User Tag List

Էջ 261 688-ից ԱռաջինԱռաջին ... 161211251257258259260261262263264265271311361 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 3,901 համարից մինչև 3,915 համարի արդյունքները՝ ընդհանուր 10307 հատից

Թեմա: Անկապ օրագիր

  1. #3901
    Կազմակերպված պարմանուհի Էլիզե-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.03.2010
    Հասցե
    Մեր տուն
    Տարիք
    39
    Գրառումներ
    671
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Սիրում եմ երթուղայինով երթևեկել: Չէ՛, չէ՛… չմտածեք՝ մազոխստ եմ, ուղղակի սիրում եմ նստել վերջին նստարաններից մեկին ու նայել, ավելի ճիշտ՝ ուսումնասիրել մարդկանց. նրանց շարժումները, խոսելը, մտախոհ հայացքները...

    Չեմ սիրում Երևանի երթուղայինները. դրանց "անձնակազմը" էնքան արագ ու միապաղաղ տեմպով փոխվում է, որ չես էլ հասցնում ինչ որ մեկին ուսումնասիրել: Սկսում ես համարյա թե նայել մի կնոջ/աղջկա/տղայի/պապիկի/տատիկի, մեկ էլ հո՛պ հնչում են կախարդական բառերը՝ "Ստե մի տեղ պահի՛, հա՞"…

    Ա՛յ, օրինակ, Երևան-Արտաշատ երթուղայինները լրիվ ուրիշ են. 30-40 րոպե ստանդարտ-անփոփոխ կազմ, մնում է գտնել ուշադրությանն արժանի օբյեկտ:

    Գալիս էի Երևանից: Տաք եղանակ էր: Երթուղայինը լիքն էր մարդկանցով: Սովորությանս համաձայն՝ նստեցի վերջում, հարմար տեղավորվեցի ու սկսեցի նայել շուրջս: Ուշադրությունս գրավեց մի կին իր 11 կամ 12-ամյա դստեր հետ, ովքեր նստած էին կողքի շարքում: Երկուսով հազիվ տեղավորվել էին մի նստարանի վրա: Ճանապարհին աղջնակը քնեց՝ գլուխը հարմար տեղավորելով մոր ուսի վրա և դատելով նրա հանդարտ ու հավասար շնչառությունից՝ քնեց շատ խորը:

    Նայեցի աղջնակի չսանրված մազերին, փոշոտ դեմքին… "Երևի խաղալուց հոգնել է,"- մտածեցի ես ու ժպտացի: Մայրը նկատեց ժպիտս և պատասխան ժպտաց:

    Կողքիս նստարանն ազատվեց: Մայրը, դստեր գլուխը նստարանի հենակին զգուշորեն տեղափոխելուց հետո, եկավ-նստեց կողքս: Աղջնակն արթնացավ և քնատ-վախեցած աչքերով սկսեց մորը որոնել: Գտավ: Ժպտաց: Անկեղծ, ջերմ, մանկական ժպիտ էր: Հարմար տեղավորվելով նստարանին՝ նա նորից փակեց աչքերը:

    Մայրը նայեց ինձ: Ժպտացի:

    -Հոգնել ա Ձեր աղջիկը,-ասացի:
    -Հա՛,-պատրաստակամորեն արձագանքեց մայրը,-առավոտից հետս ա: Գնացել էինք մեր ծանոթներից մեկի տունը մաքրելու: Աղջիկս էլ գալիս ա հետս, որ շուտ վերջացնենք, փողը շուտ տան մեզ, ես էլ շատ չհոգնեմ: Տղաս հիվանդ ա, աղջիկս էլ ուզում ա, որ փողը շուտ վերցնենք, որ իրա ապերի համար դեղ առնի:

    Նա ծնողին հատուկ հպարտ ժպիտով ժպտաց:

    -Մի քանի օր առաջ ես էի հիվանդ,- դստեր վրա հայացք գցելուց հետո շարունակեց մայրը,- պառկած էի, տեղիցս վեր կենալ չէի կարողանում: Հարևանը զանգեց, ասեց՝ "Դաշտում գործ կա անելու, կգա՞ս": Դե ես հիվանդ էի, ուզեցի տեղից վեր կենամ, գնամ, ասեցի՝ "Ջհանդամ, փող կաշխատեմ", բայց տեղիցս չկարողացա բարձրանալ: Եկավ Քրիստինես /էստեղ նա դեմքով ցույց տվեց քնած դստերը/ ասեց՝ "Մամա՛, ո՞ւր ես դրել բժիշկի գրած թուղթը… Էն որ քո համար դեղի անունն էր գրել": Ցույց տվեցի թուղթը, երեխես էդ թուղթը դրեց գրպանն ու գնաց: Իրիկունն եկավ տուն, սեղանին դրեց դեղի մի քանի կոճակ ու ասեց՝ "Մա՛մ, խմի՛, քո համար եմ առել... Գիտե՞ս ի՛նչ թանկ դեղ էր... Ամեն մի կոճակը 140 դրամ էր":

    Ժպտաց մայրը, բայց ո՛չ ծնողական հպարտ ժպիտով, այլ՝ դառն ու մի տեսակ… մի տեսակ մեղավոր ժպիտով:

    Անցավ մի քանի րոպե:
    -Էսօր էլ տղայիս համար պիտի դեղ առնեմ… Էնքան էլ թանկ ա անտերը՝ 2750 դրամ ա մի ամսվա խմելու կուրսը… բժիշկն ա ասել…ասում ա՝ լավ դեղ ա… եսիմ…

    Դիմելով դստերն ասաց.
    -Բալե՛ս,զարթնի՛ հեսա իջնում ենք:

    Նայելով ինձ՝ ասաց.
    -Ցտեսությո՛ւն:
    -Հաջողությո՛ւն Ձեզ: Առողջություն Ձեր տղային,-ասացի ու ժպտալու անհաջող փորձ արեցի:

    Կինը ժպտաց: Մի վերջին հայացք գցեցի աղջնակի վրա. ուրախ-ուրախ թռիչքով իջավ երթուղայինից: Ուրախ էր՝ "ապերի" համար դեղը կգներ այսօր:

    Ես էլ ուրախացա: Ուրախացա, որ այսօրվա մեր "այֆոնամանիայի", "օդնոկլասնիկամոլուցքի" դարում դեռ կան էսպիսի երեխեք…

    Միակ բանը, որի համար ափսոսեցի՝ ափսո՜ս, որ մոտակայքում դեղատուն չկար...
    Վերջին խմբագրող՝ Էլիզե: 05.06.2011, 21:48:
    Կյանք ա, ամեն ինց պատահում ա... (c) Սուսանիկ

  2. Գրառմանը 25 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ameli (05.06.2011), Ariadna (05.06.2011), ars83 (06.06.2011), einnA (05.06.2011), Freeman (05.06.2011), impression (09.06.2011), Kita (05.06.2011), Mark Pauler (05.06.2011), Moonwalker (07.06.2011), rainbow (07.06.2011), Skeptic (05.06.2011), Smokie (05.06.2011), V!k (05.06.2011), Արէա (06.06.2011), Արևհատիկ (06.06.2011), Գեա (07.06.2011), Դատարկություն (05.06.2011), Ինչուիկ (05.06.2011), Կաթիլ (06.06.2011), Մանուլ (06.06.2011), Նաիրուհի (05.06.2011), Ներսես_AM (06.06.2011), Ուլուանա (13.06.2011), Ռուֆուս (05.06.2011), Սլիմ (06.06.2011)

  3. #3902
    հարս վնեզակոնա Apsara-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.05.2007
    Հասցե
    իմ մեջ
    Տարիք
    41
    Գրառումներ
    1,992
    Բլոգի գրառումներ
    27
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    օրվա վերջում հոտավետ երթուղային և զահված մանուշակների երկու փունջ: Զոհված, քանզի իրենք վարորդի վերևում անջուր և տժժ արևի տակ զահվեցին այդ օրվա հաճախորդների աչքը շոյելու համար:
    տխուր ա
    “То, что вы не можете выразить – это Любовь.
    То, что вы не можете отвергнуть/не признать – это Красота.
    То, чего вы не можете избежать – это Истина”.
    ~ Шри Шри

