Չէ բայց պիտի ասեմ: Սովորաբար նույնիսկ ամենից վատ կազմակերպված միջոցառումից աշխատում եմ դրականը վերցնել կամ էլ վերջնական հաշվով մտածում եմ « դե ջհանդամ օրս փոխվեց»: Երեկ իբր թե ապրիլի 7 էր: Մեզ հրավիրել էին համալիր տոնական համերգի: Տոմսերով, կարգ տեղ նշած: Ճիշտ ժամին գնացինք ու մնացինք կանգնած: Մեր տեղերը զբաղված էին: Տեղից ոչ մեկին հանել չստացվեց, որովհետև մեզ ասեցին « մարդիկ մի ժամ առաջ եկել նստել են, կարողա ձեր խաթր հելնեն»: Ասում եմ, բայց մենք տոմս ունենք, իրենք էլ թե է մենք էլ ունենք ու հանեց մի բուխտ տոմս առանց որևէ նշման: 15 րոպե կազմակերպիչ էինք ման գալիս որ օգնի: Վերջապես մեկին գտանք, բայց դե ինչ կարայինք անեինք մենք ամբոխի դեմ: Դեռ մի բան էլ մուննաթ եկան վրաներս, որ « կես ժամ բան պիտի նայենք հարամ եք անում»: Մի խոսքով տեսա, որ ապարդյուն ա անցնելու սկսեցի ազատ աթոռ գտնել, վերջապես մեկը գտանք ու ես ու աղջիկս երկուսով մի կերպ հարմարվեցինք: Մեզ հետ եկածները մնացին էտպես կանգնած: 45 րոպե կիսանստած ու աղջկաս բողոքները լսելուց հետո որոշեցինք դուրս գալ: Համերգը վատը չէր որպես էտպիսին, բայց ինչպես միշտ հայավարի անկազմակերպ էր ու հավաքվածներից շատերը հաստատ ոչ մի գեղագիտական հաճույք չէին ստանալու, մանավանդ երբ սոպրանո ա երգում իսկ ետևի նստարանին նստած երիտասարդը ասում ա « այ քիրիկ էս ինչ չաղ ես» ...
... ու երևի թե տեղին կլիներ ասել սա Հայաստանն է այստեղ մենք տանն ենք, որտեղ մեզ ոչ ոք բանի չի դնում...հետո էլ Նիգ- Ապարան հասարակական միությունը պիտի «գոռա» մենք մեծ շուքով նշեցինք մեր 10-ամյակը...էտ շուքը մենակ առաջին շարքի կապույտ « թագավորական» աթոռների համար էր նախատեսված, իսկ մնացածը... ով շուտ նա կուշտ
... հա ի դեպ համերգը բարեգործական էր...սրանով ամեն ինչ ասված
Էջանիշներ