Ինչքան եմ սիրում էս ֆիլմը, կարելիա դնել նորից նայել, մեկ էլ հազար տարի առաջ եմ տեսել
![]()
"Non est ad astra mollis e terris via."
Էսօր մի հիմնարկ էի գնում, որի հետ գործ եմ արել: Աշխատողը նոր էր: Գնալուս պատճառն՝ իր հետ ծանոթանալը ու կայքի կառուցվածքին ծանոթացնելթ: Ջահել տղա է: Երբեք չենք հանդիպել; Հասել եմ շենք, բարձրանում եմ երրորդ հարկ, կարդում եմ դռների վրայի գրությունները, իրենց հիմնարկի անունը չկա:
Զանգում եմ:
- Բռատ, ձեր հիմնարկը երրորդ հարկում չէ՞ր:
- Չէ, չորրորդ:
- Լավ, ուրեմն բարձրանում եմ, ես երրորդում էի, - էդ ընթացքում արդեն բարձրանում եմ:
- Դե դուրս եմ գալիս դիմավորում, - ասում է:
Հասնում եմ չորրորդ հարկ, տեսնում եմ դռներից մեկից դուրս եկող տղուն, հեռախոսն ականջին: Իմ հեռախոսն էլ իմ ականջին է: Դեռ շարունակում ենք խոսել: Նայում է աջ, հետո ձախ ու հայացքն ընկնում է իմ վրա.
- Ապ, բայց ստեղ մարդ չկա, - ասում ա հեռախոսի մեջ, - մենակ մի հատ մորուքով տղա ա...
Դե գնա ու բացատրի, որ չնայած մորուքով եմ՝ ես էլ եմ մարդ![]()
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Alphaone (20.07.2013), ARMbrain (20.07.2013), Arpine (20.07.2013), CactuSoul (20.07.2013), Freeman (30.07.2013), ivy (20.07.2013), keyboard (20.07.2013), Lílium (20.07.2013), Ruby Rue (20.07.2013), Smokie (20.07.2013), StrangeLittleGirl (20.07.2013), Tig (20.07.2013), Tiger29 (20.07.2013), Արէա (20.07.2013), Դատարկություն (20.07.2013), Հայկօ (25.07.2013), Նաիրուհի (20.07.2013), Ուլուանա (20.07.2013), Ռուֆուս (20.07.2013), Վահե-91 (20.07.2013)
4-5 ժամ ա չեմ մտել ակումբ մի քանի գրառում ա արվել։ Լավ չեք աշխատում, լավ չեք աշխատում![]()
Sent from my ALCATEL ONE TOUCH 991 using Tapatalk 2
StrangeLittleGirl (20.07.2013), Այբ (20.07.2013), Նաիրուհի (20.07.2013)
Մի տեսակ սիրտս կախ է էս «վճարելու եմ 100 դրամ» ակցիաների պատճառով: Գիտեմ, որ 150 դրամ տալը հերթական անգամ կապացուցի, որ մենք ստրուկի պես ենթարկվում ենք բռնապետերին, բայց եթե 100 դրամ տամ ու իջնեմ, սեփական խղճիս առաջ հանգիստ չեմ լինի: Սովորական վարորդը մեղք չունի, բայց իմ ու մյուսների 100 դրամ վճարելը իր քթից են բերելու:
Մեր պաշտելի կառավարությունն ամեն ինչ անում է, որ ես մատներիս վրա օրերը հաշվեմ, թե երբ եմ վերջապես գնալու մեր անօրեն երկրից: Բայց պայքարել է պետք, մոդեռն ստրկատիրական կարգերը վերացնել է պետք, իսկ 100 դրամ վճարելը ամենալավ լուծումը չէ, համենայն դեպս՝ ինձ համար:
Ինչևէ, երևի նյարդերս զոհելու փոխարեն ժամանակս ու ճարպային հյուսվածքներս զոհեմ ու ոտքով Բանգլադեշի չոլերից Բարեկամության մետրո հասնեմ… Երևի Մետրոն Երևանյան դրախտ է դառնալու. էժան, հով, փոշի չկա, արև չկա, ծուխ չկա: Թող իմ բողոքն էլ էսպես արտահայտվի՝երթուղայիններից հնարավորինս խուսափելով:
Հ.Գ. Մնաց 18 օր:
իսկ եթե ընդհանրապես չվճարենք, գուցե դա ավելի ազդեցիկ ու ոչ էդքան ծիծաղալու լինի, քան 100 դրամ վճարելը
չեք ուզում թանկանա, ոչ թե պետք ա կպնել նախկին գնին, տենց անեկդոտ էլ կա, էսա կպատմեմ, այլ պետք ա չոր մեթոդ բանացնել, իմ կարծիքով, չնայած դե ես ով եմ, բան չեմ հասկանում, իմ համար գրում-մրում եմ, ցնդածի մեկն եմ, բանի տեղ մի դրեք, ասեցի ես էլ մի բան ասեմ, արտահայտվեմ
հիմա անեկդոտը.
