Կյանքը ոնց որ բուլկի ըլնի. կամ չամիչն ա քիչ, կամ համը էն չի
Կյանքը ոնց որ բուլկի ըլնի. կամ չամիչն ա քիչ, կամ համը էն չի
Հիմա սկսում եմ գրել,նորից պիտի գրեմ անիծյալ թեմայով:Շատերը երևի կասեն.<<Զզվցրեց,ամբողջ օրը ցավից ու տառապանքից է խոսում...>>
Թող ասեն...Ես չեմ նեղանա,քանի որ նրանք իրոք ճիշտ են ասում...
Ախր մարդի՛կ ինչպես գրեմ երջանկության կամ ուրախ պահի մասին.երբ երջանկության քաղցր բույրը դեռ միայն երևակայությամբ եմ զգացել:Չեմ կարող....Նորից անկապ բառեր պիտի շարեմ ,նորից ու նորից ...
Թաց աչքերով եմ գրում,սիրտս հուզված է,գուցե ես եմ չափազանց զգայուն,գուցե կյանքն իրոք տանջում է:Չգիտեմ...Կորչեն ուղեղը,միտքը,որ այսքան տանջում են:Հիմարներին երանի կարելի է տալ,նրանք ոչինչ չեն հասկանում,ուղղակի ապրում են:Չնայած,ի՞նչ գիտեմ գուցե ես ամենամեծ հիմարն եմ և ես եմ ամեն ինչ սխալ ընկալում...Կյանք է չէ այս <<խաղի>> անունը,հա՜,հա՜ հենց խաղի,արդեն ապշում եմ այն մարդու վրա,որը կյանքը խաղ անվանեց:Երևի Շեքսպիրի խոսքերն են ձևափոխված.
<<Կյանքը թատրոն է...>>
Թատրոն,որն ունի իր ռեժիսսորը,այդ ռեժիսսորի անունը հենց իմանամ կսպանեմ,որ այսչափ անկապ պիեսներ է գրում....
Ապրում էի էլի ինձ համար <<խարխանդ>>,ամեն ստի հավատալով,ամեն դիմակին իսկական դեմք անվանելով,ապրում էի ավելի լավ,քան հիմա:
...Մի առավոտ արևի ուլտրամանուշակագույն ճառագայթները բացում են աչքերս:Վերջ,դրանով ամեն ինչ ասված համարեմ,այդ անիծյալ առավոտից մինչև այսօր տառապում եմ ճշմարտության ախտով...Սուտ են և փուչ <<Ավելի լավ է դառը իրականությունը,քան քաղցր սուտը...>> խոսքերը:Ու՞մ է պետք անտեր ճշմարտությունը,երբ պիտի ամեն անգամ մի արկղ ցավ թափի գլխիդ ու քոսով վարակի....Ու՞մ է պետք...Ու՞մ...
Մինա (14.04.2013)
ընհամենը մի գրառում, ու բերանս արդեն մի 15 րոպե կլինի բաց ա, տոչնի սենցդեմքիս մկաններն արդեն սկում են ցավալ
![]()
Նիկեա (14.04.2013)
Էսօր ես ու քեռիս նստած խմում էինք ու լավ խորովված միս ուտում… Ու ինքը ինձ Ղարաբաղի կռվի մասին էր պատմում, էն տղերքի, որ հիմա էլ չկան
Իսկ աչքերիցս խելոք-խելոք գլորվում էին արցունքներս, բայց էդ խմածությունից չէր, ես իրոք մեղավոր էի զգում ինձ… հետո զանգեցի մամայիս ու պապայիս հետ խոսացի ու կարոտախեղդ եղած պառկեցի, որ մի քիչ քնեմ… Քնեցի, բայց էսքան խղճի խայթ հլը չէր եղել մեջս…
Արթնացա. խմածությունս անցել էր, բայց ուրիշ բան էր մնացել մեջս …
Ա՛յ մարդ, Դիմակի ո՞վ լինելու մասին ավելի շատ եմ մտածում, քան իմ քննությունների...![]()
- Ես քեզ հեռուստացույցով տեսել եմ,- ասաց անկողնուն գամված հիվանդը:
Ժպտացի: Նրա դեմքն էլ էր ծանոթ: Չորս տարի առաջ ինսուլտ էր տարել:
- Լավ խնամող ունեմ,- ասաց ու ամուսնուն ցույց տվեց: Էլի ծանոթ թվաց: Եվ երբ մի քիչ էլ մտածեցի, հիշեցի, որ իսկապես նրանց տեսել եմ: Amour կինոյում:
Ինձ էսպես նյարդայնացած չէի տեսել: Փատորեն էդ ժամանակ լացում եմ:
Հ.Գ. Մարդ ամեն ինչի ընդունակ է, պարզապես, պայմաններ են անհրաժեշտ-_-:
"Non est ad astra mollis e terris via."
