User Tag List

Էջ 303 686-ից ԱռաջինԱռաջին ... 203253293299300301302303304305306307313353403 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 4,531 համարից մինչև 4,545 համարի արդյունքները՝ ընդհանուր 10286 հատից

Թեմա: Անկապ օրագիր

  1. #4531
    ձյան սիրահար unknown-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.04.2008
    Հասցե
    այնտեղ ուր ձյունն է
    Տարիք
    34
    Գրառումներ
    1,131
    Բլոգի գրառումներ
    8
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Լինումա չէ որ ուղղակի տրամադրություն չես ունենում...առանց որևէ պատճառի տխրում ես...ամեն ինչ ներվերիդ ազդումա...սա մի նոր զգացողությունա իմ համար...ուզում եմ նորից ժպտամ...եսօր բոլորին կոպտեցի...ամոթ ինձ,բայց դե ես մեղավոր չեմ տրամադրությունս էր ետպիսին...ենպես որ կներեք
    А ведь зима - это и есть сказка.... Главное верить в чудеса...и я верю

  2. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Lianik (04.10.2011), Meme (04.10.2011)

  3. #4532
    Պատվավոր անդամ Meme-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.01.2010
    Տարիք
    33
    Գրառումներ
    2,344
    Բլոգի գրառումներ
    9
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ամենքիս չի խանգարի մի փոքր մաքուր օդն ամեն օր, եթե ոչ գոնե մեկ ու մեջ.......
    Էս կարգախոսը մեջսս պտտվում էր ինչ աթնացել էի քնիցս, ես էլ երեկոյան տանից դուրս եկա զբոսանքի, ու երջանիկ, հագեցած զբոսանքիցս, մի՜ պուճուր էլ մրսած տուն եկա.....
    Կարևորը ժպիտն էր, որ փայլում էր դեմքիս, նամանավանդ ետ վերադառնալիս....Ուխխխխխխխ
    Նենց ո՜ր փորձե՛ք, թարմացնում ու ուժա տալիս, համ էլ քնելուց առաջ էլ առողջարարա
    ասումա պետքա չ՛դժգոհես, որ լավ լինի ամեն ինչ!!!
    ....բլա, բլա, բլաաա՝

  4. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Arpine (05.10.2011), Lusinamara (04.10.2011)

  5. #4533
    Էյֆելի մեծ սերը Ameli-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    30.04.2011
    Գրառումներ
    667
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Գրել էի, բայց ջնջեցի, ու՞մ է հետաքրքիր իմ մտքերը, իմ հույզերը:
    Мы, красивые женщины, обязаны казаться глупыми, чтобы не беспокоить мужчин.

    Норма Джин Мортенсон

  6. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Arpine (04.10.2011), erexa (05.10.2011), Lusinamara (04.10.2011), Meme (04.10.2011), Ժունդիայի (05.10.2011)

