Կամրադ, կամրադ մոտ արի,
Քեզ տամ վրանի բանալին,
Թե վրանս դու բացես,
Հաղարծին կտանեմ քեզ…
Sent from my HTC One X using Tapatalk 2
Կամրադ, կամրադ մոտ արի,
Քեզ տամ վրանի բանալին,
Թե վրանս դու բացես,
Հաղարծին կտանեմ քեզ…
Sent from my HTC One X using Tapatalk 2
Ում օրագիրը բացեցի առաջին գրառումը մոտավորապես էսպիսին էր.
"Ես երբեք օրագիր պահելու կարիք չեմ ունեցել, չեմ պահել, պետք չի եկել"
Հիմա էս գրածը որպես անցյալ ժամանակ դիտարկե՞նք, թե հիմա էլ չունեք անհրաժեշտութուն, պռոստո մոդայից հետ չմնանք...
Ինձ համար իմ պառավ յարս թանկ է թանկ....![]()
ինչ որ մեկը «դուրս շատ ա գալիս», բայց գիտեմ որ հաստատ իմը չի լինելու...
I don't care if it hurts
I want to have control
I want a perfect body
I want a perfect soul
I want you to notice
When I'm not around
You're so fuckin' special
I wish I was special
Գրադարանում պարապում էի: Դե բնականաբար ես ու՞ր, նորմալ ու հանգիստ նստելը ու՞ր: Աթոռների վրա ընկնելու աստիճան ճոճվում եմ. էնքան որ արդեն ընթերցասրահիս աթոռն էլ ճոճանակ է դարձել: Մի խոսքով շատ անհանգիստ եմ նստում՝ եթե չընկնեմ էլ, րոպեն մեկ շուռումուռ եմ գալիս:
Երբ կոնֆետներս վերջացան, ես արագ-արագ հավաքեցի գրքերս, լցրի ուսապարկս ու արդեն ընթերցասրահի դռնից դուրս էի սուրում, երբ ապակու մեջ տեսա արտացոլանքս:
Բոբիկ էի...
Կեդերս սեղանի տակ էի մոռացել:![]()
Վերջին խմբագրող՝ Ruby Rue: 23.05.2013, 22:02:
Alphaone (23.05.2013), CactuSoul (23.05.2013), einnA (25.05.2013), erexa (23.05.2013), impression (23.05.2013), keyboard (24.05.2013), Meme (23.05.2013), My World My Space (24.05.2013), Smokie (24.05.2013), StrangeLittleGirl (24.05.2013), Stranger_Friend (24.05.2013), Այբ (23.05.2013), Անջրպետ (23.05.2013), Անվերնագիր (24.05.2013), Լուսաբեր (24.05.2013), Հայկօ (23.05.2013), մարիօ (24.05.2013), Մինա (23.05.2013), Նաիրուհի (23.05.2013), Շինարար (23.05.2013)
նստած եմ սրճարանում, մի լավ մարդու եմ սպասում, ու որ չձանձրանամ, հեռախոսով գիրք եմ փորձում կարդալ: խաղաղ վիճակ, ոչ մի խանգարող բան չկա, լռություն, որովհետև բոլորը դրսում են նստած, մի երկու հոգի են, որ մտել են ներս: մեկ էլ հանկարծ աղմուկով ներս են ընկնում մի քանի երեխաներ ու իրար հրմշտելով վազում նստում պատուհանի մոտի սեղանի շուրջը: կարդալը դադարում եմ, սկսում նայել նրանց: երկու աղջիկ են, երկու տղա: կլինեն մոտ տասը-տասներկու տարեկան: չեն հասցնում տեղավորվել, երբ նրանց է մոտենում սրճարանի ահուսարսափ տիկինը, ով հոգով-սրտով-մենտալիտետով կաֆեի մենեջեր է ու խիստ ասում՝ «դուք ու՞մ հետ եք, էրեխեք»: աղջիկներից մեկը, ով օրվա գլխավոր հերսուհին էր, մի քիչ ուշ իմացա՝ ինչու, ճտպտաց. «մենք չորսով ենք, հետներս մեծ չկա, բայց մենք մի անգամ էլ ենք եկել էստեղ, ուղղակի դուք մեզ չեք հիշում երևի: էն անգամ պատվիրել էինք մի հատ (եսիմինչ), իսկ հիմա ուզում ենք մի հատ ֆրի, չորս ափսե ու մի հատ էլ կոլա»,- ու արագ գրպանից հանում է հազար դրամանոց ու խցկում մենեջերի ձեռքը: ժպիտս հասնում է ականջներիս: մենեջերը նայում է երեխային, նայում է ձեռքի հազար դրամանոցին, մեջը մարդ-մենեջեր պայքար է ընթանում մի քանի վայրկյան, ու ի վերջո հաղթում է մենեջերը. «ֆրին ութ հարյուր է, կոլան՝ հինգ հարյուր: հազարի մեջ չեք տեղավորվում»: աղջնակը մռայլվում է, դե գլխավորն ինքն էր, փողն իր մոտ էր, պետք է իրավիճակի տակից դուրս գա: «իսկ ջուր կլինի՞»,-հարցնում է՝ ներքևից վեր նայելով կնոջը: «չէ, ջուրը չորս հարյուր է»: «դե լավ, ֆրի բերեք, բայց կետչուպո՛վ ու չորս ափսե»,-ասում է աղջնակն ու դիմում ընկերներին՝ գնանք լվացվենք: քանի նրանք լվացվում են, մատուցողուհուն խնդրում եմ նրանց կոլա տանել: էրեխեքը հետ են գալիս, տեսնում սեղանին կոլա կա, սկսում են վախեցած աղմկել. «մենք չենք պատվիրել, սա մերը չի, տարեք»: մատուցողուհին հանգստացնում է, թե՝ հյուրասիրություն է, մի անհանգստացեք: երեխեքը ուրախանում են, սկսում կոլան ու ֆրին կիսել, մի բոլ կռվում են, որովհետև միշտ կողքինինը չգիտես ոնց ավելի շատ էր ստացվում, տենց ուտում-խմում են, վեր կենում գնում, լավ մարդն էլ, ում սպասում էի, գալիս է, մենք էլ մեզ համար ենք խոսում-ուրախանում, գնում տներով:![]()
Find what you love and let it kill you. (c) Bukowski
Alphaone (23.05.2013), Arpine (23.05.2013), CactuSoul (24.05.2013), erexa (23.05.2013), John (24.05.2013), keyboard (24.05.2013), My World My Space (24.05.2013), Ruby Rue (23.05.2013), Smokie (24.05.2013), StrangeLittleGirl (24.05.2013), Stranger_Friend (24.05.2013), Անջրպետ (23.05.2013), Անվերնագիր (24.05.2013), Գեա (26.05.2013), Լուսաբեր (24.05.2013), Հայկօ (24.05.2013), մարիօ (24.05.2013), Մինա (23.05.2013), Նաիրուհի (24.05.2013), Ռուֆուս (23.05.2013), Վահե-91 (23.05.2013)
էնքան դժվար արթնացա առավոտյան յոթնա անց կես էր, եթե շուտ ուրեմն էդ ժամնա իմը, գիտեյի ինչ օրա լինելու~
արդեն կեսօր էր, սպառվել էի, ֆրաnսերես արդեն չորս ժամ էր մեր տանն էր....
հաց կերա...
պատշգամբում նստել էի ռեստարտ լինելու~ամպերին էի նայում....
պապան որ չասեց,- գնա քնի~, թեկուզ կես ժամով ես կհանեմ....
-Հա?,- չնայած ուշ էր իննա անց էր, բայց քառասուն րոպեն էր իմը, կես ժամի փոխարեն....