Ինչ է պետք մարդուն երջանիկ լինելու համար:
Մտածեցի,մտածեցի ու հասկացա որ երջանիկ լինելու համար ոչինչ էլ պետք չէ բացի քեզ հասկացող մարդկանցից ու ազատությունից:
Meme (14.04.2013)
Այս օրվա մեջ գերակշռեց խորհրդավորությունը:Առավոտյան կարևոր քննության էի,այդքան էլ ինքնավստահ չէի,բայց ի զարմանս ինձ բոլորից լավ հանձնեցի...
Ուրախ եմ, այսօրվա բոլոր ժպիտները ուղեղիս մեջ են...Սիրում եմ գորիսյան <<սառը>> օրերը,երբ փողոցները դատարկ են,դա դատարկ փողոցների ժամն է,երբ կարող ես մնալ բնության հետ...Դրան լրացնում է մի հանգամանք ևս,երբ բնությունը վայելելուց զատ,նաև վայելում ես սիրելիիդ ձայնը,թեկուզ հեռախոսով...
Մայրս հիվանդ է արդեն քանի օր է,աղոթում եմ,որ լավանա...Նրան տեսնելով թույլ վիճակում ակամայից ես էլ թուլանում...Ես համոզված եմ,որ առավոտյան առողջ կլինի...Փոքր եղբայրս կյանքս լցրել է իմաստով,մի նոր աշխարհ է իր հետ բերել...նրա ամեն մի բառը,շարժումը ,հայացքը սիրտս շարժում է,ջերմանում եմ նրա ամեն արարքից:
Չեմ մոռանում շնորհակալ լինել Աստծուն...
Այսօր կարդացի մի աթեիստի կարծիքը,նա շատ համոզիչ էր խոսում...
<<...Օձաձկներն ապացուցում են,որ աստվածն անօգուտ է:ՄԻ փոքր խմորի կտորի մեջ լցրած քացախը փոխարինում է Եղիցի լույս-ին:Ենթադրենք,որ խմորն ավելի մեծ է,իսկ քացախն ավելի շատ,և դուք կունենաք աշխարհը:Մարդը օձաձուկն է,ուրեմն ինչի՞ է պետք Հայր ամենակալը....>>
Եվ այլն ,և այլ...Նրա բառերի մեջ ճիշտ մտքեր կային,սակայն նա աթեիստ էր դառնում այն բանի համար,որ կարողանա ազատ անցնել մարդկային բարձր հատկանիշների վրայով...Մի՞թե դա ճիշտ է...Իհարկե ոչ,նա գտնում էր,որ եթե պատիժ չի ստանալու,ապա կարող է անել այն ինչ շահութաբեր է սեփական անձի համար...:
Ենթադրենք Աստված չկա և մահից հետո էլ պատիժ չկա,այսինքն չկա հավերժ կյանք,դա դեռ չի նշանակում ,որ կարելի է ոտնահարել բոլոր վեհ հատկանիշները...
Գուցե Աստված չկա,գուցե և կա,չգիտեմ,ես ամենաառաջինն մտքի զորությանն եմ հավատում:Հավատքով լի աղոթքները մեր մտքերի վրա մեծ ազդեցություն են ունենում,այդ պատճառով այդ աղոթքը ունենում է արժեք...:
Միևնույնն է ես շնորհակալ եմ Աստծուց,գուցե միտքը հենց Աստվածն է...
