«Եվ շատ ու շատ տարիներ անց որոշ խելոք երիտասարդներ մամուլի ասուլիսներում կհայտատարեն, որ Սերժն իրոք լավ առաջնորդ էր ու իրան էն վախտ իզուր գնդակահարեցին...»
Հովհան Միամիտ «Անուրջներ» ԺԵ-17:14
«Եվ շատ ու շատ տարիներ անց որոշ խելոք երիտասարդներ մամուլի ասուլիսներում կհայտատարեն, որ Սերժն իրոք լավ առաջնորդ էր ու իրան էն վախտ իզուր գնդակահարեցին...»
Հովհան Միամիտ «Անուրջներ» ԺԵ-17:14
Ինձ համար Նոր տարին սկսվում է դեկտեմբերից և ավարտվում հունվարի մեկի առավոտյան: Դեկտեմբերի ամանորյա թոհուբոհն է իսկական տոնը, երբ քաղաքի տոնական տեսքին զուգահեռ, զգում ես, որ մարդիկ անկախ ամեն ինչից, մի ինչ-որ ուրախ բանի են սպասում: Ու կարևոր չէ, որ շատերը բողոքում են ավելորդ ծախսերից, մեկ է՝ մագիա կա, որը օդի մթնոլորտը փոխում է դեպի դրականը և բացասական նեգատիվը մի տեսակ վերանում է...Տոնածառ, գնումնամոլություն, տարին ժպիտով ու ուրախությամբ դիմավորելու ցանկություն ու հավատ, թե եկող Նոր տարին իրականացնելու է մեր նպատակները, չեմ ասում երազանքները, որովհետև երազանքները չեն կատարվոմ, երազի պես են՝ տեսնում ենք, բայց իրականում չենք վերապրում...
Ամանորի կախարդական մագիան ավարտվում է հունվարի մեկի առավոտյան, երբ դադարում ես արդեն սպասել... չեմ սիրում հունվարի մեկը...Նոր տարին հիմա է, երբ սպասում ու հավատում ենք , որ միապաղաղ առօրյայի մեջ ինչ-որ «հրաշք» է տեղի ունենալու...
Սպասելը իրականում վատ բան չի, երբ սպասելը դրական էմոցիաներ է քո մեջ արթնացնում...![]()
հա բայց ես ոնց չեմ սպասում էդ նոր տարվաաաաա՜ն
ու նենց եմ ուրախանում, որ չեմ սպասում....
ասումա պետքա չ՛դժգոհես, որ լավ լինի ամեն ինչ!!!
....բլա, բլա, բլաաա՝
E-la Via (06.12.2013), Փոքրիկ շրջմոլիկ (06.12.2013)
էն, որ քեզ թվում է մեկը օգնության կարիք ունի, բայց ինքը մերժում է օգնությունդ ու չես կողմնորոշվում՝ նա մերժում է քեզ նեղություն չտալու համար թե՞ իրոք չի ուզում...
Որ չօգնեմ՝ միգուցե նա զգում է իմ կարիքը, բայց բնավորության համաձայն չի ուզում նեղություն տալ...
Որ օգնեմ՝ իսկ եթե իրոք նա ուզում է մենա՞կ մնալ, հնգստանալ...
Ի՞նչ անեմ...
Հ.Գ. Թեման չեմ շփոթել...
Սրիկա է մարդը, եթե նա ապրում է, երբ ապրելն իսկ անհնարին է.
Եվ սրիկա է նա, ով նրան դրա համար սրիկա է անվանում...
Նոր տարվան վերաբերող աժիոտաժային գրառումները կարդում եմ նախանձումՍտեղ Նոր տարին տևում է մեկ օր՝դեկտեբերի 31-ին, այն էլ սեղան գցելու առիթով. արհեստական լարվածություն են ստեղծում, իրար վրա գոռգռում, թե էս պատառաքաղը սխալ ես դրել, ճաշը համով չի, էս բաստուրման սխալ ես կտրել և այլն...
