնդրի, ասում է.
-Աղջիկ ջան, ինչ ես վախեցած կանգնել...շանս կվախեցնես: Ինքը ուղղակի ուզում էր խաղալ...
Խաղա՞լ... Ահավոր պահ էր: Շատ վախեցա: Ապրումներիցս մինչև հիմա չեմ կարող հանգստանալ, մանավանդ որ շներից փոքրուց ահավոր վախեցել եմ:
Վերջին խմբագրող՝ Այբ: 11.12.2013, 14:22:
erexa (11.12.2013), Smokie (11.12.2013), unknown (11.12.2013), Ուլուանա (11.12.2013), Փոքրիկ շրջմոլիկ (11.12.2013)
Բանկում.
Սպասարկման պատուհանին է մոտենում 30-ին մոտ մի երիտասարդ ու ասում.
-Բարև Ձեզ, կարող ե՞մ Սերժ Սարգսյանին փող փոխանցել
Սպասարկողը մոտավորապես էս դեմքով
Երիասարդը.
Հա-հա, մի զարմացեք, հենց նախագահին՝ անմիջապես,- ու հենց էդ պահին գրպանից հանում է արագաչափի ֆիքսած ծանուցման նամակը ու մեկնում աշխատակցուհուն...
Արա ոնց եմ սիրում ես մեր երկիրը...![]()
Ասում ա շները որոշել են խոսալ սովորեն, թե չէ խեղճերը մեռան հաչալով:
Kuk (11.12.2013)
Շուն ասեցիք հիշեցի...
Անիս (զարմուհիս) սիրումա ինձ հետ խոսել մի թեմայով, որտեղ կերևա որ իբր ինքը մեծա)): Առաջին դասարանում էր, դեռ տառերը լրիվ չէր էլ սովորել, եկավ ինձ ասումա.《Հորքուր, գիտես երեկ ֆեյսբուքում կարդացել եմ/թե ասա դու ինչ գիտես ֆեյսբուքը ինչա/, որ Չինաստանում շներին տառերով սուպ են տվել ու հիմա իրանք խոսում են》: էնքան եմ սիրում էտ լուրջ ու իրա երևակայությանը հավատացնող մռութը:![]()
ԱՄԵՆԱԿԱՐԵՎՈՐԸ ԱՉՔՈՎ ՉԵՍ ՏԵՍՆԻ, ԱՄԵՆԱԿԱՐԵՎՈՐԸ ԶԳՈՒՄ ԵՆ...
գովքի ժա՜մ
մարդ էլ նենց ծնունդ ունենա, որ մի օրվա տեղը երկու օր տևի` նվերներով ու նույն ջերմությամբ...
այ էս օրովա զգացվում, որ ինչքան կորած մոլորված մարդ կա, քեզ հիշում են, շնորհավորւմ են, բայց էդ բնավ էլ փոխադարձ չի՜...- միամիտ ա եղել...
իսկը ուզածս ծնունդն եմ նշել, սիրտս ու հոգիս նենց տեղնա ընկել
Մամ պաա՜պ...![]()
Վերջին խմբագրող՝ Meme: 11.12.2013, 19:33:
ասումա պետքա չ՛դժգոհես, որ լավ լինի ամեն ինչ!!!
....բլա, բլա, բլաաա՝
Youtube Rewind, 2013-ի ամենադիտված վիդեոները մեկ տեղում.
I may be paranoid but no android!
Արամ (11.12.2013)
ասում ա տղաները, որ դաշտան են լինում իրենց դեմքին դուս ա տալիս...
ասա այ հիմա՛ր, կարողա գիտես ամառ-ձմեռ դաշտան եմ
ասում ա ավանդույթ ա գիշերները մի բան տուֆտելը
Վերջին խմբագրող՝ Արամ: 12.12.2013, 04:34:
Mephistopheles (12.12.2013)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