  4. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Quyr Qery (16.01.2012), Smokie (06.06.2011), Արէա (06.06.2011)

  5. #3903
    . . . Կաթիլ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.04.2007
    Հասցե
    Հեռու
    Գրառումներ
    827
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    -Ուրեմն, աղջի, երեկ մի հատ սիմպաԾիչնի տղայա եկել ինձ գոսծի, լռիվ սիմպո է, սենց ապծիչըսկի աշկիներով, բայց իրան սազումա էլի՜ սիրուն տղայա: Նկարը բացեցի, չդիմացա, կամենտարյա գրեցի, ու դու պատկերացնում ե՞ս, մի հատ ժպիտ ուղարկեց ու ֆսյո: Նայի ինչ մակարդակով, սիմպածիչնի տղա էր, ուրիշն ըլներ կլոջվեր…

    չէ, հաստատ ականջկալաներին պիտի սովորեմ, մի ժամանակ սերիալներն էին, հիմա լրիվ ադնակալսսսնիկացավ ա մեր ժողովրդի մոտ
    Ինչ լավ ա, որ գոնե մի քանի ժպտերես հաճախորդ ունեմ ու իրենք ինձ առավոտյան "գոսծի" են գալիս
    Չէ, կաթիլը ծով չի դառնում...

  6. Գրառմանը 21 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ameli (06.06.2011), ars83 (06.06.2011), CactuSoul (06.06.2011), einnA (06.06.2011), impression (09.06.2011), Kita (06.06.2011), Lianik (11.06.2011), Mark Pauler (06.06.2011), rainbow (07.06.2011), Skeptic (06.06.2011), Smokie (06.06.2011), Tig (06.06.2011), V!k (06.06.2011), _Հրաչ_ (06.06.2011), Էլիզե (06.06.2011), Ժունդիայի (06.06.2011), Հայկօ (07.06.2011), Մանուլ (06.06.2011), Նաիրուհի (06.06.2011), Ուլուանա (13.06.2011), Սլիմ (06.06.2011)

  7. #3904
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    17.04.2009
    Գրառումներ
    943
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ախր էնքան լավն ես, որ անընդհատ ուզում եմ քեզ ներել
    Վերջին խմբագրող՝ Սլիմ: 06.06.2011, 10:34:
    Полюбить так короля, своровать так миллион
    Король +

  8. Գրառմանը 10 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ameli (06.06.2011), Chilly (06.06.2011), Inna (06.06.2011), Smokie (06.06.2011), VisTolog (10.06.2011), Ժունդիայի (20.10.2011), Ինչուիկ (06.06.2011), Կաթիլ (06.06.2011), Նաիրուհի (06.06.2011), ՆանՍ (06.06.2011)

  9. #3905
    սպիտակ սևերի մեջ... Shah-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.07.2010
    Հասցե
    չոլ
    Գրառումներ
    1,744
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    զգում եմ ինչպես Յեսենինը լողալ սովորելուց՝ քցել են ջուրը կամ միանգամից սովորում ես լողալ, կամ էլ... չկա կամ էլ..

    I love my life and I celebrate it every day...

  10. Գրառմանը 9 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Apsara (06.06.2011), Freeman (07.06.2011), Inna (09.06.2011), Mark Pauler (06.06.2011), murmushka (06.06.2011), Skeptic (06.06.2011), VisTolog (10.06.2011), Անտիգոնե (06.06.2011), Ինչուիկ (06.06.2011)

  11. #3906
    Nowhere Man Smokie-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.02.2010
    Հասցե
    Nowhere Լand
    Տարիք
    36
    Գրառումներ
    4,880
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Վերջին օրերս նամակներս ստիպված եմ լինում կամաց-կամաց պակասացնել, բայց դա էլ չի օգնում, էլի շատանում են ու նորից գալիս է ծրարը դատակելու պահանջը: Ախր կան որոշ նամակներ, որոնք հաճելի հուշեր կարթնացնեն, կկարդաս նամակը, կհիշես այդ խոսակցությունը.....