հ.գ`
առաջին անգամն էր, որ ինքն էր ասում, ուրեմն զգացել էր, որ իրոք էներգիաս վատնել էի.......
հ.գ.գ` զարյադկա վերցրեցի եկա ակումբ![]()
Վերջին խմբագրող՝ Meme: 23.05.2013, 23:17:
ասումա պետքա չ՛դժգոհես, որ լավ լինի ամեն ինչ!!!
....բլա, բլա, բլաաա՝
Ինչ լավն ա
![]()
Ինձ միլիոն էլ տան, ես էս երկիր չեմ տեղափոխվի: Ստեղ ո՛չ ամառն ա ամառվա նման, ո՛չ գարունը գարունի, ո՛չ ձմեռը ձմռան, ստեղ կլոր տարին, եթե բախտդ բերեց, տասներկու աստիճան ա, իսկ եթե չբերեց, ամռանն ավելի ցածր ա:![]()
Ինչքան ձմեռային շոր ունեի, թողել եմ Երևանում, մի կուրտկա ու մի սվիտր եմ հետս բերել: Էն օրը գնացի, որ էլի տաք շորեր առնեմ, ոչ մի բան չկար. սաղ ամառային ոռաբաց շորեր էին: Ասա որ ձեզ մոտ ամառ չի լինում, ինչու՞ եք սենց շորեր ծախում:
Էսօր սրսրթում էի դրսում, շատ էլ որ ձմեռային շորերով էի դուրս էկել: Բայց ախր էսօր մայիսի քսաներեքն ա, մա-յիս, համարյա ամառ: Տեղացիները մեզ հանգստացնում են, ասում են, թե սա երբևէ ամենացուրտ մայիսվերջյան օրն է Նիդեռլանդներում: Ես էլ եմ ինձ հանգստացնում. պատմական իրադարձության եմ ներկա գտնվում: Հետո հիշում եմ, որ երբ Հայաստանում եղանակը մի քիչ էս կողմ-էն կողմ է անում, միանգամից շուխուռներ, թե՝ վերջին հարյուր տարվա մեջ սա առաջին էսպիսի դեպքն ա և այլն: Ուֆ, խաբեք ձեզ այ հոլանդացիներ, ինձ չեք խաբի, մեկ ա գիտեմ, որ ամառ չունեք:
Վերջի զանգ չունեցա, մտածում էի գոնե այս տարի ուրիշի վերջին զանգի հանդեսը կնայեմ, դե հիմա ի՞նչ տարբերություն մասնակցում եմ թե չէ.
Են էլ ի՞նչ վերջին զանգ.
Կարանտին.
Սրիկա է մարդը, եթե նա ապրում է, երբ ապրելն իսկ անհնարին է.
Եվ սրիկա է նա, ով նրան դրա համար սրիկա է անվանում...
Այսօր Արամայիս Սահակյանի ծննդյան օրն էԼսեցի ռադիոյով իր բանաստեղծությունները. Ամենաշատը սա տպավորվեց
Զրույց անծանոթ երեխայի հետ
Զանգահարեցի մոտ բարեկամիս,
Ուրիշ տեղ ընկա պատահմամբ, սակայն՝
-Պապա, այդ դու՞ ես, Ինչու՞ չես գալիս:
-Լսեցի ինչ-որ երեխայի ձայն:
-Մաման ասում է որ չես սիրում մեզ,
Որ էլ չես գալու, այդ ճի՞շտ է պապա:
Պապա հիվանդ եմ, միթե՞ չգիտես,
Հեռախոսը թող և արի հիմա:
-Կգամ,- ասում եմ ,- բալիկս կգամ,-
(Եվ հույզն է խեղդում ինձ ալիք-ալիք)
Ես այս անգամ շատ հեռվից եմ խոսում.
-Բժիշկ կբերեմ, նվեր, խաղալիք:
-Բայց հեկեկում է նա սրտակեղեք
Ու լացի միջից ասում է այսպես.
-Եթե հեռու ես, ինքնաթիռով արի,
Նվեր չեմ ուզում, ես ուզում եմ քեզ:
-Կգամ,- ասում եմ:
Ու էլ ոչ մի բառ:
Որտե՞ղ ես դու՜ հայր, անծանոթ մանկան,
Ապրում ես, սակայն որբ է երեխադ:
Երաժշտությունը բավական է կյանքի համար՝ բայց մի ամբողջ կյանքը բավական չէ երաժշտության համար:
Սերգեյ Ռախմանինով
Որ էսպես շարունակվի ես ակկորդեոն նվագել էլ կսովորեմ...
Գիտեք հեշտ ա՞ ջահել,սիրուն,հարուստ լինելը:Գիտե՞ք ինչ պրոբլեմներ են ունենում:Օֆ-օֆ:Բարևեցի՞:
Հա,չմոռանամ ասել,որ միշտ ,մինչև կյանքիս վերջին շունչը ձեզ հետ կլինեմ :Oбращайтесь ... ցանկացած նյութական խնդիրներիս ժամանակ:![]()
Քո աչքերն ինձ կանչեցին, ու ես հլու վեր կացա…
Ես ստիպված աբորտ արեցի ապագա պատմվածքիս, քանի որ մաթեմն ու ֆիզիկան դեմ էին մեր ապօրինի հարաբերություններին:![]()
Alphaone (25.05.2013), CactuSoul (25.05.2013), impression (24.05.2013), John (25.05.2013), keyboard (25.05.2013), Smokie (25.05.2013), StrangeLittleGirl (24.05.2013), Stranger_Friend (24.05.2013), Մինա (25.05.2013), Նուշություն (25.05.2013)
հաճելի էր նորից տեղափոխվել քո վերջին զանգի օրը, հինգ տարի առաջ ու հիշել քեզ դասնկերներիդ հետ....
շաատ սիրուն օր էր....վերապրեցի~ այսօր ամբողջ օրը...
էհհ..մեծանում ենք, մե-ծա- նում
ասումա պետքա չ՛դժգոհես, որ լավ լինի ամեն ինչ!!!
....բլա, բլա, բլաաա՝
գիրք կարդալ չեմ կարում....![]()
սենց մի գիրք եմ վերցնում, որը քաշել եմ մի էրկու տարի առաջ, ինձ կոտորելով, դողդղալով, որ վերջապես գտա բան, ու ՉԵՄ ԿԱՐՈՒՄ ԿԱՐԴԱՄ
ոչ մի բան հետաքրքիր չի, ոչ մի բան չի կլանում
միջին տարիքի կրիզիս ա կոչվում երևի, որին հայաստանում սաղ ասում են «կարող ա՞ կլիմաքս ա մոտդ»
չէ, կլիմաքս չի, էդքան մեծ չեմ դեռ, միջին տարիքի կրիզիս ա, որը ոչնչացրեց կարդալու պահանջը
ու շատ խոխմ ա, հիմա շուրջս բոլորը կարդում են, ես՝ ինչ-որ էշություններով եմ զբաղված, բայց կար ժամանակ, երբ բոլորն էին էշություններով զբաղված, իսկ ես կարդում էի.... ստացվում ա նենց, որ եթե դու էշություններով չես զբաղվում մասսային համընթաց, մեկա էշություն ես անում...![]()
Find what you love and let it kill you. (c) Bukowski
Alphaone (25.05.2013), Arpine (25.05.2013), CactuSoul (25.05.2013), Chilly (25.05.2013), einnA (29.05.2013), keyboard (25.05.2013), Meme (25.05.2013), StrangeLittleGirl (25.05.2013), Անջրպետ (25.05.2013), Անվերնագիր (25.05.2013), Լուսաբեր (25.05.2013), Հայկօ (25.05.2013), Մինա (25.05.2013), Նաիրուհի (25.05.2013), Շինարար (25.05.2013), Ռուֆուս (25.05.2013)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