Երեկ ես ու Կարնո Սոսեն բախտ ունեցանք մոտ մեկ ժամ զրուցելու Արսինե Խանջյանի հետ։ Դրանից հետո մի քանի ժամ երկուսիս բերաններն էլ չէին փակվում. երջանիկ ապորշի ժպիտով քայլում էինք
Հրաշք մարդ է Արսինեն, պարզ, անմիջական, խելացի, սրտացավ։ Ինչպես բոլոր սփյուռքահայերը, չմոռացավ «տիկին նախարարուհիին», ով նրան ևս հասցրել է սարսափելի հիասթափեցնել։
Ատոմ Էգոյանը հայախոս չէ, բայց հաստատ ամբողջ նախարարությունից շատ բան է արել հայության համար։ Ու նախարարուհին և նրա ինչ-որ օգնական Արսինեի դեմքին ասում են. «Ամոթ ամուսնուդ, որ հայերեն չի խոսում»։
Հակոբյանն ուզում է Սփյուռքում գործող դպրոցները զարգացնել այն դեպքում, երբ Եղեռնից հետո մարդկանց, այդ թվում և Արսինեի նախնիների համար օրվա հացի չափ կարևոր էր ինքնությունը պահպանելը, ու դեռ կարգին ոտքի չկանգնած՝ դպրոցներ բացեցին ամենուր։ Մինչդեռ էսօր միլիոնից ավելի հայեր ունենք Ռուսաստանում, բայց չունենք գոնե մեկ ամենօրյա հայկական դպրոց։
Ինչո՞վ է զբաղված էդ գրողի տարած նախարարությունը. Սփյուռքը վերջնականապես Հայաստանից կտրելո՞վ։
Տարվա մեջ մի քանի տասնյակ երիտասարդի «Արի տուն» ասելու համար նախարարություն չեն պահում։
Էջանիշներ