User Tag List

Էջ 431 686-ից ԱռաջինԱռաջին ... 331381421427428429430431432433434435441481531 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 6,451 համարից մինչև 6,465 համարի արդյունքները՝ ընդհանուր 10286 հատից

Թեմա: Անկապ օրագիր

  1. #6451
    Պատվավոր անդամ Katka-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.07.2008
    Գրառումներ
    2,119
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    30 րոպե դրական մարդու հետ շփում ու փոխվում է ամեն ինչ: Պետք է մի օր իրանց դաչա գնամ, նկարներով նենց լավ խորոված ա սարքում: ՈՒ մեկ էլ ծիծաղը մի բան արժե, փոխանցվում ա: Հետո էլ պարզվեց, որ բարեկամներ ենք

  2. Գրառմանը 12 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (26.03.2013), Arpine (26.03.2013), CactuSoul (26.03.2013), Meme (27.03.2013), Smokie (27.03.2013), Valentina (26.03.2013), Այբ (26.03.2013), Մարկիզ (26.03.2013), Մինա (28.03.2013), Նաիրուհի (26.03.2013), Նիկեա (28.03.2013), Շինարար (26.03.2013)

  3. #6452
    Պատվավոր անդամ Claudia Mori-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.02.2011
    Հասցե
    Անհայտ է...
    Տարիք
    38
    Գրառումներ
    1,355
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Պանիրը

    Այսօր առաջին անգամ պանրի հոտի կայֆի տակ եմ ընկել Հիմա կբացատրեմ: Ուրեմն նստում եմ երթուղային, մի կանգառ հետո մի տատիկ է նստում ու երթուղայինը լցվում է աննկարագրելի բուրմունքով: Երկու տղաներ սկսում են բարձրաձայն ծիծաղել, հետո չեն դիմանում ու իջնում են: Ես մտածում եմ, թե երեւի իրենք էին հոտի պատճառը, մինչեւ վարորդը խնդալով չի ասում՝

    - Այ մարդ էդ պանրի բերանը չի լինում փակել?

    - Փակ է, բայց դե հոտ է գալիս, արդար գյուղական պանիր է, նվեր են տվել, որ գումար ունենայի խանութից կգնեի, բայց դե ինչ արած, սրանով պետք է յոլա գնամ,- պատասխանում է այդ տատիկը:

    Երթուղայինի ժողովրդով մի 5 րոպե դիմանում ենք, մեկ էլ հերթական լուսաֆորի մոտ վարորդը դուռը բացում է, որ օդափոխվի: Այդ պահին բոլորս հերթով սկսում ենք ծիծաղել, այնքան մինչեւ ամբողջ երթուղայինը ծիծաղից բռնում է փորը: Վարորդն էլ է սկսում կչկչալ, ի դեպ այն եզակիներից է, ով երբեք մունաթով չի խոսում ուղեւորների հետ: Այդպես 5 րոպե ծիծաղում ենք, մեկ րոպե լռում ամբողջ ճանապարհին: Մարդիկ սկսում են շուտ իջնել, արդյունքում տեղեր են ազատվում, նոր մարդիկ են նստում, վարորդը ցնծում է:

    - Մայրիկ ջան դու շուտ-շուտ նստի, լիքը ուղեւոր կունենամ:

    Մենք արդեն ծիծաղից լաց ենք լինում, մեկ էլ մի պապիկ է մտնում, աչքերը սկսում են պսպղալ ու պապին բարձրաձայն ոգեւորված ասում է՝

    - Էս պանիրի հոտ ա գալիս? Մեր գեղի պանրից է

    Վայ պապի մեզ մեր պլանը հերիք չէր, մի հատ էլ կրակի վրա յուղ լցրեց

    -Ինչ էք անձեռոցիկներով նստել, ամենաբնական հոտերից է, էնքան ախմախ պանիր եք կերել, չգիտեք իսկական պանրի հոտը որն է:

    Տատին իջնում է՝ ներողություն խնդրելով, բայց եւ ասելով, որ մեր կայնքը լավ երկարացրեց: Մենք շնորհակալություն ենք ասում, բայց դե պանրի հոտը թեւածում է երթուղայինի մեջ: Մեկ էլ էս մեր դեմք վարորդը ասում է՝

    - Ժողովուրդ, եկեք էդ պանիրը տանենք ֆուտբոլի դաշտ, դնենք հակառակորդի դարպասի մոտ
    Վերջին խմբագրող՝ Claudia Mori: 26.03.2013, 21:01:
    Եթե ուզում ես հրաշք տեսնել, փորձիր ինքդ հրաշք լինել…

  4. Գրառմանը 13 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (26.03.2013), John (27.03.2013), Ruby Rue (27.03.2013), Smokie (27.03.2013), Valentina (26.03.2013), Անջրպետ (27.03.2013), Արևհատիկ (30.03.2013), Հայկօ (26.03.2013), Մարկիզ (26.03.2013), Մինա (28.03.2013), Նաիրուհի (26.03.2013), Նիկեա (28.03.2013), Ռուֆուս (27.03.2013)

  5. #6453
    Bleeding Sunshine CactuSoul-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2006
    Հասցե
    Within The Realm Of A Dying Sun
    Տարիք
    39
    Գրառումներ
    3,463
    Mentioned
    11 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Նույնիսկ ոչ թե մեկ-մեկ, այլ շատ հաճախ մարդիկ, մեկը՝ մամաս, հարցնում են, թե ինչու չեմ փոխում աշխատատեղս, ինչու չեմ գնում ուրիշ տեղ, ուր ավելի լավ կվարձատրեն։ Բայց ասեք, ես չեմ՝ դուք եք, ծրագրավորման կամ ՏՏ ոլորտի հետ կապված ուրիշ ո՞ր ֆիրման ա էսքան մշակութային ու ճանաչողական միջոցառումներ կազմակերպում, ո՞ր ֆիրման ա ամսվա տակին-գլխին տոն գտնում/ստեղծում, ու տոնը նշելու կարևորագույն մաս դարձնում ազգային երգ-պարը, ո՞ր ֆիրման ա էքսկուրսիայի ժամանակ «Թարս պար» պարում, որ անձրևը կտրվի…
    Կամ ո՞ր ֆիրման ա ասում՝ աշխատող ջան, չորեքշաբթի օրով կարող ես գործի փոխարեն Քարվաճառ գալ, բացակայությունդ հարգելի կլինի Գնում ենք Քարվաճառի ազատագրման 20-ամյակը նշելու


    Հ.Գ.
    Շուտ եմ ասել՝ աչքով տալ չկա

    ամաչելու աստիճան սիրուն ու անասելի տխուր բան ա կյանքը…

  6. Գրառմանը 23 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (26.03.2013), Arpine (26.03.2013), Chilly (26.03.2013), cold skin (28.03.2013), einnA (27.03.2013), John (27.03.2013), murmushka (26.03.2013), Smokie (27.03.2013), StrangeLittleGirl (26.03.2013), Tig (26.03.2013), Valentina (26.03.2013), Yevuk (28.03.2013), Այբ (26.03.2013), Անջրպետ (27.03.2013), Անվերնագիր (27.03.2013), Դատարկություն (28.03.2013), Հայկօ (26.03.2013), Մարկիզ (26.03.2013), Մինա (28.03.2013), Նաիրուհի (26.03.2013), Ներսես_AM (27.03.2013), Նիկեա (28.03.2013), Ուլուանա (26.03.2013)

  7. #6454
    ... Chilly-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.11.2006
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    1,619
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ուֆ աման չիդեմ է, թե էս ֆուտբոլիստները խի՞ սենց արեցին…

    Sent from my Galaxy Nexus

  8. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (26.03.2013), Մարկիզ (26.03.2013), Նիկեա (28.03.2013)