  7. #4534
    Harmonious Arpine-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    21.07.2011
    Տարիք
    31
    Գրառումներ
    966
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Սա այն գրառումնա, որ իսկապես կգրեի օրագրիս մեջ, այն, որ մի քանի անգամ փորձել եմ գրել, բայց պատռել մի կողմ եմ գցել՝ համարելով, որ դա իմը չի, եթե հիմա էլ գրեի, վստահ եմ, հետո էլի պատռելու էի, բայց էստեղ եմ գրում…
    Նախորոք ասեմ,իրոք հետաքրքիր չի, կարող եք չկարդալ:
    Արդեն մոտ մի ամիս կլինի՝ ուշքի չեմ գալիս: Ամենը սկսվեց մի դեպքից , որը խառնեց ներսս: Անդրադարձավ ինձ վրա, տրամադրությանս, նաև դասերիս: Հիմա, որ հետ եմ նայում, նոր եմ հասկանում՝ ինչեր են եղել հետս: Բայց այս ընթացքում էնքան բացրողումներ ունեմ, այսինքն ոչ միայն առաջ չես գնում, այլ հակառակը:Երևի ամեն ինչա էդպես կամ առաջ ես գնում, կամ հետ, կամ պրոգրես կամ ռեգրես, միջին չկա, կամ ամեն ինչ լավա, կամ վատ: Ամեն ինչ միանգամից գլխիս թափվեց, սկսվեց նրանից, որ ունեցա կյանքիս առաջին լուրջ կորուստը ու հասկացա որ բոլորովի էլ այն չեմ, ինչպես կարծում էի, բոլորովին էլ ուժեղ չեմ, այլ հակառակը: Էսօր մի տեսակ ուրախ էի, նոր եմ հասկանում, որ այս մի ամսվա մեջ էսպիսի դեպք չէր եղել, առիթներ իհարկե եղել են, այն էլ մի քանի իսկապես լավ առիթ, բայց չգիտեմ ինչու, դրանք, լրիվ հակառակը՝ բացասաբար են ադրադարձել վրաս: Արդեն նույնիսկ շրջապատում էին ասում,որ ինձ նման չեմ, հատկապես դասերի հետ կապված: Ասենք նույն առարկան մի քանի տետրում եմ գրել, տետրեր, թղթեր եմ կորցրել, այն էլ պարզվումա ուրիշին եմ տվել , չեմ հիշում, ու էլի նման բաներ, որ ոնց ասում են ինձնից չի: Մի խոսքով լավա, որ այս ապուշ վիճակից դուրս եմ գալիս: Իսկ գիրքը, ճիշտ է կարդում էի, բայց մի տեսակ առաջ չէի գնում, բայց չէ Արթուրն ու Ջեման համբերատար սպասում են, ես չեմ համբերում:
    Այսքանն եմ հիշում, նրանից, որ սկզբում գրեցի մտքիս մեջ՝ անկապ օրագրում: Հետո՝ թղթին, ապա՝ այստեղ:
    "Non est ad astra mollis e terris via."

  8. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Lusinamara (04.10.2011), Meme (04.10.2011), Ժունդիայի (05.10.2011)

  9. #4535
    Պատվավոր անդամ Katka-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.07.2008
    Գրառումներ
    2,119
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հասարակության համար կարևոր հաստատություններից մեկում
    Աշխատակազմի ղեկավարը էլեկտրիկին.
    -Նախատեսիր, որ Նոր տարուց հետո դուրս ես գալու էստեղից:
    -Հունց թյա, տոբիշ` ո՞նց թե:
    - Հաշվապահի օգնականին կդնենք էլեկտրիկ, ինքը էլեկտրականությունից ավելի լավ ա գլուխ բերում, քան թվերից:
    - Հա բայց խե, տոբիշ` ինչու՞:
    - Դե ասա` գործիդ անունը ի՞նչ ա:
    -Յա, ես փալաքաները պահում եմ, պարետը բարձրանում ա լամբուշկաները փոխում:
    -Բայց դե դա քո գործն ա:
    -Հա, ես ձեռի հետ մենեջմենթ եմ անըմ:
    Աշխատակազմի ղեկավարը բարձրաձայն մտածեց իմ մոտ`էս ապուշ-խելոքին չեմ կարում էլի հանեմ:

    Հ.Գ.Ու թեև էլեկտրիկը ալկագոլիկ է,բայց խելացի է: Դե իսկ աշխատակազմի ղեկավարը սիրտ ունի ու մտածում է էլեկտրիկի մոր մասին, որ գյուղից իրա բալայի համար կաթ-մածուն ա բերում:

  10. Գրառմանը 17 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Arpine (05.10.2011), Chilly (05.10.2011), E-la Via (05.10.2011), Freeman (05.10.2011), John (06.10.2011), Kita (05.10.2011), Lusinamara (05.10.2011), Mark Pauler (05.10.2011), Meme (05.10.2011), Nare-M (05.10.2011), Tig (05.10.2011), Արէա (06.10.2011), Ժունդիայի (05.10.2011), Լուսաբեր (05.10.2011), Հայկօ (05.10.2011), Մանուլ (06.10.2011), Նաիրուհի (05.10.2011)

  11. #4536
    ուրիշ! erexa-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    07.09.2010
    Հասցե
    Տիեզերքից դուրս!
    Գրառումներ
    1,149
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Անտարբերությունն ինձ համար ո՛չ մի անգամ էլ ողջունելի չի եղել: Մի ժամանակ եվրոպացիների մեջ էի անտարբերություն նկատում, հիմա էլ սկսել եմ, էլ ավել հայերի մեջ նկատել: Մի ժամանակ մտածում էի, դե չկայացած անձնավորություն եմ, (Ժառը, որ կարդա հետս կռիվ կանի ) դրա համար էլ անտարբեր չեմ մյուսների նկատմամբ, եթե կայանամ գու՞ցե ես էլ դառնամ շատերի պես անտարբեր: Եվ կար ժամանակ, որ ուզում էի ինձ փոխել, դառնալ անտարբեր, բայց էդպես էլ չստացվեց և հիմա ուրախ եմ, որ չի ստացվել: Ուրիշներին նմանվելով, մենք կկորցնենք ինքներս մեզ:
    Վերջին խմբագրող՝ erexa: 05.10.2011, 01:30:
    Բարությունը միակ զգեստն է, որը երբեք չի հնանում:

    Հենրի Թորո

  12. Գրառմանը 9 հոգի շնորհակալություն են հայտնել.

    E-la Via (05.10.2011), einnA (05.10.2011), John (06.10.2011), Mark Pauler (05.10.2011), Meme (05.10.2011), Nare-M (05.10.2011), Tig (05.10.2011), Անտիգոնե (05.10.2011), Ժունդիայի (05.10.2011)

  13. #4537
    արբեցած բզեզիկ Nare-M-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.04.2010
    Հասցե
    Երազների գրկում…
    Գրառումներ
    224
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մի հետաքրքիր երևույթ եմ նկատել. մեր մոտերը շները կատուների հետևից չեն ընկնում, հետևաբար, կատուներն էլ, իրենց համար հանգիստ, առանց վախենալու պոչերը տարուբերելով, շրջում են շների քտների մոտով: Երևի տեղացի կատուները, ի վերջո ,մորթին հետ են տվել, կամ էլ գդակն են կարել:
    Բուրմունքից արբեցած բզեզին մանուշակը ճոճք է թվում, աշխարհը՝ հոտավետ բուրաստան…

  14. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Lusinamara (05.10.2011), Mark Pauler (05.10.2011), Meme (05.10.2011), Ռուսա (05.10.2011)

  15. #4538
    Պատվավոր անդամ Claudia Mori-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.02.2011
    Հասցե
    Անհայտ է...
    Տարիք
    38
    Գրառումներ
    1,355
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Անկապ է…

    Անկապ է կապության աստիճանի…պատճառահետեւանքային կապերով ստեղծված անկապությունը այնքան է լցրել առօրյան, որ ստիպում է իրեն կապելի աստիճանով դատել…

    Անկապ է, քանի որ սա այն դեպքն է, որ ինձնից ոչինչ կախված չէ՝ չի օգնի ո'չ բարձրագույն կրթությունս, ո'չ աշխատանքս, ո'չ ընկերներս, ո'չ բարեկամներս, ո'չ տասնյակից ավելի հետաքրքրություններս, ո'չ սիրելիս…

    Չէ՛, է…անկապ չէ…իրականություն է, որը չունի ոչ մի ձեւակերպում, քանի որ էս էն քանդակն է, որի քանդակագործը ես չեմ, ես ուղղակի կարող եմ հավատալ իր հաջող ստացվելուն, ու ես հավատում եմ…
    Եթե ուզում ես հրաշք տեսնել, փորձիր ինքդ հրաշք լինել…

  16. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Arpine (05.10.2011), John (06.10.2011), Meme (05.10.2011), Smokie (25.04.2012), Ռուֆուս (05.10.2011)

  17. #4539
    կյանքը ափիս մեջ Դեկադա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    10.11.2007
    Հասցե
    40°46՛C 44°28՛ B
    Գրառումներ
    2,002
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Էսօր ուսուցչի օրն է: Աղջիկս բացիկ էր պատրաստել իր ձեռքերով ու նվիրել դասղեկին: Ես էլ հիշեցի...9-րդ դասարանի երեխեք էինք: Մոտենում էր տոնը: Դե էն ժամանակ մենակ ծաղիկներ էին նվիրում, վարդեր կամ մեխակներ: Վարդերը թանկ էին դպրոցահասակ երեխաների գրպանի համար, մենք էլ մեխակներ էինք որոշել նվիրել: Ու քանի որ չէինք սիրում մեր դասղեկին ինադու դեղին մեխակներ առանք / ասում էին ատելության նշան է/ ու մեզնից շատ գոհ նվիրեցինք: Պիտի ասեմ, որ խեղճ դասղեկս ահագին ուրախացել էր նվերով: Մենք էլ փայլում էինք որ կարեցանք մեր ատելությունը ցուցադրել: Էտ հլա ոչինչ: Դասերից հետո դասղեկս ծաղիկները ձեռքին տուն գնալուց սայթաքում է ընկոնւմ ու ոտքը կոտրում: Մոտավորապես 2 ամիս դասի չեկավ: Ու չեք պատկերացնի մեզնից յուրաքանչյուրը ոնց էր իրեն մեղավոր զգում: Էտ օրվանից ինքը բարձրացավ մեր աչքին/ նախ գիտեր որ դիտմամբ ենք արել ու ձայն չհանեց/ և դարձավ մեր ամենասիրելի ու ամենաբարի ուսուցիչը:

    Ակումբի ուսուցիչներ տոններդ շնորհավոր...չգիտեմ էլ կա՞ն արդյոք էստեղ ուսուցիչներ:

  18. Գրառմանը 12 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ameli (05.10.2011), Ariadna (06.10.2011), ars83 (06.10.2011), erexa (05.10.2011), Freeman (06.10.2011), John (06.10.2011), Kita (06.10.2011), Mark Pauler (05.10.2011), Nare-M (05.10.2011), Էլիզե (06.10.2011), Ժունդիայի (05.10.2011), Մանուլ (06.10.2011)

  19. #4540
    Պատվավոր անդամ _Հրաչ_-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.10.2007
    Հասցե
    Վանաձոր
    Տարիք
    37
    Գրառումներ
    2,047
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Քանի որ ներկայացնելիքս մի քիչ էլ ողբերգական բնույթ ա կրում, որոշեցի գրել ոչ թե «զվարճալի նկարներ»-ում, այլ այստեղ:

    Այսօր մեր դատարանի մոտ էի, զրուցում էի ծանոթներիս հետ, մեկ էլ՝ մեկը թե.
    -Հլա նայեք ինչ ա անում:
    Շրջվեցինք դեպի շենքի մուտքի մոտի ցայտաղբյուրն ու տեսանք, որ մի տարեց տղամարդ (երևի մի 70 տարեկանի կարգի), ցայտաղբյուրի մոտ կանգնած, հանել ա իրա արհեստական ատամները (պրոթեզը) ու ջիգյարով լվանում ա անվճար ջրով (չնայած՝ տպավորությունը նենց չէր, թե մուրացկան կամ ծայրահեղ չքավոր ա): Դե մի քիչ զվարճացանք, կատակեցինք մեր տեսածի շուրջ: Մեկ էլ՝ էս ուստեն կողի գնաց-գնաց ու փռվեց գետնին: Անմիջապես մոտեցանք, կանգնեցրինք, տեսանք, որ ճակատը քերծվել է: Օգնեցինք, լվաց վերքը: Մտածում էի՝ դե հիվանդ մարդ ա, բան ա, պատահեց, ոչինչ: Ու մեկ էլ որ ալկոհոլի թունդ հոտը չփչեց դեմքիս: Այ ըտե պապիկն ընկավ աչքիցս: Արա դե խմել չգիտեք, մի խմեք էլի: Մանավանդ՝ էդ տարիքում: Ջահելներն էլ ձեզանից ինչ են սովորելու: Չնայած՝ տենց բան որ խելքը գլխին ջահելը տենա, հաստատ չի սովորի:
    Շարունակեմ... Քանի որ տեսանք, որ փոքր քերծվածք ա, վտանգավոր բան չկա, հեռացանք անծանոթ, բայց հիգիենայի համար կյանքը դրած պապիկի մոտից: Րոպե էլ չէր անցել, մեկ էլ էս մեր մեծ սերնդի ներկայացուցիչը երկրորդ անգամ մեկնվեց գետնին, բայց էս անգամ ոչ թե ասֆալտե հատակի, այլ խոտերի մեջ: Մոտեցած մարդկանց, ապա նաև՝ «դեպքի վայր» հասած շտապօգնության անձնակազմի պահանջին՝ վեր կենալ, չէր ենթարկվում: Քանի որ գործեր ունեի, շուտ հեռացա:
    Պրոթեզի հումորը միակը չէր, որ անկապ օրվաս հերոսը մատուցեց մեզ: Երբ օգնելու, գետնից բարձրացնելու նպատակով մոտեցա նրան, տեսա, որ հագին եղած բրդյա սվիտերի վրա գործված է «CocaCola» գրառումը, ու հիշեցի, որ ընդամենը 4 օր առաջ՝ քաղաքի տոնի օրը, նրան նույն սվիտերով տեսել եմ քաղաքի մայթերից մեկով լուռ ու տխուր քայլելիս. բոլորի դեմքին ժպիտ էր, էդ օրը միայն էդ մարդուն եմ տեսել տխուր դեմքով: Գուցե նրա ճակատագիրն այնպիսին ա, որ չունի նենց հարազատներ, որ բավարար չափով ուշադրություն ցուցաբերեն նրա նկատմամբ ու ինքը մնացել ա միայնակ ու հասել էդ օրի: Հումորը՝ հումոր, բայց սենց բաները բացասականորեն շատ են ազդում վրես:
    Որ տխուր չվերջացնենք, տեղադրեմ մինչև «դեպքը» նկարածս պապիկին:




  20. Գրառմանը 9 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Arpine (05.10.2011), ars83 (06.10.2011), Freeman (06.10.2011), Inna (07.10.2011), John (06.10.2011), Mark Pauler (05.10.2011), Tig (06.10.2011), VisTolog (05.10.2011), Նարե91 (07.10.2011)

  21. #4541
    . einnA-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    31.03.2010
    Տարիք
    39
    Գրառումներ
    1,235
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Միշտ վախեցել եմ ասել, որ երազանքս կատարվել է... բայց էսօր համեստաբար կհայտարարեմ, որ երջանկության մասնիկներն էն որդերի նման մտել են ջանս ու ոնց են խուտուտ տալիս,ոնց են ինձ ուտում... :ուխայ
    վիճակն իմ խիստ անորոշ է. պարտության մեջ եմ `կամովի...

  22. Գրառմանը 18 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (06.10.2011), Chilly (06.10.2011), E-la Via (05.10.2011), erexa (05.10.2011), John (06.10.2011), Lusinamara (05.10.2011), Mark Pauler (05.10.2011), Meme (05.10.2011), murmushka (06.10.2011), Nare-M (05.10.2011), Smokie (04.11.2011), Tig (06.10.2011), Valentina (05.10.2011), Անտիգոնե (06.10.2011), Ժունդիայի (05.10.2011), ԿԳԴ (05.10.2011), Մանուլ (06.10.2011), Նաիրուհի (06.10.2011)

  23. #4542
    Պատվավոր անդամ ars83-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.06.2008
    Գրառումներ
    2,966
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մամ ջա՞ն, տոնդ շնորհավո՛ր: Ուսուցչի տոնն ա:
    Քսան տարվա Մանկավարժությունդ շնորհավո՛ր: Էն որ «պատուհան» էր լինում դասերիդ արանքը, գնում էիր ուսուցչանոց, որ անվերջանալի «դիկտանտները», «սոչինենիաներն» ու «իզլոժենիաները» ստուգեիր, մի մասն էլ ինձ երաժշտության դասերի տանելուց միջանցքում նստած ստուգում, մի մասն էլ երեկոյան քնելուց առաջ ստուգում, «մութ տարիներին էլ»՝ մոմի տակ... Էն որ ում մայրը պայուսակից կոսմետիկա հաներ, իմ մայրն առնվազն երկու հատ կարմիր գրիչ էր հանելու... բայց հետն էլ մի հինգ հատ կապույտ, որպեզի մեկումեջ երեխեքի սխալները կապույտով ուղղեիր, որ գնահատականը չիջնի... Հիշո՞ւմ ես, թե ոնց էիր հերթով կապույտ գրիչները թղթի վրա փորձում, թե որի գույնն ա ավելի մոտիկ: Ես էլ գալիս էի, ասում՝ մամ, տենց չի կարելի, դա արդար չի: Դու էլ ասում էիր՝ հլը մի հատ գնա, քո գործով զբաղվի, հա՞: Բա որ կռիվ էիր անում աշակերտներիդ շողքի հետ, թե՝ «էտոտ դուռակ սդելալ պյած օշիբոկ, ես սրան հիմա ո՞նց... հինգից հանած դնեմ»: Էն որ մի դասարանի դասղեկ կպած քեզ հա զանգում էր, թե՝ արի էսքան երեխեքի տարեկանը «երկու» փակի, թող ռադ ըլնեն, գնան ուրիշ դպրոց, դու էլ ասում էին՝ չէ, խի՞, էդ երեխեքն ինձ մոտ «չորս» էլ են ստանում: Էն որ քսան տարվա մեջ մեկի քառորդն «անբավարար» փակած չկաս: Շնորհավորում եմ, Մամ ջան, հիմա էդ երեխեքը քեզ տեսնում են տոնավաճառում, վազում, գնում իրենց ամուսիններին կամ կանանց բերում, որ ցույց տան, թե «էս իմ սիրած ռուսերենի դասատուն ա», ու հետո հետևիցդ տոնավաճառով ման գալիս, որ մյուս վաճառողներին ասեն «նորմալ գնով կտաս, ինքն իմ մորքուրն ա»:
    Էն որ ինձ հա ուղղում էիր, թե «տղա՛ ջան, դու հո Գորբաչյովը չե՞ս, շեշտերը սխալ ես դնում»: Ա՛յ Մամ ջան, էդ ռուսներն իրանք սկի չգիտեն, թե ճիշտ շետը որտեղ ա դրվում: Էն որ միասին գնացինք ռուսերենի օլիմպիադայի «Բլեյանի դպրոց» ու իմ «սոչինենիան» սկզբում հինգ էին գնահատել, հետո դարձրել չորս, որ մի բալ չհերիքի, որ անցնեմ հաջորդ փուլ... Ու դու էդքան ջղայնացար, նեղվեցիր... Հիմա ռուսների հետ որ խոսում եմ, ասում են՝ Вы/ты отлично владеете/владеешь русским языком: Շնորհակալությո՛ւն, Մամ ջան, դու ինձ սովորեցրիր ռուսերեն լեզուն:
    Էն որ պուճուր ժամանակ ես հա գետնից կեղտոտ-մեղտոտ բաներ եմ վերցրել, դու էլ ասել ես՝ չի՛ կարելի, գցի՛, քըխ ա, ես էլ երեք ռուբլիանոց եմ գտել, ասել եմ՝ ցի՛ կալելի, քը՛խ ա, դու էլ ասել ես՝ չէ՛, Արսեն ջան, էս մեկը քըխ չի, տուր ինձ, ես քեզ համար կոնֆետ կառնեմ... Շնորհակալություն, Մամ ջան, դու ինձ սովորեցրիր, որ ամեն ինչը սև ու սպիտակ չի (բայց Պապան լիներ, մեկից մեկ գցել էր տալու, գիտես, չէ՞):
    Էն որ մեզ քրոջս հետ հեքիաթ էիր պատմում իրիկունը վերջին ուժերով, ու քո հեքիաթում հանկարծ Կարմիր գլխարկը գնում էր «լույսի, գազի փողը մուծելու», մենք էլ քեզ բզում էինք, թե՝ Մա՛մ, մի՛ քնի, վե՛ր կաց, ճիշտ պատմի: Շնորհակալություն, Մամ ջան, դու ինձ սովորեցրիր ինքդ քեզ անտեսել:
    Էն որ մեր դասարանի Աննայի մաման մահացել էր ու դու գնացել էիր ծնողական ժողովի, իմացել դրա մասին, եկար, ասեցիր՝ Արսեն ջան, դու աշխատի դասարանում չխոսալ ծնողներիդ մասին, Աննայի մաման մահացել ա, ինքը իրան լավ չի զգա... Շնորհակալությո՛ւն, Մամ ջան, դու ինձ սովորեցրիր հարգել ուրիշի վիշտը:
    Էն որ երբեք մեզ հետ ուտելիք չէիր դնում տանեինք դպրոց, ասում էիր՝ երեխաներ կան, որ չեն կարող ուտելիք բերել, դուք կուտեք, իրանք կնայեն, իրանց վատ կզգան: Շնորհակալություն, Մամ ջան, դու սովորեցրիր մեզ հարգել ուրիշի կարիքը:
    Էն, որ ասում էիր՝ երբ որ ձեզ ասում են, թե պայուսակիս մեջից այսինչ բանը հանեք, բերեք, երբեք մի՛ մտեք ուրիշի պայուսակը, տարեք այն տիրոջ մոտ, ասեք՝ հեսա, վերցրու... Շնորհակալություն, Մամ ջան, դու մեզ սովորացրիր հարգել ուրիշի սեփականությունն ու անձնական կյանքը:
    Բա որ մի բան էն չէինք անում (օրինակ՝ լեզվակռիվ էինք տալիս), ջղայնանում էիր, թե էս ինչ ա. ես ուրիշի երեխեքին եմ սովորացնում, իմ երեխեքին չեմ կարողանում սովորացնել: Բա որ մի օր քեզ վատ էիր զգացել, որ պատմությանս դասատուն մոտեցել էր քեզ դպրոցում, ասել, որ ամեն ինչ լավ եմ անում, բայց նախադասությունները մտքում ռուսերեն եմ կազմում... ու հիմա էլ փորձում ես հնարավորինս հայերեն խոսալ, բայց մինչև հիմա ասում ես՝ «տղաս համալսարանի կիռառականն ա ավարտել»:

    Մամ ջան, բա հիշո՞ւմ ես, որ բանկում էիր աշխատում կադրերի բաժնում ու աշխատավարձդ իննսուն ռուբլի էր, իմացար, որ դպրոցում ուսուցչի աշխատավարձը հարյուր քսան ռուբլի ա, դուրս եկար բանկից, գնացիր դպրոց: Հետո դասատուի աշխատավարձը մնաց նույնը, իսկ բանկում աճեց ու աճեց: Ես էլ քեզ մի օր հարցրի՝ ափսոսո՞ւմ ես, ասեցիր՝ չէ, իմ տեղը դպրոցում ա: «Քո տեղից» գալիս էիր տուն յոթ ժամ պարապելուց հետո, թուլանում, պառկում, որ մի քիչ քնես (եթե ստացվեր, իհարկե), մենք էլ անընդհատ լսում էինք «քո երեխեքի», «քո ծնողների», «քո դասղեկների» մասին: Հիմա էլ պիտի գնաս, քո դպրոցը, տեղեկանք վերցնես, որ քսան տարի դասավանդել ես, որ քեզ թոշակ տան հիսունհինգ տարեկանում, որովհետև դասատուները շուտ են թոշակի գնում: Իմ՝ հեռախոսով տված հարցին էլ, թե «ինչքա՞ն թոշակ են տալու», կամաց ձայնով պատասխանում ես՝ դե մի քսան հազար, էլի... Շնորհավոր, Մամ ջան:
    Էն որ քույրս մի օր պրակտիկայի ժամանակ երկու ժամ իրար հետևից դաս էր անցկացրել չորրորդ ու հինգերորդ դասարաններում, տուն եկավ մազերը բիզ-բիզ կանգնած, թե «ես կյանքում դպրոց չեմ գնա դասատու աշխատեմ», դու էլ ծիծաղեցիր, ասեցիր, «բա իմ ջանը քար ա՞, որ օրը յոթ ժամ պարապում եմ»: Բայց ուսուցիչ լինելու ջիղդ ինձ ա փոխանցվել, Մամ ջան, էդ էլ շնորհավոր: Հեսա, որ սկսես թոշակդ ստանալ, կկուտակենք, լիքը փող կհավաքենք, ես էլ կգնամ քո նման դպրոց, մաթեմ կդասավանդեմ, քո թոշակով ու իմ աշխատավարձով քե՜ֆ կանենք:
    Տոնդ շնորհավո՛ր, իմ Ուսուցիչ Մա՛մ ջան:
    Il y a un spectacle plus grand que la mer, c'est le ciel; il y a un spectacle plus grand que le ciel, c'est l'intérieur de l'âme. (V. Hugo, Les Misérables)

  24. Գրառմանը 25 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (06.10.2011), Arpine (06.10.2011), Dayana (06.10.2011), E-la Via (06.10.2011), einnA (06.10.2011), erexa (06.10.2011), Freeman (06.10.2011), Kita (06.10.2011), Lusinamara (06.10.2011), Mark Pauler (06.10.2011), murmushka (06.10.2011), Nadine (06.10.2011), Valentina (06.10.2011), Արէա (06.10.2011), Գեա (06.10.2011), Դեկադա (06.10.2011), Էլիզե (06.10.2011), Ժունդիայի (06.10.2011), Լուսաբեր (06.10.2011), ԿԳԴ (06.10.2011), Ձայնալար (07.10.2011), Մանուլ (06.10.2011), Նաիրուհի (06.10.2011), Ռուֆուս (06.10.2011), Ֆոտոն (11.10.2011)

  25. #4543
    ուրիշ! erexa-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    07.09.2010
    Հասցե
    Տիեզերքից դուրս!
    Գրառումներ
    1,149
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Այս գրառումը հատուկ ուզում եմ անել այն մարդկանց համար, որոնք ինչպես ես, չեն սիրում փոփոխություններ: «Յուրաքանչյուր փոփոխություն մի նոր շանս, հնարավորություն է տալիս քեզ քո կյանքում և քեզ համար բացվում է մի նոր և այլ աշխարհ»: Չգիտեմ, ո՞րքանով է սա դրական, բայց փորձեմ հավատալ այս խոսքերին:
    Բարությունը միակ զգեստն է, որը երբեք չի հնանում:

    Հենրի Թորո

  26. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Jarre (06.10.2011), murmushka (06.10.2011), Tig (06.10.2011), Դեկադա (06.10.2011)

  27. #4544
    Ադմինիստրատոր Artgeo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Թբիլիսի, Վրաստան
    Տարիք
    39
    Գրառումներ
    8,377
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Կցված նկարներ Կցված նկարներ

  28. Գրառմանը 9 հոգի շնորհակալություն են հայտնել.

    aragats (06.10.2011), Freeman (06.10.2011), Lusinamara (06.10.2011), Mark Pauler (06.10.2011), Yevuk (07.10.2011), Արէա (07.10.2011), Կարեն Կանտարով (06.10.2011), Հայուհի (07.10.2011), Ռուսա (06.10.2011)

  29. #4545
    Կազմակերպված պարմանուհի Էլիզե-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.03.2010
    Հասցե
    Մեր տուն
    Տարիք
    37
    Գրառումներ
    671
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Սուսանիկ -Ասի՜…
    Ես- Հը՞…
    Սուսանիկ- "Հը"չէ, ասա՝ "հա ջան"...

    Կյանք ա, ամեն ինց պատահում ա... (c) Սուսանիկ

  30. Գրառմանը 19 հոգի շնորհակալություն են հայտնել.

    aragats (06.10.2011), Arpine (06.10.2011), Freeman (07.10.2011), Inna (07.10.2011), Kita (06.10.2011), Lianik (06.10.2011), Mark Pauler (06.10.2011), Meme (06.10.2011), Moonwalker (06.10.2011), Nadine (06.10.2011), Nare-M (07.10.2011), Tig (07.10.2011), Valentina (06.10.2011), Yevuk (07.10.2011), Հայուհի (07.10.2011), Ձայնալար (07.10.2011), Նաիրուհի (07.10.2011), Շինարար (06.10.2011), Ուլուանա (07.10.2011)

Էջ 303 686-ից ԱռաջինԱռաջին ... 203253293299300301302303304305306307313353403 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Շատ անկապ օրագիր
    Հեղինակ՝ Աբելյան, բաժին` Անձնական օրագրեր
    Գրառումներ: 29
    Վերջինը: 14.11.2014, 14:59

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •