Ոնց եմ ուզում լռեեեեեեեեեեեեել:գոռալու չափ: տեսնես կհասկանա մեկը, որ լռությունս ճիչից էլ վատն է
Ոնց եմ ուզում լռեեեեեեեեեեեեել:գոռալու չափ: տեսնես կհասկանա մեկը, որ լռությունս ճիչից էլ վատն է
Պատրաստվիր ավելի լավ, քան անհրաժեշտ է ու թող, որ ամեն ինչ իր հունով ընթանա:
Մի տեսակ անկապ է լինում, երբ անընդհատ գրում ես հիշողությունների մասին, որոնք գալիս են մութ ու ցուրտ տարիներից, բայց դե Ակումբում մենք նման բաժին ունենք, ուրեմն մտքերս եկել են ու պետք է արձանագրեմ
Մատնաշունչ....
Այսօր հասկացա, որ այս բառի մասին մոռացել եմ, քանի որ վաղուց չեմ զգացել, թե դա ինչ է, ու փառք Աստծո...
Այդ տարիներին էր, երբ ես, մորքուրիս աղջիները ու եղբայրս մութ ժամանակ տանը իրար մատների վրա դուռ փակելով ման էինք գալիս, ու լաց էինք լինում ոչ թե մեր մատի ցավից, այլ այն մտքից, որ մի քանի օր հետո այն մատնաշունչ է լինելու...
Ամենասարսափելին լինում էր, երբ զոհ էին դառնում աջ ձեռքի մատները ու դպրոցում ստուգողական էին տալիս...
Իսկ հիմա, ես այդ մասին ու շատ բաների մասին միայն հիշում եմ, երբ հարց եմ տալիս ինձ, թե ոնց եղավ, որ որոշեցի լրագրությամբ զբաղվել...այդ ժամանակ էր, որ ինձ մոտ առաջացան լիքը հարցեր էս կյանքի վերաբերյալ, որոնց պատասխանները փնտրում եմ մինչեւ այսօր...
Եթե ուզում ես հրաշք տեսնել, փորձիր ինքդ հրաշք լինել…
E-la Via (28.02.2012), John (27.02.2012), Lusinamara (27.02.2012), Mark Pauler (02.03.2012), Smokie (27.02.2012), unknown (27.02.2012), Գեա (27.02.2012), Մինա (01.03.2012), Ռուֆուս (28.02.2012), Ֆոտոն (28.02.2012)
Գարնան շունչն ուզում ա զգացվի: Այսօր պատուհանի գոգին զատիկ բռնեցի, մեջքին երկու պուտ միայն:
Լուցկու գլխից մի քիչ մեծ միջատ ա, բայց մատիդ վրայով որ քայլում ա, երբ դրսում ձյուն ա, բավականին հաճելի ա:
Դժվար թե փիղ բռնելուց այդքան կուրախանայի:![]()
CactuSoul (28.02.2012), E-la Via (28.02.2012), einnA (27.02.2012), Freeman (28.02.2012), John (27.02.2012), Lusinamara (27.02.2012), Mark Pauler (02.03.2012), murmushka (28.02.2012), unknown (28.02.2012), _Հրաչ_ (28.02.2012), Լուսաբեր (28.02.2012), Ձայնալար (28.02.2012), Մինա (01.03.2012), Նաիրուհի (28.02.2012), Նարե91 (27.02.2012)
Հատում եմ Հայաստանի սահմանը, սահմանապահը տեղեկացնում է, որ անձնագրիս ՀՀ-ից ելիքի արտոնագրի գործունեության ժամկետը ավարտվում է երկու օրից և ես պետք է հետ վերադառնամ առնվազն հաջորդ օրը...
-Իսկ ինչ կարող եմ անել, չեմ նկատել... (Ես)
-Կգնաք դեսպանատուն հայկական, կվերցնեք վերադարձ հայրենիք թուղթ և հետ կգաք, եթե վաղը չեք կարող գալ... (Սահմանապահ)
Միանգամից սկսեցի հայհոյել մտքումս իմ մեծ գեղին, որ սահմանի վրա անձնագրային ոչ մի գործողություն անել հնարավոր չէ և բյուրոկրատական քաշկշուկից հիստերկացած հատեցի սահմանը...
Ողջ ճանապարհին խոսակցության թեման իմ հետ գալու հարցն է քննարկվում բոլորիս կողմից...
Առաջին գործս դեսպանատուն գնալն էր, որ պարզեմ քանի օր կտևի այս երկրում այդ բյուրոկրատական քաշքշուկը...
