Այ, ժողովուրդ նոր տեսա… ծիծիկներս ուր ա՞: Իիի՛իի
...այ մարդ բա մնացածինն ուր ա՞
Այ, ժողովուրդ նոր տեսա… ծիծիկներս ուր ա՞: Իիի՛իի
...այ մարդ բա մնացածինն ուր ա՞
Բոլոր հարցերն ուղղել ծծասպան և ծծակործանիչ ադմինաց ադմինին:
Ալարում եմ Նինա Սիմոնի մասին թեմա բացել... Չէ, չեմ ալարում։ Ուղղակի մտածում եմ, որ թեմա բացելուց գոնե ինքդ պիտի քչից-շատից իմանաս ինչի մասին ես բացում։Ես Նինային չգիտեմ։ Ուղղակի ուզում եմ ասել, որ հաճախ ինքը սարսափելի վատն է, փուֆ, բայց... Բայց որ լավն է լինում, թո՛ղ ու փախի... Եթե չես ուզում սիրահարվել բավական խոշորամարմին, տարօրինակ արտաքինով, յոթ տարի առաջ մահացած յոթանասունամյա սևամորթ կնոջ.
Սևաթույր են իմ իսկական սիրո վարսերը։
Նրա դեմքն այնքան նուրբ է ու զարմանալիորեն ազնիվ՝
Ամենամաքուր աչքերով։
Եվ ուժեղ ձեռքերով։
Ես սիրում եմ հողն այն, որի վրա նա է կանգնած։
Սևաթույր են իմ իսկական սիրո վարսերը,
Իմ սիրո վարսերը,
Իմ սիրո վարսերը։
Ո՜հ, սիրում եմ ես իմ սիրեցյալին,
Թեկուզ... Նա գիտի այդ մասին։
Այո՛, ես սիրում հողն այն, որով նա է քայլում,
Եվ դեռ հույս ունեմ՝
Կգա ժամանակ,
Ու կլինենք մենք միասին,
Ու կլինենք մենք միասին...
Այնքա՜ն սևաթույր են իմ իսկական սիրո վարսերը,
Սևաթույր են իմ իսկական սիրո վարսերը,
Սևաթույր են իմ իսկական սիրո վարսերը։
Հ.գ. Բոբոշ թարգմանությունը հենց նոր իմպրովիզ արեցի։ Ինչևէ, միայն երգի իմաստն է արտահայտում, ժամանակ է պետք հանգերը, հնչողությունը հարմարեցնելու համար։ Էսքանն էլ ա բոլ։
«Ճիշտ և սխալ արարքների մասին պատկերացումներից այն կողմ մի դաշտ կա: Ես քեզ այնտեղ կհանդիպեմ»:
Agni (01.04.2011), Ariadna (02.04.2011), ars83 (30.03.2011), CactuSoul (30.03.2011), Chilly (30.03.2011), Kita (30.03.2011), Mark Pauler (30.03.2011), Moonwalker (31.03.2011), My World My Space (30.03.2011), Yellow Raven (30.03.2011), Yevuk (30.03.2011), Ամպ (30.03.2011), Ապե Ջան (30.03.2011), Արևածագ (30.03.2011), Ինչուիկ (30.03.2011), Նաիրուհի (30.03.2011), Ռուֆուս (30.03.2011)
Ու երբ հերթական արտասահմանցին ասաց, որ մեր խոսակցությունը լսելով կարծում է` թե կռվում ենք, ես վերցրեցի ականջներս ու դուրս եկա լսելու:
Մենք չենք ժպտում: Մենք մռայլ ազգ ենք, անգամ երբ մեր հարսանիքի մասին ենք խոսում կամ երբ տրորում ենք մեկի ոտքը ու մեր դարավոր հպարտությունը մի կողմ դրած` ներողություն խնդրում: Մենք ծիծաղում ենք երբեմն. երբ մենք տղա ենք` անժպիտ ծիծաղում ենք ածան հավի ձայնով, իսկ երբ աղջիկ ենք` անգամ դա չենք անում: Ու մենք խոսում ենք հիմնականում սիրուց, եթե ջահել ենք, իսկ եթե այլեւս ոչ` սիրո հետեւանքների մասին եւ որ այդ հետեւանքներն աշխատանք չունեն:
Մեր մեջ անկոտրում պայքար է միշտ` երթուղայինի վարորդի ու ուղեւորների միջեւ, վաճառողուհիների ու գնորդների միջեւ, աշխատողների ու պրակտիկանտների միջեւ, պետական հիմնարկներում մի թղթի դիմաց մի պլիտկա տանողների ու չտանողների միջեւ...
Ու ես վատն եմ, որ նայում եմ ուրիշներին, լսում, նյարդայնանում, երբ ինձ են նայում հին հայկական ավանդությամբ` 90 աստիճան չեն թեքում գլուխը քեզ նայելու համար, այլ սկզբից թեքում են այն 180-ով, հայացքը կանգնեցնում այդտեղ գտնվող որեւէ բանի վրա, զննում այն անհարկի ուշադրությամբ, եւ հետո դանդաղ, հայացքը վրայովդ անցկացնելով հետ գնում բոլոր 180 աստիճանները:
Դիմացից 2 տղա են գալիս` նորից կռիվ հիշեցնող ագրեսիվ խոսակցությամբ: Էլի ինչ-որ մեկը մաքուրով սիրելու իր իրավունքներն է առաջ քաշել, հոգնած մտածում եմ... Կամ սոց. ցանցերից մեկում ինչ-որ մեկը ճիշտ չի եղել... Կգնամ ու կհամաձայնեմ` այո, մենք դժգոհ ազգ ենք: Ու մտքում արդարացումներ եմ փնտրում` ցեղասպանություն, պատերազմ, Մարտի 1, Սփյուռքի նախարարություն... Այդ պահին նրանք հավասարվում են ինձ.
- Ես քեզ նորից եմ ասում, Ժո Դասենի երգերը մի համեմատի...
Ու ես շունչ քաշեցի: Մենք դեռ լավն ենք:
Ariadna (02.04.2011), CactuSoul (30.03.2011), Mark Pauler (30.03.2011), Moonwalker (31.03.2011), Ամպ (30.03.2011), Արևածագ (30.03.2011), Դատարկություն (30.03.2011), Ժունդիայի (31.03.2011), Ինչուիկ (30.03.2011), Հայուհի (30.03.2011), Ձայնալար (31.03.2011), Մանուլ (30.03.2011), Նաիրուհի (30.03.2011), Նարե (31.03.2011), Ուլուանա (01.04.2011), Ռուֆուս (30.03.2011)
Լալիտա, Արեն, Մանե, Ռաթե.
2.jpg
Հարստությունս, կյանքս կտամ մենակ թե իրանց են անհոգ ու երջանիկ հացքները երբեք չկորեն...
...էսօր էս ինչ օր ա...անկախ ինձանից արցունքներս գնում են…
Ariadna (02.04.2011), CactuSoul (31.03.2011), Chilly (31.03.2011), Chuk (31.03.2011), einnA (31.03.2011), Farfalla (31.03.2011), Lusina (31.03.2011), Mark Pauler (31.03.2011), Moonwalker (31.03.2011), Nadine (31.03.2011), Nare-M (31.03.2011), Norton (31.03.2011), Smokie (01.04.2011), Արևածագ (31.03.2011), Դատարկություն (01.04.2011), Ինչուիկ (31.03.2011), Լուսաբեր (31.03.2011), Հայուհի (31.03.2011), Հարդ (31.03.2011), Մանուլ (31.03.2011)
2009-ի մայիս-հունիսն էդ ի՜նչ ամիսներ էին... Շաբաթն առնվազն մեկ-երկու հարազատ մարդ բանակ գնաց: Ազնիվ խոսք, ոչ էն ժամանակ եմ լացել ու տխրել, ոչ էլ էս երկու տարվա ընթացքում եմ երբևէ բողոքել. հա բա, տղա են, կգնան էլ, կգան էլ... Ոնց որ թե հասնում ենք էդ վերջին. երկու ամսից հակառակ հոսքն է սկսվելու… Ու այ էստեղ՝ ամենավերջում, արդեն չեմ դիմանում, որովհետև ապերներիցս երկուսը չեն գալու...![]()
իսկ մարդը
վախենում ա
որ իրան
չեն սիրի:
Smokie (01.04.2011)
Մեր ծիրանենին էլ ծաղկեցԲա ծաղիկների անուշ ու նուրբ բույրը
Սիրում եմ մեր գյուղի գարունը... Միակ բաննա, որ ինձ դուր ա գալիս
![]()
Нет без правил игры, есть игра по неволе!
Ariadna (02.04.2011), Gayl (31.03.2011), Kita (31.03.2011), Lusina (31.03.2011), Mark Pauler (31.03.2011), Nare-M (31.03.2011), Valentina (31.03.2011), VisTolog (31.03.2011), Անտիգոնե (31.03.2011), Ապե Ջան (31.03.2011), Արևածագ (31.03.2011), Արևհատիկ (02.04.2011), Ինչուիկ (31.03.2011), Մանուլ (31.03.2011), Նաիրուհի (01.04.2011)
պարապլան...
նոր, չպլանավորված ծանոթություններ...
նոր, բայց ոնց որ թե արդեն ընկերներ...
ստացած ու տրված շատ բաներ...
ոնց որ թե մեկ տարեկան եմ դարձել![]()
վիճակն իմ խիստ անորոշ է. պարտության մեջ եմ `կամովի...
Mark Pauler (31.03.2011), Nare-M (31.03.2011), Norton (31.03.2011), One_Way_Ticket (31.03.2011), Արևածագ (31.03.2011), Ինչուիկ (31.03.2011), Հայկօ (31.03.2011), Հայուհի (31.03.2011), Նաիրուհի (01.04.2011), Ռուֆուս (01.04.2011)
Սարսափելի է երբ տարիքով ու պաշտոնով մեծ մարդիկ, ալկոհոլի ազդեցությունից թևավորված, իրենց թույլ են տալիս բարձրաձայն ասել այն ամենն ինչ մտածում են և ինչ իրենց գերագույն հճույք է պատճառում չմտածելով որ դա կարող է վիրավորել ու խոցել դիմացինին: Իսկ երբ իպատասխան դիպուկ ու կծու փաստարկներ են ստանում անմիջապես մատնանշում են տարիքային տարբերությունը:
Տարեց մարդկանց նկատմամբ կարող եմ հարգանք ցուցաբերել, տրանսպորտում տեղս զիջել, հարկ եղած դդեպքում նաև լռել ու աչք փակել որոշ տհաճ հանգամանքնելրի վրա, բայց ոչ տալ իրավունք վիրավորել արժանապատվությունս:
Տարեց մարդու հոգու գեղեցկությունը նրա իմաստության մեջ է:
Ափսոս բոլորը չեն ընդունակ հասկանալու սա...
Կարևոր է ունենալ այնպիսի մեկին, որին առանց խնայելու հնարավոր լիներ պատմել ամեն ինչ ու նրա կողքին չամաչել թույլ ու անպաշտպան երևալուց...
Ոռնաաաաաալ եմ ուզում...
Ուզում եմ տղա դառնալ մի քանի ժամով ու առաջացած խնդիրները տղամարդկանց մոտ իշխող օրենքներով լուծել...
Վերջին խմբագրող՝ Անտիգոնե: 01.04.2011, 00:04:
Հենց նոր զգացի, որ սկսում եմ կարոտել՝ շատ ուժեղ…
ԱՄԵՆԱԿԱՐԵՎՈՐԸ ԱՉՔՈՎ ՉԵՍ ՏԵՍՆԻ, ԱՄԵՆԱԿԱՐԵՎՈՐԸ ԶԳՈՒՄ ԵՆ...
Ինչ դաժան օր էր էսօր![]()
Առավոտյան 07:15 հեռվից լսում եմ զարթուցիչիս ձայնը ՝ Կլաուս Մայնենա երգում, "Still loving you"-նԲայց խի՞ հեռվից , հեռախոսս միշտ անկողնուս կողքի պատուհանագոգին եմ դնում գիշերները... Մամաս էր բերում: Պարզվեց՝ հեռախոսս վերցրել էր , որ շտապ.օգնություն զանգի...
-Սիր, շուտ վե՛ր կաց, որ չուշանաս, համ էլ հեսա շտապ.օգնությունից են գալու...
Ի՞նչ շտապ.օգնություն... ինչա՞ ընդհանրապես կատարվում.... երեկ գիշերը ամեն ինչ լավ էր, ոչ մեկ հիվադ չէր...
Պապաս էր վատացելՄեկ էլ քեռուս ձայնը լսեցի... իրա ՝ էդ ժամին մեր տանը լինելը ինձ լրիվ կասկածներից հանեց... ուրեմն մաման կատակ չէր անում...
Մաման չթողեց, որ տանը մնամ: Դե արի՛ ու տենց սրտով դասի գնա... Մանավանդ էդ ստեռվա-առնետի դասին...
Միաժամանակ տնից դուրս եկանք... ես նստեցի Երևան գնացող երթուղայինը, իսկ պապաս՝ շտապ.օգնության մեքենան
ՈւֆֆֆԱնտանելի ապուշ օր...
16:20 դուրս եմ գալիս Երրորդ մասի մետրոյից, ու էլի Մայնեն, այդ նույն "Still loving you" երգով: Էդ էլ պակաս շոկ չէր... Երրորդ մասի գետնանցումի վաճառողները մանրից զարգանում են...Էսօր կյանքումս առաջին անգամ ուզում էի էդ տեղերով դանդաղ քայլել...
Օրս սկսվեց ու համարյա ավարտվեց մի երգով, որ շաաատ-շաաատ եմ սիրում, պաշտում եմ... Ափսոս՝ երգը օրվաս "2 ծայրն էր", իսկ արանքում վախ, ցավ, տխրություն, ագրեսսիա,կոպտություն...
Հիմա համ ես եմ տանը, համ էլ պապաս))) Կարծես թե ամեն ինչ մանրից ընկնում է իր հունի մեջ
Բայց ես, մեկա, շատ տխուր եմ![]()
Нет без правил игры, есть игра по неволе!
Freeman (01.04.2011), Jarre (02.04.2011), Mark Pauler (02.04.2011), Nare-M (01.04.2011), Smokie (01.04.2011), Yellow Raven (03.04.2011), Մանանա (02.04.2011), Մանուլ (03.04.2011)
Կլոդ Մոնե. Գարունը Ժիվերնիում
Այսօր Կլոդ Մոնեի մասին կարդում էի, որ արևի ու լույսի սիրահար էր, քնում և արթնանում էր արևի հետ միասին, երբ արևը մայր էր մտնում, ընթրում էր, բարձրանում իր սենյակը և քնում: Ու մտածում եմ, թե ինչ հրաշալի ու մեծ գիշերային աշխարհից է ինքն իրեն զրկել (տեսնես՝ ինչո՞ւ): Գիշերվա ձայները, հոտերը, գույները, շշուկները, աստղերը, օդը, քամին, սառնությունը, լռությունը, մութը... Միգուցե ես եմ «բու», բայց գլուխդ պտտվում է հիացմունքից, երբ անատղ ու անլուսին գիշերը անձրևը ծեծում է երեսդ մանր, ասեղի նման սուր կաթիլներով ու կտրտում է երկու սոխակների գիշերային կանչերի արձագանքը: Դե գնա, քնի այդ ժամանակ:
Վենսան Վան-Գոգ. Աստղալից գիշեր Ռոնայի վրա
Il y a un spectacle plus grand que la mer, c'est le ciel; il y a un spectacle plus grand que le ciel, c'est l'intérieur de l'âme. (V. Hugo, Les Misérables)
Ariadna (02.04.2011), CactuSoul (01.04.2011), Chilly (01.04.2011), einnA (01.04.2011), Freeman (01.04.2011), helium (02.04.2011), Jarre (02.04.2011), Kna (02.04.2011), Lusina (01.04.2011), Mark Pauler (02.04.2011), Moonwalker (02.04.2011), murmushka (02.04.2011), Nare-M (01.04.2011), Smokie (01.04.2011), Yeghoyan (01.04.2011), Yellow Raven (03.04.2011), Yevuk (02.04.2011), Ամպ (02.04.2011), Անտիգոնե (01.04.2011), Դեկադա (01.04.2011), Էլիզե (01.04.2011), Ինչուիկ (01.04.2011), Լուսաբեր (03.04.2011), ԿԳԴ (01.04.2011), Հայկօ (01.04.2011), Հայուհի (03.04.2011), Ձայնալար (01.04.2011), Նաիրուհի (01.04.2011), Ուլուանա (01.04.2011), Ռուֆուս (01.04.2011), Ֆոտոն (05.04.2011)
Ես քեզ կտամ մի շիշ գինի:
Կասեմ որ ալկոհոլ չի պարունակում (կխաբեմ):
Դու կխմես ու չես հարբի...![]()
Jarre (02.04.2011), Mark Pauler (02.04.2011), Meme (03.04.2011), Smokie (04.04.2011), Valentina (01.04.2011), Yellow Raven (03.04.2011), Արևածագ (03.04.2011), Գեա (03.04.2011)
Ռուսական մի ասացվածք կա. « Եթե աստծուն պատմես պլաններիդ մասին, նա կծիծաղի քո վրա»:
Կյանքը ծաղրանկար է: Ու չես իմանա, թե երբ դու կհայտնվես ծաղրանկարվողի դերում: Մանավանդ, որ նկարողը հիմնականում ուրիշն է լինում:
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