    Աչքիս ստիպված դատարկելու եմ:
    Երաժշտությունը բավական է կյանքի համար՝ բայց մի ամբողջ կյանքը բավական չէ երաժշտության համար:

    Սերգեյ Ռախմանինով

  12. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Հայուհի (09.06.2011), Նաիրուհի (07.06.2011)

  13. #3907
    Ասում էին երաժիշտ... Հարդ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.06.2009
    Հասցե
    15.974 Hz
    Տարիք
    33
    Գրառումներ
    1,861
    Բլոգի գրառումներ
    10
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Գրառում

    Ուրեմն քաղաքում տարածվել ա 2 տեսակի սանրվածք տղերքի մոտ:
    Պատմեմ լսեք

    Էս մեկը էդքան էլ նոր չի բայց շարունակվում ա տարածվել.
    Էս սանրվածքի օգնությանն են դիմում հիմնականում դաուն քյառթերը, ովքեր էնքան են խճճվել իրանց խղճուկ վիճակի մեջ, որ ճիշտ ա, իրանք չեն հասկանում, բայց էդ սանրվածքի օգնությամբ փորձում են իրանց թաքցնել շրջակա միջավայրից: Խոսքը գնում ա էն սանրվածքի մասին, երբ հետևի մասը երկար գալիս ա ու մնում ա պոչ, իսկ մնացած մասը, գլխի ամբողջ ներուժով նետվում ա առաջ դեպի ճակատ ընդհուպ մինչև ունքերը: Տո որ ճար ըլնի, աչքերն էլ կմտցնի... չէ չէ՝ աշքերը: Դրան ո՞րդուց աչք:
    Ու իրա մազերը միշտ ֆենած են ու որ պարապ ա մնում մի հատ ձեռքի ափով գլխի կենտրոնից մազերը քաշում ա դեպի ճակատը, որ լավ նստի:
    Ուշադիր նայեք, հիմնականում տենցները թե իրանց ում տեղն են դնում ու ինչքան դեբիլ հայացք ունեն: Էնքան, որ հետաքրքիր ա սահմանները չափել

    Էս մյուսն արդեն իսկականից նորություն ա: Որոշ պատմաբանների կարծիքով այն ներմուծվել ա Հայաստան էս տարվա գարնանը պարսկաստանից:
    Հա, էդ սանրվածքը պարսիկ տղերքի մոտ էր պատահում հաճախ: Երևի արդեն հասկացաք խոսքս ինչի մասին ա:
    Նշեմ, որ էս էլ նոր փորձանք էր գլխներիս, քանի որ լոխերն էլ վերջապես իրանց սանրվածքը գտան էս կյանքում:
    Էս սանրվածքը դժվար ա նկարագրել, քանի որ ստեղ հստակ ոչնիչ չկա: Մենակ մի բան ա պարզ, որ ով էլ անում ա, իրան չի սազում ու լրիվ դառնում ա սոխի գլուխ: Աբիդնին էլ էն ա, որ հայերս, 5000 ամյա... տո 8000 ամյա... որ ուզում ես իմանաս 10 000 ամյա () ազգս իսլամական պետությունից սանրվածք ենք սովորում:



    Կոչս էն ա, որ սանրվածք անելուց մտածեք, նենց անեք, որ էդ ձեզ սազող լինի, ձեր վրա նստի: Մի փորձեք նմանվել ուրիշներին, դուք ձերն ունեցեք: Ու վերջապես ճաշակ ձեռք բերեք...

  14. Գրառմանը 11 հոգի շնորհակալություն են հայտնել.

    A.r.p.i. (12.06.2011), Ameli (08.06.2011), Freeman (07.06.2011), Mark Pauler (08.06.2011), Moonwalker (07.06.2011), Nadine (08.06.2011), Smokie (07.06.2011), V!k (07.06.2011), Yellow Raven (09.06.2011), Գեա (07.06.2011), Հայուհի (09.06.2011)

  15. #3908
    Ամենքս մեր տեղն ունենք... My World My Space-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.03.2009
    Հասցե
    Իմ տեղում....
    Գրառումներ
    3,640
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    գործի տեղը էկան մի քանի հոգի նստեցին կողքս, իմ մոտ էլ վեշնի «ո՞վ է ֆորում»-ումը բաց ա: նայում են մի 15 հոգի թեմայա նայում՝ Արձակ. Գոմիկը: կոլեգաներիցս մեկը՝ տարիքով մի մարդ, չդիմացավ.
    - էս ի՞նչ աննասուն (անասունի տեղը կարդացեք գոմիկին բնորոշող հայհոյանք) սայթ ես մտել....

    Էլ տենց վերնագրերով թեմաներ չբացեք, իյ՜ը....

    Կողքից ով ինչ ասես մտածում ա.....
    Վերջին խմբագրող՝ My World My Space: 07.06.2011, 18:25:
    Շուն գնեք, դա փողով անկեղծ սեր գնելու միակ միջոցն է...

    Իմ քաղաքում....

  16. Գրառմանը 12 հոգի շնորհակալություն են հայտնել.

    A.r.p.i. (12.06.2011), Freeman (07.06.2011), Mark Pauler (08.06.2011), Moonwalker (07.06.2011), Nadine (08.06.2011), Smokie (07.06.2011), V!k (07.06.2011), Yellow Raven (09.06.2011), Գեա (07.06.2011), Հայկօ (07.06.2011), Հայուհի (09.06.2011), Ռուֆուս (07.06.2011)

  17. #3909
    ես գիտեմ... Գեա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.03.2010
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    868
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Համընդհանուր համաներում է , ազատ են արձակում նույնիսկ գողերին , իսկ ես գող չէի, ընդհամենը իմ բախտի ընդիմադիրն էի ու երջանկություն էի պայքարում:Արդյունքում մենակության դատապարտվեցի:Հիմա որոշել եմ մենակությանս հյուր գնամ , գուցե հիշի ու համաների ինձ...իրենից:
    Է՜յ, դո՛ւ` սապատ դառած ՃԻՇՏ, անապատ եմ մտել: Քեզ մաշելու համար ծարավ եմ մնալու...

  18. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    aragats (07.06.2011), CactuSoul (08.06.2011), Mark Pauler (08.06.2011), Meme (07.06.2011), Tig (09.06.2011), Էլիզե (09.06.2011), Կաթիլ (08.06.2011), Ուլուանա (13.06.2011)

  19. #3910
    Էյֆելի մեծ սերը Ameli-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    30.04.2011
    Գրառումներ
    667
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Էսպես որ շարունակվի ես կմիանամ ձեզ, միայն թե խոստացեք, որ ձեր հետ անհոգ ու երջանիկ կլինեմ..............ինձ միայն դուր չեն գալիս ձեր երկարաթև շապիկները:
    Мы, красивые женщины, обязаны казаться глупыми, чтобы не беспокоить мужчин.

    Норма Джин Мортенсон

  20. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (08.06.2011), Meme (08.06.2011)

  21. #3911
    Պատվավոր անդամ ars83-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.06.2008
    Գրառումներ
    2,966
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Աղանդներն ու արգենտինական մրջյունները

    Մի հոդված կարդացի մրջյունների մասին, ակամա զուգահեռ առաջացան մեր երկրում կրոնի հետ կապված գործընթացների հետ: Շարադրեմ:

    Ա. Կալիֆոռնիայում ապրում են ձմեռային մրջյուններ: Այդպիսի անուն ունեն, որովհետև կարողանում են ձմռանը ակտիվ կյանք վարել, երբ մյուս միջատները սովորաբար քնած են:
    Կովկասում մի երկիր կա, որի բնակիչներն արդեն երկու տասնամյակ է, ինչ ապրում են երկկողմանի շրջափակման «ձմեռային» պայմաններում, չհաշված մնացած արհավիրքները, որոնք գլխներով անցել է հազարամյակների ընթացքում:

    Բ. Արգենտինայից շաքար են ներմուծում Կալիֆոռնիա, ու դրա հետ միասին գալիս են արգենտինյան մրջյուններ:
    Երբ վերոհիշյալ երկիրը սննդի ու օգնության կարիք ուներ, նրան օգնություն մատուցեցին ուրիշ երկրներ, քաղցր ու օգտակար բաներ ուղարկեցին: Բայց... դրանց հետ եկան նաև «մարդասիրական օգնություն» մատուցող աղանդներ:

    Գ. Ձմեռային մրջյունները կարևոր դեր են խաղում էկոլոգիական միջավայրի համար: Նրանք պահպանում են որոշ տեղական բույսերի տեսակներ, որոնց հետ սերտորեն կապված են՝ այդ բույսերի սերմերը տեղափոխում և տարածում են արեալով: Բույսերը կենսական դեր ունեն թռչունների և այլ կենդանիների համար, որոնք բույն են հյուսում կամ սնվում են այդ խոտերով և պահպանում իրենց տեսակը:
    Վերոհիշյալ երկրի հիմնական կրոնական կառույցը՝ Առաքելական Եկեղեցին, դարեր ի վեր առաջատար դեր է ունեցել նշված երկրի լեզուն, մշակույթը և հավատալիքները պահպանելու և դրա միջոցով բնակիչների ազգային ինքնության հաստատմանն ու պահպանմանը նպաստելու գործում:

    Դ. Արգենտինական մրջյուններն արածեցնում են ոջիլներին, որոնք ուտում են կանաչ բուսականությունը և արտադրում քաղցր հյութ, որով սնվում են մրջյունները: Տեղի է ունենում ոջիլների տարածում, որոնք վնասում են բույսերին, կործանում դրանք, այսպիսով ներելով նաև դրանցով սնվող կենդանիների և ողջէկոհամակարգի վնասմանն ու ոչնչացմանը:
    Մի շարք աղանդավոր կազմակերպություններ սնվում են իրենց կազմակերպության անդամների նյութական հանգանակություններով, ստորացնում են սեփական լեզվի, հոգևոր և մշակութային արժեքների նշանակությունը: Այսպիսով, նրանք նպաստում են ազգային ինքնության գիտակցության կործանմանն ու առանձնահատկությունների վերացմանը:

    Ե. Արգենտինական մրջյունները սիրում են անձրևոտ, տաք ձմեռներ, շոգ ամառներ, նրանց տարածմանը նպաստում է ձմեռային մրջյունների բնակավայրերի ավիրումը, արտաքին բացասական գործոնների ազդեցությունը: Արգենտինական մրջյուններն ունեն գլոբալ տարածում՝ Միջերկրական ծովափի երկայնքով, Հարավային Աֆրիկայում, Հավայան կղզիներում, Ճապոնիայում և Ավստրալիայում:
    Աղանդները խոստանում են փափուկ և բարեկեցիկ կյանք, որին սովոր են: Սոցիալական ծանր պայմանները, լարված քաղաքական վիճակը, տնտեսությունը քայքայող կառավարումը և անօրեն ղեկավարումը, օրենքի գերակայության բացակայությունը, դրանից բխող արտաքին չնշումները ևս նպաստում են աղանդների տարածմանը:

    Սթենֆորդի համալսարանի ուսանողները մի հետաքրքիր երևույթ են նկատել: Ձմեռային մրջյունները, պարզվում է, հասցված լինելով ճնշման բարձր աստիճանի արգենտինականների կողմից, հատուկ թույն են արտադրում և պայքարում վերջիններիս դեմ, որից արգենտինականները վերանում են, հոդվածի խոսքերով ասած, «ձմեռային մրջյունները ետ են գրավում իրենց տարածքները ծառ առ ծառ»: Ինչն է հատկանշական, այդ թույնը, որով նրանք սպանում են զավթիչներին, յուրահատուկ հոտ ունի, որը բնորոշ է իրենց և թույլ է տալիս տարբերել յուրայինին թշնամուց: Ձմեռային մրջյուններին միավորող մի նյութ է, որը նրանց համար անվնաս և պաշտպանիչ է, իսկ թշնամիների համար՝ կործանարար:
    Il y a un spectacle plus grand que la mer, c'est le ciel; il y a un spectacle plus grand que le ciel, c'est l'intérieur de l'âme. (V. Hugo, Les Misérables)