Դիմացս դուրս է գալիս ոստիկան, ով ինձ իրենց լեզվով հայտնում է, որ դեսպանատունը փակ է:
-Ո՞վ էս դու,- ահավոր հիստերիկ տոնով հարցնում եմ ոստիկանին...
Պատասխանում է, որ պատասխանատու է անվտանգության համար և պահակային ծառայությունից է:
Ես այդժամ երևի կյանքումս առաջին անգամ ամենահպարտ ձևով հայտարարեցի,որ ես ՀԱՅ եմ և դեսպանությունը իմ երկրի տարածքն է և դրա դռները իմ առաջ բաց են օրվա ցանկացած ժամի...
Այդ ընթացքում իմ գոռունգոչյուններից մի երիտասարդ մոտեցավ ինձ և հայերենով հարցրեց.
-Կարո՞ղ եմ ձեզ օգնել...
Ես սկսեցի նրան ոգեվորված պատմել եղելությունը և հարցս միանգամից լուծում ստացավ...
27$, 2 լուսանկար և ես երջանիկ գնացի գարեջուր խմելու...
Հիմա էսքանն ինչի՞ ասեցի...
Թեմա կար ակումբում "միլիոն և Հայաստան չվերադառնաս" ... պատասխանել եմ դրական...
Չեմ ուզում ախպեր, ձեզ լինի էդ միլիոնը, հիմա չորս օր է հանրապետությունում չեմ էլ չեմ դիմանում, Հայաստանս եմ ուզում՝ իրա բյուրոկրատներով, կաշառակերներով, Լևոնով, Սերժով իմ գեղն եմ ուզում իմ մեծ գեղը....
Ուզում եմ տուն գամ, չնայած գալու եմ մոտ օրերս, միլիոնից էլ մի մաս հետս կբերեմ, բայ մեկա տուն եմ ուզում գնամ, անգամ առանց միլիոնի... կարոտել եմ քեզ Հայաստան... մեր փողոցի փոսերն ու փոշիները... ահավոր եմ կարոտել...
Վերջին խմբագրող՝ keyboard: 27.02.2012, 22:46:
CactuSoul (28.02.2012), E-la Via (28.02.2012), einnA (27.02.2012), Lusinamara (27.02.2012), Mark Pauler (02.03.2012), Moonwalker (27.02.2012), Nare-M (28.02.2012), Ripsim (27.02.2012), Smokie (27.02.2012), unknown (28.02.2012), _Հրաչ_ (28.02.2012), Արևհատիկ (28.02.2012), Գեա (28.02.2012), Ժունդիայի (28.02.2012), Ինչուիկ (02.03.2012), Ձայնալար (28.02.2012), Մինա (01.03.2012), Նաիրուհի (27.02.2012), Ֆոտոն (28.02.2012)
Մարդը պարապժամանակ, անգամ ինքըչգիտակցելով կարողէ գլուխգործոց սարքել:
Ինչպե՞ս... շատ հասարակ, վերցնում է գրիչըուսկսում անկապխզբզել ու բոլորովին մեխանիկորեն խզբզելը դառնում է նկարել: Հետո մարդընայում է իր արածինու զարմանում
keyboard (27.02.2012), laro (27.02.2012), Lusinamara (27.02.2012), Mark Pauler (02.03.2012), unknown (28.02.2012)
Էն իմ առաջին գտած գործի նման աշխատանքի դիմելուցս 4-6 ամիս հետո զանգեցին... մի քանի օր առաջ: Կանչեցին: Կարծես ընդունվել եմ աշխատանքի: Բայց ներսումս ուրախություն չկա էդ առումով: Աշխատատուին շատ չեմ վստահում, չնայած կասկածելու տեղ էլ չունեմ: Ընդամենը 2 օր առաջ թվում էր, թե լիքը ազատ ժամանակ ունեմ՝ չնայած թեզ պիտի գրեմ ու երգչախմբի պիտի գնամ շաբաթը 3 օր: Հիմա դրան գումարվեցին թոյֆլն ու ինֆորմատիկան: Ստացվեց, որ միայն կիրակին է ազատ օրս: Իսկ հետո բոլորն իրար հետ մի ամսից պրծնում են երջանիկ պատահականությամբ:Դեռ գործի չգնացած՝ մտածում եմ՝ չհրաժարվե՞մ:
Հետաքրքիր բան է կյանքը... ու երկու ժամում ո~նց է կարողանում գլխիվայր շուռ գալ... բայց վատ է, որ անկայուն է՝ ինչպես պատահական գալիս է հաջողությունը, այդպես էլ աննկատ կարող է չքանալ... բայց էս պահին ես երջանիկ եմ, ես արել եմ այն՝ ինչ դեռ մեկ շաբաթ առաջ անիրականանալի էր թվում... սիրում եմ էլի... ինձ: Հա, գլուխ գովալու հետ սեր ունեմ, բայց դե նենց չի որ հիմք չունեմ :
Լավ է, երբ լավ ընկեր ունես կողքիդ, որ օգնում ու աջակցում է քեզ, առանց նույնիսկ սպասելու, որ դիմես իրան ինչ-որ հարցով... Ու հաճախ էնքան կտրուկ ու անսպասելի է լինում էդ աջակցությունը, էնքան տեղին ու ժամանակին, որ միայն մի բան կարող ես անել. հպարտանալ, որ նման ընկեր ունես... Կենացդ, ախպերս![]()
Հետո ի՞նչ, որ էսօր փետրվարի 28-ն ա, կարևորը` վաղն էլ ա ձմեռ![]()
...Քեզ հետ ապրել եւ հավատալ կյանքի ուժին ու ոգուն, չտրտնջալ ոչ ցավերից, ոչ տանջանքից, ոչնչից,
լքե՜լ, լքե՜լ հաճույքները փափկամեղկ ու մորմոքուն, լինել քեզ հետ, քո թռչունը, պղնձանալ քո շնչից:
Ռազմիկ Դավոյան
Այսօր երկու ակնառու «փաստ եմ արձանագրել»: Զարմանալի ա, որ մինչև հիմա ուշադրություն չեմ դարձրել: Մեկը վատն ա, մյուսը՝ երևի լավն ա: Ո՞րից սկսեմ...
Լավ, սկսում եմ վատից. ես մինչև հիմա ո՞նց ուշադրություն չեմ դարձրել, երբ այսօր ամեն տեղ աչքիս առաջ էր: Ի՞նչ են ասում դրանց, ծխախոտի մնացո՞րդ, հա երևի: Ինչքա՜ն շատ են դրանք, որ կողմը նայում ես, դրանք են: Էսօր դրանց նետողներին էլ ահագին հանդիպեցի, ու կապ չունի, ինքը դասախոս ա, թե մինչքսանամյա պատանի, ինքը պետքա էդ կեղտը գցի ուր պատահի: Էսօր փորձեցի հաշվել, թե քանի հատ կար մոտ 1մ քառակուսի տարածքում
: Ավելի լավա սկսեմ աստղերը հաշվել: Դրանց մաքրել կլինի՞: Միակ ձևը էն ա, որ ամեն մարդ չասի մենակ ինձնով կլինի՞, ամեն գիտակից մարդ որ գցի այնտեղ ուր պետքա (հատկապես՝ ոչ կողքը) նման վիճակ չի լինի:
Լավ է... անցնեմ երկրորդին. ինչքան սիրուն ա, երբ հակառակ սեռը ձեռքի ժամացույցա կրում, նոր եմ նկատել... կապ չունի օգտագործում ա, թե չէ,աշխատում ա, թե չէսիրունա նայվում
:
"Non est ad astra mollis e terris via."
Երբ ֆիզիկայի օրենքները չեն գործում.
Ու ջերմ սիրո կրակից նույնիսկ պաղ ջուրն է եռում,
Մինչդեռ սերը այդ ջրից բոլորովին չի սառում:
Ու. Շեքսպիր
E-la Via (29.02.2012), Lusinamara (28.02.2012), Mark Pauler (29.02.2012), Yevuk (29.02.2012), Անտիգոնե (23.03.2012), Ժունդիայի (28.02.2012), Հայուհի (01.03.2012)
Մեր բարեկամներից մեկին վիրահատել են ու էլի պիտի վիրահատեն, բայց ոնց հասկանում եմ ոչ մի արդյունք էլ չի լինելու: Առաջի անգամ երբ գնացինք տեսակցության անակընկալի եկա: Ահավոր փոխվել էր, բայց արտաքնապես փոխվելը դեռ ոչինչ...մարդը զգում ա...սա ա ահավորը: Հիմա նորից պիտի գնանք... ու ոնց չեմ ուզում գնամ: Ամեն անգամ հիվանդատես գնալուց հետո ինձ մի ամբողջ օր / անկողնային ռեժիմով գումարած ցավազրկող դեղերը գլխացավի դեմ/ պետք ա գալիս նորից «ոտքի» կանգնելու համար: Տեսնես մարդը որ իմանա իրա վերջը ոնց ա գալու կսպա՞սի էտ վերջին, թե՞ ինքը իր ձեռքով իր վերջը կտա...
Հայր մեր որ երկինս ես
....
Եվ փրկյա մեզ չարեն
....
einnA (28.02.2012), Mark Pauler (29.02.2012), My World My Space (28.02.2012), Smokie (29.02.2012), unknown (29.02.2012), Varzor (29.02.2012), Yevuk (29.02.2012), Մանուլ (29.02.2012), Մինա (01.03.2012), Նաիրուհի (28.02.2012), Նարե91 (29.02.2012), Նուշություն (29.02.2012)
Օտար երկրում ապրելու համար ահավոր կամքի ուժ է պետք: Ճիշտ է, ժամանակի ընթացքում սովորում ես առօրյա կյանքին, բայց սեփական երկրումդ տիրող անցուդարձից, բարեկամներիդ, ընկերներիդ, սեփական տանդ պատերի կարոտից կոկորդդ երբեմն քերում է լացից: Մեկ-մեկ մտքումս մեղադրում եմ նրանց, ում շնորհիվ այստեղ եմ, բայց միևնույն ժամանակ զսպում եմ ինքս ինձ, որ ավելորդ ոչինչ չասեմ, չբողոքեմ: Չեմ ուզում այդ նույն մարդկանց ստիպել փոշմանել իրենց մտքերից, որովհետև պաշտելի են, ու ես սիրում եմ նրանց: Նրանք իմ ծնողներն են: Հանուն իրանց, որպեսզի տխրություն չտեսնեմ նրանց աչքերում, լռել եմ ու կլռեմ միշտ նրանց առաջ:
Հեշտ չի ապո, հեշտ չի: Պարզապես հանուն սիրո մարդ ինչի ասես՝ ունակ չէ:
Բոլոր ճանապարհները տանում են դեպի մահ: Մոլորվի´ր:
Բրազիլի պատմությունը
Չուտես, չխմես, օր ու գիշեր իրան նայես:
Arpine (29.02.2012), E-la Via (29.02.2012), einnA (28.02.2012), John (29.02.2012), Mark Pauler (29.02.2012), My World My Space (29.02.2012), Nare-M (28.02.2012), Ribelle (01.03.2012), Smokie (29.02.2012), unknown (29.02.2012), Valentina (29.02.2012), Varzor (29.02.2012), Yevuk (29.02.2012), Անտիգոնե (23.03.2012), Արևհատիկ (28.02.2012), Գեա (28.02.2012), Դեկադա (28.02.2012), Ինչուիկ (02.03.2012), Հայուհի (01.03.2012), Ձայնալար (29.02.2012), Մանուլ (29.02.2012), Մելտա (29.02.2012), Մինա (01.03.2012), Նաիրուհի (01.03.2012), Նարե91 (29.02.2012)
Ասում են, էսօր ամուսնության առաջարկություն անելու օր է.... ու չի կարելի մերժելՎստահ եմ՝ հաջորդ էս օրը՝ դե 4 տարի հետո, էլ էս թեման ինձ համար ակտուալ չի լինի, ուստի էս անգամ եմ օրվա առաջարկն անելու....
Ուրե՜մն...ես ամուսնության առաջարկ եմ անում էն մեկին, որ հոգով խենթ ա, ստեղծագործ, ունի սիրուն Ժպտացող աչքեր, պատրաստ ա ամբողջ կյանքում ինձ բաունտի առնել, սիրում ա Վիլյամ Սարոյանի գործերը, դեմ չի, որ Մադագասկարում կամ Պոլինեզիայում ապրենք... ու սիրում ա ճամփորդել.... չգիտեմ՝ էդ մեկը աշխարհի երեսին կա՞, որտե՞ղ ա ապրում, կամ ապրու՞մ ա, թե՞ չէ, համենայն դեպս....մարդ ես, մեկ էլ տեսար
Հա, մեկ էլ, ասում են, Անահիտ Բախշյանը տենց ա ամուսնացել, տարիներ առաջ էս օրը ինքն ա ամուսնուն առաջարկ արել....
![]()
Տվե'ք ինձ անհրաժեշտ միջոցներ, և ես հենց հիմա կուղևորվեմ Պոլինեզիա:
CactuSoul (01.03.2012), E-la Via (29.02.2012), einnA (01.03.2012), John (29.02.2012), Mark Pauler (29.02.2012), melancholia (29.02.2012), Ripsim (29.02.2012), Smokie (29.02.2012), unknown (29.02.2012), Նաիրուհի (01.03.2012)
Կարևոր չի, թե ինչ եղանակ ա. եթե մարդու հոգին երջանիկ ա, անգամ ամենազզվելի եղանակն էլ շատ լավ եղանակ կարող ա լինել:
CactuSoul (01.03.2012), E-la Via (29.02.2012), einnA (01.03.2012), Mark Pauler (29.02.2012), Nare-M (01.03.2012), Smokie (29.02.2012), unknown (29.02.2012), Valentina (29.02.2012), Varzor (01.03.2012), Արևհատիկ (29.02.2012), Հայուհի (01.03.2012), Մանուլ (29.02.2012), Նաիրուհի (01.03.2012), Ֆոտոն (29.02.2012)
Առավոտյան նորմալ տրամադրությամբ գնացի աշխատանքի, տեղեկացրի, որ ուզում եմ դուրս գալ աշխատանքից: Չնայած նախօրոք էի տեղեկացրել, որ հնարավոր է դուրս գամ: Տնօրենը Երևանում է: Զանգեցինք: Ինձ հաջողություն մաղթեց: Ասեց. «Դու առաջ գնալու հնարավորություն ունես, թող գործերդ հաջող լինեն»:
Ես ու գործընկերուհիս վերցրեցինք թուղթ ու գրիչ ու դիմում գրեցինք՝ ես - աշխատանքից ազատման դիմում, ինքը - աշխատանքի ընդունման (ինքը գալիս էր աշխատանքի, բայց վերջին ամիսներին կրճատվել էր ու ամեն օր սպասում էինք, որ կգրանցեն նորից):
Ընդմիջումից հետո գնացի գործի ու նենց վատ էի ինձ զգում, որ արդեն քիչ էր մնում, ասեմ. «փոշմանել եմ, չեմ գնում»:
Ոնց լացելով առաջին անգամ գնացի գործի (բա, սենց բան էլ ա եղել), տենց լացելով էլ, էսօր հրաժեշտ եմ տվել աշխատողներին
![]()
Հետո էլ չար լեզուները ասում են, որ ես չոր մաթեմատիկ եմ, ոչ մի էմոցիոնալ բան չեն սպասում ինձնից
Վաղվանից անցնում եմ նոր ռեժիմի: Նոր ծրագրեր պետք է սովորեմ, որ շուտ գրանցեն: Էնքան աշխատանքի բնույթի փոփոխությունից չեմ վախենում, ինչքան աշխատակազմի փոփոխությունից: Գիտեմ, որ իմ, արդեն հին աշխատավայրի, ազատությունը էլ չի լինելու: Կփորձեմ հարմարվել ու հույս ունեմ, որ չեմ սխալվել որոշում կայացնելուց: Չնայած առաջին դրական փոփոխությունը ակնհայտ է՝ ոտքով եմ գնալու աշխատանքի: Ակնհայտ բացասականի մասին չեմ ուզում խոսել:
Ասում են մարդիկ սխալների վրա են սովորում: Եթե, հետո հասկանամ, որ սխալվել եմ, սա ինձ համար կլինի կյանքից քաղած դաս:
ՀԳ. Անկեղծ ասած, ես էլ չէի սպասում, որ ինձ համար սենց դժվար կլինի հրաժեշտը: Միշտ մտածում էի, որ էս օրը գա, ուրախությունից կթռչկոտեմ, բայց ամենևին թռչկոտելու ցանկություն չունեմ:
Agni (29.02.2012), CactuSoul (01.03.2012), E-la Via (29.02.2012), einnA (01.03.2012), laro (29.02.2012), Mark Pauler (29.02.2012), Moonwalker (29.02.2012), Nare-M (01.03.2012), Ripsim (29.02.2012), Smokie (29.02.2012), Tig (29.02.2012), unknown (29.02.2012), Valentina (29.02.2012), Varzor (01.03.2012), Yevuk (29.02.2012), Արևածագ (29.02.2012), Դատարկություն (29.02.2012), Ժունդիայի (29.02.2012), Ինչուիկ (02.03.2012), Հայուհի (01.03.2012), Մանուլ (29.02.2012), Մինա (01.03.2012), Նաիրուհի (01.03.2012)
Այս պահին թեմայում են 7 հոգի. (0 անդամ և 7 հյուր)
Էջանիշներ