Իրականում դա շատ զզվելի է: Կարծում եմ, հենց հիմնական պատճառներից է, որ մարդիկ ամբողջ տարին լարված գնում-գալիս են:
Ինձ մոտ մինչև 14 տարեկանը էտպես չի եղել: Ես Ձմեռ պապիկին հավատում էի ու ինձ համար մեկ էր կողքիս մարդիկ կլարվեն, չեն լարվի, ես սպասման մեջ էի: Զարմանալի՞ է չէ՞: Հա՜, ես էլ եմ զարմանում, թե ոնց էին մերոնք հաջողացնում նվերը դնել տոնածառի տակ: Մեծ մասամբ նույն ընթացքով էր ամեն ինչ կատարվում. մենք սեղանը գցում էինք , փուչիկների մեջ երազանքներվ թուղթ դնում, ուղարկում երկինք, հետո դուրս գալիս զբոսանքի: Ամբողջ ճանապարհին գլխիս մեջ Ձմեռ պապիկն էր. ես պատկերացնում էի, թե ոնց է դնում, կոնֆետը վերցնում ու գնում:
Գնում էինք տուն ու նվերը արդեն ծառի տակ էր, հենց իմ ուզած նվերը: Հրաշք պահ էր,/ տխուր է , որ շատերը էդ պահը չեն ապրել/: Հիշում եմ մի քանի անգամ անկողնու տակ, բաղնիքում Ձմեռ պապիկ եմ ման եկել:
Էդ նվերին ես սպասում էի մոտավորապես նոյեմբերից, դեկտեմբերի 31-ին, սպասումը հատկապես հաճելի էր : Հիմա էդ ամենը չորացել ա մի տեսակ: Մարդկանց վերաբերմունքն էլ չեմ հասկանում /մի՞թե ուտելուց ավելի հաճելի բաներ չկան/, դրա համար 12.15 քնած եմ լինում: Քնելը մի տեսակ ավելի հաճելի է, քան մի տաս տարվա հնությունները նորից նայելը:
Որոշել եմ եկող Նոր տարուն ինքս ինձ նվերներ անեմ Ձմեռ պապիկի կողմից![]()
Գյումրիի երկրաշարժից արդեն անցել է 25 տարի, բայց դեռ կան մարդիկ, ովքեր ապրում են դոմիկներում...![]()
Վերջին խմբագրող՝ Այբ: 07.12.2013, 18:11:
Meme (07.12.2013), Smokie (08.12.2013), Փոքրիկ շրջմոլիկ (07.12.2013)
Ցնծուն ու նուրբ, շա՜տ սիրուն զգացողություն ա, երբ պատահաբար իմանում ես, որ քեզ սիրելի, բայց, ավաղ, արդեն հանգուցյալ մարդը եղբայր ունի, ով նույնպես տաղանդավոր է ու շարունակում է եղբոր գործը…
Ու հատկապես ուրախացնում է էն փաստը, որ ձայնն էլ է նման :)
ամաչելու աստիճան սիրուն ու անասելի տխուր բան ա կյանքը…
Երկու ծեր մարդ կողքվս անցնում են.
-Վեշմինը չի գու:դու:մ: Հենե ամեն մի փիլիսոփա մի պա:նա ասում:
Մեկ էլ ասողը ինձ է նայում.
-Դու:՞զ չի:
ժպտում եմ, գլխով անում:
-Մարդը ինքն ա իրա խնդիրնին սարքում,-ասում է մյուսը:
Հետո էլի ինչ-որ բաներ են խոսում, բայց ասածներից միայն հասկանում եմ <<ապրել>>-ն ու <<անցողիկը>>.
-Դու՞զ չի,- նայելով ինձ ասում է:
Նորից ժպտում եմ:
Հետո ծերունական, բարձր ծիծաղով ծիծաղեցին.
-Է՜հ, բալա, մենք էլ չգիդա:ցինք հեփվանից սկսեցինք փիլիսոփայիլը...
Անկեղծ ես չգիտեի, որ Գորիսում քաղաքականությունից բացի, փիլիսոփայությունից խոսող բիձուկներ կան:
*տառերի կողքի վերջակետը պիտի գլխին լինի, մեր բարբառում ա-երը մի քիչ այլ ձև են արտասանվում:
չեմ հավատում, դրսում նենց ձյունա՜....ու հենց սենց միանգամի՜ց
շնորհավոր բոլորիդ առաջին ձյունը ուռաաաաաաաաաաաա՜ ::
ես գժվեցի՜...ցնդածության դոզաս պատրաստա՜ ուխխ
հ.գ՝ Անուշոկ ասում էի չէ՜![]()
Վերջին խմբագրող՝ Meme: 08.12.2013, 12:55:
ասումա պետքա չ՛դժգոհես, որ լավ լինի ամեն ինչ!!!
....բլա, բլա, բլաաա՝
Մենակ մեր մոտ Դավթաշենում ա՞ ձյուն, թե՞ լիքը ակումբցիներ արդեն մոռացան, որ ձյանն էին սպասում
Օ՜ու փաստորեն լավ էլ հիշում են հենց վերևումս![]()
Վերջին խմբագրող՝ Smokie: 08.12.2013, 12:59:
Երաժշտությունը բավական է կյանքի համար՝ բայց մի ամբողջ կյանքը բավական չէ երաժշտության համար:
Սերգեյ Ռախմանինով
Սիրտս ուրախությունից հիմա կպայթի...երեխաները դրսում ձնագնդի են խաղում, ես էլ ռեֆերատներս թողած՝ պատուհանից դուրս եմ նայում, ու տարիքիցս ամաչում եմ, որ չեմ կարող ես էլ իջնել, խաղալ...
Ա՛յ սա է ամանորյա հրաշքը՝ տեղացող գեղեցիկ ձյուն, զարդարված քաղաք ու ինչ-որ լավ բանի սպասում...![]()
Հետս մի բան են չի, ես սկում եմ վախենալ ակումբից, ես ի՞նչ ա...
Երեկ մտնում եմ «Նամակ Ձմեռ պապիկնի» թեման, որ գրեմ Նոր տարվա նվեր երեխեքին առողջույուն տա, են էլ...
Աչքիս ա ընկնում «Գովազդ, որը տեսնելիս նյարդերդ ավելի շատ են խախտվում, քան մյուս գովազդների ժամանակ» վերնագրով թեման, ասում եմ մտնեմ, Դիրոլի ռեկլամից բողոքեմ, են էլ..
Մտնում եմ «Ի՞նչն է ձեզ գրավում հակառակ սեռի մեջ» թեման, ասում եմ լավ, ինչի՞ չգրեմ, որ ինձ ամչկոտությունն ա գրավում, են էլ..
Լավ, ասում եմ չկա չկա, գոնե գրեմ իմ համար մեկ ա ձյուն կգա, թե չէ, սիրտս հնգստանա: են էլ..
Վախում եմ մի թեմա բացեմ: Դողում եմ արդեն, ուզում եք սիրտս ճաքի՞![]()
Alphaone (09.12.2013), CactuSoul (09.12.2013), E-la Via (09.12.2013), enna (09.12.2013), Lílium (08.12.2013), Meme (08.12.2013), Sagittarius (08.12.2013), Smokie (09.12.2013), Vardik! (08.12.2013), Աթեիստ (10.12.2013), Այբ (08.12.2013), Անջրպետ (10.12.2013), Անվերնագիր (08.12.2013), Արամ (08.12.2013), Արևհատիկ (08.12.2013), Բարձրահասակ (09.12.2013), Դատարկություն (08.12.2013), Նաիրուհի (09.12.2013), Նուշություն (09.12.2013), Ուլուանա (08.12.2013)
Շատ անկապ, ես նույնիսկ կասեի՝ ղզիկ, բայց ի սրտե գրառում․
Չգիտեմ՝ ում ոնց, բայց ինձ դզում են մազերիս փախած երանգները արևի տակՇատ հետաքրքիր խառնուրդ ա ստացվել ու սիրո՜ւն ա
Չհաշված, իհարկե, որ մի փեշ փող տվեցի դրա համար. ով գիտի` հավաքարարի մի ամսվա աշխատավարձն էլ ինձնից ուզեցին, որ էդքան կապտած լվացարան-հատակ-սրբիչները պիտի մաքրի
![]()
ամաչելու աստիճան սիրուն ու անասելի տխուր բան ա կյանքը…
Ակումբում մի թեմա կա «Մենակ ես եմ, որ...» իրականում լիքը մարդիկ իրենց ցավերի, ուրախությունների, տխրությունների ու տարօրինակությունների մեջ իրենց միայնակ են զգում: Ու ինչքան էլ գայթակղիչ է աշխարհում միակը, եզակին, անկրկնելի լինելու հեռանկարը, երբեմն ցանկանում ես գտնել մեկին, որ քեզ կհասկանա, որ չի քննադատի քո արածի ու զգացածի համար, այլ՝ կկարեկցի, չէ, ավելի շատ վերջերս մոդայիկ դարձած տերմինն է տեղին՝ կապրումակցի: Իսկ թե անգամ քննադատի էլ, ապա դա կլինի առանց մեղադրանքի քննադատությունը, ինքնաքննադատության պես սեփական «ես»-ի կատարելագործմանն ուղղված քննադատությունը: «Մենակ ես եմ, որ...» թեման այս առումով ինձ ոչինչ չի տալիս, մեծամասամբ առավելագունը մի քանի տողանոց գրառումներ են, ուրիշ են ակումբցիների օրագրերը: Ամեն անգամ, անգամ ինձանից ահավոր տարբեր մարդկանց օրագրերում ես հանկարծ մի գիծ եմ գտնում, ծանոթ մի զգացողություն, որ ահավոր հարազատ ու հասկանալի է: Ու գտնում եմ նաև վերաբերմունք նույն զգացողությանը, ապրումին իրավիճակին, որին ես եմ երբևէ ընդհարվել: «Իսկ ինչ, եթե...». քանի անգամ եմ ինքս ինձ այս հարցը տվել: Ինչ կլիներ եթե ես այսպես չասեի, այսպես կամ այնպես չվարվեի իմ կյանքի որոշակի իրավիճակներում, ինչպիսին կլինեի, ո՞վ կլինեի: Ակումբային օրագրերը հնարավորություն են տալիս սեփական կաշվից դուրս գալ ու վերապրել մի ուրիշ կյանք: Ոչ մի գեղարվեստական գլուխգործոց, ոչ մի ֆիլմ չի տալիս նույնը, քան քո հետ միաժամանակ ապրող մարդկանց զգացմունքները, արարքները, իրենց աչքերով տեսնելը: Մի կյանքի փոխարեն իրականում մի քանի կյանք ես ապրում, թեկուզ հատված առ հատված, բայց մի ընդհանուր գծի մեջ ապրում ես ավելին, ավելի շատ պտույտներ ես կատարում արևի շուրջ, քան երկրագունդը: Ակումբցիների օրագրերը տարբեր են: Կան գրառումներ, որ թեթև ուրախություն, խաղաղություն, ներդաշնակություն են բերում, կան օրագրեր, որ չես էլ կարդում, կան օրագրեր, որոնց թարմացմանն անամբեր սպասում ես: Որոշ գրառումներ հարստացնում են զգացմունքներդ, որոշ օրագրեր ուղեղն են սնում: Կան օրագրեր, որոնցում մարդն արդեն վերապրել է այն, ինչին դու նոր ես հասնում ու հանկարծ շոշափելիության աստիճան իրական տեսնում ես թե ոնց է հարկավոր վարվել կամ ընդհակառակը, ոնց չպիտի վարվես: Բայց ոչ մի օրագիր ինձ այնքան չի տպավորել դեռ, ինչքան Նաիրուհունը: Գուցե ուրիշ օրագրերից ես ավելի շատ բան եմ ստացել ինձ համար, բայց Նաիրուհու օրագրում ես վերացարկվել եմ մի ուրիշ մարդու: Նաիրուհու ուղեղային մորմոքը ներծծվել է իմ մեջ, հասել հոգուս, ոչ թե հուզել, ես հաճախ կարող եմ ըստ տրամադրության անգամ ամենաաննշան բաներից հուզվել, աչքերս թրջել, բայց վերապրելու, ընկալելու, որոշ առումով յուրացնելու համար պետք է շատ խորը, շատ անկեղծ ու բարձր նյութ լինի: Նաիրուհու անգամ ամենաաննշան, կենցաղային գրառման մեջ էլ հոգու մաքրությունը, յուրովի վայրի, ազատ շունչը, քաղաքի ռիթմն ու բնության անաղարտությունը ներդաշնակված, հավասարակշռված, ապրած ու յուրօրինակ կերպով ապականությունից ֆիլտրված են: Վաղուց էի ուզում սա գրել, էսօր հերթական անգամ բացեցի «Ուղեղային մորմոք, սրտի հիվանդություն»-ն ու հասկացա, գրելու ժամանակն է: Շնորհակալ եմ, Լիլ....
Վերջին խմբագրող՝ Alphaone: 09.12.2013, 17:59:
Love is... շարքից...Սերը էն ա, որ ամուսնյակդ ասում ա արդեն տուն եմ հասնում ու մի 15 րոպե չկա...զանգում, ասում ես, բա ու՞ր ես, ասում ա, պատուհանից նայիր, կտեսնես...նայում ես, պարզվում ա՝ մի վեց տուֆ աղ ա առել ու շենքի մուտքի մոտ շաղ ա տալիս, ոնց ինքն ասում, որ հանկարծ կինը չսղա, ընկնի![]()
Տվե'ք ինձ անհրաժեշտ միջոցներ, և ես հենց հիմա կուղևորվեմ Պոլինեզիա:
Այս պահին թեմայում են 3 հոգի. (0 անդամ և 3 հյուր)
Էջանիշներ