մեկը մտնում ա տուն, տեսնում ա կինը սիրածի հետ յիիիիիի՜հա-ների մեջ ա, հարձակվում ա սիրածի վրա, կնոջն ասում՝ աղչի, սա ո՞վ ա: կինն էլ թե՝ Յուրին ա: մարդը Յուրիկին վարի ա տալիս:
հաջորդ օրը գալիս ա, տեսնում ա Յուրիկը մի էրկու կտոր գիպսերի մեջ էլի յիիիիի՜-հա-ների մեջ ա: հարձակվում ա էլի, ջարդուխուրդ անում, ոսկորները տալիս քամուն: ու տենց մի ամիս:
մի օր էլ մտնում ա տուն, տեսնում ա յիիիիիի՜-հա-ի ղեկին մի հաղթանդամ, մարմնեղ, առողջ, լայնաթիկունք տղամարդ ա: բայց դե ինքը որ մի ամիս սուպերմեն էր իրան զգում, գալիս ա հասնում վրեն, որ սպանի, մեկ էլ նոր սիրածը սրան մի հատ ընտիր նոկաուտ ա անում: մարդը ուշքի ա գալիս, սենց խեղճացած կնոջն ասում՝ այ ախչի, բա մեր Յուրիկն ու՞ր ա որ...
հիմա ձեր հարյուր դրամն ա
Find what you love and let it kill you. (c) Bukowski
Անհամբերությունը գիտեմ, որ շատ վատ բան է, բայց ինքս ինձ փոխել չի լինում: Էլ չեմ կարող համբերել, թե երբ է վերջանալու ամառը և լինի աշուն՝ գույնզգույն տերևներ, հով եղանակ և անձրև, անձրև ու էլի անձրև...
Ռոմանտիկ լինելուց հեռու եմ, բայց դե աշունը շա՜տ եմ սիրում:![]()
Meme (20.07.2013), Vardik! (25.09.2013), Վոլտերա (23.07.2013), Փոքրիկ շրջմոլիկ (20.07.2013)
Մտածում եմ՝ էս տրանսպորտի թանկացումն էլ իրա օգուտն ունի, վերջապես Երևանի հեռավորությունները կիմանամ: Սաղ կյանքս էդտեղ եմ ապրել, բայց հիմա որ մտածում եմ՝ մեր տնից բուսաբանական այգի քանի կմ է, ուղեղս կախում է, մինչդեռ էս երկու տարիների ընթացքում որ քաղաքում ապրել եմ, անգիր իմացել եմ, թե իմ տնից իքս կամ իգրեկ վայր հեռավորությունն ինչքան է, հետևաբար ինչքան ավելի շուտ տնից պիտի դուրս գամ, որ ժամանակին հասնեմ: Ու մտածում եմ՝ ոտքով/հեծանիվով տեղաշարժվելու արդյունքում հայ ազգն ավելի պարտաճանաչ կդառնա: Համենայնդեպս, ուշանալու համար այլ արդարացումներ կփնտրեն: Պրոպկա էր, մարշրուտկան փչացավ, ուշացավ, չեկավ տիպի արտահայտությունները դուրս կգան մեր լեքսիկոնից: Ճիշտ է՝ տեսականորեն միշտ էլ կա «հեծանիվս փչացավ» արտահայտությունը, բայց երբ մի հոգու հեծանիվ չափազանց հաճախ է փչանում, արդեն կասկածի տեղիք է տալիս:
Մի խոսքով, սաղ հեչ, googlemaps-ը բացեմ ու մանրից սաղ հեռավորություններն անգիր անեմ, որ իմանամ որտեղ ինչքան եմ քայլելու:
Arpine (20.07.2013), Sambitbaba (20.07.2013)
Մի ժամանակ տարված էի էքստրասենսների մասին հաղորդումներ նայելով (ինտերնետով միշտ նյութեր և հաղորդումներ էին նրանց մասին գտնում): Հիշում եմ, որ էդ ժամանակները ուզում էի գոնե էքստրասենսների պես մարդկանց մտքերը կարդալու ունակություն ունենալ: Իսկ հիմա զարմանում եմ, որ մի ժամանակ հավատում էի նրանց արածներին (հիմա չեմ հավատում):
Բայց եթե այնուամենայնիվ, կարողանամ մարդկանց աչքերին նայել և իմանամ նրանց իրական մտքերը, ինձ թվում է, որ վերջնականապես կհիասթափվեմ մարդկանցից...
Չէ՛, չեմ ուզում մարդկանց մտքերը կարդալ...սովորական մարդ լինելը շատ ավելի լավ է:
Վերջին խմբագրող՝ Այբ: 20.07.2013, 16:20:
Որպեսզի ինձ ապերախտի տեղ չդնես, եկէլ եմ, որ ասեմ` շնորհակալ եմ: Շնորհակալ եմ, որ տվեցիր հնարավորություն էսքան լավ մարդ իմ կյանք մտցնելու: Անկեեեեեղծ... ապրեեեեես, ուրիշ ես մեկ ա........ ուզում եմ `անվանդ համահունչ կյանք ունենաս:
Why is the truth always being raped?...because its naked and beautiful.
Տատս.
-Բալա ջան, կինը տան մեջ նաև լավ դերասան պետք է լինի:
Ես՝ մտքիս մեջ. "Չէ մի չէ, հիմա էլ դերասան":
Մայրս.
-Ինչի՞, մամ ջան:
-Որ կարողանա տղամարդուն ճիշտ օգնի:
Հըբը...
Հեռացողներին ճամփան չի ներում:
Zulo
էս եվրոպացիք լրիվ կտցրած են![]()
Blessed the poison which brings the end
StrangeLittleGirl (20.07.2013)
Ընկերներիցս մեկը հետ էր վերադառնում, ինձ կանչեց, որ օգնեմ, ձեռքի հետ էլ ինչը որ չէր կարողանալու տանել ինձ տար: Դե եթե ինձ էլ պետք չգա, էս տարի նոր ուսանողներ կգան, մեկին կտամ, թող ավելորդ փող չծախսի: Սպիտակեղեն, ադեալներ, սպասք և այլն վերցրի, վերջում էլ սկսեց սառնարանը դատարկել, թե սրանք էլ վերցրու, չթափեմ: Եկա տուն, սկսեցի դասավորել, վեշերի մեջ խանութից գնած ուպակովկա արած միս կար: Էսօր որոշեցի էդ միսը սարքեմ, վրայինը թարգմանեցի, պարզվեց նապաստակի միս ա, անխիղճներն էլ բռնել ամբողջական նապաստակին՝ գլխով, թաթերով, մաքրել, սիրուն ուպակովկա են արել: Սկզբից մտածում էի ինչ համով բան կլինի նապաստակի միսը, բայց հիմա ոչ մի կերպ ձեռս չի գնում էդ անտերը եփեմ, անասունները գոնե գլուխը կարային կտրել![]()
I may be paranoid but no android!
Arpine (21.07.2013), Smokie (21.07.2013), StrangeLittleGirl (20.07.2013), Վոլտերա (23.07.2013)
Առհասարակ չեմ սիրում քննադատությունները հատկապես անհիմն, ասա հենա քո կյանքով հանգիստ ապրի էլի: Դու ազատ մարդ ես արա էն ինչ ուզում ես, ուրիշին էլ թող ապրի էնպես ոնց որ ինքն ա ուզում:
Չէի ուզում ասեմ որտև ոնց որ ես էլ իրենց քննադատեմ, բայց թե սրա նրա վրա ինքնադրսևորվել փորձել պետք չի -_-:
Հ.Գ էսօր 2 տարեկան եմ![]()
"Non est ad astra mollis e terris via."
Այս պահին թեմայում են 2 հոգի. (0 անդամ և 2 հյուր)
Էջանիշներ