  22. Գրառմանը 10 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ameli (08.06.2011), Claudia Mori (10.06.2011), davidus (09.06.2011), My World My Space (09.06.2011), V!k (09.06.2011), Էլիզե (09.06.2011), Ինչուիկ (09.06.2011), հովարս (10.06.2011), Նաիրուհի (08.06.2011), Ռուֆուս (08.06.2011)

  23. #3912
    ես գիտեմ... Գեա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.03.2010
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    868
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հազար,չէ',միլիոն հազար ես ասել,
    Որ սիրում ես ինձ,
    Բայց ոչ մի անգամ հոգիդ չի սիրել:
    Հազար,չէ',միլիոն հազար եմ լսել
    Այդ սիրո մասին...
    Հավատացել եմ միայն մի անգամ,
    Ու այդ անգամվա խենթ մտքի համար,
    Խաչս ուսերիս բարձրանում եմ ես
    Իմ Գողգոթայով,
    Ու ճանապարհս ձգվում է երկար:
    Կուզեի պարզել,խաչվելն է դժվար,թե՞ խաչի ճամփան:
    Է՜յ, դո՛ւ` սապատ դառած ՃԻՇՏ, անապատ եմ մտել: Քեզ մաշելու համար ծարավ եմ մնալու...

  24. Գրառմանը 19 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ameli (09.06.2011), aragats (11.06.2011), CactuSoul (09.06.2011), einnA (09.06.2011), Kita (09.06.2011), Mark Pauler (09.06.2011), Meme (09.06.2011), Moonwalker (09.06.2011), My World My Space (09.06.2011), Nadine (09.06.2011), Shah (09.06.2011), Smokie (09.06.2011), Tig (09.06.2011), Անտիգոնե (09.06.2011), Արևածագ (09.06.2011), Ինչուիկ (09.06.2011), Կաթիլ (09.06.2011), Մինա (09.06.2011), ՆանՍ (09.06.2011)

  25. #3913
    Ավագ Մոդերատոր Moonwalker-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.07.2010
    Հասցե
    Աշխաբադ
    Գրառումներ
    2,026
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Նույն ոգով.

    Մայրամուտի մեջ՝
    Համրաքայլ թափոր...
    Վազում է որբը՝
    Խելահեղ թափով:

    Վազում է, աչքը՝
    Բիլ ճառագայթին...
    Տե՛ր, սատար եղիր,
    Հանկարծ չգայթի:

    Մուժով պարուրված
    Լեռան գագաթ, նիրհ...
    Ծխամշուշում
    Ճամփան կգտնի՞...

    Ո՛չ, ետ չի նայում,
    Ինչպես ետ նայի...
    Ո՛րբ, երազը քո
    Պիտի գետնեի՞ն...

    Խառնվեց մութին,
    Կեռմանով թեքվեց...
    - Տե՛ր իմ, փրկվե՞ց նա,
    Թե՞ նահատակվեց...


    Էս օր էլ սենց:

  26. Գրառմանը 13 հոգի շնորհակալություն են հայտնել.

    aragats (11.06.2011), ars83 (09.06.2011), Lem (09.06.2011), Mark Pauler (09.06.2011), Meme (09.06.2011), My World My Space (09.06.2011), Nare-M (09.06.2011), Shah (09.06.2011), Smokie (09.06.2011), Tig (09.06.2011), Գեա (09.06.2011), Ինչուիկ (09.06.2011), Մանուլ (11.06.2011)

  27. #3914
    Ամենքս մեր տեղն ունենք... My World My Space-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.03.2009
    Հասցե
    Իմ տեղում....
    Գրառումներ
    3,640
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)



    Ֆեյսում լամբադայի լինքն էին շեյր արել.... հիշեցի....

    Մենք թաղում մի հատ խաղ ունեինք.... նենց խուժանոտ խաղ էր էն վախտվա համար....
    Աղչիկները փախնում էին, մենք իրանց բռնում էինք.... տանում էինք պադյեզդ.... ու.... ստիպում էինք լամբադա պարել....
    ամենալավ պարողին ասում էինք «Առաջին Սմբուլիկ».....


    ո՜վ սարեր, մո՜վ, սարեր, մանկությունս հետ բերե՜ք....
    Շուն գնեք, դա փողով անկեղծ սեր գնելու միակ միջոցն է...

    Իմ քաղաքում....

  28. Գրառմանը 21 հոգի շնորհակալություն են հայտնել.

    A.r.p.i. (12.06.2011), Ariadna (09.06.2011), Chilly (09.06.2011), einnA (09.06.2011), impression (09.06.2011), Kita (09.06.2011), Lusinamara (09.06.2011), Mark Pauler (09.06.2011), Meme (09.06.2011), Nadine (09.06.2011), Nare-M (09.06.2011), Shah (09.06.2011), Smokie (09.06.2011), Yevuk (11.06.2011), Գեա (09.06.2011), Էլիզե (09.06.2011), Ինչուիկ (09.06.2011), Կաթիլ (09.06.2011), Հայկօ (09.06.2011), Մինա (09.06.2011), Նաիրուհի (09.06.2011)

  29. #3915
    Մշտական անդամ
    Գրանցման ամսաթիվ
    16.03.2010
    Գրառումներ
    199
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ինչո՞ւ ենք շատերս դժվարանում ասել «ես քեզ սիրում եմ» մեր ծնողներին: Մենք կարողանում ենք ասել այդ բառերը համարյա ամենքին մեր շրջապատում՝ սիրելիին, ընկերներին, գործընկերներին՝ նրանց ծննդյան օրը, հարազատների երեխաներին, ֆորումներում անծանոթ մարդկանց... Իսկ նրանց, ում իսկապես սիրում ենք այս բառերի իմաստից ավելի՝ չենք կարողանում ասել: Պատճառները շատ են՝ չափազանց շատ ենք սիրում, սովոր չենք այդ մասին խոսելու, նեղացած ենք, կարծում ենք՝ կարող էին տալ ավելին, հավատում ենք, որ դեռ ժամանակ ունենք, սպասում ենք, ամաչում ենք...

    Ու ես ատում եմ այս ամենը: Ատում եմ եւ այն, որ հիմա, փոխարեն ուղղելու տարիների սխալս, այս մասին գրում եմ այստեղ՝ հուսալով, բայց քիչ հավատալով, որ ինչ-որ մեկն իմ փոխարեն կասի դա այսօր.

    -Մամ...

  30. Գրառմանը 23 հոգի շնորհակալություն են հայտնել.

    A.r.p.i. (12.06.2011), Ameli (09.06.2011), Ariadna (09.06.2011), einnA (09.06.2011), Kita (10.06.2011), Mark Pauler (09.06.2011), Meme (09.06.2011), My World My Space (09.06.2011), Nare-M (09.06.2011), Safaryan (09.06.2011), Smokie (09.06.2011), Tig (10.06.2011), V!k (09.06.2011), Yellow Raven (09.06.2011), Անտիգոնե (09.06.2011), Արևհատիկ (11.06.2011), Գեա (09.06.2011), Հայուհի (09.06.2011), Հարդ (10.06.2011), Մանուլ (09.06.2011), Նաիրուհի (09.06.2011), Ուլուանա (13.06.2011), Ուրվական (10.06.2011)

Էջ 261 688-ից ԱռաջինԱռաջին ... 161211251257258259260261262263264265271311361 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Շատ անկապ օրագիր
    Հեղինակ՝ Աբելյան, բաժին` Անձնական օրագրեր
    Գրառումներ: 29
    Վերջինը: 14.11.2014, 14:59

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •