Ինչ լավ կլիներ եթե մարդիկ հասկանային որ նոր տարին ամսի տասներեքով չի վերջանում,այն շարունակվում է:Երբեք չպետք է դադարել հավատալ հրաշքներին ու նվերներ մատուցել հարազատ մարդկանց:Չմոռանաք![]()
Ինչ լավ կլիներ եթե մարդիկ հասկանային որ նոր տարին ամսի տասներեքով չի վերջանում,այն շարունակվում է:Երբեք չպետք է դադարել հավատալ հրաշքներին ու նվերներ մատուցել հարազատ մարդկանց:Չմոռանաք![]()
Ամեն ինչ խառվել է իրար՝ վախ, սպասում, անորոշություն, անհանգստություն, շտապողականություն, երազանք, հուզմունք, հույս ու անսահման մեծ ՍԵՐ...
Մի՛ փորձիր թաքցնել սխալդ, ընդունի՛ր այն, պատասխա՛ն տուր և շարժվի՛ր առաջ
Ambrosine (14.01.2013), CactuSoul (14.01.2013), einnA (14.01.2013), erexa (13.01.2013), ivy (14.01.2013), Meme (14.01.2013), Mephistopheles (13.01.2013), Norton (14.01.2013), Tig (14.01.2013), Անվերնագիր (14.01.2013), Արևհատիկ (14.01.2013), Գալաթեա (13.01.2013), Ինչուիկ (20.01.2013), Նաիրուհի (14.01.2013), Շինարար (14.01.2013), Ուլուանա (14.01.2013)
Իմ թշնամու աննուն է համակարգիչ, բայց նա է հենց երջանկությունս.
էս ինչ օրն ենք ընկել, գրողը տանի...
Վերջին խմբագրող՝ Անվերնագիր: 14.01.2013, 15:12:
A long time ago, in a galaxy far, far away...
ես էդ Բիլ Գեյթսի *ա*ան![]()
Ես էլ եմ գրում, ես կասեի շատ լավ եմ գրում, բայց իմ մտքերում միայն: Մի երկու անգամ փորձեցի մտքերս թղթին հանձնել, հետո զգացի,թե որքան անկատար են նրանք, իսկ իմ մտքերում, իմ հոգում շատ լավն են, դրանց ոչ ոք չի կարող հասնել, ոչ ոք չի կարող քննադատել, քարկոծել, անգամ հասկանալ և մեկնաբանել: էնպես որ իմ ստեղծագործությունները կարդալու համար, հարկավոր է կարդալ իմ մտքերը:
![]()
Էսօր Բարեկամության մետրոյի տակի խանութները դատարկել, էկել եմ![]()
Blessed the poison which brings the end
Ու էս տափակությունը հայերին դուր ա գալիս:
Blessed the poison which brings the end
Մելամաղձախտ
Փաստորեն էդպիսի հիվանդություն կա ու ես հակված եմ դրան
Մերսի Բուլգակոոով![]()
Blessed the poison which brings the end
Ռեալի ֆաներ, ինձ չսպանեք, բայց պիտի ասեմ: Էսօր Արմնյուզն էի նայում, պատմում էին համաշխարհային շոուբիզնեսում կատարվող դեպքերի մասին, ու մեկ էլ թեմա բացվեց Քրիստյանո Ռոնալդոյի ու իր ընկերուհու վեճի մասին: Փաստորեն ընկերուհին բողոքում էր, որ Ռոնալդոն անընդհատ հայելու մեջ է նայում, անգամ սիրով զբաղվելիս, ու պատմում էր, ոնց ա մի անգամ տանը ընկել ու սկսել է իր վրա գոռալ:Դե նույն կերպ էլ ֆուտբոլի դաշտում ա վարվում
![]()
Blessed the poison which brings the end
Այօրվա երթուղայինը ժամանեց անիմեի նման: Ինքը դեղին էր, տարօրինակ չափսերով ու տարօրինակ անտենայով: Տարօրինակությունները շարունակվեցին նաեւ ներսում: Առաջին երաժշտությունը, որ լսեցի Tina Turnern էր, հետո լսվեցին լատինոամերիկյան ռիթմեր, հետո ռոք:
Այդ ամենը միգուցե սովորական լիներ, եթե վարորդը չունենար հայ տղաների մի տեսակին բնորոշ «չոլկա» եւ ավտոմեքենայում հնչող երաժշտությունից կիլոմետրերով հեռու գտնվող արտաքին: Թերեւս հետաքրքիր էին միայն նրա «տորնադո» ականջները, որոնք էլ ավելի զվարճալի էին դարձնում առանց այդ էլ ծիծաղելի իրավիճակը: Ականջների մասին գրելով բացարձակ նպատակ չունեմ նրան վիրավորել, պարզապես նկարագրում եմ, որ դուք էլ ինձ պես պատկերն ամբողջական տեսնեք:
Վարորդը մի տեսակ շատ երջանիկ էր ու զգացվում էր, որ երթուղայինը նոր է: Մի տեսակ նման էր Հայաստանում տարածված պաստառներին, որի վրա կարելի էր գրել՝ «Երթուղայինը ես եմ»: Ամեն ինչ ավելի ծիծաղելի դարձավ, երբ նա ավտոմեքենան սկսեց վարել երաժշտության տեմպի ներքո: Ամեն ինչ ծիծաղելի չդարձավ, երբ ես մտքով պատկերացրեցի, թե ինչ կկատարվի, եթե հանկարծ միանա Արամ Խաչատրյանի Սուսերով պարըԲայց ոնց որ թե էժան պրծանք, ու Սուսերով պարն այժմ լսվում է միայն ստեղնաշարիս ձայնով:
Ամեն դեպքում տարբեր էր այս օրը, ու ինձ մոտ ցանկություն չառաջացավ միացնել իմ mp3-ը ու կտրվել աշխահից: Տեղով արդեն կտրված էինք![]()
Եթե ուզում ես հրաշք տեսնել, փորձիր ինքդ հրաշք լինել…
Երթուղայինի թեման շարունակեմ. կյանքում առաջին անգամ մենակ երթուղային 25 տարեկանում նստեցի, երբ կուսեցիներս արդեն շատ դաժան էին ձեռ առնում տաքսիով դասի գնալը, հասա ուզածս տեղը, զանգեցի տուն, մի լաաաավ գլուխ գովացի... Ես էլ գիտեմ, որ անհեթեթ է, բայց...![]()
Էս թեմայի վերնագիրը մանկուց ինձ շատ էր սազումհաճախ եմ գիտակցում, որ վերնագրում օգտագործված ածականը ինձ ավելի քան բնորոշ է: Ու հատկապես էդ մասին հիշում եմ էն ժամանակ, երբ հարցնում են "ի՞նչ նորություն կա", կամ "ի՞նչ կա-չկա"... ի՞նչ պետք ա լինի, անկապ ապրում եմ էլի` մի օր լավ, մի օր վատ... Ամեն օր անում եմ նույն (արդեն բնավորությանս մեջ ամրացած) սխալները: Սկսած ծխելուց, վերջացրած դաս սովորելու փոխարեն անկապ (մի տեղից ծանոթ ա է էս բառը` տեղը չեմ բերում) ժամանակ սպանելուց: Դե գիտեմ իհարկե, որ ոչինչ չի փոխվի (համենայնդեպս դեպի լավը) մինչև ինքս չփոխեմ: Բայց մեկ էլ մտածում եմ. արժի՞ որ` ապրում եմ էլի անկապ...
erexa (18.01.2013), Ամմէ (19.01.2013), Անվերնագիր (18.01.2013), Նաիրուհի (22.01.2013)
Օ՜ մեծն արարիչ, մարդկության հավերժ առեղծված, ինչո՞ւ մեզ շնորհեցիր բանականությամբ (ոմանց կարծիքով ամենահզոր զենքով,) ինչո՞ւ շնորհեցիր, եթե դա չի կարող տալ գլխավոր հարցերի պատասխանը... բայց ոչինչ դրա հակաթույնն էլ կա. ««Խմիր, քանի... արթնանում ես դեռ քնից...»»
A long time ago, in a galaxy far, far away...
Վոլտերա (18.01.2013)
Մեկ-մեկ զզվում եմ թիթիզ աղջիկներից և տղաներից: Որոնք ընկած են գեղեցիկ լինելու ետևից:
Ես ինձ սիրում եմ սենց գեշ:![]()
Բարությունը միակ զգեստն է, որը երբեք չի հնանում:
Հենրի Թորո
Այս պահին թեմայում են 6 հոգի. (0 անդամ և 6 հյուր)
Էջանիշներ