  9. #6455
    Bleeding Sunshine CactuSoul-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2006
    Հասցե
    Within The Realm Of A Dying Sun
    Տարիք
    39
    Գրառումներ
    3,463
    Mentioned
    11 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մի ժամանակ թեմա կար՝ «Ուզում եմ…»: Ակումբում «բարեփոխումների» ժամանակ էդ թեման էլ ընկավ կրճատման տակ ու հիմա չկա: Էդ թեման հատկապես տպավորվել էր Անուլի մի գրառումով… բայց էդ արդեն ուրիշ պատմություն ա, որ կարող ա մի օր համապատասխան թեմայում պատմեմ: Ասածս էն ա, որ հիմա ինչ ուզում ենք, դրա մասին պատմելու համար պիտի ստիպված ստեղերանք մի տեղ գրենք:
    Մի տեսակ սիրտս նեղվում ա:

    Լավ, անցնեմ բուն ասելիքիս.


    Ուզում եմ մի օր Brendan Perry-ի ու Lisa Gerrard-ի հետ թեյ խմեմ մի հարմարավետ սրճարանում
    Ուզում եմ մի օր գարեջուր խմել Mick Moss-ի հետ

    Մեկ էլ մտածում էի՝ եթե Դոստոևսկին կենդանի լիներ, կուզեի՝ հարևանս լիներ: Ես էլ մեկ-մեկ համով բաներ կթխեի, թեյ կդնեի ու Ֆյոդոր պապիին կհրավիրեի մեր տուն՝ աշխարհից ու կյանքից զրուցելու


    Գիժ ե՞մ
    ամաչելու աստիճան սիրուն ու անասելի տխուր բան ա կյանքը…

  10. Գրառմանը 11 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Arpine (27.03.2013), Chilly (28.03.2013), cold skin (28.03.2013), John (27.03.2013), Meme (27.03.2013), Smokie (27.03.2013), Valentina (27.03.2013), Մինա (28.03.2013), Նաիրուհի (28.03.2013), Նիկեա (28.03.2013), Ուլուանա (27.03.2013)

  11. #6456
    Հատուկ John-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.04.2006
    Տարիք
    33
    Գրառումներ
    5,753
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Տատիկ ու Պապիկ դառնալու ծնողներիս ցանկությանը միացել է եղբորս` հորեղբայր դառնալու ցանկությունը... գոնե Հայրիկ որոշեր դառնալ` սաղ հարցերը կլուծվեին... ես էլ հանգիստ կապրեի

  12. Գրառմանը 13 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (27.03.2013), erexa (27.03.2013), Meme (27.03.2013), Smokie (27.03.2013), Tig (28.03.2013), Valentina (27.03.2013), Աթեիստ (27.03.2013), Անջրպետ (28.03.2013), Արէա (28.03.2013), Հայկօ (27.03.2013), Մինա (28.03.2013), Նաիրուհի (28.03.2013), Նիկեա (28.03.2013)

  13. #6457
    Պատվավոր անդամ Meme-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.01.2010
    Տարիք
    33
    Գրառումներ
    2,344
    Բլոգի գրառումներ
    9
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Անկապի բոլորիդ գրառումներին անչափ կարոտել էի...
    չնայած անդամների փոփոխություն կա , բայց միևնույննա շունչն ու համը նույննա
    երեխեեեեեեք համ էլ գարունա~ էէէ~
    ասումա պետքա չ՛դժգոհես, որ լավ լինի ամեն ինչ!!!
    ....բլա, բլա, բլաաա՝

  14. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (27.03.2013), Arpine (28.03.2013), Մինա (28.03.2013), Նիկեա (28.03.2013)

  15. #6458
    Ադմինիստրատոր Artgeo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Թբիլիսի, Վրաստան
    Տարիք
    39
    Գրառումներ
    8,377
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Դուխողովակ, իմտարածք, դիմագիրք, ջիփոստ, թեժփոստ, չորսքառակուսի... Հայաստանի պետական լեզուն հայերենն է...

