Ի՜նչ աննկարգրելի հաճելի զգացողություն է, որ քայլում ես փողոցով ու հանդիպում մարդկանց, որոնց դու պատահական լուսանկարել ես, բայց իրանց մտքի ծայրով էլ անգամ չի անցնում, որ դու ոչ միայն իրենց լուսանկարել ես, այլև հազար անգամ նայել իրենց նկարները ու որ անգիր գիտես իրանց դեմքերը....
ՀԳ՝ բայց Երևանը շատ փոքրիկ ա.... Համ էլ Երկիրն էլ կլօր ա.....![]()


Մեջբերել


Ապրի Ինչուիկը

աննկարագրելի երջանկություն զգացի, երբ առաջին անգամ գրկեցի իրեն, կարծես ամբողջ աշխարհն իմն էր
, նայում եմ իրեն ու հասկանում, որ տարիներն իսկապես թռչում են... Արդեն մեծ տղա է դարձել, խելացի, ինքնուրույն, բայց ոնց-որ երեկ լիներ, որ առաջին անգամ սկսեց բառեր արտասանել, առաջին անգամ ինքնուրույն քայլելով, պապիկիս մոտից եկավ ինձ մոտ... Հիշում եմ, ոնց էի վազելով դասից գալիս տուն, որ իրեն տեսնեմ: Փոքր տարիքից ես իրեն պահել եմ, ինքն ինձ համար ավելին քան եղբայր ա, իմ ուրախությունն ա ինքը:
Ամեն անգամ քնելուց առաջ միշտ ուզում էր, որ պարտադիր ես իր համար հեքիաթ կարդամ, իսկ հիմա արդեն ինքն ա կարդում: Կարդում ա ամեն ինչ՝ հեքիաթներ, պատմվածքներ, առասպելներ, գրքեր կենդանիների, երկիր մոլորակի, աստղերի մասին, պատմական գրքեր.... Հիմա ես արդեն պատկերացնում եմ թե ինչքան կուրախանա, երբ վաղն ստանա իմ նվերը՝ իր հանրագիտարանի հատորներից վերջինը Տիեզերքի մասին:


Էջանիշներ