Վերջին խմբագրող՝ enna: 14.04.2013, 22:35:
Smokie (14.04.2013), Stranger_Friend (15.04.2013)
Մաֆինները դրեցի գազօջախի մեջ, եկա նստեցի մութ սենյակում: Միացրեցի Բյուրի սիրած երգը: Ուզում էի իմանալ՝ էդ որ երգն է, որ ինքն ամենաշատն է սիրում. իր բլոգից էի գտել: Հենց առաջին հնչյուններից սենյակի մութը դարձավ մանուշակագույն: Իսկ մի քանի վայրկյան անց խոհանոցից եկող կամաց ձայներ լսվեցին՝ «գը՛մփ», «գը՛մփ»... Գնացի տեսնեմ մաֆիններն են հերթով պայթում: Մանուշակագույն փուչիկների նման: Մինչ ես նայում էի գազօջախի հրավառությունը, մեկը ձեռքը դրեց ուսիս: Շրջվեցի տեսնեմ՝ Բյուրի երգն է:
Arpine (16.04.2013), CactuSoul (15.04.2013), Chilly (17.04.2013), einnA (15.04.2013), Freeman (21.04.2013), My World My Space (15.04.2013), Smokie (16.04.2013), StrangeLittleGirl (15.04.2013), Yevuk (16.04.2013), Այբ (15.04.2013), Անվերնագիր (15.04.2013), Հայկօ (15.04.2013), Մինա (17.04.2013), Նաիրուհի (15.04.2013)
Հայաստանում կյանքը հարբածների դիսկոտեկ ա փոցխերի պահեստում…
Գիշերը ժամը 2-ն ա (հիմա, էլի): Քաղաքային հեռախոսը զանգում ա: Էս ժամի՞ն: Անհանգստացած վերցնում եմ:
- Տեղում է մեքենան:
- Ի՞նչ մեքենա:
- Տաքսի չե՞ք պատվիրել:
- Ոչ:
- Լավ, ուրեմն էլի սխալ զանգեցի:
մդա...
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Երեկվանից մի բան եմ ուզում ասել… հատկապես ներկա ու ապագա ծնողներին:
- Ինչո՞ւ ես տխուր:
- Տխուր չեմ…
- Բա աչքերդ ինչո՞ւ են էս վիճակում…
- Եսի՞մ… Երևի հոգնած են, դրանից ա…
…ու իրականում վատ էի զգում, որ սուտ ասացի, բայց ախր հեչ մտադիր չէի… Լավ էլ առիթ էր ճիշտն ասելու… Չնայած մի թեթև էլ լավ էր, որ մաման չիմացավ, որ իրոք տխուր եմ, բայց ջանիս դարդ ա եղել ամեն դեպքում… Ուղղակի «ինչու ես տխուր»-ից հետո կլիշեի պես բերանիցս թռավ «տխուր չեմ»-ը, ու հետո հո չէի՞ ասելու՝ կներես, սխալ ստացվեց, տխուր եմ իրականում:
Մտածում եմ՝ եթե սկզբի հարցը լիներ՝ «տխուր ե՞ս», ամենայն հավանականությամբ կասեի, որ հա, կամ ավելի շուտ կասեի «եսի՞մ» կամ «երևի», որից հետո արդեն «ինչու»-ին կկարողանայի պատասխանել…
Մի խոսքով… արեք հետևություններ, մեկ էլ տեսար (աստված չանի) ձեր երեխեն էլ ինձ պես խփնված մեկը լինի…
ամաչելու աստիճան սիրուն ու անասելի տխուր բան ա կյանքը…
Alphaone (15.04.2013), Arpine (16.04.2013), Chilly (15.04.2013), Chuk (15.04.2013), einnA (15.04.2013), enna (16.04.2013), Freeman (21.04.2013), ivy (15.04.2013), Katka (15.04.2013), Meme (16.04.2013), Moonwalker (16.04.2013), Ripsim (17.04.2013), Smokie (15.04.2013), Tig (15.04.2013), Yevuk (16.04.2013), Աթեիստ (15.04.2013), Այբ (15.04.2013), ԱնԱիդա (15.04.2013), Մինա (17.04.2013), Նաիրուհի (16.04.2013), Նիկեա (16.04.2013), Ուլուանա (15.04.2013)
Քաղաքը թաղվել է թանձր մառախուղի մեջ:Մի մետրից հետո ոչինչ չի երևում:Մեկ-մեկ լույսեր են կայծկլտում,մեկ էլ լուսակիրի կանաչ լույսն է պարբերաբար փոխվում:Իմ օրերի մեջ միշտ մի քիչ խորհրդավորություն կա,բայց այս օրը առանձին է նրանով,որ քաղաքի բոլոր բնակիչներն էլ խորհրդավորության զգացում ունեն:Երևի մեգն է իր հետ բերել դա...
ՄԻ բան ևս,այսօր սկսեցի իմ պատմվածքը <<Կյանքի ձեռնածու>>:![]()
Անձրևի ու յասամանի հոտը խառնվել են իրար:![]()
Այս պահին թեմայում են 2 հոգի. (0 անդամ և 2 հյուր)
Էջանիշներ