Թեյարանում էինք: Զազի կատարումներից միացրին, ու հանկարծ ընկերներիցս մեկն ասաց.
-Չեմ հասկանում՝ ինչո՞ւ ուրիշների մոտ փողոցներից Զազ ու Գառու է դուրս գալիս, մեզ մոտ՝ Խատուբա...
![]()
Թեյարանում էինք: Զազի կատարումներից միացրին, ու հանկարծ ընկերներիցս մեկն ասաց.
-Չեմ հասկանում՝ ինչո՞ւ ուրիշների մոտ փողոցներից Զազ ու Գառու է դուրս գալիս, մեզ մոտ՝ Խատուբա...
![]()
իսկ մարդը
վախենում ա
որ իրան
չեն սիրի:
CactuSoul (17.02.2011), Jarre (17.02.2011), Mark Pauler (17.02.2011), Shah (17.02.2011), Smokie (21.03.2012), StrangeLittleGirl (11.05.2013), Tig (17.02.2011)
Է՜հ...չգիտեմ էլ, լուռ ու մունջ լսեմ թե՞ գլխիկոր թողնեմ հեռանամ, երբ կյանքիս կեսն ապրածիս կյանքի դասեր ա սովորացնում 11- ամյա աղջիկս…![]()
CactuSoul (17.02.2011), Chilly (17.02.2011), E-la Via (17.02.2011), einnA (17.02.2011), impression (17.02.2011), Inna (17.02.2011), Jarre (17.02.2011), Mark Pauler (17.02.2011), Nare-M (17.02.2011), Shah (17.02.2011), Tig (17.02.2011), Արևածագ (17.02.2011), Արևհատիկ (17.02.2011), Ինչուիկ (17.02.2011), Ձայնալար (17.02.2011), Մանուլ (17.02.2011)
կողքի սեղանի պուճուրիկ հայելի, ասա ով է մեզանից ավելի հմայելի![]()
վիճակն իմ խիստ անորոշ է. պարտության մեջ եմ `կամովի...
էս մի ամիս ա ինչ հոգնում էի գործի տեղը ու քունս տանում էր... սկսեցի հետաքրքրվել ինտերնետում ու խորհուրդներ հարցնել, բայց ոչ երեկոյան սառը դուշն էր օգնում, ոչ էլ շուտ քնելը.. (ըստ երևույթին` տարին մեկ անգամ հանգստանալը ճիշտ բան աժամանակն ա..)
էս վերջերս մի հատ կին կա, մեր հացը ինքն ա բերում, իրա հետ խոսք ընկավ դեսից դենից ու ասեց, որ ջինջայով(jinja) չայ խմեմ ու ընդհանրապես շատ օգտագործեմ էդ արմատը...
տենց խոտաբուսություններով չեմ հետաքրքրվել, բացի դրանից էլ ասի արի ու ջինջա ման արի ստե...
հետո պարզվեց, որ ջինջան դա նույն իմբիրն ա(հայերեն չգիտեմ) ու դա նույն կոկա-կոլայի STONEY-ն ա...ջինջան պարզվում ա ամեն տեղ ծախում են... արդեն մի շաբաթ ա խմում եմ.. մոտս էներգիա ա արտադրվում. էն աստիճան, որ կարամ կոսմոս ռակետ զապուսկ անեմ
![]()
հիմա ոնց որ թարս ըլի, քանի օր ա նստած եմ օֆիսում... գոնե ձևի համար մի բան փչանար մեկի մոտ... ոնց չեմ սիրում էս "ակնոցավոր օֆիսային առօրյան"..
հ.գ. մոտոն ծախե՞մ հեծանիվ առնեմ![]()
![]()
I love my life and I celebrate it every day...
Ariadna (17.02.2011), ars83 (17.02.2011), CactuSoul (17.02.2011), davidus (17.02.2011), einnA (17.02.2011), erexa (17.02.2011), Farfalla (17.02.2011), Kita (17.02.2011), Nare-M (18.02.2011), paniaG (17.02.2011), Tig (17.02.2011), VisTolog (17.02.2011), Yeghoyan (19.02.2011), Արևածագ (17.02.2011), Ինչուիկ (17.02.2011), Կաթիլ (17.02.2011), Ձայնալար (17.02.2011), Նաիրուհի (17.02.2011), Ուլուանա (10.03.2011), Սլիմ (17.02.2011)
Քո աչքերում տեսնում եմ ես,
Հոգիդ նման հրեշտակի,
Քո աչքերը լույս են տալիս,
Փարոս դառնում ճանապարհիս...
Քո աչքերը սիրում եմ ես,
Քո աչքերը քնքուշ, բարի
Քո աչքերը գիշերվա մեջ
Թաքուն գալիս են ինձ այցի,
Մի նայիր ինձ այդպես
Աչքերով քո այրում ես
Հայացքով քո խենթացնում
Ինձ համար դու լուսե մի երազ ես,
Քո լուռ հայացքով
Իմ հոգին այրող արեգակ ես
Ինձ նայում ես այնպես,
Աչքերով քո այրում ես,
Ժպտող հայացքով քո սիրատենչ
Խենթացնում ես...
Կան բաներ, որ մտածում էս մենակ ուրիշնորի հետա լինում ու հեռույա քեզանից...բայց մի օր կանգնում էս դրա առաջ ու հասկանում էս, որ կյանքը կոտոկի նման անցնումա բոլորի վրայով ու դու մեջնորի կյաժը չէս…քեզելա տրորում հավասարացնում ասֆալտին…
Want to know the truth ?
Նյարդերը հանգստացնելու եղանակներ`
10 րոպեանոց զբոսանք, ձեր մարմինը կթուլանա և լարվածությունը կանցնի:
Լսեք ձեզ դուր եկող երաժշտություն:
Դադարեք խոսալ ձեր անցյալից:
Դանդաղ շնչեք, խորը շունչ քաշեք:
Մինչև տասը հաշվեք, բայց ոչխարների մասին մի մտածեք:
Խնայեք ձեզ: Ինքներդ ձեր հետևից մի ընկեք:
Քնեք մի փոքր:
Խուսափեք կոֆեինից:
Հիշեք արծիվները ճանճեր չեն որսում:
Տները հավաքեք, դարակը դասավորեք, կօգնի մտքերը հավաքել:
Ժպտացեք:![]()
CactuSoul (17.02.2011), E-la Via (17.02.2011), Farfalla (17.02.2011), Inna (17.02.2011), Kita (17.02.2011), Nare-M (18.02.2011), paniaG (17.02.2011), Philosopher (18.02.2011), Ribelle (18.02.2011), Shah (17.02.2011), Tig (17.02.2011), Դատարկություն (17.02.2011), Ժունդիայի (17.02.2011), Հայկօ (17.02.2011), Մանուլ (17.02.2011), Նաիրուհի (17.02.2011), Ուլուանա (10.03.2011), Ուրվական (17.02.2011), Սլիմ (17.02.2011)
Էս գրառումից էլի ակամա խորացա…
Որ ասում են, թե ոչ բոլոր տղամարդիկ են մեծանում, է՞: Ճիշտ են ասում: Տղամարդկանց մեծ մասը ոնց երեխա կար, էդպես էլ մնում է: Ու մամայի փեշից կառչած: Իրենք արդեն տղամարդ են, ինքնուրույն են, լուրջ-լուրջ գործեր են անում, մեծ-մեծ ֆիրմաներում կարող ա պաշտոններ են վարում, փող են աշխատում, ընտանիք են պահում, երեխա են դաստիարակում… բայց մեկ ա՝ «Մամայիս սարքած տոլմեն ամենահամովն ա», կնոջը՝ «Դու բորշ եփել չգիտես, իսկական բորշը մամայիս եփածն ա» և այլն, և այլն, ոչ միայն խոհանոցային հարցերում: Էսպիսի տղամարդիկ երևի երբևէ չեն էլ կարող սիրել, քանի որ նրանց սիրտն արդեն զբաղված է, մամայով
, ու իրենց կին պետք է, որ հետը սեքս անեն, սերունդը շարունակվի, մեկ էլ որ մաման
մի քիչ քիչ տանջվի` կինը մաքրի տունը, օգնի ճաշ սարքել, բան… Մի խոսքով, կինը պետք է, որ լրացնի իրենց էն մանր-մունր կարիքները, որ մաման
բավարարել չի կարող:
Սրա հակառակն էլ կա. կես տարվա ամուսնությունից հետո նո՜ր-նոր Լ.-ը խոսքի մեջ կարող է տալ ամուսնու անունը, մինչ այդ մի տեսակ քաշվելով ու պաշտոնականոտ ասում էր «ամուսինս»:
Երբ մի անգամ չգիտեմ ինչ խոսակցության մեջ Մ.-ն ասաց, թե կարող է ծնողների տանը գիշերել, առավոտյան տուն վերադառնալ, Լ.-ը վախեցած ժխտեց նման հնարավորության գոյությունն անգամ. «Վախենում եմ, որ էլ չուզենամ հետ գնալ», ասում է:
Մի քանի օր առաջ, երբ լսեցինք, որ Մ.-ի հայրը հանկարծամահ է եղել, Լ.-ը հոնգուր-հոնգուր լաց էր լինում, չնայած այդ մարդուն չէր ճանաչում: Ասում եմ՝ «Հա, Լ., շատ վատ ա, դժվար բան ա: Բայց օրինակ ես նման բաները հանգիստ եմ տանում, որովհետև բնական ա ամեն դեպքում, չես կարող դրանցից խուսափել: Ինձ համար ավելի վատ ա, երբ մարդիկ են սխալ բաներ անում, երբ կարող էին խելոք վարվել: Իսկ եթե մի բանն անխուսափելի ա, ուրեմն պիտի ընդունես ու անցնես առաջ, կյանքը շարունակվում ա, Մ.-ն ուրիշ մարդիկ ունի իր կողքին, ընտանիք ունի»… Ասում ա՝ «Բայց կարող ա և կյանքը չշարունակվի… Դեպքեր կան, որ հուսահատվում ես…»: «Չէ, Լ., կյանքը մի պահ կարող ա կանգ առնի, բայց չի ընդհատվում ու էլի շարունակվում ա ամեն դեպքում…»: «Հա, իրականում դու ճիշտ ես» - մաքրում ա արցունքներն ու փորձում թեթևակի ժպտալ: Զգում եմ, որ դեռ իր մտքին ա, ուղղակի չի ուզում, ամաչում ա, որ հասկանամ իրեն: …Իսկ ինձ թվում ա՝ մտքով անցել էր, թե ինչ կլինի իր վիճակը, եթե հանկարծ իր.... Ու պանիկայի մեջ էր ընկել, հուսահատություն էր զգում: Որովհետև գիտակցել էր, որ դրանով ինքը մենակ է մնալու էս մեծ աշխարհում, որ իր կյանքը դատարկվելու է բառի բուն իմաստով: Որովհետև մենակ ամուսնացած լինելու խաթեր պետք չի ամուսնանալ, նույնիսկ եթե 40 կամ 50 տարեկան ես:
Լ. ջան, կներես, թե սխալվել եմ: Անկեղծորեն կցնծամ, եթե սխալված լինեմ:
Բամբասանք չեմ անում, եթե տեղը գա, կարող եմ և բարձրաձայնել հենց Լ.-ի առաջ, բայց չեմ սիրում, երբ մարդիկ դիմացինին ցավ են պատճառում մատնացույց անելով այն դառը ճշմարտությունը, որի մասին մտածել նրանք խուսափում են: Եթե ավելի լավ լուծում չես կարող առաջարկել, ուրեմն լռիր: Եթե վերքը բուժող դեղ չես բերել, ուրեմն մի քչփորիր այն իզուր:
Խելոք մարդիկ խորհուրդ են տալիս չխորանալ, բայց ինչ անե՞մ, խասյաթ է:
Չգիտեմ՝ էս «աջապսանդալից» ինչ հասկացաք, բայց բողոքել չկա, շուտ եմ ասել. ես չէի խնդրել կարդալ:
ամաչելու աստիճան սիրուն ու անասելի տխուր բան ա կյանքը…
CactuSoul (17.02.2011)
Երկուշաբթի օրը գնացի կոմունալ ծախսերը վճարելու....
Միայն գազի ծախսը 52 000 դրամ էր... դե ինչ-որ ճիշտն ա, շատ ենք օգտագործում: Ավելի լավ ա էդ փողը տամ գազին, քան մանկաբույժներին, որ եղբորս էրեխեքին բուժեն.... բայց ահավոր շատ ա է անտերը....
Սկսեցի հաշվարկ անել:
Գա՞զ, թե՞ հոսանք
ահա հաշվումներիս արդյունքները:
գազի կաթսան մեկ ժամ առավելագույն հզորությամբ միացնելու դեպքում (հաշվի առնելով, որ էդ ընթացքում անջատվում-միանում է) ծախսում է 1.2 խորանարդ մետր գազ, ինչը հավասար է 158 ՀՀ դրամի:
Տունը հոսանքով տաքացնելու համար գործարկում եմ երկու օդորակիչները (կոնդիցիոներ) + 1 էլ. պլիտա: կոնդիցիոներներից յուրաքանչյուրը նախատեսված է 30քմ-ի համար և տաքացնելու ժամանակ 1 ժամ անընդհատ միացնելու դեպքում ծախսում է 0.82 կվ, էլեկտրական պլիտայի հզորությունը 1կվ/ժ- է, ուստի 0.82+0.82+1= 2.62 կվ/ժ , որի արժեքը կազմում է 78.6 ՀՀ դրամ
(հաշվի առնելով որ կոնդիցիոներն էլ է անջատվում-միանում, ապա գործնականում ավելի քիչ)
Այսպիսով տունը գազով տաքացնելու դեպքում մեկ ժամում ծախսում եմ մոտ 158 դրամ
Հոսանքով տաքացնելու դեպքում` ավելի քիչ քան 78.6 դրամը....
Ասածս ինչ ա, անցել եմ հոսանքի, հողեմ Հայռուսգազարդի ու մեր ղեկավարության գլուխը....
Մենակ կաթսան ա ափսոս ժամանակին տեղադրելու համար 1.3 միլիոն դրամ փող եմ ծախսել....
CactuSoul (17.02.2011), Chilly (17.02.2011), davidus (17.02.2011), E-la Via (17.02.2011), einnA (17.02.2011), Inna (17.02.2011), Jarre (17.02.2011), Katka (17.02.2011), Kita (17.02.2011), Lusinamara (17.02.2011), Mark Pauler (17.02.2011), Nare-M (18.02.2011), paniaG (17.02.2011), Philosopher (18.02.2011), Shah (17.02.2011), Tig (17.02.2011), Ungrateful (17.02.2011), Արևածագ (17.02.2011), Գեա (17.02.2011), Ժունդիայի (17.02.2011), Ինչուիկ (17.02.2011), Կաթիլ (17.02.2011), Նաիրուհի (17.02.2011), Ռուֆուս (17.02.2011)
… հա ի՞նչ անենք, որ ուշադիր ա էդ մեկի ասածների նկատմամբ, ինձ ի՞նչ, ինչի՞ եմ ինքս ինձ ուտում ներսից… չէ… չեմ ուզում, իմ գործը չի, ոնց ուզում ա ապրի![]()
Չէ, կաթիլը ծով չի դառնում...
Երբ տղամարդը ասումա թքած ունեմ , ինձ չի հետաքրքրում , էտ դեռ չի նշանակում, որ ինքը թքած ունի ու իրան չի հետաքրքրում...
Մեսինգ կամ Վանգա պիտի լինես, որ հասկանաս էտ տարօրինակ էակներին:![]()
Полюбить так короля, своровать так миллион
Король +
CactuSoul (17.02.2011), Chilly (17.02.2011), davidus (17.02.2011), E-la Via (17.02.2011), einnA (17.02.2011), Farfalla (17.02.2011), Jarre (17.02.2011), Kuk (18.02.2011), Nare-M (18.02.2011), Ribelle (18.02.2011), Արևհատիկ (18.02.2011), Դարք (18.02.2011), Կաթիլ (17.02.2011), Հայկօ (17.02.2011), Հայուհի (17.02.2011), Ձայնալար (17.02.2011), Մարկիզ (17.02.2011), Նաիրուհի (17.02.2011)
Ոնց եմ հոգնել էս ձմեռից![]()
Ապրիլ, արի… ապրել ուզեմ![]()
Չէ, կաթիլը ծով չի դառնում...
einnA (17.02.2011), Inna (17.02.2011), Mark Pauler (17.02.2011), Ribelle (18.02.2011), Yevuk (17.02.2011), Արևհատիկ (18.02.2011), Դատարկություն (17.02.2011), Շինարար (17.02.2011)
Դժվար ա գայթակղությանը դիմակայելը: Իրականում դժվար ա: Էտ նույնն ա, որ ափսեի մեջ դնեն մի կտոր թխվածք՝ բեզեով, վրան ելակ, ու ասեն նայի հիացի, հանկարծ չուտես: Էտ պահին հոգիս էլ կծախեմ մենակ թե ուտեմ: Հիմա նույնը թեսթերն են. տարատեսակ, տարաբնույթ: Միշտ աշխատել եմ ուշադրություն չդարձնեմ, ավելին ինձ կամ դիմացինին չճանաչեմ դրանց կետերը լրացնելով: Բայց երկու օր ա էտ միտքը հանգիստ չէր տալիս: Մի ծանոթ ունեմ միշտ ասում ա,« եթե մեկին որոշել ես սպանես գնա ու սպանի: Թե չէ էտ միտքը քեզ էնքան կուտի, որ դու ինքասպան կլինես»: Ինչ լավ ա, որ տենց հիմար մտքեր ուղեղս չեն ուտում: Բայց դե թեսթը հոմ սպանել չի: Հա ինչ անենք: Գոնե մի անգամ չիմանա՞մ ով ոնց ա ինձ վերաբերվում: Որոշեցի օրիգինալ թեսթ հնարել: Ու գտա: Երգ դրեցի մեկի դեպքում գրելով. «նվիրում եմ նրանց ովքեր իմ սրտում կան»: Մյուսի դեպքում էլ «նվիրում եմ նրանց ում սրտում ես կամ»: Պատասխանը պետք ա իմանայի հավանություն տալով կամ չտալով: Պարզվեց դեռ կան մարդիկ, ովքեր կուզեն իմ սրտում տեղ գտնել: Բայց թե ո՞ւմ սրտում ես կամ...հետևությունները ձեր երևակայությանն եմ թողնում…
...հա չմոռանամ...թեսթերը միշտ տարբերակներ ունեն: Ինձ մնում ա ճիշտ պատասխանը գտնել:
Վերջին խմբագրող՝ Դեկադա: 17.02.2011, 22:33:
Հ
.
Գ
.
Ե
ս
գ
ի
ի
ի
ժ
ե
ե
ե
՜
մ
«Ճիշտ և սխալ արարքների մասին պատկերացումներից այն կողմ մի դաշտ կա: Ես քեզ այնտեղ կհանդիպեմ»:
Agni (18.02.2011), Nare-M (18.02.2011), StrangeLittleGirl (18.02.2011), Yeghoyan (19.02.2011)
Այս պահին թեմայում են 4 հոգի. (0 անդամ և 4 հյուր)
Էջանիշներ