  16. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (28.03.2013), Smokie (28.03.2013), Մինա (28.03.2013), Նիկեա (28.03.2013)

  17. #6459
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Էս գիշեր, երազումս, չգիտեմ ինչի Արէային եմ տեսել: Ու էդտեղ հասկացա, թե մենակ վիրտուալ շփվելով ինչքան սխալ կարող ես պատկերացնել մարդուն: Ախր հեչ նման չէր իր վիրտուալ կերպարին:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  18. Գրառմանը 9 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (28.03.2013), Arpine (28.03.2013), CactuSoul (28.03.2013), Smokie (28.03.2013), Արէա (28.03.2013), Հայկօ (29.03.2013), Նաիրուհի (28.03.2013), Նիկեա (28.03.2013), Վոլտերա (28.03.2013)

  19. #6460
    Ցինիկ Գալաթեա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.01.2008
    Հասցե
    -
    Գրառումներ
    6,144
    Բլոգի գրառումներ
    12
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեր օֆիսի մոտ մի հատ Մերսեդես ջիպ ա կանգնած, հետևի մասում պաստառ ա կպցրած, գրած ա՝ ՇՏԱՊ ՎԱՃԱՌՎՈՒՄ Է:
    Արդեն չորրորդ ամիսն ա կանգնած ա:
    Էնքան անձրև ա եկել վրեն էս ընթացքում, որ իմ կարծիքով հեսա ծաղկելու ա, ճուտ հանի:
    Ուշադիր հետևում եմ, հենց հանեց, մի հատ պուճուր Մերսիկ, զանգելու եմ պաստառի վրի համարով, ասեմ տան ինձ, պահեմ

  20. Գրառմանը 15 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (28.03.2013), CactuSoul (28.03.2013), Chuk (28.03.2013), Katka (29.03.2013), Meme (28.03.2013), Mephistopheles (28.03.2013), Աթեիստ (28.03.2013), Այբ (29.03.2013), Լուսաբեր (31.03.2013), Մարկիզ (31.03.2013), Մինա (28.03.2013), Նաիրուհի (29.03.2013), Նիկեա (29.03.2013), Շինարար (28.03.2013), Տրիբուն (29.03.2013)

  21. #6461
    alien
    Alphaone-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.11.2012
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    38
    Գրառումներ
    2,780
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Օրեր կան, որ հենց արթնանալու պահից ձախողված են ու ինչ ուզում ես արա, մի պստի գոբլին թաքնվել, ամեն բան խառնում է իրար... Էսօր սատանան ասում էր վրան ծխախոտի ծուխ փչեմ, նիկոտինից սատկի, բայց սպիրտի մեջ խեղդելն էլ օգնեց, գոբլինը չվերապրեց, բայց դե օրս էլ գոբլինին չվերապրեց... Ո՜նց չեմ սիրում պլանները կրծող էդ պստիկ ատամնավորներին

  22. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    John (28.03.2013), Ruby Rue (28.03.2013), Այբ (29.03.2013), Գալաթեա (28.03.2013), Նիկեա (29.03.2013)

  23. #6462
    Acta est fabula! Անվերնագիր-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.03.2012
    Տարիք
    29
    Գրառումներ
    1,255
    Mentioned
    11 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Էրեկ մեկը ասեց, թե ես շատ եմ ֆանտազիաներով ապրում. ինձ հազիվ պահեցի, որ չընկնեմ դրակոնիս վրայից

  24. Գրառմանը 22 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (29.03.2013), Ambrosine (29.03.2013), Arpine (29.03.2013), CactuSoul (29.03.2013), einnA (30.03.2013), ivy (29.03.2013), Meme (29.03.2013), Ruby Rue (29.03.2013), Sambitbaba (29.03.2013), Smokie (29.03.2013), StrangeLittleGirl (29.03.2013), Yevuk (30.03.2013), Այբ (29.03.2013), Անջրպետ (29.03.2013), Արէա (29.03.2013), Հայկօ (29.03.2013), Մինա (30.03.2013), Նաիրուհի (29.03.2013), Նիկեա (29.03.2013), Ուլուանա (29.03.2013), Ռուֆուս (29.03.2013), Տրիբուն (29.03.2013)

  25. #6463
    Nowhere Man Smokie-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.02.2010
    Հասցե
    Nowhere Լand
    Տարիք
    34
    Գրառումներ
    4,880
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մի այլ կարգի հաճույք եմ ստանում, հասարակ, թեթեւ բաներից, ինձ կրեատիվ եմ զգում

    Ինչքան շատ երաժշտական ալբոմներ եմ հավաքում folder-ներումս, էնքան ավելի ու ավելի եմ ոգեւորվում, մեկ-մեկ նույնիսկ մտքիցս թռնում ա, չեմ իմանում որի՞ց սկսեմ, ո՞րը հետոյին թողնեմ, որ չմոռանամ: Սկսել եմ ոչ միայն մոռացվողները, քիչ լսվողները առանձնացնել folder-ներում, այլեւ առանձին folder-ներում հավաքում եմ ըստ այն մարդկանց,կամ այն «տեղից» ումից, կամ որտեղից որ բացահայտել եմ Դզու՜մ ա Ավելի ձեւավորվող ճաշակն էլ մի կողմից ա ոգեւորում


    Էսօրվա «Մելոդիկա»յի պատմությունն ու երգն էլ էին հրաշք: Here Comes The Sun
    Վերջին խմբագրող՝ Smokie: 29.03.2013, 12:55:
    Երաժշտությունը բավական է կյանքի համար՝ բայց մի ամբողջ կյանքը բավական չէ երաժշտության համար:

    Սերգեյ Ռախմանինով

  26. Գրառմանը 11 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (29.03.2013), Arpine (29.03.2013), CactuSoul (29.03.2013), Chilly (29.03.2013), Sambitbaba (29.03.2013), Tig (29.03.2013), Այբ (29.03.2013), Մինա (30.03.2013), Նաիրուհի (02.07.2013), Նիկեա (29.03.2013), Ուլուանա (29.03.2013)

  27. #6464
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,056
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Լիլիթ Պիպոյան էի լսում, մեկ էլ մոտս շատ խորը նոստալգիա առաջացավ... Էդպես հազվադեպ է լինում, որ ութսունականները կարոտեմ:
    Բայց հիմա եղավ. միտքս ինձ հետ տարավ մի քսանհինգ տարով: Մեր տան հոտը զգացի, տան անդամների ձայները...
    Ահա մեր հին հեռուստացույցը, որի միջից հնչում է «Բալենի» երգը:
    Ո՞վ է երգչուհին:
    Զարմանալիորեն առանց երկար ջանքերի միանգամից մտաբերեցի անունը: Զառա Տոնիկյան:
    Ու քանի որ հիշեցի իրեն, մտքովս անցավ գտնել տեսնել՝ որտեղ է, ինչ է...

    Տեղեկություններ փնտրելու ընթացքում մի նկար գտա, որն ավելի խորացրեց ութսունականների նոստալգիաս:
    1988 թվական, ես ութ տարեկան եմ:
    Իսկ քանի՞ տարեկան են այս մարդիկ:
    Զառան, Մարտինը, Արամոն, Էմման, Աշոտը, Սյուզանը, Նադեժդան, Ռուբենը, Արտավազդը, Շառլը...

     •
    • 
     Սեղմել՝ ցույց տալու համար


  28. Գրառմանը 17 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (29.03.2013), CactuSoul (29.03.2013), murmushka (29.03.2013), Sambitbaba (29.03.2013), StrangeLittleGirl (30.03.2013), Yevuk (30.03.2013), Աթեիստ (30.03.2013), Անվերնագիր (30.03.2013), Դատարկություն (02.04.2013), Էլիզե (06.04.2013), Հայկօ (30.03.2013), Ձայնալար (30.03.2013), Մարկիզ (31.03.2013), Մինա (30.03.2013), Նիկեա (30.03.2013), Ուլուանա (29.03.2013), Ռուֆուս (29.03.2013)

  29. #6465
    ես գիտեմ... Գեա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.03.2010
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    868
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հերթում կանգնած սպասում եմ, թե երբ պետք է ներս մտնեմ: Կարող եմ նաև չսպասել ու անտեսել հերթը, բայց փորձում եմ քաղաքավարի գտնվել, մանավանդ, որ կողքիս հիմնականում մայրեր են առողջ ու հիվանդ երեխաների հետ: Ինձնից հետո կանգնած մի տարեց կին խնդրում է.
    -Աղջիկ ջան, Գլխավորը միայն պետք է ստորագրի ու կնիք դնի, կարելի՞ է ես արագ մտնեմ, դուրս գամ:
    _Այո, այո իհարկե,խնդրեմ,_հետո դառնում եմ նրանից հետո կանգնած կնոջը, որը կարծես թե վերջինն է հերթում:
    _Դուք էլ կմտնեք, հետո նոր ես կգնամ, լա՞վ:
    Կինը ուրախացած ժպտում է: Դեմքին հենց այդպես էլ գրվում է. այս ի՜նչ հաջողություն էր...
    Հանկարծ նրա յոթ-ութ տարեկան տղան վրա է տալիս.
    _Չէ՛, Ձեր հերթն է Դուք էլ մտեք, ինչո՞ւ պետք է բոլորին զիջեք:
    _ԻՄ գործը երկար է փոքրիկ, չեմ ուզում, որ դու երկար կանգնած մնաս միջանցքում, շրջապատում հիվանդներ կան, կվարակվես:
    Նա երկար ու շնորհակալ նայեց ու հանկարծ...
    _Աստված օրհնի Ձեզ:
    Լեզուս կապ ընկավ, մի կերպ կարողացա կմկմալ.
    _ Առաջին հերթին քեզ փոքրիկ:
    Վերջին խմբագրող՝ Գեա: 29.03.2013, 19:16:
    Է՜յ, դո՛ւ` սապատ դառած ՃԻՇՏ, անապատ եմ մտել: Քեզ մաշելու համար ծարավ եմ մնալու...

  30. Գրառմանը 30 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (29.03.2013), Ambrosine (29.03.2013), CactuSoul (29.03.2013), Chilly (29.03.2013), Chuk (29.03.2013), einnA (30.03.2013), erexa (29.03.2013), keyboard (31.03.2013), Lusntag Lusine (31.03.2013), Meme (29.03.2013), Moonwalker (30.03.2013), murmushka (29.03.2013), Ripsim (29.03.2013), Sambitbaba (29.03.2013), Smokie (29.03.2013), Stranger_Friend (29.03.2013), Tig (29.03.2013), Valentina (29.03.2013), Yevuk (30.03.2013), Աթեիստ (30.03.2013), ԱնԱիդա (29.03.2013), Անվերնագիր (30.03.2013), Հայկօ (30.03.2013), Մարկիզ (31.03.2013), Մինա (30.03.2013), Նաիրուհի (29.03.2013), Ներսես_AM (29.03.2013), Նիկեա (30.03.2013), Շինարար (31.03.2013), Ուլուանա (29.03.2013)

Էջ 431 686-ից ԱռաջինԱռաջին ... 331381421427428429430431432433434435441481531 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 4 հոգի. (0 անդամ և 4 հյուր)

Համանման թեմաներ

  1. Շատ անկապ օրագիր
    Հեղինակ՝ Աբելյան, բաժին` Անձնական օրագրեր
    Գրառումներ: 29
    Վերջինը: 14.11.2014, 14:59

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •